
ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
- «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լավ էլի» խմբի մենակատար Մհեր Մանուկյանը- Մհեր, ասում են` ռոքը Հայաստանում ճգնաժամ է ապրում, և առհասարակ համամի՞տ եք, որ ռոքում ճգնաժամը հասունանում է այն ժամանակ, երբ կենցաղային երաժշտությունը դառնում է գերիշխող: - Հետաքրքիր հարց է. ստացվում է` Հայաստանում ռոքը եղել է ու հիմա էլ ճգնաժամ է ապրում: Մեզ մոտ ռոքը եղել է մի քանի տասնամյակ առաջ, դրանից հետո մասնակի դրսևորումներով է եղել, իսկ վերջին տասնամյակում, կարելի է ասել, ռոքը ճգնաժամի մեջ է: - Ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված: - Իմ կարծիքով, առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այդ երաժշտության հիմնական գաղափարական հենքը Հայաստանում, որպես այդպիսին, հայկական ռոք խմբերի պարագայում բացակայում է: Այսինքն` եթե համարենք, որ ռոքն ինչ-որ առումով ըմբոստության, բողոքի, չենթարկվելու, հակադրվելու երաժշտություն է, ապա Հայաստանում, մեծ հաշվով, ռոք երաժշտությունը դարձել է հարմարվողական, լուսանցք մղված երիտասարդության երաժշտություն: - Կարելի է ասել ռոքերների չդիրքորոշված լինելով է պայմանավորված նման իրավիճակը, նրանք շատ հաճախ կարծիքներ արտահայտելու առումով կոմպլեքսներ ունեն, ուր մնաց թե երգեն այդ մասին: Ինչո՞ւ: - Ես կասեի, որ առաջին հերթին որպես անհատներ` նրանք կայացման խնդիր ունեն, որովհետև ցանկացած ինքնուրույն կարծիք բխում է նրանից, թե դու որքանով ես որպես անհատ կայացած: Երբ դու կայացած ես, մասնավորապես քո երաժշտության, մասնավորապես ռոք երաժշտության միջոցով արտահայտում ես ինքդ քո կարծիքը և ոչ թե ամեն ինչում համաձայնում ես մյուսների հետ և գնում նույն հոսանքով: - Շատ ռոք խմբերի անդամներ հարցին` ինչո՞ւ 2008-ին տեղի ունեցած իրադարձություններին այդպես էլ իրենց երգերում չանդրադարձան, պատասխանում էին` իրենց խմբերում հարցի վերաբերյալ կարծիքների տարբերության պատճառով: - Միգուցե, չեմ կարող ասել բոլորի համար, բայց կարող եմ ասել, որ միանշանակ 2008-ի մարտյան իրադարձությունները որոշակի սահման հանդիսացան, որից հետո յուրաքանչյուր հայաստանցի պետք է որոշակի դիրքորոշում ունենա Մարտի 1-ի նկատմամբ: Չունենալ և/կամ չարտահայտել դիրքորոշում հատկապես երիտասարդության շրջանում և հատկապես ռոք երաժշտություն ներկայացնող երիտասարդության շրջանում` ինձ համար շատ տարօրինակ է: - Թերևս Դուք միակ խումբն էիք, որ հետևողականորեն սկսեց և շարունակում է բողոքը արտահայտել: Խմբում որևէ վայրկյան տարակարծիք չէի՞ն հարցի կապակցությամբ: - «Լավ էլի» խմբի առումով տարակարծություններ չեղան, ավելին` 2008-ից հետո մենք հիմնեցինք մի նոր խումբ և պայմանականորեն կոչեցինք «Հիմա» և հանդես էինք գալիս «Մհեր Մանուկյան և «Հիմա»» անվանումով ու կատարում էինք վերջին շրջանի ստեղծագործությունները: Եվ այստեղ մենք միակարծիք էինք՝ համենայնդեպս այդ իրադարձությունների վերաբերյալ: - Դուք Մարտի 1-ի տասը զոհերին նվիրված երգ ունեք, որտեղ նշում եք, որ մենք պետք է պատասխան տանք տասը զոհերին: Կարողացե՞լ ենք, ըստ Ձեզ, այս երեք տարիների ընթացքում ինչ-որ բանի պատասխան տալ: Մարտի 1-ին ի՞նչ տեղի ունեցավ: - Սա մարդկային դիրքորոշում է, և ըստ իս` հենց դա է, որ պակասում է շատերին` պարզ, մարդկային դիրքորոշում: Իմ կարծիքով, 2008-ի մարտի 1-ին շատ ակնհայտ դարձան մեր հասարակության` Հայաստանում առկա ամենացավոտ խնդիրները, ընդհուպ մինչև մարդկանց գնդակահարություն, որոնք, եթե դրանց ապագայում չանդրադառնանք և լուծում չտանք, հղի են նման վիճակներով և շատ հնարավոր է` ավելի ողբերգական սցենարով: Այդ ժամանակ ի հայտ եկան մարդկանց հոգում ապրող կարիքները` պարզ, հասարակ կարիքները. ապրել արժանապատիվ կյանքով, արդար հասարակության մեջ, զգալ սեփական անձի նշանակությունը, արտահայտել այն ընտրությունների միջոցով, և երբ մարդկանց մի հսկայական, ստվար զանգված զրկվեց իր այդ իրավունքներից, դա անխուսափելիորեն բերեց բողոքի արտահայտման: Ցավոք սրտի, մինչ այսօր այդ հարցերը չլուծված կախված են մեր գլխին, և անհրաժեշտ է անհապաղ զբաղվել այդ հարցերի լուծմամբ, եթե չենք ուզում, որ իրադարձությունները կրկնվեն: - Ապրիլի 8-ին հանրահավաք է, արդյո՞ք համերգային ընդմիջումներ կլինեն, ի՞նչ նորություններ կլինեն: - Հանրահավաքի ընթացքում՝ չեմ կարծում: Իսկ ընդհանրապես, նոր երգեր կլինեն, մենք աշխատում ենք նոր երգերի վրա: - Ինչպես ասում եք երգում` ազատությանը պարտություն չկա՞: - Այո, դա իմ համոզմունքն է, և կարծում եմ` շատերի համոզմունքն է: Հենց դրանից ելնելով` յուրաքանչյուր անհատի դեպքում, ով մասնակցում է հանրահավաքին կամ շարժման մասնակից է, կամ պարզապես քաղաքացիական կեցվածք ունի ցանկացած հարցի շուրջ, ամենաարժեքավորն այն է, որ նա այդ անի ազատ: - Ըստ էության 2008-ից հետո Ձեր երգերի թեմաներում բեկում եղավ` լիրիկականից անցում քաղաքացիականի, քաղաքականի: Վերադարձ կամ անցում դարձյա՞լ կլինի լիրիկականի կամ ո՞ր դեպքում կլինի: - Կարելի է ասել, որ ամեն ինչ կախված է նրանից, թե կոնկրետ պահին երգահանի, նկարչի, քանդակագործի կամ որևէ արվեստագետի ներսում ինչ բովանդակություն կա: Այն երգերը, որոնք անվանում եք լիրիկական` ծնվել են այն ժամանակ, երբ կոնկրետ իմ և մեր խմբի անդամների ներքին կյանքը որոշակի բովանդակությամբ է եղել, որն էլ արտահայտվել է այդ լիրիկական երգերում: 2008-ից հետո անհնար էր ապրել Հայաստանում` ազնիվ լինելով ինքդ քո հանդեպ, և ներսում չունենալ այն, ինչը հիմք դրեց քաղաքացիական երգերի շարքին: Երբ իմ ներքին բովանդակությունը և կյանքը կգան այն կետին, որ հիմք կստեղծեն «լիրիկական» շարքի շարունակության համար, այդ ժամանակ, կարծում եմ` կլինի: - Իսկ կա՞ն դրա նախադրյալները: - Միանշանակ կան: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մարդ ամեն պահի աշխատի իր վրա, և իր աշխատանքը տարածի նաև իր շուրջը, սահմանափակում դրված չէ: Ինչ-որ կոնկրետ խնդրի լուծում մենք կարող ենք տեսնել 30 տարի հետո, կարող ենք տեսնել և հինգ տարի կամ մեկ ամիս հետո, բայց անհատի տեսանկյունից աշխատանքը չի ավարտվում մինչև մահ և նույնիսկ մահից հետո: - Իսկ այդ քաղաքացիական դիրքորոշում ունեցողները, ըստ Ձեզ, շատացե՞լ են արդյոք վերջին տարիներին, թե՞ դարձյալ շատ են ստրուկի հոգեբանությամբ մարդիկ, կամ` որ ոչինչ, այսպես էլ յոլա կգնանք: - Շարժման ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ իսպառ չբնաջնջվեց այն մարդկանց տեսակը, ովքեր ունեն սեփական կարծիք և չեն վախենում այն արտահայտել: Եվ հուրախություն ինձ` կարող եմ ասել, որ վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ հույս կա, որ այդ մարդկանց աստիճանաբար կմիանան նորանոր անհատներ: - Նույն ոգի՞ն է հանրահավաքներում, ըստ Ձեզ, ինչ 2008-ին: - Գուցե իմ տեսակետը տարօրինակ հնչի, բայց ես հիշում եմ, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը նստացույց սկսեց, իր խոսքով, նշանակություն չուներ` այնտեղ կհավաքվեր մեկ, հինգ, թե տասը մարդ: Եվ ինձ համար նույնպես կարևոր չէ` հանրահավաք եկավ հինգ, թե 500 հազար հոգի: Իհարկե, դա քաղաքական տեսանկյունից նշանակություն միանշանակ ունի, բայց անհատի տեսանկյունից չունի որևէ նշանակություն: Եթե ես ունեմ կարծիք, որին վստահ եմ, կամ անում եմ քայլ, որը ճիշտ եմ համարում, ինձ համար կարևոր չէ, թե քանիսն են համակարծիք ինձ հետ կամ քանիսն են իմ քայլը խրախուսում, ես, միևնույն է, մնում եմ իմ կարծիքին և անում եմ այն, ինչ համարում եմ ճիշտ:

| Սկիզբ |
© Ժամանակ
Վերջին լուրերը, Փետրվար 10, 2012ՕԲԱՄԱՆ ՄՈՆՏԻԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԳՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիին իր ուժերի սահմաններում անել հնարավոր ամեն բան Եվրոպայի ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին հաղորդում է USA Today-ը:
«Մեր ...1950Թ. ԱՅՍ ՕՐԸ ՄԱՀԱՑԱՎ ԱԿԱՆԱՎՈՐ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ
1950թ. այս օրը Թբիլիսիում մահացավ ականավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը: Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, «Անուշ» և «Դավիթ Բեկ» օպերաների, ազգային հիթեր դարձած երգերի հեղինակ, դիրիժոր, ուսուցիչ, Հայաստանի ...ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ «ՔԵՄԲՐԻՋԻ ԴՔՍՈՒՀՈՒ ԷՖԵԿՏԸ»
Global Language Monitor ամերիկյան կազմակերպության լեզվաբանները կազմել են բառերի ավանդական ցուցակը, որը «կբնութագրի» ժամանակակից նորաձևության ինդուստրիան:
2012 թ. վարկանշային աղյուսակը գլխավորել է մի ...ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՈՂՋ ՇԱԲԱԹԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Սերբիայի իշխանությունները երկրում տիրող ցուրտ եղանակի պատճառով արտակարգ միջոցներ են ձեռնարկել` բնակչությանը օգնելու համար, և հնարավոր է՝ հաջորդ շաբաթը ամբողջությամբ հայտարարեն ոչ աշխատանքային,- հաղորդում ...«ԱՄՆ-Ը ԻՍՐԱՅԵԼԻՆ ՀԱՄՈԶԵԼ Է ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼԸ». THE NEW YORK TIMES
Իսրայելական ISRAland-ը, վկայակոչելով ամերիկյան The New York Times-ին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համոզել է հետաձգել Իրանի դեմ ռազմական օպերացիայի նախապատրաստումը: ...ԷՇԹՈՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՍԻՐԻԱՅԻ ԴԵՄ ՄԱԿ-Ի ԱԽ ԲԱՆԱՁևԸ
Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը կոչ է արել Ռուսաստանին պաշտպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով բանաձևը: Ինչպես հաղորդում ...ԼԻՏՎԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Փետրվարի 9-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Ռասա Յուկնեվիչիենեի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում ...ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՖԱԼՏԻՆ ԴՐԵԼ Է ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ ՆԿԱՐՆ ՈՒ ԱՆՑԵԼ ԴՐԱ ՎՐԱՅՈՎ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ վրացական ընդդիմությունը Թբիլիսիում անցկացրել է ակցիա՝ նվիրված 2006 թվականին սպանված Զուրաբ Վազագաշվիլիի հիշատակին:
Այդ ակցիային մասնակցել են նաև ...«ՍԻՐԻԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ ԴԻՄԵԼ Է ԻՐԱՆԻՆ». ՉԻՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը, վկայակոչելով չինական «Ժենմին ժիբաո» թերթը, հայտնում է, որ Սիրիան ռազմական օգնության խնդրանքով դիմել է Իրանին:
Սիրիան մասնավորապես Իրանին խնդրել է ուղարկել ...«ԲԱՐՍԵԼՈՆԱ»-Ն ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՀՆՉԵՂ 4 ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ. DAILY MIRROR
Կատալոնական «Բարսելոնա»-ն 2012 թվականի ամռանը կիրականացնի հնչեղ 4 տրանսֆերներ: Այդ մասին տեղեկացնում է Daily Mirror-ը:
Պարբերականի տվյալներով կատալոնական ակումբը պատրաստվում է անգլիական թիմերին զիջել ...ԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԷԻՆՔ, ՄՆԱՑԵԼ ԷՐ ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԸ. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԱԺ-ում հրավիրված ճեպազրույցներում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն անդրադառնալով ՕԵԿ-ի, «Ժառանգության» և ՀՀԿ-ի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամակցության հարցին՝ ...ԱՌԱՆՑ ՄԻ ՔՈՌ ԿՈՊԵԿԻ ԴԱՐՁԱ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ՕԵԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Այսօր ԱԺ-ում հրավիրված ճեպազրույցներում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը շնորհավորեց ՀՀԿ-ին, «Օրինաց երկրին» և «Ժառանգությանը ԵԺԿ-ին անդամակցելու առիթով:
«Ուզում ենք, որ Հայաստանն այնպիսի օրինական ...ԱՄՆ-ՈՒՄ 30 ՏԱՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌԵԱԿՏՈՐ ԿԿԱՌՈՒՑՎԻ
30 տարում առաջին անգամ ԱՄՆ-ում միջուկային ռեակտոր կկառուցվի 2016 կամ 2017 թվականին:
Դրա կառուցման պլանը հավանության է արժանացրել Միջուկային կարգավորման դաշնային հանձնաժողովը: Ռեակտորը կկառուցվի Ջորջիա ...ՔՆԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր առավոտյան Երևանը կաթվածահար է եղել առատ ձյան պատճառով: Բազմաթիվ քաղաքացիներ կամ մի կերպ են հասել իրենց աշխատավայրեր, կամ պարզապես չեն կարողացել հասնել: Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանն անզոր ...ԱՅՍՕՐ և ՎԱՂԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁՅԱՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Այսօր` փետրվարի 10-ին և վաղը գիշեր հանրապետության ողջ տարածքում, իսկ վաղը` փետրվարի 11-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ:Փետրվարի 12-ին ու 13-ին սպասվում է առանց տեղումների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԳևՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԳՈԼԸ «ՄԵՏԱԼՈՒՐԳ»-ԻՆ ՉՓՐԿԵՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ
OXFORD ANALYTICA. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ
© Ժամանակ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 26-ԱՄՅԱ ԱՐՏԱԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՂ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ
OXFORD ANALYTICA. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ
ԱԼԻևԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԱՆՍԱՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ
ԹՈՒՐՔ ՍՐՏԱԲԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՍԱՐԿՈԶԻՆ ՍՏԱՆԱ ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾ
ՖԻԼԻՊԻՆՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՅՔԱՐԵՑ ՄԻՆՉև ՄԱՀ
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ՝ ԻՆՉՈՒ ԵՆ ԶԵԲՐԵՐԸ ԶՈԼԱՎՈՐ
ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ 2 ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ՝ ԿՐԵԴԻՏ ՔԱՐՏԵՐԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
ԻՐԱՆՆ ԱՐՁԱԿԵԼ Է «ՆԱՎԻԴ» ԱՐԲԱՆՅԱԿԸ
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՐԵԼ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 440 Վախճանվեց Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիրը:
- 1828 Պարսկական շահի առաջարկությամբ պարսկական Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Այդ պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունները, ինչպես և ամբողջ Անդրկովկասը միացվեցին Ռուսաստանին:
- 1918 Թիֆլիսում բացվում է անդրկովկասյան սեյմը:
- 1935 Ծնվեց բժիշկ, գրող և լրագրող Զորի Բալայանը:
- 1939 Մահացավ Երուսաղեմի գրականագետ և բանասեր Թորգոմ Արքեպիսկոպոս Գուշակյանը:
- 1950 Թիֆլիսում մահացավ ականավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը: (Ծնվ. 1879թ.-ին):
- 1960 Ավարտվեց Ղարադաղ-Ղազախ-Երևան գազամուղի շինարարությունը: Երևանի Լենինի հրապարակում վառվեց գազի ջահը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

