
ՈՒՄԻ՞Ց ԵՆՔ ՏՈԿՈՍՈՎ ՓՈՂ «ՈՒԶՈՒՄ»
- Երեկ Երեւանում աշխատանքները սկսեց ԱՊՀ եւ Բալթյան երկրների յոթերորդ պարտատոմսային կոնգրեսը: Առաջին հայացքից թվում է, թե ինչ մի մեծ իրադարձություն է տեղի ունեցել, առավել եւս մեր հոգսաշատ առօրյայով լեցուն կյանքի ֆոնին: Սակայն խնդիրն այն է, որ պարտատոմսերի շուկան հենց Հայաստանի հոգսաշատ առօրյայի կարեւոր խնդիրներից մեկն է: Եվ ահա թե ինչու:

Բանն այն է, որ Հայաստանում, ըստ էության, պարտատոմսերի շուկա, որպես այդպիսին, չի կայանում, ինչի գլխավոր պատճառներից մեկը փորձագետները համարում են այն, որ շուկայի կայացման գործընթացի վրա ազդում է պետական պարտատոմսերի բարձր եկամտաբերությունը: Դրանք բարձր են ավելի, քան մասնավորինը, ինչի հետեւանքով էլ շուկա, ըստ էության, չկա: Հենց այստեղ էլ առաջ է գալիս մեկ այլ կարեւոր խնդիր: Ինչո՞ւ են ավելի բարձր պետական պարտատոմսերը եւ ովքե՞ր են դրանց գնորդները: Արդյո՞ք Հայաստանի շարքային քաղաքացիներն են պետական պարտատոմսեր գնում: Որտեղից: Հայաստանի քաղաքացիները գնաճային այս մեծ ճնշման պայմաններում երեւի թե հաց են հազիվ կարողանում գնել, մեկ էլ մի կես կիլոգրամ ծիրան իրենց երեխաների համար: Պետական բարձր եկամտաբերությամբ պարտատոմսերը ամենայն հավանականությամբ գնում են նրանք, ովքեր փող ունեն: Իսկ Հայաստանում փող ունեն նրանք, ովքեր պաշտոն ունեն կամ պաշտոնավոր տանիք, եւ ովքեր այդ պաշտոնի կամ տանիքի շնորհիվ կարողանում են բիզնես անել եւ եկամուտ ու շահույթ ստանալ: Ու այդ ստացած շահույթն էլ, ըստ երեւույթին, վերածվում է պետական շահավետ պարտատոմսի: Դա նշանակում է, որ իրենք իրենց ունեցած փողը բազմապատկում են պետության հաշվին` ըստ էության ոչինչ չանելով: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ պետությունը սահմանում է պարտատոմսերի բարձր տոկոսներ, մոնոպոլացնում է շուկան եւ կանխում է մրցակցությունը: Ստացվում է, որ իշխանությունը մեր, այսինքն` հարկատուներիս անունից տոկոսով փող է վերցնում յուրային փողատերերից: Եվ էլ ավելի պարզ ասած` ստացվում է, որ իշխանությունն իր անձնական գրպանից տոկոսով փող է տալիս մեզ` հարկատուներիս, քանի որ պետական պարտատոմսերի տոկոսները հետո վճարվում են պետական, այսինքն` հարկատուների փողերով: Ըստ էության, ստեղծվել է փաստորեն մի վիճակ, երբ իշխանությունը Հայաստանի քաղաքացիներին դնում է ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին լուրջ պարտքի տակ, ձեռքի հետ էլ ստիպում է, որ ուզած-չուզած բազմապատկենք փողատերերի փողերը: Համենայնդեպս, շատ հետաքրքիր կլիներ տեսնել պետական պարտատոմսերի գնորդների ցանկը եւ ուսումնասիրել, թե ո՞ւմ զոքանչները, քենիներն ու բաջանաղներն են հատկապես հետաքրքրված Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերով, այսինքն` ումի՞ց են շարքային քաղաքացիները տոկոսով փող «ուզում»:
«ՄԱՐԱԴՈՆԱՆ ԼԱՎ ՄԱՐԶԻՉ ՉԷ»
Դավիթ Ջալալյան
«Ո՞ւր է կորել Բրազիլիան»
Ո՞ր հավաքականներն են աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի գլխավոր ֆավորիտները: Այսօր կիսաեզրափակիչի համար կպայքարեն Բրազիլիա-Հոլանդիա, Գանա-Ուրուգվայ, իսկ վաղը Գերմանիա-Արգենտինա ...ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂԻՆ ԼԱՅՆԱՑՎԵԼՈՒ Է ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՇՎԻՆ
Նաիրուհի Նանյան
