
«ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԴԵՌԵՒՍ ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
- «Ժամանակ»-ի զրուցակիցն է Գրականության ինստիտուտի գիտաշխատող Գեւորգ Էմին-Տերյանը

- Գեւո՛րգ, նման մեծությունների թոռ-ծոռ լինելը որքանո՞վ է Ձեզ պարտավորեցնում այսօր այս կամ այն հասարակական, քաղաքական, սոցիալական խնդիրների շուրջ դիրքորոշում արտահայտել: Մեզանում կարծես թե մտավորականությունից հստակ դիրքորոշում են պահանջում... - Միանգամից ասեմ, որ բոլորովին սխալ կարծրատիպ է: Պոետից, գիտնականից, ֆիզիկոսից պետք չէ պահանջել քաղաքական գործչի, քաղաքացիական գիտակցում ունեցողի աշխարհայացք, վարվելակերպ: Ֆրանսիացու մտքով երբեւէ չի անցել Արթուր Ռեմբոյից քաղաքացիական կեցվածք պահանջել: Մեր պատկերացրած «ինտելիգենտը» ռուսական մտավորականի կարծրատիպն է, որը մարդկանցից քաղաքացիական դիրքորոշում է պահանջում: Ցարական Ռուսաստանից եւ Խորհրդային Միությունից եկած ավանդույթ է, եւ այդ դերը կատարում էին մտավորականները, դեկաբրիստները, այդ ֆունկցիան դրվում է մտավորականության վրա: Բայց քանի որ մտավորականությունը մեզնում ծախվում է, հակառակն է ստացվում: Հեմինգուեյն իրեն մտավորական չէր համարում, ուներ քաղաքացիական հայացքներ, որով դեմ էր Ամերիկային, կարծում էր, որ Ամերիկան իր քաղաքականությամբ նվաճող է, աշխարհի առաջ իր ունեցած պարտավորությունները չի կատարում, իսկ ինքը, հավատարիմ իր դավանած արժեքներին, մասնակցում էր իսպանացի պարտիզանների պայքարին: «Մտավորականություն» բառը պետք է վերաիմաստավորման ենթարկել: Ամեն մարդ ունի իր դիրքորոշումը, այն ինդվիդուալ է: Լեզվի, Ղարաբաղի, Ցեղասպանության խնդիրների վերաբերյալ բոլորը պետք է ունենան դիրքորոշում եւ պետք է դուրս գան փողոց: Նույն կերպ մեզանում հասարակական, պետական ինստիտուտներից են պահանջում շատ հաճախ այնպիսի դիրքորոշում, որը չի տեղավորվում զուտ վարչական համակարգում: Կան ինչ-որ խնդիրներ, որ պետք է մեզ միավորեն: ՀՀ քաղաքացուն` գիտնականին, բանվորին, տաքսու վարորդին, չպետք է մեղադրել այն հարցում, որ նա ամեն ինչին պետք է ըմբոստանա, քանի որ այդ խնդիրների համընդհանրությունը չի գիտակցվում հասարակական մակարդակում: - Այնուամենայնիվ, նշեցիք պարտավորեցնող խնդիրների շուրջ կարծիք արտահայտելու մասին, Դուք` որպես նման անվանի մարդկանց թոռ-ծոռ, ի՞նչ պարտավորություններ ունեք: - Պարտավորություն ասելով` ես նախեւառաջ հասկանում եմ հասարակական գիտակցության մեջ չհասկացվածի ամրագրումը: Տերյանի ասած «Հոգեւոր Հայաստանը» դեռեւս չհասկացված կատեգորիա է, դեռ չի գիտակցվում, որ Հայաստանի իրական սահմանները հոգեւոր են: Մի հերոսական ճիգով հնարավոր չէ Հայաստան ստեղծել: Հայաստանը չի ստեղծվում մի օրում, ասենք` մի լավ, շա~տ թափանցիկ ընտրություն, մի հաղթած պատերազմ դեռեւս բավարար չեն երկրի ամուր հիմքեր ունենալու համար: Հայաստանը ամրանում է անընդհատ, յուրաքանչյուր մարդու աշխատանքով, յուրաքանչյուր հայի գործունեության, սիրո, հարգանքի, անընդհատ դրսեւորման միջոցով: - Իսկ արդյո՞ք այդ հետեւողական աշխատանքը կա: Մենք տեսնում ենք, որ շատ հաճախ ճիշտ հակառակն է տեղի ունենում. հիմա էլի ՀՀ լեզվի մասին օրենքն ենք փոխում: - ՀՀ լեզվի մասին օրենքը ցույց է տալիս, որ մենք ունենք նորմալ հասարակություն, քանի որ կան խնդիրներ, որոնք մեզ միավորում են: Իսկ երբ նայում ես սովորական գործընթացներին, թվում է` մեր հասարակությունը բաժանված է կլանների, խմբավորումների, եւ ամեն ինչ այդ բաժանվածության տրամաբանությանն է ենթարկվում: Այս օրենքը ցույց տվեց, որ մեր հասարակությունը շատ առողջ հիմքեր ունի: Քանի որ կան համազգային խնդիրներ, որոնք չեն ենթարկվում «կլանային» հոգեբանությանը. եթե այս կամ այն կուսակցությունը այս կամ այն խնդրի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում, բնավ չի նշանակում, որ նրա անդամը չպետք է այդ խնդրի հանդեպ նույնպիսի վերաբերմունք ունենա: - Հարցի վերաբերյալ ի՞նչ մտավախություններ ունեք: - Նախ մի քանի տեսանկյուն կա. առաջինը` ստացվում է` մեր պետությունն ընդունում է այն, որ մեր կրթական համակարգը մրցունակ չէ, եւ որպեսզի այն դառնա մրցունակ, պետք է այնպիսի գլոբալ փոփոխություն կատարել, ինչպես մայրենի լեզվից հրաժարումը: Եվ եթե իրոք կրթությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, կրթական համակարգը պետք է լուծարել: Երկրորդ` այսօր էլ կան դպրոցներ, որոնք վճարովի են եւ հասնելի միայն հարուստ խավին, բայց քանի որ պետությունը չի տվել նրանց հատուկ կարգավիճակ, նրանք չեն ընկալվում իբրեւ «խիստ էլիտար» դպրոցներ: Սակայն այս օրենքով այդ դպրոցները լինելու են վճարովի եւ հատուկ կարգավիճակ ունեցող եւ փաստորեն դառնալու են սոցիալական ինչ-որ շերտին պատկանելու տարբերանշան: Սովորական տաքսու վարորդի երեխան պատգամավորի երեխայի հետ այսօր գնում է դպրոց: Օրենքից հետո այլեւս նման բան չի լինի, եւ դրանով հստակ բաժանում կլինի շա~տ հարուստների եւ հասարակության միջեւ: Երրորդ` այս տարվա հայոց լեզվի քննությունից հետո կա հայոց լեզվի նկատմամբ հասարակական խորը հիասթափություն, քանի որ ստացվեց` հայոց լեզուն եւ գրականությունը շատ հեղհեղուկ, չտրամաբանված, սովորելու եւ հիշելու համար անհնարին առարկաներ են: Եվ հիմա այդ անտարբերությունը տարածվում է նաեւ այս օրենքի վրա: Հետեւաբար, ինչքան էլ մարդը հայոց լեզուն համարի կարեւոր, ավելի նպատակահարմար է դառնում այլ լեզվով քննություն հանձնելը: Եվ կստացվի, որ միասնական քննության «օյինբազությունները» կտարածվեն միայն հայալեզու դպրոցի վրա, իսկ օտարալեզուները ուրիշ, շատ ավելի հեշտ եւ կանխատեսելի քննություն կհանձնեն, քանի որ Հայաստանում չեն կարող անգլերենի, ֆրասերենի եւ կամ ռուսերենի համար նոր օրենքներ «բստրել», որոնք աշխարհին անհայտ են: Բայց դրանով նպաստավոր հասարակական հիմք կստեղծվի օտարալեզու դպրոցների հետագա տարածման եւ բազմացման համար: Մյուս կողմից` «օտարալեզու դպրոց» ասվածը բլեֆ է, որովհետեւ այն ենթադրում է, որ միջնակարգ դպրոցի բոլոր ծրագրային առարկաները պետք է դասավանդվեն այդ լեզուներով: Իսկ մենք գիտենք, որ բացի ռուսերենից, Հայաստանում չկան անգլերենի, ֆրանսերենի կամ այլ լեզուների իմացությամբ այնպիսի մասնագետներ, որոնք կարողանան դասավանդել դպրոցում: Ավելին` նախարարությունն էլ չունի այնպիսի մասնագետներ, որոնք կստուգեն դա: Նշանակում է` խոսքը միայն ռուսական դպրոցների վերաբացման մասին է: Իմ կարծիքով` սա քաղաքական գլոբալ նպատակ ունի. ստուգել, թե ինչքան է պատրաստ հայ ժողովուրդը միանալու 