
ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ»
- «Հայատյացությունը երկար տարիների ընթացքում դարձել է թուրքական ինքնության անբաժան եւ առանցքային բաղադրիչներից մեկը` թե՛ պետական մակարդակում եւ թե՛ հանրային շրջանակներում», - պնդում են Ստամբուլում գործող Սոցիալական եւ տնտեսական հետազոտությունների հիմնադրամի` TESEV-ի մասնագետները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Լսելով Թուրքիայի հայերին», - այսպես է կոչվում հիմնադրամի պատրաստած 130 էջանոց զեկույցը, որը թերեւս առաջին փորձն է վերջին մի քանի տարիների ընթացքում` ի մի բերել եւ հասկանալ այն բոլոր խնդիրները, որ ծառացել են Թուրքիայի հայազգի քաղաքացիների առջեւ։
Զեկույցը պատրաստված է թուրքահայ համայնքի մոտ երկու տասնյակ ներկայացուցիչների հետ արված հարցազրույցների հիման վրա։ Հարցվածները ոչ միան հայաշատ Ստամբուլից են, այլեւ Արեւելյան Անատոլիայից եւ Կիլիկիայում մնացած միակ հայկական գյուղից` Վաքըֆլըից։
«Թուրքերի մի զգալի մասը մեզ չի կարող իրենց հավասար համարել` ընդունելով հայերին միայն որպես փոքրամասնություն», - նշել է հարցվածներից մեկը:
Զեկույցի հեղինակները արձանագրում են, որ հայերի նկատմամբ խտրականության հիմքում ոչ միայն պատմական անցյալն է, այլեւ կրոնական տարբերությունները: Այս պարագայում, ըստ TESEV-ի վերլուծաբանների, հայերին չի օգնում անգամ կրոնափոխությունը: Իսլամ ընդունած հայկական ընտանքիներից մեկի անդամները զեկույցի հեղինակներին պատմել են. - «Անգամ կրոնափոխությունից հետո [թուրքերը] թույլ չեն տալիս մեզ մոռանալ մեր հայկական ծագման մասին: Ողջ կյանքիդ ընթացքում քեզ անընդհատ ռմբահարում են, ասելով` «կրոնափոխ եղիր, եւ կյանքդ ավելի դյուրի կդառնա», դու ի վերջո գնում ես այդ քայլին, սակայն որեւէ բան չի փոխվում. քեզ սկսում են անվանել dönme, այսինքն` կրոնափոխ եղած»:
Զեկույցի հեղինակները նաեւ նկատում են. - «Թուրքերի շրջանում անցկացված մի հարցման համաձայն` երկրի բնակիչների 30 տոկոսը համոզված է, որ հայերը Թուրքիայում հայտնվել են Խորհրդային Միության փլուզումից հետո միայն, եւս 30 տոկոսն էլ ընդհանրապես գաղափար չունի, թե հայերն ինչպես են դարձել Թուրքիայի բնակիչներ: Եթե հաշվի առնենք, որ Անատոլիայում հայկական ներկայությունն առնվազն մ.թ.ա. 6-րդ դարում է սկիզբ առել, ապա այդ 60 տոկոսի անտեղյակության պատճառներն ավելի հասկանալի են դառնում»:
Սոցիալական եւ տնտեսական հետազոտությունների թուրքական հիմնադրամի մասնագետները նաեւ արձանագրում են, որ թուրքական պետական համակարգն անում է ամեն ինչ հայերի մուտքը կառավարական կառույցներ կանխելու համար: Հայտնի են դեպքեր, երբ հայ ուսանողների քննական գնահատականները արհեստականորեն իջեցվել են` նրանց պետական թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթներից հեռու պահելու համար:
Այս բոլոր քայլերը, ի վերջո, հայերի շրջանում պաշտպանական հակազդեցություն են առաջ բերում:
«Թուրքահայության շրջանում առավել զգալի եւ մեծ տարածում գտած քայլերից մեկը հանրային շփումների ընթացքում ի ծնե տրված հայկական անվան փոխարեն թուրքական անունով ներկայանալն է: Շատերն իրենց երեխաների անվանակոչության ժամանակ առաջնորդվում են մի սկզբունքով, որ տվյալ անունը առկա լինի թե՛ թուրքական եւ թե՛ հայկական մշակույթներում», - գրում են հիմնադրամի մասնագետները:
