
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱ ԱՍՏԾՈՒՆ
- Այն, որ մեզնից շատ քչերը կարող են իրենց լիարժեք քաղաքացի համարել, թերևս ակնհայտ է: Մեզնից ոմանք ձմեռվա այս ցրտի շրջանում զարտուղի համաձայնության են գալիս էլեկտրիկի կամ գազի գրասենյակի աշխատակցի հետ` սպառածի դիմաց քիչ վճարելու համար, ոմանք ջրաչափի վրա մագնիս են դնում, ոմանք թաքցնում են իրենց եկամուտները` հարկերից խուսափելու համար, ոմանք իրենց երեխաներին դաստիարակում են նրանց հնարավորինս ագրեսիվ և լկտի դարձնելու հեռանկարով` մտածելով, որ սա է իրական ճանապարհը, ոմանք կարող են երթուղայինում հանգիստ նստել, այն դեպքում, երբ տարիքով մեծը կամ կինը կամ հղի կինը կողքին հինգ տակ ծալված է, ոմանք կարող են անտարբեր անցնել կռվի տեսարանների մոտով, երբ հինգը ինքնադատաստանի են ենթարկում մեկին, ոմանք նախընտրում են պետավտոտեսուչին հազար դրամ տալով ազատվել ավելորդ բանավեճից, ոմանք վերցնում են այդ հազար դրամը, ոմանք ավելի մեծ կաշառքներ են վերցնում, ոմանք ավելի մեծ կաշառքներ են տալիս, ոմանք ընտրություն են կեղծում, ոմանք չեն ընդվզում այդ կեղծիքի դեմ, ոմանք ընդվզում են միայն այնքան, մինչև տեսնում են, որ այդ ընդվզման մեջ «քյար» չկա, ոմանք հետապնդում են ընդվզողներին` հանուն նախապես հայտնի «քյարի», ոմանք սրանց նկատմամբ հարգանք են տածում և նրանց հետ սեղան նստելը պատիվ են համարում, ոմանք նախանձում են վերջիններիս, և սափրագլուխների շարքերում հայտնվելու գործուն ջանքեր են գործադրում:

Շարադրվածը և այդօրինակ մյուս երևույթները, որոնց թվարկումը կարելի է անվերջ շարունակել, մի շղթայի տարբեր օղակներ են, իսկապես: Իսկ դա այն շղթան է, որի մեջ սեղմված է մեր քաղաքացիական գիտակցությունը, այն գիտակցությունը, որը մեզ պիտի ստիպի չանել վերը թվարկվածը, պիտի ստիպի հասկանալ, որ այդ ամենը քափ-քրտինքի մեջ կյանքի կոչելով` ինքներս մեր ապագան ենք ոչնչացնում, երբևէ մեզ լիարժեք մարդ զգալու մեր հնարավորությունը: Մարդ-սովիետիկուսից մարդ-քաղաքացի վերակերպման պրոցեսը մինչև այժմ մեր շրջանում լուրջ ընթացք չի ստացել: Իսկ մարդ-քաղաքացին մարդ-սովիետիկուսից տարբերվում է նախևառաջ պատասխանատվության զգացումով: Մարդ-քաղաքացին հասկանում է, որ իր երկրում տեղի ունեցող ամեն ինչի, բացարձակապես ամեն ինչի համար պատասխանատվություն է կրում նաև ինքը, և ինքն անձամբ իրավիճակը շտկելու, սխալը ուղղելու գործում դեր ունի, վճռական դեր: Մարդ-սովիետիկուսին այս զգացումը խորթ է. նա ընդամենը սպառող է` պետության տված հանձնարարականի, պետության տված աշխատավարձի, թոշակի, սննդի, գիտակցության և կրթության: Եվ այսօր դեռևս կենդանի սովետական նոստալգիայի պատճառը ամենևին էլ ցածր կենսամակարդակը չէ, այլ խորհրդային անհոգության մթնոլորտի վերացումը:
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ստեղծման օրից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա պատասխանատվություն է դրել, իսկ մենք` քաղաքացիներս, հրաժարվում ենք վերցնել այդ պատասխանատվությունը: Այո, խորհրդային տարիներին էլ մենք գնում էինք ընտրությունների, բայց նախապես գիտեինք, թե ով է ընտրվելու: Երրորդ հանրապետությունը մեր ուսերին պատասխանատվություն դրեց, ըստ որի մենք ոչ միայն պիտի որոշումներ կայացնենք, այլև երբեմն փողոցում, բարիկադների վրա, խրամատներում վտանգելով մեր կյանքն ու առողջությունը` պիտի