
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՌՈՒՍ ՍՊԱՅԻՆ ՈՒ ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱՑԵԼ
- Ստորև ներկայացվող պատմությունը Հայաստանի Հանրապետության ամփոփ բնութագիրն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր և գործարար Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցները սպանել են ռուս զինծառայողի: Եվ ի՞նչ եք կարծում` նրանք կրե՞լ են որևէ պատիժ: Պատասխանը բոլորիդ էլ հայտնի է` ոչ: Տասնյակ մարդկանց անուններ կարելի է թվարկել, ովքեր կատարելով ծանր հանցագործություններ` կամ չեն կալանավորվել, կամ էլ մի քանի ամիս անց հայտնվել են ազատության մեջ, նորից կատարել հանցագործություն: Անպատժելիության մթնոլորտը մեր երկրում բնավ չի վերացել: Ինչպիսի փոփոխությունների մասին էլ խոսեն երկրի նախագահը և վարչապետը, միևնույն է` նման փաստերի առկայությունն ու առատությունը հակառակն են ապացուցում: Թիկնապահ լինելը ոչ միայն շահավետ բիզնես է, այլ նաև` անվտանգության երաշխիք, նրանք ավելի անձեռնմխելի են, քան օրենքով անձեռնմխելի համարվող պատգամավորները, որովհետև այս դեպքում նույնիսկ մարդ սպանելն ավելի մեղմացուցիչ հանգամանք է, քան հանրահավաքի գնալը: Ինչպե՞ս պետք է բացատրեն երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն իրենց ենթակայության տակ աշխատողների գործելակերպը. ինչու՞ է քննություն իրականացնող հատուկ գործերով կարևոր քննիչը փոխել մեղադրանքը, դատավոր Նելլի Գալստյանը` կայացրել նման վճիռ, բժիշկ Ֆ. Առաքելյանը` կեղծ տեղեկանքներ տվել: Այս երեք գերատեսչությունների ղեկավարները կամ պետք է ինքնակամ իրավապահներին հանձնեն նրանց ու պարզեն կաշառք վերցնելու հանգամանքները, կամ էլ պետք է ընդունեն, որ իրենք նույնպես մասնակից են այս բոլոր գործընթացներին: Քննիչը, դատավորը, բժիշկը մեծ գումարներ են վերցրել: Ուզում եք ապացույցնե՞ր, դիմեք դատարան. ապացույցների մի մասն ինքներդ կհայթայթեք, մյուս մասը կտրամադրեն զանազան մարդիկ: Ռուս սպային սպանողներն անպատիժ մնացին Անցյալ տարի Առինջ գյուղում սպանվեց սահմանապահ զորքի ռուս սպա Դիմիտրի Երմոլովը, իսկ դեպքի վայրում գտնվող նրա ընկերները ծեծվեցին: Որպես մեղադրյալ կալանավորվեցին Գոռ Բալյանը և Արտեմ Անդրեասյանը: Թերթերը գրեցին, որ վերջիններս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության աշխատակիցներ են: Ի պատասխան` Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշեց, թե դա կպարզի հետաքննությունը: «Այս երկրում լիքը մարդիկ երազում են ներկայանալ որպես Գ. Ծառուկյանի թիկնապահ»,- Ծառուկյանի անվտանգության աշխատակիցների հետ կապված մեկ այլ միջադեպի առիթով ասել էր Սաֆարյանը: Թե ինչու՞ պետք է «լիքը մարդիկ երազեն Ծառուկյանի թիկնապահ ներկայանալ» հարցի պատասխանն անուղղակիորեն տվեց մեր արդարադատության համակարգը: Երմոլովի սպանության դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունում հարուցվեց քրեական գործ: Հստակեցնելով կատարվածի հանգամանքները` նախաքննությունը հիմնավորված համարեց, որ 2007 թ. օգոստոսի 6-ին, ժամը 00:30-ի սահմաններում Գ. Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի անվտանգության աշխատակիցներ Բալյանը և Անդրեասյանը Առինջ գյուղում ծառայություն կատարելու ընթացքում տարածքում գտնվելու պատճառը պարզելու նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվել են ՌԴ քաղաքացիներ, զինծառայող սպաներ Անատոլի Կռիլովը, Նիկոլայ Մակարովը, Մինգիյան Օլցոնովը, եղբայրներ Դիմիտրի և Դենիս Երմոլովները: Բռնության գործադրմամբ մեքենայից դուրս են բերվել Դենիսը և Անատոլին: Բալյանը բռունցքներով հարվածել է Դենիսին, իսկ Անդրեասյանը` ծեծել Անատոլիին: «Ավելի ուշ, երբ զինծառայողները նստել են ավտոմեքենան և փորձել հեռանալ, Ա. Անդրեասյանը կրակել է օդ, իսկ Գ. Բալյանը նրանց կյանքից զրկելու դիտավորությամբ «Սայգա-ՄԿ» տեսակի որսորդական հրազենից 5 անգամ կրակել է մեքենայի վրա: Գնդակներից մեկը դիպել է Դիմիտրի Երմոլովին, ով ստացած վնասվածքից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,- արձանագրել էր նախաքննական մարմինը: Ապացուցվել էր նաև, որ իրենց մոտ գտնվող զենքը մեղադրյալներն ապօրինաբար ձեռք էին բերել պահակատանը գտնվող մետաղյա պահարանից, որի փականը կոտրել էին: Փամփուշտները մինչ այդ Անդրեասյանը թաքցրել էր տարածքում: Գ. Բալյանին մեղադրանք էր առաջադրվել «Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու» (Քր. օր. 104 հոդված), «Դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը թեթև վնաս պատճառելու» (117 հոդված) և «Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և կրելու» (235 հոդած) համար: Իսկ Ա. Անդրեասյանը մեղադրվեց Քրեական օրենսգրքի 118 («Ծեծը») և 235 («Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը և կրելը») հոդվածներով: Սակայն ամիսներ անց` 2007 թ. դեկտեմբերի 29-ին, Գ. Բալյանին առաջադրված մեղադրանքը վերանայվեց` 104 հոդվածը փոխարինվեց 109-ով: Այսինքն` «Սպանությունը» վերաորակվեց իբրև «Անզգուշությամբ մահ պատճառել»: Արդյունքում Բալյանին սպառնում էր ոչ թե 8-15 տարվա կամ ցմահ, այլ առավելագույնը 3 տարվա ազատազրկում: Նույն օրը Երևանի Կենտրոն և Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինեց 500 հազար դրամ գրավով: Գ. Բալյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Անդրեասյանն ազատության մեջ էր դեռ սեպտեմբերի 26-ից: Գլխավոր դատախազության քննիչի որոշմամբ` նրա նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվել էր չհեռանալու վերաբերյալ ստորագրությամբ: Քրեական գործն ըստ էության քննելու համար ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: 2008 թ. փետրվարի 15-ին` դատավարության նախապատրաստական փուլում, ամբաստանյալները, արդեն լիովին ընդունելով իրենց առաջադրված մեղադրանքը, միջնորդել են դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Այս միջնորդության դեմ ոչ ոք չի առարկել, նույնիսկ տուժող և տուժողի իրավահաջորդ Դենիս Երմոլովը (սպանվածի եղբայրն է - Ա. Դ.): Վերջինս հայտնել է, թե «պատճառված վնասն ամբաստանյալների կողմից վերականգնվել է»: Արագացված քննությամբ դատարանը պարզել է, որ երբ դեպքի օրը ռուս սպաները նստել են ավտոմեքենան ու փորձել հեռանալ, «Արտեմ Անդրեասյանը վարորդի կողքին նստած ուղևորի ձեռքին տեսել է նռնակի նմանվող իր: Ենթադրելով, որ այն նետելու է իր ուղղությամբ, այդ գործողությունը կանխելու նպատակով նա մեկ անգամ կրակել է օդ»: Իսկ ահա Գոռ Բալյանը, լսելով ընկերոջ արձակած կրակոցի ձայնը, կարծել է, «թե ավտոմեքենայի ուղևորներն իրենց վրա են կրակում: Դիտավորություն չունենալով որևէ մեկին վնաս պատճառել` նրանց վախեցնելու, վտանգը հեռացնելու նպատակով Բալյանը վերից վար 5 անգամ անկանոն կրակել է ընթացող ավտոմեքենայի ետևից...»: Ուշագրավ է