
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ»
- «Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը

- Պարոն Դեմիրճյան, վաղը Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը: Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա այցի նպատակը, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ այցը հայաստանյան ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների վրա: - ԱՄՆ պետքարտուղարի այցը պետք է դիտարկել Ղարաբաղի խնդրի առնչությամբ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահների ընդունած հայտարարության կոնտեքստում: Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է ղարաբաղյան հարցի հանգուցալուծմամբ, ինչը կբերի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եւ դրա համար ԱՄՆ-ի համար չափազանց կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն Մադրիդյան սկզբունքները ամրագրող փաստաթուղթ: - ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող պետությունների` Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահները հունիսի 26-ին հրապարակված` հայտարարությունում նշեցին, որ կողմերը պետք է կատարեն հաջորդ քայլը եւ ավարտեն աշխատանքը հիմնարար սկզբունքների շուրջ: Ինչպե՞ս եք գնահատում այն, ինչ զարգացումներ կարող են հետեւել այդ հայտարարությանը: - Այդ հայտարարությունը 2009թ. հուլիսի 10-ին Աքվիլայում ընդունված հայտարարության տրամաբանական շարունակությունն է, այսինքն` խոսքը գնում է Մադրիդյան սկզբունքների մասին, ինչը ենթադրում է հայկական կողմից միակողմանի զիջումներ. այսինքն` վերադարձվում են տարածքներ` ինչ-որ անորոշ հանրաքվեի անցկացման հեռանկարով: Սրանք մեզ համար անընդունելի սկզբունքներ են: Մտահոգիչ է, որ երեք նախագահների հայտարարությունների դինամիկան հայկական կողմի օգտին չէ: - Արդյո՞ք երեք նախագահների հայտարարությունը կարող է ԼՂ կարգավորման գործընթացը արագացնե՞լ, հնարավո՞ր եք համարում, որ ԱՄՆ-ի ջանքերը շրջադարձային փոփոխությունների հանգեցնեն ԼՂ կարգավորման գործընթացում: - Երեք նախագահների հայտարարությունը թերագնահատել չի կարելի: Եվ միանշանակ է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը բարենպաստ չի ընթանում հայկական կողմի համար: Վերջերս տարբեր միջազգային ատյաններում ընդունված փաստաթղթերը նույնպես դրա մասին են վկայում: Ակնհայտ է, որ ճշնումները Ղարաբաղի հարցում ուժեղանում են: Միեւնույն ժամանակ, տպավորություն է ստեղծվում, որ մինչ օրս հստակ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, մասնավորապես խաղաղապահ ուժերի տեղակայման հարցում: Այնպես որ, ղարաբաղյան հարցում ես արագ հանգուցալուծումը քիչ հավանական եմ համարում: - Դուք ղարաբաղյան հարցում արագ հանգուցալուծումը քիչ հավանական եք համարում, իսկ ձեր կարծիքով` դա լրացուցիչ գործոն չի՞ հանդիսանա իշխանությունների ամրապնդման համար: - Մենք չենք ցանկանում, որ ղարաբաղյան հարցում հայկական կողմի դիրքերը թույլ լինեն, եւ Ղարաբաղի գործոնը ընդդիմությունը իր գործունեության մեջ մշտապես հաշվի է առել եւ զերծ է պահել երկիրը ցնցումներից, մեզ իշխանություն ամեն գնով պետք չէ: Մյուս կողմից, սակայն, երկրին անհրաժեշտ են փոփոխություններ` օրինականության հաստատում, արդար ընտրությունների անցկացում, եւ այս հարցերը չպետք է կապվեն Ղարաբաղի հարցի հետ: Եթե կա Ղարաբաղի հարց` դա չի նշանակում, որ իշխանությունները կարող են կեղծել ընտրությունները, անմեղ մարդկանց նետեն բանտերը եւ մնան անպատիժ: Միանշանակ է, որ լուծելով մեր ներքին խնդիրները` մենք կամրապնդենք մեր դիրքերը միջազգային ասպարեզում եւ ավելի արդյունավետ կդիմակայենք արտաքին