
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԳԱ` ԿՄԱՍՆԱԿՑԵՄ
«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը: - Նունե, վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, որ քաղաքացիական հասարակություն է ձևավորվել: Որքանո՞վ եք Ձեզ քաղաքացիական հասարակության մաս համարում և որքանո՞վ են Ձեզ ոգևորում քաղաքացիական հարթությունում այս օրերին տեղի ունեցող պրոցեսները: - Յուրաքանչյուրը՝ անկախ իր մասնագիտությունից, քաղաքացի է և հասարակության մի մասն է, ինչ էլ անի՝ չի կարող անմասն մնալ: Բացի այդ, չմոռանանք, որ սա նաև Հայաստանն է: Եթե արտասահմանում մարդիկ կարող են իրենց թույլ տալ անկախանալ, կտրվել ամեն ինչից և մնալ աստղ, մեզ մոտ այդպես չէ, մեզ մոտ մարդկայինն է ավելի շատ, վերջիվերջո` կա խիղճը, և պետք է ամեն ինչին մասնակցել, և ես մասնակցում եմ: - Արտասահմանում շոու-բիզնեսի աստղերը տարբեր ՀԿ-ներ ունեն, ակտիվորեն ներգրավված են այս կամ այն քաղաքացիական շարժմանը, մասնակցում են, օրինակ, կանաչների շարժմանը: Վերջին տարիներին ո՞ր քաղաքացիական շարժումն է Ձեզ հարազատ և ո՞րն եք Դուք ողջունում՝ բանակի՞, էկոլոգիայի, թե՞ Մաշտոցի այգում հանրային տարածքի վերանվաճման: - Բոլորն էլ ողջունելի են, վերջիվերջո` բոլորն էլ լավ գործ են անում: Կարծում եմ՝ բոլորն էլ կարևոր են, և եթե ես ասեմ՝ էկոլոգիան կարևոր է, բանակը՝ ոչ, կամ հակառակը, հնարավոր չէ մեկը մյուսից անջատել, բոլորն էլ մեկը մյուսից կարևոր են: Ես կարծում եմ՝ բոլորն էլ կարևոր են, և ես ուղղակի կամ անուղղակի փորձում եմ իրենց կողքին լինել: Բայց ես նույնպես ունեմ իմ հասարակական կազմակերպությունը, որն արդեն երկու տարի է՝ գործում է, և փորձում եմ օգնել տաղանդավոր մարդկանց՝ երաժիշտ, երգիչ, թե նկարիչ: Եթե պետք է, եթե տաղանդավոր է և հնարավորություն չունի, մենք իրենց կողքին ենք: - Նունե, Դուք ժամանակ առ ժամանակ լինում եք զորամասերում, դիրքերում շփվում զինվորների հետ, երգում նրանց համար: Վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակում տեղի ունեցող իրադարձությունների մասին բոլորս շատ ենք տեղեկանում: Դուք՝ որպես բանակի մասին երգող երգչուհի, ինչպե՞ս եք մոտենում այն ցավոտ խնդրին, երբ գրեթե ամեն օր սպանված զինվորի լուր ենք ստանում: - Այս հարցին մի քանի ձևով պատասխանեմ. միգուցե նախկինում էլ էր լինում, պարզապես մենք այդքան տեղեկացված չէինք, հիմա տեղեկատվությունը բաց է, և ամեն ինչի մասին հաջորդ օրը տեղյակ ենք լինում: Սա մի կողմից լավ է, և իհարկե բանակն ազգի հպարտությունն է: Յուրաքանչյուր մարդ պետք է հպարտ լինի, որ իր զավակը գնա բանակ, ծառայի, մի քիչ տղամարդ դառնա, բայց պետք է ապահով լինեն և՛ մայրը, և՛ զավակը՝ իմանալով, որ չի գնում զոհվելու, այն էլ անհեթեթության պատճառով: Նախ` մեր երիտասարդության մեծ մասը գնում է բանակ՝ չիմանալով, թե ուր է գնում, իրենց թվում է՝ խաղ ու պար է, և երկրորդ՝ ընտանիքը մինչև բանակ գնալը պետք է երեխայի հետ ուսուցողական դաս անցկացնի, միայն մայր հայհոյելու համար զինվորի կյանքը խլես, սա մեր ազգի դժբախտություններից է: Մեր երիտասարդները պետք է մի քիչ ավելի գիտակից լինեն, միայն բանակի ղեկավար կազմին մեղադրել` այդքան էլ ճիշտ չէ, պետք է դպրոցներում և նաև ծնողներն աշխատանք տանեն, որ երեխան գնա բանակ և հասկանա, որ այնտեղ կռվի դեպքում, եթե անգամ զենք կա քեզ մոտ, դա չի նշանակում պետք է անպայման կրակել: - Կարծիք կա, որ բանակում խնդիր կա սպայական կազմը վերափոխելու, նորացնելու, քանի որ մեզանում Սովետական Միության ժամանակներից մնացած սպայակազմ է: - Պետք է յուրաքանչյուր զինվորի հետ աշխատանք