նաև այն, որ մեղադրյալները, որոնք անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ են, դատարանին ներկայացրել են բժիշկ Ֆ. Առաքելյանի կողմից նույն օրը տրված տեղեկանքներ: Ըստ դրանց` վերջիններս ֆիզիկապես վատառողջ են, տառապում են լուրջ հիվանդություններով, ինչի պատճառով էլ Գ. Բալյանը «բուժվում է ամբուլատոր պայմաններում», իսկ Ա. Անդրեասյանը «գտնվում է դիսպանսեր հսկողության ներքո»: Վճիռ կայացնելիս դատարանը սա համարել էր պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ: 2008 թ. մարտի 18-ին դատավոր Նելլի Գալստյանը Գ. Բալյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և նշանակվել է 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան: Պայմանականորեն չի կիրառվել նաև Ա. Անդրեասյանի նկատմամբ սահմանված 1 տարվա ազատազրկումը: Այս դեպքում էլ դատարանը նշանակել է մեկամյա փորձաշրջան: Դ. Երմոլովի սպանությունից օրեր անց Ռուսաստանի զինվորական դատախազության ներկայացուցիչը հանդիպել էր նախաքննության մարմնին: Դեպքի առնչությամբ զրուցել էին նաև ՌԴ և ՀՀ փոխարտգործնախարարները: Ելնելով գործի նկատմամբ Ռուսաստանի դրսևորած նման ուշադրությունից` որոշ լրագրողներ կարծիք հայտնեցին, թե մեղադրյալները կարժանանան առավելագույն պատժի: Սակայն վերջիններս հաշվի չէին առել հայկական արդարադատության ֆենոմենը: Հետք 26 մայիսի, 2008թ.

© Ժամանակ
Վերջին լուրերը, Հուլիս 10, 2012ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ-Ի ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՎԵՐԱԲԱՑԵԼՈՒ ԴԵՄ
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում երկուշաբթի բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի ունեցել Պակիստանի տարածքով դեպի Աֆղանստան ՆԱՏՕ-ի մատակարարումների ճանապարհը վերաբացելու դեմ:
ԻՆչպես հաղորդում է «Ազատություն» ...ԻԼՀԱՄ ԱԼԻևԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՕՐԵՆՔԸ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հաստատել է դեռևս հունիսի 12-ին խորհրդարանի կողմից «Կոմերցիոն գաղտնիքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները: ...ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՉՎԵՐԹՆԵՐԸ
Իսրայելական El Al ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել երեկ երեկոյան նախատեսված Թել-Ավիվ-Սանկտ Պետերբուրգ և այսօր առավոտյան հակառակ ուղղությամբ իրականացվելիք չվերթները: Երկու կողմերում էլ հարյուրավոր ...ՀԱՄԱԿԱՐԳՆ Է ՓՏԱԾ, ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ. Հ. ՄԵՍՐՈԲՅԱՆ
Համակարգն է փտած, այդ պատճառով դիմում են ուժային կառույցներին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ անդրադառնալով երեկ՝ երեկոյան, «Հարսնաքար» ռեստորանային ...ԹՈՄ ՔՐՈՒԶԻ ԴՈՒՍՏՐԸ ԿՄՆԱ ՄՈՐ` ՔԵԹԻ ՀՈԼՄՍԻ ՀԵՏ
Երկու շաբաթ անց այն բանից, երբ Քեթի Հոլմսը ամուսնալուծության հայց էր ներկայացրել Թոմ Քրուզի դեմ, զույգը համաձայնության է եկել, որ Սուրին պետք է մշտապես մնա մոր հետ` Նյու Յորքում:
Ինչպես հաղորդում է People ...ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՓԱԹԵԹ
Իրանական Mehr News գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի էներգետիկ հանձնաժողովը պատրաստել է տնտեսական միջոցների հատուկ փաթեթ՝ չեզոքացնելու համար երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Հանձնաժողովի ...1711Թ. ԱՅՍ ՎԱԽՃԱՆՎԵՑ ՏԱՂԵՐԳՈՒ, Կ.ՊՈԼՍԻ և ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔ ԱՎԵՏԻՔ ԵՎԴՈԿԱՑԻՆ
