
«ՓՈՂԵՐՆ ՈՒՄ ՏՎԵԼ ԵՔ, ՆՐԱՆԻՑ ԷԼ ՏՈՒՆ ՈՒԶԵՔ»
- Մայրաքաղաքի Գևորգ Չավուշի 37 (Նորաշեն 37) շենքի աղմկահարույց պատմությունը, որում հայտնվել են 28 տուժած բնակիչներ, ընդամենը մեկն է վերջին շրջանում հաջորդաբար բացահայտվող ապօրինի առուվաճառքների և մի բնակարանը միագամից 2-4 սեփականատիրոջ անունով գրանցելու դեպքերից:

Աջափնյակի այս շենքում բնակություն հաստատելու մտադրություն ունեցած քաղաքացիներն էլ «Նորաշեն 2007»-ի գործով տուժողներն են: Նրանց դեպքում, ի տարբերություն մնացած շուրջ 100 տուժողի, բնակարաններն ունեն 1 սեփականատեր, սակայն այս դեպքում շենքն է հաջորդաբար անցել մի քանի սեփականատիրոջ, որոնցից վերջինը չի ընդունում, որ քաղաքացիների հանդեպ պարտավորություններ ունի:
Այս պատմության սկիզբը դրվել է 2006 թվականին, երբ քաղաքացի Վիգեն Ղանդիլյանը, գնելով Նորաշեն 37 հասցեում գտնվող 2000 քմ մակերեսով հողատարածքը, որոշել է կոոպերատիվ հիմունքներով շենք կառուցել: 2008-ին Ղանդիլյանը ստացել է շինարարության թույլտվություն և ստեղծել «Բազմաբերդ» կոոպերատիվը, որի միջոցով էլ նախավճարի պայմանագրեր է ստորագրել 25 քաղաքացիների հետ: Ի սկզբանե Ղանդիլյանը մտադիր է եղել 62 բնակարան ունեցող 7 հարկանի շենք կառուցել և ապագայում բնակարաններ ունենալ ցանկացող 28 քաղաքացիներից նախնական առուվաճառքի պայմանագրերի հիման վրա գումարներ է վերցրել` յուրաքանչյուրից բնակարանի արժեքի 35-40%-ի չափով: Բնակիչները 7 հարկանի շենքի կառուցումից հետո պետք է ստանային իրենց բնակարանները: Մուծումներով հավաքվել է շուրջ 120 մլն դրամ: Բնակիչների պնդմամբ` իրենց ներդրած գումարով հիմք է դրվել նորակառույցի 10 տոկոսի կառուցմանը, սակայն գումարը կամ չի բավականացրել Ղանդիլյանին կառուցապատումը շարունակելու համար, կամ էլ պարզապես այլ պատճառներից ելնելով է շենքի սեփականատերը հայտնվել ֆինանսական ծանր դրության մեջ:
Ղանդիլյանը սկսել է բանակցություններ վարել շենքի հարևանությամբ գործող մեկ այլ շինարարական կազմակերպության` «Նորաշեն-2007»-ի պատասխանատուներ Արմեն Թադևոսյանի և Լուսաբեկ Սամվելյանի հետ: Վերջիններս էլ առաջարկել են շենքը վաճառել իրենց` պայմանով, որ 28 քաղաքացիների հանդեպ «Բազմաբերդի» ունեցած պարտավորություններն իր վրա կվերցնի «Նորաշեն 2007»-ը, իսկ մյուս բնակարանները կմնան իրենց հայեցողության տակ: Այս ընթացքում Վիգեն Ղանդիլյանի մոտ 10 շահառու արդեն «Նորաշեն 2007»-ից հետ են վերցրել իրենց գումարները և մյուսների նման նոր պայմանագրեր չեն ստորագրել ընկերության հետ:
Ա. Թադևոսյանը և Լ. Սամվելյանը այս շենքը վերցնելիս Վիգենի անունից չեն էլ ձևակերպում իրենց վրա, այլ իբրև թե հովանավորում են Վիգենին` կառուցելու շենքը, և Վիգենն էլ համաձայնում է ամբողջ շահույթը նրանց փոխանցել:Սակայն հետագայում արդեն «Նորաշեն 2007»-ի տերերն են հայտնվում ֆինանսական ծանր դրության մեջ և Վիտալի Մանուչարյան անունով մի բարձրաստիճան սպայից գումար են վերցնում` 90 հազար դոլար, իսկ Վիտալիի համար որպես երաշխիք շենքի առաջին սեփականատերը` Վիգենը, շենքը ձևակերպում է նրա անունով: Ի դեպ, այս 90 հազարը հետագայում վերածվում է 130 հազար ԱՄՆ դոլարի, քանի որ պարզվում է, որ ՊՆ աշխատակից Վիտալի Մանուչարյանը այդ գումարը համատեղ բիզնեսի մեջ որպես ներդրում անելուն զուգահեռ` դրա դիմաց տոկոսներ է պահանջել:
2010-ին, սակայն, Վիտալին որոշել է դուրս գալ այդ բիզնեսից և հետ է պահանջել իր 130.000 դոլարը: Ա. Թադևոսյանն ու Լ. Սամվելյանը սկսում են մարդ փնտրել, որն իրենց պարտքով կտար այդ գումարը` Վիտալիի գումարը վերադարձնելու համար: Այնպես որ, հետագայում արդեն բնակիչները տեղեկանում են, որ առուվաճառքի հերթական պայմանագիր է կնքվել ոմն Արտաշես Մելիքյանի հետ, համաձայն որի` Նորաշեն 37 հասցեի կիսակառույցը և տարածքը Վիտալի Մանուչարյանը վաճառում է Արտաշես Մելիքյանին: Ինչպես հետագայում ՀՔԾ-ում պատմել է Ա. Թադևոսյանը, պայմանավորվածությունը եղել է այսպիսին. Արտաշեսը 130.000 դոլարով պետք է շենքը գներ Վիտալիից, հետո միասին պետք է շինարարությունն ավարտին հասցնեին, բնակարաններ հանձնեին այն մի քանի անձանց, ովքեր պայմանագրեր են ունեցել «Նորաշեն 2007» կոոպերատիվի հետ և մուծումներ են կատարել, իսկ Լյովան (նույն Լուսաբեկը) Արտաշեսի հետ առերեսման ժամանակ նշել է, որ Արտաշես Մելիքյանին ասել են, որ մոտ 12-15 անձի հետ արդեն ունենք պայմանագրեր` այդտեղից բնակարաններ տալու վերաբերյալ, ինչին շենքի նոր սեփականատերը չի առարկել:
Սակայն վերջինս էլ թե՛ Արմեն Թադևոսյանի, թե՛ Լյովա Սամվելյանի հետ առերեսման ժամանակ պնդել է, որ իրեն որևէ մեկը չի ասել, որ տարածքի վերաբերյալ մի շարք մարդիկ ունեն ինչ-որ պայմանագրեր, քանի որ եթե իմանար այդ մասին, նույն արժեքով կարող էր այդպիսի այլ տարածք գնել` առանց այլևայլ պարտավորությունների:
Ինչևէ, 2010թ. հոկտեմբերից նոր սեփականատեր դարձած Ա. Մելիքյանը մինչ օրս չի հանդիպել նշված 28 ներդրողների հետ, անգամ չի ընդգրկել նրանց շենքի փայատերերի ցուցակում, հաշվի չի առել ներդրողների հատկացրած գումարները: Իսկ նրա ներկայացուցիչ իրավաբանը խորհուրդ է տվել` «փողերն ում տվել եք, նրանից էլ տուն ուզեք»:
Այս ամենից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ շահառուները ոչ միայն իրենց ստանալիք բնակարաններից են զրկվել, այլև տարիների աշխատանքով ձեռք բերած հսկայական գումարներից, քանի որ չգիտեն, թե վերջապես ումից պետք է պահանջել ներդրած գումարները:
Նշենք, որ խարդախության համար Արմեն Թադևոսյանի և Լյովա Սամվելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրանք ներկայումս ձերբակալված են ոչ միայն վերը հիշատակված 28 քաղաքացիների նկատմամբ խարդախություն կատարելու, այլ նաև ևս 4 ամբաստանյալի հետ շուրջ 120 անձանց ներդրած գումարները վատնելու համար:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ից սկսել է «Նորաշեն 2007»-ից տուժած խաբված բնակարանատերերի հարցաքննությունը, որոնց թվում են նաև Նորաշեն 37 շենքում ժամանակին ներդրումներ կատարած քաղաքացիները:
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԵԼ
ԱՄՆ Սենատի հանրապետական բարձրաստիճան ներկայացուցիչը իր կուսակցությանը կոչ է արել միավորվել նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի շուրջը, մինչդեռ նրա հակառակորդ Ռիկ Սանտորումը խոստացել էր մնալ մրցապայքարում, եթե ...«ՓՈՂԵՐՆ ՈՒՄ ՏՎԵԼ ԵՔ, ՆՐԱՆԻՑ ԷԼ ՏՈՒՆ ՈՒԶԵՔ»
Մայրաքաղաքի Գևորգ Չավուշի 37 (Նորաշեն 37) շենքի աղմկահարույց պատմությունը, որում հայտնվել են 28 տուժած բնակիչներ, ընդամենը մեկն է վերջին շրջանում հաջորդաբար բացահայտվող ապօրինի առուվաճառքների և մի բնակարանը ...2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՄԵԿՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ
Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսիթին, ով ամենայն հավանականությամբ կլինի Հանրապետական կուսակցության 2016 թվականի նախագահական թեկնածուն, եթե հանրապետականները պարտվեն այս տարվա ընտրություններում, կիրակի ...ԻՐԱՆԸ ՀՈՒՍՈՎ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՀԱՍՑՆԵԼ 50 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխնախագահ Մոհամադ Ջավադ Մոհամադիզադեն երեկ հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Լի Կե Չիանի հետ:
Չինաստանում տեղի ունեցած այդ հանդիպմանը ներկա է ...«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՆԱՏՕ-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ և ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ». ԲՈՒՐՋԱՆԱՁԵ
Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում - Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն անթույլատրելի է համարել ՆԱՏՕ-ին Վրաստանին անդամակցելու ...«ՔՈԲՈՒԼԵԹՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԼԱՆԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է». ՎՐԱՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ
Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ ձախողվել է Աջարիայում գտնվող Քոբուլեթ հանգստավայրում զբոսաշրջային գոտի ստեղծելու պլանը: Մինչև ամառ այստեղ պետք է կառուցվեր 30 հյուրանոց, սակայն կառուցվում են միայն ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՔՐԴՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Իրաքի Քրդստանի իշխանությունները կարգադրել են դադարեցնել նավթի արտահանումը տարածաշրջանից՝ Բաղդադի կենտրոնական կառավարությանը մեղադրելով տարածաշրջանում աշխատող օտարերկրյա ընկերություններին աշխատավարձերի ...ՔՈՖԻ ԱՆԱՆՆ ԱՅՍՕՐ ՄԱԿ-Ի ԱԽ-ՈՒՄ ԶԵԿՈՒՅՑ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍԻՐԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում զեկույց կներկայացնի Սիրիայում տիրող դրության և այն միջոցառումների մասին, որոնք կիրառվում են իր ...«ԻՐԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԵՄ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ». ԱԳՆ
Իրանական Fars News լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ.
«Իրանի ...«ԷԴՈՒԱՐԴՈ ԱՄԱԼԴԻ»-Ն ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՄՏԿ-Ի ՈՒՂԵԾԻՐԸ
Կիրակի գիշերը Եվրոպական տիեզերական գործակալության ATV-3 «Էդուարդո Ամալդի» տիեզերանավի օգնությամբ Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) ուղեծիրը բարձրացվել է մոտ 1.7 կմ-ով,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Բեռնատար ...ԵՐևԱՆ-ԱՐՏԱՇԱՏ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԲԱԽՎԵԼ ԵՆ «ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ»-Ն ՈՒ «ԿԱՄԱԶ-5410»-Ը
Ապրիլի 1-ին` ժամը 23.30-ին, Երևան-Արտաշատ ճանապարհին` «Կոնտինենտալ» հյուրանոցի դիմացի ճանապարհահատվածում , «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանությունից ...«ՄԱԿ ԱԽ-Ը ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԻ ՍԻՐԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ». ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ
Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում «Սիրիայի բարեկամների խմբի» երկրորդ հանդիպման ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել ...ԻՐԱՔԸ ԴԵՄ Է ՍԻՐԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԶԻՆԵԼՈՒՆ
Իրաքի իշխանությունները կտրականապես դեմ են Սիրիայի ընդդիմությանը զինելուն: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երկրի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին հայտարարել է, որ դա միայն ավելի կսրի հակամարտությունը: ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԵԼ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ադրբեջանցի զինծառայող է ինքնասպանություն գործել: Միջադեպը տեղի է ունեցել Ֆիզուլու շրջանի զորամասում:
1992 թվականին ծնված Էլմիր Ադիլօղլու Քերիմովն ...ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԵՆՔ ԸՆԴՀԱՆՈՒՐԻ ՇԱՀԸ
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:- Պարոն Խաչատուրյան, հիմնադրամն ի՞նչ է պատրաստվում անել այս տարի, առաջիկա ծրագրերը որո՞նք ...ՆԻՑՑԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱԼԿՈՀՈԼ ՉԻ ՎԱՃԱՌՎԻ
