
ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԵՆՔ ԸՆԴՀԱՆՈՒՐԻ ՇԱՀԸ
- «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:- Պարոն Խաչատուրյան, հիմնադրամն ի՞նչ է պատրաստվում անել այս տարի, առաջիկա ծրագրերը որո՞նք են:- ՀՀ մրցունակության հիմնադրամը, որ ստեղծված է պետական և մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքի վրա, պատասխանատու է նպաստելու 3 ոլորտների մրցունակության բարձրացմանը՝ առողջապահություն, կրթություն և զբոսաշրջություն, մասնավորապես՝ Տաթևի վերածննդի ծրագրի իրականացում: 2012թ. համար պատրաստել ենք բավական հավակնոտ ծրագրեր բոլոր 3 ուղղություններով:Առավել առարկայական է Տաթևի վերածննդի ծրագիրը, և շատ մոտ ապագայում սպասվող արդյունքներից և զարգացումներից լինելու է հենց դա: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Տաթևի վանական համալիրի ամբողջական վերականգնում, ինչպես նաև Տաթև համայնքի զարգացման պլանը, և այդ ամեն ինչը՝ տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման՝ ենթակառուցվածքների, մարդկային ռեսուրսների, տուրիստական ենթակառուցվածքների, ինչպես նաև համայնքային զարգացման տեսանկյունից: Շատ մոտ ապագայում կտեսնենք շատ առարկայական արդյունքներ: Մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում Տաթևի վանական համալիրի վերականգնման աշխատանքների համար նախատեսվում է ծախսել մոտ 6 մլն դոլարի չափ գումար, և բոլորս գիտենք, որ Տաթևի վանական համալիրը ոչ միայն մեր պատմամշակութային ժառանգության մասնիկ է, այլև հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու համար շատ կարևոր վանական համալիր: Ծրագրի նպատակն է նաև նպաստել հոգևոր կյանքի վերականգնմանը, համալիրին վերադարձնել ամբողջական շունչն ու ոգին, ստեղծել դպրատուն, որտեղ կկրթվեն ապագա հոգևորականները: Մեծ համալիր ծրագիր է, որի տևողությունը մոտ 5 տարի է, և կավարտվի 2017 թվականին: Ընդ որում՝ ոչ միայն մեծ ենթակառուցվածքներ պետք է վերականգնվեն, այլև նորերը պետք է ստեղծվեն ինչպես վանական կյանքի, այնպես էլ Տաթև գյուղի զարգացման համար:- «Տաթևի թևեր» ճոպանուղին գնահատվում է շուրջ 20 մլն դոլար։ Եվս շուրջ 10 մլն դոլարի չափով ներդրել է պետությունը՝ տեղական ենթակառուցվածքների բարելավման համար. այս ծախսված գումարները արդարացվա՞ծ են, եկամտաբերությունն ինչպիսի՞ն է:- Ճոպանուղին մասնավոր ներդրողի կողմից իրականացվել է որպես ենթակառուցվածքային ծրագիր, և նման ծրագրերը հետգնողունակության տեսանկյունից պահանջում են շատ երկար ժամանակ: Չեմ ուզում բնութագրել որպես բարեգործական, բայց առաջնային նպատակը շահույթ հետապնդելը չէ, այլ ենթակառուցվածքի ստեղծումը, իսկ շահույթի հետապնդումը շատ ավելի երկարաժամկետ նպատակ է ճոպանուղու համար: - Երևանի ֆիզիկայի ինստիտուտին առընթեր Ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի Միջուկային բժշկության կենտրոնի համար ցիկլոտրոն արագացուցչի ձեռքբերման աշխատանքները ո՞ր փուլում են: - Միջանկյալ: Քանի որ դա բավականին մասնագիտական սարքավորում է, բերելու համար պահանջում է պայմանագրով նշված հստակ ժամանակ, որի ընթացքում նաև բելգիական ընկերությունը պարտավորություններ ունի այն հավաքելու, կոմպլեկտավորելու: Վերջնական աշխատելու վերաբերյալ կոնկրետ թվեր չեմ ուզում ասել, բայց մոտավոր մյուս տարվա երկրորդ կեսին: Խնդիրը ոչ միայն սարքավորման մեջ է, այլև ենթակառուցվածքների ստեղծման, որը պետք է հնարավորություն տա սարքավորումներն արդյունավետ օգտագործել: Այսինքն՝ սարքավորումներն ու ենթակառուցվածքները պետք է փոխլրացնեն իրար:- Կրթական ուղղությամբ ի՞նչ եք անում: Այս մասին քիչ է խոսվում:- Քիչ է խոսվում, որովհետև տարբեր մոտեցումներ և նախաձեռնություններ են եղել, բայց այս տարի մենք կունենանք առնվազն 2 հստակ հայեցակարգ, թեև հայեցակարգ ասելով՝ ինչ-որ աբստրակտ փաստաթուղթ են պատկերացնում:- Ինչ-որ շատ են հայեցակարգերը...