Ընդհանուր առմամբ, TESEV-ի վերլուծաբանների համոզմամբ, հայկական ծագմամբ Թուրքիայում ապրելը լի է ամենօրյա հակասություններով:
«Մենք միաժամանակ պետք է ապացուցենք, որ մեզ կոտորել են, դրան զուգահեռ ապացուցելով, որ դեռ ողջ ենք», - նշել է հարցված թուրքահայերից մեկը:
Զեկույցի հեղինակները հանդես են գալիս նաեւ հստակ խորհուրդներով` նշելով քայլերի մի շարք, որոնք հնարավորություն կտան գոնե փոքր-ինչ մեղմել փոքրամասնությունների վիճակը:
«Հայերի եւ մյուս փոքրամասնությունների դեմ կիրառվող խտրականության հիմնական աղբյուրը երկրի Սահմանադրությունն է, ուստի նորացված հիմնական օրենքը պետք է հստակ դրույթներ սահմանի, որոնք թույլ կտան մշակութային տարբեր խմբերին գոյատեւել երկրի տարածքում, - նշում են TESEV-ի մասնագետները։ Բացի այդ, նրանց կարծիքով, դատական համակարգը չպետք է սահմանափակվի բացառապես «թուրքական ինքնության ոտնահարման» հոդվածներով քրեական գործեր հարուցելով. - «Հարկավոր է պատժել նաեւ այլ ինքնությունների դեմ ուղղված ելույթների համար»:
Մյուս քայլը, որ կարող է օգնել փոքրամասնությունների խնդիրների լուծմանը, թուրքական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների, մասնավորաբար` հայերի, ներկայացուցիչների ընդգրկումն է: TESEV-ի մասնագետները, սակայն, արձանագրում են, որ թուրքահայ համայնքում այս խնդրի շուրջ որոշակի տարաձայնություններ են առկա. - «Թուրքահայերի մի մասը կարծում է, որ հայ պատգամավորը միայնակ ի վիճակի չի լինի որեւէ խնդիր լուծել: Ոմանք էլ, հակառակը, նշում են, որ դա յուրատեսակ խորհրդանշական քայլ կլինի` ցույց տալով, որ փոքրամասնությունները, մասնավորաբար` հայերը, թուրքական հանրության օրինական մասնիկն են»:
1964Թ. ԱՅՍ ՕՐԸ ԵՐևԱՆՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՎԵՑ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԵՆ
1964թ. այս օրը Երևանում հիմնադրվեց Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն:
Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հիմնական խնդիրն էր աշխարհասփյուռ հայության հետ հայրենասիրական ու մշակութային ...«ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՐՎԻ, ԱՊԱ ԿԱՐՈՂ Է ԳՈՐԾԻ ԴՐՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԸ». ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ
CivilNetTV-ին տված հարցազրույցի ժամանակ Կարնեգիի հիմնադրամի՝ Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների` ...ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդբագիր Բահրամին վերադարձել է Բաքու և նորից ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը: Այս մասին հայտարարել ...ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՎ ՆԵՐՇՆՉՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԵՋ
ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն սպառնացել է մի խումբ գործարարների դեմ դատական հայց ներկայացնել` Օլիմպիական խաղերի գաղափարով ներշնչված կարելու և գործելու միջոցառումը համարելով հեղինակային իրավունքների խախտում: ...ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՊԱՐԱԳՎԱՅԻՆ ՆԱՎԹԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ դադարեցնում է նավթի մատակարարումը Պարագվայն և հետ է կանչում իր դեսպանին՝ որպես բողոքի նշան նախագահ Ֆերնանդո Լուգոյի հեռացման,- հաղորդում է Associated ...ՀՈՒՍՈՎ ԷԻ, ՈՐ ՀԱՋՈՂ ԿԻՐԱՑՆԵՆՔ ՀԵՏԽԱՂՅԱ 11 ՄԵՏՐԱՆՈՑ ՀԱՐՎԱԾԱՇԱՐԸ. ՀՈՋՍՈՆ
