
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ և ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
- Այսօր կրկին հանրահավաք է, բայց այս անգամ կարծես թե խոսքը հերթական հանրահավաքի մասին չէ: Բանն այն է, որ փետրվարի 18-ից սկսած, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները, թերևս, դժվար է հերթական համարել, քանի որ դրանք արձանագրում են բավական յուրօրինակ դինամիկա` առնվազն հնչեղության, հանրային մասնակցության և ներկայացուցչական առումով: Իսկ մարտի 17-ի հանրահավաքը դինամիկ էր նաև իր ընթացքով, քանի որ Մատենադարանի հանրահավաքից հետո մասնակիցները շարժվեցին և մտան Ազատության հրապարակ:

Ահա այդ իրողությունները հուշում են, որ առնվազն հանրային սպասումների առումով Կոնգրեսի հանրահավաքների այս փուլում հանրահավաքներից յուրաքանչյուրն ընկալվում է ոչ ինչպես հերթական, այլ լինում են ինչ-որ նոր զարգացումների սպասումներ: Ահա այդ իմաստով ամեն մի նոր հանրահավաքից առաջ հասարակական տրամադրություններում նոր երանգներ են, նոր ակնկալիքներ, նոր որոշումների սպասումներ: Ինչքանո՞վ է այսօրվա հանրահավաքը արդարացնելու այդ ամենը` կերևա, իհարկե, մի քանի ժամից: Բայց կասկած չկա, որ ինչպես կլինեն բավարարված մասնակիցներ, այդպես էլ կլինեն հիասթափվածներ:
Դա քաղաքական պրոցեսի միանգամայն բնական տրամաբանություն է, բնական ընթացք, և այդ իմաստով, իհարկե, որևէ արտառոց բան չկա: Խնդիրն այլ է` կհաջողվի՞ արդյոք Կոնգրեսին այսօր պահել դինամիկան առնվազն հաջորդ հանրահավաքի համար, և կհաջողվի՞ արդյոք այդ դինամիկային հաղորդել ոչ միայն զուտ պաթետիկ և քարոզչական շարմ, հմայք, այլ նաև բովանդակային ամրություն: Սա, իհարկե, խնդիր է, որը անխուսափելիորեն պետք է կանգներ ցանկացած նման գործընթացի պարագայում:
Ի վերջո, մեծ խելք պետք չէ ունենալ հասկանալու համար, որ ամեն նոր քայլից հետո հասարակության պահանջմունքները և ակնկալիքները աճում են նախորդ քայլի հետ ոչ թե համամասնորեն, այլ ավելի արագ: Իսկ դա նշանակում է, որ հանրահավաքից հանրահավաք հանրային սպասումները Կոնգրեսի գործունեությունից, հանրահավաքներից, որոնք հայտարարվել են քաղաքացիական յուրօրինակ ֆորում, լինելու են շատ ավելի մեծ: Պատրա՞ստ է արդյոք Կոնգրեսը համարժեք լինել սպասումների այդ աճին:
Այսօր տեղի ունենալիք հանրահավաքը այդ իմաստով կարող է լինել կարևոր ցուցիչներից մեկը` այն առումով, թե նախորդ հանրահավաքի համեմատ բոլոր առումներով ինչ որակական և քանակական աճ կարձանագրի հանրահավաքը, ու ինչ հենք կդնի այդ նոր ցուցանիշների տակ: Ի վերջո, պետք է նաև հստակեցնել մի բան. սպասումների արդարացման արտահայտվածությունն ամենևին պարտադիր չէ, որ լինի անհապաղ գործողությունների տեսքով: Երբեմն բավարար են նաև խոսքերն ու մեսիջները: Ամբողջ հարցն այն է, թե ինչպիսին կլինեն դրանք, քանի որ համարժեքության պարագայում մեսիջների, խոսքի ազդեցությունը կարող է շատ ավելին լինել:
ԲԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ. ՄԱՄՈՒԼ
ՀՀ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցներից «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ կենտրոնի տնօրեն Բենիկ Հարությունյանը պատրաստվում է տվյալ հաստատությունը սեփականաշնորհել: ...ՋՐՀԵՂԵՂՆԵՐ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԱՐևԵԼՔՈՒՄ
Ավստրալիայի արևելքը ջրհեղեղների հետևանքով հայտարարվել է աղետի գոտի, հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Քվինսլենդ նահանգի ավելի քան 11 հազար մարդ և Նոր Հարավային Ուելս նահանգի 7 հազար մարդ հայտնվել են ...1919Թ. ԱՅՍ ՕՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԻՄԵՑ ԴԱՇՆԱԿԻՑ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ, ՈՐՊԵՍԶԻ ԼՂ-ԻՑ ՀԵՌԱՑՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ և ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
1919թ. այս օրը Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը դիմեց Բաքվում տեղակայված դաշնակից զորքերի հրամանատարությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռացնեն ադրբեջանական և թուրքական զորամիավորումները և բրիտանական ...«ԻՐԱՆԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ». ԻՍՐԱՅԵԼԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի փոխարտգործնախարար Դենի Այալոնը երեկ Մյունխենում հայտարարել է, որ Իրանը հասկանում է միայն «պատժամիջոցների լեզուն».
