
ՀԱՅԱԶԳԻ ԱՍՏՂԱԳԵՏ ԳԱՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՆՈՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
- Հայկական աստղագիտական ընկերությունը տարածել է հաղորդագրություն հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանի նոր հայտնագործության մասին։ Դրանում մասնավորապես ասված է.

«Միջազգային գիտական խումբը, որի կազմում է հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանը, հայտնաբերել է, որ երկրանման մոլորակների քիմիական կառուցվածքը կարող է խիստ տարբերվել երկրայինից: Այս փաստը կարող է կտրուկ ազդեցություն ունենալ երկրանման մոլորակների վրա կենսոլորտի և կյանքի առկայության և կազմավորման գործում:Հետազոտական խմբի կազմում են Ջեյդ Կարտեր-Բոնդը և Դեյվիդ Օ'Բրայենը (Մոլորակային հետազոտությունների ինստիտուտ, Արիզոնա, ԱՄՆ), Էլիսա Դելգադո Մենան և Նունու Սանտուշը (Պորտուի համալսարան, Պորտուգալիա), Գարիկ Իսրայելյանը և Ջոնայ Գոնսալես Էրնանդեսը (Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտ): Ամբողջական արդյունքները կհրապարակվեն 2012 թ. մարտի 1-ին Science Daily ամերիկյան հեղինակավոր ամսագրում:
Մոլորակների մայր աստղերի լուսոլորտների բաղադրության ուսումնասիրությունը մի բանալի է, որ թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես են ձևավորվում նախամոլորակները, ինչպես նաև թե որ նախամոլորակային ամպերից են առաջանում մոլորակներ և որոնցից` ոչ: Այս ուսումնասիրությունները, որոնք կարևոր հետևանքներ կունենան հսկա մոլորակների էվոլյուցիայի և ձևավորման մոդելների համար, նաև մեզ օգնում են հետազոտել արտարեգակնային մոլորակների ներքին և մթնոլորտային կառուցվածքը և բաղադրությունը:
Տեսական ուսումնասիրությունները վկայում են, որ C/O և Mg/Si քիմիական տարրերի բաղադրության առավել կարևոր հարաբերակցություններն են երկրային մոլորակների հանքաբանությունը որոշելու համար և նրանք կարող են մեզ տեղեկություններ տալ այդ մոլորակների բաղադրության վերաբերյալ: C/O հարաբերակցությունը վերահսկում Si-ի տարածվածությունը կարբիդի և օքսիդային տեսակների մեջ, մինչդեռ Mg/Si-ը տեղեկատվություն է տալիս սիլիկատային հանքաբանության մասին: 2010թ. Բոնդը և այլոք իրականացրին մոլորակի ձևավորման առաջին թվային սիմուլյացիաները, որտեղ նախամոլորակային ամպի քիմիական բաղադրությունը ընդունված էր որպես մուտքագրման պարամետր: Արդյունքում գտնվեց, որ երկրային մոլորակներն առաջանում են ամենատարբեր քիմիական բաղադրության սիմուլյացիաներում, այնպես որ դրանք կարող են Երկրից շատ տարբեր լինել:
Դելգադո Մենան և այլոք (2010) իրականացրել են HARPS սպեկտրագրով ստացված բարձր որակի համասեռ ընտրանքից վերցրած մոլորակներ ունեցող 61 և մոլորակներ չունեցող 270 աստղերի C, O, Mg և Si բաղադրությունների առաջին մանրամասն և ամբողջական ուսումնասիրությունը: Նրանք գտան արեգակնայինից խիստ տարբերվող հանքաբանական հարաբերակցություններ, դրանով ցույց տալով, որ գոյություն ունեն ամենատարբեր մոլորակային համակարգեր, որոնք նման չեն Արեգակնային համակարգին: Մոլորակներ ունեցող շատ աստղեր ունեն Mg/Si-ի 1-ից ցածր արժեք, ուստի նրանց մոլորակները պետք է ունենան Si-ի մեծ քանակություն այնպիսի նյութեր ստեղծելու համար, ինչպիսին է MgSiO3: Բաղադրության այսպիսի տեսակը կարող է կարևոր հետևանքներ ունենալ այնպիսի մոլորակային գործընթացների համար, ինչպիսիք են շերտերի տեկտոնիկան, մթնոլորտային բաղադրությունը և հրաբուխների առկայությունը:
«Տիեզերքում կարող են լինել միլիարդավոր երկրանման մոլորակներ, բայց նրանց ճնշող մեծամասնությունը կարող է ունենալ միանգամայն այլ ներքին և մթնոլորտային կառուցվածք: Մոլորակների կազմավորումը քիմիապես ոչ արեգակնային միջավայրում (ինչը շատ տարածված է Տիեզերքում) կարող է հանգեցնել տարօրինակ աշխարհների ձևավորմանը, Երկրից շատ տարբեր: Ռադիոակտիվ և որոշ հրակայուն տարրերի (հատկապես Si) քանակությունը կարող է արմատական ազդեցություն ունենալ մոլորակային գործընթացների վրա, ինչպիսիք են շերտերի տեկտոնիկան և հրաբխային ակտիվությունը», - եզրակացնում է Գարիկ Իսրայելյանը:
Վերջին թվային սիմուլյացիաները ցույց են տվել, որ ամենայն հավանականությամբ գոյություն ունի արտարեգակնային երկրանման մոլորակների ամենատարբեր քիմիական բաղադրություն: Այն մոլորակները, որոնց առաջացումը սիմուլացվել է Mg/Si-ի 1-ից փոքր արժեք ունեցող աստղերի շուրջ, ստացվել են Mg-ի պակասությամբ (Երկրի համեմատ)` բաղկացած սիլիկատային տեսակներից, ինչպիսիք են պիրոքսենը և դաշտային շպատների տարբեր տեսակները: Մոլորակային ածխածնային բաղադրությունները նույնպես տարբերվում են մայր աստղերի C/O հարաբերակցության համաձայն: Կանխատեսված բաղադրությունները համապատասխանում են աղտոտված սպիտակ թզուկների դիտումներին (որոնք ակրեցիայի են ենթարկել իրենց ներքին մոլորակները կարմիր հսկայի նախորդող փուլի ընթացքում):
«Մոլորակներ ունեցող հայտնի մայրական աստղերի C/O և Mg/Si առանցքային հարաբերակցությունների դիտվող տատանումները ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ գոյություն ունի արտարեգակնային երկրանման մոլորակների քիմիական բաղադրության լայն տեսականի` համեմատաբար «երկրանման» մոլորակներից մինչև այնպիսիք, որոնց մոտ գերակշռում է ածխածինը, օրինակ գրաֆիտի և կարբիդի փուլերում (օրինակ SiC, TiC)», - ընդգծում է Դելգադո Մենան:
Այս աշխատանքում օգտագործվել են Դելգադո Մենայի և այլոց (2010) արդյունքները, քանի որ դրանք առաջինն էին, որտեղ որոշվել էին բոլոր անհրաժեշտ տարրերի բաղադրությունները ամբողջապես ներքին համաձայնեցված ձևով` օգտագործելով բարձրորակ սպեկտրներ և նույնական մոտեցում բոլոր աստղերի և տարրերի համար, ինչպես մայրական, այնպես էլ ոչ մայրական աստղերի մեծ ընտրանքի համար:
Քիմիական և դինամիկ սիմուլյացիաները զուգորդվել են` ենթադրելով, որ յուրաքանչյուր սաղմ պահպանում է իր ձևավորման վայրի բաղադրությունը և նույնը ներդնում է սիմուլացված երկրային մոլորակում: Ամենաներքին երկրային մոլորակները (որոնք գտնվում են մայր աստղից 0.5 ա.մ.-ից մոտ) պարունակում են Al և Ca հրակայուն տարրերի զգալի քանակություն (մոլորակի զանգվածի ~47%-ը): Մայր աստղից 0.5 ա.մ.-ից այն կողմ ձևավորվող մոլորակները հեռավորության աճման հետ պարունակում են ավելի ու ավելի պակաս Al և Ca: Մի մոլորակային համակարգ` 55 Cnc, ունի 1-ից մեծ C/O հարաբերակցություն (C/O = 1.12): Այս համակարգը առաջացրել է ածխածնով հարուստ «երկրանման» մոլորակներ: Այս աշխատանքում դիտարկված բոլոր երկրային մոլորակներն ունեն բաղադրություններ, որտեղ գերակշռում են O, Fe, Mg և Si, և այս տարրեի մեծ մասը առաքվում է սիլիկատների կամ մետաղների (երկաթի դեպքում) տեսքով: Սակայն C/O0.8 (55Cnc) բաղադրությամբ համակարգերում կազմավորվող մոլորակների միջև կարևոր տարբերություններ են գտնվել:
«Մենք ինտենսիվ աշխատում ենք քիմիական բաղադրության չափման սխալների նվազեցման և տեսական մոդելների և թվային սիմուլյացիաների արդյունքներն ավելի հուսալի դարձնելու ուղղությամբ», - մեկնաբանում է Գոնսալես Էռնանդեսը, - «շատ աշխատանք կա անելու»:
Հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանը 1987-ին ավարտել է ԵՊՀ և աշխատել ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում: 1992-ին պաշտպանել է թեկնածուական թեզ: Այնուհետև աշխատակցել է մի շարք երկրների աստղագիտական կենտրոններում և 2000-ից հանդիսանում է Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի «Աստղային քիմիական բաղադրություններ» նախագծի ղեկավարը: Նա շվեյցարացի աստղաֆիզիկոս Միշել Մայորի և պորտուգալացի աստղաֆիզիկոս Նունու Սանտուշի հետ միասին հանդիսանում է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին` 2010 թ., դափնեկիրներից մեկը:
ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԿԱՐևՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՂՈՐԴԵԼ. ՄԱՄՈՒԼ
Երեկ «ՀԺ»-ի թղթակիցներից մեկի հետ տարօրինակ դեպք է տեղի ունեցել.
«Զաքյան փողոցում նրան է մոտեցել մոտ 50 տարեկան մի տղամարդ, ներկայացել որպես ԱԱԾ գնդապետ և ասել, որ շատ կարևոր տեղեկություն ունի հաղորդելու:
Տղամարդն, ...ՀՀԿ-Ի ՆՈՐ ՎԵՐՆԱԽԱՎԸ. ՄԱՄՈՒԼ
«168 ժամ»-ը գրում է, որ Հանրապետական կուսակցությունում, համամասնական ցուցակին վերաբերող հարցերի հետ միասին, այս օրերին քննարկվում Է նաև կուսակցության գործադիր մարմնի նոր կազմի փոփոխության հարցը:
«ՀՀԿ-ն ...2012-Ի ՀՈՒՆԻՍԻՆ ԿԿԱՅԱՆԱՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺԱՆՔՆԵՐ
ԱՄՆ հովանավորությամբ այս տարվա հունիսին կայանալիք հայ-վրացական զորավարժանքները կարելի է համարել խիստ դրական քայլ, որն ուղղված է հայ-ամերիկյան և հայ-վրացական ռազմական համագործակցության ամրապնդմանը: «Առաջին ...ՀԱՐՑՆ ԱՎԵԼԻ ԽՈՐՆ Է և ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՄԱԼԻՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ. ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց բանակում հաճախակիացած՝ թոքաբորբով հիվանդացության ...ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ և ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ ՄԻՋև ԲԱԽՈՒՄՆԵՐՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ
Երուսաղեմում իսրայելական բանակի և հարյուրավոր պաղեստինցիների միջև բախումներում զոհվել է 20-ամյա մի պաղեստինցի:
Ինչպես հաղորդում է BBC-ն, երիտասարդը հրազենային վնասվածք է ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, ...ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 22-ից ուզբեկական հեռուստատեսությամբ դադարեցվել է թուրքական բոլոր հեռուստասերիալների ցուցադրությունը: Փոխարենը ցուցադրվում են տեղական արտադրության ...«ԱՐևՄՏՅԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԻՐԱՆՑԻՆԵՐԸ». WASHINGTON TIMES
Washington Times-ի փոխանցմամբ՝ իրանական ռեժիմի դեմ սահմանված պատժամիջոցներից տուժում են շարքային իրանցիները:
Մասնավորապես, արևմտյան պատժամիջոցներն առաջին հերթին ազդել են սննդամթերքի ինքնարժեքի վրա: Գները ...ԱՄՆ-Ը ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑ ԿԿԻՐԱՌԻ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՕԲԱՄԱ
Միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքեր գործադրի՝ ստիպելու Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին հրաժարական տալ: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Դանիայի վարչապետ ...1865Թ. ԱՅՍ ՕՐԸ ԾՆՎԵՑ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾԻՉ և ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԸ
1865թ. այս օրը Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում ծնվեց հայ ֆիդայապետ ( հայդուկապետ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար Անդրանիկ Օզանյանը:
Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 ...1927Թ. ԱՅՍ ՕՐԸ ԾՆՎԵՑ ԱՆՎԱՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԿԱՐԱՊԵՏ ՉՈԲԱՆՅԱՆԸ