2012-ից հետո նախատեսվող հետխորհրդային տարածքի պուտինյան վերաձեւակերպմանը: - Գեւո՛րգ, նշեցիք, որ բեւեռացում կլինի, արդյո՞ք այն հիմա, այսօր առկա չէ: - Իհարկե կա բեւեռացում: Եթե փողոցում տեսնում ես մեքենա, որը միջին աշխատավարձի միլիոնապատիկն է, եւ հասկանում ես, որ մարդը իր ազնիվ աշխատանքով երբեք նման գնում իրեն թույլ չի կարող տալ, ապա ակնհայտ է, որ այո՛, այն կա: Բայց հարցն այն է, որ կա մանկական արդարություն, որը մանկական ամենակարեւոր չափանիշներից է: Ընդունելության քննությունից երեխան ոչ թե գնահատականի ցածր լինելուց է հիասթափվում, այլ արդարության բացակայությունից: Երեխային սկսում է թվալ, որ ինքը երկրում այլեւս ոչ մի անելիք չի կարող ունենալ: Այս օրենքը սոցիալական բեւեռացումը կտեղափոխի երեխաների աշխարհը: Երբ ես դպրոցական էի, չէինք հաշտվում անարդարության հետ, կողքի դպրոցի հետ կռիվը ճշմարտության համար էր, իսկ հիմա այն նաեւ սոցիալական բնույթ կունենա, որովհետեւ էլիտար դպրոցի էլիտար երեխաները կռիվ կանեն սովորական, հասարակ հայալեզու հետամնաց, գավառամիտ դպրոցի երեխաների դեմ: Օտարալեզու դպրոցն ավարտած երեխան այստեղ այլեւս չի կարող սովորել, եւ սա արտագաղթի ճանապարհն ավելի կուժեղացնի: Իսկ օտարալեզու դպրոցների դեմ այս ընդվզումը պետք է պարտավորեցնի մարդկանց, որ հայերենի հանդեպ լինեն շատ ուշադիր, Հայաստանում պրիմիտիվ խնդրառական կապերի, հոլովների սխալ չանեն: Այս շարժումը պետք է հայոց լեզվի քարոզին, տարածմանը, մաքրմանը նպաստի, իսկ հայոց լեզվի ներկա թշվառ վիճակը առանձին թեմա է, որին, կարծում եմ, էլի առիթ կունենաք անդրադառնալու: Վերջիվերջո պետք է գիտակցել, որ հայոց լեզուն մեր հայրենիքն է:
- Սիրանույշ Պապյան
ՎԱՂԱԺԱՄ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԿԱՄ ԳԵՐՄԱՆԻԱ-ԱՐԳԵՆՏԻՆԱ
Դավիթ Ջալալյան
Ֆուտբոլի մասնագետների գերակշռող մասը այսօր կայանալիք աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Արգենտինա-Գերմանիա հանդիպումը համարում են մրցաշարի վաղաժամ եզրափակիչ:
Շատերի կարծիքով` հենց այս հավաքականներն ...ՖԱՎՈՐԻՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՆ
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկադը արդեն Մոսկվայում է եւ պատրաստվում է սկսել աշխատել այս երկրի ազգային թիմի հետ: Հոլանդացի մասնագետն իր կարծիքն է հայտնել աշխարհի ընթացիկ առաջնության վերաբերյալ: ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, ՉԵՄԻՉԷ, ՋՐԱՇԽԱՐՀ»
Ա.Աղասյան
Իրանց մալադյոժի համար են սարքում
Թեեւ Տիգրան Սարգսյանն արմատներով Լոռիից է, բայց վերջին մեկուկես տարվա ընթացքում այնքան գնաց Դիլիջան, որ այդքան իր գյուղ վերջին տարիներին չի գնացել:
Նա հետեւողականորեն ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԼՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԺԱՄԱՆԱԿԻ ԽՆԴԻՐ Է
Էմմա Գաբրիելյան
ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների` հունիսի 26-ին «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում տարածած հայտարարությունից հետո` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային բանակցությունները սկսել են Լեռնային ...ՔԼԻՆԹԸՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Արտակ Եղիազարյան