պաշտպանենք այդ որոշումը: Եվ մենք մերժեցինք այս պատասխանատվությունը: Մենք մերժեցինք սա և պահանջեցինք, որ ընտրվողի անունը հայտնի լինի նախապես, և սովետական դեմոկրատական ցենտրալիզմին փոխարինելու եկավ իշխանական ՙդաբրոն՚: և այսօր էլ մենք շարունակում ենք մեր ջանքերը` մեր պատասխանատվության կենդանի մնացած պատառիկները ոչնչացնելու ուղղությամբ: Մենք կարծես սպասում ենք մի փրկիչի, որը կփրկի մեզ, կփրկի մեզ պատասխանատվությունից, ինչ-որ բան որոշելու պարտականությունից և մեր փոխարեն կորոշի ամեն ինչ: Ամեն ինչ: Բացարձակապես ամեն ինչ: Եվ սրա արտահայտությունն է այն, որ Սերժ Սարգսյանը ընտրվում է ԵՊՀ խորհրդի նախագահ, իսկ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում Երևանի տնտեսագիտական համալսարանում: Երկրիս պրոֆեսորադասախոսական կազմը, որին ընդունված է համարել մտավորականության սերուցք, ոչ միայն հրաժարվում է ստանձնել սեփական «կրթական օջախի» կառավարման պատասխանատվությունը, հրաժարվում է նաև կիսել այդ պատասխանատվությունը:
Կարճ ասած, հրաժարվում է որևէ պատասխանատվությունից և Սերժ Սարգսյանին գրեթե ծնկաչոք խնդրում է, որ նա բոլոր համալսարանականներ հորջորջվողների փոխարեն որոշի ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ, և իրենք լինեն ընդամենը հնազանդ կատարողի դերում, ինչպես, ըստ էության, եղել են միշտ: Իսկ այս մտավորականության առաջնորդած քաղաքացին ընտրություններում հինգ հազար դրամով իր ձայնը վաճառելիս ամենևին էլ սոցիալական դրդապատճառներով չի առաջնորդվում: Նա հո լավ գիտի, որ հինգ հազար դրամը իր խնդիրներից և ոչ մեկը չի լուծելու, չի լուծելու նաև տասը հազար, 20 հազար դրամը: Իր քվեի դիմաց հինգ կամ չգիտեմ քանի հազար դրամ վերցնելով` նա ընդամենը հրաժարվում է պատասխանատվությունից, մտածելու, հասկանալու, որոշում կայացնելու պատասխանատվությունից:
Նույնպես և դատավորը, որ առանց նախագահականից ստացած զանգի վճիռ չի կայացնում, ընդամենը հրաժարվում է մտածելու, հասկանալու, որոշում կայացնելու պատասխանատվությունից, նույնպես և լրագրողը, որ առանց հրահանգի բառ չի արտասանում, հրաժարվում է մտածելու, հասկանալու, որոշում կայացնելու պատասխանատվությունից, նույնպես և Սերժ Սարգսյանը, որ արդեն իսկ առավոտ ծեգին ամփոփում է այդ օրը կայանալիք ընտրությունների արդյունքները` հրաժարվում է մտածելու, հասկանալու, որոշում կայացնելու պատասխանատվությունից, որովհետև չունենալ իշխանություն, նշանակում է բաց լինել մեղադրանքների առջև, նշանակում է լինել պատասխանատու արածի ու չարածի համար: Իսկ հրաժարվել պատասխանատվությունից, նշանակում է հրաժարվել քաղաքացի լինելուց, որովհետև քաղաքացիությունը իրավունքների և պարտականությունների ամբողջություն է: և շատերը մարդկանց կոչ են անում օգտվել իրենց իրավունքներից` մոռանալով, որ իրավունքներից օգտվել կարելի է այնքանով, որքանով կատարում ես պարտականություններդ, որքանով կրում ես պատասխանատվությունը քո երկրում այս կամ այն իրավունքի կիրառելիության աստիճանի համար: և ուրեմն, Հայաստանի այսօրվա ծանր իրավիճակի առանցքային պատճառներից մեկն էլ այն է, որ մեզ` ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցողներիս, միավորում է ոչ թե ընդհանուր քաղաքացիությունը, այլ համընդհանուր հրաժարումը քաղաքացիությունից:
Եվ մեր երկրի առաջ կանգնած թիվ մեկ խնդիրը իսկապես վերադարձն է դեպի քաղաքացիություն, դեպի քաղաքացիական գիտակցություն, ասել է թե` պատասխանատվության համընդհանուր զգացում, երբ մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ ամեն ինչ կախված է հենց իրենից, իրականությունը ընկալելու և գնահատելու իր ընդունակությունից, վճռական պահին գործելու, զոհելու և զոհվելու իր պատրաստակամությունից և ընդունակությունից: Սրա մեջ է Հայաստանի փրկությունը, միմիայն սրա մեջ: Եվ հենց այստեղ էլ կուզենայինք ավարտել մեր միտքը, հերթական դադարը տալ` այդպես էլ բուն հարցին չպատասխանած: Իսկ հիմնական հարցը հետևյալն է. ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ քաղաքացին: Ուզում ենք առայժմ խուսափել այս հարցի պատասխանը հրապարակելու պատասխանատվությունից, բայց և հասկանում ենք, որ այլևս այդպես վարվել չի կարելի, այլապես վերը շարադրվածը ամբողջությամբ անիմաստ կդառնա: և ուրեմն, ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ քաղաքացին: Այս հարցին պատասխանելու ամենատրիվյալ ճանապարհը վերը շարադրված տրամաբանությունը վերաշարադրելն է:
Այսինքն, ասել, որ ՀՀ քաղաքացին պետք է լինի պատասխանատու, կատարի իր պարտականությունները և օգտվի իր իրավունքներից: Բայց սա շատ ընդհանուր և գործնական նշանակություն չունեցող բանաձև է: Կարելի է ավելի կոնկրետացնել և ասել, որ ՀՀ քաղաքացին չպետք է կաշառք տա և չպետք է կաշառք վերցնի, չպետք է խուսափի հարկերից, պետք է իր երեխային դաստիարակի հանդուրժող և քաղաքավարի, պետք է խուսափի հոսանք կամ գազ գողանալուց, ընդհանրապես գողանալուց և այլն և այսպես շարունակ: Բայց սա էլ հարցի պատասխանը գտնելու ճիշտ ճանապարհ չէ, որովհետև նախ բոլոր դեպքերը չես նախատեսի, և հետո, եթե անգամ նախատեսես, ասածը լինելու է ընդամենը մի սովորական թերթի ասած, որին շատերը կարող են լուրջ չվերաբերվել, իսկ շատերին դա իրավացիորեն կզայրացնի: Ո՞վ եք դուք, որ մեզ փորձում եք բացատրել, թե մենք ինչ պետք է անենք՚,- իրավացիորեն կասեն նրանք: Ու նաև այս պատճառով, մենք պատասխանատվություն ենք զգում և «Ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ քաղաքացին» հարցին պատասխանում ենք կարճ` նա պետք է հավատա Աստծուն:
Նա պետք է հավատա Աստծուն, որովհետև միայն Աստծուն հավատացող մարդը կմտածի կաշառք վերցնելուց և անմեղին բանտ ուղարկելուց առաջ: Միայն Աստծուն հավատացող մարդը կմտածի հոսանք ու գազ գողանալուց, հինգ հազար դրամով հոգին ու ձայնը վաճառելուց առաջ: Միայն Աստված կարող է մարդուն ետ պահել ուրիշին ունեզրկելու, ուրիշին նվաստացնելու, ուրիշին ոչնչացնելու այսօր արդեն Հայաստանում առօրյա դարձած գայթակղությունից: ՀՀ քաղաքացին պետք է վախենա Աստծուց, որովհետև միայն Սոդոմի և Գոմորի օրինակը նրան կարող է ետ պահել այն պղծությունից, որի մեջ մենք ապրում ենք ամեն օր, երբ ընտանիքը ընդամենը դառնում է այլընտրանքային, ավելի ճիշտ` ցուցադրական արժեք, երբ կինը ստրուկը չէ իր ամուսնու, և ամուսինը տերը չէ իր կնոջ:
ՀՀ քաղաքացին պետք է աղոթի ամեն օր և զորանա իր հավատի մեջ, որովհետև պետություն կառուցելու համար նավթ չէ հարկավոր, ոչ էլ ոսկի, ոչ էլ արծաթ, ոչ էլ խողովակաշար կամ երկաթուղի, այլ ընդամենը մանանեխի կես հատիկի չափ հավատ, հավատ առ Աստված: ՀՀ քաղաքացին պետք է սիրի Աստծուն: և այս ամենը ՀՀ քաղաքացին պետք է անի առանց ցուցամոլության, այնպես, ինչպես ուսուցանում է Հիսուս Նազովրեցին: ՀՀ քաղաքացին պետք է կարդա Նոր Կտակարան և Աստվածաշունչ և պետք է կարողանա վերցնել հասկանալու, մտածելու, որոշումներ կայացնելու պատասխանատվությունը:
ՀՀ քաղաքացին պետք է սիրի Հայ առաքելական եկեղեցին և պետք է թույլ չտա, որ այն շարունակի ընկնել, որ այն շարունակի գլորվել դեպի անդունդը: ՀՀ քաղաքացին պետք է իր հայրենիքը, իր եկեղեցին ու իր հոգին փրկի կործանումից: Նա պետք է հասկանա, որ Փրկիչը քնած է իր մեջ, և որ ինքը պետք է արթնացնի իր մեջ քնած Փրկիչին:
ԻՐԱՆՈՒՄ ՄԵԿ ԱՄՍՈՎ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՌՈՒԶԳՅԱՐ» ԹԵՐԹԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում մեկ ամսով կասեցվել է «Ռուզգյար» թերթի գործունեությունը: Այդպիսի որոշում է ընդունել Թեհրանի քաղաքային դատախազությունը:
Դրա պատճառը փետրվարի ...ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅՈՒՄ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ՇԵՆՔ Է ՓԼՈՒԶՎԵԼ
Այսօր առավոտյան Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում բարձրահարկ շենք է փլուզվել: Ամենայն հավանականությամբ` փլատակների տակ մարդիկ են մնացել: Այս մասին հաղորդում է եգիպտական Youm7 ինտերնետ ռեսուրսը:
Ալեքսանդրիայի ...OXFORD ANALYTICA. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ
Oxford Analytիca պարբերականի վերջին համարում ընդարձակ վերլուծական է տպագրվել ՀՀ զինված ուժերի վերաբերյալ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.«Դեդովշինան» կարող է կործանել ռազմական բարեփոխումները ...«ՇԱՀՈՒՄՅԱՆ-2» ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻԱԿ
Փետրվարի 4-ին, ժամը 18.50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող «Շահումյան-2» գերեզմանատանը տղամարդու դիակ կա:
Ոստիկանությունից «Առաջին ...ՔԼԻՆԹՈՆԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՑ
Այցով Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկրի իշխանություններին կոչ է արել դիվերսիֆիկացնել իր ածխաջրածնային հումքի պահեստները: ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն առաջին հերթին ...15 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Փետրվարի 5-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արմեն Օհանյանին, որը 1997 թ. հունվարի 24-ից, շուրջ ...ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՓՈԽԵԼ ՀԱՅԿ ԳևՈՐԳՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆՏՐՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
Հայկ Գևորգյանի քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը քիչ առաջ որոշում է կայացրել փոխել Հայկ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը և ազատ արձակել վերջինիս:
Որոշման ...ԵՐևԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՎՐԱԵՐԹ` ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ
Փետրվարի 5-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Գյումրի ճանապարհին դիակ կա:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները ...ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՓԼՈՒԶՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ . ԿԱՆ ԶՈՀԵՐ
Փլուզվել է Պակիստանի Լահոր քաղաքի դեղագործական գործարանի տանիքը, և առնվազն 50 մարդ հայտնվել է տանիքի բեկորների տակ,- տեղեկացնում է DawnNews-ը:
Ըստ ունեցած տվյալների՝ տանիքի փլուզման պատճառը գազի պայթյունն ...ՍԽԱԼ ՍՏԱՐՏ ԿԱՄ ԻՆՉՈՒ ԱՌԱՋ ՉԵՆՔ ԳՆՈՒՄ
Վերլուծաբան Արծրուն Պեպանյանը E էլեկտրոնային ամսագրի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մի կերպ հասավ փետրվար` փողահատ, հուսահատ, ընտրությունների արհավիրքը առջևում։ ...ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ Ս. ՆԻԻՆԻՍՏՈՆ
Ֆինլանդիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթանակ է տարել Սաուլի Նիինիստոն: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 63%-ը,- տեղեկացնում է Reuters-ը: Նրա մրցակից Պեկկա Հաավիստոն վաստակել է ձայների ...ՕԵԿ-Ը ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ. ՕԵԿ
ՕԵԿ-ը նախագահական ընտրություններին պաշտպանելու է գործող նախագահին. կուսակցությունը հավատարիմ է իր որոշմանը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե ...«ՄԱԿ ԱԽ-Ն ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՐևՄՏՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ԱՐևՄՏՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԱՀԱԲԵԿԵԼՈՒ ԳՈՐԾԻՔԻ». ՍԱԼԵՀԻ
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին երեկ Թեհրանում տեղի ունեցած կառավարական նիստի ժամանակ ողջունել է ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի վրա Ռուսաստանի ...ՕԵԿ-ԻՆ ԽԱՆԴՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ԱՅԼ ՆԱև ԻՇԽԱՆԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ. ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վստահ է, որ կալանքի տակ պահվող ՀԺ լրագրող Հայկ Գևորգյանին ազատ են արձակելու: Նման վստահություն նա հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Փոքրիկ վթար ...Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՂՈՂԱՆՋՈՒՄ ԶԱՆԳԸ
Կենտրոն և Նոր Մարաշ համայնքների Ընդհանուր իրավասության դատարանում կայացված որոշումը, որով Հայգ Գևորգյանը եռօրյա կալանքից հետո ազատ է արձակվում քաղաքից չբացակայելու ստորագրությամբ, կարելի է համարել ողջախոհության ...ԺԵՐԱՐ ԴԵՊԱՐԴՅԵՆ ԿՄԱՐՄՆԱՎՈՐԻ ՍՏՐՈՍ ԿԱՆԻՆ
Ռեժիսոր Աբել Ֆերրարան հաստատել է տեղեկատվությունը, որ ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեբարդյեն ԱՄՀ-ի նախկին ղեկավար Ստրոս Կանին նվիրված ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսին: Այս մասին հայտնում է The Hollywood ...ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ԿՐԿՆԱԿԻ ԿՐՃԱՏԵԼ Է ԻՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԸ
Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքմենստանը կրկնակի կրճատել է Իրանին հատկացվող գազի ծավալը: Իրանին օրական հատկացվող գազի ծավալը 20 միլիոն խորանարդ մետրից նվազեցվել է մինչև 10 ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՋԵՌՈՒՑՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության ...ԲՐԵՅՎԻԿԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԻՐԵՆ
Նորվեգիայում կրկնակի ահաբեկչության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկն այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պահանջել է անմիջապես ազատ արձակել իրեն: Այս մասին հաղորդում է Agence France-Press-ը:
Այսօր Օսլոյի ...ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԳԹԿ ՏՆՕՐԵՆԸ
...ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐՆ ԸՆՏՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ԴԻԿԵՆՍՅԱՆ ՀԵՐՈՍԻՆ
Բրիտանացիները անվանել են իրենց ամենասիրելի դիկենսյան կերպարին: Դա Էբենզեր Սկրուջն է` Չարլզ Դիկենսի «Սուրբծննդյան երգ» ստեղծագործությունից:
Ինչպես գրում է The Guardian պարբերականը, Սկրուջը առաջատար է ...ԳԱԶԻ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՍԱԿԱԳՆԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ. ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆ
Այսօր Ազգային ժողովի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը, ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցադրման, որ գազի, ...ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ԵՐԿՈՒ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ
Բուլղարիայում ավարտվեց «Դան Կոլով» և «Նիկոլա Պետրով» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև ազատ և հունահռոմեական ոճի հայ ըմբիշները:
Հունահռոմեական ոճի ըմբիշների 66 կգ քաշայինների եզրափակիչում Արամ ...ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԴԵՐԵՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
2012 թ. փետրվարի 7-ին՝ ժամը 15:00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում /հասցե՝ ք. Աբովյան, թիվ 1 նիստերի դահլիճ/ նշանակված է Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ...ԻՆՉԻ ՄԵՋ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հայաստանի զինված ուժերում հերթական զինծառայողն է սպանվել դիրքերում: Առայժմ հայտնի չէ, թե ինչի հետևանքով է զինծառյողը մահացու վիրավորվել: Իսկ մեկ այլ զինծառայողի մահվան առիթով էլ հարուցվել է քրեական գործ՝ ...ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԲԱՔՈՒ ԳՆԱ «ԴՈՐԻԱՆՍԸ»
«Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցությունը Հայաստանին միայն օգուտ է բերելու, ընդ որում՝ պետք է ընտրվի լավագույն մասնակիցը, որը կարող է բավարարել բոլոր չափանիշները. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման ...ԱԶԱՐՈՎԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ «ԳԱԶՊՐՈՄԻՆ»
Ըստ «Ուկրաինայի նավտոգազի» տված տեղեկության՝ իրենք կրճատել են ռուսական գազի օգտագործումը, որպեսզի Ռուսաստանը կարողանա Եվրոպա գազ մատակարարել ամենաբարձր մակարդակով, և առավելագույնս մեծացրել են բնական գազի ...ՈՐՔԱՆ ԿԿՈՐՑՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿԻՐ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՖՈԼՏԻ ԴԵՊՔՈՒՄ. ՀԱՇՎԵԼ Է BUSINESS INSIDER-Ը
Ընթացիկ տարվա մարտին Հունաստանն իր վարկատուներին պետք է վճարի մուրջ 15.5 մլրդ եվրո, հակառակ դեպքում երկիրը ստիպված կլինի դեֆոլտ հայտարարել: Business Insider-ը հաշվել է, թե որքան կկորցնի յուրաքանչյուր ...ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԱԶԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ ՈՒ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՒՅՔՈՎ
Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչներն ունեն հաճելի ու հարմարավետ վայր համայնքային հանդիպումների, համերգների, սպորտային ու մշակութային խմբակների, ինչպես նաև համայնքի բնակիչների կյանքում կարևորություն ...ՄԵԴՎԵԴևԸ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ԽԵԼԱԳԱՐ»
