
ԵՐԱՆԻ ԱՅԴՔԱՆ ԼՈՒՐՋ ՉԼԻՆԻ
- Միանգամայն հասկանալի է, որ Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը պետք է լիներ քաղաքական, աշխարհաքաղաքական անցուդարձով հետաքրքրվող հանրության ուշադրության թիվ մեկ առարկան: Ամեն օր չէ, նույնիսկ ամեն տարի չէ եւ նույնիսկ ամեն տասնամյակ չէ, որ տեղի է ունենում այդօրինակ այցելություն:

Դրանից, իհարկե, չի բխում, որ պետք է այդ այցին տալ պատմական նշանակություն: Ի վերջո, եթե տարածաշրջանի համար դա պատմություն է, ապա ԱՄՆ համար, թերեւս, ընդամենը աշխատանքային առօրյա: Ընդհանրապես, այստեղ կա աշխարհայացքային տարբերություն` եթե մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների եւ էլիտաների մոտ պատմությունը պաթոսն է, ապա ամերիկյան միջավայրի համար պատմությունն առօրյա աշխատանքի արդյունքում ձեւավորվող իրողություններն են: Համենայնդեպս, դրանով կարելի է բացատրել կյանքի որակների, պետականության ձեռքբերումների այն տարբերությունները, որ կան օվկիանոսի «այս» եւ «այն» կողմերում: Բայց նաեւ փաստ է, որ արդեն վաղուց չկան օվկիանոսի կողմեր, եւ ամեն ինչ ընկալվում է ամբողջի մեջ: Եվ թերեւս հենց Հիլըրի Քլինթընի այցն էլ պետք է ընկալել ամբողջի մեջ: Այդ առումով հիշեցի Զբիգնեւ Բժեզինսկու «Մեծ շախմատային խաղատախտակ» աշխատությունը, որը շատ պարագաներում ունի նաեւ աշխարհաքաղաքականության «քրեստոմատիայի» ընկալում: Խորհրդային կայսրության փլուզման տարիներին հեղինակած այդ աշխատության մեջ ուրվագծելով ԱՄՆ առաջիկա աշխարհաքաղաքական շահն ու անելիքը, կայսրությունների անխուսափելի փլուզման ճակատագրից խուսափելու ուղիները` Բժեզինսկին նախանշում էր ԱՄՆ համար աշխարհաքաղաքական մի առանցք, որը համարում էր ռազմավարական տեսանկյունից բավական կարեւոր` Լեհաստան, Ուկրաինա, Վրաստան, Ադրբեջան ու այդպես դեպի ասիական ռեգիոն: Երբ դիտարկում ենք Հիլըրի Քլինթընի ներկայիս այցը, ապա տեսնում ենք, որ այն տեղի է ունենում հենց այդ առանցքով: Եվ այդ ամենից բացի էլ, երբ հիշում ենք, որ Բժեզինսկին նախագահի թեկնածու Բարաք Օբամայի արտաքին հարցերի գլխավոր խորհրդատուն էր, ապա Հիլըրի Քլինթընի այցը երեւակվում է բոլորովին այլ լույսի ներքո: Իհարկե, քաղաքագետ Բժեզինսկին առանցքը գծում էր որպես ռուսական մրցակցության դեմ ամերիկյան պատվար, մինչդեռ ԱՄՆ համար այսօր կան ոչ պակաս կարեւոր մրցակիցներ եւ մարտահրավերների աղբյուրներ, քան Ռուսաստանը, բայց միեւնույն է, աշխարհաքաղաքական մեծ խաղում ԱՄՆ համար կարեւորագույն մրցակիցը, թերեւս, շարունակում է մնալ Ռուսաստանը, որին «վարժեցնելու» մեջ է, թերեւս, Վաշինգտոնը տեսնում մյուս խնդիրների լուծման բանալին: Երեւի թե հենց դա է պատճառը, որ Հիլըրի Քլինթընի այցելության տիրույթում ներառվել է նաեւ Հարավային Կովկասում ռուսական ֆորպոստ հռչակված Հայաստանը: Ընդ որում` այստեղ հատկանշական է շատ կարեւոր երկու հանգամանք, որ ի հայտ եկան Քլինթընի այցից անմիջապես առաջ: Նախ` հայտնի դարձավ, որ Վրաստանը, որն էլ արդարացիորեն համարվում է, մեծ հաշվով, ամերիկյան ֆորպոստ, որոշել է մասնավորեցնել իր մագիստրալային գազամուղը` որով Հայաստան է գալիս ռուսական գազը, եւ այդ գազամուղի գնորդ կարող է լինել ադրբեջանական պետական նավթային ընկերությունը: Իսկ երեկ էլ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Իրանի դեմ պատժամիջոցների նոր օրենք, որը խստացնելու է Իրանի միջազգային մեկուսացումն ու սահմանափակելու է վառելիքի ներմուծումն Իրան: Այսինքն` միգուցե որոշակիորեն զարմանալի է, բայց Քլինթընի Հայաստան կատարելիք այցին նախորդում են երկու իրադարձություն, որոնք ուղղակիորեն կարող են շոշափել Հայաստանի ազգային անվտանգությանը վերաբերող հարցեր. Վրաստանի գազամուղը կարող է