
ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՏՈՒԼԱՅՈՒՄ ՄԻԱՆԳԱՄԻՑ 3 ԿՈՂՈՊՏԻՉՆԵՐԻ Է ՍՊԱՆԵԼ
- Տուլայի մարզի Բոգորոդիցկ քաղաքում Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ավազակային հարձակում գործած անձանց սպանության փաստով: Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը: Քրեական գործը հարուցվել է Քր.օրի 105 հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի անձանց սպանությունը):

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ի ուշ երեկոյան: Քննության տվյալներով, չորս ավազակներ ներթափանցել են Բոգորոդիցկ քաղաքի Օկտյաբրսկի միկրոշրջանում գտնվող տներից մեկը: Այդ պահին տանը գտնվել է տանտերը` 52-ամյա բիզնեսմենը, և նրա ընտանիքի անդամները, այդ թվում` 4 անչափահաս երեխաներ: Տանտերը դիմադրություն է ցույց տվել հարձակվողներին և քաշքշուկի, վեճի ընթացքում խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցրել կողոպտիչներից երեքին: Նրանք տեղում մահացել են, իսկ չորրորդին հաջողվել է թաքնվել: Արդեն պարզվել է կողոպտիչների ինքնությունը. նրանք բոլորն էլ Մոսկվայի մարզից են, զինված են եղել ատրճանակներով, դանակով և բեյսբոլի բիտաներով:
Life News-ի փոխանցմամբ` գործարարի անունը Գեղամ Ս. է, ով մի քանի մթերային խանութների սեփականատեր է: Այժմ Գեղամ Ս.-ն կասկածյալի կարգավիճակում է: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ կողոպտիչները մտել են տուն և զենքի սպառնալիքով պահանջել նրա մթերային խանութներից ստացված գումարները: Տանտերն էլ, փորձելով երեխաներին փրկել, նետվել է տան խոհանոց, վերցրել դանակը և հարձակվել կողոպտիչների վրա: Չնայած որ ուժերն անհավասար են եղել, չորս կողոպտիչներին չի հաջողվել լուծել զայրացած բիզնեսմենի հարցերը:
Հարձակվողներից չորրորդը, երբ տեսել է, որ երեք համախոհները դանակի հարվածներից անշնչացած ընկել են, նետվել է` փախչելու: Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Բիզնեսմենը դեպքից հետո հոսպիտալացվել է: Հարձակման ժամանակ կողոպտիչները բիտայով նրա գլխին են հարվածել: Մինչև ապաքինվելը բիզնեսմենը գտնվելու է ոստիկանական ուժերի շուրջօրյա հսկողության տակ:
Բիզնեսմենի կինը և ավագ դուստրը ևս մարմնական վնասվածքներ են ստացել: Ապրիլի 8-ին քննիչները որոշում են կայացրել` Գեղամի գործողությունները որակել որպես երկու և ավելի անձանց սպանություն:
ՍԱՆԱԿՈևԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՄՏԱԴԻՐ Է ՍՏԵՂԾԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
РИА Новости-ի փոխանցմամբ՝ երեկ Հարավային Օսիայի նախագահական կրկնակի ընտրությունների երկրորդ փուլում պարտություն կրած Դավիթ Սանակոևը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել քաղաքական նոր կուսակցություն.
