
«ՊԵՏՔ ՉԷ ՀՈՒՍԱԼ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՔՆՆԱՐԿՎԻ»
- «Ժամանակ»-ի զրուցակիցն է 1997-2001թթ. ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի նախկին ԽՍՀՄ երկրների հարցով գլխավոր խորհրդական, Հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Սթիվեն Սեստանովիչը: Դիվանագետն այժմ դասավանդում է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում: Դեսպան Սեստանովիչը ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդում (Council on Foreign Relations) Ռուսաստանի եւ Եվրասիայի բաժնի ղեկավարն է:

- Պարոն Սեստանովիչ, տարածաշրջան կատարելիք իր այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար տիկին Հիլըրի Քլինթընը վաղը ժամանելու է նաեւ Հայաստան: Ըստ Ձեզ, որն է այցի նպատակն ու կարեւորությունը: Արդյո՞ք կիսում եք այն տեսակետները, որ այցը հաստատվել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ԱՄՆ վերջերս կատարած արդյունավետ այցի արդյունքում: Համամի՞տ եք, արդյոք, այն կարծիքներին, որ Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ԱՄՆ եւ ՌԴ շահերը հասել են մի այնպիսի աստիճանի, որ նրանք ավելի շատ կարող են համագործակցել, քան մրցակցել: - ԱՄՆ պետքարտուղարը այնքան էլ հաճախակի այցելություններ չի ունենում Հարավային Կովկասի երկրներ: Պատահական չէ, որ այս անգամ տիկին Քլինթընը նման այց է նախաձեռնել: Վաշինգտոնում գիտակցում են, որ այս տարածաշրջանին ամենաբարձր մակարդակով բավականին քիչ ուշադրություն է հատկացվել, ուստի ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը այսպիսով ցանկանում է ընդգծել ամերիկացիների հետաքրքրությունը: Ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահին ապրիլին Վաշինգտոնում կայացած միջուկային էներգետիկային նվիրված գագաթնաժողովին չհիրավիրելը բացասական ընկալում էր ստացել Բաքվում, եւ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են ուղղումներ կատարել այդ հարցում: Սակայն կա նաեւ Հայաստան եւ Վրաստան այցելելու հետաքրքրություն: Առավել եւս, որ Բաքվի եւ Երեւանի դիվանագիտական հարաբերություններում փոքր-ինչ առաջընթաց է նկատվել, եւ պետքարտուղարի այցը նրան հնարավորություն կտա նորից մասնակից դառնալ այդ գործընթացին: Բացի դա, վրացական քաղաքականությունը նոր փուլ է թեւակոխել, եւ ես վստահ եմ, որ պետքարտուղարը ցանկանում է հենց առաջին ձեռքից ստանալ տեղեկատվություն առ այն, թե ինչ է այնտեղ կատարվում: - Ինչ եք կարծում` ի՞նչ ակնկալիքներ ունեն Հայաստանի իշխանությունները այդ այցից: Կարծում եք` մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերը օրակարգո՞ւմ են լինելու: - Անկասկած: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը երախտապարտ է իրեն «ճանաչելու» համար եւ ցանկանում է տիկին Քլինթընի այցը ընկալել որպես վկայությունն այն բանի, թե 2008-ի խնդիրները մնացել են անցյալում: Սակայն, այս պարագայում պետք չէ հույսեր ունենալ, թե ամեն ինչ կանցնի առանց Հայաստանի քաղաքական զարգացումները քննարկելու: Տիկին Քլինթընն իր այս այցը սկսելուց առաջ` Մեդվեդեւի ամերիկյան այցի ընթացքում քննարկումներ է ունեցել ամերիկյան եւ ռուսական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այդ իսկ պատճառով նա հարցեր ունի` կապված օրինականության, կոռուպցիայի, ԶԼՄ-ների ազատության եւ նման այլ խնդիրների շուրջ: - Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը: Արդյո՞ք հավատում եք Մայենդորֆյան հռչակագրի ստորագրման պահից սկսված` ՌԴ միջնորդությամբ կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումների արդյունավետությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեիք Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, եւ հրադադարի ռեժիմի խախտման Բաքվի փորձերը եւ այդ համատեքստում Ղարաբաղում չորս հայ զինվորների սպանությունը: Ձեր կարծիքով` տիկին Քլինթընի այցը կարո՞ղ է նպաստել, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթաց գրանցվի: - Այդ եռակողմ հայտարարությունը ես կգնահատեի որպես ռուսների, ամերիկացիների եւ ֆրանսիացիների անհամբերության դրսեւորում: Նրանք իրենք նախորդ հայտարարությունից այս կողմ այդպես էլ չեն արձանագրել որոշակի առաջընթաց, թեեւ մեկ տարի առաջ մեծ հույսեր կային, թե բեկումը արդեն իրենց ձեռքերում է: Չի կարող նախագահ Մեդվեդեւը կարծել, թե ՌԴ չափազանց ակտիվությունը կարող է արդյունք ունենալ: Ռուսաստանը այդ հարցում գրեթե մենաշնորհ է ձեռք բերել, բայց նորից առանց հետ նայելու: Սակայն, ինչպես G8-ի ժամանակ հայտարարել են նախագահները, շատ աշխատանք է տարվել այդ հարցում այլոց կողմից, հիմա եկել է Ադրբեջանի եւ Հայաստանի ժամանակը` այդ խնդրի հանդեպ վերահսկողությունը իրենց ձեռքը վերցնելու համար: Հակառակ դեպքում, հաշվի առնելով խորացող բացասական միտումները, ինչպիսիք որ դուք եք նշում, ավելի ու ավելի դժվար կլինի հետ բերել: - Ինչ եք կարծում` արդյո՞ք Իրանի հարցը ներառված է պետքարտուղարի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունների օրակարգում: - Կասկածում եմ, թե տիկին Քլինթընի եւ որեւէ նշանակալից միջազգային գործչի միջեւ կարող է լինել մի հանդիպում, որի ընթացքում չքննարկվի Իրանի հարցը: Իսկ Իրանին սահմանակից երկրի նախագահի՞ հետ: Կարող եք վստահ լինել` նա կխոսի այդ մասին: Ամեն ինչից զատ, պետքարտուղարը կցանկանա լսել, թե այդ հարցում Իլհամ Ալիեւը ինչ կարծիք ունի: - Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է, որ այցի նպատակներից մեկն էլ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման հարցն է: Ինչ եք կարծում` արդյոք հավանակա՞ն է, որ երկու երկրների խորհրդարաններում վավերացնեն Ցյուրիխյան արձանագրությունները, երբ Թուրքիան անդադար պնդում է, թե առանց ԼՂ հիմնախնդրի կարգավորման չի կարող խոսք լինել Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների բարելավման մասին: - Թե՛ հայ, թե՛ թուրքական դիվանագետները պետք է հասկանան, որ նրանք այդ հարցի հանդեպ սխալ մոտեցումներ ունեն: Բոլորին հայտնի է, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների միջեւ կապ կա: Բայց այն մանրակրկիտ հստակեցման կարիք ունի: Այդ պատճառով, երբ Հայաստանն ասում է, թե այդ գործընթացները փոխկապակցված չեն, եւ երբ Թուրքիան ասում է, որ փոխկապակցված են, նրանցից ոչ մեկը ճշմարտությունը չի ասում: Կողմերից յուրաքանչյուրի համար հնարավոր է մի քիչ ժամանակ է անհրաժեշտ անարդյունավետ տեսակետներից ձերբազատվելու եւ հարցը քննարկելու համար: Բայց նույնիսկ հիմա դիվանագետները երեւի մտածում են այն մասին` ինչպես անել որպեսզի լուծեն այս խնդիրը առավել իրատեսորեն:
- Ելենա Պետրոսյան
ՎԱՂԱԺԱՄ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԿԱՄ ԳԵՐՄԱՆԻԱ-ԱՐԳԵՆՏԻՆԱ
Դավիթ Ջալալյան
Ֆուտբոլի մասնագետների գերակշռող մասը այսօր կայանալիք աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Արգենտինա-Գերմանիա հանդիպումը համարում են մրցաշարի վաղաժամ եզրափակիչ:
Շատերի կարծիքով` հենց այս հավաքականներն ...ՖԱՎՈՐԻՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՆ
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկադը արդեն Մոսկվայում է եւ պատրաստվում է սկսել աշխատել այս երկրի ազգային թիմի հետ: Հոլանդացի մասնագետն իր կարծիքն է հայտնել աշխարհի ընթացիկ առաջնության վերաբերյալ: ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, ՉԵՄԻՉԷ, ՋՐԱՇԽԱՐՀ»