անցնել Ադրբեջանի սեփականության ցանկ, իսկ Իրանի հանդեպ էլ ամերիկացիները խստացնում են պատժամիջոցները եւ վառելիքի ներմուծման սահմանափակում մտցնում, ինչը կարող է էականորեն ազդել նաեւ իրանական գազամուղի հետ կապված զարգացումների վրա, քանի որ հայտնի է, որ Հայաստանն Իրանից գազ է ստանում դրանով, էլէներգիա արտադրում եւ դա տրամադրում Իրանին: Եթե ԱՄՆ-ը խստացնում է Իրանի միջազգային մեկուսացումն ու վառելիքային ներմուծման սահմանափակում մտցնում, ապա ցանկության դեպքում դրա տակ կարելի է դիտարկել նաեւ հայ-իրանական գործակցության այդ սեգմենտը: Ստացվում է, որ Հիլըրի Քլինթընը Հայաստան է գալիս պաշտոնական Երեւանին երկու լուրջ խնդիր առաջադրած: Ընդ որում` ամենից ուշագրավը կարող է լինել այն, որ միգուցե ԱՄՆ պետքարտուղարն այդ խնդիրների պատասխանն ամենեւին էլ Երեւանից չէ, որ ցանկանում է ստանալ, այլ Մոսկվայից, որի հանդեպ էլ Օբամայի հյուրասիրած նախաճաշից հետո կիրառվեց լրտեսական աղմուկի մամլիչը: Այլ կերպ ասած` ճնշելով Երեւանին, ԱՄՆ-ը պարզապես կարող է մտքում ունենալ ճնշման երկրորդ ճակատը ռուսների հանդեպ: Չէ՞ որ Երեւանը այս դեպքում` իրանական եւ վրացական նորահայտ խնդիրներ, պետք է օգնություն ակնկալի ռուսներից: Իսկ ինչո՞վ են օգնելու ռուսները, եթե նրանք գործնականում կորցրել են ազդեցության լծակը Վրաստանի վրա, իսկ Իրանի հարցում էլ ռուսներն իրենք այնքան էլ շահագրգռված չեն իրանական գազամուղի լիարժեք գործարկմամբ, քանի որ այն ռուսական գազի այլընտրանք է, հետեւաբար նաեւ ռուսական կախվածությունից Հայաստանի գոնե որոշակի դուրսբերման միջոց: Իսկ եթե այս իրավիճակում ռուսները չօգնեն Հայաստանին, ապա Հայաստանին այլ բան չի մնա, քան պայմանավորվածությունների գալ ԱՄՆ հետ: Այդ իրավիճակը բավական ծանր հետեւանքով է հղի Հայաստանի համար, մի կողմից` Հայաստանը կամ ստիպված է լինելու ուղղակիորեն էլ ավելի խրվել ռուսական ազդեցության գոտի, որ ռուսները ինչ-որ կերպ զսպեն ամերիկյան աշխարհաքաղաքական հավակնությունները, ինչն, ի դեպ, արդեն կարծես թե տեղի է ունենում նույնիսկ կրոնական մակարդակով` ուղղափառության հանդեպ հետաքրքրության սրընթաց աճի տեսքով, կամ Հայաստանը ստիպված է լինելու իր ազգային անվտանգությանը սպառնացող զիջումներ անել ամերիկյան ավելի լայն շահերը սպասարկելու համար, իսկ դրանից հետո էլ հայտնվելու է Ռուսաստանից «քոթակվելու» վտանգի առաջ: Չարյաց փոքրագույնն, իհարկե, կլինի այն, որ Ռուսաստանը գերադասի ընդունել ամերիկյան մեսիջը, որի փոխանցման ուղիներից մեկն էլ, փաստորեն, ընտրվում է Հայաստանը, եւ պայմանավորվել Միացյալ Նահանգների հետ: Հակառակ պարագայում պաշտոնական Երեւանին, թերեւս, մնում է հույս ունենալ, որ Նահանգները Ռուսաստանից չի ակնկալում շտապ պատասխան: Այլապես կարող է ստացվել այնպես, որ մեզ համար նույնիսկ երանելի վիճակ կլիներ, եթե հայ-թուրքական հարաբերությունն ու Ղարաբաղի հարցը լինեին Քլինթընի Հայաստան այցի բուն նպատակները, ոչ թե գործիքներ իրական նպատակների համար:
- Արամ Ամատունի
ՎԱՂԱԺԱՄ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԿԱՄ ԳԵՐՄԱՆԻԱ-ԱՐԳԵՆՏԻՆԱ
Դավիթ Ջալալյան
Ֆուտբոլի մասնագետների գերակշռող մասը այսօր կայանալիք աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Արգենտինա-Գերմանիա հանդիպումը համարում են մրցաշարի վաղաժամ եզրափակիչ:
Շատերի կարծիքով` հենց այս հավաքականներն ...ՖԱՎՈՐԻՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՆ
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկադը արդեն Մոսկվայում է եւ պատրաստվում է սկսել աշխատել այս երկրի ազգային թիմի հետ: Հոլանդացի մասնագետն իր կարծիքն է հայտնել աշխարհի ընթացիկ առաջնության վերաբերյալ: ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, ՉԵՄԻՉԷ, ՋՐԱՇԽԱՐՀ»