1711թ. այս օրը Փարիզում վախճանվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ, Կ.Պոլսի և Երուսաղեմի պատրիարք Ավետիք Եվդոկացին (Ավետիք Թոխաթցի, Ավետիք պատրիարք, 1702-1706թթ.):Ծնվել է 1657թ. ապրիլի 1-ին Եվդոկիայում: ...1855Թ. ԱՅՍ ՕՐԸ ՍՏԵՓԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ «ԱՐևԵԼՔ» ՀԱՆԴԵՍԸ
1855թ. այս օրը Փարիզում հրապարակախոս, գրող, խմբագիր, թարգմանիչ, մանկավարժ Ստեփան Ոսկանյանի (Ստեփան Ոսկան) խմբագրությամբ լույս տեսավ «Արևելք» կիսամսյա հանդեսը: Հանդեսը դադարեց տպագրվել 1856թ.:Ստեփան Ոսկանյանը ...ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՌՈՒՍ ՍՊԱՅԻՆ ՈՒ ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱՑԵԼ
Ստորև ներկայացվող պատմությունը Հայաստանի Հանրապետության ամփոփ բնութագիրն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր և գործարար Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցները սպանել են ռուս ...ՍԻՐԻԱՅԻ ԽՆԴԻՐԸ ՇԱՏ ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ․ ԹՈՒՐՔԱԳԵՏ
«Նախ նկատենք, որ Սիրիայի հետ կապված՝ ձևավորվել է երկու ուժային ճամբար։ Մեկը՝ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն և Թուրքիան, որը նրանց խոսնակի դերն է կատարում տարածաշրջանում, և մյուս առանցքը՝ Սիրիան, Իրանը, Ռուսաստանը ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԵՐԹՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Glendale News Press-ն անդրադարձել է անցած ամիս ՀՀ մայրաքաղաք Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու հետևանքով զոհված Վահե Ավետյանի մահվան առնչությամբ աշխարհի տարբեր երկրների արձագանքին.
Հունիսի ...«ԿՈՇԻԿՆԵՐՍ ՊՈԼԻՍ ՁԳԵՑԻ». ՖԻԼՄ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ՍԱԳՕ ԱՐԵԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
«Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում այսօր` ժ. 17.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում հայ հանդիսատեսը «Հայկական համայնապատկեր» խորագրի ներքո ցուցադրվող ֆիլմերի շրջանակում ...BEELINE «ԲՈՆՈՒՍ ՄՈՒՏՔԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՆԳԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ՄԻՆՉև ՕԳՈՍՏՈՍԻ ՎԵՐՋ
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության ժամկետի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը երկարաձգման մասին: Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային ...«ՎԱՆՈ ՄԵՐԱԲԻՇՎԻԼԻՆ ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱԱՇՎԻԼԻԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՆԻՄԱՑ ԱՆՁԱՆՑԻՑ Է». ԲԻՁԻՆԱ ԻՎԱՆԻՇՎԻԼԻ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի միլիարդատեր առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ նորանշանակ վարչապետ Վանո Մերաբիշվիլին Միխեիլ Սաաակաշվիլիի կառավարության ...ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԿԱՊԻ ԱՐԲԱՆՅԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
