
ԵԶԴԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՎԱՂ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ
- Մուշական գյուղի տասնհինգամյա բնակչուհի Սոնա Ամոյանն իր հարսանեկան զգեստով ցուրտ նոյեմբեր ամսվա 7-ին երեսուն րոպեից ավելի բոբիկ կանգնած էր սառը սենյակի հատակին ու հյուրերի մոտ ամաչում էր ասել, որ մրսում է:

Հարսանիքի օրը նորահարսը փեսացուի ազգականների ներկայությամբ չի կարող խոսել, նստած մնալ կամ ուտել. այդպես է պարտադրում եզդիների հարսանեկան ավանդույթը:
Տասնվեցամյա Օմար Ամոյանը Սոնային հանդիպել է հարսանիքներից մեկի ժամանակ: Թեպետ հետը ոչինչ չի խոսել, բայց հաջորդ օրն իր ընտանիքին խնամախոս է ուղարկել Սոնայի տուն: Դրանից հետո Սոնան այլևս դպրոց չի գնացել:«Նշանված աղջիկը ամոթ ա, որ դպրոց գնա: Համ էլ ո՞ր մի ջահել տղեն կուզի, որ իրա նշանածը դպրոց էթա», - բացատրում է Սոնայի մայրը:
Եզդիները սովորաբար իրենց աղջիկներին 14-15 տարեկան հասակում դպրոցից հանում են ու պատրաստում ամուսնական կյանքին: Իսկ տղաները հիմնականում ավարտում են 8-րդ դասարանն ու նախրապանություն անում:
Իրավապաշտպաններին մտահոգում է այն փաստը, որ նման սովորույթներին հետևելու պատճառով եզդի կանանց հերթական սերունդը դատապարտված կլինի մեկուսացված կյանք վարելուն, մինչդեռ դրանց կողմնակիցները պնդում են, որ դեռահաս աղջիկներին ամուսնացնելը դարավոր ավանդույթ է: «Դե դա ընդունված օրենք է և այդպես շարունակվում է: Եթե փարթամ աղջիկ ա, 16 տարեկանում ամուսնացնելուն կողմ եմ ես», - ասում է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Չնայած եզդի կանայք դժգոհ են, որ իրենց դեռատի աղջիկները պետք է արժանանան իրենց ճակատագրին, նրանք պնդում են, որ ոչինչ անել չեն կարող:
Սոնայի հարսանիքին ներկա 38-ամյա Լիլյա Ավդոյանը պատմում է, որ ընտանիքի տղամարդիկ շատ են խանդում դպրոց հաճախող իրենց աղջիկներին: Ինքը 16 տարեկանում երազել է բժշկուհի դառնալ, բայց պապը դպրոցից հանել ու ամուսնացրել է նրան: Նույնը տեղի է ունեցել իր տասնչորսամյա դստեր հետ.
«Ամուսինս դպրոցից հանել տվեց աղջկաս, բան չկարացա ասեի: Բայց էրեխեքը շատ են նեղվում գնացած տեղերում: Փոքր են լինում, ամեն հոգս իրանց ուսերին ա լինում»:
«Հայկական միջնակարգ դպրոցների ուսուցիչները փորձում են բանակցել ծնողների հետ ու եթե ոչ կասեցնել, ապա գոնե անորոշ ժամանակով հետաձգել եզդի աշակերտների հեռանալը դպրոցից: Ծնողները, սակայն, տալիս են նախապես պատրաստած պատասխանը`«երեխաս հիվանդ է» կամ «երեխաս ուսման մեջ հաջողություններ չունի, չի ուզում սովորել»», - պատմում է Լիլյան:
Հայաստանում 2001 թվականին անցկացված մարդահամարի արդյունքները ցույց են տալիս, որ այդ ժամանակ եզդի բնակչությունը կազմել է 41 000: Ըստ Եզդիների ազգային միություն հասարակական կազմակերպության նախագահ Ազիզ Թամոյանի հաշվարկների` այժմ եզդի բնակչության թիվը Հայաստանում աճել է` հասնելով մինչև 60 000:
Իսկ Սոնան արդեն հարսանեկան նոր կոշիկները հագած սպասում է, թե երբ դրսում կավարտվի իր «օժիտի կանչն» ու Օմարը կբարձրանա վերև: Մոր ականջին նորահարսը կամացուկ ասում է, որ նոր կոշիկները ցավեցնում են ոտքերը:
Տան բակում տեղադրել են Սոնայի օժիտը: Սոնայի բարեկամներից մեկը հյուրերին ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է օժիտը`Սոնայի ներքնազգեստից մինչև սրբություն համարվող վերմակ-ներքնակները:
«Օժիտի կանչ»-ից հետո Օմարը մի քանի րոպեով բարձրանում է Սոնայի սենյակ, նրա մատին դնում ամուսնական մատանին ու գնում է տղամարդկանց սենյակ`ճաշելու: Գնալուց առաջ Օմարը Սոնային հարդարել ցանկացող աղջիկներին արգելում է շպարել նրա դեմքը:
«Կինը առանց ամուսնու թույլտվության կոսմետիկա չի կարող օգտագործել, միայնակ առևտուր անելու չի կարող գնալ, կինը կենաց չի կարող ասել, սկեսրայրի ներկայությամբ խոսել չի կարող, առանց ամուսնու թույլտվության սովորել ու աշխատել չի կարող…», - պատմում է հարսանիքին ներկա 38-ամյա Լիլյան:
Սակայն 23-ամյա Ինեսայի օրինակն ապացուցում է, որ ոչ բոլոր եզդիներն են խստությամբ հետևում պահպանողական ավանդույթներին: Նա բարձրագույն կրթություն է ստացել: Պատմում է, որ ուսումը շարունակելու իր մտքին ծնողները դեմ չեն գնացել և օժանդակել են նրան:
«Հիմնականում գյուղաբնակ եզդիներն են, որ կրթությունը կիսատ են թողնում: Երևանում ես ճանաչում եմ համալսարաններում սովորող շատ երիտասարդների», - պատմում է Ինեսան:
Ավանդույթներն այդքան խստորեն չպահպանող ընտանիքների երեխաներին Ինեսան խորհուրդ է տալիս ամեն գնով գոնե ավարտել միջնակարգ դպրոցը: Իսկ այն ընտանիքներում, որտեղ եզդիական սովորույթները խստությամբ պահպանվում են, Ինեսայի խոսերով, հնարավոր չէ ոչինչ փոխել:Հարսանիքի ժամանակ Սոնան արագ թաքցնում է աթոռը, որի վրա հասցրել էր նստել, երբ Օմարի ազգականները մի պահ դուրս էին եկել նրա սենյակից: Սոնային տանում են Մխչյան գյուղ`Օմարի տուն: Օմարը Լիմուզինի բաց պատուհանից Սոնային հրաժեշտ տալու դուրս եկած հարևաններին է նայում ու գոռում`«Ձեր փողոցի աղջկան տարանք»:
Նախքան իր տուն մտնելը, Օմարը պետք է բարձրանա կտուրն ու Սոնայի գլխին կարմիր խնձորներ շպրտի: Այս ավանդույթը ամուսնական կյանքի քաղցրության ու կնոջ հնազանդության նշանն է:
33 -ամյա Արիֆը, որը մի քանի ամսից պապիկ կդառնա, պատմում է, որ իր հարսանիքի ժամանակ այնքան ուժեղ է նետել խնձորն իր տասնչորսամյա կնոջ գլխին, որ նա ուշագնաց է եղել ու քիթն արյունահոսել է. «ջուր բերեցին, 15-20 րոպեից նոր ուշքի եկավ: Խի՞ պետք ա վատ զգամ ինձ: Օրենք ա, պետք ա խփես գլխին ու վերջ: Էդ մեր ադաթն ա: Հիմա էլ, որ կնիկս ինձ չի ենթարկվում օրինակ, որ ասում եմ ջուր բեր ու ուշ ա բերում, խփում եմ», - պատմում է Արիֆը:
Որպես կանոն, բռնության ենթարկվող եզդի կանայք չեն բարձրաձայնում իրենց խնդիրների մասին ու ոչ մի կառույցի չեն դիմում:
Հայաստանում կանանց խնդիրներով զբաղվող Կանանց իրավունքների կենտրոնի և Կանանց ռեսուրսային կենտրոնի «թեժ գիծ» ծառայությունից հայտնեցին, որ եզդի կանայք իրենց երբևէ չեն դիմել:
Կանանց ռեսուրսային կենտրոնի աշխատակից Անուշ Պողոսյանի գնահատմամբ`«Դեռահաս ամուսնության արդյունքում խախտվում են մի շարք իրավունքներ: Մասնավորապես, սեփական մարմինը կառավարելու իրավունքը, քանի որ շատ ժամանակ դեռահաս աղջիկները ֆիզիոլոգիապես և հոգեբանորեն պատրաստ չեն սեռական հարաբերությունների: Վաղ ամուսնությունը բերում է նաև ազատ ընտրության իրավունքի խախտման. դեռահաս մարդը դեռևս գիտակից որոշումներ չի կարող ընդունել, և շատ ժամանակ ծնողներն առանց երեխաների կարծիքը հաշվի առնելու`ամուսնացնում են նրանց»:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը իր հերթին նշում է, որ եզդիական ավանդույթներն ու սովորույթները ամուր հիմքեր ունեն և դժվար թե փոխվեն:
«Եզդիները սկզբունքորեն փակ համայնք են: Իրենց ավանդույթների կարևոր սիմվոլները, որոնց միջոցով իրենց էթնիկական պատկանելությունն է պահպանվում, երկարատև են և դանդաղ են փոխվում: Իսկ պրեստիժայնության էլեմենտները, օրինակ` հարսանիքներին Լիմուզինով գնալը, մտնում են իրենց կենցաղ և ավանդույթների հետ զուգահեռ գոյատևում են: Այս էլեմենտները բնավ չեն խանգարում ավանդույթներին», - բացատրում է Հրանուշ Խառատյանը:
Օմարի նետած խնձորները չդիպան Սոնային: Սոնան կանգնած էր Օմարի տան հյուրասենյակի կենտրոնում և սպասում, որ Օմարի մայրը մոտենա իրեն ու ոսկի նվիրի: Հենց Օմարի մայրն իր նվերը տա, Սոնան կկարողանա նստել:
Հեղինակը «Կովկասյան լրատու»-ի ազատ լրագրող է:
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՀԵՏ ԿԱՆՉՎԱԾ ԹՈՒՐՔ ԴԵՍՊԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ ներկայումս Թուրքիայում քննարկվում է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման կանխման վերաբերյալ քայլերը։ Այդ նպատակով ...ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԻՆ
Եգիպտացիները այսօր պատրաստվում են մասնակցել հետհեղափոխական ընտրությունների վերջին փուլին, որի շնորհիվ քաղաքական դաշտում խթանվեց իսլամիստական շարժման զարգացումը:
Վերջին 15 միլիոն ընտրողները դեռևս պատրաստվում ...ԲԱԹՈՒՄՈՒՄ ՀԱՄԵՐԳ ԵՆ ՏՎԵԼ ԽՈՒԼԻՈ ԻԳԼԵՍԻԱՍՆ ՈՒ ՔԵՐՈԼԱՅՆ ՔԵՄՓԲԵԼԼԸ
News Georgia-ի փոխանցմամբ՝ ամանորյա գիշերը հիմնական տոնական միջոցառումներն անցկացվել են Վրաստանի զբոսաշրջային մայրաքաղաք Բաթումում։ Այստեղ համերգ են տվել իսպանացի լեգենդար երգիչ Խուլիո Իգլեսիասն և ամերիկացի ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀՐԱՄԱՅԵԼ ԷԻՆ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԳԼԽԱՐԿ ՉԿՐԵԼ
Այսօր հրապարակված զեկույցում ասվում է, որ Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին հրամայել էին առաջնորդ Կիմ Չեն Իրի թաղման արարողության ժամանակ ոչ մի դեպքում գլխարկ կամ ձեռնոց չկրել, քանի որ նրա որդին որոշել ...ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍ. ԶՈՀՎԵԼ Է 10 ԵՐԵԽԱ
Հնդկաստանի հյուսիսային Խարյանա նահանգում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին, որի հետևանքով զոհվել են 10 երեխա (հիմնականում 5-8 տարեկան) և ավտոբուսի վարորդը: Ինչպես հաղորդում է Россия 24-ը, ևս 20 ...ԵԶԴԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՎԱՂ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ
Մուշական գյուղի տասնհինգամյա բնակչուհի Սոնա Ամոյանն իր հարսանեկան զգեստով ցուրտ նոյեմբեր ամսվա 7-ին երեսուն րոպեից ավելի բոբիկ կանգնած էր սառը սենյակի հատակին ու հյուրերի մոտ ամաչում էր ասել, որ մրսում ...ՈՂՋ 2011-Ը` TWITTER-Ի ՄԻՋՈՑՈՎ
Youtube կայքի օգտատերերից մեկը իր պատրաստած տեսագրության մեջ ներկայացնում է անցյալ տարվա ընթացքում Twitter սոցիալական կայքում տեղադրված հաղորդագրությունների միջոցով: Այս կերպ հեղինակը փորձում է մի քանի ...ՖՐԱՆՍԻԱՆ «ՎԱՏ ԱԶԴԱՆՇԱՆ» Է ՈՐԱԿԵԼ ԻՐԱՆԱԿԱՆ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՀԱՋՈՂ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան «վատ ազդանշան» է որակել իրանական հեռահար հրթիռների հաջող փորձարկման մասին հայտարարությունը։ Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Բեռնար Վալերոն։
Հիշեցնենք, ...ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵԽԻԿՈ ՉԻ ԱՅՑԵԼԻ
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը գարնանը դեպի Լատինական Ամերիկա կատարելիք շրջագայության ժամանակ Մեխիկո չի այցելի: Նշենք, որ շրջագայության ընթացքում Բենեդիկտոս 16-րդը պատրաստվում է այցելել Կուբա և Մեքսիկա: ...ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂՈՒՄ
Հունվարի 2-ին` ժ. 19.17-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում` «Հունդայի» ավտոսերվիսի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների ...ՍԱՐԿՈԶԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ
Ֆրանսիական «Լիբերասիոն» թերթը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրում է ֆինանսական խարդախությունների մեջ:
Թերթի տրամադրության տակ է հայտնվել պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյաներից մեկի ...ՖՈՒՏԲՈԼԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ԱՆԱՐԴԱՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ. ՄԻՇԵԼ ՊԼԱՏԻՆԻ
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարեց, որ տեսագրությունների կիրառումը ֆուտբոլում նպատակահարմար չէ.
«Տեսագրությունները ֆուտբոլի համար չեն, քանի որ մարդն ունի ավելի մեծ առավելություններ: Ֆուտբոլը հայտնի ...ՖԻԼԻՊԻՆՆԵՐՈՒՄ ԱՄԱՆՈՐՅԱ ԽՐԱԽՃԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ 1 ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ, 739-Ը ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Ֆիլիպինների առողջապահության նախարարության պաշտոնյաները հայտնում են, որ ամանորյա խրախճանքի ժամանակ մի տղա մահացել է պայթյունից, իսկ 739 մարդ էլ վիրավորվել է:
Առողջապահության դեպարտամենտը երկուշաբթի օրը ...ԱՅՍ ՏԱՐԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 8000-ՈՎ
Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում վիճակագրական նոր տվյալներ են հրապարակվել զինված ուժերի անձնակազմի թվաքանակի վերաբերյալ։ Վերջին անգամ այդպիսի տվյալներ հրապարակվել էին նախորդ տարվա նոյեմբերի ...ԻՐԱՆԸ ՓԱԿԵԼ Է ՊԱԿԻՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանը փակել է Պակիստանի հետ սահմանը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պակիստանցի սահմանապահները ձերբակալել են երեք իրանցի զինծառայողների։
Պակիստանյան լրատվամիջոցները գրում ...ԵՐԿՈՒ ՕՐԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԿՏԱ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին Գլխավոր շտաբի պետերից (2008-2010) պաշտոնաթող բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը հունվարի 5-ին կանչվել է Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների ...ԻՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒՍՏՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 6 ԱՄՍՈՎ
The Associated Press-ի փոխանցմամբ՝ Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի (1989-1997) դուստր Ֆաեզեհ Հաշեմին հակակառավարական քարոզարշավի համար դատապարտվել է կեստարյա ազատազրկման։
Բացի այդ, ...«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է 12-ԺԱՄՅԱ ՌԵԺԻՄՈՎ
«Շտապօգնություն» ծառայությունն աշխատում է 12-ժամյա ռեժիմով: «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց շտապօգնության ծառայության ավագ բժիշկ Կարինե Պողոսյանը` հավելելով, որ դեռ ճշգրիտ տվյալներ չեն կարող ...ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՐ ՓՈՔՐԻԿ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՊՐԵՆ ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ. ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆ
Ամանորյա տոնական օրերին ես առաջին հերթին մաղթում եմ խաղաղություն, որովհետև հիմա աշխարհը խառը ժամանակներ է ապրում` պատերազմներ, արնահեղություներ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, շնորհավորելով հայ ...ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՖԻԼՄ Է ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
«Դժբախտաբար, այնքան խնդիրներ կան, պարզապես չես հասկանում` ո՞ր ծայրից բռնել: Ինչ խոսք, անարդարություն կա: Գուցե դա բոլորիս մեղքն է: Մտքերս այնքան զբաղված են տարբեր գործերով, որ ժամանակ չեմ ունենում զբաղվել ...ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 12 ՃՏՊ
Դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, որոնց արդյունքում զոհվել է 1 մարդ, վիրավորվել 22-ը: «Առաջին լրատվական»-ի ...ԶԳՈՒՇԱՑԵ'Ք ԱԼԿՈՀՈԼԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԻՑ
1
1-03 ծառայությունից, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով տոնական օրերին ալկոհոլի չարաշահմանը, նախազգուշացնում են, որ ալկոհոլի չարաշահումը առաջին հերթին լյարդի ցեռոզ է առաջացնում, ինչ էլ իր ...ԱՐՈՆՅԱՆԸ ՇՐՋԱՆՑԵՑ ԱՆԱՆԴԻՆ
FIDE-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Լևոն Արոնյանի ակտիվում կա 2805 միավոր, որով էլ նա բարձրացել է երկրորդ հորիզոնական` շրջանցելով Վիշվանաթան Անանդին: Նորվեգիայի նեկայացուցիչ Մագնուս Կառլսենը ...ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ 2011Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄՈՒՄ Է 10.8 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Վրաստանի Ազգային Բանկը 2012 թվականի հունվարից կսկսի հրապարակել արտաքին պարտքի սպասարկման ժամանակացույցը:
Ինչպես Վրաստանի Ազգային Բանկից հայտնել են Тrend-ին` վճարումների ժամանակացույցը կհրապարակվի ոչ ...ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՀՈԳՆԵԼ ԵՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ՔԹԻՑ», ՄԻՕՐԻՆԱԿ ԿՐԾՔԵՐԻՑ և ԿԱԶՄՎԱԾՔԻՑ
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի աղջիկներին սկսել է ավելի քան նախկինում հուզել արտաքին տեսքը: Հայաստանյան պլաստիկ վիրաբույժներն օրեցօր ավելի ու ավելի շատ են զարմանում հոլիվուդյան ...ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՎՈՒԱՄ-Ի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, հունվարի 1-ից ՎՈւԱՄ-ի նախագահությունը փոխանցվեց Ադրբեջանին, որը մեկ տարի կղեկավարի կազմակերպությունը:
Ինչպես հայտնում է APA-ն, Ադրբեջանի նախագահության առաջնահերթությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՄԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ Է ՄԵԾԱՆՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՔԱՆԱԿԸ
Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում ծխողների 80%-ն ապրում են եկամտի ցածր կամ միջին մակարդակ ունեցող երկրներում, որտեղ առավել խոցելի խմբերն են երեխաներն ու երիտասարդները: Ըստ ...ԼԵԲՐՈՆ ՋԵՅՄՍԻ ԴԱՆԿԸ` ՋԵՐԱԼԴ ՀԵՆԴԵՐՍՈՆԻ ԳԼԽԻՆ
«Շարլոտտ»-ի հետ մրցավեճում «Մայամի»-ի հարձակվող Լեբրոն Ջեյմսը կատարեց իր հերթական դանկը, սակայն այս անգամ` մրցակցի բասկետբոլիստ Ջերալդ Հենդերսոնի գլխին:ՎՐԱՑԱԿԱՆ ԳԻՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՓԵՏՐՎԱՐԻՑ
Վրացական վեց գինեգործական ընկերություններ փետրվարից կվերականգնեն Ռուսաստան գինու մատակարարումը, այսօր հայտարարել է վրաց պատգամավոր Կախա Կուկավան: Նա այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում ՌԴ գլխավոր ...ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԻՆ ՆԱԽՈՐԴՈՒՄ Է ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ
Սուրբ Ծնունդին հաշված օրեր են մնացել: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները ...ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԻ. ԻՐԱՆԱԳԵՏ
ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը չի կարելի բացառել, սակայն իրադարձությունների նմանօրինակ զարգացումը քիչ հավանական է. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Մհեր ...ԲԵՔՀԵՄՆ ԱՄՈԹԱԼԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ. ԼԵՈՆԱՐԴՈ
Փարիզի բուտիկների դիզայներները կհիասթափվեն, երբ տեղեկանան, որ Դևիդ Բեքհեմը մտափոխվել է «ՊՍԺ» տեղափոխության հարցում: Այսպիսով` Վիկտորիան կշարունակի գնումներ կատարել Լոս-Անջելեսի խանութներից:
Փարիզյան ակումբն ...ՄԵԴՎԵԴևԸ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԼԱՏՎԻԱՅԻՆ, ԼԻՏՎԱՅԻՆ, ԷՍՏՈՆԻԱՅԻՆ և ՎՐԱՍՏԱՆԻՆ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, շնորհավորելով տարբեր երկրներին Նոր տարվա կապակցությամբ, չի արել նույնը Լատվիայի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է apsny.ge կայքը, բացի Լատվիայից, Մեդվեդևը չի շնորհավորել ...ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՐՍԻՑ ԾՈՑ ՈՒՂԱՐԿԵԼ ԻՐ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԸ
ԱՄՆ-ը շարունակում է Պարսից ծոց ուղարկել իր ռազմանավերը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի ծովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, հրամանատար Բիլ Սպիքսին:
Մինչ այդ գեներալ-մայոր Ատաոլլա ...ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏԸ ԿԴԱՌՆԱ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՐԱՆՍՍԵՔՍՈՒԱԼԸ
7 ոտնաչափ հասակ ունեցող բասկետբոլային աստղը պատրաստվում է սեռափոխություն իրականացնել` դառնալով աշխարհի ամենաբարձրահասակ տրանսսեքսուալը: 25-ամյա ամերիկացի բասկետբոլիստ Գրեգ Ուոլքերը մեծացել է` միշտ լինելով ...ՆԻԿՈԼԱՍ ԳԱՅՏԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»
Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Նիկոլաս Գայտանի տրանսֆերի ձեռքբերման կապակցությամբ համաձայնության է եկել «Բենֆիկա»-ի հետ:
Record-ը նշում է, որ երկու ակումբների միջև ստորագրվել ...ՄԱՐՏԻ 1-Ի ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏԻՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՄ ՍՊԱՍՈՒՄ. Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, հույս չունի, որ գործող իշխանությունները կբացահայտեն Մարտի 1-ի սպանությունները, և կարծում է, որ մեղավորների վերջնական բացահայտում հնարավոր ...ՎՐԱՍՏԱՆՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ. ԱՅՍ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ 3,5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Վրաստանում 2012 թ. շահագործման կհանձնվի երկու բարձրավոլտ հոսանքի գիծ: Այս մասին, regnum.ru կայքի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի բնական ռեսուրսների և էներգետիկայի նախարարությունը:
Մինչ այդ Էներգետիկայի ...ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԻՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է OCCUPY WALL STREET ԴԱՍԸՆԹԱՑԸ
Առաջատար համալսարաններից մեկն առաջարկում է Occupy Wall Street դասընթացը, որտեղ ուսանողները գնահատականներ կարող են ստանալ շարժման ծրագրերին լսարանից դուրս մասնակցելու համար: Դասընթացը կսկսվի մյուս կիսամյակում ...FACEBOOK-Ի ԳՐԵԹԵ 300 ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿԻՆԸ ԿԱՐՈՂԱՑԵԼ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱԳՈՐԱՖՈԲԻԱՆ
2011 թվականի հունվարից սկսած՝ 55-ամյա Արիլին Փրեսերը հանդիպել է իր համացանցային 292 ընկերների հետ, քանի որ նա հստակ որոշել էր հաղթահարել բաց տարածությունների նկատմամբ վախը: Փրեսերն այս խնդիրն ունեցել ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՍԵՐՄՆԱԲՋԻՋ, ՈՐԸ ԿԶԱՐԳԱՆԱ ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻՑ ԴՈՒՐՍ
Գիտնականների նոր հետազոտության շնորհիվ անպտուղ տղամարդկանց հնարավորություն կտրվի լինել հենց իրենց երեխաների հայրը՝ չօգտագործելով դոնոր սեմնաբջիջը։
