
ԱՄՆ-Ն ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԻՐԱՆԻ «ՍՐՏԻՆ», ԻՐԱՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է COCA-COLA-Ն
- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրինագիծը, որով Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է մտցնում Իրանի դեմ:

Նախագահի խոսքով` այդ պատժամիջոցները հարված են «ուղիղ սրտին»` Իրանի միջուկային ծրագրի մշակման եւ ֆինանսավորման ունակությանը: «Մենք ուժեղացնում ենք ճնշումը իրանական կառավարության վրա` պարտավորությունները կատարելու նրա անկարողության համար: Եվ այսօր մենք հաջորդ քայլը կատարեցինք, որը նպատակ ունի ցուցադրել ԱՄՆ երկու կուսակցությունների համաձայնությունը` Իրանին պատասխանատվության կանչելու գործում: Ես գոհունակությամբ ստորագրում եմ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Իրանի դեմ երբեւէ ընդունված ամենակոշտ պատժամիջոցների օրենքը», - Սպիտակ տանն ունեցած ելույթում ազդարարել է նախագահ Օբաման: ԱՄՆ նախագահը հավելել է նաեւ, որ Իրանը արդեն մերժել է ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության առաջարկած երկխոսությունը եւ կանգնել «անհնազանդության ճանապարհին»: Նշենք, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցներ է մտցնում համաձայն հունիսի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված բանաձեւի: Սա Իրանի հանդեպ արդեն միջազգային պատժամիջոցների չորրորդ փուլն է, ըստ որի` խստացվում է էմբարգոն Թեհրանի դեմ զենքի առեւտրի վրա եւ ընդլայնվում են պատժամիջոցները իրանական կազմակերպությունների նկատմամբ: Իրանին արգելվում է գնել ծանր սպառազինություններ, ինչպես օրինակ` հարվածային ուղղաթիռներ եւ հրթիռներ: Բանաձեւը կոչ է անում միջոցներ ձեռնարկել իրանական բանկերի դեմ արտերկրում, նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերահսկողության տակ գտնվող ձեռնարկությունների վրա: Մեկնաբանելով ստորագրված նախաձեռնությունը` Օբաման այդ պատժամիջոցները չափազանց կոշտ է որակել: ԱՄՆ նախագահի խոսքով` նա ի սկզբանե դեմ էր իրադարձությունների նման զարգացմանը, բայց փոխզիջման գնալու Իրանի մերժումը Վաշինգտոնին ընտրության հնարավորություն չտվեց: Ըստ Օբամայի` Վաշինգտոնը հույս ունի այսկերպ սովորեցնել Թեհրանին պատասխան տալ իր գործողությունների համար: Օրենքը պարտադրում է ԱՄՆ ֆինանսների նախարարությանը ԱՄՆ ֆինանսական համակարգին ներգրավելու հնարավորությունից զրկել բոլոր այն օտարերկրյա բանկերին, որոնք կապեր ունեն ՄԱԿ-ի կամ ԱՄՆ-ի իշխանությունների «սեւ ցուցակներում» հայտնված իրանական ձեռնարկությունների հետ: Օրենքում նաեւ զգալիորեն սահմանափակված են Սպիտակ տան լիազորությունները` պատժամիջոցներից զրկել այս կամ այն կոնկրետ ընկերությանը: Օրենքը սահմանափակումներ է մտցնում նաեւ օտարերկրյա ընկերությունների վրա, որոնք պետք է հաստատեն, թե չեն համագործակցում իրանական կասկածելի ընկերությունների եւ կազմակերպությունների հետ, նախքան նրանց թույլ կտան մասնակցել ԱՄՆ կառավարության պատվերների տենդերներին: Օբամայի ստորագրած էմբարգոն չի տարածվում տեխնոլոգիաների վրա, որոնք թույլ կտան Իրանի բնակչությանը տեղեկատվություն ստանալ եւ ապահովել տեղեկատվության եւ կապի ազատ փոխանակումը: Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգները բաց է թողնում երկխոսության դուռը Իրանի համար: Օբամային շտապել է պատասխանել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին` հայտարարելով, թե ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդի ընդունած բանաձեւը եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը միայն կամրապնդեն Իսլամական Հանրապետության մտադրությունը` զարգացնել միջուկային ծրագիրը: «Մեր կարծիքով` նման որոշումներն ամբողջությամբ վնաս չեն հասցնի իրանական միջուկային խաղաղ ծրագրին, այլ միայն ավելի կամրապնդեն մեր երկրի մտադրությունը` շարունակել զարգացման ուղին», - նշել է Մոթաքին: Իսկ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, թե Իրանը մտադիր է հեռահար գործողության սեփական հրթիռներ ստեղծել: «Այժմ Իրանը գտնվում է հակաօդային պասիվ պաշտպանության մեջ օգտագործվող հեռահար գործողության հրթիռների մշակման փուլում», - ասել է Վահիդին իրանական հեռուստատեսության եթերում: Վահիդին իր հայտարարությունն արել է ի պատասխան ռուսական իշխանությունների այն հայտարարության, թե C-300 զենիթահրթիռային