«Մենք ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ՉԿԱՆ
ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ ապրիլի 8-ի, ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:
Ապրիլի 8-ի, ...ԼԻԲԻԱՅՈՒՄ ԹՈՒՆԻՍԻ 5 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՆ ԱՌևԱՆԳՎԵԼ
Լիբիացի զինյալները Թունիսի սահմանամերձ Ալ-Գուսիմ շրջանում՝ Ռաս- Ջիր վերահսկիչ-անցակետի մոտ, առևանգել են Թունիսի 5 քաղաքացու: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Թունիսի իրավապահ մարմիններին: ...ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԻ ԿԻՆԸ` ԴՔՍՈՒՀԻ ԿԱՄԻԼԱՆ, ՍՏԱՑԵԼ Է ՄԵԾ ԽԱՉԻ ՏԻԿՆՈՋ ԿՈՉՈՒՄ
Թագուհի Էլիզաբեթ 2-րդը Կամիլա Փարքեր-Բոուլզին` արքայազն Չարլզի կնոջը, շնորհել է Մեծ խաչի տիկնոջ կոչում, որը Վիկտորիանական շքանշանի բարձրագույն դասն է: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Ներկայումս Կամիլան` ...ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹԱՅՎԱՆՈՒՄ
Թայվանի ափերին 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Միր» հեռուստաընկերությունը՝ վակայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ...«ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՄ-Ի ՀԵՏ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱՑՈՒՄ և ՈՉ ԹԵ ԴՅՈՒՐԱՑՈՒՄ». ԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇ
1
TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը մեկնաբանել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի մեղմացման մասին Եվրահանձնաժողովի ընդունած որոշումը, որը ...ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՏՈՒԼԱՅՈՒՄ ՄԻԱՆԳԱՄԻՑ 3 ԿՈՂՈՊՏԻՉՆԵՐԻ Է ՍՊԱՆԵԼ
Տուլայի մարզի Բոգորոդիցկ քաղաքում Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ավազակային հարձակում գործած անձանց սպանության փաստով: Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը: Քրեական ...ԳԱԶԻ ՍՊԱՌՈՒՄԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՔԻՉ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ՈՐ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱՐԳԱՎՈՐԵՆ. ՄՈՎՍԵՍ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ
Գազի սպառման ծավալների փոփոխությունը ստուգելու այլընտրանքային աղբյուր չկա. տվյալները հենց «Հայռուսգազարդ» ընկերությունն է տրամադրում Ազգային վիճակագրական ծառայությանը: «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական ...ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ
Երկուշաբթի նավթի համաշխարհային գներն իջնում են այն բանից հետո, երբ ԱՄՆ աշխատաշուկայի նոր վիճակագրական տվյալները կանխատեսումներից ցածր են եղել և հիասթափեցրել են ներդրողներին:
Ամերիկյան WTI թեթև նավթի ...ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՖՈՒՆԻԿՈՒԼՅՈՐԻՑ ՏԱՐՀԱՆԵԼ ԵՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐՈՎ
Շվեյցարիայի իշխանություններին 3 ժամ է հարկավոր եղել, որպեսզի փչացած ֆունիկուլյորից էվակուացնեն 75 մարդու: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Որպեզի մարդկանց տարհանեն 1.5 հազար կմ ...ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԳՅՈՒՏՆԵՐ ԳՐԱՍԻՆ՝ ԸՆԴԴԵՄ ԻՍՐԱՅԵԼԻ
Զատիկի տոներին Գերմանիայում կազմակերպվող ավանդական երթերի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր Գյուտներ Գրասին նրա բանաստեղծության հետ կապված սկանդալի հարցում: ...ՆՅՈՒԱՐՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ, ՈՐՏԵՂ ԹԱՂՎԱԾ Է ՀՅՈՒՍԹՈՆԸ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ
Նյուարքի քաղաքի բնակիչները, որտեղ թաղված է երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, կիրակի առավոտյան բողոքի ակցիա են անցկացրել քաղաքի փողոցներում: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS գործակալությունը:
Ակցիայի անցկացման ...ԴՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՎՐԱ ՀՀԿ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը դեռևս վաղ է համարում ասել՝ դրակա՞ն, թե՞ բացասական կերպով կանդրադառնա Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա ՀՀԿ նախընտրական քարոզարշավը գլխավորելը: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի ...«ՇՈՒՏՈՎ ԿՈՂՄԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՀԱՆԳԵՆ ԳԱԲԱԼԱՅԻ ՌՏԿ-Ի ՇՈՒՐՋ». ՄԱՏՎԻԵՆԿՈ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն լրագրողների հետ այսօրվա զրույցում անդրադարձել է Ադրբեջանի տարածքում գտնվող և Ռուսաստանի ...«ՀՈՎԵՐ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ` ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 20:00-ին Մաշտոցի պուրակում մոմերի և անուշաբույրի ներքո ելույթ կունենա «Հովեր» երգչախումբը՝ ի զօրակցություն պուրակի համար մղվող պայքարի:ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՈՐԱԿԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼ. ՀԴԿ
«Մեր քարոզարշավի մեկնարկը կտրվի վաղը, ժամը 6-ին, «Պատանի հանդիսատես»-ի թատրոնում: Այս ընտրապայքարի շրջանակներում մենք առաջին անգամ կհանդիպենք ընտրողների հետ: Ամսի 13-ին կլինենք Գյումրիում, 14-ին՝ Մասիսում, ...ԽՈՒՐԱԴՈՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ «ՇԱԼԿԵ»-ԻՑ
Գերմանական լրատվամիջոցների հավաստմամբ՝ գերմանական «Շալկե»-ի կիսապաշտպան Խոսե Խուրադոն այս մրցաշրջանի վերջում դեմ չէր լինի փոխել իր ակումբը:
Իսպանացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանում «Շալկե»-ի կազմում անցկացրել ...ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՈՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԹԱՆՈՒՄ
Ապրիլի 7-ին Սիսիանի զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Ղազարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ մանրամասներ հայտնելու նպատակով «Առաջին լրատվական»-ը զրուցեց Սիսիանի զինվորական հոսպիտալի ...ՍԻՐՐԻԱ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ «ՀԸԶԲՈԼԼԱՀԻ» ԱՆԴԱՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Շաբաթ օրը Սիրիայի և Լիբանանի սահմանի անցակետերից մեկը հարձակման էր ենթարկվել սիրիացի ապստամբների կողմից: Ավելի վաղ հաղորդել էինք, որ լիբանանցի շիաների ավտոբուսը կրակի տակ է ընկել, ինչի հետևանքով զոհվել ...ԲԱԹՈՒՄՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼՈՒ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ԱՅԳԵՊԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Բաթումում տեղակայվելու է քաղաքի հիմնադիրներից, ֆրանսիացի այգեպան Միխայիլ Դալֆոնսի հուշարձանը: Արդեն իսկ հայտարարվել է համապատասխան հուշարձանի լավագույն տարբերակի մրցույթ: ...ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻՆ ՈՒՐԱԽԱՑՐԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՆ ԹԵՀՐԱՆԻ ՄԵՐԺՈՒՄԸ
Միանգամից մի քանի իսրայելական պաշտոնյաներ հավանություն են տվել Իրանի կողմից միջուկային ծրագրի շուրջ զիջումների չգնալու որոշմանը: Փոխզիջումների գնալու առաջարկ Իրանին արել էին արևմտյան դիվանագետները:
«Մեր ...ԳՈՐԻՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՏԱԼԻՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՍՏԱԼԻՆԻԶՄԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ
News Georgia-ի փոխանցմամբ՝ Գորի քաղաքում գտնվող Ստալինի անվան թանգարանը վերածվում է ստալինիզմի թանգարանի: Այս մասին հայտարարել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության մամլո ծառայությունը: ...ԵՄԵՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ ՄԱՐՏԵՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ 25 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Ամենաքիչը 25 մարդ է զոհվել Եմենի հարավում Լոուդար քաղաքի մոտ տեղի ունեցած մարտերի հետևանքով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով տեղի իշխանություններին և ականատեսներին: Այդ տվյալների ...ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԵՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒՆ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Հայաստանի քաղաքագետների միության առաջարկած՝ ՀԱԿ-ի «Ժառանգության», ԲՀԿ-ի և Դաշնակցության կողմից ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ստեղծելու ...«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն Բաքվում հանդիպել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Հանդիպման ժամանակ Ռասիզադեն ...2013- ԻՆ ՇՈՒԿԱ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ TEGRA 4 ՊՐՈՑԵՍՈՐՆԵՐ