մարտահրավերներին: - Պարոն Դեմիրճյան, օրերս ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պատասխանելով այն հարցին, թե ինչու է ՀՅԴ-ն շարունակում սահմանափակվել միայն ԱԳ նախարարի հրաժարականը պահանջելով, նշել էր. «Նրանց պահանջները, ով չի սահմանափակվում Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը պահանջելով, նրանք որեւէ բանի հասե՞լ են... Տեսել ենք ըտենց պահանջողներին, պարոն Գեղամյանը, հիշո՞ւմ եք ինչքան էր պահանջում իշխանության հրաժարականը, Ստեփանը Դեմիրճյան, Արթուր Բաղդասարյանը... Ո՞ւր են հիմա նրանք...»: Որպես 2003թ. նախագահական ընտրություններում փաստացի հաղթած թեկնածու, ընդդիմության առաջնորդ` ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը: - Կարծում եմ, որ բոլորը շատ լավ գիտեն, թե քաղաքական դաշտում ով որտեղ է: Սկսենք նրանից, որ մենք ինքնանպատակ հրաժարականներ երբեւէ չենք պահանջել, մենք պահանջել եւ պահանջում ենք անցկացնել ազատ, արդար ընտրություններ, պահանջել եւ պահանջում ենք պատժել ըտրակեղծարարներին եւ ժողովրդի դեմ բռնություններ ու սպանդ իրականացրած անձանց: Ժամանակին պահանջում էինք կատարել Սահմանադրական դատարանի որոշումը` վստահության հանրաքվե անցկացնելու մասին: Եվ անվիճելի է` որքան շուտ անցկացվեն արդար ընտրություններ, այնքան մեր պետությունը կշահի: Իսկ Վահան Հովհաննիսյանը եւ իր կուսակցությունը տարիներ շարունակ մաս են կազմել հենց այն իշխանությանը, որը կեղծել է ընտրություններ, հանուն իր իշխանության պահպանման չի կանգնել սեփական ժողովրդի արյունը թափելու առաջ, երկիրը դարձրել է մի խումբ մարդկանց սեփականությունը: Եվ հիմա կարեւոր չէ, թե ինչ է ասում Վահան Հովհաննիսյանը, փաստ է, որ ինքը եւ իր կուսակցությունը նույնպես պատասխանատու են այս ամենի համար: Քաղաքականությունը, իհարկե, հնարավորի արվեստ է, բայց չպետք է այն դարձնել հարմարվողականության արվեստ: - Պարոն Դեմիրճյան, օրերս հայտնի դարձավ, որ Հաագայի միջազգային դատարանն ընդունել եւ գրանցել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացրած` «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» դիմումը: Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայաստանյան քաղաքական կյանքում հնարավոր զարգացումների վրա, եւ ինչ եք կարծում` Հաագայի միջազգային դատարանը կքննի՞ նրա հարցը: - Ես չեմ կարող ասել այդ հարցը Հաագայի միջազգային դատարանը կքննի, թե՞ ոչ: Սակայն ես մնում եմ այն կարծիքին, որ ճիշտ կլինի, որ մեր հանցագործներին մենք դատենք: Մարդիկ արդարադատություն փնտրում են երկրից դուրս, քանի որ այն չեն տեսնում երկրի ներսում: Հետեւաբար առանջնահերթ խնդիր է մեր երկրում իրապես անկախ դատական համակարգի ձեւավորումը, ինչը այս իշխանության օրոք, բնականաբար, չի կարող լինել: Իսկ Հայաստանի քաղաքական զարգացումների վրա որոշիչ ազդեցություն կարող է ունենալ հասարակության ակտիվությունը, պայքարը իր իրավունքների համար, միայն այդ դեպքում մենք կարող ենք հասնել ցանկալի փոփոխությունների:
- Էմմա Գաբրիելյան
ՎԱՂԱԺԱՄ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԿԱՄ ԳԵՐՄԱՆԻԱ-ԱՐԳԵՆՏԻՆԱ
Դավիթ Ջալալյան
Ֆուտբոլի մասնագետների գերակշռող մասը այսօր կայանալիք աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Արգենտինա-Գերմանիա հանդիպումը համարում են մրցաշարի վաղաժամ եզրափակիչ:
Շատերի կարծիքով` հենց այս հավաքականներն ...ՖԱՎՈՐԻՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՆ
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկադը արդեն Մոսկվայում է եւ պատրաստվում է սկսել աշխատել այս երկրի ազգային թիմի հետ: Հոլանդացի մասնագետն իր կարծիքն է հայտնել աշխարհի ընթացիկ առաջնության վերաբերյալ: ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, ՉԵՄԻՉԷ, ՋՐԱՇԽԱՐՀ»
