
ԳԱՎԱՌԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ
- Հայաստանում հաճախ կարելի է լսել «գավառական» բառը: Հավանաբար գավառականությունը իսկապես խոր է նստած մեր հոգեբանության մեջ: Հայաստանը մաս կազմելով տարբեր կայսրությունների՝ Աքեմենյանից մինչև խորհրդային, տարօրինակ զուգադիպությամբ եղել է այդ բոլոր կայսրությունների ծայրամասում:

Կայսերական իշխանության կենտրոնում՝ Մոսկվայում հայտնված երկու գավառականի՝ Միմինոյի և Խաչիկյանի արկածների մասին է Գ.Դանելիայի ֆիլմը:
Երբ մեր երկու հերոսները մտնում են ռեստորան, նվագախմբի տղաներից մեկը ասում է՝ «մեր հաճախորդներն են», և հեշտությամբ մաքրում են գավառացիների գրպանները: Ավելի բնութագրական է մյուս տեսարանը, երբ մանկահասակ իրավաբան աղջիկը փրկում է Միմինոյին բանտից: Երկու չափահաս տղամարդ անկարող են իրենց իրավունքները պաշտպանել, իսկ ռուս աղջիկը կարող է: Ի՞նչ հետևություն. գավառականը չգիտի, թե ինչ է իրեն հարկավոր, անկարող է արտահայտել իր պահանջները և ցանկությունները, դրա փոխարեն այդ անում են կայսերական գիտակցության կրողները: Նրա գիտակցությունը և սիրտը գաղութացված են Կայսրության կողմից, նա անընդունակ է ինքնուրույն մտածել, խոսել և ցանկանալ:
Մենք՝ հայաստանցիների մեծամասնությունը գավառացի ենք, որովհետև մի քանի տասնյակ օլիգարխների թույլ ենք տալիս մաքրել մեր գրպանները, հեռուստատեսության և շոու բիզնեսի օգնությամբ հիմարացնել մեզ: Որ ազգայնականությունը այդպիսի հիմարացում է, արդեն պարզ է այն փաստից, որ նա հավատացնում է, որ գավառացի լինելը լավ է: Կա այսպիսի անեկդոտ. մտնում է հրամանատարը կազարմա և հարցնում մարտիկներից. «թռչուններին պե՞տք փող»: Մարտիկները պատասխանում են՝ «իհարկե, ոչ»: Հրամանատարը ասում է. «Դե, իմ արծիվներ, ես ձեր ռոճիկը վատնել եմ»: Հարկավոր չէ նեղվել նրանից, որ մեր գրպանները մաքրում են, հարկավոր է հպարտանալ, որ մենք «արծիվներ ենք»: Իրականությունն այն է, որ մենք «թռչուններ ենք», «սովորական ազգ», ինչպես պնդում է մեր քաղաքական գործիչներից մեկը:
Ակնհայտ է այն կարևոր նշանակությունը, որ մեր ազգային կյանքի համար ունեցավ Ամենայն Հայոց կաթողիկոսության փոխադրումը Էջմիածին՝ Հայոց աշխարհի կենտրոնը: Առանց նրա ներկայության անհնարին կլիներ 20-րդ դարում պետականության վերականգնումը, քանզի այն պահանջում է միավորող խորհրդանիշեր: Բայց մինչև Էջմիածինը կկատարեր իր այս կարևոր դերը չորս դար անցավ: Բայց ասել, որ մեր կղերը այնքան խորաթափանց էին, որ կարող էին կռահել, թե ինչ է լինելու 400-500 տարի անց՝ անմտություն է: Հիշեցնեմ փաստերը:
Հայաստանում արդեն կային երկու կաթողիկոսություն՝ Գանձասարինը և Ախթամարինը, բազմաթիվ կրոնական կենտրոններ՝ Սբ. Կարապետը, Վարագա կամ Տաթևի վանքերը և այլն: Ավելին՝ Ախթամարի կաթողիկոսությունը լուրջ քայլեր էր ձեռնարկում հայկական թագավորությունը վերականգնելու համար. Զաքարիա կաթողիկոսը համառորեն փնտրում էր իսլամ հովանավորներ իր մտադրությունը իրագործելու համար և նույնիսկ 1465թ. Սմբատ Արծրունուն հռչակեց թագավոր: Թագավորությունը հավանաբար գոյատևեց մեկ տասնամյակից պակաս, բայց ակնհայտ է, որ եթե Ախթամարը հռչակվեր գլխավոր աթոռ, այն ավելի երկար կյանք կունենար: Սակայն հայ կղերի հիմնական մասը այլ տարբերակ ընտրեց:
Հայ եկեղեցին միջնադարում եղել է խոշոր ֆեոդալ, հաճախ իր ֆեոդալական շահերը վեր դասել աշխարհիկ ֆեոդալների՝ թագավորների և իշխանների շահերից: Որպես օրինակ կարելի է բերել Պետրոս Գետադարձին, որը 500 գյուղի սեփականատեր էր, ամենախոշոր ֆեոդալն էր: Այստեղից նրա «յուրօրինակ պահվածքը» Անին բյուզանդացիներին հանձնելու գործում: Կարծում եմ, որ գլխավոր կաթողիկոսական աթոռը Էջմիածին տեղափոխելու համար վճռական դեր խաղաց Ռուստամ Օրբելյանի կողմից 7 խոշոր գյուղերի նվիրաբերումը Էջմիածնին: Երկրորդ կարևոր գործոնն այն էր, որ Հայաստանի մեծ մասի տիրակալ Ջահան խանը շատ էր ցանկանում իր տարածքում տեսնել Ամենայն հայոց կաթողիկոսին և հենց իր նստավայրի՝ Երևանի հարևանությամբ:
Որ սա պարապ ենթադրություն չէ, բերեմ 17-րդ դարի օրինակը, երբ Էջմիածինը դարձավ խաղալիք նորջուղայեցի խոջաների ձեռքերում: Շահ Աբասը նույնիսկ հրամայեց քանդել Կաթողիկեն և տեղափոխել Նոր Ջուղա: Առաքել Դավրիժեցին գրում է, որ այդ գաղափարը նրան միամտաբար հուշել է Դավիթ կաթողիկոսը՝ ասելով որ նորջուղայեցիները շատ կապված են Էջմիածնի հետ: Բայց զուգահեռը Ջահան խանի և շահ Աբասի մտադրությունների միջև ակնհայտ է: Կամ այլ օրինակ՝ 19-րդ դարում Էջմիածինը ցարիզմի պաշտպանն էր և ազատագրական շարժման հակառակորդը: Սակայն երբ սկսեցին բռնազավթել եկեղեցական կալվածքները, դարձավ ազատագրական և հեղափոխական: Ազգայինը առանց լուրջ նյութական շահագրգռության չի լինում:
Ազգայինը ամեն մարդու սրբությունն է, նրա հավատը առ մարդիկ, նրա սոցիալական կրոնը: Պարզ է, որ ինչպես ռուս նվագողները, այնպես էլ անեկդոտի հրամանատարը նույն սխեմայով են գործում. դիպչում են մարդկային հոգու նուրբ լարերին, նրա հավատին, նրա սրբությանը, խաղում դրանց հետ, խաբում նրանց և կողոպտում: Ջահան խանին կամ շահ Աբասին կաթողիկոսը հենց դրա համար էր հարկավոր: Երկու ելք եմ տեսնում՝ հրաժարվել մարդկանց նկատմամբ հավատից և դառնալ անհոգի, կամ սովորել կառավարել սեփական զգացումները, դառնալ ռացիոնալ: Դեռ Մ.Նալբանդյանն էր իր «Երկրագործությունը իբրև ուղիղ ճանապարհ» հոդվածում գրում, որ «իսկական պոեզիան հաշիվն է»: Հոգեբանությունից գիտենք, որ եթե մարդը անկարող է կառավարել իրեն, նրան կառավարում են ուրիշները: Ամենամատչելի օրինակը երեխաներն են, որոնք ծնողների հսկողության տակ են, կամ հայ նոմենկլատուրային մտավորականը, որը կառավարվում է իր «սպոնսորի» կողմից: Նման դեպքում «ազգայինը» այլ բան չէ, քան երեխաների համար հեքիաթ, Ձմեռ պապի մեծահասակների համար: Այստեղից կարևոր հետևություն. որպեսզի մեզ քիչ կողոպտեն, հարկավոր է ազատվել գավառամտությունից, սովորել ինքներս մեզ կառավարել: Միայն այս դեպքում ոչ թե մեզ կկառավարեն, այլ մենք կկառավարենք մեր քաղաքական գործիչներին, և ոչ մի Քոչարյան կամ Սարգսյան մեզ արգելք չի լինի: Մեր ընդդիմության թուլությունը մեր ժողովրդի թուլությունն է, թուլամտորեն «բարի թագավորի» հեքիաթին հավատալը:
Այսպես է մեր երկրի ներսում, այսպես է միջազգային տնտեսական հարաբերություններում: Այդ մեխանիզմի անունը կարելի է դնել «գավառական կապիտալիզմ», հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այդպես է անվանել ռուսական կապիտալիզմը Վ.Յավլինսկին: Իսկ քանի որ մեր տնտեսությունը ռուսականի շարունակությունն է, ապա մերը ուլտրագավառական կապիտալիզմ է: «Ծայրամասային» կամ «գավառական կապիտալիզմի» առաջին առանձնահատկությունը պարզ է՝ փողը հոսում է ծայրամասից կենտրոն, Միմինոյի գրպանից՝ ռուս երաժիշտի գրպանը, աշխատավորներից՝ օլիգարխների գրպանը, Հայաստանից՝ միջազգային ֆինանսական կենտրոնները: Երկրից դուրս է հոսում ամեն մի արժեքավորը՝ եվրոն, ոսկին, ինտելեկտը, մեր երկրի համար ամենակարևորը՝ բանվորական աշխատուժը: Դուրս է հոսում ոչ թե Արաքսի ջրերով, այլ կոնկրետ կապիտալիստների գործունեության շնորհիվ: Առաջին հերթին ներմուծող ընկերությունների շնորհիվ, բայց ոչ միայն նրանց: Գաղտնիք չէ, որ շատերը մեծ կարողություն են ստեղծել պետական պատվերների կամ պետական բյուջեն շահագործելու միջոցով: Մյուս ձևը կարող է լինել հարկերից խուսափելը: Այս ամենը համակարգային կոռուպցիայի դրսևորումներ են:
Պարտադիր չէ, որ երկիրը կողոպտողները օտարերկրացիները լինեն, ինչպես դա տեղի էր ունենում դասական գաղութատիրության ժամանակ, չնայած Հայաստանում այս ձևը ևս իր մեծ բաժինը ունի: Ժամանակակից իմպերիալիզմը՝ գլոբալ կապիտալիզմը ավելի նուրբ է, ավելի շրջահայաց. նա գործում է տեղական կառավարության և տեղական կադրերի միջոցով: Համակարգային կոռուպցիան հենց այս պատճառով այլասերում է քաղաքական գործիչների և տնտեսվարող վերնախավի հոգեբանությունը, նրանք իրենց հայրենիքում սկսում են իրենց պահել զավթիչների նման: Այդպես է բազմաթիվ երկրներում, այդպես է նաև Հայաստանում: Գավառականի դժբախտությունն այն է, որ ինքն իրեն չի հասկանում: Եթե ներկա վերնախավի ներկայացուցչին ասես, որ նա զավթիչ է, ավելի շուտ կնեղանա, քան թե կաշխատի ուղղվել: Հայաստանում դարեր ի վեր եղել են երկու քաղաքական դերեր՝ «ռայա»՝ զավթիչներին հլու-հնազանդ հպատակ և իշխանավոր-զավթիչ: Իշխանավորի համար մեծ է գայթակղությունը իրեն զավթիչի նման պահել, իսկ հասարակ մարդու համար ընտրել «ռայայի» կենսակերպը: Այս ամենի համար կա արդարացում՝ ավանդականությունը, որը անգիտակցաբար պնդում է այդ քաղաքական դերերի հավերժականությունը:
Հատկանշական է Գ.Դանելիայի կինոնկարի ավարտը. Միմինոն դառնում է միջազգային չվերթերի օդաչու, իսկ Խաչիկյանը վերադառնում է Դիլիջան, ինքնամփոփվելու գավառական կյանքի սահմանափակության մեջ: Բայց Միմինոն, ինչպես Վրաստանի ներկա ղեկավարը, իրեն հարմարավետ չի զգում միջազգային տարածությունում, ձգտում է վերադառնալ համայնքային հարմարավետ կյանքին, շահարկել ազգայնական կարգախոսները: Հարկավոր է մեծ ինտելեկտ և մեծ հոգի՝ հաղթահարելու այս ստերեոտիպերը և լինել քաղաքացի ու պատասխանատու քաղաքական գործիչ: Հարյուր հազարավոր մարդիկ մարտի 1-ին ցույց տվեցին իրենց քաղաքացիական պարտքը վճռականորեն կատարելու պատրաստակամությունը՝ լինել ազատ և անկախ: Սա հույս է ներշնչում:
ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԱՄՆ-Ը ՏՈՏԱԼԻՏԱՐ ԵՐԿԻՐ ՉԷ
- Պարոն Ռուստամյան, երեկ «Առավոտը» մի տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչները բավական տհաճ զրույց են ունեցել ԱՄՆ-ի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների ...ԿԱՆՈ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 160-Ի
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը, Կանո քաղաքի վրա հարձակում գործած գրոհային իսլամիստների ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժածների թիվը հասել է 160-ի: Ներկա պահին ծովում կա ...ԴՐՈԳԲԱՆ ՉԻ ՀԵՌԱՆԱ «ՉԵԼՍԻ»-ԻՑ