Ա.Աղասյան
Իրանց մալադյոժի համար են սարքում
Թեեւ Տիգրան Սարգսյանն արմատներով Լոռիից է, բայց վերջին մեկուկես տարվա ընթացքում այնքան գնաց Դիլիջան, որ այդքան իր գյուղ վերջին տարիներին չի գնացել:
Նա հետեւողականորեն ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԼՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԺԱՄԱՆԱԿԻ ԽՆԴԻՐ Է
Էմմա Գաբրիելյան
ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների` հունիսի 26-ին «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում տարածած հայտարարությունից հետո` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային բանակցությունները սկսել են Լեռնային ...ՔԼԻՆԹԸՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Արտակ Եղիազարյան
Երեկ սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը Արեւելյան Եվրոպա եւ Հարավային Կովկաս:
Պետքարտուղարի առաջին կանգառը Ուկրաինան էր, որտեղ նա նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպմանը ...ԱՄՆ-Ն ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԻՐԱՆԻ «ՍՐՏԻՆ», ԻՐԱՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է COCA-COLA-Ն
Մուսա Միքայելյան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրինագիծը, որով Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է մտցնում Իրանի դեմ:
Նախագահի խոսքով` այդ պատժամիջոցները հարված են «ուղիղ սրտին»` Իրանի միջուկային ծրագրի ...ՂԱՐԱԲԱՂԸ ՓՐԿԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ
Քրիստինե Խանումյան 2
Այն, որ այսօր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հասել ենք հնարավոր տխուր հանգրվանի` թերեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նման ընթացքին, որքան էլ դառն է խոստովանել, ...ԽՈՒՃՈՒՃ ՕԵԿ
Արման Գալոյան
(Ֆոտո՝ Գագիկ Շամշյանի ) Այսպես կոչված` «Օրինաց երկիր» կուսակցությունը երեկ համալրվել է եւս մեկ կարկառուն ներկայացուցչով: Այս անգամ ՕԵԿ շարքերն է մտել կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ ...«ՈՐՍՈՐԴՆԵՐԸ» ՈՐՈՇԵՑԻՆ ՎԼ.ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ
Էլմիրա Մարտիրոսյան
Հուլիսի 5-ին մենք կրկին եւ զուտ ձեւականորեն կնշենք հայրենի Սահմանադրության օրը. այն Սահմանադրության, որը հեղինակել էր իրավաբանության դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանը, եւ որի ընդունման (1995 թվականի ...ԴԵՌ ՈՐՔԱ՞Ն ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԴՐԱՄԻ ԱՐԺԵՒՈՐՈՒՄԸ
Արթուր Խեմչյան
Այս հարցը պատասխան չունի
Շուրջ մեկ ամիս է, որ դրամը շատ կայուն կերպով արժեւորվում է: Ընդամենը 2-3 ամիս առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ դոլարի փոխարժեքը կարող ցածր լինել 370 դրամից, սակայն այսօր ...«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԵՆ, ՆՐԱՆՔ ՄԵԶԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՆ ՈՒ ԴՈՒԽՈՎ»
Արման Գալոյան
Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ կատարված իրադարձություններից հետո Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը պահանջում է Սերժ Սարգսյանից կազմակերպել աշխարհազոր:
Նրանք նախագահականի առաջ մի բողոքի ...ԴԱՎԻԹՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՊԱՅՔԱՐԻ «ՆՈՒՅՆ ՁԵՒ ԵՒ ԴԵՌ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ»
Քրիստինե Խանումյան
Մինչ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները երեկ իրենց հերթական երթն էին անցկացնում` քաղբանտարկյալ Դավիթ Քիրամիջյանին ազատ արձակելու պահանջով, անսպասելիորեն հայտնի դարձավ, որ Քիրամիջյանին ազատ են ...«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ»