«Ռոսկոսմոսը» Հայաստանի համար կապի արբանյակի ստեղծման հուշագիր է ստորագրել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, երկուշաբթի` հուլիսի 9-ին, մամլո ասուլիսում հայտարարել է գերատեսչության ղեկավար ...«ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵՔ ՍԵՐԸ». GOOGLE-Ը ԱՐՇԱՎ Է ՍԿՍՈՒՄ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Google ընկերությունը պատրաստվում է պայքարել ամբողջ աշխարհում սեռական փոքրամասնությունների իրավունքների համար՝ սկսելով Legalize love («Օրինականացրեք սերը») կարգախոսով արշավ:
Ինչպես հաղորդում է Mashable ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ
Նախօրեին հանդիպելով Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ` ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքը լինելու է հետխորհրդային կամ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն ...ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՇՎԵԴՆԵՐՆ ԵՆ
Շվեդները ինտերնետի օգտագործման զգուշավորության հարցում եվրոպացիների շրջանում համարվում են առաջատար: Նման եզրակացության են եկել «Եվրոբարոմետր» հետազոտության հեղինակները: Ինչպես տեղեկացնում է Itar-Tass-ը, ...«ՀԸԶԲՈԼԼԱՀԸ» ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԼՐՏԵՍՆԵՐԻ Է ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
Լիբանանի իսլամիստական «Հըզբոլլահ» շարժումը 3 մարդ է ձերբակալել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով: Կասկածյալները ձերբակալվել են Բեյրութի հարավային արվարձանում 2012 թ. հունիսին: ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՂԱՎԱՂՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳԱԶԻ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ. ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է այսօր լրատվամիջոցներում քննարկվող երկու թեմաների, որոնք, իր կարծիքով, շատ կարևոր նշանակություն ունեն ...«ԱՄՆ-Ի ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ ԵՆ». ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թեհրանում տեղի ունեցող Կանանց դրության միջազգաին առաջին կոնֆերանսի ժամանակ քննադատել է ամերիկյան իշխանություններին.
«ԱՄՆ-ի ...ՀՈՒՆԻՍԻՆ ԻՐԱՆՈՒՄ ՆԱՎԹԻ ՕՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԸ ՀԱՍԵԼ Է 20 ՏԱՐԻ ԱՌԱՋՎԱ ՄԱԿԱՐԴԱԿԻ
Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ այս տարվա հունիսին Իրանում նավթի արդյունահանման ծավալը կտրուկ անկում է ապրել՝ կազմելով վերջին 20 տարիների համար նվազագույն ցուցանիշը:
Թերթի տվյալներով՝ ...ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԹԼՊԱՏՈՒՄԸ
Իսրայելում Գերմանիայի դեսպան Անդրեաս Միխաելիսը խոստացել է, որ Գերմանիան կմտցնի հատուկ օրենք, որը կթույլատրի տղա երեխաների կրոնական թլպատումը: Այս մասին նա հայտարարել է հուլիսի 9-ին՝ ելույթ ունենալով Իսրայելի ...ՑԼԵՐԻ ՀԵՏ ՎԱԶՔՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԿՐԿԻՆ 5 ՄԱՐԴ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ
Իսպանիայի Պամպլոնե քաղաքում «Սան Ֆերմին» փառատոնի շրջանակում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 5 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Բոլոր տուժածները իսպանացիներ են՝ 19-47 ...ԼԱՄԲԵՐՏՈ ԶԱՆԻԵՐԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսի ժամանած ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այսօր հանդիպել է վրացական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումը տեղի է ունեցել «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցում ...ԵԳԻՊՏՈՍԻ ՑՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Եգիպտոսի խորհրդարանը, չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը, հավաքվել է հերթական նիստին, հաղորդում է Agence France-Presse-ը: Հունիսի 14-ին Եգիպտոսի սահմանադրական դատարանը օրենսդրական ժողովի ներկա կազմը ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵԿՏՈՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգոշուկայի կարգավորման մարմինը (EPDK) մասնավոր սեկտորին թույլատրել է Ռուսաստանից ներկրել 6 միլիարդ խորանարդ մետր գազ: Այդ գազի ներկրումը ...ԻՐԱՆԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵ՞Տ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, այս օրերին Հայաստանում գտնվող Իրանի ՆԳ նախարար Մուսթաֆա Մոհամադ Նաջարին մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպումներին զուգահեռ` հանդիպել է նաև Հայաստանի երկրորդ ...ԿԱՍԻԼՅԱՍՆ ԱՐԺԱՆԻ Է «ՈՍԿԵ ԳՆԴԱԿ»-ԻՆ. ՌԵՅՆԱ
«Լիվերպուլ»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան իսպանացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մրցաշրջանի արդյունքներով պետք է ...ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՐՏԱՔՍԵԼ Է ՎՐԱՑԻ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ ԿՈՒՑՈՒԻՆ»
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայից վտարել են վրացի «օրենքով գող» Գեորգի Լոբժանիձեին՝ «Կուցու» մականունով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը: ...ԵՊԼՀ ՈՐՈՇ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ ԻՐԵՆՑ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ԵՆ ԶԳՈՒՄ
ԵՊԼՀ կարմիր վկայագրերի (դիպլոմների) արժանացած շրջանավարտներն այսօր պետք է ստանային իրենց դիպլոմները Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում համերգային ծրագրի շրջանակում: Սակայն, ինչպես ...ՍՈՒԼԻՉՆԵՐԸ ՖՈՒՏԲՈԼ ՆԵՐՄՈՒԾՎԵՑԻՆ 134 ՏԱՐԻ ԱՌԱՋ
Rosbalt-ի տեղեկացմամբ` առաջին անգամ սուլիչը ֆուտբոլային հանդիպման ժամանակ օգտագործվել է 1878 թվականի հուլիսի 10-ին` Անգլիայում: Այսինքն` ուղիղ 134 տարի առաջ:
1878 թվականի հուլիսի 10-ին կայացած հանդիպումը ...ՍԵՐԻԱԼՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՆԴՐՈՎ ՏԱԳՆԱՊԱԾ ԳՈՆԵ ՄԵԿ ՀԵՐՈՍ ՉԿԱ, ՆՈՒՅՆԻՍԿ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐՆ ԻՐԱԿԱՆ ՉԵՆ
«Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս» հաղորդաշարի հյուրերն են գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը: Հ. Բ. Կարգավորման ...2025Թ-ԻՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԿՐՃԱՏՎԻ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
1990թ-ից աղքատության մակարդակը կրճատվել է երկու անգամ և կկրճատվի ևս երկու անգամ 2025թ-ին: Նման եզարակացության են հանգել Բրիտանական գիտահետազոտական կենտրոնի հետազոտողներն իրենց զեկույցում:
Արտերկրյա երկրների ...ԼՈՆԴՈՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է TETRA-PAK ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կանանցից մեկը մահացած է հայտնաբերվել Լոնդոնի արևմտյան մասում:Եվա Ռաուզինգի մարմինը, ով 5.4 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ Tetra-Pak փաթեթային կայսրության սեփականատերերից ...ԷԼԻՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՆՏՐՎՈՒՄ Է ՀԱՐՈՒՍՏ ՆՈՏԱՐ...