Մինչ Երեւանի քաղաքապետարանը կհայտարարեր Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման եւ այն ժամանակավորապես փակելու մասին, մեր ընթերցողներից մեկը հայտնեց, որ Մարզահամերգային համալիրին հարող տարածքից ինչ-որ ծառեր ...ՄԵԾ ԱՖՂԱՆԱԿԱՆ ԽԱՂ
Մենք տարիներով սովոր ենք կուլ տալ զզվելի երկերեսանիության չափաբաժինը, որ մեզ են մատուցում 2001թ. Աֆղանստանի ներխուժման պատճառների մասին, սակայն, անգամ ապատեղեկացված աշխարհում, արդեն հասկացել ենք, որ, ...ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը Երեւան կայցելեն վաղը: Համանախագահները քննարկումներ կանցկացնեն առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ...ՎԵՐԲԵՌՆՈՒՄԸ ՉԻ ՕԳՆԻ
Դեվիդ Սմիթ
Այս տարվա ապրիլի 7-ին աշխարհը չափազանց զբաղված էր այլ խնդիրներով եւ չնկատեց ռուսական հետքն այն հեղաշրջման մեջ, որ հանգեցրեց Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի տապալմանը:
Իսկ եւս մի քանի շաբաթ անց ...«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԱՆՏԵՐԴՈՒՍ ԵՐԿԻՐ Է»
Սիրանույշ Պապյան
Դիլիջանում միֆերին չեն հավատում` արդեն շատ վաղուց
Այն, որ Հայաստանում էկոհամակարգի կառավարումը շատ նման է մյուս ոլորտների կառավարմանը` ոչ մեկի համար էլ անակնկալ չէ, եւ այն, որ գնալով Հայաստանը էկոլոգիական ...ՆՈՐԱԳՅՈՒՂՈՒՄ ԹԱՂԱՅԻՆԸ «ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ» ՀԱՄԱՐ ՍԵՆՅԱԿԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՐՑՆՈՒՄ
Էլմիրա Մարտիրոսյան
Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, նախօրեին էլ նրա առաջին տեղակալ Վլադիմիր Ռեսինի այցելությունը Երեւան կրկին անհանգստություն է առաջացրել երեւանցիների շրջանում:
Հիմա էլ նորագյուղցիներին են ուզում ...ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ
Քրիստինե Խանումյան
Վրաստանի խորհրդարանը, ինչպես երեւում է, շատ լրջորեն է տրամադրված Հայաստան մտնող գազատարը սեփականաշնորհելու հարցում:
Նախօրեին, ինչպես տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները, վրացական խորհրդարանի իշխող կուսակցության ...ԱՄՌԱՆԸ ԿՈՆԳՐԵՍԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՆ
Քրիստինե Խանումյան
(Ֆոտո՝ Գագիկ Շամշյանի) Ամառ է եկել, թե՞ժ է լինելու
Քաղաքական առումով այն խաղաղ եւ համեմատաբար հանգիստ սեզոն է համարվում, սակայն այս ամառը կարծես թե այնքան էլ չի տեղավորվում սովորական ...ՄԱՎՐՆ ԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ, ՄԱՎՐԸ ԿԱՐՈՂ Է ԳՆԱԼ
Արման Գալոյան
(Ֆոտո՝ Հայկ Գեւորգյանի ) Պարզվում է` իշխանությունները ոչ միշտ են երախտամոռ ու հաճախ ըստ արժանվույնս կարող են վարձահատույց լինել իրենց անմնացորդ ծառայություն մատուցած անձանց:
Նրանցից, ...ՌՈԲԸ ՍԿԵՑ. Ի՞ՆՉ ԱՆԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Արման Գալոյան
Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի միջազգային քրեական դատարան ներկայացրած հայցն արդեն ընթացք է ստացել:
Ինչպես հայտնի է` Հաագայի քրեական դատարանի դատախազի գրասենյակն արդեն արձագանքել է հայցին` տեղեկացնելով, ...ՊՈՏԵՆՑԻԱԼԻ «ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ»
Արամ Ամատունի
Ի վերջո, ի՞նչ է ուզում ԱՄՆ-ը Հայաստանից
Հիլըրի Քլինթընը դատարկ ձեռքով չի գալիս Հայաստան: Նրա այցից երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը 2011 թվականի ...ՈՒՄԻ՞Ց ԵՆՔ ՏՈԿՈՍՈՎ ՓՈՂ «ՈՒԶՈՒՄ»
