
ԴԵՌ ՈՐՔԱ՞Ն ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԴՐԱՄԻ ԱՐԺԵՒՈՐՈՒՄԸ
- Այս հարցը պատասխան չունի

Շուրջ մեկ ամիս է, որ դրամը շատ կայուն կերպով արժեւորվում է: Ընդամենը 2-3 ամիս առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ դոլարի փոխարժեքը կարող ցածր լինել 370 դրամից, սակայն այսօր այն 368 դրամ է: Ավելին` եթե վերջին 2 տարիների ընթացքում Կենտրոնական բանկը պարբերաբար դոլարային ինտերվենցիաներ էր իրականացնում, այսինքն` դոլար էր նետում շրջանառության մեջ, որպեսզի զսպի դոլարի արժեւորումը, ապա վերջին շրջանում ԿԲ-ն ոչ միայն նման բան չի անում, այլեւ շուկայից դոլար է գնում, պակասեցնելով շրջանառության մեջ գտնվող դոլարի քանակությունը` թույլ չտալու համար դոլարի չափից դուրս արժեզրկում: Սակայն մարդկանց իրավացիորեն հետաքրքրում է, թե որքա՞ն կշարունակվի դրամի արժեւորումը, եւ արդյո՞ք այն վտանգավոր սցենարներ չի դրսեւորի: Իհարկե, մի կողմից հասարակության մեջ մի հատված կարծում է, որ դրամի արժեւորումը դրական երեւույթ է, քանի որ դրա արդյունքում դրամ ստացողների եկամուտները դոլարային արտահայտությամբ աճում են, սակայն բանն այն է, որ դա միայն տեսական ոլորտի պնդում է: Իրականում դրամի արժեւորումը իր դրական ազդեցությունը կթողներ այն դեպքում, եթե դրա արդյունքում դրսից ներկրվող ապրանքների գներն իջնեին, կապված նրա հետ, որ դոլարն արժեզրկվել է: Բայց նման բան Հայաստանում տեղի չի ունենում կապված մենաշնորհային տնտեսության, մոնոպոլ գներ սահմանելու եւ մրցակցության բացակայության հետ: Այսինքն` ստացվում է, որ դրամի արժեւորումը իր դրական դերը չի խաղում, իսկ ահա բացասական դերը խաղում է, որովհետեւ դրա արդյունքում հայկական ապրանքները մրցունակ չեն լինում դրսում, նվազում է արտահանումը, հետեւաբար նաեւ տնտեսության զարգացումն է դանդաղում: Փոխարենը շահում են մոնոպոլիստ ներկրողները, որոնք գերշահույթներ են ստանում, քանի որ իրենց ունեցած փողով դրսում ավելի շատ բան կարող են գնել, իսկ գները Հայաստանում չեն իջեցնում: Հարցը, թե դրամի արժեւորումը որքա՞ն կշարունակվի` որոշակի եւ հստակ պատասխան չունի, որովհետեւ ցանկության դեպքում ԿԲ-ն կարող է մեծացնել իր միջամտության աստիճանը եւ դոլարը հասցնել մինչեւ 400 դրամի: Իսկ դրամի արժեւորման պատճառներից մեկն էլ այն է, որ ԿԲ-ն դեռեւս ապրիլին խստացրեց իր նորմատիվային պահանջները, որի հետեւանքով առեւտրային բանկերը ստիպված են դոլարային ավանդների դիմաց պահուստավորումը մասամբ իրականացնել դրամով: Այսինքն` շրջանառությունից դրամը հոսեց դեպի պահուստներ եւ դրամի «սով» առաջացավ: Այսինքն` ստացվում է, որ կառավարությունը մի կողմից խոսում է հայրենական արտադրողին եւ արտահանողին աջակցելու մասին, մյուս կողմից` նպաստում դրամի արժեւորմանը: Սակայն այստեղ ամենաէականն այն է, որ փոխարժեքի տատանումները որեւէ կերպ չեն ազդում ապրանքների գների վրա: Փոխարժեքի տատանումները հասարակության համար այդքան ցավալի չէին լինի, եթե սպառողական գները փոփոխվեին դրան համարժեք, սակայն այդ փոխկապվածությունը չկա: Կառավարությունը ոչ միայն քայլեր չի ձեռնարկում մրցակցային դաշտ ապահովելու ուղղությամբ, այլեւ ինքն է ամեն կերպ նպաստում այդպիսի մենաշնորհների ձեւավորմանն ու պաշտպանությանը: Հենց դա է պատճառը, որ 2010-ի առաջին 5 ամիսներին ամեն ամիս նախորդ ամսվա համեմատ գները Հայաստանում աճել են, ու շատ զարմանալի է, որ երկրի վարչապետը վերջերս ներկայացնելով ՀՀ տնտեսության ներկա վիճակը` հայտարարել է, թե արդեն մտնում ենք դեֆլյացիոն փուլ եւ մոտակա երկու ամիսներին կունենանք դեֆլյացիա: Նա նաեւ հավելել է, որ դրա արդյունքում տարեկան կտրվածքով 5-6 տոկոս գնաճը իրատեսական ցուցանիշ կլինի: Մենք վարչապետի այս կանխատեսման վերաբերյալ զրուցեցինք «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանի հետ, ով ասաց. «Պաշտոնական այն ցուցանիշները, որ մենք ունենք այս պահի դրությամբ, չեն խոսում դեֆլյացիայի մասին, այլ հակառակը, խոսում են այն մասին, որ ինֆլյացիան շարունակվում է: Այսպես` սպառողական գների ինդեքսը առաջին 5 ամսվա տվյալներով 7, 2 տոկոս է, իսկ ՀՆԱ դեֆլյատորը` շուրջ 9 տոկոսի է հասնում: Ինչ վերաբերում է սպասումներին, որի մասին ակնարկում է վարչապետը, նա թերեւս նկատի ունի գյուղատնտեսական ապրանքների գնանկումը, որը կախված է բացառապես սեզոնայնության