տանել, որ նրանք հետագայում ցանկություն ունենան շարունակել մնալ բանակում և դառնալ սպաներ, գեներալներ: Դրա համար պետք է լուրջ աշխատանք տանել, պետք է քաջալերել: Ես կարծում եմ՝ սպա լինելու համար դու պետք է շատ բաներ զոհես: Ես տեսնում եմ՝ սպաների ընտանիքներն ինչ վիճակում են լինում և կարծում եմ՝ պետք է շատ լավ դաշտ ստեղծվի, որ նրանք ցանկություն ունենան մնալ այնտեղ:- Արդյոք Ձեր և մյուս երգիչների երգած երգերը բարձրացնո՞ւմ են զինվորների հայրենասիրական ոգին: - Դա փոքրիկ ժամանակահատված է: Այդ պահին կարող են շատ ոգևորվել, մյուս օրը մոռանալ և իրենց սովորական կյանքով ապրեն: Կարծում եմ՝ այնտեղ միջոցառումներն այնպիսին պետք է լինեն, որ անընդհատ հիշեցնեն դրա մասին, եկել է հայրենիք պաշտպանելու և ոչ թե հենց այնպես ժամանակ անցկացնելու, պարտքը կատարի և գնա տուն: - Այս խորհրդարանական ընտրություններին շոու-բիզնեսը որոշակի ներգրավվածություն կունենա Ազգային ժողովում: Երբ հնչեց Շուշան Պետրոսյանի անունը ՀՀԿ համամասնական ցուցակում, կարծիք էր հնչում, թե ո՞ւր է Նունե Եսայանը, ինչո՞վ է պայմանավորված Ձեր՝ ցուցակներում չընդգրկվելը, առաջարկ չի՞ եղել, թե՞ Ձեզնից վանել եք քաղաքականությունը: - Ես փոքրուց, կարծես թե, կտրված եմ եղել մասսայից, ամբոխից, շատ մարդկանցից, նույնիսկ երբ երգչուհի էի ուզում դառնալ, ես ուզում էի բեմում լինել և չէի մտածում, որ այդքան մարդկանց հետ պետք է շփվել: Եվ մինչև հիմա էլ ունեմ այդ բնավորությունը, ես չեմ սիրում շատ մարդիկ, ես չեմ սիրում աշխույժ լինել, երբեմն ես փակվում եմ, իսկ Շուշանը ունի ուրիշ բնավորություն, սիրում է շփվել մարդկանց հետ, բանակցել, կռվել: Այսինքն՝ ինքը բնավորությամբ ուրիշ մարդ է, ես՝ ուրիշ, չնայած որ մենք շատ լավ ընկերներ ենք, բայց ես շատ հեռու եմ քաղաքականությունից և ինձ երբևէ չեմ տեսնում քաղաքականության մեջ:- Իսկ առաջարկե՞լ են Ձեզ: - Ո՛չ, չի եղել: Հավանաբար իմանալով իմ բնավորությունը՝ դրա համար էլ չի եղել առաջարկ: Ես ունեմ հասարակական կազմակերպություն, բայց ես կարող եմ միայն կողքից օգնել, չլինել դրա մեջ: - Մեծ հաշվով քաղաքականությունը կեղտո՞տ ոլորտ է... - (Ժպտում է): Կարծում եմ՝ ոչ կայուն ոլորտ է, այսօր մի բան է, վաղը` մի ուրիշ բան, և դու պետք է շատ ճկուն լինես, որ կարողանաս բոլոր փորձություններին դիմանալ, ես սիրում եմ ստաբիլություն, ես իմ գործն եմ անում, իմ երգն եմ երգում և ինձ չեմ տեսնում դրա մեջ: - Սակայն նախորդ անգամ ՀՀԿ քարոզարշավին մասնակցեցիք, ասում էիք, որ Սերժ Սարգսյանն ապացուցել է, որ իր խոսքը գործ է: Այս անգամ հիասթափությո՞ւն կա, որ որոշել եք չմասնակցել քարոզարշավին: - Չէ՛, դեռ նախագահական ընտրությունները չեն մոտեցել: - Խորհրդարանական ընտրությունները պակա՞ս կարևոր են: - Այստեղ մեկ հոգու ընտրություն չէ, մի ամբողջ կուսակցության ընտրություն է, և այդ կուսակցության մեջ կան շատ տարբեր մարդիկ, և ես չեմ կարող տարբեր մարդկանց համար գնալ և ձայն տալ, կոնկրետ մարդու համար կարող եմ: Երբ կգա նախագահական ընտրությունների ժամանակը, այն ժամանակ կմասնակցեմ: - Ըստ երևույթին այս անգամ Ձեր ձայնը չեք պատրաստվո՞ւմ տալ ՀՀԿ-ին: - (Ժպտում է) Ես այդպիսի բան չասացի, ուղղակի քարոզարշավին չեմ մասնակցի: - Ընտրության գնալո՞ւ եք: - Եթե քաղաքում լինեմ, անպայման: - Իսկ ինչպե՞ս եք մոտենում մյուս երգիչների՝ քարոզարշավին մասնակցելուն, փող աշխատելո՞ւ միջոց է, բիզնե՞ս է, ի՞նչ է: - Ամեն մարդ իր նպատակն ու իր պատճառն ունի մասնակցելու, չեմ կարող որևէ մեկի անունից ասել. մեկի համար գումար վաստակելու միջոց է, մյուսը միգուցե ունի ընկերներ, որոնց իր ձայնն