Գերմանիայի և Իսրայելի հետազոտողները կարողացել են լաբորատորիայում ...ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը նախազգուշացրել է, որ պատասխան քայլերի կդիմի Իսրայելի դեմ, եթե իսրայելցիների և պաղեստինցիների միջև ներկայիս հանդիպումը չհանգեցնի խաղաղ բանակցությունների ...ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՑ ՀՐԱՄԱՅԵԼ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՀԱԿԱԿՐՈՆԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՆ
Հնդկաստանի դատարանը հրամայել է սոցիալական կայքերին, այդ թվում՝ Google և Facebook սոցիալական կայքերին, 6 շաբաթվա ընթացքում իրենց էջերից հեռացնել «հակակրոնական» և «հակասոցիալական» բովանդակություն ունեցող ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Թուրքիայի դատախազությունը պահանջում է ցմահ բանտարկել երկրի նախկին նախագահ Ահմեդ Կենան Էվրենին, ով գլխավորել է պետությունը 1980 թ. ռազմական հեղաշրջումից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:
94-ամյա Ահմեդ ...ՁԿԱՆ ՅՈՒՂԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ԱՐՅԱՆ ՔԱՂՑԿԵՂԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ
ԱՄՆ գիտնականները պարզել են, որ ձկան յուղից պատրաստված բաղադրությունը կարող է օգտակար լինել արյան քաղցկեղի բուժման համար, քանի որ այն նպաստում է արյան քաղցկեղի բջիջների ոչնչացմանը:
Գիտնականների կողմից ...
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ի ՊԱՏՐԱՍՏԱԾ ԶԵԿՈՒՅՑԸ ԼՈՒՐՋ ՉԷ». ԲԱՔՐԱՁԵ
ԹՈՂ ԺՊԻՏՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ԱՄԱՆՈՐԸ. ԱՐԱ ԳևՈՐԳՅԱՆ
ԵԶԴԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՎԱՂ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ
«ՆԵՐԿԱՅԻՍ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՈՉ ՄԵԿԻՆ. Ո՛Չ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ, Ո՛Չ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, Ո՛Չ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ». ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՐ ԳԵՏԻ ՀՈՒՆԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԻՆՉՊԵՍ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻՆ, 2011-ԻՆ ևՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ՀԱՅԱԹԱՓՎԵԼ. ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ
ԲՐԻՏԱՆՈՒՀԻՆ, ՇՐՋԱԶԳԵՍՏԻ ՏԱԿ ԹԱՔՑՆԵԼՈՎ, ԽԱՆՈՒԹԻՑ ԳՈՂԱՑԵԼ Է ՄԵԿ ԱՐԿՂ ԳԱՐԵՋՈՒՐ
«ԳԱԶՊՐՈՄ»-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՏԱՊ ՄԵԿՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱ
ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄԻԱՅՆ ՃՈԽ ՍԵՂԱՆՈՎ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ
ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ 2500 ՏԱՐՎԱ ՓՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
- 1803 Ծնվեց գրող, մանկավարժ և հրապարակախոս Մեսրոպ Թաղիադյանը (մահացավ 1858 թ.):
- 1820 Շահնազարյան վարժարանի աշակերտները Խասգյուղում հրատարակեցին «Երկրագունդ» հանդեսը:
- 1855 Կ. Պոլսում հրատարակվեց «Ավետաբեր» պարբերականը:
- 1895 Դոնի Ռոստովում ծնվեց հայազգի կոմպոզիտոր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Իլյա Շապոշնիկովը (Եղիա Փափախչյան):
- 1898 Ծնվեց ռուսական բեմի հայ դերասան Նիկոլայ Տեր-Սեմյոնովը:
- 1901 Մահացավ արևմտահայ վիպագիր Սրբուհի Տյուսաբը: (Ծնվ. 1842 թ.-ին):
- 1922 Կիլիկիան վերջնականապես դատարկվեց հայերից:
- 1931 Մահացավ Ռուբեն Որբերյանը:
- 1942 Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում ռազմաճակատի համար ձեռքի նռնակի և ականների արտադրություն կազմակերպելու մասին:
- 1975 Արևմտյան Սահարայի արդարադատության միջազգային դատարանի խորհրդի կարծիքը հռչակվեց (3,31-33): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