Քիչ չեն դեպքերը, երբ օրինակ «սև ռիելտիորների» կամ պարզապես խարդախների նախաձեռնությամբ փաստաթղթերի փաթեթներ են հայտնվում նոտարական գրասենյակներում, նոտարներն էլ նույն գույքը գրանցում են երկու, երեք տարբեր ...ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ ԿԱՄ` ՉԱԿԵՐՏԱՎՈՐ ՌՈԲԻՆ ՀՈՒԴԸ
«Արտաքին հարաբերություններ» պարբերականի հոդվածագիրներից մեկի` 1998 թվականի այցելությունը Բուլղարիա իր հիշողության մեջ երկու բառ էր առանձնացրել` ըմբշամարտիկ և խմբավորումներ: Ներքին գործերի նախարար Բոգոմիլ ...ՊԵԿԻՆԸ և ՎԱՏԻԿԱՆԸ ԲԱԽՎԵԼ ԵՆ ԿԱԹՈԼԻԿ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Վատիկանը հեռացրել է Չինաստանի կաթոլիկ եկեղեցու քահանային այն բանից հետո, երբ վերջինս ձեռք է բերել եպիսկոպոսի աստիճան` անտեսելով Հռոմի Պապի կամքը:
Ավելի վաղ Հռոմի կաթոլիկ եկեղեցին կուսակրոն Ջոզեֆ Ֆուշենգին ...ԱՐԱԳ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ ԱՆՈՂ ԱՉՔԵՐԸ ԱՆԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ՉԵՆ
Ընդունված կարծիքի համաձայն՝ արագ շարժումներ անող աչքերը հետաքրքրված չլինելու նշան են կամ նշան են այն բանի, որ տվյալ մարդը ստում է, բայց նոր ապացույցը ենթադրում է, որ աչքերի ինքնաբուխ շարժումը նշանակում ...ԱՆԱՆԸ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԻՐԱՔԻ և ԻՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Միջազգային պատվիրակ Քոֆի Անանը հայտարարել է, որ Բաղդադում շատ լավ բանակցություններ է անցկացրել Իրաքի վարչապետ Նուլի ալ-Մալիքի հետ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Свобода ռադիոկայանը` ...ԵՐԵՔՄԵՏՐԱՆՈՑ ԱԼԻԳԱՏՈՐԸ ԿՈՒԼ Է ՏՎԵԼ ԳԵՏՈՒՄ ԼՈՂԱՑՈՂ ԴԵՌԱՀԱՍԻ ՁԵՌՔԸ
Ամերիկացի դեռահաս Քալեբ Լենգդեյլի համար գետում լողալը ողբերգական ավարտ է ունեցել: Երեքմետրանոց ալիգատորը հարձակվել է նրա վրա և կուլ տվել թևի մի մասը:
Տղայի ընկերների խոսքերով` երբ կենդանին հարձակվել է ...«ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ». ԷԼԻԱ
ՈւԵՖԱ-ի մամլո ծառայության լրագրողներին տված հարցազրույցում կիսապաշտպան Էլյերո Էլիան մեկնաբանել է իր տեղափոխությունը «Վերդեր»:
«Բունդեսլիգան Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկն է: Գերմանիայում մեծ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԽԻՍՏ ՓՈՔՐ ԵՆ
Հայաստանում չրի արտադրությունը բավականին փոքրածավալ է և արտահանման տեսանկյունից անհրաժեշտ ծավալները չի ապահովվում:
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի ...ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԱՌԱՋԱՐԿ
Ծովափնյա ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի խաղացող Անտոն Շկարինն իր հարսնացուին ամուսնության առաջարկ է արել անմիջապես եզրափակիչ խաղից հետո` իր թիմակիցների օգնությամբ:«ՀՈՒՍՈՎ ԵՄ` ՀԵՅԸ ԿՀԱՂԹԻ ՉԻՍՈՐԱՅԻՆ». ՎԻՏԱԼԻ ԿԼԻՉԿՈ
Գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն պատմել է, որ շաբաթ օրը կայանալիք Դևիդ Հեյ -Դերեկ Չիսորա մենամարտի ժամանակ նա համակրելու է Հեյին, քանի որ հաղթանակը հնարավորություն կտա ...ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՄԱՐՎԵԼ
АР-ի տեղեկացմամբ` Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի երկխաղյա և կատալոնական «Բարսելոնա»-ն գլխավորող Տիտո Վիլանովայի մեկխաղյա ...ԵԳԻՊՏՈՍԻ ՍԴ-Ը ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԴԵԿՐԵՏԸ
Եգիպտոսի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեկրետը, ըստ որի ընտրված խորհրդարանը դարձել էր օրինական: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը` վկայակոչելով ...ՔԼԻՆԹՈՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՎԻԵՏՆԱՄՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՄՆ պետքարտուղր Հիլարի Քլինթոնը, ով Վիետնամում է, իր անհանգստությունն է արտահայտել ինտերնետում խոսքի ազատության սահմանափակման և հայացքների պատճառով վիետնամացի ակտիվիստների կալանքի տակ պահվելու կապակցությամբ: ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՆ ՁԿՆԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ և ՍևԱՆԱ ԼՃԻՑ ՀԱՎԵԼՅԱԼ ՋՈՒՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