հետ, բայց դեռ պետք է հաշվել, թե այդ անկումը որքանով կարող է ազդել տարեկան կտրվածքով գնաճի ցուցանիշի վրա: Շատ դժվար է ասել, թե տարվա վերջին մենք ինչ ինֆլյացոն ֆոն կունենանք, որովհետեւ Հայաստանի տնտեսությունը գների առումով այնքան էլ կապված չէ միջազգային շուկաների հետ: Միջազգային շուկայում այս պահին էլ լայն սպառման ապրանքների դեֆլյացիոն երեւույթներ կան, սակայն մեզանում գնաճը դեռ շարունակվում է: Հայաստանյան տնտեսական կյանքի փորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում միջազգային գործընթացները մեզ հետ քիչ կապ ունեն: Այս պահի դրությամբ վիճակագրությունը ճիշտ հակառակն է ապացուցում», - իր խոսքն ամփոփեց տնտեսագետը:
- Արթուր Խեմչյան
ՎԱՂԱԺԱՄ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԿԱՄ ԳԵՐՄԱՆԻԱ-ԱՐԳԵՆՏԻՆԱ
Դավիթ Ջալալյան
Ֆուտբոլի մասնագետների գերակշռող մասը այսօր կայանալիք աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Արգենտինա-Գերմանիա հանդիպումը համարում են մրցաշարի վաղաժամ եզրափակիչ:
Շատերի կարծիքով` հենց այս հավաքականներն ...ՖԱՎՈՐԻՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՆ
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկադը արդեն Մոսկվայում է եւ պատրաստվում է սկսել աշխատել այս երկրի ազգային թիմի հետ: Հոլանդացի մասնագետն իր կարծիքն է հայտնել աշխարհի ընթացիկ առաջնության վերաբերյալ: ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, ՉԵՄԻՉԷ, ՋՐԱՇԽԱՐՀ»
Ա.Աղասյան
Իրանց մալադյոժի համար են սարքում
Թեեւ Տիգրան Սարգսյանն արմատներով Լոռիից է, բայց վերջին մեկուկես տարվա ընթացքում այնքան գնաց Դիլիջան, որ այդքան իր գյուղ վերջին տարիներին չի գնացել:
Նա հետեւողականորեն ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԼՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԺԱՄԱՆԱԿԻ ԽՆԴԻՐ Է
Էմմա Գաբրիելյան
ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների` հունիսի 26-ին «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում տարածած հայտարարությունից հետո` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային բանակցությունները սկսել են Լեռնային ...ՔԼԻՆԹԸՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Արտակ Եղիազարյան
Երեկ սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը Արեւելյան Եվրոպա եւ Հարավային Կովկաս:
Պետքարտուղարի առաջին կանգառը Ուկրաինան էր, որտեղ նա նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպմանը ...ԱՄՆ-Ն ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԻՐԱՆԻ «ՍՐՏԻՆ», ԻՐԱՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է COCA-COLA-Ն
Մուսա Միքայելյան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրինագիծը, որով Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է մտցնում Իրանի դեմ:
Նախագահի խոսքով` այդ պատժամիջոցները հարված են «ուղիղ սրտին»` Իրանի միջուկային ծրագրի ...ՂԱՐԱԲԱՂԸ ՓՐԿԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ
Քրիստինե Խանումյան 2
Այն, որ այսօր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հասել ենք հնարավոր տխուր հանգրվանի` թերեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նման ընթացքին, որքան էլ դառն է խոստովանել, ...ԽՈՒՃՈՒՃ ՕԵԿ
Արման Գալոյան
(Ֆոտո՝ Գագիկ Շամշյանի ) Այսպես կոչված` «Օրինաց երկիր» կուսակցությունը երեկ համալրվել է եւս մեկ կարկառուն ներկայացուցչով: Այս անգամ ՕԵԿ շարքերն է մտել կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ ...«ՈՐՍՈՐԴՆԵՐԸ» ՈՐՈՇԵՑԻՆ ՎԼ.ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ
Էլմիրա Մարտիրոսյան
Հուլիսի 5-ին մենք կրկին եւ զուտ ձեւականորեն կնշենք հայրենի Սահմանադրության օրը. այն Սահմանադրության, որը հեղինակել էր իրավաբանության դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանը, եւ որի ընդունման (1995 թվականի ...ԴԵՌ ՈՐՔԱ՞Ն ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԴՐԱՄԻ ԱՐԺԵՒՈՐՈՒՄԸ
Արթուր Խեմչյան
Այս հարցը պատասխան չունի
Շուրջ մեկ ամիս է, որ դրամը շատ կայուն կերպով արժեւորվում է: Ընդամենը 2-3 ամիս առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ դոլարի փոխարժեքը կարող ցածր լինել 370 դրամից, սակայն այսօր ...«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԵՆ, ՆՐԱՆՔ ՄԵԶԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՆ ՈՒ ԴՈՒԽՈՎ»