- Այո՛, շատ է խոսվում, բայց բավականին առարկայական և շոշափելի փաստաթուղթ է` կապված ՀՀ-ում նորարարական կրթության ներմուծման հետ. ի՞նչ է արվում ամբողջ աշխարհում, ի՞նչ կարող ենք սովորել աշխարհից և կոնկրետ նախագծերի դեպքում ի՞նչ կարելի է անել, ինչպե՞ս պետք է ծրագրերը ֆինանսավորվեն: Դա միանշանակ չի լինելու բյուջեի հաշվին: Ինչպե՞ս պետք է վերապատրաստումը կազմակերպվի, քանի որ կարող ենք ունենալ կատարյալ ծրագիր, բայց չունենանք համապատասխան մարդկային ներուժ՝ ծրագիրը կիրարկելու և ծրագրերի նոու-հաուն փոխանցելու համար: Այսինքն՝ այդ ծրագրերի շրջանակներում շատ հստակ և առանցքային պետք է դրված լինի մարդկային ռեսուրսի պատրաստման և վերապատրաստման խնդիրը տվյալ ձևաչափի մեջ, տվյալ առարկաների դասավանդման, մոտեցումների, գիտելիքների ձեռքբերման և փոխանցման համար:- Ներկա պահին ՀՀ մրցունակությունն ինչպե՞ս եք գնահատում:- Կուզեի՝ հարցը 2 հարթության մեջ դնել, որովհետև մրցունակություն ասելով՝ չպետք է հասկանանք մի բան, որը ֆիքսված է: Մրցունակությունը բավականին դինամիկ գործընթաց է: Մրցունակությունը տարբեր մարդկանց համար տարբեր բաներ է նշանակում, և շատ հաճախ տարամեկնվում է մրցունակության իրական իմաստը: Մրցունակությունը պետության կառավարման, օրենսդրական դաշտի, գործադիր մարմնի, դատական համակարգի մասին է, ոչ թե միայն տնտեսական դաշտի խնդիր է: Իրականում երկու համակարգային խնդիր եմ տեսնում, որովհետև ՀՀ-ն, լինելով փոքր տնտեսություն, շատ խոցելի է միջազգային տնտեսական զարգացումների հանդեպ: Այն, ինչ կատարվեց 2008-ին, և այն, ինչ կատարվում է հիմա, հստակ նախանշում է մի բան, որ պետությունները գտնվում են անցումային ֆունդամենտալ բարեփոխումների շրջանում՝ ոչ միայն տնտեսական կառուցվածքի, ներդրումների ուղղությունների և ծավալների փոփոխության, ոչ միայն տնտեսական ակտիվության, աշխատատեղերի ստեղծման կամ նվազման, տնտեսության դիվերսիֆիկացիայի, այլ շատ ավելի կարևոր այն ձևաչափի մեջ, թե պետությունն ինչպես է իրականացնում հանրային քաղաքականությունը: Հայաստանի դեպքում ընդհանուր շահի գիտակցումը ինչպես հանրային հատվածի, այնպես էլ մասնավորի և քաղաքացիների կողմից պետք է ավելի ընկալելի լինի, թե որն է այն շահը, որին ձգտում ենք: Լավ կլիներ, եթե ընկալման մակարդակի վրա բոլորս համախմբվեինք:- Եվ այդ ընկալման մակարդակն ինչպիսի՞ն է:- Բարելավման բավականին մեծ տեղ ունի: Այդ ընկալումից պետք է անել առաջին քայլը, թե ուր ենք գնում, հետո՝ թե ինչպես պետք է հասնենք դրան: Հայաստանի շուկան շատ փոքր է և պետք է մրցել ոչ թե մեկ դրամի համար, այլ պետք է մրցել տրիլիոն դոլարների արժողություն ունեցող շուկաների համար: Այստեղ մտածելակերպի փոփոխության կարիք կա:- Այդ առումով ի՞նչ համեմատություն կարող եք անցկացնել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև:- Կարծում եմ՝ Ադրբեջանը համեմատությունից դուրս է վատ առումով, որովհետև ադրբեջանական տնտեսության 90%-ը կախված է նավթային եկամուտներից, և տնտեսական համակարգի մասին իմաստ չունի