ՀՀ կառավարության ծրագիրն արդեն հայտնի է, հայտնի են տարբեր ոլորտներում կառավարության նախատեսած փոփոխությունները: Դրանցից մեկն արդեն հարուցել է բնապահպանների մտահոգությունները: ՀՀ կառավարության ծրագրից ...ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՄԻ-8 ՈՒՂՂԱԹԻՌԸ
Ռուս-բելառուսական անձանակազմով Մի-8 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Աֆղանստանում: Ինչպես հաղորդել է -ին իր աղբյուրը` միջադեպը տեղի է ունեցել դեռևս անցած շաբաթ: Աղբյուրը նշել է, որ Կանդագարից 60 կմ այն կողմ ...ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ՄՏԱԴԻՐ Է ԵՂԵԼ ՊԱՅԹԵՑՆԵԼ ՊԵՆՏԱԳՈՆԸ
Մասաչուսեթս նահանգի բնակիչը, ով մեղադրվում է ահաբեկչությունների նախապատրաստման մեջ, համաձայնել է ընդունել իր մեղքը: Այս մասին հաղորդել է Reuters-ը` հիմնվելով ամերիկյան իշխանությունների հայտարարության ...ԿԻՊՐՈՍԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՄԻՆՉև 200 ՀԱԶԱՐ ՓԱԽՍՏԱԿԱՆ
Կիպրոսը մտավախություն ունի Սիրիայից փախստականների հոսքի կապակցությամբ, սակայն մինչև 200 հազար մարդ ընդունելու ծրագիր է պատրաստել: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է եվրոպական գործորով փոխնախարար Անդրեաս ...ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՑ ARMAVIA ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԹՌԻՉՔՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱՄՐԻՍՏԱՐ ՔԱՂԱՔԻՑ
Հուլիսի 25-ից սկսած՝ Armavia ավիաընկերությունը կիրականացնի չվերթներ Ամրիստարից դեպի Երևան, Բիրմինգհեմ, Հռոմ և Միլան` այդկերպ խթանելով միջազգային կապի խորացմանը քաղաքի հետ:
Armavia ավիաընկերությունը Հնդկաստանի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ
Ռուսաստանը երկխոսություն է սկսում Սիրիայի ազգային խորհրդի հետ` «իրական ուժ», որը պատրաստ է հաղթահարել սիրիական ճգնաժամը»:
Այս մասին այսօր ITAR-TASS-ի թղթակցին հայտնել է Միջազգային հարցերով Դաշնային խորհրդի ...
© Ժամանակ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՌՈՒՍ ՍՊԱՅԻՆ ՈՒ ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱՑԵԼ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԵՐԹՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄՆԱԼԸ ՈՒՂԻՂ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ Է ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
«ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻՆ». ՇևԱՐԴՆԱՁԵ

1936Թ. ԱՅՍ ՕՐԸ ԲԵՐԻԱՅԻ ՁԵՌՔՈՎ ՍՊԱՆՎԵՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԱՂԱՍԻ ԽԱՆՋՅԱՆԸ
«ՀԱՐՍՆԱՔԱՐ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՐՎԱԾԵԼ և ԳԵՏՆԻՆ Է ԳՑԵԼ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՎԵԶԻՐՅԱՆԻՆ
ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՋՐԵՐՆ ՈՒՐՄԻԱ ԼԻՃ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ և ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ԻՐԱՆԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵ՞Տ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1402 Լենկ-Թեմուրը պարտության է մատնում սուլթան Բայազեթին և գերի վերցնում նրան:
- 1841 Զմյուռնիայում բռնկված հրդեհին զոհ են գնում հայկական փայտաշեն երկու թաղամաս:
- 1855 Փարիզում, Ստեփան Ոսկանյանի խմբագրողթյամբ, լույս է տեսնում «Արևելք» կիսամսյա հանդեսը. դադարեց 1856 թ.:
- 1921 Բոլշևիկները գրավեցին հայկական դիմադրության վերջին ամրոցը՝ Լեռնահայաստանը:
- 1936 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