Էմմա Գաբրիելյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը
- Պարոն Դեմիրճյան, վաղը Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը: Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա այցի նպատակը, ի՞նչ ազդեցություն կարող ...ԵՐԱՆԻ ԱՅԴՔԱՆ ԼՈՒՐՋ ՉԼԻՆԻ
Արամ Ամատունի
Միանգամայն հասկանալի է, որ Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը պետք է լիներ քաղաքական, աշխարհաքաղաքական անցուդարձով հետաքրքրվող հանրության ուշադրության թիվ մեկ առարկան: Ամեն օր չէ, նույնիսկ ամեն տարի ...ԵՎՍ 14 ԱՅՑ, ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Երեկ իշխանությունն ազատ է արձակել Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին: Դավիթին բերման էին ենթարկել մայիսի 30-ին, երբ նա եւ կոնգրեսական այլ ակտիվիստներ փորձել էին նստացույց անցկացնել ...«ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԴԵՌԵՒՍ ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
Սիրանույշ Պապյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Գրականության ինստիտուտի գիտաշխատող Գեւորգ Էմին-Տերյանը
- Գեւո՛րգ, նման մեծությունների թոռ-ծոռ լինելը որքանո՞վ է Ձեզ պարտավորեցնում այսօր այս կամ այն հասարակական, քաղաքական, ...«ՊԵՏՔ ՉԷ ՀՈՒՍԱԼ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՔՆՆԱՐԿՎԻ»
Ելենա Պետրոսյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է 1997-2001թթ. ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի նախկին ԽՍՀՄ երկրների հարցով գլխավոր խորհրդական, Հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Սթիվեն Սեստանովիչը: Դիվանագետն այժմ դասավանդում ...ՆԱՅԵՔ ՆՐԱ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ
Արման Գալոյան
Հարցազրույց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հետ:
- Շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադին Հայաստանի ...
ԱՐՁԱԿՈՒՐԴ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արամ ԱմատունիՍՊԱՌՄԱՆ, ԹԵ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԱՇՈՒՆ
Արամ ԱմատունիԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԲԵՐԱԼՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏԵԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Արման ԳալոյանԶԱՐՄԱՆԱԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՄԵՋ
Սիրանույշ ՊապյանԶԱՐՄԱՆԱԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՄԵՋ
Սիրանույշ Պապյան
ՕՎԻՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ Գ.ՄՀԵՐՅԱՆԻ՞ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, ՉԵՄԻՉԷ, ՋՐԱՇԽԱՐՀ»
Ա.ԱղասյանՌՈԲԸ ՍԿԵՑ. Ի՞ՆՉ ԱՆԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Արման ԳալոյանՂԱՐԱԲԱՂԸ ՓՐԿԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ
Քրիստինե Խանումյան
ԷԴՎԱՐԴԸ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԷՐ ՈՒ ՉՀԱՍՑՐԵՑ ԻՐ ՆՈՐ ՏՈՒՆԸ ՏԵՍՆԵԼ
Էլմիրա ՄարտիրոսյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` DEUTSCHE WELLE-Ի «ԱԿՆՈՅԻ» ՀՈՒՅՍԻՆ
Քրիստինե ԽանումյանՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՐՍՈՒՄ ԱՋԱԿԻՑ ՉԳՏԱՎ. ՀԱՄԱՐԵՑԻՆ, ՈՐ ՆԱ ՈՒՆԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԿԵՐՊԱՐ
Արթուր Խեմչյան«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ» ԳՈՐԾ Է ԲԱՑՎՈՒՄ
Էլմիրա ՄարտիրոսյանԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆՈՒՅՆ ՏԵՔՍՏՈՎ
Սաթենիկ ՍարգսյանԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ...
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