խոսել: Վրաստանում բավականին լուրջ բարեփոխումներ են արվել տնտեսական դաշտում, արդյունքները միանշանակ երևում են, բայց թե որքանո՞վ դրանք նշանակալի կլինեն համաշխարհային առումով երկրի մրցունակությունը ձևավորելու տեսանկյունից, դեռ վաղ է դատել այդ մասին: Հայաստանի և Վրաստանի համեմատության դեպքում հարցեր կան, որ ՀՀ-ն բավականին առաջ է, և հակառակը: Օրինակ՝ բանկային համակարգի գործունեության և վերահսկման տեսանկյունից ՀՀ-ն անհամեմատելի է:- Այդ դեպքում Հայաստանը Վրաստանից ի՞նչ պետք է վերցնի:- Բազմաթիվ համեմատականներ են անցկացվում: Բայց ապագայում մենք շատ ավելի պետք է միտված լինենք Հայաստան-Վրաստան՝ որպես ընդհանուր շուկա գաղափարախոսությանը, քան առանձին մրցակցությանը: Մրցունակությունը պետք է լինի ոչ թե մեր մրցելու, այլ մեր համակցված գործառույթի, մեկը մյուսին փոխլրացնելու մեջ:

© Ժամանակ
Վերջին լուրերը, Ապրիլ 02, 2012ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԵԼ
ԱՄՆ Սենատի հանրապետական բարձրաստիճան ներկայացուցիչը իր կուսակցությանը կոչ է արել միավորվել նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի շուրջը, մինչդեռ նրա հակառակորդ Ռիկ Սանտորումը խոստացել էր մնալ մրցապայքարում, եթե ...«ՓՈՂԵՐՆ ՈՒՄ ՏՎԵԼ ԵՔ, ՆՐԱՆԻՑ ԷԼ ՏՈՒՆ ՈՒԶԵՔ»
Մայրաքաղաքի Գևորգ Չավուշի 37 (Նորաշեն 37) շենքի աղմկահարույց պատմությունը, որում հայտնվել են 28 տուժած բնակիչներ, ընդամենը մեկն է վերջին շրջանում հաջորդաբար բացահայտվող ապօրինի առուվաճառքների և մի բնակարանը ...2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՄԵԿՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ
Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսիթին, ով ամենայն հավանականությամբ կլինի Հանրապետական կուսակցության 2016 թվականի նախագահական թեկնածուն, եթե հանրապետականները պարտվեն այս տարվա ընտրություններում, կիրակի ...ԻՐԱՆԸ ՀՈՒՍՈՎ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՀԱՍՑՆԵԼ 50 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխնախագահ Մոհամադ Ջավադ Մոհամադիզադեն երեկ հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Լի Կե Չիանի հետ:
Չինաստանում տեղի ունեցած այդ հանդիպմանը ներկա է ...«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՆԱՏՕ-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ և ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ». ԲՈՒՐՋԱՆԱՁԵ
Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում - Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն անթույլատրելի է համարել ՆԱՏՕ-ին Վրաստանին անդամակցելու ...«ՔՈԲՈՒԼԵԹՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԼԱՆԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է». ՎՐԱՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ
Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ ձախողվել է Աջարիայում գտնվող Քոբուլեթ հանգստավայրում զբոսաշրջային գոտի ստեղծելու պլանը: Մինչև ամառ այստեղ պետք է կառուցվեր 30 հյուրանոց, սակայն կառուցվում են միայն ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՔՐԴՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Իրաքի Քրդստանի իշխանությունները կարգադրել են դադարեցնել նավթի արտահանումը տարածաշրջանից՝ Բաղդադի կենտրոնական կառավարությանը մեղադրելով տարածաշրջանում աշխատող օտարերկրյա ընկերություններին աշխատավարձերի ...ՔՈՖԻ ԱՆԱՆՆ ԱՅՍՕՐ ՄԱԿ-Ի ԱԽ-ՈՒՄ ԶԵԿՈՒՅՑ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍԻՐԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում զեկույց կներկայացնի Սիրիայում տիրող դրության և այն միջոցառումների մասին, որոնք կիրառվում են իր ...«ԻՐԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԵՄ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ». ԱԳՆ