Nvidia ընկերությունը 2013 թվականին կներկայացնի պրոցեսորների նոր սերունդ՝ Tegra 4 պայմանական անվանումով: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Engadget բլոգին:
Tegra 4-ը դիտարկում է առնվազն 4 չիպային ...ԽԱՄԵՆԵԻՆ ՄԵՐԺԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՌԱՖՍԱՆՋԱՆԻԻ ԱՌԱՋԱՐԿԸ
Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին մերժել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու մասին Իրանի Քաղաքական նպատակահարմարության ...SONY-Ն ՀԵՐՔԵԼ Է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ճապոնական Sony ընկերությունը հերքել է լուրերն առ այն, որ պատրաստվում է 10 հազար աշխատակցի կրճատել: Այս մասին տեղեկությունը իր Tweeter միկրոբլոգում տարածել է BBC-ի խմբագիր Թիմ Վեբերը:
The Wall Street ...ՄԱՐՄՆՈՎՍ ՍԱՐՍՈՒՌ Է ԱՆՑՆՈՒՄ, ԵՐԲ ՀԻՇՈՒՄ ԵՄ ՄԵՍՍԻԻ ՏԱՐԻՔԸ. ԱԼԵՔՍ ՖԵՐԳՅՈՒՍՈՆ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը իր հիացմունքն է արտահայտել Լիոնել Մեսսիի հասցեին:
«Ֆուտբոլիստները սկսում են աճել և հասուն խաղ ցուցադրել 25 տարեկանում: Մենք բոլորս դա նկատեցինք ...ՎՐԱՑ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական գործընկերևության խարտիայի շրջանակներում ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբի բանակցությունների հերթական փուլը կանցկացվի ապրիլի ...ԵՐԲ ԿԱՌՈՒՑԵՑԻՆ ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԸ, ՆԱ 14 ՏԱՐԵԿԱՆ ԷՐ
Ժաննա Կալմոնը (1875 փետրվար-1997 օգոստոս) սահմանել է երկարակեցության համաշխարհային ռեկորդ` 122 տարի և 164 օր: Նա ծնվել է Օրլիում: Երբ կառուցել են Էյֆելյան աշտարակը, նա եղել է 14 տարեկան։ Այս մասին գրում ...APPLE-Ի IPAD-Ը ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՋՈՐԴ «ՀԵՐՈԻՆԸ»
Բրենդը կարող է դառնալ այնպիսին, որ նրան հանդիպես ամենուրեք, բայց այն կարող է դառնալ նաև ընդհանուր, իսկ ոչ մի բրենդ չի ցանկանում դառնալ ընդհանուր: Որոշ փորձագետներ ասում են, որ Apple ընկերության iPad-ը, ...ԵԽԽՎ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԺԱՄԱՆԻ ԵՐևԱՆ՝ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք անդամներից բաղկացած պատվիրակությունը՝ բարոնուհի Նիքոլսոնի ղեկավարությամբ, ապրիլի 11-12-ը կժամանի Երևան` գնահատելու ընտրական գործընթացները և քարոզչությունը։ ...ԵՄԵՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ «ԱԼ-ԿԱԻԴԱ»-Ի և ԲԱՆԱԿԻ ԲԱԽՄԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 40 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Ավելի քան 40 մարդ զոհվել է Եմենի հարավում կառավարական զորքերի և «Ալ-Կաիդա»-ի միավորների միջև տեղի ունեցած զինված բախման արդյունքում: Ստացված տեղեկության համաձայն՝ զոհերի թվում են 14 զինծառայողներ և 24 ...ՄԵՂՎԱԲՈՒՅԾՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀՈՎԱՆԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԴԵՌ ՉԵՆ ԳՏԵԼ
Առաջիկա ընտրությունների ժամանակ մեղվաբույծներն իրենց ձայնը կտան այն կազմակերպությանը, որը մեղվաբուծությանը օգուտ կբերի: Նման հայտարարություն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արեց «Մեղվաբույծների ազգային ...ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՐԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ Է ՆՎԻՐԵԼ
Ջենիֆեր Լոպեսն ուրբաթ օրը տոնել է իր զուգընկեր Կասպեր Սմարթի ծննդյան 25-ամյակը` նրան մատուցելով բավական մեծ անակնկալ:
Երգչուհուն մոտ աղբյուրները PEOPLE-ին հայտնել են, որ Ջենիֆերը պլանավորել էր Կասպերի ...ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ 25 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՆՈՒՅՆՔԱՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԵՆ, ՈՐՔԱՆ ՏԱՐԵՑ ՄԱՐԴԻԿ
Ասում են, որ տարեց մարդիկ իրենց տարիքի շնորհիվ առավել իմաստուն են: Եվ հիմնականում դա ճիշտ է, միայն ոչ ճապոնացիների դեպքում: Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ 25-ամյա ճապոնացին նույնքան իմաստուն ...ՄԱԼԻՈՒՄ ԱՌևԱՆԳՎԱԾ ՅՈԹ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԵՌ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ
Մալիի Գաո քաղաքում Ալժիրի գլխավոր հյուպատոսարանի դիվանագետները դեռ գտնվում են գերության մեջ։ Այս մասին հաղորդել է Ալժիրի ԱԳ նախարար Մուրադ Մեդելսին:
«Նրանց ազատ արձակման մասին տեղեկություն դեռ չկա»,- ...ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ` ՔԱՂԱՔԻ՞, ԹԵ՞ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱԺ պատգամավորության թեկնածու Կարեն Սարիբեկյանը, անտեսելով ընտրարշավը, օրն սկսեց Վանաձորի բարձրադիր, ծայրամասային Բազում թաղամասում ծառատունկով:
Ծառատնկման աշխատանքներին մասնակցեցին թաղամասի թիվ 25 հիմնական ...«ՆՈՐ ՏԻՏԱՆԻԿ»-Ի ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
MS Balmoral նավի նավարկությունը, որը պետք է ընթանար խորտակված «Տիտանիկ»-ի երթուղով, հետաձգվել է ուժեղ քամիների պատճառով:
The Guardian-ը գրում է, որ նավը պատրաստվում էր ճանապարհորդության կիրակի կեսօրին, ...ՍՈՄԱԼԻԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԵԼ Է 11 ՄԱՐԴ
Սոմալիի Բայդոա քաղաքում ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ: Նահանգապետի խոսքերով՝ ավելի քան 30 մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ, ծանր վիրավոր են։ Այս մասին հաղորդում է BBC-ն: Ռումբը ...ՄՐՈ. ԱՄԵՆ ԻՆՉ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՉԷ ՄԵՐ ԲԱՆԱԿՈՒՄ, ԲԱՅՑ Սև ԷԼ ՉԷ
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) - Պարոն Գրիգորյան, այս օրերին ականատես ենք լինում քաղաքացիական տարբեր շարժումների՝ բանակի, բնապահպանական, հանրային տարածքի պահպանման և այլն: ...«ԲԱՐՍԵԼՈՆԱ»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒՆԵՑԱԾ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼևՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ԿԱՍԻԼՅԱՍ
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասպահ Իկեր Կասիլյասն Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռեալ» - «Վալենսիա» հանդիպման լավագույն խաղացողներից մեկն էր: «Ռեալ»-ի ավագն անառիկ պահեց սեփական դարպասը, ...ԱԿՏԻՎԻՍՏ-ԻՐԱՎԱԲԱՆԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԻՆ
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանն արժանահավատ չի համարում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Յուրի Բեգլարյանի այն հավաստիացումները, թե ինքը ...ՔՈՒԻՆԻ GREATEST HITS-Ը ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՄԵՆԱԼԱՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱԼԲՈՄՆ Է
Նոր ձևավորված հիթ շքերթի համաձայն՝ Քուինի Greatest Hits-ը շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայում ամենաշատ վաճառվող ալբոմը:
BBC-ն հաղորդում է, որ 1981 թվականի հավաքածուն, որը ներառում է Bohemian Rhapsody, ...ԲՀԿ-Ն ՈՐՊԵՍ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր քարոզարշավը սկսեց բավական անակնկալ հայտարարությամբ, թե ինքը ծանր դրության մեջ է, բայց պատրաստ է ամեն ինչ կորցնել հանուն ժողովրդի հավատի: Ծառուկյանն, իհարկե, չի մանրամասնել ...ԱՄԵՐԻԿՅԱՆ AT&T-Ը ՎԱՃԱՌՈՒՄ Է «ԴԵՂԻՆ ԷՋԵՐ» ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԸ
ԱՄՆ-ի American Telephone and telegraph (AT&T) խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունը համաձայնել է «Դեղին էջեր» հեռախոսային տեղեկատուների վերահսկիչ փաթեթը 950 միլիոն դոլարով վաճառել Cerberus Capital ...FACEBOOK-Ը ԿԳՆԻ INSTAGRAM-Ի ՖՈՏՈՀԱՎԵԼՎԱԾԸ
Facebook սոցիալական ցանցը ձեռք կբերի Instagram ֆոտոծառայությունը: Այս մասին իր էջում հայտնել է սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկենբերգը:
Ինչպես նշվում է Facebook-ի մամլո հաղորդագրությունում, գործարքն արժեցել ...ՖԱՆՏԱՍՏԻԿ ԳՈԼ` ՍՏԵՖԱՆՈ ՄԱՈՒՐԻԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ
Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնության 31-րդ տուրի շրջանակներում «Լացիո»-ն 3:1 հաշվով հաղթեց «Նապոլի»-ին, իսկ հռոմեկաան ակումբի կիսապաշտպան Ստեֆանո Մաուրին հանդիպման 68-րդ րոպեին դարձավ ֆանտաստիկ գոլի ...ԱՎԱՐՏՎԵՑ ԴևԻՍԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
Ավարտվեցին թենիսի Դևիսի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումները: Անակնկալների թվին պետք է դասել Սերբիայի հավաքականի պարտությունը` Չեխիայի ընտրանուց՝ 1:4 հաշվով: Քառորդ եզրափակիչ ...ՄԻԱՎ-Ի և ՁԻԱՀ-Ի ԴԵՊՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
