
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
- Շարունակելով ներկայացնել ազգային քաղաքական ավանդույթների վերաբերյալ մեր ակնարկը` այս անգամ հարկ ենք համարում անդրադառնալ փառահեղ մեկ այլ տոհմի` Մամիկոնյանների քաղաքական ավանդույթներին:

Վերջիններս, գումարվելով Բագրատունիների և Արծրունիների թողած քաղաքական ավանդույթներին, մեզ են ցուցանում ներկա քաղաքական կյանքում Հայ ազգային կոնգրեսի «դավանած» քաղաքական մշակույթի առավելությունը ղարաբաղյան կլանի «ամայացնող» ալբանական բարքերի նկատմամբ:
Մամիկոնյաններ
Հայոց միջնադարյան քաղաքական ավանդույթը Մամիկոնյանների ծագումը տալիս էր Ճենաստանից (Չինաստան)` Հայաստան գալը վերագրելով Ք.հ. 3-րդ դարում: Պատմագիտության մեջ առավել ընդունված է, որ Մամիկոնյանների ծագման ավանդույթում Ճենաստան տեղորոշման տակ թաքնված է պատմական Ճանիք երկրամասը, որը գտնվում էր Տրապիզոնից Բաթում ընկած հատվածում:Աղբյուրներում Մամիկոնյանների վաղ գործունեության վերաբերյալ տվյալներ փաստացի վկայված են միայն Արշակունիների թագավորության մինչքրիստոնեական շրջանից: Ամենայն հավանականությամբ հայոց գահին պարթև Արշակունիների հաստատումից հետո (Ք.հ. 1-ին դար), երբ երկրում ձեռնարկվեցին պետական վերափոխումներ, Տրդատ Ա-ն հայոց ռազմուժի գլուխ է կանգնեցրել Արշակունիներին հավատարիմ հայտնի մի զորավարի (պատմությանը հայտնի են Մամիկոնյանների տոհմական Վասակ անունով պարթև մի քանի զորավարներ), որը նախահայր է դարձել Մամիկոնյանների համար: Ք.հ. 3-րդ դարում Իրանում Սասանյանների իշխանության գալուց հետո, երբ սրվեցին հարաբերությունները հայոց Արշակունիների ու պարսից Սասանյանների միջև, Մամիկոնյանները, որպես երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարներ` սպարապետներ, անմնացորդ նվիրվեցին Հայաստանի պաշտպանության գործին: Մինչև 428թ. Արշակունյաց թագավորության բարձումը, նրանք արտաքին քաղաքական կյանքում հանդես էին գալիս որպես Արշակունիների գահի հավատարիմ պաշտպաններ, իսկ ներքին քաղաքական կյանքում նախարարական տոհմերի և արքայատան միջև պարբերաբար սրվող հարաբերություններում` հավասարակշռության պահպանման երաշխավորներ: 4-րդ դարում Մամիկոնյան բոլոր սպարապետները` Արտավազդը, Վաչեն, Վասակը, Մուշեղը, Մանվելը, քաջարի, անձնվեր, պատվախնդիր գործիչներ էին: Մի կողմից` նրանք, արհամարհելով Արշակունիներից սպասվելիք պատիժները, ստանձնում էին արքունի հալածանքներից առանձին նախարարական տոհմերի (Գնունի, Ռշտունի ևն) պաշտպանության գործը: Իսկ մյուս կողմից` հենց Արշակունիներին ու նրանց գահը պաշտպանելով, իրենց կյանքը չէին խնայում պարսից ռազմաքաղաքական միջամտությունների ժամանակ: Մամիկոնյանների խիզախության ու անձնազոհության մի օրինակ է սպարապետ Վասակի և պարսից Շապուհ արքայի միջև տեղի ունեցած երկխոսության ներկայացումը:Վասակը, որ երկար տարիներ մեծ անախորժություններ էր պատճառել պարսիկներին, վերջապես խաբեության արդյունքում գերի է ընկնում Շապուհի ձեռքը: Շապուհը դիմում է հայոց սպարապետին. «Աղվե՛ս, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր,...հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»: Քաջարի զորավարը պատասխանում է. «Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ` աղվե՞ս: Բայց մինչ ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս` մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»: Գոռոզ արքան զարմացած, բացատրություն է խնդրում: Հայոց սպարապետը, մինչ պատվով իր մահը ընդունելը, աներկյուղ մեկնում է, որ երկու լեռները Պարսկաստանն ու Հռոմն էին, որոնց բախտը իրենից էր կախված:Մամիկոնյանները 4-րդ դարում սերտ կապերի մեջ էին Գրիգոր Լուսավորչի տան հետ: Արտաքին և ներքին քաղաքականության հարցերում այդ երկու տոհմերը մշտապես գործակցում