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված է եղել ուժեղացնել Աբխազիայում ու Հարավային Օսիայում իր ռազմաբազաները, քանի որ Վրաստանը չի դադարեցնում միլիտարիզացման ...ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻԻՑ
Երուսաղեմի հայերին թույլ չեն տալիս օգտվել հայկական թաղամասին պատկանող ավտոկայանատեղիից, որի դեմ հայերը բողոքում են: Այս մասին Երուսաղեմից «Առաջին լրատվական»-ին մանրամասներ հայտնեց հայր Բագրատը:
Նա նշեց, ...ՀՀԿ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ՀՀԿ խորհրդի նիստում կոալիցիոն նոր հուշագրի կնքման շուրջ քննարկումներ չեն եղել, միաժամանակ, քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական ...ԻՄ ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ԵՂԵԼ Է ԵՐԳԸ. ՌՈՒԲԵՆ ՄԱԹևՈՍՅԱՆ
Ռուբեն Մաթևոսյանն այս տարի դարձավ 70 տարեկան: Վաղը «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա նրա 70-ամյակին և ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Համերգը կազմակերպել ...ԱՌԱՆՑ ԵՐԻԿԱՄՆԵՐԻ ԾՆՎԱԾ ԱՂՋԻԿԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Է ԻՐ 27-ՐԴ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ
10-ամյա աղջիկը, ով ծնվել էր առանց երիկամների և ենթարկվել էր 27 մեծ վիրահատությունների, այժմ տոնում է իր վերջին վիրահատության արդյունքները։
Daily mail-ը գրում է, որ բրիտանացի Ալիս Սքիները ծնվել էր առանց ...ԴԻԱԲԵՏԻԿՆԵՐԻ ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՌԱԿԻ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ
«Եթե մայրն ունի շաքարախտ, ապա հավանականությունը, որ կծնվի արատավոր երեխա, ավելանում է 4անգամ»,- ասում են գիտնականները։
Այս ուսումնասիրությունը տպագրվել է «Դիաբետոլոգիա» ամսագրում, ուսումնասիրվել են ավելի ...ՆԱԽԿԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻՆ ՍՊԱՆԵՑԻՆ 200 ԵՎՐՈՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Բելգիացի նախկին ֆուտբոլիստ Բրունո Տոելենը սպանվել է Բրյուսելում: 47-ամյա Տոելենը դանակի երեք հարված է ստացել պարանոցին` Բելգիայի մայրաքաղաքի «Նոր Կարդինալ» սրճարանի կողոպուտի ժամանակ: Մարդասպանը կարողացել ...ՖԵՐԳՅՈՒՍՈՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ 21-ՐԴ ԴԱՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ամեն տարի անցկացնում է հարցում` աշխարհի լավագույն մարզչի որոշման նպատակով: Յուրաքանչյուր տարվա քվեարկությունից հետո մարզիչների քվեները ...ԱՄՆ-Ի ԱՎԻԱԿԻՐԸ ՄԻՆՉ ՊԱՐՍԻՑ ԾՈՑ ՄԵԿՆԵԼԸ ԿՎԱՐԺՎԻ ՀՈՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑԻ «ԵՐԿՎՈՐՅԱԿԻ» ՎՐԱ
Newsru.com-ը գրում է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածող խումբը՝ Enterprise ատոմային ավիակիրի գլխավորությամբ, որը պետք է Պարսից ծոցի շրջան ժամանի մարտին, զորավարժություններ է անցկացնում Ֆլորիդայի ...ՕԲԱՄԱՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի կենտրոնական բանկի նկատմամբ` այսպիսով փորձելով մեծացնել ճնշումն Իսլամական Հանրապետության տնտեսության վրա և կանխել միջուկային ծրագրի զարգացումը:
AFP-ն ...FACEBOOK-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՆԱև ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ
Սոցիալական ցանցերի հսկա Facebook-ը պատրաստվում է մարտ ամսին գովազդներ ներկայացնել նաև բջջային հեռախոսների օգտատերերին:
Daily Mail-ը գրում է, որ ընկերութունն արդեն առաջարկները քննարկել է գովազդային գործակալությունների ...ԱՄՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԿԱՅԱՑՆԻ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՄՆ վերաքննիչ դատարանը երեքշաբթի օրը դատավճիռ կկայացնի Կալիֆոռնիայի` միասեռականների ամուսնությունն արգելող օրենքի սահմանադրական լինելու վերաբերյալ:
Կալիֆոռնիայում գործող օրենքը, ըստ որի՝ արգելվում է միասեռականների ...«ՌԵԱԼ»-Ի ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԱԳՈՒԵՐՈՅԻՆ
Իսպանական Marca թերթն իր ընթերցողների շրջանում կազմակերպել է հարցում, որպեսզի պարզի, թե երկրպագուներն ում են ցանկանում տեսնել «Ռեալ»-ի կազմում, եթե Գոնսալո Իգուաինը որոշի լքել «արքայական ակումբ»-ը:
Հիշեցնենք, ...ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՄՈՏԵՑՐԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲԸ
Lenta.ru-ն գրում է, որ Եգիպտոսում նախագահների թեկնածուների գրանցման սկիզբն ապրիլի 15-ից տեղափոխվել է մարտի 10-ը: Այս մասին, հղում կատարելով պաշտոնատար անձանց հայտարարություններին, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես ...BLACK SABBATH-Ը ԿՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԻ ԱՌԱՆՑ ԹՄԲԿԱՀԱՐԻ
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Black Sabbath խումբը կշարունակի ալբոմի ձայնագրումը և շրջագայության նախապատրաստումը՝ առանց թմբկահար Բիլ Ուորդի։ The Telegraph-ը հաղորդում է, որ անցած շաբաթ նա հրաժարվել է մասնակցել ...ԵՎՐՈԳՈՏԻՆ ԿՓՈՐՁԻ ՄԻՆՉև ՄԱՐՏ ՓՐԿԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ
ԵՄ պաշտոնյաներն այսօր ասել են, որ եվրոգոտու երկրները փորձում են մինչ մարտ ամիսն ավարտել Հունաստանի տնտեսության փրկությանն ուղղված երկրորդ փաթեթի քննարկումը` այդ կերպ փորձելով երկրի տնտեսությունը զերծ ...
ԱՐՏԵՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ևՍ ԿԱՐՀԱՄԱՐՀՎԵՆ
ԱՅԴ ՓՈՒԼԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՎՈՎ ԱՆՑՆԵՆՔ. Վ. ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
ԵՄ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌևՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԻՑ. ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՐԲԱՐԱ ՊՐԱՄԵՐԻ ՀԵՏ
«ԱՐԱԲԱԿԱՆ» ԴԱՍԵՐԸ
ԵՍ ԺԽՏՈՒՄ ԵՄ, ԻՆՁ ՁԵՐԲԱԿԱԼԵՔ. ԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 26-ԱՄՅԱ ԱՐՏԱԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ
ԱՌԱՋԻՆ ԽՈՐՏԱԿՎՈՂԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ
OXFORD ANALYTICA. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ
«ԵՍ ՎԱՂՈՒՑ ԵՄ ՃԱՆԱՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԷՐԴՈՂԱՆ
ՊՆ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ` ՄՈՒԹ ԳՈՐԾԱՐՔ. ՄԱՄՈՒԼ
ՖԻԼԻՊԻՆՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՅՔԱՐԵՑ ՄԻՆՉև ՄԱՀ
«ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՕԲԱՄԱՅԻՆ ՀԱՅՏՆԵԼ Է ԻՐ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ». ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԻՐԱՆՆ ԱՐՁԱԿԵԼ Է «ՆԱՎԻԴ» ԱՐԲԱՆՅԱԿԸ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