1927թ. այս օրը Ախալքալաքի Կարծախ գյուղում ծնվեց անվանի ֆիզիկոս Կարապետ Չոբանյանը:
Նրա հայտնաբերած առաձգականության տեսության մեջ մինչև այդ անհայտ` թերլարվածության երևույթը լայն հեռանկարներ բացեց մետաղամշակման ...FORD ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ Է ԲԱՑԵԼ
Ford Motor C ընկերությունը Չինաստանում մարդատար ավտոմեքենաների երրորդ գործարանն է բացել` այդպիսով այս երկրում իր արտադրական հզորությունը մեծացնելով տարեկան մինչև 600 հազար ավտոմեքենա:
Bloomberg գործակալության ...«ՄԵՆՔ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԵՆՔ, ՈՐ ԻՐԱՆԸ ԴԱՌՆԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՐԿԻՐ». ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ազգային անվտանգության գծով փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) չտարածման պատրվակով ...ՆԻԳԵՐԻԱՅՈՒՄ ԲԱՆՏԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ 4 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
«Բոկո Հարամ» իսլամական խմբավորման զինյալները կատարել են հերթական հարձակումը , այս անգամ՝ բանտի վրա:
Հայտնի է, որ Նիգերիայի հյուսիսում գտնվող Գոմբե քաղաքի բանտերից մեկի վրա զինված խմբավորման հարձակման ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԸ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում ...«ՍԻՐԻԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ» ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
«Սիրիայի բարեկամներ» խումբը ճանաչել է Սիրիայի ազգային խորհուրդը՝ որպես երկրի օրինական իշխանություն, հաղորդում է Agence France-Presse-ը: Ավելի վաղ ընդդիմությունը ճանաչվել էր որպես ՄԱԿ-ում Սիրիայի ժողովրդի ...ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԹԸ
Սանկտ Պետերբուրգում սկսվել է ընդդիմության երթը՝ հանուն արդար ընտրությունների, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Ակցիայի կազմակերպիչը «Քաղաքացիական կոմիտեն» է: Ակցիային մասնակցում են հասարակական ...ԻՐԱՆԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻՂԸ ԿԱՆԽԵԼ Է ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՆԱԿԱՆ ԼՑԱՆԱՎԻ ԶԱՎԹՈՒՄԸ
Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջազգային ջրերում գտնվող իրանական նավատորմիղը Բաբ Էլ Մանդեբի նեղուցից 35 մղոն հյուսիս ընկած տարածքում կանխել է ծովահենների կողմից նավթով լի իրանական ...ՕՏԱՐԱԶԳԻ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ այսուհետ օտարազգի բժիշկները կարող են աշխատել Թուրքիայում, դրա համար նրանցից չի պահանջվի ունենալ Թուրքիայի քաղաքացիություն: Այս մասին նշված է Resmi Gazete-ում:
Նոր ...ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՍՏԱ ԲՐԱՎԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՆՈՐ Ձև Է ՄՇԱԿԵԼ
Իսպանիայի Կոստա Բրավա շրջանը որոշել է հետ չմնալ նորաոճ միտումներից և այժմ մշակում է «Գինու ճանապարհ» նոր նախագիծը` էնոտուրիզմի զարգացման համար:
Էնոտուրիզմն իրենից ներկայացնում է հետաքրքրություն գինեգործության, ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՐԱՆՑԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒԻ
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր որպես նախագահական թեկնածու է գրանցել նախագահի՝ մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Դավիդ Սանակոևին: Այս ...ՎԵՐՋԻՆ 10 ԱՄԻՍՆԵՐԻՆ ԻՐԱՆԻՑ ՈՉ ՆԱՎԹԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱԶՄԵԼ Է 39 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա (2011 թվականի մարտի 20-ից) վերջին 10 ամիսներին Իրանից ոչ նավթային ապրանքների արտահանումը կազմել է 39 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել ...APPLE-Ը ՊԱՀԱՆՋՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐ ՈՒՆԻ
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հավատացած է, որ աշխարհի ամենաարժեքավոր ընկերությունը պահանջվածից ավելի գումար ունի: Նա կոչ է անում պարզել՝ արդյոք Apple-ը պե՞տք է խախտի իր նախորդների՝ գումարներ գանձելու ...ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՆԳԵՐԻՆ ԿՀԱՏԿԱՑՎԻ 100 ՄԼՆ ՖՈՒՆՏ
Բրիտանական The Telegraph պարբերականի տեղեկացմամբ «Արսենալ»-ի սեփականատեր Սթիվ Կրենկեն պատրաստ է ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին մինչև 100 մլն ֆունտ հատկացնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ...ԻՏԱԼՈՒՀԻՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԻՑ ՎՏԱՐԵԼ ՉԱՓԱԶԱՆՑ ՍԵՔՍՈՒԱԼ ԲԱՐՄԵՆՈՒՀՈՒՆ
Իտալական Բրեշիա գավառի Բանյոլո-Մելլո քաղաքից 34-ամյա կին բարմեն Լաուրա Մագգին դարձել է տեղի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համընդհանուր ատելության թիրախը:
Բանն այն է, որ նա աշխատավայրում կրում է չափազանց ...ԸՍՏ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ` 65 ՄԼՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՁԻԵՐԸ ԿԱՏՈՒՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԷԻՆ
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ 65 մլն տարի առաջ ձիերը կատուների չափերի էին:
Ձիերը երկրի վրա հայտնվել են շուրջ 50 միլիոն տարի առաջ: Շուրջ 130 հազար ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԸ ՄԻՄՅԱՆՑԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ
Աղվերանում այսօր մենարկել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը, որի ընթացքում քննարկվում են ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարությունը և առկա խնդիրները:
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար ...ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՊԱՀՊԱՆԵԼ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Մաշտոցի պուրակում շարունակելու ենք պահպանել ֆիզիկական ներկայություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպան ակտիվիստ, Մաշտոցի պուրակի «պաշտպան» Ռուզաննա Գրիգորյանը`խոսելով պուրակում ...ՊԱՀՔ ՉՊԱՀԵԼԸ ՄԵՂՔ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ. ՔԱՀԱՆԱ
«Մեծ պահքը սկսվում է Սուրբ Հարության տոնից առաջ: Օրինակ վերցնելով Հիսուս Քրիստոսից, ով 40 օր անցկացրեց անապատում, մենք էլ այդ օրինակով անցնում ենք ինքնամաքրման ճանապարհը»,- լրագրողների հետ հանդիպմանն ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՈՎ
Քեմբրիջի ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով պարզվել է, որ նրանցից շատերը զբաղվում են թմրանյութի վաճառքով՝ ուսման վարձը վճարել կարողանալու համար: Նրանցից շատերը պնդել են, որ անօրինական ...ԼՈՆԴՈՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է 2012Թ. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ
The Guardian-ի տեղեկացմամբ 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի անվտանգության միջոցառումներն ամենամասշտաբայինը կլինեն Օլիմպիական մրցաշարերի ողջ պատմության ընթացքում: Լոնդոնում անվտանգության ...ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՓԼՈՒԶՄԱՆԸ. ԻՐԱՆ