էին և սովորաբար ցուցաբերում հռոմեական (բյուզանդական) կողմնորոշում: 5-րդ դարի առաջին կեսին` կաթողիկոս Սահակ Պարթևի մահից հետո, Լուսավորչի տան կալվածքները դարձան Մամիկոնյանների տոհմական սեփականությունը, քանզի սպարապետ Համազասպը (Ավարայրի հերոս Վարդան Մամիկոնյանի հայրը) ամուսնացել էր կաթողիկոսական տան միակ ժառանգ Սահականույշի հետ: Այդ տարածքային ձեռքբերումների արդյունքում Մամիկոնյանները կարողացան մոտ երկու դար առաջ անցնել մրցակից մյուս նախարարական տոհմերից:Արշակունյաց թագավորության անկումից հետո, Մամիկոնյանները լծվեցին ազատագրական պայքարի գործին: 5-րդ դարի կեսերին, Պարսից տերության դեմ պայքարում, սպարապետ Վարդան Մամիկոնյանը սխրանքներ գործեց: Իսկ դարավերջին Վահան Մամիկոնյանը, քաջությունից բացի, ցուցաբերեց նաև քաղաքական լայնախոհություն:6-8-րդ դարերում Մամիկոնյանները շարունակեցին իրենց տոհմի զինվորական փառապանծ ավանդույթները` հայ ժողովրդի կյանքում թողնելով ազատագրական պայքարի նվիրյալ բազմաթիվ զորավարների անուններ: Բոլոր այդ գործիչները Սասանյան, Բյուզանդական, Արաբական տերությունների դեմ ծավալած ռազմական գործողություններում առանձնացան անվեհեր, սկզբունքային, անձնազոհ հայրենասերի և ռազմարվեստի հմուտ գիտակի հատկանիշներով: Հենց նշված հատկանիշներն էլ պատճառ հանդիսացան, որ Բյուզանդական կայսրությունը Մամիկոնյաններին հետզհետե սկսի ներգրավել կայսերական ծառայության ոլորտ` Բյուզանդիայում նրանց հատկացնելով պատիվներ ու կալվածքներ: Կայսրության նման գործունեության հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ Մամիկոնյան իշխանները քրիստոնեական հավատի հանդեպ մեծ սեր էին տածում, որը բացառում էր նրանց կայուն գործակցությունը պարսիկների ու արաբների հետ: Արաբական խալիֆայության դեմ 774-775թթ. ապստամբության անհաջող ավարտից հետո Մամիկոնյանների դիրքերը Հայաստանում շատ թուլացան: Եթե ապստամբության պարագլուխներից Արտավազդ Մամիկոնյանը, անցնելով կայսերական ծառայության, նշանակվեց բանակաթեմի ղեկավար, ապա մյուս հայտնի Մամիկոնյաններն այդ և հաջորդող տարիներին զոհ գնացին արաբների հակաապստամբական և իսլամ ընդունած Մերուժան Արծրունու դավադիր ձեռնարկումներին: Այդուհետ Մամիկոնյանները Հայաստանում կորցրեցին իրենց նշանակալից քաղաքական դիրքերը, սակայն շարունակեցին հանդես գալ որպես նվիրյալ պետական գործիչներ:9-րդ դարում Մամիկոնյաններից հայտնի էին Քուրդիկ իշխանը և նրա որդի Գրիգորը, իսկ 11-րդ դարում Թոռնիկ Մամիկոնյանը: Վերջինիս ժառանգները, որոնք կրեցին արդեն Թոռնիկյաններ տոհմանունը, Սասունում իրենց իշխանությունը պահպանեցին մինչև 12-րդ դարի վերջը` քաջության նորանոր օրինակներ պարգևելով Մամիկոնյանների պատմությանը:Մամիկոնյանների մեկ այլ ճյուղ 11-13-րդ դարերում իր իշխանությունն էր հաստատել Լոռվա շրջանում (Դսեղում և շրջակա գյուղերում): Այս ճյուղի հիմնադիրը Համազասպ Մամիկոնյանն էր (11-րդ դարի վերջ), ով սերում էր Տայքի Մամիկոնյաններից: Վերջինիս ժառանգները, մասնակցելով Իվանե և Զաքարե եղբայրների ազատագրական պատերազմներին, խոշոր դեր խաղացին Զաքարյանների իշխանությունում: 13-րդ դարում հայտնի պետական գործիչներից էին մանդատուրթուխուցես Համազասպը, Մարծպանը, իսկ եկեղեցական գործիչներից` Հաղպատի առաջնորդ Համազասպը և Հովհանավանքի առաջնորդ Համազասպը:13-րդ դարի կեսերին Համազասպյան-Մամիկոնյանների մի ճյուղը հաստատվեց Ուրծ (Ուրծաձոր) գավառում (Վեդի գետի վերին հոսանք): Գրիգորի և նրա որդի Մամիկոնի իշխանության տարիներին նրանց տերույթները բավական ընդարձակվեցին: Այդուհետ Մամիկոնյանների քաղաքական ավանդույթները կարևոր օրինակ էին ծառայելու այս գավառի բնակչության շրջանում և սերնդեսերունդ փոխանցվելով, հասնելու էին մինչև մեր օրեր:Կարելի է արձանագրել, որ Արարատի շրջանում (պատմական