է տալիս, այնպես որ` ամեն մեկն իր պատճառն ունի: - Նունե, այս օրերին Մաշտոցի պուրակում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում, ըստ Ձեզ՝ նոր Հայաստանի ծնունդ կարո՞ղ է լինել, երբ ինքնորոշված քաղաքացիները հաղթեն, սա փոփոխությունների տանող ճանապարհ կլինի՞: - Հետևում եմ այդ գործընթացին և միմիայն կարող եմ կողմ լինել: Բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցում են ապամոնտաժման աշխատանքներին (ես ուղղակի ֆիզիկապես այնտեղ չեմ լինում, բայց մենք ընկերներով երբեմն տանը քննարկում ենք այդ թեման, և բոլորս էլ, իհարկե, շատ ջղայնացած ենք), քաղաքում իսկապես այգիները կամաց-կամաց վերանում են, և կարծում եմ՝ երբ մենք կհաղթենք, միմիայն կարող եմ ուրախ լինել, եթե կամաց-կամաց վերականգնվեն մեր այգիները, վերակառուցվեն և շատանան: Օրինակ՝ այսօր բնակվում եմ նորակառույց շենքերից մեկում, որը ոչ բակ ունի, ոչ էլ երեխայի համար խաղահրապարակ: - Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը, որ այս մի քանի կրպակներն այդպես էլ չեն տալիս, կա այսքան մեծ ընդվզում, ինչո՞ւ իշխանությունը ի վերջո չի նահանջում և չորս կրպակի հարցն ի վերջո չի լուծում: - Պատճառները հայտնի են բոլորիս. տրվել են խոստումներ՝ մի տեղից քանդում ենք, այստեղ կտանք, փոխհատուցելու պայմանագրեր են եղել, և հիմա այդ մարդիկ փորձում են կատարել իրենց խոստումները, և նրանց հետևում կանգնած են ուժով մարդիկ: Դրա համար էլ լարվածություն է ստեղծվել, բայց կարծում եմ՝ խոստումներ տալուց առաջ մի քիչ պետք է մտածել և հասկանալ՝ ուր ենք գնում և ինչ հետևանքներ կարող են ունենալ: - Հնարավո՞ր է՝ այս օրերին գնաք պուրակ և ֆիզիկապես Ձեր աջակցությունը հայտնեք: - Իհարկե հնարավոր է, և եթե մինչև այցելելս չլուծվի այդ հարցը, ես էլ կգնամ և հետևողական կլինեմ՝ տեսնեմ՝ ինչ է ի վերջո կատարվում: - Ի վերջո հասարակությունը պետք է հաղթի՞: - Ով ճիշտ է, նա էլ պետք է հաղթի, այս դեպքում հասարակությունը, վստահ եմ, որ պետք է հաղթի:
ԳԴՀ-Ի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՄԱԼԻԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Գվիդո Վեստերվելեն Մալիի ապստամբներին կոչ է արել առաջնորդվել երկրի սահմանադրությամբ։
«Բոլոր կողմերը պետք է հրաժարվեն ուժի կիրառումից և առկա բոլոր խնդիրները ...ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐԺԱՆԱՆԱ ԹԵՂՈՒՏԻ և ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ
Մաշտոցի պուրակի դատական գործը կարժանանա Թեղուտի և Ուսանողական այգու ճակատագրին: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր ...«ԳԼԱԴԻԱՏՈՐՆԵՐԸ» ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ ԿՈԼԻԶԵՅԻ ՎՐԱ` ԲՈՂՈՔԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԳԵԼՄԱՆ ԴԵՄ
Հին գլադիատորների համազգեստով մի խումբ տղամարդիկ շաբաթ օրը բարձրացել են Կոլիզեյի վրա` բողոքելով Հռոմի քաղաքային վարչության դեմ, որը արգելել է իրենց գործունեությունը: Այս մասին հայտնում է TMNews-ը:
Չորս ...ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ ԵՆ 11 ԹԱԼԻԲՆԵՐ
Աֆղանստանում հատուկ գործողության հետևանքով ոչնչացվել են 11 թալիբներ, ևս 14-ը ձերբակալվել են:
Աֆղանստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ աֆղանական ազգային ոստիկանությունը՝ բանակի և ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի ...ԱՀԱԶԱՆԳԵՐ` ՏԱՐԱՏԵՍԱԿ ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Iditord.org կայքում ընտրողները և կուսակցությունների նախընտրական շտաբները շարունակում են ահազանգել ընտրացուցակներում տարբեր անճշտությունների, կաշառքի դեպքերի, նախընտրական քարոզչության, իրավախախտումների ...ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ի, ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:***Ապրիլի ...ՀՐԴԵՀ՝ ԵՐևԱՆԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՊՈՂՈՏԱՅԻ ԹԻՎ 20 ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔՈՒՄ
Ապրիլի 8-ին, ժամը 00.23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 20 շենքի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այս մասին «Առաջին ...ՕՐՎԱ ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Օրը մի մեծ ու անանց խորհուրդ ունի միայն. երեկոյան ավարտվում է Ավագ շաբաթը և սկսվում աշխարհի ամենամեծ ու ամենակարևոր տոներից մեկը. Սուրբ Զատիկը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը: Մնացյալն անկարևոր ...ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՌԱՆՑ ԱՍՏԾՈ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է. ՀՌՈՄԻ ՊԱՊ
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը շաբաթ օրն ասել է, որ տեխնոլոգիայի զարգացումը առանց Աստծո և բարոյական արժեքների պակասի դեպքում վտանգավոր է:
The Jerusalem post-ը հաղորդում է, որ Բենեդիկտոս 16-րդը երեկ Սուրբ ...ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՍԵՑՆԻ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ. ԷՀՈՒԴ ԲԱՐԱՔ
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի նավթային արդյունաբերությանը ներկայացված ամենախիստ պատժամիջոցներն անգամ և բոլոր այն քայլերը, որոնք ուղղված կլինեն ...ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԿՈՐԵԱԿԱՆ ԹԵՐԱԿՂԶՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Չինաստանի արտգործնախարարը Ճապոնիայի և Հարավային Կորեայի իր գործընկերներին ասել է, որ Պեկինը անհանգստացած է Կորեական թերակղզում տիրող իրավիճակով: The Washington post-ի փոխանցմամբ՝ մեկնաբանություններն արվել ...ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՍԻՖ ԱԼԻ ԶԱՐԴԱՐԻՆ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ՀՆԴԿԱՍՏԱՆ
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին այսօր մասնավոր այցով կժամանի Հնդկաստան՝ միաժամանակ հնարավորություն ունենալով հանդիպել Հնդկաստանի ղեկավարների հետ:
The Washington post-ի հաղորդմամբ` Զարդարիի այցը վկայությունն ...ՍԻՐԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՇԽԱՐՀԻՆ ԽԱԲԵԼ. ԱՄՆ
ԱՄՆ-ը Սիրիային զգուշացրել է, որ չի կարող խաբել աշխարհին և չհանել զորքերը քաղաքներից: Հիշեցնենք, որ ընդդիմադիրների հաղորդմամբ՝ շաբաթ օրը Սիրիայում մահացել է 100 մարդ, որոնցից առնվազն 87-ը՝ խաղաղ բնակիչներ:
Associated ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ 55 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ՊԱՂԵՍՏԻՆԻՆ
Համաշխարհային բանկը տեղեկացնում է, որ իրենք այս տարի 55 միլիոն դոլար են հատկացրել Պաղեստինի զարգացմանը:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, գումարն ուղղվելու է Պաղեստինի կառավարական հաստատությունների և բիզնեսմենների ...ԱՄՆ-Ը և ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐԱՆԻՆ. NEW YORK TIMES
New York Times-ը շաբաթ օրը հաղորդել է, որ ԱՄՆ-ը և Արևմուտքի այլ երկրներ Թեհրանի հետ միջուկային բանակցությունների ընթացքում պատրաստվում են պահանջել, որ Իրանը անմիջապես փակի միջուկային զարգացման համար նախատեսված ...ԿԺԴՀ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ. ԶԼՄ-ՆԵՐ
Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջուկային փորձարկումներ կատարել: Այս մասին հայտնել է «Ռենհափ» գործակալությունը` հղում անելով հարավկորեական հետախուզության աղբյուրին:
Գործակալության տեղեկատվության համաձայն` ...ԳԵՐՄԱՆԻԱՆ` ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Եվրոպայի առաջնության մեկնարկից երկու ամիս առաջ սպորտային լրատվամիջոցները փորձում են վերլուծել մրցաշարի ընթացքը և հնարավորինս ճշգրիտ «նախագուշակություններ» անել:
Ըստ հանրահայտ Soccerlens կայքի` տանտերերը` ...ՆԻԳԵՐԻԱՅՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏևԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՄՈՏ 20 ՄԱՐԴ
Նիգերիայի հյուսիսում` Կադունա քաղաքում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:
Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի ամենաաշխույժ փողոցներից մեկում, ...ԴՈՆԵՑԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
«Եվրո-2012»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Դոնեցկում անցկացվել են հակաահաբեկչական մարզումներ: Ուկրաինայի հակաահաբեկչական հատուկ ջոկատը «Շախտյոր» Պլազայում և Դոնեցկի երաժշտա-դրամատիկական թատրոնում ...ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը Քրիստոսի հարության պայծառ կիրակի օրը, որը կաթոլիկները նշում են ապրիլի 8-ին, ավանդական ուղերձով դիմել է հավատացյալներին:
Վատիկանի Սուրբ Պետրոսի մայր տաճարի պատշգամբից Պապը տասնյակ ...ՄԵՐ ԴԵՄ ԽԱՂՈՒՄ ԷԻՆ 3 ՄՐՑԱՎԱՐՆԵՐՆ ՈՒ «ՇԱԽՏՅՈՐ»-Ը. ՍՅՈՄԻՆ
Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի շրջանակներում կայացած «Շախտյոր»-ի հետ հանդիպմանը Կիևի «Դինամո»-ի մարզիչ Յուրի Սյոմինը դյուրահույզ էր արձագանքում մրցավարների որոշումներին: Հիշեցնենք, որ կիևցիները ...ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին Հարության տոնի կապակցությամբ:
«Իմ սիրելի հայրենակիցներ
Այսօր Հայոց Սուրբ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի Հարության լուսավոր տոնը: Թույլ տվեք այս օրվա ...ԻՍԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Երբ համադրում ենք Հայաստանի շուրջ ստեղծված և ծավալվող աշխարհաքաղաքական իրավիճակն ու Հայաստանում թափ հավաքող նախընտրական զարգացումները, ապա ստանում ենք բավականին տխուր մի պատկեր: Հայաստանի շուրջ զարգանում ...ՍՈՒՐՃԸ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՐԿՈՒՄ ԵՆ ՄԱՀԱՑՈՒ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ
Սուրճը և ֆիզիկական վարժությունները կարող են պաշտպանել մաշկի քաղցկեղից: Այս մասին հայտարարել են Նյու Ջերսիի Էռնեստ Մարիո դեղաբանական դպրոցի գիտնականները: Նրանք նման եզրակացության են եկել փորձարկման արդյունքում, ...ՃԱՊՈՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՌԳՐԱՎԵԼ ՀՅՈՒՍԻՍԿՈՐԵԱԿԱՆ ՀՐԹԻՌԸ
Ճապոնիան պատրաստ է առգրավել ԿԺԴՀ-ի հրթիռը, որը նախատեսվում է բաց թողնել հաջորդ շաբաթ: Այս մասին այսօր հայատարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարի տեղակալ Սյու Վատանաբեն:
«Մենք պատրաստ ենք առգրավել հրթիռը, ...ՀՈԼԻՎՈՒԴԸ ՔԱՅՔԱՅՎԵԼ Է, ՄՇԱԿՈՒՅԹԸ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ Է ՎԵՐԱԾՎԵԼ. ՖՐԵՆՍԻՍ ՖՈՐԴ ԿՈՊՈԼԱ
«Հոլիվուդն արդեն գոյություն չունի. այն քայքայվել է: Եվ առհասարակ ամբողջ մշակույթը ավերակների վերածվեց, երբ սկսեցին հրապարակել, թե որ ֆիլմը շաբաթվա, ամսվա ընթացքում ինչքան բյուջե է հավաքում. կարծես թե ...«ԱՆԺԻ»-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՆԵԼ ԿՈՒԱՐԵԺՄԱՅԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ
Մախաչկալայի «Անժի»-ի հետարքրքրությունների շրջանակում է հայտնվել նաև թուրքական «Բեշիքթաշ»-ի կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ...ԳԼԽԱՎՈՐԵԼՈՎ ՀՀԿ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ. ՔԱՂԱՔԱԳԵՏ
Սերժ Սարգսյանը, որոշելով մասնակցել ՀՀԿ նախընտրական քարոզարշավին և անձամբ գլխավորել այն, ոչ միայն չի վտանգում սեփական վարկանիշը, այլև նպաստում է դրա բարձրացմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման ...ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ԿԵՆԴԱՆԻ Է ՄՆԱՑԵԼ ՍՐՏԻ ՄԵՋ ՄԵԽ ՄԵԽԵԼՈՒՑ ՀԵՏ
Նյու Ջերսիում ամերիկացին կենդանի է մնացել այն բանից հետո, երբ պատահաբար սրտի մեջ է մտցրել 10 սմ-անոց մի մեխ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 52-ամյա ...ՔԵԹԻ ՓԵՐՐԻՆ ՈՒ MAROON 5-Ը ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ԳՐԱՆ ՊՐԻՈՒՄ
Ամերիկացի հանրահայտ երգչուհի Քեթի Փերրին ելույթ կունենա Սինգապուրում` «Ֆորմուլա-1»-ի Գրան պրիի ժամանակ կազմակերպված գալա համերգում: Բոլոր նրանք, ովքեր ձեռք կբերեն «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավի տոմսեր, կկարողանան ...ԱԶՆԱՎՈՒՐԸ ԴԵՌ ԵՐԱԶՈՒՄ Է ԵՐԳԵԼ ԿԱՐՄԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ, ԱԹԵՆՔԻ ՄԻՋՆԱԲԵՐԴՈՒՄ և ԵԳԻՊՏԱԿԱՆ ԲՈՒՐԳԵՐԻ ՄՈՏ
Ֆրանսիական նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրը իր 88-ամյակի նախաշեմին, որը նա կնշի մայիսին, համերգային շրջագայությամբ ժամանել է Նյու Յորք: Այստեղ հանրահայտ Սիթի կենտրոնում նա հանդես կգա երեք համերգով: Միևնույն ...ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԿԱԹՈՂԻԿԵ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ խիստ ծանր:
Hayeli.am-ի հետ զրույցում Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանի պատասխանատու Գուսան Վարդապետը տեղեկացրել ...ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՏԱՐԻՔԸ 18-Ն Է ԴԱՐՁԵԼ
Ուկրաինայում այսօրվանից 1 տարով մեծացվել է կանաց ամուսնանալու իրավունք ունենալու տարիքը: Ուժի մեջ է մտել օրենք, համաձայն որի` կանայք կարող են ամուսնանալ 18 տարեկանից սկսած: Նրանց ամուսնության տարիքը հավասարեցրել ...ՇԵՐՈՆ ՍԹՈՈՒՆԸ ՀՌՈՄՈՒՄ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀԻ Է ԱՇԽԱՏԵԼ
Հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունը իր որդեգրած որդիներ Լերդ և Քուինի հետ խոհարարության դասեր է անցել և Նավոնա հռոմեական հրապարակի Il Corallo ռեստորանում մատուցողուհի է աշխատել:
Աստղը պիցցա է հյուրասիրել պապարացիներին, ...ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԿՐԿՆԵԼ «ՏԻՏԱՆԻԿ» ՆԱՎԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
«Տիտանիկ» նավի խորտակման 100-ամյակը մոտենում է, և պարզ է, որ դրա շուրջ պետք է մեծ աղմուկ բարձրանար: Ինչպես հայտնի է, վերջերս Ջեյմս Քամերոնը վերաթողարկել է իր «Տիտանիկ» ֆիլմի 3D տարբերակը, որն արդեն իսկ ...ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՊՏՂԱԲԵՐ» Է ՀԱՄԱՐԵԼ
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին Հնդկաստանի վարչապետ Մոնմոհան Սինգխի հետ հանդիպումը համարել է «պտղաբեր»: Իր հերթին, Սինգխը ևս, ինչպես հաղորդում է "Интерфакс"-ը, բավարարված է եղել հանդիպումից:
«Մենք ...ԲՐԻՏԱՆԱՑԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ 28 ՄԻԼԻՈՆ ՖՈՒՆՏ ՍՏԵՌԼԻՆԳ ԾԱԽՍԵԼ ԽՈԶԵՐԻ ԲՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Բրիտանացի գյուղացիները կարող են ստիպված լինել 28 միլիոն ֆունտ ստեռլինգ ծախսել իրենց խոզերի բները վերանորոգելու համար, քանի որ Բրյուսելից ուղարկված նոր օրենքի համաձայն` գետնի վրա արված փոսերը մեկ միլիմետր ...ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՎՐԱ «ՊԼԱՆ» Է ԴՐԵԼ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել Ալեքսանյանը, որը ոչ միայն Yerevan City սուպերմարկետների սեփականատերն է, այլև շաքարավազի և լայն սպառման ...ՍԻՐԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սիրիական ընդդիմության «Սիրիական ազատ բանակի» հրամանատարությունն այսօր հայտարարել է ապրիլի 10-ին ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամության մասին` ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՄՈԼՈՐԱԿԻ ՄԻ ՆՈՐ ՏԵՍԱԿ
Գիտնականները հայտնաբերել են մոլորակի մի նոր տեսակ, որը չափազանց մեծ արագությանբ ճանապարհորդում է տիեզերքում:
Daily Mail-ը գրում է, որ այսպես կոչված «հիպերակտիվ մոլորակները» դուրս են գալիս սեփական ուղեծրից, ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հարավային Օսիայում ավարտվել է նախագահի կրկնակի ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրատեղամասերը փակվել են կիրակի օրը` ժամը 20:00-ին: Համաձայն հանրապետության ԿԸՀ տվյալների` քվեարկությանը մասնակցել է քաղաքացիների ...ՄԱԼԻՈՒՄ ԱՌևԱՆԳՎԱԾ ԱԼԺԻՐՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
Յոթ ալժիրցի դիվանագետները, որոնց առևանգել էին անցած շաբաթ Մալիի տարածքում, ազատ են արձակվել: Ինչպես գրում է ալժիրյան Эль-Ватан հրատարակությունը, Ալժիրի հյուպատոսին և նրա վեց աշխատակիցներին վտանգ չի սպառնում:
Տեղեկությունը ...ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԱՆԱՅՔ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ ԻՐԵՆՑԻՑ ՑԱԾՐ ԵԿԱՄՈՒՏ ՈՒՆԵՑՈՂ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ
Թվում է, թե կանայք այլևս չեն ձգտում ամուսնանալ հարուստ տղամարդկանց հետ, ինչը մի ժամանակ շատ տարածված էր:
Daily Mail-ը գրում է, որ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աղջիկներն ավելի շատ ամուսնանում են ...ՄԱԼԻԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Մալիի նախագահ Ամադ Թումանի Թուրեն հրաժարական է տվել: mignews.com-ի հաղորդմամբ` այս մասին կիրակի օրը` ապրիլի 8-ին, հաղորդել է Բուրկինա Ֆասոյի ԱԳՆ ղեկավար Ջիբրիլ Բասսոլեն:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին զինվորականները, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐԱՆԻՑ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ ՆԵՐՄՈՒԾԵԼ
Նավթամթերքի բաշխման իրանական ազգային ընկերության ղեկավարի հաղորդմամբ` Հայաստանը հետաքրքրված է Իրանից նավթամթերք ներմուծելով:
Ջալիլ Սալարին Mehr լրատվական գործակալությանը հայտնել է, որ Վրաստանից նավթամթերք ...ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱԼԻևԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ապրիլի 2-4-ը Բաքվում կայացած Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի նախագահ Ալիևի` Հայաստանի պատվիրակությանն ու հայ ժողովրդին ուղղված հայտարարություններից Եվրոպայի Հայ Դատի գրասենյակն անակնկալի ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԵՄ, ՈՐՊԵՍԶԻ ՊԱՇՏՊԱՆԵՄ ՏԻՏՂՈՍՍ. ՖԵՏԵԼ
«Ֆորմուլա-1»-ի աշխարհի կրկնակի չեմպիոն Սեբաստյան Ֆետելը հայտարարել է, որ չնայած ընթացիկ մրցաշրջանի վատ մեկնարին, նա դեռ պահպանում է շանսը` կրկին դառնալու աշխարհի չեմպիոն:
«Ես ընդունում եմ, որ մրցաշրջանի ...ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԳԱ` ԿՄԱՍՆԱԿՑԵՄ
