
«ՈՐՍՈՐԴՆԵՐԸ» ՈՐՈՇԵՑԻՆ ՎԼ.ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ
- Հուլիսի 5-ին մենք կրկին եւ զուտ ձեւականորեն կնշենք հայրենի Սահմանադրության օրը. այն Սահմանադրության, որը հեղինակել էր իրավաբանության դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանը, եւ որի ընդունման (1995 թվականի հուլիսի 5-ին) օգտին քվեարկեցինք` այդպիսով արտահայտելով ազատ եւ ժողովրդավարական երկրում ապրելու մեր ցանկությունը:

Սահմանադրությունն այդպես էլ մնաց թղթի վրա, իսկ նրա հեղինակը 70-ամյա հասակում ողբերգական վախճան ունեցավ: Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը իր բնակարանում ինքնասպան եղավ նախկին գլխավոր դատախազ, իրավաբանության դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանը: Պրոֆեսորն ապրում էր դստեր հետ: Վերջինս էլ առավոտյան արթնանալով հորը հայտնաբերել էր կախված վիճակում: Ինքնասպանության պատճառներն այդպես էլ անհայտ մնացին: Դեպքի վայրում հայտնաբերվել էր Նազարյանի գրությունը, որտեղ նշված էր եղել. «Ես հայտնաբերեցի, որ կորցրել եմ մտածելու (գիտության մասին) խորաթափանցությունը: Իմ մահվան համար որեւէ մեկը մեղավոր չէ: Որեւէ քաղաքական պատճառ չկա: Ես մահվանից առաջ վերջին խնդրանքն եմ ուղղում ընկերներիս, որոնց իրականում օգնել եմ` հատուցեք դա աղջկաս զորավիգ լինելով»: Թե որքանով Նազարյանի ընկերներն օգնեցին նրա դստերը` դժվար է ասել. գուցե` նույնկերպ, ինչպես այժմ «կիրառում են» Սահմանադրությունը: Սահմանադրությունն ու նրա հեղինակի ճակատագրերը կարծես շաղկապված լինեն: Վլադիմիր Նազարյանը մինչեւ 2001թ.-ի վերջն աշխատում էր որպես ԱԺ իրավաբանական վարչության պետ եւ ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ նա անխնա քննադատում էր այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Գաղտնիք չէ նաեւ, որ հենց այդ պատճառով հավասարը չունեցող իրավագետ-գիտնականի առաջ արհամարհանքով փակվեցին խորհրդարանի դարպասներն այնպես, ինչպես հայրենի Սահմանադրությունը` ժողովրդի առաջ: Եվ մարդը, իր ողջ էությամբ եւ կենսագրությամբ հայտնվելով քաղաքական, իրավական կյանքի լուսանցքում, կարող էր եւ հոգեկան ծանր ապրումներ ունենալ` գիտակցելով, որ իր ողջ կյանքը զուր է ապրել: Գիտակցելով, որ նորանկախ պետության հիմքը` Սահմանադրությունն ստեղծելու եւ այն կյանքի կոչելու խոչընդոտները վերացնելու իր բոլոր ջանքերն ապարդյուն են եղել: Հիշեցնենք, որ ինքնասպանության դեպքից մոտ ինը ամիս առաջ, երբ մի քանի կուսակցություններ («Հանրապետություն», ՀԺԿ եւ «Ազգային միաբանություն») Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական եղանակով պաշտոնանկ անելու պահանջով փաստաթուղթ էին պատրաստում` նրան մեղադրելով հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական եւ քաղաքական խորը ճգնաժամ ստեղծելու համար, Վլադիմիր Նազարյանը` որպես Սահմանադրության հեղինակ եւ ԱԺ իրավաբանական վարչության պետ, իր դիրքորոշումն էր հայտնել: Նշել էր, որ գործող Սահմանադրությունը նախագահի պաշտոնանկության միայն երկու դեպք է նախատեսում` պետական դավաճանություն կամ ծանր հանցագործություն, ապա ավելացրել, որ միայն 2000 թվականին նախագահն իր հրամանագրերով բազմաթիվ սահմանադրական խախտումներ է թույլ տվել, «բայց հարկավոր է դրանցից ընտրել այնպիսիները, որոնք իրենցից ներկայացնում են կամ պետական դավաճանություն կամ ծանր հանցագործություն... Օրինակ` 2000 թվականի մայիսին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին ազատելու հրամանը», որը Սահմանադրության մի քանի հոդվածների խախտում է պարունակել. դրանցից մեկն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ էր արել նախարարին` չունենալով նման լիազորություն: Մեկ այլ փաստարկ: «Քոչարյանի կողմից կեղծ փաստաթղթի ստացումն է առ այն, որ վերջին 10 տարում նա մշտապես բնակվել է Հայաստանում. որպես ՀՀ վարչապետ` չարաշահելով իր պաշտոնական դիրքը եւ իր ստորադասից պահանջելով ու ստանալով նման անօրինական փաստաթուղթ` նա կատարել է կեղծիք: Հարց է ծագում` ո՞րն է եղել կեղծիք կատարելու նպատակը` իշխանության զավթումը, իսկ իշխանության ցանկացած զավթում պետական հանցագործություն է», - նշել էր Վլադիմիր Նազարյանը: Եվ դա բավական էր, որ իրավաբան-գիտնականը եւ նրա հեղինակած Սահմանադրությունը դառնային Ռ.Քոչարյանի թշնամիները: Դա բավական էր, որ հենց Նազարյանի ձեռքով ստեղծված սահմանադրական իրավունքը դառնար օղակ եւ Քոչարյանի հրահանգով սեղմեր հեղինակի կոկորդը, ինչը հետո կատարվեց նաեւ նույն Սահմանադրության հետ: Այսօր այդ Սահմանադրությունն ընդամենը խունացած թուղթ է, որում ամրագրված դրույթների չկատարման համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում: Հետեւաբար իշխանությունը ժողովրդինը չէ, Աստծո պարգեւած կյանքն այլեւս տիրոջը չէ, եւ դա է պատճառը, որ մեր երկրի խորհրդարանում մի ողջ պետություն են գլխատում, եւ դրա համար պատասխանատու չկա, հայրենիքի պահապան զինվոր են սպանում, ու պատասխան տվող տականք չկա, տականքին ծառայող մերձավորագույն պաշտոնյաներ են սպանվում, եւ էլի մեղավոր չկա, մարտի մեկ են անում` սեփական ժողովրդի դեմ ու բացահայտ` բոլորի աչքի առաջ, ու էլի մեղավորներ չկան: Եթե դրան էլ հավելենք ՍԴ այն որոշումները, որոնցով հակասահմանադրական են դարձել օրենսդրության որոշ դրույթներ, որոնք սակայն այսօր էլ կիրառվում են դատարանների կողմից` արհամարհած ունենալով ՍԴ խոսքը, ապա կրկին գալիս ենք այն եզրահանգման, որ ՍԴ-ն ընդամենը քաղաքական եւ ինչ-որ տեղ գիտական մակարդակի հաստատություն է դարձել, իրավաբանների հավաքատեղի, որտեղ այցելողները բյուջեի հաշվին բարձր «թոշակ» են ստանում: Եվ, թերեւս, ճիշտ էր անարդարությունից զզված մեր ընթերցողներից մեկը, ով առաջարկում էր ոչ թե տոնել, այլ կազմակերպել հայրենի «Սահմանադրության հուղարկավորությունը»... մեր բոլորի, մեր ապագայի հուղարկավորությունը: Այդ հուղարկավորված Սահմանադրությունն է պատճառը, որ անօգնական, շարքային մարդիկ Վլադիմիր Նազարյանի նման ինքնասպան են լինում` կախվելու, կամրջից նետվելու կամ այլ եղանակով: Բայց դա ճանապարհ չէ. ուղղակի պետք է հասկանալ եւ ընդունել, որ անպարտելի մարդ չկա, ուղղակի «հաղթում է» նա, ով հայտնվում կամ ինչ-որ բան նախաձեռնում է որսորդի նման` հանկարծակի, միանգամից, բայց եթե այդ «որսորդից» ավելի լավ` արդարամիտ որսորդ գտնվի, հնարավոր է Սահմանադրության օրն իսկապես տոն լինի... Հ.Գ. Ինչը ունի սկիզբ, ունի նաեւ վերջ, եւ մարդասպանի հոգեբանությամբ «որսորդները», ովքեր իրենց անպարտելի աստվածներ են համարում, սովորաբար անփառունակ վախճան են ունենում, եւ ընտանիքում պատասխան են տալիս բոլորը... գուցե նաեւ Աստծո կամոք:
- Էլմիրա Մարտիրոսյան
ՎԱՂԱԺԱՄ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԿԱՄ ԳԵՐՄԱՆԻԱ-ԱՐԳԵՆՏԻՆԱ
Դավիթ Ջալալյան
Ֆուտբոլի մասնագետների գերակշռող մասը այսօր կայանալիք աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Արգենտինա-Գերմանիա հանդիպումը համարում են մրցաշարի վաղաժամ եզրափակիչ:
Շատերի կարծիքով` հենց այս հավաքականներն ...ՖԱՎՈՐԻՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՆ
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկադը արդեն Մոսկվայում է եւ պատրաստվում է սկսել աշխատել այս երկրի ազգային թիմի հետ: Հոլանդացի մասնագետն իր կարծիքն է հայտնել աշխարհի ընթացիկ առաջնության վերաբերյալ: ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, ՉԵՄԻՉԷ, ՋՐԱՇԽԱՐՀ»
Ա.Աղասյան
Իրանց մալադյոժի համար են սարքում
Թեեւ Տիգրան Սարգսյանն արմատներով Լոռիից է, բայց վերջին մեկուկես տարվա ընթացքում այնքան գնաց Դիլիջան, որ այդքան իր գյուղ վերջին տարիներին չի գնացել:
Նա հետեւողականորեն ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԼՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԺԱՄԱՆԱԿԻ ԽՆԴԻՐ Է
Էմմա Գաբրիելյան
ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների` հունիսի 26-ին «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում տարածած հայտարարությունից հետո` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային բանակցությունները սկսել են Լեռնային ...ՔԼԻՆԹԸՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Արտակ Եղիազարյան
Երեկ սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը Արեւելյան Եվրոպա եւ Հարավային Կովկաս:
Պետքարտուղարի առաջին կանգառը Ուկրաինան էր, որտեղ նա նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպմանը ...ԱՄՆ-Ն ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԻՐԱՆԻ «ՍՐՏԻՆ», ԻՐԱՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է COCA-COLA-Ն
Մուսա Միքայելյան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրինագիծը, որով Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է մտցնում Իրանի դեմ:
Նախագահի խոսքով` այդ պատժամիջոցները հարված են «ուղիղ սրտին»` Իրանի միջուկային ծրագրի ...ՂԱՐԱԲԱՂԸ ՓՐԿԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ
Քրիստինե Խանումյան 2
Այն, որ այսօր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հասել ենք հնարավոր տխուր հանգրվանի` թերեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նման ընթացքին, որքան էլ դառն է խոստովանել, ...ԽՈՒՃՈՒՃ ՕԵԿ
Արման Գալոյան
(Ֆոտո՝ Գագիկ Շամշյանի ) Այսպես կոչված` «Օրինաց երկիր» կուսակցությունը երեկ համալրվել է եւս մեկ կարկառուն ներկայացուցչով: Այս անգամ ՕԵԿ շարքերն է մտել կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ ...«ՈՐՍՈՐԴՆԵՐԸ» ՈՐՈՇԵՑԻՆ ՎԼ.ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ
Էլմիրա Մարտիրոսյան
Հուլիսի 5-ին մենք կրկին եւ զուտ ձեւականորեն կնշենք հայրենի Սահմանադրության օրը. այն Սահմանադրության, որը հեղինակել էր իրավաբանության դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանը, եւ որի ընդունման (1995 թվականի ...ԴԵՌ ՈՐՔԱ՞Ն ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԴՐԱՄԻ ԱՐԺԵՒՈՐՈՒՄԸ
Արթուր Խեմչյան
Այս հարցը պատասխան չունի
Շուրջ մեկ ամիս է, որ դրամը շատ կայուն կերպով արժեւորվում է: Ընդամենը 2-3 ամիս առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ դոլարի փոխարժեքը կարող ցածր լինել 370 դրամից, սակայն այսօր ...«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԵՆ, ՆՐԱՆՔ ՄԵԶԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՆ ՈՒ ԴՈՒԽՈՎ»
Արման Գալոյան
Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ կատարված իրադարձություններից հետո Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը պահանջում է Սերժ Սարգսյանից կազմակերպել աշխարհազոր:
Նրանք նախագահականի առաջ մի բողոքի ...ԴԱՎԻԹՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՊԱՅՔԱՐԻ «ՆՈՒՅՆ ՁԵՒ ԵՒ ԴԵՌ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ»
Քրիստինե Խանումյան
Մինչ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները երեկ իրենց հերթական երթն էին անցկացնում` քաղբանտարկյալ Դավիթ Քիրամիջյանին ազատ արձակելու պահանջով, անսպասելիորեն հայտնի դարձավ, որ Քիրամիջյանին ազատ են ...«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ»
Էմմա Գաբրիելյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը
- Պարոն Դեմիրճյան, վաղը Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը: Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա այցի նպատակը, ի՞նչ ազդեցություն կարող ...ԵՐԱՆԻ ԱՅԴՔԱՆ ԼՈՒՐՋ ՉԼԻՆԻ
Արամ Ամատունի
Միանգամայն հասկանալի է, որ Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը պետք է լիներ քաղաքական, աշխարհաքաղաքական անցուդարձով հետաքրքրվող հանրության ուշադրության թիվ մեկ առարկան: Ամեն օր չէ, նույնիսկ ամեն տարի ...ԵՎՍ 14 ԱՅՑ, ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Երեկ իշխանությունն ազատ է արձակել Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին: Դավիթին բերման էին ենթարկել մայիսի 30-ին, երբ նա եւ կոնգրեսական այլ ակտիվիստներ փորձել էին նստացույց անցկացնել ...«ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԴԵՌԵՒՍ ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
Սիրանույշ Պապյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Գրականության ինստիտուտի գիտաշխատող Գեւորգ Էմին-Տերյանը
- Գեւո՛րգ, նման մեծությունների թոռ-ծոռ լինելը որքանո՞վ է Ձեզ պարտավորեցնում այսօր այս կամ այն հասարակական, քաղաքական, ...«ՊԵՏՔ ՉԷ ՀՈՒՍԱԼ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՔՆՆԱՐԿՎԻ»
Ելենա Պետրոսյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է 1997-2001թթ. ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի նախկին ԽՍՀՄ երկրների հարցով գլխավոր խորհրդական, Հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Սթիվեն Սեստանովիչը: Դիվանագետն այժմ դասավանդում ...ՆԱՅԵՔ ՆՐԱ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ
Արման Գալոյան
Հարցազրույց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հետ:
- Շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադին Հայաստանի ...
ՕՎԻՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ Գ.ՄՀԵՐՅԱՆԻ՞ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, ՉԵՄԻՉԷ, ՋՐԱՇԽԱՐՀ»
Ա.ԱղասյանՌՈԲԸ ՍԿԵՑ. Ի՞ՆՉ ԱՆԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Արման ԳալոյանՂԱՐԱԲԱՂԸ ՓՐԿԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ
Քրիստինե Խանումյան
ԷԴՎԱՐԴԸ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԷՐ ՈՒ ՉՀԱՍՑՐԵՑ ԻՐ ՆՈՐ ՏՈՒՆԸ ՏԵՍՆԵԼ
Էլմիրա ՄարտիրոսյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` DEUTSCHE WELLE-Ի «ԱԿՆՈՅԻ» ՀՈՒՅՍԻՆ
Քրիստինե ԽանումյանՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՐՍՈՒՄ ԱՋԱԿԻՑ ՉԳՏԱՎ. ՀԱՄԱՐԵՑԻՆ, ՈՐ ՆԱ ՈՒՆԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԿԵՐՊԱՐ
Արթուր Խեմչյան«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ» ԳՈՐԾ Է ԲԱՑՎՈՒՄ
Էլմիրա ՄարտիրոսյանԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆՈՒՅՆ ՏԵՔՍՏՈՎ
Սաթենիկ ՍարգսյանԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ...
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