Ուրծաձոր գավառ) ծնված Սարգսյան եղբայրների ոգեկան կորովն ու կամային վարքը հենվում («ծագում») են հարյուրամյակներ կիրառություն գտած և վերևում ներկայացված Մամիկոնյանների քաղաքական ավանդույթների վրա (ավանդույթներից): Ըստ այդմ նշմարելի է նաև, որ Վազգեն և Արամ Սարգսյաններն իրենց կերպարների ձևավորման գործում ենթագիտակցորեն առաջնորդվել (առաջնորդվում) են Մամիկոնյան իշխանների կիրառած կայուն վարքակարգով, որտեղ առաջնային հատկանիշներ են խենթական հայրենասիրությունը, սխրագործ անձնազոհությունը և ասպետական վեհանձնությունը:5-րդ դարում հերթական պատերազմական վայրիվերումների շրջանում Վարդան Մամիկոնյանը արտասանեց հետևյալ խոսքերը. «Սրի երկյուղը անծանոթ է մեր տոհմին, և մեզնից ոչ մեկը և ոչ մի ժամանակ մի կողմ չի քաշվել սրի ահից: Եվ թե ինչպես ավելի բարի ընկերի մասին ենք հոգացել, քան մեր անձի, բոլորին հայտնի է»:Ավարայրի հերոս իշխանի այս կարճ խոսքերում համառոտ ներկայացված է Մամիկոնյանների նախարարական տոհմի հոգեբանական նկարագիրը (որով և` գլխավոր քաղաքական գիծը): Վազգեն Սարգսյանի` որպես աներկյուղ նվիրյալ գործչի օրինակով, ում ժողովուրդը պատվեց «սպարապետ» կոչումով, տվյալ քաղաքական գիծը ներկայանում էր նաև մեր նորագույն պատմության շրջանում: Հայաստանյան ներկա քաղաքական մշակույթում ևս` ի դեմս Արամ Սարգսյանի, դժվար չէ նկատել մի գործչի, ով շարունակում է Մամիկոնյանների անձնազոհության, անձնվերության, պատվախնդրության վրա հիմնվող քաղաքական ավանդույթները:Հ. Գ. Խիստ քննադատներիս կխնդրեմ հոդվածաշարում քննարկված տոհմերի ու գործիչների միայն ներկայացված բնորոշիչներով (դրական կամ բացասական) չբնութագրել այդ տոհմերը, ինչպես նաև այսօրվա մեր քաղաքական գործիչներին: Ինչպես նաև այդ գործիչների ներկայիս դրական կամ բացասական բնորոշիչներով չբնութագրել հնադարի ու միջնադարի նախարարական տոհմերը: Նախարարական տոհմերի առանձին ներկայացուցիչներ անցյալում, դրական գործերից զատ, անբարոյականություններ ևս գործել են, ինչպես և շատ սրիկաներ նշանակալից հետք են թողել նաև իրենց առանձին լավ գործերով: Անցյալի վերաբերյալ ասվածը վերաբերում է նաև ներկային: Սույն հոդվածաշարի հիմնական նպատակը ազգային քաղաքական ավանդույթների ներկայացմամբ ղարաբաղյան կլանի և ՀԱԿ գլխավոր քաղաքական գործիչների քաղաքական մշակույթների տարբերությունների վերհանումն է եղել: Թե որքան է հաջողել տողերիս հեղինակը` թող դատի ընթերցողը:
ԻՐԱՆՈՒՄ ՄԵԿ ԱՄՍՈՎ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՌՈՒԶԳՅԱՐ» ԹԵՐԹԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում մեկ ամսով կասեցվել է «Ռուզգյար» թերթի գործունեությունը: Այդպիսի որոշում է ընդունել Թեհրանի քաղաքային դատախազությունը:
Դրա պատճառը փետրվարի ...ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅՈՒՄ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ՇԵՆՔ Է ՓԼՈՒԶՎԵԼ
Այսօր առավոտյան Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում բարձրահարկ շենք է փլուզվել: Ամենայն հավանականությամբ` փլատակների տակ մարդիկ են մնացել: Այս մասին հաղորդում է եգիպտական Youm7 ինտերնետ ռեսուրսը:
Ալեքսանդրիայի ...OXFORD ANALYTICA. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ
Oxford Analytիca պարբերականի վերջին համարում ընդարձակ վերլուծական է տպագրվել ՀՀ զինված ուժերի վերաբերյալ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.«Դեդովշինան» կարող է կործանել ռազմական բարեփոխումները ...«ՇԱՀՈՒՄՅԱՆ-2» ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻԱԿ
Փետրվարի 4-ին, ժամը 18.50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող «Շահումյան-2» գերեզմանատանը տղամարդու դիակ կա:
Ոստիկանությունից «Առաջին ...ՔԼԻՆԹՈՆԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՑ
Այցով Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկրի իշխանություններին կոչ է արել դիվերսիֆիկացնել իր ածխաջրածնային հումքի պահեստները: ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն առաջին հերթին ...15 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Փետրվարի 5-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արմեն Օհանյանին, որը 1997 թ. հունվարի 24-ից, շուրջ ...ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՓՈԽԵԼ ՀԱՅԿ ԳևՈՐԳՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆՏՐՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
Հայկ Գևորգյանի քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը քիչ առաջ որոշում է կայացրել փոխել Հայկ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը և ազատ արձակել վերջինիս:
Որոշման ...ԵՐևԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՎՐԱԵՐԹ` ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ
Փետրվարի 5-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Գյումրի ճանապարհին դիակ կա:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները ...ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՓԼՈՒԶՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ . ԿԱՆ ԶՈՀԵՐ
Փլուզվել է Պակիստանի Լահոր քաղաքի դեղագործական գործարանի տանիքը, և առնվազն 50 մարդ հայտնվել է տանիքի բեկորների տակ,- տեղեկացնում է DawnNews-ը:
Ըստ ունեցած տվյալների՝ տանիքի փլուզման պատճառը գազի պայթյունն ...ՍԽԱԼ ՍՏԱՐՏ ԿԱՄ ԻՆՉՈՒ ԱՌԱՋ ՉԵՆՔ ԳՆՈՒՄ
Վերլուծաբան Արծրուն Պեպանյանը E էլեկտրոնային ամսագրի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մի կերպ հասավ փետրվար` փողահատ, հուսահատ, ընտրությունների արհավիրքը առջևում։ ...ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ Ս. ՆԻԻՆԻՍՏՈՆ
Ֆինլանդիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթանակ է տարել Սաուլի Նիինիստոն: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 63%-ը,- տեղեկացնում է Reuters-ը: Նրա մրցակից Պեկկա Հաավիստոն վաստակել է ձայների ...ՕԵԿ-Ը ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ. ՕԵԿ
ՕԵԿ-ը նախագահական ընտրություններին պաշտպանելու է գործող նախագահին. կուսակցությունը հավատարիմ է իր որոշմանը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե ...«ՄԱԿ ԱԽ-Ն ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՐևՄՏՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ԱՐևՄՏՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԱՀԱԲԵԿԵԼՈՒ ԳՈՐԾԻՔԻ». ՍԱԼԵՀԻ
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին երեկ Թեհրանում տեղի ունեցած կառավարական նիստի ժամանակ ողջունել է ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի վրա Ռուսաստանի ...ՕԵԿ-ԻՆ ԽԱՆԴՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ԱՅԼ ՆԱև ԻՇԽԱՆԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ. ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վստահ է, որ կալանքի տակ պահվող ՀԺ լրագրող Հայկ Գևորգյանին ազատ են արձակելու: Նման վստահություն նա հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Փոքրիկ վթար ...Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՂՈՂԱՆՋՈՒՄ ԶԱՆԳԸ
Կենտրոն և Նոր Մարաշ համայնքների Ընդհանուր իրավասության դատարանում կայացված որոշումը, որով Հայգ Գևորգյանը եռօրյա կալանքից հետո ազատ է արձակվում քաղաքից չբացակայելու ստորագրությամբ, կարելի է համարել ողջախոհության ...ԺԵՐԱՐ ԴԵՊԱՐԴՅԵՆ ԿՄԱՐՄՆԱՎՈՐԻ ՍՏՐՈՍ ԿԱՆԻՆ