«Իսրայելական ռազմական հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին կհանգեցնի հրեական պետության փլուզմանը»,- հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
«Սիոնական վարչակարգը գտնվում է անկման եզրին, ...«ՅՈՒՎԵՆԹՈՒՍ»-Ի ՀԵՏ ԽԱՂԸ ԿԱԶԴԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻ ՀԵՏԱԳԱ ԸՆԹԱՑՔԻ ՎՐԱ. ԱԼԼԵԳՐԻ
Իտալական մամուլին տված հարցազրույցում «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին խոսել է Իտալիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում Թուրինի «Յուվենթուս»-ի հետ կայանալիք հանդիպումից ունեցած սպասելիքների ...ԻՐԱՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺԵԼԸ
Միջազգային ուժերի ներխուժումը Սիրիա անընդունելի է: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանապարաստը:
«Իրանը դեմ է միջազգային ուժերի ցանկացած ձևի միջամտությանը Սիրիայի գործերին և սուր ...ՖԵԴԵՐԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԻՆԻ ՀԵՏ
Շվեյցարացի հանրահայտ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ով այժմ հանդիսանում աշխարհի երրորդ ռակետը, ցանկանում է հանդիպել «Նյու-Յորք»-ի պաշտպան Ջերեմի Լինի հետ: Մարտի 5-ին Ֆեդերերը ցուցադրական հանդիպում կանցկացնի ...ՊԱԿԻՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՔԱՆԴԵՆ ԱՅՆ ՏՈՒՆԸ, ՈՐՏԵՂ ԹԱՔՆՎՈՒՄ ԷՐ ԲԵՆ ԼԱԴԵՆԸ
Պակիստանի իշխանությունները կքանդեն այն տունը, որտեղ թաքնվում էր և ոչնչացվել էր «համար մեկ ահաբեկիչ»` Ուսամա Բեն Լադենը: Այս մասին հայտնում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը` հիմնվելով ականատեսների ...ՊԵՏՐՈՍ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Այսօր Մոսկվայում կայացել է Ռուսաստանի նախագահական ընտրությունների գլխավոր փորձը: Մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն են ունեցել 12 ընտրատեղամասերում, որպես երկրի ղեկավար, ընտրել ականավոր պատմական գործիչների: ...ԱՐԹՈՒՐ ԵԴԻԳԱՐՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ԽԻՄԿԻ»
Մերձմոսկովյան «Խիմկի»-ն հետաքրքրվում էր Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արթուր Եդիգարյանի ծառայություններով:
Արթուրը մեկնել էր Անթալիա, որտեղ «Խիմկի»-ն անցկացնում էր ուսումնամարզական հավաք: Անթալիայում ...ՍԻՐԻԱՅԻ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ ՏԱՍՆՅԱԿ ԶՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ
Ինչպես հաղորդում են իրավապաշտպանները, Սիրիայում շաբաթ օրը առնվազն 57 խաղաղ բնակիչ է զոհվել՝ անվտանգության ուժերի հետ բախման հետևանքով:
Լոնդոնում գտնվող մարդու իրավունքների սիրիական հետազոտման կենտրոնի ...ՎԱՌԵԼ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ` ՂՈՒՐԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ԱՅՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ԻՐԱՆ
«Մուսուլմանական աշխարհը չպետք է ընդունի Բարաք Օբամայի ներողությունները Աֆղանստանում ամերիկյան բազայում Ղուրան այրելու համար»,- հայտարարել է իրանցի զինվորական ղեկավարը՝ հավելելով. «Միայն Սպիտակ տունն այրելը ...«ԻՄՊՈՒԼՍ» - «ԲՄԱ-ԷՆԵՐԳԻԱ»` 1:3
«Իմպուլս»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմն այսօր Կիպրոսում իր 2-րդ ստուգողական հանդիպումն անցկացրեց ՌԴ-ի 1-ին դիվիզոնի առաջնությունում 20 թիմերի մրցապայքարում 13-րդ հորիզոնականը զբաղեցնող Խաբարովսկի ...ՍԱՐԿՈԶԻԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ԵՐԳԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԱԶՆԱՎՈՒՐԻ ԵՐԳԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Fրանսիական Le Figaro թերթը տեղեկացնում է, որ, Ֆրանսիայի նախագահի թեկնածուների այն երգերի ցանկը, որոնք հնչելու են նրանց նախընտրական արշավի ժամանակ, թույլ է տալիս եզրակացնել, որ Նիկոլա Սարկոզիի և նրա մրցակից, ...ՉԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՄ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՆ. ՎԻՏԱԼԻ ԿԼԻՉԿՈ
WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հայտարարեց, որ չի շարունակի իր մարզական կարիերան: «Ինչ վերաբերում է մարզական կարիերայիս…. Ես այն չեմ շարունակի և պատրաստ եմ ցանկացած պահի ձեռնոցներս կախել մեխից»,- ...ՀԱՅԱԶԳԻ ԱՍՏՂԱԳԵՏ ԳԱՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՆՈՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայկական աստղագիտական ընկերությունը տարածել է հաղորդագրություն հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանի նոր հայտնագործության մասին։ Դրանում մասնավորապես ասված է.
«Միջազգային գիտական խումբը, որի կազմում է հայազգի ...ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱԴՈՒԼԸ ԿՎԵՐՍԿՍՎԻ ԿԻՐԱԿԻ ՕՐԸ
Գերմանիայի խոշորագույն՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանի գործադուլը կվերսկսվի կիրակի օրը և կշարունակվի մինչև հինգշաբթի: Այս մասին տեղեկացնում է N24 հեռուստաալիքը:
Օդանավակայանի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել ...ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ՍՐՏԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է
Ինչպես հայտնում է aravot.am կայքը, այսօր՝ փետրվարի 24-ին, մահվան դեպք է գրանցվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն «Առավոտ»-ին հայտնել է, որ ժամը 20.30-ի սահմաններում «Էրեբունի» ...
ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԿԱՐևՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՂՈՐԴԵԼ. ՄԱՄՈՒԼ
ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՌՈՒՍԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ

ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ Է` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ ԿԼԻՆԻ՞, ԹԵ՞ ՉԷ. ՄԱՄՈՒԼ
ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ 26-ԱՄՅԱ ԱՐՍԵՆԸ ԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ ՏԻՐԱՑԵԼ Է 8.000 ԵՎՐՈՅԻ
ԻՆՉՈ՞Ւ Է ՀՈՍՊԻՏԱԼԸ ՈՒՇԱՑՐԵԼ ԵՐԵԿ ՄԱՀԱՑԱԾ 19-ԱՄՅԱ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԲՈՒԺՈՒՄԸ
ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԱՌԱՆՑ «ԿՌԻՇԻ»
ՈՒՂԵՂԻ ՄՈՐՄՈՔ

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 7 ԿԵՏԱՆՈՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

«ԱՌԱՅԺՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է». ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՈՎ ՆԱՄԱԿ Է ՍՏԱՑԵԼ
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՊԱՀՈՎ ԱՊԱՍՏԱՆ Է «ՄՈՍԱԴԻ» ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԶԵԿՈՒՅՑ
- 1857 Մահացավ Ամենայն հայոց կաթողիկոս, Ներսիսյան վարժարանի հիմնադիր Ներսես Ե. Աշտարակեցին:
- 1865 Ծնվեց հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ և զորավար Անդրանիկ Օզանյանը: (Վախճ. 1927թ.-ին):
- 1921 Խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանում:
- 1927 Ախալքալաքի Կարծախ գյուղում ծնվեց անվանի ֆիզիկոս Կարապետ Չոբանյանը: Նրա հայտնաբերած, առաձգականության տեսության մեջ մինչև այդ անհայտ՝ թերլարվածության երևույթը լայն հեռանկարներ բացեց մետաղամշակման ամենատարբեր բնագավառներում:
- 1951 Հայկական ԽՍՀ երրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