Իրանական Fars News լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ.
«Իրանի ...«ԷԴՈՒԱՐԴՈ ԱՄԱԼԴԻ»-Ն ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՄՏԿ-Ի ՈՒՂԵԾԻՐԸ
Կիրակի գիշերը Եվրոպական տիեզերական գործակալության ATV-3 «Էդուարդո Ամալդի» տիեզերանավի օգնությամբ Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) ուղեծիրը բարձրացվել է մոտ 1.7 կմ-ով,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Բեռնատար ...ԵՐևԱՆ-ԱՐՏԱՇԱՏ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԲԱԽՎԵԼ ԵՆ «ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ»-Ն ՈՒ «ԿԱՄԱԶ-5410»-Ը
Ապրիլի 1-ին` ժամը 23.30-ին, Երևան-Արտաշատ ճանապարհին` «Կոնտինենտալ» հյուրանոցի դիմացի ճանապարհահատվածում , «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանությունից ...«ՄԱԿ ԱԽ-Ը ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԻ ՍԻՐԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ». ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ
Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում «Սիրիայի բարեկամների խմբի» երկրորդ հանդիպման ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել ...ԻՐԱՔԸ ԴԵՄ Է ՍԻՐԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԶԻՆԵԼՈՒՆ
Իրաքի իշխանությունները կտրականապես դեմ են Սիրիայի ընդդիմությանը զինելուն: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երկրի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին հայտարարել է, որ դա միայն ավելի կսրի հակամարտությունը: ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԵԼ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ադրբեջանցի զինծառայող է ինքնասպանություն գործել: Միջադեպը տեղի է ունեցել Ֆիզուլու շրջանի զորամասում:
1992 թվականին ծնված Էլմիր Ադիլօղլու Քերիմովն ...ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԵՆՔ ԸՆԴՀԱՆՈՒՐԻ ՇԱՀԸ
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:- Պարոն Խաչատուրյան, հիմնադրամն ի՞նչ է պատրաստվում անել այս տարի, առաջիկա ծրագրերը որո՞նք ...ՆԻՑՑԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱԼԿՈՀՈԼ ՉԻ ՎԱՃԱՌՎԻ
Ապրիլի 1-ից Նիցցայում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում ալկոհոլի վաճառքն արգելող օրենք: Ինչպես գրում է Euromag-ը, զբոսաշրջիկները ո՛չ փողոցներում, ո՛չ լողափերում, ո՛չ զբոսայգիներում այժմ չեն կարող ...«ԳԱՐԵՋՐԻ ԱԿՆՈՑՆԵՐ» ԿՈՉՎՈՂ ԵՐևՈՒՅԹԸ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ԱԶԴՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՎՐԱ
Գարեջուր ըմպած կանանց համար տղամարդիկ ավելի գրավիչ են դառնում, ինչը քիչ հավանական է տղամարդկանց պարագայում: Գիտնականները պարզել են, որ «գարեջրի ակնոցներ» կոչվող երևույթը առավելապես ազդում է կանանց վրա: ...ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ԲՈՒԺՈՒՄ ԱՆՑՆԵԼ ԲԱՆՏԻՑ ԴՈՒՐՍ