Ռեժիսոր Աբել Ֆերրարան հաստատել է տեղեկատվությունը, որ ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեբարդյեն ԱՄՀ-ի նախկին ղեկավար Ստրոս Կանին նվիրված ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսին: Այս մասին հայտնում է The Hollywood ...ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ԿՐԿՆԱԿԻ ԿՐՃԱՏԵԼ Է ԻՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԸ
Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքմենստանը կրկնակի կրճատել է Իրանին հատկացվող գազի ծավալը: Իրանին օրական հատկացվող գազի ծավալը 20 միլիոն խորանարդ մետրից նվազեցվել է մինչև 10 ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՋԵՌՈՒՑՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության ...ԲՐԵՅՎԻԿԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԻՐԵՆ
Նորվեգիայում կրկնակի ահաբեկչության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկն այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պահանջել է անմիջապես ազատ արձակել իրեն: Այս մասին հաղորդում է Agence France-Press-ը:
Այսօր Օսլոյի ...ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԳԹԿ ՏՆՕՐԵՆԸ
...ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐՆ ԸՆՏՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ԴԻԿԵՆՍՅԱՆ ՀԵՐՈՍԻՆ
Բրիտանացիները անվանել են իրենց ամենասիրելի դիկենսյան կերպարին: Դա Էբենզեր Սկրուջն է` Չարլզ Դիկենսի «Սուրբծննդյան երգ» ստեղծագործությունից:
Ինչպես գրում է The Guardian պարբերականը, Սկրուջը առաջատար է ...ԳԱԶԻ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՍԱԿԱԳՆԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ. ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆ
Այսօր Ազգային ժողովի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը, ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցադրման, որ գազի, ...ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ԵՐԿՈՒ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ
Բուլղարիայում ավարտվեց «Դան Կոլով» և «Նիկոլա Պետրով» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև ազատ և հունահռոմեական ոճի հայ ըմբիշները:
Հունահռոմեական ոճի ըմբիշների 66 կգ քաշայինների եզրափակիչում Արամ ...ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԴԵՐԵՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
2012 թ. փետրվարի 7-ին՝ ժամը 15:00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում /հասցե՝ ք. Աբովյան, թիվ 1 նիստերի դահլիճ/ նշանակված է Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ...ԻՆՉԻ ՄԵՋ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հայաստանի զինված ուժերում հերթական զինծառայողն է սպանվել դիրքերում: Առայժմ հայտնի չէ, թե ինչի հետևանքով է զինծառյողը մահացու վիրավորվել: Իսկ մեկ այլ զինծառայողի մահվան առիթով էլ հարուցվել է քրեական գործ՝ ...ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԲԱՔՈՒ ԳՆԱ «ԴՈՐԻԱՆՍԸ»
«Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցությունը Հայաստանին միայն օգուտ է բերելու, ընդ որում՝ պետք է ընտրվի լավագույն մասնակիցը, որը կարող է բավարարել բոլոր չափանիշները. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման ...ԱԶԱՐՈՎԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ «ԳԱԶՊՐՈՄԻՆ»
Ըստ «Ուկրաինայի նավտոգազի» տված տեղեկության՝ իրենք կրճատել են ռուսական գազի օգտագործումը, որպեսզի Ռուսաստանը կարողանա Եվրոպա գազ մատակարարել ամենաբարձր մակարդակով, և առավելագույնս մեծացրել են բնական գազի ...ՈՐՔԱՆ ԿԿՈՐՑՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿԻՐ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՖՈԼՏԻ ԴԵՊՔՈՒՄ. ՀԱՇՎԵԼ Է BUSINESS INSIDER-Ը