2012 թ. փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանում ավելացել է ՄԻԱՎ վարակակիրների և ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` ՄԻԱՎ վարակակիրների ...ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Եգիպտոսի իսլամական կուսակցությունները մտադիր են երկրում կայանալիք նախագահական ընտրություններում դիմադրել նախկին փոխնախագահ, հետախուզության ազգային ծառայության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանի մասնակցությանը, ...ՌԱՖ ՍԻՄՈՆՍԸ CHRISTIAN DIOR-Ի ՆՈՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՏՆՕՐԵՆՆ Է
Բելգիացի դիզայներ Ռաֆ Սիմոնսը շաբաթ օրը նշանակվել է Christian Dior նորաձևության տան գեղարվեստական տնօրեն: Այս պաշտոնը թափուր էր արդեն մեկ տարի շարունակ՝ այն բանից հետո, երբ Ջոն Գալիանոն 2011 թվականի մարտին ...ԿԱՆԱԴԱՆ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է F-35 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Կանադայի կառավարությունը կանգնեցրել է հեռանկարային կործանիչ F-35 Lightning II-ի գնման ֆինանսավորումը նրա համար, որ երկրի պաշտպանության նախարարությունը կառավարությունից թաքցրել է այդ ինքնաթիռների իրական ...ԻՐԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է ՄՈՒՏՔԸ ԴԵՊԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԿԱՅՔ
Իրանում համացանցի օգտատերերը հաղորդում են, որ իշխանությունները արգելափակել են մուտքը դեպի լոնդոնյան Օլիմպիադայի պաշտոնական կայք: London2012.com պորտալի փոխարեն ավտոմատ բացվում է Peyvandha.ir-ը` իրանական ...
ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՏՈՒԼԱՅՈՒՄ ՄԻԱՆԳԱՄԻՑ 3 ԿՈՂՈՊՏԻՉՆԵՐԻ Է ՍՊԱՆԵԼ
ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ՍԵՐՈԺԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՓԵՍԱՅԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՀԵՏ. ՄԱՄՈՒԼ

ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ` ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ ՀԵՏ ԲԵՐԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ Է
ԳԱԲԱԼԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ, Տ. ՍԱՐԳՍՅԱՆ-Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ՝ Ի՞ՆՉ ԿԸՆՏՐԻ ՄՈՍԿՎԱՆ
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ԱՐԱ ԿԵՏԻԿՅԱՆՆ ՈՒ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԳԱՂՏՆԻ ՑՈՒՑԱԿ ՈՒՆԵ՞Ն. ՄԱՄՈՒԼ
«ԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ» ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԴԻՄԱՑ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԱՎ
«ՓՈՂԵՐՆ ՈՒՄ ՏՎԵԼ ԵՔ, ՆՐԱՆԻՑ ԷԼ ՏՈՒՆ ՈՒԶԵՔ»
ՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԸ «ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԲԱՐԴՈՒՅԹ» ՈՒՆԻ. ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՆԱՏՕ-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ և ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ». ԲՈՒՐՋԱՆԱՁԵ
«ՇՈՒՏՈՎ ԿՈՂՄԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՀԱՆԳԵՆ ԳԱԲԱԼԱՅԻ ՌՏԿ-Ի ՇՈՒՐՋ». ՄԱՏՎԻԵՆԿՈ
- 1920 Թիֆլիսում տեղի ունեցավ Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդաժողովը, որտեղ քննարկվեց նաև Ղարաբաղի հարցը:
- 1922 Երևանում բացվում է Անդրկովկասի արևմտահայ աշխատավորների համագումարը:
- 1932 Կազմակերպվում են Հայաստանի խորհրդային գրողների միությունը, Խորհրդային Հայաստանի երաժիշտների միությունը խորհրդային նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և խորհրդային ճարտարապետների միությունը:
- 1994 Սկսվեց Արցախյան պատերազմում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարձակողական վերջին՝ Արեգասարի օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերը լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս-Չայլի-Թալիշ հատվածը:
- 1999 Դեսպան Սթյուարտ Էյզընսթաթը, այն ժամանակ տնտեսագիտության, գործարարության և գյուղատնտեսության հարցերով ենթաքարտուղար, իր երաշխավորագիր նամակում խոստացավ, որ վարչությունը հարց կբարցրացնի Թուրքիայի հանրապետությանը, Իմպերիալական Օսմանյան բանկի կողմից հայերին կփոխհատուցվի ցեղասպանության ժամանակ բռնագրավված արժեքները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