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան կարգադրել է թույլատրել ազատազրկման մեջ գտնվող երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բուժումը բանտից դուրս: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ...ՌՈՒՍ ԼՐՏԵՍՈՒՀԻ ԱՆՆԱ ՉԱՓՄԱՆԸ ՑԱՆԿԱՑԵԼ Է ԳԱՅԹԱԿՂԵԼ ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ
Աննա Չափմանը ամերիկյան Հետախուզությունների դաշնային բյուրոյի (FBI)կողմից 2010թ. հնարավոր է՝ ձերբակալվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամներից մեկին գայթակղելու մտավախությունների պատճառով: ...ԴԱՏԵԼՈՎ ՎԻԿՏՈՐ ԲՈՒՏԻՆ՝ ԱՄՆ-Ը ՆԱԽԱԴԵՊ Է ՍՏԵՂԾՈՒՄ. ՊԵՏԴՈՒՄԱ
Ռուսաստանի Պետդումայի՝ միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը կարծում է, որ ռուս ձեռնարկատեր Վիկտոր Բուտի համար ցմահ ազատազրկում պահանջող ամերիկյան ֆեմիդան դրանով իսկ նախադեպ է ստեղծում: ...ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Business-Грузия-ի փոխանցմամբ՝ 2011 թվականին Վրաստանում ավելացել է ավտոմոբիլային միջոցների արտահանումն ու ներկրումը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտը:
2011 թվականին ...ԱՅՍՕՐ ԱՈՒՏԻԶՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Այսօր աուտիզմի միջազգային օրն է: Orange Հիմնադրամն այս օրվա խորհրդով Մանկական հոգեբանների և հոգեբույժների հայկական ասոցիացիայի հետ միասին մեկնարկում է նոր նախագիծ աուտիզմի ոլորտում, որի նպատակն է աջակցել ...«ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵ
Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով Բաքու ժամանած ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով ...ԵՐևԱՆՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԵՆՏՐՈՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) և բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ 850 ՄԻԼԻՈՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ 58 ՏՈԿՈՍԸ ԿԱՆԱՅՔ ԵՆ
Սոցիալական ցանցերը քայլեր են ձեռնարկում`տղամարդկանց գրավելու համար:
Facebook-ին և Twitter-ին միացած մարդկանց թիվը 2008-2010 թթ. ընկած ժամանակահատվածում կրկնապատկվել է` հասնելով 850 միլիոնի, որոնց 58 ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄԻ ԽՈՒՄԲ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին և սփյուռքահայ մի խումբ բարերարների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը ...ՄԱՅՔ ԹԱՅՍՈՆԸ` ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓԱՌՔԻ ՍՐԱՀՈՒՄ
Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը կմտնի Բռնցքամարտիկների փառքի սրահ: Boxingscene-ի հաղորդմամբ՝ արարողությունը տեղի կունենա մարտի 31-ին՝ American Airlines արենայում:
Նշենք, որ ...ՀԱՐԼԵՄԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ 90 ՏՈԿՈՍԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆՄԱՆՎԵԼ ԼԵԲՐՈՆ ՋԵՅՄՍԻՆ և JAY-Z-ԻՆ. ԱԲԴՈՒԼ-ՋԱԲԱՐ
Լոս Անջելեսի «Լեյքերս»-ի լեգենդար բասկետբոլիստ Քարիմ Աբդուլ-Ջաբարը «Մարտին Լյութեր Քինգ»-ի անվան Չիկագոյի դպրոցում ներկայացրեց իր նոր՝ What Color is My World: The Lost History of African American Inventors ...«ԿԱԴԻԼԱԿ ՍԵՐՈԺԸ» ՓՈԽԵ՞Լ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ
Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը («Կադիլակ Սերոժ») իրեն պատկանող «Հայրենիք» կինոթատրոնի տարածքը վարձակալական հիմունքներով 1 տարի ժամկետով «նվիրաբերել է» «Բարգավաճ Հայաստան» ...ՄԵՍՍԻՆ ԿՇՐՋԱՆՑԻ ԲՈԼՈՐԻՆ և ՆՈՒՅՆԻՍԿ ՊԵԼԵԻՆ. ՎԱԼԴԱՆՈ
