
ԸՍՏ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
- Քաղաքական առումով, ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշակի պայմանավորվածություն կա ՀԱԿ-ի և իշխանությունների միջև:

Ավելին, այս պահին երկու կողմին էլ շահեկան է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
«ՀԱԿ-ի համար շահեկան է այն առումով, որ իրենք զիջեցին այն նշաձողը, որը մինչև այժմ զբաղեցնում էին: Այսինքն՝ արմատական ընդդիմության նշաձողը: Ահա այստեղ շատ շահեկան է, որ կարողանա այս պահին արտահերթ ընտրությունների մասնակցել և խորհրդարանում ապահովել այն քանակը, որը, իմ կարծիքով, պայմանավորվել է իշխանության հետ: Ես համոզված եմ, որ եթե չլինեն արտահեթ ընտրություններ, այլ լինեն հերթական ընտրություններ, այս բովանդակության արդյունքում, որ որդեգրել է ՀԱԿ-ը քաղաքական դաշտում արտահերթ ընտրությունների պահանջով, ինչպես ասում են, ՀԱԿ-ից կմնա կամուֆլյաժը: Ապրիլի 8-ի հանրահավաքին մարտի 17-ի հանրահավաքի համեմատ զգալիորեն պակասեց հանրահավաքի մասնակիցների թիվը: Եվ այս տենդեցը, կարծում եմ, շարունակվելու է նաև առաջիկայում»,- կանխատեսեց Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքերով, ԱԺ արտահերթ ընտրությունները ձեռնտու են նաև Հանրապետական կուսակցությանը: «Փետրվարի 17-ի կոալիցիայի հայտնի հուշագրից հետո ներիշխանական պայքարը բավական տեսանելի դարձավ: Ինձ համար գոնե տեսանելի չէ, որ ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը կարող է շատ ավելի ձայներ հավաքել, քան ԲՀԿ-ն, բայց այդ հայտնի հուշագրի ստորագրումից հետո Հանրապետական կուսակցությունը ապահովեց իր դոմինատ դերը իշխանական կառույցում, և դրանից է կախված, թե կոալիցիոն ուժերից որ քաղաքական ուժը ինչ քանակությամբ ձայն կունենա պառլամենտում:
Կրկնում եմ՝ այն միջնորդավորված պայմանավորվածությունը, որը կա քաղաքական դաշտում, առայժմ ձեռնտու է երկուսին էլ»,- մանրամասնեց «Ժառանգության» փոխնախագահը և ներկայացրեց իր պատկերացումները, ինչպես ինքը նշեց՝ ՀԱԿ երևույթի մասին. «ՀԱԿ-ը, որպես երևույթ, որպես կուսակցությունների համախումբ, զուտ քաղաքական դիտարկումներով գոյություն չունի: Կա եսակենտրոն մի կառույց, որը առաջնորդվում է տոտալիտար, ամբողջատիրական սկզբունքներով, այս թվերը ընդամենը ֆոն են, որ ապացուցեն, թե համախումբ է»:
Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը հաստատեց, որ ներկա դրությամբ արմատական ընդդիմությունների միջև միավորումների քննարկումներ են գնում՝ քաղաքական այս զարգացումներում այլանս դառնալու համար:
ՕԲԱՄԱՆ ՄՈՆՏԻԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԳՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիին իր ուժերի սահմաններում անել հնարավոր ամեն բան Եվրոպայի ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին հաղորդում է USA Today-ը:
«Մեր ...1950Թ. ԱՅՍ ՕՐԸ ՄԱՀԱՑԱՎ ԱԿԱՆԱՎՈՐ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ
1950թ. այս օրը Թբիլիսիում մահացավ ականավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը: Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, «Անուշ» և «Դավիթ Բեկ» օպերաների, ազգային հիթեր դարձած երգերի հեղինակ, դիրիժոր, ուսուցիչ, Հայաստանի ...ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ «ՔԵՄԲՐԻՋԻ ԴՔՍՈՒՀՈՒ ԷՖԵԿՏԸ»
Global Language Monitor ամերիկյան կազմակերպության լեզվաբանները կազմել են բառերի ավանդական ցուցակը, որը «կբնութագրի» ժամանակակից նորաձևության ինդուստրիան:
2012 թ. վարկանշային աղյուսակը գլխավորել է մի ...ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՈՂՋ ՇԱԲԱԹԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Սերբիայի իշխանությունները երկրում տիրող ցուրտ եղանակի պատճառով արտակարգ միջոցներ են ձեռնարկել` բնակչությանը օգնելու համար, և հնարավոր է՝ հաջորդ շաբաթը ամբողջությամբ հայտարարեն ոչ աշխատանքային,- հաղորդում ...«ԱՄՆ-Ը ԻՍՐԱՅԵԼԻՆ ՀԱՄՈԶԵԼ Է ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼԸ». THE NEW YORK TIMES
Իսրայելական ISRAland-ը, վկայակոչելով ամերիկյան The New York Times-ին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համոզել է հետաձգել Իրանի դեմ ռազմական օպերացիայի նախապատրաստումը: ...ԷՇԹՈՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՍԻՐԻԱՅԻ ԴԵՄ ՄԱԿ-Ի ԱԽ ԲԱՆԱՁևԸ
Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը կոչ է արել Ռուսաստանին պաշտպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով բանաձևը: Ինչպես հաղորդում ...ԼԻՏՎԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Փետրվարի 9-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Ռասա Յուկնեվիչիենեի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում ...ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՖԱԼՏԻՆ ԴՐԵԼ Է ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ ՆԿԱՐՆ ՈՒ ԱՆՑԵԼ ԴՐԱ ՎՐԱՅՈՎ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ վրացական ընդդիմությունը Թբիլիսիում անցկացրել է ակցիա՝ նվիրված 2006 թվականին սպանված Զուրաբ Վազագաշվիլիի հիշատակին:
Այդ ակցիային մասնակցել են նաև ...«ՍԻՐԻԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ ԴԻՄԵԼ Է ԻՐԱՆԻՆ». ՉԻՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը, վկայակոչելով չինական «Ժենմին ժիբաո» թերթը, հայտնում է, որ Սիրիան ռազմական օգնության խնդրանքով դիմել է Իրանին:
Սիրիան մասնավորապես Իրանին խնդրել է ուղարկել ...«ԲԱՐՍԵԼՈՆԱ»-Ն ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՀՆՉԵՂ 4 ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ. DAILY MIRROR
Կատալոնական «Բարսելոնա»-ն 2012 թվականի ամռանը կիրականացնի հնչեղ 4 տրանսֆերներ: Այդ մասին տեղեկացնում է Daily Mirror-ը:
Պարբերականի տվյալներով կատալոնական ակումբը պատրաստվում է անգլիական թիմերին զիջել ...ԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԷԻՆՔ, ՄՆԱՑԵԼ ԷՐ ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԸ. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԱԺ-ում հրավիրված ճեպազրույցներում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն անդրադառնալով ՕԵԿ-ի, «Ժառանգության» և ՀՀԿ-ի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամակցության հարցին՝ ...ԱՌԱՆՑ ՄԻ ՔՈՌ ԿՈՊԵԿԻ ԴԱՐՁԱ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ՕԵԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Այսօր ԱԺ-ում հրավիրված ճեպազրույցներում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը շնորհավորեց ՀՀԿ-ին, «Օրինաց երկրին» և «Ժառանգությանը ԵԺԿ-ին անդամակցելու առիթով:
«Ուզում ենք, որ Հայաստանն այնպիսի օրինական ...ԱՄՆ-ՈՒՄ 30 ՏԱՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌԵԱԿՏՈՐ ԿԿԱՌՈՒՑՎԻ
30 տարում առաջին անգամ ԱՄՆ-ում միջուկային ռեակտոր կկառուցվի 2016 կամ 2017 թվականին:
Դրա կառուցման պլանը հավանության է արժանացրել Միջուկային կարգավորման դաշնային հանձնաժողովը: Ռեակտորը կկառուցվի Ջորջիա ...ՔՆԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր առավոտյան Երևանը կաթվածահար է եղել առատ ձյան պատճառով: Բազմաթիվ քաղաքացիներ կամ մի կերպ են հասել իրենց աշխատավայրեր, կամ պարզապես չեն կարողացել հասնել: Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանն անզոր ...ԱՅՍՕՐ և ՎԱՂԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁՅԱՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Այսօր` փետրվարի 10-ին և վաղը գիշեր հանրապետության ողջ տարածքում, իսկ վաղը` փետրվարի 11-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ:Փետրվարի 12-ին ու 13-ին սպասվում է առանց տեղումների ...
ԱՄՆ-Ը ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՐԴԱՐ և ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԳԱ
ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼ ԼԱՅՆ ԿՈՆՏԵՔՍՏԸ
ՕԵԿ-Ը ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ. ՕԵԿ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 26-ԱՄՅԱ ԱՐՏԱԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՂ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ
OXFORD ANALYTICA. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ
ԱԼԻևԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԱՆՍԱՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ
ԹՈՒՐՔ ՍՐՏԱԲԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՍԱՐԿՈԶԻՆ ՍՏԱՆԱ ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾ
ՖԻԼԻՊԻՆՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՅՔԱՐԵՑ ՄԻՆՉև ՄԱՀ
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ՝ ԻՆՉՈՒ ԵՆ ԶԵԲՐԵՐԸ ԶՈԼԱՎՈՐ
ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ 2 ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ՝ ԿՐԵԴԻՏ ՔԱՐՏԵՐԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
ԻՐԱՆՆ ԱՐՁԱԿԵԼ Է «ՆԱՎԻԴ» ԱՐԲԱՆՅԱԿԸ
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՐԵԼ
- 440 Վախճանվեց Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիրը:
- 1828 Պարսկական շահի առաջարկությամբ պարսկական Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Այդ պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունները, ինչպես և ամբողջ Անդրկովկասը միացվեցին Ռուսաստանին:
- 1918 Թիֆլիսում բացվում է անդրկովկասյան սեյմը:
- 1935 Ծնվեց բժիշկ, գրող և լրագրող Զորի Բալայանը:
- 1939 Մահացավ Երուսաղեմի գրականագետ և բանասեր Թորգոմ Արքեպիսկոպոս Գուշակյանը:
- 1950 Թիֆլիսում մահացավ ականավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը: (Ծնվ. 1879թ.-ին):
- 1960 Ավարտվեց Ղարադաղ-Ղազախ-Երևան գազամուղի շինարարությունը: Երևանի Լենինի հրապարակում վառվեց գազի ջահը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

