
ՄԱՎՐՆ ԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ, ՄԱՎՐԸ ԿԱՐՈՂ Է ԳՆԱԼ
- (Ֆոտո՝ Հայկ Գեւորգյանի ) Պարզվում է` իշխանությունները ոչ միշտ են երախտամոռ ու հաճախ ըստ արժանվույնս կարող են վարձահատույց լինել իրենց անմնացորդ ծառայություն մատուցած անձանց:

Նրանցից, օրինակ, Փաստահավաք խմբում կոալիցիան ներկայացնող Գեւորգ Թովմասյանը ժամանակին հանուն վարչախմբի գնաց զոհողության` նվիրաբերելով իր պաշտոնը: Այդ դեպքերից երկու տարի անց իշխանությունները գնահատել են այդ անձնվիրումը եւ «փոխհատուցել են» Թովմասյանին: Գեւորգ Թովմասյանը մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը: 2008-ի հոկտեմբերի 21-ին, սեփական դիմումի համաձայն նա դուրս եկավ աշխատանքից: Դրանից տառացիորեն երկու օր հետո` հոկտեմբերի 23-ին նշանակվեց Փաստահավաք խմբի անդամ: Այսինքն` Գեւորգ Թովմասյանը, որ մարտի 1-ին, դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունների ժամանակ եղել էր դատախազության բարձրաստիճան պաշտոնյա, հանկարծ դուրս եկավ իր պաշտոնից ու երկու օր անց հայտնվեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի կազմում: Իսկ Փաստահավաք խմբի լուծարումից որոշ ժամանակ անց կրկին վերադարձել է գլխավոր դատախազություն: Իհարկե, նա վերականգնվել է ոչ թե նախկին պաշտոնում, այլ դարձել է Աղվան Հովսեփյանի` իրավական հարցերով խորհրդականը: Անկախ փորձագետների կարծիքով` Գեւորգ Թովմասյանի այս նոր նշանակումը, ըստ էության, պաշտոնի բարձրացում է. քանի որ հայտնի փաստ է` խորհրդականները ոչ մի լուրջ բան չեն անում, բայց եւ` մեծ աշխատավարձ են ստանում: Երեկ Գեւորգ Թովմասյանին խնդրեցինք մեկնաբանել մարտի 1-ին բանակի ներգրավվածության մասին ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված բանաձեւի նախագիծը: Փաստահավաք խմբի նախկին անդամը, սակայն, առանց որեւէ հիմնավորման հրաժարվեց մեկնաբանություններից: Ի դեպ, Գեւորգ Թովմասյանի նշանակման վերաբերյալ մեկնաբանությունների համար դիմեցինք դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանին: Ըստ նրա` դատախազական համակարգում երկարատեւ ծառայությունից հետո Թովմասյանը անցել էր թոշակի: Իսկ հիմա նշանակվել է դատախազի խորհրդական, սակայն այդ պաշտոնը հայեցողական է եւ Թովմասյանը չունի դատախազական գործառույթներ: Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ Գեւորգ Թովմասյանը համարվում է Աղվան Հովսեփյանի ամենավստահելի անձնավորություններից մեկը եւ անցել է լուրջ թոհուբոհերով: 1999-ի հոկտեմբերի 27-ին դեռեւս ՀՀ գլխավոր դատախազության աշխատակից Թովմասյանն առաջինը մուտք գործեց ՀՀ ԱԺ նիստերի դահլիճ` Նաիրի Հունանյանի ու մյուս ոճրագործների` դահլիճից դուրս գալուց հետո: Այսինքն` հենց նա է եղել այն անձը, ով տեղազննություն է իրականացրել սպանդի վայրում, նրա անվան հետ է կապվում այն հանգամանքը, որ սպանդի վայրում մի շարք անհամապատասխանություններ են ի հայտ եկել: Օրինակ` ականատեսները պատմել են դահլիճում եղած կոնկրետ անձի եւ թղթապանակի մասին, սակայն տեղազննությամբ համապատասխան թղթապանակը հայտնաբերվել է դահլիճից դուրս, ինչի շնորհիվ` հետագայում հնարավոր չի եղել ապացուցել, որ տվյալ անձը Նաիրի Հունանյանի եւ մյուս ոճրագործների հետ միասին դահլիճում է եղել: Թովմասյանի հետ է կապվում նաեւ ուշագրավ պատմություն: Ներկայումս ԱՄՆ-ում բնակվող փաստաբան Տիգրան Ջանոյանն ինչ-որ գործով գնացել է Նոր Նորքի դատախազություն եւ բացելով դատախազի դուռը` մտել ներս: Սենյակում եղել են Գեւորգ Թովմասյանը եւ այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Վարդան Գրիգորյանը: Փաստաբանը ականատես է եղել մի տեսարանի, որից գրեթե ուշաթափվելու աստիճան վատացել է: Դրանից հետո Ջանոյանների ընտանիքը սկսել է ինչ-որ անանուն սպառնալիքներ ստանալ: Ի վերջո, 2006 թվականին Ջանոյանների ընտանիքը հեռացավ Հայաստանից` քաղաքական ապաստան ստանալով ԱՄՆ-ում:
- Արման Գալոյան
«ՄԱՐԱԴՈՆԱՆ ԼԱՎ ՄԱՐԶԻՉ ՉԷ»
Դավիթ Ջալալյան
«Ո՞ւր է կորել Բրազիլիան»
Ո՞ր հավաքականներն են աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի գլխավոր ֆավորիտները: Այսօր կիսաեզրափակիչի համար կպայքարեն Բրազիլիա-Հոլանդիա, Գանա-Ուրուգվայ, իսկ վաղը Գերմանիա-Արգենտինա ...ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂԻՆ ԼԱՅՆԱՑՎԵԼՈՒ Է ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՇՎԻՆ
Նաիրուհի Նանյան
Մինչ Երեւանի քաղաքապետարանը կհայտարարեր Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման եւ այն ժամանակավորապես փակելու մասին, մեր ընթերցողներից մեկը հայտնեց, որ Մարզահամերգային համալիրին հարող տարածքից ինչ-որ ծառեր ...ՄԵԾ ԱՖՂԱՆԱԿԱՆ ԽԱՂ
Մենք տարիներով սովոր ենք կուլ տալ զզվելի երկերեսանիության չափաբաժինը, որ մեզ են մատուցում 2001թ. Աֆղանստանի ներխուժման պատճառների մասին, սակայն, անգամ ապատեղեկացված աշխարհում, արդեն հասկացել ենք, որ, ...ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը Երեւան կայցելեն վաղը: Համանախագահները քննարկումներ կանցկացնեն առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ...ՎԵՐԲԵՌՆՈՒՄԸ ՉԻ ՕԳՆԻ
Դեվիդ Սմիթ
Այս տարվա ապրիլի 7-ին աշխարհը չափազանց զբաղված էր այլ խնդիրներով եւ չնկատեց ռուսական հետքն այն հեղաշրջման մեջ, որ հանգեցրեց Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի տապալմանը:
Իսկ եւս մի քանի շաբաթ անց ...«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԱՆՏԵՐԴՈՒՍ ԵՐԿԻՐ Է»
Սիրանույշ Պապյան
Դիլիջանում միֆերին չեն հավատում` արդեն շատ վաղուց
Այն, որ Հայաստանում էկոհամակարգի կառավարումը շատ նման է մյուս ոլորտների կառավարմանը` ոչ մեկի համար էլ անակնկալ չէ, եւ այն, որ գնալով Հայաստանը էկոլոգիական ...ՆՈՐԱԳՅՈՒՂՈՒՄ ԹԱՂԱՅԻՆԸ «ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ» ՀԱՄԱՐ ՍԵՆՅԱԿԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՐՑՆՈՒՄ
Էլմիրա Մարտիրոսյան
Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, նախօրեին էլ նրա առաջին տեղակալ Վլադիմիր Ռեսինի այցելությունը Երեւան կրկին անհանգստություն է առաջացրել երեւանցիների շրջանում:
Հիմա էլ նորագյուղցիներին են ուզում ...ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ
Քրիստինե Խանումյան
Վրաստանի խորհրդարանը, ինչպես երեւում է, շատ լրջորեն է տրամադրված Հայաստան մտնող գազատարը սեփականաշնորհելու հարցում:
Նախօրեին, ինչպես տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները, վրացական խորհրդարանի իշխող կուսակցության ...ԱՄՌԱՆԸ ԿՈՆԳՐԵՍԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՆ
Քրիստինե Խանումյան
(Ֆոտո՝ Գագիկ Շամշյանի) Ամառ է եկել, թե՞ժ է լինելու
Քաղաքական առումով այն խաղաղ եւ համեմատաբար հանգիստ սեզոն է համարվում, սակայն այս ամառը կարծես թե այնքան էլ չի տեղավորվում սովորական ...ՄԱՎՐՆ ԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ, ՄԱՎՐԸ ԿԱՐՈՂ Է ԳՆԱԼ
Արման Գալոյան
(Ֆոտո՝ Հայկ Գեւորգյանի ) Պարզվում է` իշխանությունները ոչ միշտ են երախտամոռ ու հաճախ ըստ արժանվույնս կարող են վարձահատույց լինել իրենց անմնացորդ ծառայություն մատուցած անձանց:
Նրանցից, ...ՌՈԲԸ ՍԿԵՑ. Ի՞ՆՉ ԱՆԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Արման Գալոյան
Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի միջազգային քրեական դատարան ներկայացրած հայցն արդեն ընթացք է ստացել:
Ինչպես հայտնի է` Հաագայի քրեական դատարանի դատախազի գրասենյակն արդեն արձագանքել է հայցին` տեղեկացնելով, ...ՊՈՏԵՆՑԻԱԼԻ «ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ»
Արամ Ամատունի
Ի վերջո, ի՞նչ է ուզում ԱՄՆ-ը Հայաստանից
Հիլըրի Քլինթընը դատարկ ձեռքով չի գալիս Հայաստան: Նրա այցից երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը 2011 թվականի ...ՈՒՄԻ՞Ց ԵՆՔ ՏՈԿՈՍՈՎ ՓՈՂ «ՈՒԶՈՒՄ»
Երեկ Երեւանում աշխատանքները սկսեց ԱՊՀ եւ Բալթյան երկրների յոթերորդ պարտատոմսային կոնգրեսը: Առաջին հայացքից թվում է, թե ինչ մի մեծ իրադարձություն է տեղի ունեցել, առավել եւս մեր հոգսաշատ առօրյայով լեցուն ...ՊԱՐՏՔ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ
Վրաստանից ռուսական գազը Հայաստան «բերող» մայրուղային գազատարի մասնավորեցման նախաձեռնությունը, որը քննարկման է դրվել Վրաստանի խորհրդարանում, մեղմ ասած, բավական տհաճ պատմություն է Հայաստանի համար:
...ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՎՈՐ ՈՒԺԸ
Սիրանույշ Պապյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է երգահան Տիգրան Մանսուրյանը
- Մաեստրո, գլոբալիզացվող եւ կոմպյուտերիզացվող աշխարհում դասական արվեստները, օպերային արվեստը ճգնաժամ են ապրում: Ըստ էության ասում են, որ օպերային ...ՉԵՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉ ՎԱԽ Է ՏԱՐԱԾՎԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ` ՀԱԱԳԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Սոցիալիստական ուժերի միության ղեկավար Աշոտ Մանուչարյանն է
- Ինչպե՞ս եք գնահատում Հաագայի դատարանի կողմից Քոչարյանի դեմ հայցի գրանցումը: Արդյո՞ք դա ...ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՆ ԻՆՉ Ա՞, ԱՐԱ, ՈՒՏԵԼԻՔ Ա՞, ԹԵ՞ ՆԻՎԱ
Արման Գալոյան
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, ըստ շրջանառվող լուրերի, ցանկանում է դառնալ Արարատի մարզպետ:
Ըստ այդ լուրերի` բոլորովին վերջերս Ջոնիկ Աբրահամյանն իր մոտ ...
ԱՐՁԱԿՈՒՐԴ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արամ ԱմատունիՄԻ ՁԵՌՔՈՎ ԵՐԿՈՒ ՁՄԵՐՈ՞ՒԿ, ԹԵ՞ ՄԻ ԶԱՐԿՈՎ ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱԿ
Արամ ԱմատունիՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ՏԱՍ ՕՐԸ
Առաքել ՍեմիրջյանՄՆԱՑ ԻՐ ԱՐՁԱՆԸ ԲԱՑԻ
Արման ԳալոյանԱԴՐԲԵՋԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ
Քրիստինե Խանումյան
ՕՎԻՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ Գ.ՄՀԵՐՅԱՆԻ՞ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
ՌՈԲԸ ՍԿԵՑ. Ի՞ՆՉ ԱՆԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Արման ԳալոյանԷԴՎԱՐԴԸ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԷՐ ՈՒ ՉՀԱՍՑՐԵՑ ԻՐ ՆՈՐ ՏՈՒՆԸ ՏԵՍՆԵԼ
Էլմիրա ՄարտիրոսյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` DEUTSCHE WELLE-Ի «ԱԿՆՈՅԻ» ՀՈՒՅՍԻՆ
Քրիստինե ԽանումյանՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՐՍՈՒՄ ԱՋԱԿԻՑ ՉԳՏԱՎ. ՀԱՄԱՐԵՑԻՆ, ՈՐ ՆԱ ՈՒՆԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԿԵՐՊԱՐ
Արթուր Խեմչյան«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ» ԳՈՐԾ Է ԲԱՑՎՈՒՄ
Էլմիրա ՄարտիրոսյանԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆՈՒՅՆ ՏԵՔՍՏՈՎ
Սաթենիկ ՍարգսյանԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ...
ՄԱՐՏԻ 1-Ը ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ, ԹԵ ՄԻՆՉԵՒ ՈՒՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՍՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ
Քրիստինե Խանումյան«ԸՆԳԵՐԱԿԱՆ ԿՈՒԽՆԻԱՆ» ՉԵՆ ԱՍԻ
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