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն ամփոփել է «Եվրո-2012»-ի Անգլիա-Իտալիա հանդիպումը և հայտնել իր թիմի պարտության պատճառները:
«Ֆուտբոլիստներն իսկական պայքար էին մղում խաղադաշտում, և ...ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ երեկ՝ տեղական ժամանակով ժամը 23.07-ին, Վանի նահանգում գրանցվել է հերթական երկրաշարժը: Այն ունեցել է 5 բալ ուժգնություն: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքի ...ԳՅՈՒՄՐՈՒ ՏՆԱԿԱՅԻՆ ԱՎԱՆՆԵՐՈՒՄ ԱՌՆԵՏՆԵՐԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՎԽՏՈՒՄ ԵՆ
Գյումրու տնակներում բնակվող հազարավոր ընտանիքները ստիպված են պայքարել ոչ միայն ցրտի և խոնավության, այլ նաև առնետների դեմ, որոնք պարզապես վխտում են տնակային ավաններում: Գյումրու ավտոկայանի տնակային ավանը ...ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՄԱՐԻԽՈՒԱՆԱ ԱՃԵՑՆԵԼ
Ուրուգվայի կառավարությունը որոշել է մարիխուանա աճեցնել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Իշխանությունների գնահատմամբ` երկրի 3 մլն-անոց բնակչությանը անհրաժեշտ կլինի շուրջ 27 տոննա մարիխուանա: ...ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄԻԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԸ
2012-ի հունիսի 8-10-ը Կենտրոնական Գերմանիայի պատմական Շյոնինգեն քաղաքում Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) անցկացրել է իր ավանդական երիտասարդական եռօրյա հանդիպումը:
Սույն հանդիպումները, որոնք ...ՊՈՏԵՆՑԻԱԼ ՀԶՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԹԵՀՐԱՆ ՆԱՀԱՆԳԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պոտենցիալ հզոր երկրաշարժը սպառնում է Թեհրան նահանգի միլիոնավոր բնակիչներին: Այս մասին հայտարարել է Սեյսմոլոգիայի միջազգային ինստիտուտի փոխտնօրեն ...ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՐ ԵԳԻՊՏՈՍԸ ԿԳՆԱ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համոզմունք է հայտնել է, որ Եգիպտոսի ընտրություններւմ հաղթած՝ «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Մուհամմադ Մուրսին երկիրը կտանի ժողովրդավարության ճանապարհով: Այս ...ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՋՐՀԵՂԵՂԻՑ ԱՌՆՎԱԶՆ 16 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Վերջին երեք օրերին Չինաստանում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների զոհ է դարձել առնվազն 16 մարդ: Այս մասին հաղորդում է Xinuha գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Հեղեղներն ավերել ...ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԻԱՆԱԼԻ ԽԱՂ ՑՈՒՑԱԴՐԵՑ. ՊՐԱՆԴԵԼԻ
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին իր կարծիքն է հայտնել Անգլիայի ընտրանու հետ հանդիպման վերաբերյալ:
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Թիմը լավ էր խաղում: Բազմաթիվ գոլային պահեր ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին ...ՈՒՄ Է ՊԵՏՔ
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայումս էապես մասնատված է: Դա ակնհայտ է անզեն աչքով: Այդ հանրույթի ամենաառաջադեմ ներկայացուցիչներն անգամ ցրված են տարբեր քաղաքական ճամբարներում, նաև ոչ քաղաքական ...ԼևՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ՉԻ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ «ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ՄԻՋԱԴԵՊԸ