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն իսպանական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին մեր օրերի ֆանտաստիկ ֆուտբոլիստն է:
«Մենք մեր կարծիքները ...WARNER BROS.-Ի ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ՀԱՐԻ ՓՈԹԵՐԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԶՎԱՐՃԱՆՔԻ ՎԱՅՐԻ
Լոնդոնից ոչ շատ հեռու զվարճանքի այգի է ստեղծվել, որը կոչվում է «Հարի Փոթերի ստեղծումը»:
Այգին ստեղծվել է Warner Bros. ստուդիայի կինոնկարահանման հրապարակում: Հենց այս ըներությունն է էկրանավորել Հարրի Փոթերի ...ՆՅՈՒԹԱԿԱՆԸ ԲՈԼՈՐԻՍ ՈՒՏՈՒՄ Է. ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ապրիլի 7-9-ը տեղի կունանա սննդի «էքսպո» ցուցահանդես, որը «Համահայկական էքսպո 2012»-ի մի մասն է կազմում: Էքսպոն ամբողջությաբ սննդի թեմայով է, ցուցադրվելու ...«ԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ» ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԴԻՄԱՑ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԱՎ
Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ 35-ամյա Ֆելքս Սատուրովը:
Ինչպես Aravot.am -ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ...ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԻ ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ապրիլի 3-ին Բրյուսելում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ իրենք կքննարկեն «այն առաջընթացը, որին հասել է Վրաստանը»՝ ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՆՐ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, կառավարությունը փետրվարին մի ակցիա իրականացրեց, որը կոչվում էր «Ես գիտեմ»: Այդ ակցիայի նպատակն էր հանրությանը ծանոթացնել պետական ծառայությունների ոլորտում տեղի ունեցած բարեփոխումներին, ...ՉԻՆԱՍՏԱՆԸ ՊԱՏԺՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Չինաստանը փակել է տասնյակ ինտերնետային կայքեր, տուգանել է երկու շատ հայտնի սոցիալական ցանցերի և ձերբակալել 6 մարդու` նրանց մեղադրելով հեղափոխության մասին լուրեր տարածելու մեջ:
Ինչպես գրում է Associated ...ԱՄՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ Է. Ջ. ՀԵՖԵՐՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր հայտարարել է, «ԱՄՆ-Հայաստան երկխոսությունն այսօր ինչպես երբեք ամենաբարձր մակարդակի վրա է»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի ...ԻԼԼԻՆՈՅԻՍ ՆԱՀԱՆԳՈՒՄ ԾԱՆՈԹՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԵՐԸ ԿՍՏՈՒԳԵՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԸ
Իլլինոյիս նահանգի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որը ծանոթության կայքերին պարտավորեցնում է ցույց տալ, թե արդյո՞ք նրանք ստուգել են իրենց հաճախորդների քրեական անցյալը: Այս մասին հաղորդում ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԵՎԱ ԺՈԼԻՆ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված «կանաչների» ներկայացուցիչ Եվա Ժոլին դուրս է գրվել փարիզյան հիվանդանոցի սրտաբանական բաժնից, որտեղ նա հայտնվել էր մեկ օր առաջ՝ աստիճանից վայր ...ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԿԵՆԴԱՆՈՒ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԳԵՐՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ և ՍԹՐԵՍՆԵՐԻՑ