«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը: - Նունե, վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, որ քաղաքացիական հասարակություն է ձևավորվել: Որքանո՞վ ...ՀԱՅԱՇԱՏ ԳԼԵՆԴԵԼԻ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆ ՓԱԿՎԵԼ ԷՐ ՆԱՎԹԻ ՏԱՆԿԵՐԻ ՎԹԱՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ ՍԿՍՎԱԾ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ Վենտուրա տանող ավտոմայրուղու 134-րդ հատվածը վերաբացվել է այն բանից հետո, երբ այդ տարածքում շաբաթ օրը իրար էին բախվել նավթի տանկերն ու մի մեքենա:
Glendale ...ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ
Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային Կոնգրեսի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանն օրերս հանդիպել ...ՓՉԱՑԱԾ ՁՎԵՐ` ԶԱՏԿԻ ՏՈՆԻՆ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՆՎԵՐԸ» ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ
ԱԺ «Ժառանգության» պատգամավոր, թիվ 6 ընտրատարածքում մեծամասնականով պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Մարտիրոսյանը կուսակցությունների կողմից բաժանվող ընտրակաշառքի տարբեր չափերի, տարատեսակ ձևերի ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ՔԱԲՈՒԼԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ ՄԻՆՉև ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ռյան Կրոկերը հույս ունի, որ Աֆղանստանի հետ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության համաձայնություն ձեռք կբերվի մինչև մայիսին տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: РИА Новости-ի ...PHILIPS-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՆՈՐ ERGOSENSOR ՄՈՆԻՏՈՐԸ
Philips-ը թողարկել է նոր մոնիտոր, որը հետևում է օգտատիրոջ ուշադրությանը և կարող է անգամ կեցվածքների առաջարկներ անել կամ ինքն իրեն անջատվել, եթե օգտատերը կատարելապես պատրաստ չէ համակարգիչն օգտագործելուն: ...
ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ՍԵՐՈԺԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՓԵՍԱՅԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՀԵՏ. ՄԱՄՈՒԼ

ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ` ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ ՀԵՏ ԲԵՐԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ Է
ԱՄՆ-ՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԼԻՃԸ ՄԱՔՐԵԼԻՍ ԳԱՆՁԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
ԳԱԲԱԼԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ, Տ. ՍԱՐԳՍՅԱՆ-Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ՝ Ի՞ՆՉ ԿԸՆՏՐԻ ՄՈՍԿՎԱՆ
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ԱՐԱ ԿԵՏԻԿՅԱՆՆ ՈՒ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԳԱՂՏՆԻ ՑՈՒՑԱԿ ՈՒՆԵ՞Ն. ՄԱՄՈՒԼ
«ԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ» ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԴԻՄԱՑ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԱՎ
«ՓՈՂԵՐՆ ՈՒՄ ՏՎԵԼ ԵՔ, ՆՐԱՆԻՑ ԷԼ ՏՈՒՆ ՈՒԶԵՔ»
ՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԸ «ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԲԱՐԴՈՒՅԹ» ՈՒՆԻ. ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՆԱՏՕ-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ և ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ». ԲՈՒՐՋԱՆԱՁԵ
ՕՔՍԱՆԱ ՄԱԿԱՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՑ ԱՐՏԱՌՈՑ ԴԵՊՔԵՐԻ Է ԱՆՑԵԼ
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

