
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕԼԻԳԱՐԽՈՒԹՅՈՒՆ (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
- «Առաջին լրատվականի» ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ զրուցակիցն է Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, արձակագիր Հովհաննես Թեքգյոզյանը- Վերջերս Ձեր էսսեներից մեկը նվիրված էր հայկական սերիալներին, որտեղ ասում էիք, որ մեր թատրոնը սերիալներում նկարահանվող դերասանների պատճառով կարծես թե սառել է, առաջացել է ստեղծագործական ապատիա: Թատրոնի սառելու պատճառը իսկապե՞ս միայն Ձեր նշած փաստն է: - Կարծում եմ` թատրոնն այն երեւույթն է, որին անհնար է վերլուծել լավ կամ վատ պիտակավորումներով: Ավելին` մեր արվեստաբանության կամ «արվեստագիտության» մեջ արմատացած սարսափելի «հավանում եմ-չեմ հավանում» կարծիքներով շատերը նսեմացնում են մի երեւույթ, որը միանգամայն այլ հարթության վրա է գտնվում: Լավն ու վատը, հավանում եմ-չեմ հավանումը արտաբերող անձն անուղղելի եսակենտրոն եւ էսքգիբիցիոնիստ է: Ցանկացած նման դիտարկում լսելիս` իմ մտապատկերում հառնում է մի անմարդկային հսկա, ով վերից արհամարհական հայացքով է նայում այն պուճուր խաղալիքին, որի անունը թատրոն է: Արվեստի ցանկացած ստեղծագործություն կամ արվեստի տեսակ միայն հնարավոր է վերլուծել: Թատրոնը կարծես թե սառել է հայկական սերիալներում նկարահանվող դերասանների պատճառով միտքը ես` որպես քաղաքացի, դերասան, դիտարկում եմ հետեւյալ կերպ. այն որակը, որը կա հայկական սերիալներում, բնականաբար, ինձ չի գոհացնում, բայց քանի որ մարդը եսակենտրոն է, ցանկացած խնդիր անցկացնում է իր պրիզմայի միջով: Ցավոք, ես` որպես դերասան, տեսնում եմ, որ մարդկային հարաբերությունները իմ եւ իմ ընկերների միջեւ վերջին շրջանում եթե չասեմ բավականին վատացել, ապա հաստատ սառել են: Պատճառը մեկ տարի որոնումներից հետո հասկացա, որ հայկական սերիալն է, որը երեք սարսափելի հատկություն ունի, նախ դերասանին զրկում է անունից, այսինքն` մենք դերասանին ճանաչում ենք ոչ թե անուն-ազգանունով, այլ սերիալում նրա խաղացած դերի` Ռաֆո, Հովո, Պողոս եւ այլ անուններով: Տիպիկ դերասանական մահ: Հայկական սերիալը դերասանին դեպի մահ է տանում, որովհետեւ մեր սերիալներում իրականություն չկա, կա ընդամենը երկու վիճակ` ողբալ եւ մուննաթ գալ: Եվ երրորդը` հենքի բացակայությունն է: Այս երեք կետերը հայկական սերիալում նկարահանվող դերասաններից շատերին դարձնում են, ներեցեք, տափակ, մեծամիտ եւ փառազոհ: - Սակայն շատ դերասաններ, թատրոնի տնօրեններ մեզ հետ զրույցներում մեկ անգամ չէ, որ նշում են` դրանում վատ բան չկա, իրենք համատեղում են թատրոնի եւ սերիալի աշխատանքը: Տիգրան Ներսիսյանը անգամ ասում է, որ իրենց խաղացած սերիալներում կարող է խաղի այնպիսի մի կտոր լինի, որ համարվի շեդեւր: Մյուս կողմից էլ` դերասանը, սերիալում նկարահանվելով, նյութական բարեկեցություն է ապահովում: Ի՞նչ անել: - Նախ նշեմ, որ ես իրավունք չունեմ որեւէ մեկին մեղադրել սերիալում նկարահանվելու մեջ. բնականաբար նյութականի խնդիր կա: Դերասանների իննսուն տոկոսն ասում է, որ իրենք հանուն ֆինանսի են նկարահանվում սերիալում, բայց հաճախ տեսնում ես, որ փողոցային խաժամուժի անիրական վիճակը բուն է դրել դերասանի ներսում` նրան դարձնելով` անտիդերասան: Մասնագիտական նրբությունները վերափոխվում են` կորցնելով իրենց նշանակությունը: Դադարը` հայկական սերիալներում դառնում է տեքստ հիշելու միջոց, ատամները կրճտացնելը` զայրույթ արտահայտելու հնարավորություն: Ուզո՞ւմ ես տպավորություն գործել, ուրեմն զռռա ու մուննաթ արի եւ այլն: Ցավոք, նույն այս վիճակը դերասանը բերում է բեմ` կյանքն ու արվեստը դարձնելով կրիմինալ-սերիալային մի տարօրինակ աջափսանդալ: Ինձ առավելապես մտահոգում ու ցավ է պատճառում, որ նույնիսկ հաջողված ներկայացումներում վերջերս սերիալային շեշտադրություններ են հայտնվել: Իսկ առհասարակ սերիալին ես կողմ եմ: Օրինակ` բրազիլականներին: Գեղեցիկ դեմքերով նորաձեւության վերջին ճիչով հագնված, համբուրվող դերասաններ, շքեղ ինտերիեր-էքստերիերներ, փոքրիկ ողբերգություններ: Բացի հայկական սերիալներից` աշխարհի ցանկացած երկրում նկարահանված սերիալը նայելիս մարդը ուզում է ապրել: Տիգրան Ներսիսյանին թեեւ հարգում եմ, բայց նրա արտահայտած միտքը (եթե իհարկե, նման բան է ասել) կընդունեի միայն այն դեպքում, եթե մեր հայկական փառապանծ սերիալների սցենարիստները գոնե տարրական դասարանի կրթություն ունենային: Հայկական սերիալներում աշխատող («ստեղծագործել» բառը ոչ մի կերպ հնարավոր չէ սոսնձել այդ մարդկանց) «արվեստագետների» (սցենարիստներ-ռեժիսորներ) մեծ մասը մասնագիտության իմաստով ուղղակի տառաճանաչ չէ:- Այսինքն` Դուք կողմ եք սերիալի նկարահանմանը, միայն թե այն պրոֆեսիոնալնե՞րն անեն: - Այո՛, բոլոր տեսակներն էլ իրավունք ունեն ապրելու եւ զարգանալու: Սակայն մի տեսակը չպետք է գերակշռի մյուսին: Այս երեւույթը, որը պայմանականորեն կարելի է «Մշակութային օլիգարխություն» անվանել, գերիշխում է մեր հեռուստաընկերություններում: - Հեռուստաընկերությունների ղեկավարները արդարանում են, որ սերիալ են նկարահանում, որովհետեւ պահանջարկին են հետեւում: - Այդ դեպքում ինչու պոռնոֆիլմեր չեն ցուցադրում, դրանից էլ մեծ պահանջա՞րկ: Այս ժողովրդի վզին փաթաթվող պահանջարկային մեթոդը մեր հեռուստաընկերությունների որդեգրած քաղաքականության մասին է վկայում: Եվ փառահեղ պտուղներ է տալիս: Մեր իրականության մեջ հանճարեղ է նա, ով ավելի շատ է երեւում հեռուստաէկրանին: Իսկ եթե չես երեւում, ուզում ես Թոմաս Մանն ու Պիկասոն եղիր, միեւնույն է, չկաս, գոյություն չունես: - Ո՞վ է մեղավոր, պատճառը ո՞րն է: - Արդեն ասացի` մեր հեռուստաընկերությունների մեղքն է: Ինչ վերաբերում է սերիալներին, ապա` պատճառը հետեւյալ երեք կետերն են. նախ` հայկական սերիալները հիմք չունեն: Օրինակ` թատրոնը այս պահի արվեստ է, այսինքն` ամեն ինչ կատարվում է այս պահին, սակայն թատրոնի այս պահը` հիմա կատարվող գործողությունը, բազում այլ պահերի համաձուլվածքն է: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հայկական սերիալները հենց այս պահին են ստեղծում, սցենարիստը հենց այդ պահին գրում է, թանաքը չչորացած` տեքստը տալիս են դերասանին, դերասանը նույն այդ տեքստը երեւի առաջին անգամ ասում է նկարահանվելիս, իսկ ռեժիսորը նկարահանվող դրվագին ծանոթանում է նկարահանելուց երկու րոպե առաջ: - Ընդունված կարծիքի համաձայն` դրանք նկարահանվում են մարդկանց դեգրադացնելու, իրական խնդիրներից շեղելու համար: Անգամ կարծիք կա, որ երբ դադարեն սերիալ նայելուց, հենց այդ ժամանակ էլ կսկսվի իրական փոփոխությունների փուլը: - Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, որովհետեւ ցանկացած հասարակարգ` սկսած Հին Հռոմից, ուներ հստակ կառուցվածք: Օրինակ` հաց եւ հանդեսներ, այսինքն` կերակրիր-զվարճացրու ժողովրդին` իրականացնելու համար քո նվաճողական ծրագիրը: Ստեղծվում է հեգեմոնիա, որի արդյունքում փոքր ազգերը պետք է ղեկավարվեն: Դա աշխարհի օրենքն է: Բայց այստեղ տարբերություններ կան, թե որ երկիրը ինչով է ղեկավարվում, ասենք` Վրաստանը Նինո Կատամաձեով է ղեկավարվում, Հայաստանը` Արմենչիկով: - Անցյալ տարի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չափորոշիչներ մշակեց, կրիմինալը դուրս մղվեց: - Մարդասպանություններն ու արյունոտ տեսարանները` ինչ-որ առումով այո, սակայն ավելացավ մարդկային հարաբերությունների կրիմինալը, որն ապագայում ավելի սարսափելի ու դաժան հետեւանքների առիթ է հանդիսանալու: Մեր սերիալների պատճառով` ապագայում հայ ազգը դառնալու է հովոների ու