Երեկ սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը Արեւելյան Եվրոպա եւ Հարավային Կովկաս:
Պետքարտուղարի առաջին կանգառը Ուկրաինան էր, որտեղ նա նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպմանը ...ԱՄՆ-Ն ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԻՐԱՆԻ «ՍՐՏԻՆ», ԻՐԱՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է COCA-COLA-Ն
Մուսա Միքայելյան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրինագիծը, որով Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է մտցնում Իրանի դեմ:
Նախագահի խոսքով` այդ պատժամիջոցները հարված են «ուղիղ սրտին»` Իրանի միջուկային ծրագրի ...ՂԱՐԱԲԱՂԸ ՓՐԿԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ
Քրիստինե Խանումյան 2
Այն, որ այսօր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հասել ենք հնարավոր տխուր հանգրվանի` թերեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նման ընթացքին, որքան էլ դառն է խոստովանել, ...ԽՈՒՃՈՒՃ ՕԵԿ
Արման Գալոյան
(Ֆոտո՝ Գագիկ Շամշյանի ) Այսպես կոչված` «Օրինաց երկիր» կուսակցությունը երեկ համալրվել է եւս մեկ կարկառուն ներկայացուցչով: Այս անգամ ՕԵԿ շարքերն է մտել կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ ...«ՈՐՍՈՐԴՆԵՐԸ» ՈՐՈՇԵՑԻՆ ՎԼ.ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ
Էլմիրա Մարտիրոսյան
Հուլիսի 5-ին մենք կրկին եւ զուտ ձեւականորեն կնշենք հայրենի Սահմանադրության օրը. այն Սահմանադրության, որը հեղինակել էր իրավաբանության դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանը, եւ որի ընդունման (1995 թվականի ...ԴԵՌ ՈՐՔԱ՞Ն ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԴՐԱՄԻ ԱՐԺԵՒՈՐՈՒՄԸ
Արթուր Խեմչյան
Այս հարցը պատասխան չունի
Շուրջ մեկ ամիս է, որ դրամը շատ կայուն կերպով արժեւորվում է: Ընդամենը 2-3 ամիս առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ դոլարի փոխարժեքը կարող ցածր լինել 370 դրամից, սակայն այսօր ...«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԵՆ, ՆՐԱՆՔ ՄԵԶԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՆ ՈՒ ԴՈՒԽՈՎ»
Արման Գալոյան
Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ կատարված իրադարձություններից հետո Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը պահանջում է Սերժ Սարգսյանից կազմակերպել աշխարհազոր:
Նրանք նախագահականի առաջ մի բողոքի ...ԴԱՎԻԹՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՊԱՅՔԱՐԻ «ՆՈՒՅՆ ՁԵՒ ԵՒ ԴԵՌ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ»
Քրիստինե Խանումյան
Մինչ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները երեկ իրենց հերթական երթն էին անցկացնում` քաղբանտարկյալ Դավիթ Քիրամիջյանին ազատ արձակելու պահանջով, անսպասելիորեն հայտնի դարձավ, որ Քիրամիջյանին ազատ են ...«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ»
Էմմա Գաբրիելյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը
- Պարոն Դեմիրճյան, վաղը Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը: Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա այցի նպատակը, ի՞նչ ազդեցություն կարող ...ԵՐԱՆԻ ԱՅԴՔԱՆ ԼՈՒՐՋ ՉԼԻՆԻ
Արամ Ամատունի