Արման Գալոյան
Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ կատարված իրադարձություններից հետո Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը պահանջում է Սերժ Սարգսյանից կազմակերպել աշխարհազոր:
Նրանք նախագահականի առաջ մի բողոքի ...ԴԱՎԻԹՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՊԱՅՔԱՐԻ «ՆՈՒՅՆ ՁԵՒ ԵՒ ԴԵՌ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ»
Քրիստինե Խանումյան
Մինչ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները երեկ իրենց հերթական երթն էին անցկացնում` քաղբանտարկյալ Դավիթ Քիրամիջյանին ազատ արձակելու պահանջով, անսպասելիորեն հայտնի դարձավ, որ Քիրամիջյանին ազատ են ...«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ»
Էմմա Գաբրիելյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը
- Պարոն Դեմիրճյան, վաղը Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը: Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա այցի նպատակը, ի՞նչ ազդեցություն կարող ...ԵՐԱՆԻ ԱՅԴՔԱՆ ԼՈՒՐՋ ՉԼԻՆԻ
Արամ Ամատունի
Միանգամայն հասկանալի է, որ Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը պետք է լիներ քաղաքական, աշխարհաքաղաքական անցուդարձով հետաքրքրվող հանրության ուշադրության թիվ մեկ առարկան: Ամեն օր չէ, նույնիսկ ամեն տարի ...ԵՎՍ 14 ԱՅՑ, ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Երեկ իշխանությունն ազատ է արձակել Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին: Դավիթին բերման էին ենթարկել մայիսի 30-ին, երբ նա եւ կոնգրեսական այլ ակտիվիստներ փորձել էին նստացույց անցկացնել ...«ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԴԵՌԵՒՍ ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
Սիրանույշ Պապյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Գրականության ինստիտուտի գիտաշխատող Գեւորգ Էմին-Տերյանը
- Գեւո՛րգ, նման մեծությունների թոռ-ծոռ լինելը որքանո՞վ է Ձեզ պարտավորեցնում այսօր այս կամ այն հասարակական, քաղաքական, ...«ՊԵՏՔ ՉԷ ՀՈՒՍԱԼ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՔՆՆԱՐԿՎԻ»
Ելենա Պետրոսյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է 1997-2001թթ. ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի նախկին ԽՍՀՄ երկրների հարցով գլխավոր խորհրդական, Հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Սթիվեն Սեստանովիչը: Դիվանագետն այժմ դասավանդում ...ՆԱՅԵՔ ՆՐԱ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ
Արման Գալոյան
Հարցազրույց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հետ:
- Շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադին Հայաստանի ...
ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ Է ՆԱԵՒ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀՀ-ԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
Էմմա ԳաբրիելյանՁԵԹԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՊԱՌՈՒՄԸ ԵՌԱԿԻ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Տաթեւ Մեսրոպյան«ԷՍ ԹՈՒՐՔԻՆ ՄԵՐ ՄԻՋԻՑ ՀԱՆԵՔ»
Էլմիրա Մարտիրոսյան
ՕՎԻՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ Գ.ՄՀԵՐՅԱՆԻ՞ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, ՉԵՄԻՉԷ, ՋՐԱՇԽԱՐՀ»
Ա.ԱղասյանՌՈԲԸ ՍԿԵՑ. Ի՞ՆՉ ԱՆԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Արման ԳալոյանՂԱՐԱԲԱՂԸ ՓՐԿԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ
Քրիստինե Խանումյան
ԷԴՎԱՐԴԸ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԷՐ ՈՒ ՉՀԱՍՑՐԵՑ ԻՐ ՆՈՐ ՏՈՒՆԸ ՏԵՍՆԵԼ
Էլմիրա ՄարտիրոսյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` DEUTSCHE WELLE-Ի «ԱԿՆՈՅԻ» ՀՈՒՅՍԻՆ
Քրիստինե ԽանումյանՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՐՍՈՒՄ ԱՋԱԿԻՑ ՉԳՏԱՎ. ՀԱՄԱՐԵՑԻՆ, ՈՐ ՆԱ ՈՒՆԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԿԵՐՊԱՐ
Արթուր Խեմչյան«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ» ԳՈՐԾ Է ԲԱՑՎՈՒՄ
Էլմիրա ՄարտիրոսյանԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆՈՒՅՆ ՏԵՔՍՏՈՎ
Սաթենիկ ՍարգսյանԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ...
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