Ա.Աղասյան
Իրանց մալադյոժի համար են սարքում
Թեեւ Տիգրան Սարգսյանն արմատներով Լոռիից է, բայց վերջին մեկուկես տարվա ընթացքում այնքան գնաց Դիլիջան, որ այդքան իր գյուղ վերջին տարիներին չի գնացել:
Նա հետեւողականորեն ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԼՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԺԱՄԱՆԱԿԻ ԽՆԴԻՐ Է
Էմմա Գաբրիելյան
ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների` հունիսի 26-ին «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում տարածած հայտարարությունից հետո` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային բանակցությունները սկսել են Լեռնային ...ՔԼԻՆԹԸՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Արտակ Եղիազարյան
Երեկ սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը Արեւելյան Եվրոպա եւ Հարավային Կովկաս:
Պետքարտուղարի առաջին կանգառը Ուկրաինան էր, որտեղ նա նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպմանը ...ԱՄՆ-Ն ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԻՐԱՆԻ «ՍՐՏԻՆ», ԻՐԱՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է COCA-COLA-Ն
Մուսա Միքայելյան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրինագիծը, որով Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է մտցնում Իրանի դեմ:
Նախագահի խոսքով` այդ պատժամիջոցները հարված են «ուղիղ սրտին»` Իրանի միջուկային ծրագրի ...ՂԱՐԱԲԱՂԸ ՓՐԿԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ
Քրիստինե Խանումյան 2
Այն, որ այսօր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հասել ենք հնարավոր տխուր հանգրվանի` թերեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նման ընթացքին, որքան էլ դառն է խոստովանել, ...ԽՈՒՃՈՒՃ ՕԵԿ
Արման Գալոյան
(Ֆոտո՝ Գագիկ Շամշյանի ) Այսպես կոչված` «Օրինաց երկիր» կուսակցությունը երեկ համալրվել է եւս մեկ կարկառուն ներկայացուցչով: Այս անգամ ՕԵԿ շարքերն է մտել կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ ...«ՈՐՍՈՐԴՆԵՐԸ» ՈՐՈՇԵՑԻՆ ՎԼ.ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ
Էլմիրա Մարտիրոսյան
Հուլիսի 5-ին մենք կրկին եւ զուտ ձեւականորեն կնշենք հայրենի Սահմանադրության օրը. այն Սահմանադրության, որը հեղինակել էր իրավաբանության դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանը, եւ որի ընդունման (1995 թվականի ...ԴԵՌ ՈՐՔԱ՞Ն ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԴՐԱՄԻ ԱՐԺԵՒՈՐՈՒՄԸ
Արթուր Խեմչյան
Այս հարցը պատասխան չունի
Շուրջ մեկ ամիս է, որ դրամը շատ կայուն կերպով արժեւորվում է: Ընդամենը 2-3 ամիս առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ դոլարի փոխարժեքը կարող ցածր լինել 370 դրամից, սակայն այսօր ...«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԵՆ, ՆՐԱՆՔ ՄԵԶԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՆ ՈՒ ԴՈՒԽՈՎ»
Արման Գալոյան
Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ կատարված իրադարձություններից հետո Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը պահանջում է Սերժ Սարգսյանից կազմակերպել աշխարհազոր:
Նրանք նախագահականի առաջ մի բողոքի ...ԴԱՎԻԹՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՊԱՅՔԱՐԻ «ՆՈՒՅՆ ՁԵՒ ԵՒ ԴԵՌ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ»
Քրիստինե Խանումյան
Մինչ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները երեկ իրենց հերթական երթն էին անցկացնում` քաղբանտարկյալ Դավիթ Քիրամիջյանին ազատ արձակելու պահանջով, անսպասելիորեն հայտնի դարձավ, որ Քիրամիջյանին ազատ են ...«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ»