Միանգամայն հասկանալի է, որ Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը պետք է լիներ քաղաքական, աշխարհաքաղաքական անցուդարձով հետաքրքրվող հանրության ուշադրության թիվ մեկ առարկան: Ամեն օր չէ, նույնիսկ ամեն տարի ...ԵՎՍ 14 ԱՅՑ, ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Երեկ իշխանությունն ազատ է արձակել Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին: Դավիթին բերման էին ենթարկել մայիսի 30-ին, երբ նա եւ կոնգրեսական այլ ակտիվիստներ փորձել էին նստացույց անցկացնել ...«ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԴԵՌԵՒՍ ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
Սիրանույշ Պապյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Գրականության ինստիտուտի գիտաշխատող Գեւորգ Էմին-Տերյանը
- Գեւո՛րգ, նման մեծությունների թոռ-ծոռ լինելը որքանո՞վ է Ձեզ պարտավորեցնում այսօր այս կամ այն հասարակական, քաղաքական, ...«ՊԵՏՔ ՉԷ ՀՈՒՍԱԼ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՔՆՆԱՐԿՎԻ»
Ելենա Պետրոսյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է 1997-2001թթ. ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի նախկին ԽՍՀՄ երկրների հարցով գլխավոր խորհրդական, Հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Սթիվեն Սեստանովիչը: Դիվանագետն այժմ դասավանդում ...ՆԱՅԵՔ ՆՐԱ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ
Արման Գալոյան
Հարցազրույց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հետ:
- Շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադին Հայաստանի ...
ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ ԿԽՈՍԵՆ, ԵՐԲ ՈՐԱԿ ԼԻՆԻ
Անժելա ԽաչատրյանԱՅ ՓՈԽՎԵԼՈՒՆ ԱՐԴԵՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐ ՉԼԻՆԵՐ, ՄԵՐ ԱԳՆ-Ն Ի՞ՆՉ ԷՐ ԱՆԵԼՈՒ
Ելենա ՊետրոսյանԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՐԱԼԻԶՎԱԾ Է, ԻՍԿ ՊԱՅՔԱՐՈՂՆԵՐԸ «ԻՆՔՆԱՍՊԱՆ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
Սիրանույշ ՊապյանՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԲԱՆԱՁԵՒՆ ԸՆԴՈՒՆՎԻ
Քրիստինե Խանումյան
ՕՎԻՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ Գ.ՄՀԵՐՅԱՆԻ՞ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, ՉԵՄԻՉԷ, ՋՐԱՇԽԱՐՀ»
Ա.ԱղասյանՌՈԲԸ ՍԿԵՑ. Ի՞ՆՉ ԱՆԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Արման ԳալոյանՂԱՐԱԲԱՂԸ ՓՐԿԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ
Քրիստինե Խանումյան
ԷԴՎԱՐԴԸ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԷՐ ՈՒ ՉՀԱՍՑՐԵՑ ԻՐ ՆՈՐ ՏՈՒՆԸ ՏԵՍՆԵԼ
Էլմիրա ՄարտիրոսյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` DEUTSCHE WELLE-Ի «ԱԿՆՈՅԻ» ՀՈՒՅՍԻՆ
Քրիստինե ԽանումյանՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՐՍՈՒՄ ԱՋԱԿԻՑ ՉԳՏԱՎ. ՀԱՄԱՐԵՑԻՆ, ՈՐ ՆԱ ՈՒՆԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԿԵՐՊԱՐ
Արթուր Խեմչյան«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ» ԳՈՐԾ Է ԲԱՑՎՈՒՄ
Էլմիրա ՄարտիրոսյանԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆՈՒՅՆ ՏԵՔՍՏՈՎ
Սաթենիկ ՍարգսյանԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ...
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