Հոգեբանները վաղուց են հայտնում մարդու ֆիզիկական և հոգեկան վիճակի վրա տնային կենդանիների դրական ազդեցության մասին: Վերջին հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ կենդանու առկայությունը գրասենյակում աշխատակիցներին ...ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԻՐԱՐ ԳՐԿԱԾ ԳԱԶԱՐՆԵՐԸ
Հարավային Ուելսում Սուե Սմիթը զարմացել է երբ մնացած գազարների հետ իր սեփական այգուց հանել է իրար գրկած գազարներ:Ինչպես գրում է Daily Mail-ը, 60-ամյա կինը հայտնում է, որ երկու գազարները հողի մեջ այնքան ...ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ ԵՆ ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ ԳԼԽԱՐԿԸ և ՁԵՌՆԱՓԱՅՏԸ
Բևերլի Հիլզում ավարտվել է «Հոլիվուդի լեգենդներ» անվանումը կրող երկօրյա աճուրդը, որը կազմակերպվել էր Julien's Auctions աճուրդային տան կողմից:
Աճուրդի երկրորդ օրվա գլխավոր իրերն էին Չարլի Չապլինի գլխարկը ...«ՏԻՏԱՆԻԿ»-Ի ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱՎԻ ՈՉ ՃԻՇՏ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ Է ԵՂԵԼ։
Այսօր հրատարակված զեկույցներից մեկը պնդում է, որ «Տիտանիկ»-ի ողբերգության հիմնական պատճառը նավի ոչ ճիշտ կառուցումն է եղել։
Daily Mail-ը գրում է, որ նավի կառուցման համար անհրաժեշտ մետաղական հատվածների ...ԱՄՆ-ՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽԱՐԴԱԽԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 150 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
ԱՄՆ-ում 150 տարվա ազատազրկման է դատապարտվել է Ֆլորիդայի 61-ամյա բնակիչ Էնդրյու Հեմիլթոն Ուիլյամսը, ում մեղավոր են ճանաչել ֆինանսական խարդախության մեջ: Այս մասին հաղորդվում է Հետաքննության դաշնային բյուրոյի ...ԲԻԼ ՔԼԻՆԹՈՆՆ ՈՒՐԱԽ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՀԻԼԱՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԻ 2016 Թ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Բիլ Քլինթոնն ասել է, որ ուրախ կլինի, եթե իր կինը` Հիլարի Քլինթոնը, որոշի առաջադրվել 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այդպիսով նա ևս մեկ անգամ հայտնել է, որ Հիլարի Քլինթոնը կարող է որոշել մյուս ...ԱՆԱՆԸ ՄԱԿ-Ի ԱԽ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՍԿՍԵԼ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ
ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը երկուշաբթի օրն առաջարկել է Սիրիայի հակամարտության կարգավորման իր ծրագիրը կյանքի կոչելու վերջնաժամկետ ընտրել ապրիլի 10-ը։ Այս մասին հաղորդում է Рейтер գործակալությունը՝ ...ԵՍ ԳՐԵԼ ԷԻ. ՏՂԱՅԻ ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿ ՕՐԸ ԱՌԱՋԻՆ ՍԵՔՍԻ ՈՒ ՈՒՎԱԼՆՅԱՏԻ ՕՐՆ Է. Հ. ԻՇԽԱՆՅԱՆ
Վերջին շրջանում սուր քննադատության արժանացած երիտասարդ գրող Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» պատմվածքի վերաբերյալ բացասական գնահատականները շարունակվում են: Իրենց կարծիքն էին հայտնել նաև «Բանակում ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ ԱՆԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՀՈԳԵԲԱՆ
Ապրիլի 8-ին մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, և ԱԺ ընտրություններին մասնակցող որոշ կուսակցությունների նախընտրական կարգախոսներն արդեն հայտնի են. Հանրապետական կուսակցությունը հասարակությանն է առաջարկում ...ՀՀ-ՈՒՄ ԱՈՒՏԻԶՄՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՍՏՈՒՅԳ ԹԻՎ ՉԿԱ. ՀՈԳԵԲՈՒՅԺ