Ապրիլի 1-ից Նիցցայում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում ալկոհոլի վաճառքն արգելող օրենք: Ինչպես գրում է Euromag-ը, զբոսաշրջիկները ո՛չ փողոցներում, ո՛չ լողափերում, ո՛չ զբոսայգիներում այժմ չեն կարող ...«ԳԱՐԵՋՐԻ ԱԿՆՈՑՆԵՐ» ԿՈՉՎՈՂ ԵՐևՈՒՅԹԸ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ԱԶԴՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՎՐԱ
Գարեջուր ըմպած կանանց համար տղամարդիկ ավելի գրավիչ են դառնում, ինչը քիչ հավանական է տղամարդկանց պարագայում: Գիտնականները պարզել են, որ «գարեջրի ակնոցներ» կոչվող երևույթը առավելապես ազդում է կանանց վրա: ...ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ԲՈՒԺՈՒՄ ԱՆՑՆԵԼ ԲԱՆՏԻՑ ԴՈՒՐՍ
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան կարգադրել է թույլատրել ազատազրկման մեջ գտնվող երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բուժումը բանտից դուրս: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ...ՌՈՒՍ ԼՐՏԵՍՈՒՀԻ ԱՆՆԱ ՉԱՓՄԱՆԸ ՑԱՆԿԱՑԵԼ Է ԳԱՅԹԱԿՂԵԼ ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ
Աննա Չափմանը ամերիկյան Հետախուզությունների դաշնային բյուրոյի (FBI)կողմից 2010թ. հնարավոր է՝ ձերբակալվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամներից մեկին գայթակղելու մտավախությունների պատճառով: ...ԴԱՏԵԼՈՎ ՎԻԿՏՈՐ ԲՈՒՏԻՆ՝ ԱՄՆ-Ը ՆԱԽԱԴԵՊ Է ՍՏԵՂԾՈՒՄ. ՊԵՏԴՈՒՄԱ
Ռուսաստանի Պետդումայի՝ միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը կարծում է, որ ռուս ձեռնարկատեր Վիկտոր Բուտի համար ցմահ ազատազրկում պահանջող ամերիկյան ֆեմիդան դրանով իսկ նախադեպ է ստեղծում: ...ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Business-Грузия-ի փոխանցմամբ՝ 2011 թվականին Վրաստանում ավելացել է ավտոմոբիլային միջոցների արտահանումն ու ներկրումը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտը:
2011 թվականին ...ԱՅՍՕՐ ԱՈՒՏԻԶՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Այսօր աուտիզմի միջազգային օրն է: Orange Հիմնադրամն այս օրվա խորհրդով Մանկական հոգեբանների և հոգեբույժների հայկական ասոցիացիայի հետ միասին մեկնարկում է նոր նախագիծ աուտիզմի ոլորտում, որի նպատակն է աջակցել ...«ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵ
Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով Բաքու ժամանած ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով ...ԵՐևԱՆՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԵՆՏՐՈՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) և բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ 850 ՄԻԼԻՈՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ 58 ՏՈԿՈՍԸ ԿԱՆԱՅՔ ԵՆ
Սոցիալական ցանցերը քայլեր են ձեռնարկում`տղամարդկանց գրավելու համար:
Facebook-ին և Twitter-ին միացած մարդկանց թիվը 2008-2010 թթ. ընկած ժամանակահատվածում կրկնապատկվել է` հասնելով 850 միլիոնի, որոնց 58 ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄԻ ԽՈՒՄԲ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին և սփյուռքահայ մի խումբ բարերարների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը ...ՄԱՅՔ ԹԱՅՍՈՆԸ` ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓԱՌՔԻ ՍՐԱՀՈՒՄ
Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը կմտնի Բռնցքամարտիկների փառքի սրահ: Boxingscene-ի հաղորդմամբ՝ արարողությունը տեղի կունենա մարտի 31-ին՝ American Airlines արենայում:
Նշենք, որ ...ՀԱՐԼԵՄԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ 90 ՏՈԿՈՍԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆՄԱՆՎԵԼ ԼԵԲՐՈՆ ՋԵՅՄՍԻՆ և JAY-Z-ԻՆ. ԱԲԴՈՒԼ-ՋԱԲԱՐ
Լոս Անջելեսի «Լեյքերս»-ի լեգենդար բասկետբոլիստ Քարիմ Աբդուլ-Ջաբարը «Մարտին Լյութեր Քինգ»-ի անվան Չիկագոյի դպրոցում ներկայացրեց իր նոր՝ What Color is My World: The Lost History of African American Inventors ...«ԿԱԴԻԼԱԿ ՍԵՐՈԺԸ» ՓՈԽԵ՞Լ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ
Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը («Կադիլակ Սերոժ») իրեն պատկանող «Հայրենիք» կինոթատրոնի տարածքը վարձակալական հիմունքներով 1 տարի ժամկետով «նվիրաբերել է» «Բարգավաճ Հայաստան» ...ՄԵՍՍԻՆ ԿՇՐՋԱՆՑԻ ԲՈԼՈՐԻՆ և ՆՈՒՅՆԻՍԿ ՊԵԼԵԻՆ. ՎԱԼԴԱՆՈ
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն իսպանական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին մեր օրերի ֆանտաստիկ ֆուտբոլիստն է:
«Մենք մեր կարծիքները ...WARNER BROS.-Ի ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ՀԱՐԻ ՓՈԹԵՐԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԶՎԱՐՃԱՆՔԻ ՎԱՅՐԻ
Լոնդոնից ոչ շատ հեռու զվարճանքի այգի է ստեղծվել, որը կոչվում է «Հարի Փոթերի ստեղծումը»:
Այգին ստեղծվել է Warner Bros. ստուդիայի կինոնկարահանման հրապարակում: Հենց այս ըներությունն է էկրանավորել Հարրի Փոթերի ...ՆՅՈՒԹԱԿԱՆԸ ԲՈԼՈՐԻՍ ՈՒՏՈՒՄ Է. ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ապրիլի 7-9-ը տեղի կունանա սննդի «էքսպո» ցուցահանդես, որը «Համահայկական էքսպո 2012»-ի մի մասն է կազմում: Էքսպոն ամբողջությաբ սննդի թեմայով է, ցուցադրվելու ...«ԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ» ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԴԻՄԱՑ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԱՎ
Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ 35-ամյա Ֆելքս Սատուրովը:
Ինչպես Aravot.am -ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ...ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԻ ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ապրիլի 3-ին Բրյուսելում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ իրենք կքննարկեն «այն առաջընթացը, որին հասել է Վրաստանը»՝ ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՆՐ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, կառավարությունը փետրվարին մի ակցիա իրականացրեց, որը կոչվում էր «Ես գիտեմ»: Այդ ակցիայի նպատակն էր հանրությանը ծանոթացնել պետական ծառայությունների ոլորտում տեղի ունեցած բարեփոխումներին, ...ՉԻՆԱՍՏԱՆԸ ՊԱՏԺՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Չինաստանը փակել է տասնյակ ինտերնետային կայքեր, տուգանել է երկու շատ հայտնի սոցիալական ցանցերի և ձերբակալել 6 մարդու` նրանց մեղադրելով հեղափոխության մասին լուրեր տարածելու մեջ:
Ինչպես գրում է Associated ...ԱՄՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ Է. Ջ. ՀԵՖԵՐՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր հայտարարել է, «ԱՄՆ-Հայաստան երկխոսությունն այսօր ինչպես երբեք ամենաբարձր մակարդակի վրա է»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի ...ԻԼԼԻՆՈՅԻՍ ՆԱՀԱՆԳՈՒՄ ԾԱՆՈԹՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԵՐԸ ԿՍՏՈՒԳԵՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԸ
Իլլինոյիս նահանգի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որը ծանոթության կայքերին պարտավորեցնում է ցույց տալ, թե արդյո՞ք նրանք ստուգել են իրենց հաճախորդների քրեական անցյալը: Այս մասին հաղորդում ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԵՎԱ ԺՈԼԻՆ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված «կանաչների» ներկայացուցիչ Եվա Ժոլին դուրս է գրվել փարիզյան հիվանդանոցի սրտաբանական բաժնից, որտեղ նա հայտնվել էր մեկ օր առաջ՝ աստիճանից վայր ...ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԿԵՆԴԱՆՈՒ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԳԵՐՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ և ՍԹՐԵՍՆԵՐԻՑ
Հոգեբանները վաղուց են հայտնում մարդու ֆիզիկական և հոգեկան վիճակի վրա տնային կենդանիների դրական ազդեցության մասին: Վերջին հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ կենդանու առկայությունը գրասենյակում աշխատակիցներին ...ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԻՐԱՐ ԳՐԿԱԾ ԳԱԶԱՐՆԵՐԸ
Հարավային Ուելսում Սուե Սմիթը զարմացել է երբ մնացած գազարների հետ իր սեփական այգուց հանել է իրար գրկած գազարներ:Ինչպես գրում է Daily Mail-ը, 60-ամյա կինը հայտնում է, որ երկու գազարները հողի մեջ այնքան ...ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ ԵՆ ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ ԳԼԽԱՐԿԸ և ՁԵՌՆԱՓԱՅՏԸ
Բևերլի Հիլզում ավարտվել է «Հոլիվուդի լեգենդներ» անվանումը կրող երկօրյա աճուրդը, որը կազմակերպվել էր Julien's Auctions աճուրդային տան կողմից:
Աճուրդի երկրորդ օրվա գլխավոր իրերն էին Չարլի Չապլինի գլխարկը ...«ՏԻՏԱՆԻԿ»-Ի ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱՎԻ ՈՉ ՃԻՇՏ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ Է ԵՂԵԼ։
Այսօր հրատարակված զեկույցներից մեկը պնդում է, որ «Տիտանիկ»-ի ողբերգության հիմնական պատճառը նավի ոչ ճիշտ կառուցումն է եղել։
Daily Mail-ը գրում է, որ նավի կառուցման համար անհրաժեշտ մետաղական հատվածների ...ԱՄՆ-ՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽԱՐԴԱԽԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 150 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
ԱՄՆ-ում 150 տարվա ազատազրկման է դատապարտվել է Ֆլորիդայի 61-ամյա բնակիչ Էնդրյու Հեմիլթոն Ուիլյամսը, ում մեղավոր են ճանաչել ֆինանսական խարդախության մեջ: Այս մասին հաղորդվում է Հետաքննության դաշնային բյուրոյի ...ԲԻԼ ՔԼԻՆԹՈՆՆ ՈՒՐԱԽ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՀԻԼԱՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԻ 2016 Թ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Բիլ Քլինթոնն ասել է, որ ուրախ կլինի, եթե իր կինը` Հիլարի Քլինթոնը, որոշի առաջադրվել 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այդպիսով նա ևս մեկ անգամ հայտնել է, որ Հիլարի Քլինթոնը կարող է որոշել մյուս ...ԱՆԱՆԸ ՄԱԿ-Ի ԱԽ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՍԿՍԵԼ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ
ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը երկուշաբթի օրն առաջարկել է Սիրիայի հակամարտության կարգավորման իր ծրագիրը կյանքի կոչելու վերջնաժամկետ ընտրել ապրիլի 10-ը։ Այս մասին հաղորդում է Рейтер գործակալությունը՝ ...ԵՍ ԳՐԵԼ ԷԻ. ՏՂԱՅԻ ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿ ՕՐԸ ԱՌԱՋԻՆ ՍԵՔՍԻ ՈՒ ՈՒՎԱԼՆՅԱՏԻ ՕՐՆ Է. Հ. ԻՇԽԱՆՅԱՆ
Վերջին շրջանում սուր քննադատության արժանացած երիտասարդ գրող Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» պատմվածքի վերաբերյալ բացասական գնահատականները շարունակվում են: Իրենց կարծիքն էին հայտնել նաև «Բանակում ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ ԱՆԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՀՈԳԵԲԱՆ
Ապրիլի 8-ին մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, և ԱԺ ընտրություններին մասնակցող որոշ կուսակցությունների նախընտրական կարգախոսներն արդեն հայտնի են. Հանրապետական կուսակցությունը հասարակությանն է առաջարկում ...ՀՀ-ՈՒՄ ԱՈՒՏԻԶՄՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՍՏՈՒՅԳ ԹԻՎ ՉԿԱ. ՀՈԳԵԲՈՒՅԺ
«Աուտիզմով հիվանդները հիմնականում ունեն հաղորդակցության հետ կապված խնդիրներ, հիմնականում առողջ մարդկանցից տարբերվում են խոսքի և լեզվի օրինաչափությունների և ոչ խոսքային շփումների խանգարումով»,- «Առաջին ...ԱՊԼ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ 2013 Թ.՝ ԴՈԽԱՅՈՒՄ
Արաբական պետությունների լիգայի հերթական գագթնաժողովը տեղի կունենա Քաթարում՝ 2013 թվականին: Այսօր այս մասին հաղորդել է Տարածաշրջանային հանրության խորհրդի վարչակազմի ղեկավար Մուհամմեդ Զեյդին: Նրա խոսքերով՝ ...ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀ ՊՈԼ ՇՄԻՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հունգարիայի խորհրդարանն այսօր ընդունել է նախագահ Պոլ Շմիտի հրաժարականը, ով հեռացել է պաշտոնից՝ մեղադրվելով իր գիտական ատենախոսությունը գրելիս գրագողություն անելու մեջ:
Հրաժարականին կողմ են քվեարկել 338 ...ԵԳԻՊՏՈՍՈՒՄ 15 ՏԱՐՎԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ՎԵՐՍԿՍՎԵԼՈՒ ԵՆ ՆԵՂՈՍՈՎ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եգիպտական կառավարությունը 15 տարվա դադարից հետո որոշել է վերսկսել շրջագայությունը Նեղոսով` Կահիրեից մինչև Վերին Եգիպտոսի Ասուան քաղաք: Ուղևորությունները կվերսկսվեն այս տարվա մայիսից: Այս մասին հայտարարել ...«ՍԻՐԻԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ»-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՆԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ. ՌԴ ԱԳՆ
Բաշար Ասադի ռեժիմի դեմ «Սիրիայի բարեկամներ»-ի պատժամիջոցները չեն նպաստում ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի՝ սիրիական հարցի կարգավորման ծրագրի իրականացմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի ...ՇՏԻԳԼԻՑ - ԳՐՈՈՒՎՍ ՄԵՆԱՄԱՐՏԻ ՀԱՂԹՈՂԸ ԿՄՐՑԻ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՏ. ԶԱՈՒԵՐԼԱՆԴ
Արթուր Աբրահամի պրոմոութեր Կալե Զաուերլանդը հայտնել է, որ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի ...
ՍԵՔՍ ԿԱՅՔԸ ՀԴՄ-ՆԵՐՈՎ ՉԷՐ. ՓԱԿԵՑԻՆ
ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ ԱՅՆ ՀԻՆԳ ԱՆՁԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ, ՈՒՄ ՄԵՐԺԵԼ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼ. ՄԱՄՈՒԼ

ՀՀԿ-Ն ՏԵՍՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ՞Ն
ՌՈՒՍ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ՍՊԱՆԵԼ Է ԸՆԿԵՐՈՋՆ ՈՒ ՀԱՄՏԵՍԵԼ ՆՐԱ ՄԻՍԸ
ԱՄՆ-ՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԼԻՃԸ ՄԱՔՐԵԼԻՍ ԳԱՆՁԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
«ԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ» ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԴԻՄԱՑ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԱՎ
ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2012-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
«ՓՈՂԵՐՆ ՈՒՄ ՏՎԵԼ ԵՔ, ՆՐԱՆԻՑ ԷԼ ՏՈՒՆ ՈՒԶԵՔ»
«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՆԱՏՕ-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ և ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ». ԲՈՒՐՋԱՆԱՁԵ
ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ ՀԱԿԱՌԱԿ ԵՆ ԳՆԱՑԵԼ ՀՀՇ-Ն ՈՒ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ»-Ը. ՄԱՄՈՒԼ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