Ընթացիկ տարվա մարտին Հունաստանն իր վարկատուներին պետք է վճարի մուրջ 15.5 մլրդ եվրո, հակառակ դեպքում երկիրը ստիպված կլինի դեֆոլտ հայտարարել: Business Insider-ը հաշվել է, թե որքան կկորցնի յուրաքանչյուր ...ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԱԶԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ ՈՒ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՒՅՔՈՎ
Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչներն ունեն հաճելի ու հարմարավետ վայր համայնքային հանդիպումների, համերգների, սպորտային ու մշակութային խմբակների, ինչպես նաև համայնքի բնակիչների կյանքում կարևորություն ...ՄԵԴՎԵԴևԸ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ԽԵԼԱԳԱՐ»
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված է եղել ուժեղացնել Աբխազիայում ու Հարավային Օսիայում իր ռազմաբազաները, քանի որ Վրաստանը չի դադարեցնում միլիտարիզացման ...ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻԻՑ
Երուսաղեմի հայերին թույլ չեն տալիս օգտվել հայկական թաղամասին պատկանող ավտոկայանատեղիից, որի դեմ հայերը բողոքում են: Այս մասին Երուսաղեմից «Առաջին լրատվական»-ին մանրամասներ հայտնեց հայր Բագրատը:
Նա նշեց, ...ՀՀԿ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ՀՀԿ խորհրդի նիստում կոալիցիոն նոր հուշագրի կնքման շուրջ քննարկումներ չեն եղել, միաժամանակ, քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական ...ԻՄ ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ԵՂԵԼ Է ԵՐԳԸ. ՌՈՒԲԵՆ ՄԱԹևՈՍՅԱՆ
Ռուբեն Մաթևոսյանն այս տարի դարձավ 70 տարեկան: Վաղը «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա նրա 70-ամյակին և ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Համերգը կազմակերպել ...ԱՌԱՆՑ ԵՐԻԿԱՄՆԵՐԻ ԾՆՎԱԾ ԱՂՋԻԿԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Է ԻՐ 27-ՐԴ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ
10-ամյա աղջիկը, ով ծնվել էր առանց երիկամների և ենթարկվել էր 27 մեծ վիրահատությունների, այժմ տոնում է իր վերջին վիրահատության արդյունքները։
Daily mail-ը գրում է, որ բրիտանացի Ալիս Սքիները ծնվել էր առանց ...ԴԻԱԲԵՏԻԿՆԵՐԻ ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՌԱԿԻ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ
«Եթե մայրն ունի շաքարախտ, ապա հավանականությունը, որ կծնվի արատավոր երեխա, ավելանում է 4անգամ»,- ասում են գիտնականները։
Այս ուսումնասիրությունը տպագրվել է «Դիաբետոլոգիա» ամսագրում, ուսումնասիրվել են ավելի ...ՆԱԽԿԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻՆ ՍՊԱՆԵՑԻՆ 200 ԵՎՐՈՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Բելգիացի նախկին ֆուտբոլիստ Բրունո Տոելենը սպանվել է Բրյուսելում: 47-ամյա Տոելենը դանակի երեք հարված է ստացել պարանոցին` Բելգիայի մայրաքաղաքի «Նոր Կարդինալ» սրճարանի կողոպուտի ժամանակ: Մարդասպանը կարողացել ...ՖԵՐԳՅՈՒՍՈՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ 21-ՐԴ ԴԱՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ամեն տարի անցկացնում է հարցում` աշխարհի լավագույն մարզչի որոշման նպատակով: Յուրաքանչյուր տարվա քվեարկությունից հետո մարզիչների քվեները ...ԱՄՆ-Ի ԱՎԻԱԿԻՐԸ ՄԻՆՉ ՊԱՐՍԻՑ ԾՈՑ ՄԵԿՆԵԼԸ ԿՎԱՐԺՎԻ ՀՈՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑԻ «ԵՐԿՎՈՐՅԱԿԻ» ՎՐԱ
Newsru.com-ը գրում է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածող խումբը՝ Enterprise ատոմային ավիակիրի գլխավորությամբ, որը պետք է Պարսից ծոցի շրջան ժամանի մարտին, զորավարժություններ է անցկացնում Ֆլորիդայի ...ՕԲԱՄԱՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի կենտրոնական բանկի նկատմամբ` այսպիսով փորձելով մեծացնել ճնշումն Իսլամական Հանրապետության տնտեսության վրա և կանխել միջուկային ծրագրի զարգացումը:
AFP-ն ...FACEBOOK-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՆԱև ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ
Սոցիալական ցանցերի հսկա Facebook-ը պատրաստվում է մարտ ամսին գովազդներ ներկայացնել նաև բջջային հեռախոսների օգտատերերին:
Daily Mail-ը գրում է, որ ընկերութունն արդեն առաջարկները քննարկել է գովազդային գործակալությունների ...ԱՄՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԿԱՅԱՑՆԻ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՄՆ վերաքննիչ դատարանը երեքշաբթի օրը դատավճիռ կկայացնի Կալիֆոռնիայի` միասեռականների ամուսնությունն արգելող օրենքի սահմանադրական լինելու վերաբերյալ:
Կալիֆոռնիայում գործող օրենքը, ըստ որի՝ արգելվում է միասեռականների ...«ՌԵԱԼ»-Ի ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԱԳՈՒԵՐՈՅԻՆ
Իսպանական Marca թերթն իր ընթերցողների շրջանում կազմակերպել է հարցում, որպեսզի պարզի, թե երկրպագուներն ում են ցանկանում տեսնել «Ռեալ»-ի կազմում, եթե Գոնսալո Իգուաինը որոշի լքել «արքայական ակումբ»-ը:
Հիշեցնենք, ...ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՄՈՏԵՑՐԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲԸ
Lenta.ru-ն գրում է, որ Եգիպտոսում նախագահների թեկնածուների գրանցման սկիզբն ապրիլի 15-ից տեղափոխվել է մարտի 10-ը: Այս մասին, հղում կատարելով պաշտոնատար անձանց հայտարարություններին, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես ...BLACK SABBATH-Ը ԿՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԻ ԱՌԱՆՑ ԹՄԲԿԱՀԱՐԻ
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Black Sabbath խումբը կշարունակի ալբոմի ձայնագրումը և շրջագայության նախապատրաստումը՝ առանց թմբկահար Բիլ Ուորդի։ The Telegraph-ը հաղորդում է, որ անցած շաբաթ նա հրաժարվել է մասնակցել ...ԵՎՐՈԳՈՏԻՆ ԿՓՈՐՁԻ ՄԻՆՉև ՄԱՐՏ ՓՐԿԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ
ԵՄ պաշտոնյաներն այսօր ասել են, որ եվրոգոտու երկրները փորձում են մինչ մարտ ամիսն ավարտել Հունաստանի տնտեսության փրկությանն ուղղված երկրորդ փաթեթի քննարկումը` այդ կերպ փորձելով երկրի տնտեսությունը զերծ ...
ԵՎՐՈԳՈՏԻՆ ԿՓՈՐՁԻ ՄԻՆՉև ՄԱՐՏ ՓՐԿԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ
ՀՀԿ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ՕՍԿԱՆՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՆՏՈՒ Է և ԻՐԵՆ, և ԲՀԿ-ԻՆ. ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
ԵՄ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌևՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԻՑ. ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՕԵԿ-ԻՆ ԽԱՆԴՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ԱՅԼ ՆԱև ԻՇԽԱՆԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ. ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
ԵՍ ԺԽՏՈՒՄ ԵՄ, ԻՆՁ ՁԵՐԲԱԿԱԼԵՔ. ԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 26-ԱՄՅԱ ԱՐՏԱԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ
ԱՌԱՋԻՆ ԽՈՐՏԱԿՎՈՂԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ
OXFORD ANALYTICA. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ
«ԵՍ ՎԱՂՈՒՑ ԵՄ ՃԱՆԱՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԷՐԴՈՂԱՆ
ՊՆ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ` ՄՈՒԹ ԳՈՐԾԱՐՔ. ՄԱՄՈՒԼ
ՖԻԼԻՊԻՆՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՅՔԱՐԵՑ ՄԻՆՉև ՄԱՀ
«ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՕԲԱՄԱՅԻՆ ՀԱՅՏՆԵԼ Է ԻՐ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ». ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԻՐԱՆՆ ԱՐՁԱԿԵԼ Է «ՆԱՎԻԴ» ԱՐԲԱՆՅԱԿԸ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