Երեկ Երեւանում աշխատանքները սկսեց ԱՊՀ եւ Բալթյան երկրների յոթերորդ պարտատոմսային կոնգրեսը: Առաջին հայացքից թվում է, թե ինչ մի մեծ իրադարձություն է տեղի ունեցել, առավել եւս մեր հոգսաշատ առօրյայով լեցուն ...ՊԱՐՏՔ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ
Վրաստանից ռուսական գազը Հայաստան «բերող» մայրուղային գազատարի մասնավորեցման նախաձեռնությունը, որը քննարկման է դրվել Վրաստանի խորհրդարանում, մեղմ ասած, բավական տհաճ պատմություն է Հայաստանի համար:
...ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՎՈՐ ՈՒԺԸ
Սիրանույշ Պապյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է երգահան Տիգրան Մանսուրյանը
- Մաեստրո, գլոբալիզացվող եւ կոմպյուտերիզացվող աշխարհում դասական արվեստները, օպերային արվեստը ճգնաժամ են ապրում: Ըստ էության ասում են, որ օպերային ...ՉԵՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉ ՎԱԽ Է ՏԱՐԱԾՎԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ` ՀԱԱԳԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Սոցիալիստական ուժերի միության ղեկավար Աշոտ Մանուչարյանն է
- Ինչպե՞ս եք գնահատում Հաագայի դատարանի կողմից Քոչարյանի դեմ հայցի գրանցումը: Արդյո՞ք դա ...ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՆ ԻՆՉ Ա՞, ԱՐԱ, ՈՒՏԵԼԻՔ Ա՞, ԹԵ՞ ՆԻՎԱ
Արման Գալոյան
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, ըստ շրջանառվող լուրերի, ցանկանում է դառնալ Արարատի մարզպետ:
Ըստ այդ լուրերի` բոլորովին վերջերս Ջոնիկ Աբրահամյանն իր մոտ ...
ՁԵԹԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՊԱՌՈՒՄԸ ԵՌԱԿԻ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Տաթեւ ՄեսրոպյանՄՆԱՑ ԻՐ ԱՐՁԱՆԸ ԲԱՑԻ
Արման ԳալոյանՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ՏԱՍ ՕՐԸ
Առաքել ՍեմիրջյանԶԱՐՄԱՆԱԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՄԵՋ
Սիրանույշ ՊապյանԶԱՐՄԱՆԱԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՄԵՋ
Սիրանույշ Պապյան
ՕՎԻՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ Գ.ՄՀԵՐՅԱՆԻ՞ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
ՌՈԲԸ ՍԿԵՑ. Ի՞ՆՉ ԱՆԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Արման ԳալոյանԷԴՎԱՐԴԸ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԷՐ ՈՒ ՉՀԱՍՑՐԵՑ ԻՐ ՆՈՐ ՏՈՒՆԸ ՏԵՍՆԵԼ
Էլմիրա ՄարտիրոսյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` DEUTSCHE WELLE-Ի «ԱԿՆՈՅԻ» ՀՈՒՅՍԻՆ
Քրիստինե ԽանումյանՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՐՍՈՒՄ ԱՋԱԿԻՑ ՉԳՏԱՎ. ՀԱՄԱՐԵՑԻՆ, ՈՐ ՆԱ ՈՒՆԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԿԵՐՊԱՐ
Արթուր Խեմչյան«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ» ԳՈՐԾ Է ԲԱՑՎՈՒՄ
Էլմիրա ՄարտիրոսյանԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆՈՒՅՆ ՏԵՔՍՏՈՎ
Սաթենիկ ՍարգսյանԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ...
ՄԱՐՏԻ 1-Ը ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ, ԹԵ ՄԻՆՉԵՒ ՈՒՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՍՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ
Քրիստինե Խանումյան«ԸՆԳԵՐԱԿԱՆ ԿՈՒԽՆԻԱՆ» ՉԵՆ ԱՍԻ
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