աննաների հավաքածու` դատարկ, անօրինական զենքը ձեռքներին: - Սկզբում նշեցինք, որ թատրոնը սառել է, իսկ ինչպե՞ս կարող է նորից «տաքանալ»: - Միայն թատերական կյանքով: - Դե հիմա փառատոների ակտիվ շրջան է` ԱՐՄՄՈՆՈ, Թատրոն-X: Կարո՞ղ են սրանք «տաքացնել» թատերական կյանքը: - Կարելի է, բայց հարցը նրանում է, որ փառատոներն ասես մի խումբ դերասանների ու արվեստագետների համար են նախատեսված: - Իսկ հանդիսատեսը այդ ընթացքում սերիալ է նայում: - Ցավոք, հանդիսատեսը ներգրավված չէ փառատոնային, իսկ եթե միտքս ավելի բարդացնեմ` թատերական կյանքին: Փառատոնը չի կարող թատերական կյանքն աշխուժացնել, թատերական կյանքը աշխուժացնում է թատրոն-հանդիսատես կապը:

| Սկիզբ |
© Ժամանակ
Վերջին լուրերը, Փետրվար 04, 2012ԲԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ. ՄԱՄՈՒԼ
ՀՀ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցներից «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ կենտրոնի տնօրեն Բենիկ Հարությունյանը պատրաստվում է տվյալ հաստատությունը սեփականաշնորհել: ...ՋՐՀԵՂԵՂՆԵՐ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԱՐևԵԼՔՈՒՄ
Ավստրալիայի արևելքը ջրհեղեղների հետևանքով հայտարարվել է աղետի գոտի, հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Քվինսլենդ նահանգի ավելի քան 11 հազար մարդ և Նոր Հարավային Ուելս նահանգի 7 հազար մարդ հայտնվել են ...1919Թ. ԱՅՍ ՕՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԻՄԵՑ ԴԱՇՆԱԿԻՑ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ, ՈՐՊԵՍԶԻ ԼՂ-ԻՑ ՀԵՌԱՑՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ և ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
1919թ. այս օրը Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը դիմեց Բաքվում տեղակայված դաշնակից զորքերի հրամանատարությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռացնեն ադրբեջանական և թուրքական զորամիավորումները և բրիտանական ...«ԻՐԱՆԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ». ԻՍՐԱՅԵԼԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի փոխարտգործնախարար Դենի Այալոնը երեկ Մյունխենում հայտարարել է, որ Իրանը հասկանում է միայն «պատժամիջոցների լեզուն».
«Իրանը միջուկային զենքի մշակումը կդադարեցնի ...ՌԱՈՒԼԸ ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
Գերմանական մամուլը տեղեկացնում է, որ «Շալկե»-ի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել Ռաուլի պայմանագրի ժամկետը:
Գելզենկիրխենցիների ներկայացուցիչները հանդիպել են Ռաուլի գործակալ Հինես Կարվախալի հետ` քննարկելու ...1945Թ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՅԱԼԹԱՅԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
1945թ. այս օրը Ղրիմում՝ Յալթայի համաժողովում, Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների ղեկավարները՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինսթոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը, եկան համաձայնության, ըստ որի՝ ...ԻՐԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՄՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը երեկ հերքել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերի այն հայտարարությունը, թե ...1878Թ. ԱՅՍ ՕՐԸ ԾՆՎԵՑ ՀԱՅ ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԸ
1865թ. այս օրը Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում ծնվեց գրող, թարգմանչուհի, հրապարակագիր Զապել Եսայանը:
Ավարտել է Սկյուտարի Ս. Խաչ վարժարանը (1892), Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու ...ԼԵՈՆ ՊԱՆԵՏԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՋԱԿՑԵԼ ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ.
Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան երեկ միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցներին.
«Իրանի միջուկային ծրագիրն էական ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԹՈՒՐՔԻԱ Է ՀՐԱՎԻՐԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՐՈՂԻՆ
Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիա այցելելու հրավեր է ուղարկել ամերիկացի գրող Պոլ Օսթերին, ...ՕԵԿ Է, ԻՆՉ Է, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ Է ՓՈՐՁԵԼՈՒ ԽԱԲԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ. ՄԱՄՈՒԼ
«Երկիր»-ը գրում է, որ Հայաստանի 917 համայնքներից ընդամենը մշակույթի տներ կան 854-ում, որոնցից ընդամենը մոտ 450 Է գործում, այն Էլ մասամբ:
«Փաստ Է, որ գյուղական համայնքային մշակույթի տների դռները բացվում ...ՏԱՎՈՒՇՈՒՄ ՆՈՐԻՑ ԷՇԵՐԻՆ ԵՆ ԱՊԱՎԻՆՈՒՄ. ՄԱՄՈՒԼ
Aravot.am-ը գրում է, որ անցած մեկ տարում Տավուշի մարզում աճել է էշերի թվաքանակը:
«Վիճակագրական տվյալներով`անցած տարեսկբին մարզում հաշվառված էր 1037, հիմա` 1059 էշ: Սահմանամերձ Բերդավան գյուղում անցած ...ՄԱՄՈՒԼՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԲՐԵՅՎԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Նորվեգական ԶԼՄ-ները առաջին անգամ հրապարակել են Անդերս Բրեյվիկի լուսանկարները, որոնք արվել են ոստիկանության կողմից՝ ահաբեկչությունից հետո հարցաքննության ժամանակ:
Ինչպես հաղորդում է նորվեգական NRK հեռուստաալիքը, ...ԱՄՆ-Ը ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՐԴԱՐ և ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
News Georgia-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի ու Վրաստանի փոխհարաբերություններին.
«ԱՄՆ-ը ...ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿ ԳևՈՐԳՅԱՆԻ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խստապես դատապարտում է իրավապահ մարմինների գործողությունները, որոնք բերում են լրագրողների նկատմամբ բռնությունների և ճնշումների և պահանջում անհապաղ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
© Ժամանակ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԵՍ ԺԽՏՈՒՄ ԵՄ, ԻՆՁ ՁԵՐԲԱԿԱԼԵՔ. ԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇ
ԱՌԱՋԻՆ ԽՈՐՏԱԿՎՈՂԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՄՈՒՐՃԻ և ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ
«ԵՍ ՎԱՂՈՒՑ ԵՄ ՃԱՆԱՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԷՐԴՈՂԱՆ
ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԼՈՌԵՑԻՆԵՐԻՑ
ՊՆ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ` ՄՈՒԹ ԳՈՐԾԱՐՔ. ՄԱՄՈՒԼ
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՅԼևՍ ՉԻ՞ ԼԻՆԻ. ՄԱՄՈՒԼ
ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԱՖՂԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ» ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ
ԻՐԱՆՆ ԱՐՁԱԿԵԼ Է «ՆԱՎԻԴ» ԱՐԲԱՆՅԱԿԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1865 Ծնվեց երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը: (Վախճ. 1934 թ.-ին):
- 1919 Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը դիմեց Բաքվում տեղակայված դաշնակից զորքերի հրամանատարությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռացնեն ադրբեջանական և թուրքական զորամիավորումները և բրիտանական հսկողությամբ՝ տեղական ինքնակառավարման համակարգ ստեղծեն: Այդ դիմումը մնաց անարդյունք:
- 1945 Ղրիմում, Յալթայի համաժողովում, Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների ղեկավարները՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինստոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը եկան համաձայնության, ըստ որի 3 երկրները և Ֆրանսիան պետք է օկուպացնեին Գերմանիան, իսկ Խորհրդային Միությունը պատերազմ սկսեր ընդդեմ Ճապոնիայի:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