«Չելսի»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան հայտարարել է, որ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն ինքը կմնա լոնդոնյան ակումբում: Ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Շանհայ Շենհուա»-ն, որն արդեն ձեռք ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՍՆԱՆԿԱՑՐԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 177 ՀԱԶԱՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
2008թ. սկսած, երբ Իսպանիան հայտնվեց խորը տնտեսական ճգնաժամի մեջ, սնանկացել են ավելի քան 177 հազար միջին և մեծ ձեռնարկություններ: Այս տվյալները իր զեկույցում հրապարակել է ESADE իսպանական բիզնես-դպրոցը:
Զեկույցում ...ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄԵՌՆԵԼ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՊԵՍ»
Նախորդ շաբաթվա «Ես ապրում եմ ձեզ համար» հրապարակման մեջ, «Հոլանդական թագուհու զուգարանը» մանրապատումից մի ամբողջ պարբերություն դուրս էր մնացել (ոչ թե խմբագրության մեղքով, այլ թարգմանչիս անփութության պատճառով): ...ԹՈՒՐՔԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՓԱՐԻԶՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԾԻ ԴԵՄ
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, շաբաթ առավոտյան հազարավոր թուրքեր բողոքի զանգվածային ցույց են անցկացրել Փարիզում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծի դեմ:
Ըստ ռադիոկայանի, ...ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԴԵԳՐԵԼ Է ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔ. ԼևՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Անդրադառնալով նախօրեին Ռուսաստանում նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր կեղծիքների դեմ պայքարելու նպատակով Ընտրողների լիգայի ստեղծմանը` թատերագետ Լևոն Մութաֆյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ...ԳԱՎԱՌԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ
Հայաստանում հաճախ կարելի է լսել «գավառական» բառը: Հավանաբար գավառականությունը իսկապես խոր է նստած մեր հոգեբանության մեջ: Հայաստանը մաս կազմելով տարբեր կայսրությունների՝ Աքեմենյանից մինչև խորհրդային, տարօրինակ ...ՀՀ-ՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ
...1872Թ. ԱՅՍ ՕՐԸ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԲԱՆԱՍՏԵՂԾ ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԸ
1872թ. այս օրը վախճանվել է բանաստեղծ Պետրոս Դուրյանը: Պետրոս Դուրյանը (Զըմպայան) ծնվել է 1851 թ. Կ. Պոլսում: Ավարտել է Սկյուտարի ճեմարանը (1867): Եղել է դեղագործի աշակերտ, գրագիր, տնային ուսուցիչ, դերասան: ...1921Թ. ԱՅՍ ՕՐԸ ԾՆՎԵԼ Է ԿՈՄՊՈԶԻՏՈՐ, ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում 1921 թվականի հունվարի 22-ին:Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով` որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի: Դրանից հետո, 1929-ին ընդունվել է ...ԽՈՐՎԱԹԻԱՅՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵ Է ԱՆՑԿԱՑՎՈՒՄ՝ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Խորվաթիայում այսօր` հունվարի 22-ին, հանրաքվե է անցկացվում՝ ԵՄ-ի անդամ երկիր դառնալու համար:
Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, անհարժեշտ է, որ քվեարկության մասնակիցների մեծամասնությունը «կողմ» քվեարկի:
Նախնական ...ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԴՈՒՄԱ ՔԱՂԱՔԸ
Սիրիացի զինված ապստամբները գրավել են Դամասկոսից հյուսիս-արևելք գտնվող Դումա քաղաքը: Այս մասին հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ քաղաքի գրավմանը նախորդել ...1974Թ. ԱՅՍ ՕՐԸ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԸՆՏՐՎԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՒՐՔԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ
1974թ. այս օրը ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը ընտրվել է Նյու Յուրքի ակադեմիայի պատվավոր անդամ:
Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 8-ին: Տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկն է։ Համբարձումյանի ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՐԿԻՆ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Ստեփանակերտի օդանավակայանի բացումը կրկին անորոշ ժամկետով հետաձգվում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը:
Նրա տեղեկացմամբ, ...ԱԲՈՒ ՌԱԲԲՈՒ ՄԱՆՍՈՒՐ ԱԼ-ՀԱԴԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Եմենի խորհրդարանը շաբաթ օրը երկրի փոխնախագահ Աբու Ռաբբու Մանսուր Ալ-Հադիին առաջադրել է նախագահի թեկնածու: Որոշումը հաստատել են երկրի բոլոր օրենսդիր մարմինները:
Եմենում նախագահական ընտրությունները կայանալու ...ԱՐՏԱԳԱՂԹ ՄԻՇՏ ԿԱ, ԵՂԵԼ Է և ԿԼԻՆԻ. ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆ
1
Կտրուկ ցնցումային իրադարձություններ միգրացիայի ոլորտում չեն լինում: Նման հայտարարություն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արեց Միգրացիոն պետական գործակալության պետ Գագիկ Եգանյանը՝ մեկնաբանելով 2011 ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՀԱՄԱՍ»-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԴՈՒՍՏՐԸ
Սիրիայի իշխանությունները ձերբակալել են «Համաս» խմբավորման քաղաքական բյուրոյի ղեկավար Խալեդ Մաշալի դստերը` Ֆաթմի Մաշալին: Նա մեղադրվում է անօրինական ճանապարհով անշարժ գույքեր ձեռք բերելու, կաշառակերության ...ԱՐևՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՆ ՆԵՐԽՈՒԺԵԼԸ «ՀԵՇՏ ԶԲՈՍԱՆՔ ՉԻ ԼԻՆԻ». ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններն ամենածանր հետևանքները կունենան:
Թեև Պենտագոնը հայտարարել է, որ որևէ ռազմական գործողություն Իրանի ...ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ԹՈՒՐՔԻԱ-ԻՐԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
ՀՀ ԱԻ նախարարությունը, հղում անելով Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC), «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Թուրքիայի և Իրանի սահմանին, Վան քաղաքի մոտակայքում՝ 2 km խորությամբ, ...ՍՈԼԴԱԴՈՅԻ ԴԻՊՈՒԿ ՀԱՐՎԱԾԸ
Իսպանական «Վալենիսա»-ի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն «Լևանտե»-ի հետ խաղում չկարողացավ զսպել իր զայրույթը: Հարձակվողի` գնդակին կատարած ուժգին հարվածից հետո անակնկալի եկավ խաղի լուսանկարիչներից մեկը:ԼԵՀԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԸ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ
Լեհաստանի կառավարական մի քանի կայքեր ենթարկվել են հարձակման մի խմբի կողմից, որը դեմ է, որ երկիրն աջակցի հեղինակային միջազգային իրավունքների պաշտպանությանը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այսօրվա ...ՀՐԴԵՀ՝ ԵՐևԱՆՈՒՄ
ՀՀ ԱԻ նախարարությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ հունվարի 22-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի պատշգամբներից մեկում:
Դեպքի ...ԻՐԱՔՈՒՄ ԱՎՏՈՐԻՏԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ
Մարդու իրավունքների մոնիտորինգով զբաղվող ամերիկյան ընկերությունը հայտնում է, որ Իրաքում կարող է ավտորիտար իշխանություն ձևավորվել, քանի որ երկրի վարչապետ Նուրի Ալ-Մալիքի անվտանգության ուժերը բռնությամբ ...ԼԻԲԻԱՅՈՒՄ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՇՏԱԲԻ ՎՐԱ
Հունվարի 22-ին Լիբիայում կայանալիք Ազգային անցումային խորհրդի նիստի վայրը փոխվել է: Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, դեռ հայտնի չէ, թե նիստի շարունակությունը որտեղ տեղի կունենա:
Ազգային անցումային ...ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի գրասենյակը հայտնում է, որ իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիայի պաշտպանության նախարարին՝ աֆղան զինվորի կողմից ֆրանսիացի 4 զինվորների սպանության կապակցությամբ։
Ինչպես հայտնում ...«ԿՈՍՏԱ ԿՈՆԿՈՐԴԻԱ»-Ի ՎՐԱ ՉԳՐԱՆՑՎԱԾ ՈՒՂևՈՐՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
«Կոստա Կոնկորդիա»-ի որոնողական և փրկարարական աշխատանքների համար պատասխանատու պաշտոնյան ասել է, թե հնարավոր է, որ վթարի պահին նավի վրա չգրանցված ուղևորներ են եղել:
Քաղաքացիական ապահովության պատասխանատու ...ԻՍՐԱՅԵԼԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԶԳՈՒՇԱՑՆԵԼ ԱՄՆ-ԻՆ ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իսրայելն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ Իրանի միջուկային զենքի օբյեկտների վրա հարձակման մասին Վաշինգտոնին կհայտնի հարձակումից 12 ժամ առաջ: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:
ԱՄՆ-ն այդքան կարճ ժամանակամիջոցում չի ...NBA-Ի ՇԱԲԱԹՎԱ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՐՎԱԳՆԵՐԸ
NBA-ի պաշտոնական կայքը կազմեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:ՀԱՅ ՄՐՑԱՎԱՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ից փետրվարի 5-ը հայ մրցավարները ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում: ...ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ - ՇԻՆՍՈՒԿԵ ՅԱՄԱՆԱԿԱ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ
Թեթևագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Շինսուկե Յամանական (15-0-2) իր տիտղոսը կփորձի պաշտպանել հայազգի 36-ամյա բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի (37-4-1) հետ մենամարտի արդյունքում: Այդ մասին ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԻՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԵՐԿՈՒ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՄԱԿ-Ի ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ
Երկրի արտաքին գործերի նախարարն այսօր ասել է, որ Սուդանը կշարունակի միայն սահմանափակ մուտքի թույլտվություն տրամադրել ՄԱԿ-ի գործակալություններին և օգնություն տրամադրող խմբերին դեպի սահմանամերձ երկու նահանգները, ...ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԵՐԿՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿԻՆԸ
Ֆրանսիայում ինքնասպան է եղել երկրի կրթության նախարարի կինը` Աստրիդ Հերենշմիտը: Այս մասին գրում է France Presse գործակալությունը:
Կրթության նախարար Լյուկ Շատելը հաստատել է տեղի ունեցած դժբախտության մասին ...ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ՀԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԻՐ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարն այսօր ասել է, որ իրենք Սիրիայից հետ են կանչում իրենց դիտորդներին, քանի որ առաքելությանը չի հաջողվել դադարեցնել 10 ամիս շարունակվող արյունահեղությունը, և միջազգային հանրությունից ...ԿԻՍԱՄԵՐԿ ՏՂԱՄԱՐԴԸ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԿԱՅՍԵՐ ՀԵՏ
Կիսամերկ 30-ամյա ճապոնացին լողալով մոտեցել է կայսեր պալատին և ցանկացել է հանդիպել կայսեր հետ: Այս մասին գրում է France-Presse գործակալությունը: Տղամարդուն բռնել են կայսեր անվտանգության աշխատակիցները: ...ՍՈՄԱԼԻՈՒՄ ԿՌԻՎՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ 9 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Շտապօգնության պաշտոնյան այսօր հայտնել է, որ Մոգադիշոյում Սոմալիի բանակը բախվել է Աֆրիկյան միության ուժերի հետ, որի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Reuters-ը հաղորդում ...ԻՍՐԱՅԵԼԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆԻ ՀՈԳևՈՐԱԿԱՆԻՆ
Իսրայելը դատապարտել է Պաղեստինի բարձրաստիճան հոգևորականին, ով ԱՄՆ-ի կողմից աջակցություն ունեցող «Ֆաթհ» միավորման հանդիպման ժամանակ մուսուլմանական սուրբ գրությունից մի հատված է կարդացել, որտեղ կոչ է արվում ...ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչները միավորվել են և 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների համար կազմում են միասնական թեկնածուների ցուցակ:
Ինչպես գրում է BBC-ն, այս տարբերակով նրանք ցանկանում ...ՔԼԻՅՍԹԵՐՍՆ ՈՒ ՎՈԶՆՅԱՑԿԻՆ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԵՆ
Բելգիայի ներկայացուցիչ Քիմ Քլիյսթերսը 4:6, 7:6 (8:6), 6:4 հաշվով առավելության հասավ Նա Լիի նկատմամբ և դուրս եկավ Ավստրալիայի 2012 թվականի բաց առաջնության քառորդ եզրափակիչ: Խաղից հետո մրցաշարի պաշտոնական ...ԵԳԻՊՏՈՍԻ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՆԱԽՕՐԵԻՆ ՄԵՂՄԱՑՐԵԼ ԵՆ ԻՍԼԱՄԻ ՄԱՍԻՆ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Տասնամյակներ շարունակ իշխանության ձգտելուց հետո Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ»-ն այժմ դեմ առ դեմ կանգնած են այն հարցի առջև, թե ինչպես օգտագործեն այդ իշխանությունը, քանի որ կառավարութունը, որտեղ իրենք ...ՖՐԱՆՍԻԱՆ ԹՈՒՐՔԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է. ZAMAN
Թուրքերը համակ ուշադրությամբ հետևում են Ֆրանսիային, քանի որ Սենատը պատրաստվում է քննարկել օրինագիծը, որը, եթե ընդունվի Սենատի կողմից, այլևս նրանցից կվերցնի իրենց նախահայրերին 1915 թվականին Հայոց ցեղասպանությունն ...ԶԼՄ-ՆԵՐԸ ԾԱՅՐԱՀԵՂՈՐԵՆ ԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՌԴ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մակֆոլն իր զարմանքն է հայտնել այն բանի մասին, թե ինչպես են ռուսական ԶԼՄ-ներն արձագանքել իր հանդիպմանն ընդդիմության ու քաղաքացիական շարժման ներկայացուցիչների հետ:
Դիվանագետը ...ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ` ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ և «ՌԵԱԼ»-Ի ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԻՋև
Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում սեփական հարկի տակ «Բարսելոնա»-ին պարտվելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վիճեց թիմի առաջատար ֆուտբոլիստների հետ: Մարզման ժամանակ ...TWITTER-Ը ԳՐԱՍԵՆՅԱԿ Է ԲԱՑՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Twitter-ի գլխավոր գործադիր տնօրենն այսօր հայտնել է, որ ընկերությունը պատրաստվում է մեծացնել իր ներկայությունը Եվրոպայում:
Ինչպես հաղորդում է TechEurope-ը, Ջեք Դորսին հայտնել է, որ ընկերությունը պատրաստվում ...ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՈՐՈՇ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Ասում են, թե Հունաստանի պարտքային բանակցություններն առաջընթաց են ապրում, բայց պաշտոնյաները դեռ պետք է հայտնեն գործարքի մասին, որը նպատակ ունի նվազեցնել երկրի մեծ չափերի հասնող պարտքը:
Բանակցությունները ...
«ՀՈՒՍՈՎ ԵՆՔ, ՈՐ ՖՐԱՆՍԻԱՆ ԿՓՐԿԻ ԻՐԵՆ և ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ». ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ
ԱԲՐԱՀԱՄ - ՖԱՐԻԱՍ. ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՌԱՈՒՆԴՆԵՐՈՒՄ ԾԱՎԱԼՎԵՑ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ

ՀՀԿ-Ն ՈՐՈՇԵԼ Է «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԴԵՄ ԴՈՒՐՍ ԳԱԼ «ՉՈՐՈՎ». ՄԱՄՈՒԼ
ԿԱՆՈ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 160-Ի
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԾԱՆՈԹԱՆԱԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅՔՈՒՄ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՐԿԻՆ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
5-ՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ԱԲՐԱՀԱՄԸ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵՑ ՖԱՐԻԱՍԻՆ
ԲՀԿ-Ն ԵՒ ՀԱԿ-Ը ՊԵՏՔ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՔ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾԸ` ՊԱՏԱՀԱՐԻ ԶՈՀ
ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԻ ԽՆԱՄԻՆ ՈՒ ՆՐԱ ՈՐԴԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ. ՄԱՄՈՒԼ
- 1872 Մահացավ բանաստեղծ Պետրոս Դուրյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1921 Դաշնակցական մի ջոկատ, խմբապետ Մարտիրոսի ղեկավարությամբ, Գառնիում խռովություն է բարձրացրել խորհրդային իշխանության դեմ:
- 1921 Ծնվեց hայ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը: (Վախճ. 1983թ.-ին):
- 1922 Վախճանվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրում էր իրավագիտության և քաղաքագիտության վերավերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Ծնվ. 1838թ.-ին):
- 1974 Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը ընտրվեց Նյու Յուրքի ակդեմիայի պատվավոր անդամ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