Ա.Աղասյան
Իրանց մալադյոժի համար են սարքում
Թեեւ Տիգրան Սարգսյանն արմատներով Լոռիից է, բայց վերջին մեկուկես տարվա ընթացքում այնքան գնաց Դիլիջան, որ այդքան իր գյուղ վերջին տարիներին չի գնացել:
Նա հետեւողականորեն ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԼՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԺԱՄԱՆԱԿԻ ԽՆԴԻՐ Է
Էմմա Գաբրիելյան
ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների` հունիսի 26-ին «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում տարածած հայտարարությունից հետո` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային բանակցությունները սկսել են Լեռնային ...ՔԼԻՆԹԸՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Արտակ Եղիազարյան
Երեկ սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը Արեւելյան Եվրոպա եւ Հարավային Կովկաս:
Պետքարտուղարի առաջին կանգառը Ուկրաինան էր, որտեղ նա նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպմանը ...ԱՄՆ-Ն ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԻՐԱՆԻ «ՍՐՏԻՆ», ԻՐԱՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է COCA-COLA-Ն
Մուսա Միքայելյան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրինագիծը, որով Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է մտցնում Իրանի դեմ:
Նախագահի խոսքով` այդ պատժամիջոցները հարված են «ուղիղ սրտին»` Իրանի միջուկային ծրագրի ...ՂԱՐԱԲԱՂԸ ՓՐԿԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ
Քրիստինե Խանումյան 2
Այն, որ այսօր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հասել ենք հնարավոր տխուր հանգրվանի` թերեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նման ընթացքին, որքան էլ դառն է խոստովանել, ...ԽՈՒՃՈՒՃ ՕԵԿ
Արման Գալոյան
(Ֆոտո՝ Գագիկ Շամշյանի ) Այսպես կոչված` «Օրինաց երկիր» կուսակցությունը երեկ համալրվել է եւս մեկ կարկառուն ներկայացուցչով: Այս անգամ ՕԵԿ շարքերն է մտել կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ ...«ՈՐՍՈՐԴՆԵՐԸ» ՈՐՈՇԵՑԻՆ ՎԼ.ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ
Էլմիրա Մարտիրոսյան
Հուլիսի 5-ին մենք կրկին եւ զուտ ձեւականորեն կնշենք հայրենի Սահմանադրության օրը. այն Սահմանադրության, որը հեղինակել էր իրավաբանության դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանը, եւ որի ընդունման (1995 թվականի ...ԴԵՌ ՈՐՔԱ՞Ն ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԴՐԱՄԻ ԱՐԺԵՒՈՐՈՒՄԸ
Արթուր Խեմչյան
Այս հարցը պատասխան չունի
Շուրջ մեկ ամիս է, որ դրամը շատ կայուն կերպով արժեւորվում է: Ընդամենը 2-3 ամիս առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ դոլարի փոխարժեքը կարող ցածր լինել 370 դրամից, սակայն այսօր ...«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԵՆ, ՆՐԱՆՔ ՄԵԶԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՆ ՈՒ ԴՈՒԽՈՎ»
Արման Գալոյան
Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ կատարված իրադարձություններից հետո Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը պահանջում է Սերժ Սարգսյանից կազմակերպել աշխարհազոր:
Նրանք նախագահականի առաջ մի բողոքի ...ԴԱՎԻԹՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՊԱՅՔԱՐԻ «ՆՈՒՅՆ ՁԵՒ ԵՒ ԴԵՌ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ»
Քրիստինե Խանումյան
Մինչ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները երեկ իրենց հերթական երթն էին անցկացնում` քաղբանտարկյալ Դավիթ Քիրամիջյանին ազատ արձակելու պահանջով, անսպասելիորեն հայտնի դարձավ, որ Քիրամիջյանին ազատ են ...«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ»