«Աուտիզմով հիվանդները հիմնականում ունեն հաղորդակցության հետ կապված խնդիրներ, հիմնականում առողջ մարդկանցից տարբերվում են խոսքի և լեզվի օրինաչափությունների և ոչ խոսքային շփումների խանգարումով»,- «Առաջին ...ԱՊԼ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ 2013 Թ.՝ ԴՈԽԱՅՈՒՄ
Արաբական պետությունների լիգայի հերթական գագթնաժողովը տեղի կունենա Քաթարում՝ 2013 թվականին: Այսօր այս մասին հաղորդել է Տարածաշրջանային հանրության խորհրդի վարչակազմի ղեկավար Մուհամմեդ Զեյդին: Նրա խոսքերով՝ ...ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀ ՊՈԼ ՇՄԻՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հունգարիայի խորհրդարանն այսօր ընդունել է նախագահ Պոլ Շմիտի հրաժարականը, ով հեռացել է պաշտոնից՝ մեղադրվելով իր գիտական ատենախոսությունը գրելիս գրագողություն անելու մեջ:
Հրաժարականին կողմ են քվեարկել 338 ...ԵԳԻՊՏՈՍՈՒՄ 15 ՏԱՐՎԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ՎԵՐՍԿՍՎԵԼՈՒ ԵՆ ՆԵՂՈՍՈՎ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եգիպտական կառավարությունը 15 տարվա դադարից հետո որոշել է վերսկսել շրջագայությունը Նեղոսով` Կահիրեից մինչև Վերին Եգիպտոսի Ասուան քաղաք: Ուղևորությունները կվերսկսվեն այս տարվա մայիսից: Այս մասին հայտարարել ...«ՍԻՐԻԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ»-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՆԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ. ՌԴ ԱԳՆ
Բաշար Ասադի ռեժիմի դեմ «Սիրիայի բարեկամներ»-ի պատժամիջոցները չեն նպաստում ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի՝ սիրիական հարցի կարգավորման ծրագրի իրականացմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի ...ՇՏԻԳԼԻՑ - ԳՐՈՈՒՎՍ ՄԵՆԱՄԱՐՏԻ ՀԱՂԹՈՂԸ ԿՄՐՑԻ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՏ. ԶԱՈՒԵՐԼԱՆԴ
Արթուր Աբրահամի պրոմոութեր Կալե Զաուերլանդը հայտնել է, որ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի ...
© Ժամանակ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՍԵՔՍ ԿԱՅՔԸ ՀԴՄ-ՆԵՐՈՎ ՉԷՐ. ՓԱԿԵՑԻՆ
ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ ԱՅՆ ՀԻՆԳ ԱՆՁԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ, ՈՒՄ ՄԵՐԺԵԼ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼ. ՄԱՄՈՒԼ

ՀՀԿ-Ն ՏԵՍՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ՞Ն
ՌՈՒՍ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ՍՊԱՆԵԼ Է ԸՆԿԵՐՈՋՆ ՈՒ ՀԱՄՏԵՍԵԼ ՆՐԱ ՄԻՍԸ
ԱՄՆ-ՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԼԻՃԸ ՄԱՔՐԵԼԻՍ ԳԱՆՁԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
«ԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ» ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԴԻՄԱՑ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԱՎ
ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2012-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
«ՓՈՂԵՐՆ ՈՒՄ ՏՎԵԼ ԵՔ, ՆՐԱՆԻՑ ԷԼ ՏՈՒՆ ՈՒԶԵՔ»
«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՆԱՏՕ-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ և ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ». ԲՈՒՐՋԱՆԱՁԵ
ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ ՀԱԿԱՌԱԿ ԵՆ ԳՆԱՑԵԼ ՀՀՇ-Ն ՈՒ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ»-Ը. ՄԱՄՈՒԼ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