համալիրների առաքումն Իրան սառեցվելու է: Մինչդեռ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին վստահ է, որ ամեն դեպքում Իրանը Ռուսաստանից կստանա համալիրները: Ըստ Լարիջանիի` նոր պատժամիջոցները չեն արգելում Ռուսաստանին 2007թ. համաձայնագրի շրջանակներում Իրանին զենիթա-հրթիռային համալիրներ առաքել: Ռուսաստանի հետ C-300-ի առաքումների պայմանագիրը կնքվել էր նախքան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին բանաձեւը: Դա հին պայմանագիր է, ուստի այն ընդհանուր ոչինչ չունի նոր բանաձեւի հետ: Բացի այդ, դա պաշտպանական զենք է», - ասել է Լարիջանին: Սակայն ամենաուշագրավ պատասխանը տվել է Իրանի էքսցենտրիկ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Նա առաջարկել է արգելել Իրանի տարածքում Արեւմուտքն ու Միացյալ Նահանգները մարմնավորող ապրանքները: Առաջին հերթին արգելքը վերաբերելու է Coca-Cola, Intel եւ IBM ընկերությունների արտադրանքին:
- Մուսա Միքայելյան
ՎԱՂԱԺԱՄ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԿԱՄ ԳԵՐՄԱՆԻԱ-ԱՐԳԵՆՏԻՆԱ
Դավիթ Ջալալյան
Ֆուտբոլի մասնագետների գերակշռող մասը այսօր կայանալիք աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Արգենտինա-Գերմանիա հանդիպումը համարում են մրցաշարի վաղաժամ եզրափակիչ:
Շատերի կարծիքով` հենց այս հավաքականներն ...ՖԱՎՈՐԻՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՆ
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկադը արդեն Մոսկվայում է եւ պատրաստվում է սկսել աշխատել այս երկրի ազգային թիմի հետ: Հոլանդացի մասնագետն իր կարծիքն է հայտնել աշխարհի ընթացիկ առաջնության վերաբերյալ: ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, ՉԵՄԻՉԷ, ՋՐԱՇԽԱՐՀ»
Ա.Աղասյան
Իրանց մալադյոժի համար են սարքում
Թեեւ Տիգրան Սարգսյանն արմատներով Լոռիից է, բայց վերջին մեկուկես տարվա ընթացքում այնքան գնաց Դիլիջան, որ այդքան իր գյուղ վերջին տարիներին չի գնացել:
Նա հետեւողականորեն ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԼՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԺԱՄԱՆԱԿԻ ԽՆԴԻՐ Է
Էմմա Գաբրիելյան
ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների` հունիսի 26-ին «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում տարածած հայտարարությունից հետո` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային բանակցությունները սկսել են Լեռնային ...ՔԼԻՆԹԸՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Արտակ Եղիազարյան
Երեկ սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը Արեւելյան Եվրոպա եւ Հարավային Կովկաս:
Պետքարտուղարի առաջին կանգառը Ուկրաինան էր, որտեղ նա նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպմանը ...ԱՄՆ-Ն ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԻՐԱՆԻ «ՍՐՏԻՆ», ԻՐԱՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է COCA-COLA-Ն
Մուսա Միքայելյան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրինագիծը, որով Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է մտցնում Իրանի դեմ:
Նախագահի խոսքով` այդ պատժամիջոցները հարված են «ուղիղ սրտին»` Իրանի միջուկային ծրագրի ...ՂԱՐԱԲԱՂԸ ՓՐԿԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ
Քրիստինե Խանումյան 2
Այն, որ այսօր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հասել ենք հնարավոր տխուր հանգրվանի` թերեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նման ընթացքին, որքան էլ դառն է խոստովանել, ...ԽՈՒՃՈՒՃ ՕԵԿ
Արման Գալոյան
(Ֆոտո՝ Գագիկ Շամշյանի ) Այսպես կոչված` «Օրինաց երկիր» կուսակցությունը երեկ համալրվել է եւս մեկ կարկառուն ներկայացուցչով: Այս անգամ ՕԵԿ շարքերն է մտել կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ ...«ՈՐՍՈՐԴՆԵՐԸ» ՈՐՈՇԵՑԻՆ ՎԼ.ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ
Էլմիրա Մարտիրոսյան
Հուլիսի 5-ին մենք կրկին եւ զուտ ձեւականորեն կնշենք հայրենի Սահմանադրության օրը. այն Սահմանադրության, որը հեղինակել էր իրավաբանության դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանը, եւ որի ընդունման (1995 թվականի ...ԴԵՌ ՈՐՔԱ՞Ն ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԴՐԱՄԻ ԱՐԺԵՒՈՐՈՒՄԸ
Արթուր Խեմչյան
Այս հարցը պատասխան չունի