Էմմա Գաբրիելյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը
- Պարոն Դեմիրճյան, վաղը Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը: Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա այցի նպատակը, ի՞նչ ազդեցություն կարող ...ԵՐԱՆԻ ԱՅԴՔԱՆ ԼՈՒՐՋ ՉԼԻՆԻ
Արամ Ամատունի
Միանգամայն հասկանալի է, որ Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը պետք է լիներ քաղաքական, աշխարհաքաղաքական անցուդարձով հետաքրքրվող հանրության ուշադրության թիվ մեկ առարկան: Ամեն օր չէ, նույնիսկ ամեն տարի ...ԵՎՍ 14 ԱՅՑ, ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Երեկ իշխանությունն ազատ է արձակել Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին: Դավիթին բերման էին ենթարկել մայիսի 30-ին, երբ նա եւ կոնգրեսական այլ ակտիվիստներ փորձել էին նստացույց անցկացնել ...«ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԴԵՌԵՒՍ ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
Սիրանույշ Պապյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Գրականության ինստիտուտի գիտաշխատող Գեւորգ Էմին-Տերյանը
- Գեւո՛րգ, նման մեծությունների թոռ-ծոռ լինելը որքանո՞վ է Ձեզ պարտավորեցնում այսօր այս կամ այն հասարակական, քաղաքական, ...«ՊԵՏՔ ՉԷ ՀՈՒՍԱԼ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՔՆՆԱՐԿՎԻ»
Ելենա Պետրոսյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է 1997-2001թթ. ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի նախկին ԽՍՀՄ երկրների հարցով գլխավոր խորհրդական, Հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Սթիվեն Սեստանովիչը: Դիվանագետն այժմ դասավանդում ...ՆԱՅԵՔ ՆՐԱ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ
Արման Գալոյան
Հարցազրույց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հետ:
- Շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադին Հայաստանի ...
ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՒ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԿՇԻՌԸ
Քրիստինե ԽանումյանՄԻ ԶԱՐՄԱՑԵՔ
ԶԱՐՄԱՆԱԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՄԵՋ
Սիրանույշ ՊապյանԶԱՐՄԱՆԱԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՄԵՋ
Սիրանույշ ՊապյանԱՆՓԱՌՈՒՆԱԿ ՍԿԻԶԲ, ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ ՎԱԽՃԱՆ
Էմմա Գաբրիելյան
ՕՎԻՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ Գ.ՄՀԵՐՅԱՆԻ՞ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, ՉԵՄԻՉԷ, ՋՐԱՇԽԱՐՀ»
Ա.ԱղասյանՌՈԲԸ ՍԿԵՑ. Ի՞ՆՉ ԱՆԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Արման ԳալոյանՂԱՐԱԲԱՂԸ ՓՐԿԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ
Քրիստինե Խանումյան
ԷԴՎԱՐԴԸ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԷՐ ՈՒ ՉՀԱՍՑՐԵՑ ԻՐ ՆՈՐ ՏՈՒՆԸ ՏԵՍՆԵԼ
Էլմիրա ՄարտիրոսյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` DEUTSCHE WELLE-Ի «ԱԿՆՈՅԻ» ՀՈՒՅՍԻՆ
Քրիստինե ԽանումյանՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՐՍՈՒՄ ԱՋԱԿԻՑ ՉԳՏԱՎ. ՀԱՄԱՐԵՑԻՆ, ՈՐ ՆԱ ՈՒՆԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԿԵՐՊԱՐ
Արթուր Խեմչյան«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ» ԳՈՐԾ Է ԲԱՑՎՈՒՄ
Էլմիրա ՄարտիրոսյանԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆՈՒՅՆ ՏԵՔՍՏՈՎ
Սաթենիկ ՍարգսյանԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ...
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