Էմմա Գաբրիելյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը
- Պարոն Դեմիրճյան, վաղը Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը: Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա այցի նպատակը, ի՞նչ ազդեցություն կարող ...ԵՐԱՆԻ ԱՅԴՔԱՆ ԼՈՒՐՋ ՉԼԻՆԻ
Արամ Ամատունի
Միանգամայն հասկանալի է, որ Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը պետք է լիներ քաղաքական, աշխարհաքաղաքական անցուդարձով հետաքրքրվող հանրության ուշադրության թիվ մեկ առարկան: Ամեն օր չէ, նույնիսկ ամեն տարի ...ԵՎՍ 14 ԱՅՑ, ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Երեկ իշխանությունն ազատ է արձակել Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին: Դավիթին բերման էին ենթարկել մայիսի 30-ին, երբ նա եւ կոնգրեսական այլ ակտիվիստներ փորձել էին նստացույց անցկացնել ...«ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԴԵՌԵՒՍ ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
Սիրանույշ Պապյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Գրականության ինստիտուտի գիտաշխատող Գեւորգ Էմին-Տերյանը
- Գեւո՛րգ, նման մեծությունների թոռ-ծոռ լինելը որքանո՞վ է Ձեզ պարտավորեցնում այսօր այս կամ այն հասարակական, քաղաքական, ...«ՊԵՏՔ ՉԷ ՀՈՒՍԱԼ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՔՆՆԱՐԿՎԻ»
Ելենա Պետրոսյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է 1997-2001թթ. ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի նախկին ԽՍՀՄ երկրների հարցով գլխավոր խորհրդական, Հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Սթիվեն Սեստանովիչը: Դիվանագետն այժմ դասավանդում ...ՆԱՅԵՔ ՆՐԱ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ
Արման Գալոյան
Հարցազրույց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հետ:
- Շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադին Հայաստանի ...
ՄԻ ԶԱՐՄԱՑԵՔ
ԶԱՐՄԱՆԱԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՄԵՋ
Սիրանույշ ՊապյանԶԱՐՄԱՆԱԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՄԵՋ
Սիրանույշ ՊապյանՊԱՏՐԱՍՏ Է ՀԱԿ-Ի «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐ» ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
Սիրանույշ ՊապյանՍՊԱՌՄԱՆ, ԹԵ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԱՇՈՒՆ
Արամ Ամատունի
ՕՎԻՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ Գ.ՄՀԵՐՅԱՆԻ՞ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, ՉԵՄԻՉԷ, ՋՐԱՇԽԱՐՀ»
Ա.ԱղասյանՌՈԲԸ ՍԿԵՑ. Ի՞ՆՉ ԱՆԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Արման ԳալոյանՂԱՐԱԲԱՂԸ ՓՐԿԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ
Քրիստինե Խանումյան
ԷԴՎԱՐԴԸ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԷՐ ՈՒ ՉՀԱՍՑՐԵՑ ԻՐ ՆՈՐ ՏՈՒՆԸ ՏԵՍՆԵԼ
Էլմիրա ՄարտիրոսյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` DEUTSCHE WELLE-Ի «ԱԿՆՈՅԻ» ՀՈՒՅՍԻՆ
Քրիստինե ԽանումյանՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՐՍՈՒՄ ԱՋԱԿԻՑ ՉԳՏԱՎ. ՀԱՄԱՐԵՑԻՆ, ՈՐ ՆԱ ՈՒՆԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԿԵՐՊԱՐ
Արթուր Խեմչյան«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ» ԳՈՐԾ Է ԲԱՑՎՈՒՄ
Էլմիրա ՄարտիրոսյանԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆՈՒՅՆ ՏԵՔՍՏՈՎ
Սաթենիկ ՍարգսյանԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ...
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