Շուրջ մեկ ամիս է, որ դրամը շատ կայուն կերպով արժեւորվում է: Ընդամենը 2-3 ամիս առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ դոլարի փոխարժեքը կարող ցածր լինել 370 դրամից, սակայն այսօր ...«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԵՆ, ՆՐԱՆՔ ՄԵԶԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՆ ՈՒ ԴՈՒԽՈՎ»
Արման Գալոյան
Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ կատարված իրադարձություններից հետո Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը պահանջում է Սերժ Սարգսյանից կազմակերպել աշխարհազոր:
Նրանք նախագահականի առաջ մի բողոքի ...ԴԱՎԻԹՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՊԱՅՔԱՐԻ «ՆՈՒՅՆ ՁԵՒ ԵՒ ԴԵՌ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ»
Քրիստինե Խանումյան
Մինչ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները երեկ իրենց հերթական երթն էին անցկացնում` քաղբանտարկյալ Դավիթ Քիրամիջյանին ազատ արձակելու պահանջով, անսպասելիորեն հայտնի դարձավ, որ Քիրամիջյանին ազատ են ...«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ»
Էմմա Գաբրիելյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը
- Պարոն Դեմիրճյան, վաղը Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը: Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա այցի նպատակը, ի՞նչ ազդեցություն կարող ...ԵՐԱՆԻ ԱՅԴՔԱՆ ԼՈՒՐՋ ՉԼԻՆԻ
Արամ Ամատունի
Միանգամայն հասկանալի է, որ Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը պետք է լիներ քաղաքական, աշխարհաքաղաքական անցուդարձով հետաքրքրվող հանրության ուշադրության թիվ մեկ առարկան: Ամեն օր չէ, նույնիսկ ամեն տարի ...ԵՎՍ 14 ԱՅՑ, ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Երեկ իշխանությունն ազատ է արձակել Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին: Դավիթին բերման էին ենթարկել մայիսի 30-ին, երբ նա եւ կոնգրեսական այլ ակտիվիստներ փորձել էին նստացույց անցկացնել ...«ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԴԵՌԵՒՍ ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
Սիրանույշ Պապյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Գրականության ինստիտուտի գիտաշխատող Գեւորգ Էմին-Տերյանը
- Գեւո՛րգ, նման մեծությունների թոռ-ծոռ լինելը որքանո՞վ է Ձեզ պարտավորեցնում այսօր այս կամ այն հասարակական, քաղաքական, ...«ՊԵՏՔ ՉԷ ՀՈՒՍԱԼ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՔՆՆԱՐԿՎԻ»
Ելենա Պետրոսյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է 1997-2001թթ. ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի նախկին ԽՍՀՄ երկրների հարցով գլխավոր խորհրդական, Հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Սթիվեն Սեստանովիչը: Դիվանագետն այժմ դասավանդում ...ՆԱՅԵՔ ՆՐԱ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ
Արման Գալոյան
Հարցազրույց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հետ:
- Շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադին Հայաստանի ...
ՄԻ ԶԱՐՄԱՑԵՔ
ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ Է ՆԱԵՒ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀՀ-ԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան
ՕՎԻՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ Գ.ՄՀԵՐՅԱՆԻ՞ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, ՉԵՄԻՉԷ, ՋՐԱՇԽԱՐՀ»
Ա.ԱղասյանՌՈԲԸ ՍԿԵՑ. Ի՞ՆՉ ԱՆԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Արման ԳալոյանՂԱՐԱԲԱՂԸ ՓՐԿԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ
Քրիստինե Խանումյան
ԷԴՎԱՐԴԸ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԷՐ ՈՒ ՉՀԱՍՑՐԵՑ ԻՐ ՆՈՐ ՏՈՒՆԸ ՏԵՍՆԵԼ
Էլմիրա ՄարտիրոսյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` DEUTSCHE WELLE-Ի «ԱԿՆՈՅԻ» ՀՈՒՅՍԻՆ
Քրիստինե ԽանումյանՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՐՍՈՒՄ ԱՋԱԿԻՑ ՉԳՏԱՎ. ՀԱՄԱՐԵՑԻՆ, ՈՐ ՆԱ ՈՒՆԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԿԵՐՊԱՐ
Արթուր Խեմչյան«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ» ԳՈՐԾ Է ԲԱՑՎՈՒՄ
Էլմիրա ՄարտիրոսյանԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆՈՒՅՆ ՏԵՔՍՏՈՎ
Սաթենիկ ՍարգսյանԱՄՆ-Ն ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԻՐԱՆԻ «ՍՐՏԻՆ», ԻՐԱՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է COCA-COLA-Ն
Մուսա Միքայելյան
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