«Իրանը միջուկային զենքի մշակումը կդադարեցնի ...ՌԱՈՒԼԸ ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
Գերմանական մամուլը տեղեկացնում է, որ «Շալկե»-ի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել Ռաուլի պայմանագրի ժամկետը:
Գելզենկիրխենցիների ներկայացուցիչները հանդիպել են Ռաուլի գործակալ Հինես Կարվախալի հետ` քննարկելու ...1945Թ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՅԱԼԹԱՅԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
1945թ. այս օրը Ղրիմում՝ Յալթայի համաժողովում, Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների ղեկավարները՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինսթոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը, եկան համաձայնության, ըստ որի՝ ...ԻՐԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՄՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը երեկ հերքել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերի այն հայտարարությունը, թե ...1878Թ. ԱՅՍ ՕՐԸ ԾՆՎԵՑ ՀԱՅ ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԸ
1865թ. այս օրը Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում ծնվեց գրող, թարգմանչուհի, հրապարակագիր Զապել Եսայանը:
Ավարտել է Սկյուտարի Ս. Խաչ վարժարանը (1892), Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու ...ԼԵՈՆ ՊԱՆԵՏԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՋԱԿՑԵԼ ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ.
Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան երեկ միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցներին.
«Իրանի միջուկային ծրագիրն էական ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԹՈՒՐՔԻԱ Է ՀՐԱՎԻՐԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՐՈՂԻՆ
Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիա այցելելու հրավեր է ուղարկել ամերիկացի գրող Պոլ Օսթերին, ...ՕԵԿ Է, ԻՆՉ Է, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ Է ՓՈՐՁԵԼՈՒ ԽԱԲԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ. ՄԱՄՈՒԼ
«Երկիր»-ը գրում է, որ Հայաստանի 917 համայնքներից ընդամենը մշակույթի տներ կան 854-ում, որոնցից ընդամենը մոտ 450 Է գործում, այն Էլ մասամբ:
«Փաստ Է, որ գյուղական համայնքային մշակույթի տների դռները բացվում ...ՏԱՎՈՒՇՈՒՄ ՆՈՐԻՑ ԷՇԵՐԻՆ ԵՆ ԱՊԱՎԻՆՈՒՄ. ՄԱՄՈՒԼ
Aravot.am-ը գրում է, որ անցած մեկ տարում Տավուշի մարզում աճել է էշերի թվաքանակը:
«Վիճակագրական տվյալներով`անցած տարեսկբին մարզում հաշվառված էր 1037, հիմա` 1059 էշ: Սահմանամերձ Բերդավան գյուղում անցած ...ՄԱՄՈՒԼՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԲՐԵՅՎԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Նորվեգական ԶԼՄ-ները առաջին անգամ հրապարակել են Անդերս Բրեյվիկի լուսանկարները, որոնք արվել են ոստիկանության կողմից՝ ահաբեկչությունից հետո հարցաքննության ժամանակ:
Ինչպես հաղորդում է նորվեգական NRK հեռուստաալիքը, ...ԱՄՆ-Ը ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՐԴԱՐ և ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
News Georgia-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի ու Վրաստանի փոխհարաբերություններին.
«ԱՄՆ-ը ...ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿ ԳևՈՐԳՅԱՆԻ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խստապես դատապարտում է իրավապահ մարմինների գործողությունները, որոնք բերում են լրագրողների նկատմամբ բռնությունների և ճնշումների և պահանջում անհապաղ ...
ԵՍ ԺԽՏՈՒՄ ԵՄ, ԻՆՁ ՁԵՐԲԱԿԱԼԵՔ. ԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇ
ԱՌԱՋԻՆ ԽՈՐՏԱԿՎՈՂԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՄՈՒՐՃԻ և ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ
«ԵՍ ՎԱՂՈՒՑ ԵՄ ՃԱՆԱՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԷՐԴՈՂԱՆ
ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԼՈՌԵՑԻՆԵՐԻՑ
ՊՆ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ` ՄՈՒԹ ԳՈՐԾԱՐՔ. ՄԱՄՈՒԼ
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՅԼևՍ ՉԻ՞ ԼԻՆԻ. ՄԱՄՈՒԼ
ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԱՖՂԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ» ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ
ԻՐԱՆՆ ԱՐՁԱԿԵԼ Է «ՆԱՎԻԴ» ԱՐԲԱՆՅԱԿԸ
- 1865 Ծնվեց երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը: (Վախճ. 1934 թ.-ին):
- 1919 Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը դիմեց Բաքվում տեղակայված դաշնակից զորքերի հրամանատարությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռացնեն ադրբեջանական և թուրքական զորամիավորումները և բրիտանական հսկողությամբ՝ տեղական ինքնակառավարման համակարգ ստեղծեն: Այդ դիմումը մնաց անարդյունք:
- 1945 Ղրիմում, Յալթայի համաժողովում, Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների ղեկավարները՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինստոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը եկան համաձայնության, ըստ որի 3 երկրները և Ֆրանսիան պետք է օկուպացնեին Գերմանիան, իսկ Խորհրդային Միությունը պատերազմ սկսեր ընդդեմ Ճապոնիայի:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