«Առաջին լրատվական»-ի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հունիսի 17-ին «Հարսնաքարի» միջադեպը դատապարտող հարցազրույց, որպես այդպիսին, չի տվել «Ազատություն» ռ/կ-ին։ Ըստ մեր ...ՌՈՍԵԼԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ՎԱՃԱՌԵԼ ՉԱՎԻԻ, ՊՈՒՅՈԼԻ ՈՒ ՎԱԼԴԵՍԻ ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐԸ
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան հերթական անգամ քննադատել է Սանդրո Ռոսելին և նրա աշխատակազմին: Այս անգամ Լապորտան պատմել է, որ Ռոսելը ցանկանում էր հրաժարվել թիմի մի շարք սաներից:
«Ռոսելը ...ՆՐԱՆՔ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԼՔԵԼ ՄԵԾ ԹԵՆԻՍԸ
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր քույր Վինուսը, չեն պատրաստվում մոտ ժամանակներս լքել մեծ սպորտը: «Մենք չենք պատրաստվում հրաժեշտ տալ մեծ սպորտին: Ինձ դուր է գալիս ...ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ»
«Հայատյացությունը երկար տարիների ընթացքում դարձել է թուրքական ինքնության անբաժան եւ առանցքային բաղադրիչներից մեկը` թե՛ պետական մակարդակում եւ թե՛ հանրային շրջանակներում», - պնդում են Ստամբուլում գործող ...ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՈՒԺԵՐԻՍ. ՖԵԴԵՐԵՐ
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ մարտական է տրամադրված «Ուիմբլդոն»-ի մեկնարկից առաջ:
«Վստահում եմ ուժերիս: Բավականաչափ մրցաշարեր ու հանդիպումներ եմ հաղթել, այնպես որ, տրամադրված եմ ...ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՆԱՅՔ ՑԱՆԿԱԼԻ ՉԵՆ. ՄԻԱՅՆ ԱՅՍ ՏԱՐԻ 60 ԿԻՆ Է ՍՊԱՆՎԵԼ
Մեքսիկայի Սյուդադ Յուարես քաղաքում կանայք ցանկալի չեն: Ինպես նշում է The Daily Mail- ը, քաղաքը դարձել է կանանց հոլոքոստի թատերաբեմ: Միայն այս տարի այնտեղ 60 կին է սպանվել:
Քաղաքը սահմանակից է Տեխասի ...ՆԱԽԿԻՆ ՀՈԳևՈՐԱԿԱՆԸ և ՆՐԱ ԿԻՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ 430 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՄԵՋ
Ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի բատիստական եկեղեցու նախկին հոգևորական 58-ամյա Չարլզ Գիլֆորդն ու նրա կինը՝ 53-ամյա Ադրիանը, մեղադրվում են եկեղեցուց շուրջ կես միլիոն դոլար գողանալու և գումարը խաղային ...ՏՊԻՉՆԵՐԻ ՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ Է ՍԿՍՎԵԼ
Symantec հակավիրուսային ընկերության փորձագետները կորպորատիվ բլոգում հաղորդել են տրոյական Milicenso ծրագրով գրասենյակային համակարգիչների վարակման բազմաթիվ դեպքերի մասին:
Վիրուսային ծրագիրը համակարգչին ...ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿՈՐՎԵՏՆԵՐՈՒՄ ԹՈՒՆԱՎՈՐ ԳԱԶ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Գերմանական 5 К130 կորվետներում հայտնաբերվել է թունավոր գազ, ինչից հետո զինծառայողները ստիպված էին այնտեղ գտնվել միայն հակագազերով: Այս մասին հայտնում է Bild am Sonntag-ը հունիսի 24-ին:
Կորվետներում գազի ...ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ DDOS ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ
Նիդեռլանդների «Դեմոկրատներ 66» սոցիալ-լիբերալ կուսակցությունը մտադիր է օրինականացնել DdoS հարձակումները՝ որպես բողոքի ակցիայի ձև: Այս մասին հայտնում է globalpost-ը:
Պարբերականը նշում է, որ կուսակցությունը ...ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է «ՕԴՈՒՄ» ԿԻԹԱՌ ՆՎԱԳԵԼՈՒ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Նյու Յորքում անցկացվում է առանց կիթառի կիթառ նվագելու մրցույթ, որի մասնակիցները 22-ն են: Ինչպես պատմել է Էնդրյու Ջեքսոն Լիցը, որը ներկայում ընտրել է Սեթ Լեյբովից բեմական անունը, մրցույթին պատրաստվելու ...ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԻՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ԿԺԱՄԱՆԻ ԹՈՒՐՔԻԱ
Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Իրանի փոխնախագահ Ալի Սաիդլոն ժամանելու է Թուրքիա։ Այցը թուրքական լրատվամիջոցը վերնագրել է որպես ճգնաժամային: Այդ մասին հայտարարել է Անկարայում Իրանի ...ԱՄԵՐԻԿՈՒՀԻՆ ՕԳՏԱԿԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾԵԼ «ԴԱՅԱԿՆ ԱՄՊԵՐՈՒՄ»
Օդանավի սրահում փոքրիկ երեխաները բազմաթիվ անհարմարություններ են պատճառում ոչ միայն իրենց ծնողներին, այլև մյուս ուղևորներին: Ամերիկուհի Ջուլիա Մելնիկը գործարկել է արտասովոր կայք «դայակն ամպերում» (Nanny ...ՕԿԼԱՀՈՄԱՅՈՒՄ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ
Օկլահոմայում երկու առևտրային գնացքների բախման հետևանքով մահացել է մեկ մարդ, երեքն անհետ կորել են: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Բախումը տեղի է ունեցել հունիսի 24-ին Գուդվել քաղաքի շրջակայքում: Բախման ...ԹՈՒՆԻՍԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՄԵՐԿ ՄՈՒՀԱՄՄԵԴԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Թունիսի դատարանն իրավական է համարել համացանցում տեղակայված Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակ Ջաբեուրա Մեջրիի նկատմամբ յոթնամյա կալանքը և մերժել է բողոքարկումը:
Մերկ մարգարեի ծաղրանկարները հայտնվել ...ԱՄՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ԱՐԻԶՈՆՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ԱՄՆ գերագույն դատարանը պաշտպանել է ներգաղթյալների մասին օրենքը, որը ընդունվել է 2010 թ.՝ Արիզոնա նահանգում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Մասնավորապես՝ դատարանն ուժի մեջ է թողել օրենքը, ...ԻՏԱԼԻԱՆ ԱՄՆ-ԻՑ ՀԵՏԱԽՈՒՅԶ-ԻՆՔՆԱԹԻՌ Է ՎԱՐՁԱԿԱԼԵԼ
Իտալիայի օդային ուժերը մեկ տարվա վարձակալությամբ ամերիկյան Lockheed Martin ընկերությունից ստացել են Gulfstream III հետախույզ-ինքնաթիռ, որը 2012 թ. ապրիլից գտնվում է Իտալիայի օդային ուժերի բազայում: Վարձակալության ...ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՀՈՒԼԻՍԻՑ ԿՍԿՍԵՆ ԳՈՐԾԵԼ
Հուլիսի սկզբից Կասյան փողոցում կվերագործարկվի երևանցիներին ծանոթ գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ներկայում նախարարությունը ...ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ և ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ ՎԵՐԱՆԱՅԵԼ ԻՐ ՔՐԳՈՐԾԸ
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հունիսի 22-ին պատասխան ստացա ՀՀ Վճռաբեկ դատարանից, ...ՍԻՐԻԱՅԻՑ ՄՈՏ 40 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՓԱԽԵԼ ԹՈՒՐՔԻԱ
Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ վերջին օրերին Սիրիայից՝ Բաշար Ասադի վարչակարգի կանոնավոր բանակից մոտ 40 զինծառայող է փախել Թուրքիա։ Այս մասին հաղորդում է ...ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄՈՒՐՍԻԻՆ
Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Twitter-ի իր էջում երկուշաբթի օրը շնորհավորել է Մուհամմեդ Մուրսիին Եգիպտոսի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Իմ շնորհավորանքները պարոն Մուրսիին: Ես ողջունում եմ ...ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Հունաստանի նոր ֆինանսների նախարար Վասիլիս Ռապանոսը, ում նշանակումն անցած շաբաթ հետաձգվել էր նրա հիվանդության պատճառով, հրաժարվել է ֆինանսների նախարարի պաշտոնից: Այս մասին հաղորդել է հունական պետական հեռուստաընկերությունը, ...ԿԱԳԱՎԱՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»-Ի 7 ՀԱՄԱՐԻ ՄԱՐԶԱՇԱՊԻԿԻՑ
Կիսապաշտպան Շինջի Կագավան հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն իրեն 7 համարի մարզաշապիկ է առաջարկել, սակայն ինքը հրաժարվել է այն վերցնել: 23-ամյա ճապոնացին ցանկանում է ապացուցել, որ արժանի է կրել այն ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՐՁԱԿՎՈՂԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ԱՐՍԵՆԱԼ»
«Մոնպելյե»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն հաստատել է, որ առաջիկա մրցաշրջանից սկսած՝ հանդես կգա Լոնդոնի «Արսենալ»-ում:
«Երջանիկ եմ, որ կարիերաս շարունակելու եմ «Արսենալ»-ում: ...ՌՈՆԱԼԴՈՒՆ ԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ ՉԷ. ԿԱՍԻԼՅԱՍ
Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի կարծիքով` Պորտուգալիայի ընտրանու հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ներկայումս իր լավագույն մարզավիճակում չէ:
Հիշեցնենք, որ Վիսենտե դել Բոսկեի սաները ...ԳՈՂԵՐԸ ՄՇԱԿԵԼ ԵՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿՈՇԻԿՆԵՐԸ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ
Գողերը գտել են սպորտային կոշիկները խանութներից գողանալու մի նոր եղանակ:
Նյու Յորքի գողերը բացահայտել են խանութների անվտանգության համակարգերը շրջանցելու նոր ձևը: Նրանք պարզել են, որ կարող են գողանալ ձախ ...ՄԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ, ՈՐ ԳԻՏԵՆՔ ԱՌՈՂՋ ՍՆՆԴԻ ՄԱՍԻՆ
Ձեր կարծիքով՝ ցածր կալորիականությամբ սոուսն աղցանի մեջ ավելի ճիշտ է քան մայոնե՞զը, ճարպոտ սնունդը գիրացնո՞ւմ է, իսկ շատ միրգ ուտելը վնասակա՞ր է առողջությանը: Շտապենք ձեզ հանգստացնել, քանի որ վեջին հետազոտությունները ...ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ ԱՄԵՆԱՅՆ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ. ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆ
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին երգչուհի Լիլիթ Պիպոյանը հույս հայտնեց, որ մեղավորները կպատժվեն ամենայն խստությամբ. «Մանրամասներին ծանոթ չեմ, բայց որպեսզի այլևս նման բան ...ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ 2012 Թ. ՀՈՒԼԻՍ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐ
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 24...250C, որը 1 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
Ռուսաստանի և Իսրայելի նախագահներ Վլադիմիր Պուտինը ու Շիմոն Պերեսը քննարկել են իրանական միջուկային ծրագրին և հումանիտար կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։
«Իրանի ներկայիս ղեկավարությունը բաց կերպով հայտարարում ...ՖԻՆՆԱԿԱՆ ԾՈՑՈՒՄ ՆԱՎԹ Է ԹԱՓՎԵԼ
Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում տեղի է ունեցել նավթի հեղում:
Ինչպես հաղորդում է Portnews-ը, ռուսկան «Անգարա» բունկեր-նավի վրա ծանր վառելիքի ընդունման ժամանակ №112 նավահանգստի նավթային տերմինալում ...ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆՆ ՈՒ ԲԵՅՈՆՍԵՆ ՄԻԱՍԻՆ ԴԻՏԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԶՈՒԳԸՆԿԵՐՆԵՐԻ ԵԼՈՒՅԹԸ
Քիմ Քարդաշյանն ու Բեյոնսեն միասին դիտել են իրենց զուգընկերների ելույթը: Համացանցում են հայտնվել կանանց լուսանկարները, որոնցում նրանք ծիծաղում են Ջեյ-Զի-ի և Քանյե Ուեսթի ելույթը դիտելիս: Usmagazine.com-ը ...ՄԵՆՔ ՄԻՇՏ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ ՄԵՐ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ. ՍՅՈՒԶԻ
«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է երգչուհի Սյուզին: - Սյուզի, ասում են`Ձեր աստղը փայլում էր, երբ Դուք «Հայք» խմբի հետ էիք հանդես գալիս: Երբ խմբից հեռացաք, աստղը խամրեց: Համաձա՞յն ...ՍԻՐԻԱՆ ՌՄԲԱԿՈԾԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ
Թուրքական կառավարությունը հայտարարել է, որ սիրիական զորքերը ռմբակոծել են թուրքական ինքնաթիռը, որը մասնակցում էր հունիսի 22-ին հետախուզական ինքնաթիռի աղետի վայրում որոնողական աշխատանքներին: Այս մասին հունիսի ...ԴԱՏԱՐԱՆԸ ԿՎԵՐԱՆԱՅԻ ԿԱՉԻՆՍԿՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԳՈՐԾԸ
Լեհաստանի դատախազությունը դատարան է փոխանցել Կառավարության անվտանգության ղեկավարի նախկին տեղակալ Պավել Բելավնովի վերաբերյալ եզրակացությունը: Հենց նա էլ պատասխանատու էր նախագահ Լեխ Կաչինսկու Կատին կատարած ...ՈՒԳԱՆԴԱՅՈՒՄ ՍՈՂԱՆՔԻ ՀԵՏևԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է 18 ՄԱՐԴ
Ուգանդայի արևելքում հորդառատ անձրևների և դրանց հաջորդած սողանքի զոհ է դարձել 18 մարդ: Այս մասին հաղորդում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղական բաժինը:
Կազմակերպության բուժաշխատողներն օգնություն են ...
«ԱՂՈԹԵՔ, ՄԻԱՅՆ ԱՂՈԹԵՔ ՈՐԴՈՒՍ ՀԱՄԱՐ...». ԱՍՈՒՄ Է ԴԱԺԱՆԱԲԱՐ ԾԵԾՎԱԾ ԲԺՇԿԻ ՄԱՅՐԸ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ. ՊԱՇՏՊԱՆԵ՛Ք ՄԵԶ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ
ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎՈՒՄ Է. ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԹՎԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՎՏԱՆԳ Է

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԻՊԻ ԳՈՐԾԻՉԸ ԿՆԱԽԸՆՏՐԻ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԼԾԱԿՆԵՐՈՎ ԹԵԼԱԴՐԵԼ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԹԱՂԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

«ԹՈՒՐԳՈՒԹ ՕԶԱԼԻՆ ՍՊԱՆՈՂԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ». ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

«ԿԱՐԹԱԳԵՆԸ» ՊԻՏԻ ԿՈՐԾԱՆՎԻ, ԿԱՄ ՎԱՆՈՆ ՊԻՏԻ ՏՈՒՆ ԳԱ
200 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՀԱՎԱՔՎԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՐԱՑՎԱԾ ԿՆՈՋ ՀԱՄԱՐ
ԾՐԱԳՐԵՐԸ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՂԲԱՆՈՑ

- 1932 Տեղի է ունենում Երևանի Ստալինի անվան ջրանցքի առաջին հերթի հանդիսավոր բացումը:
- 1962 Կահիրեում մահացավ սփյուռքահայ ականավոր հայագետ Արշակ Ալպոյաճյանը: (Ծնվ. 1879 թ.-ին):
- 1964 Երևանում հիմնադրվում է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

