
ԻՆՉՊԵՍ ՄՍԽԵԼ ՎԱՐԿԵՐԸ
- «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե արդյոք 2009 և 2010թթ. ներգրավված ֆինանսական միջոցների չափը բավարար չէ՞ին փոխհատուցելու համար նույն տարիներին տրանսֆերտների նվազման չափը, ինչպես նաև լուծելու հանքահումքային ապրանքների գնի նվազման արդյունքում 2009թ. առաջացած խնդիրները` թույլ չտալով ՀՆԱ էական անկում, ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանել է, թե վարկերի ծախսման արդյունավետությունը կարող է գնահատվել միայն երկարաժամկետ կտրվածքով:

«Տրանսֆերտները ընդլայնում են համախառն պահանջարկը, և բնակչության կողմից հիմնականում ուղղվում են սպառմանը, որն էլ ազդում է միայն տվյալ տարվա համախառն ներքին արդյունքի վրա: Իսկ վարկերը տնտեսության համար ունեն ներդրումային նշանակություն, և ներգրավված միջոցների հաշվին տնտեսության համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորման նպատակն էր տնտեսությունում արտադրողականության բարձրացումը, արտահանման ներուժի զարգացումը, տնտեսության մրցունակության բարձրացումը: Կառավարության կողմից վարած վարկավորման քաղաքականությունը հետագա տարիների տնտեսական աճի արագացման հիմք կհանդիսանա, ուստի և ներգրավված ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը կարող է գնահատվել միայն երկարաժամկետ հեռանկարում:
Այսպես, 2009թ. մասնավոր տրանսֆերտների 31 տոկոսով կրճատման պայմաններում տեղի է ունեցել մասնավոր սպառման իրական արտահայտությամբ 2.3%-ով կրճատում, որը տնօրինվող եկամտի (արտաքին դրամական փոխանցումների և երկրում ստեղծված համախառն եկամտի) 1.6%-ով նվազման արդյունք էր: ՀՀ կառավարության կողմից 2009 թվականին վարած արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրավման և խիստ ընդլայնող հակացիկլային հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակ ուներ պահանջարկի ընդլայնման միջոցով հակազդել տնտեսության անկմանը: Այդ կապակցությամբ նշենք նաև, որ համակարգաստեղծ ձեռնարկությունների` էներգետիկայի, մետաղագործական արդյունաբերության, հանքագործական արդյունաբերության վարկավորման շնորհիվ ճգնաժամային փուլում հնարավոր եղավ լուծել հանքահումքային ապրանքների գնի նվազման արդյունքում ոլորտում առաջացած խնդիրները, ինչպես նաև խուսափել նշված ոլորտներում աշխատատեղերի կրճատումից:
ՀՀ կառավարության կողմից տնտեսության իրական հատվածը խթանող ակտիվ գործողություններով պայմանավորված 2010 թվականին արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 10 տոկոս իրական աճ, որն, ընդ որում, առաջանցիկ էր ՀՆԱ-ի աճի համեմատ (2.1%): Հանքագործության ոլորտում 2010 թվականին գրանցվել է համախառն թողարկման 24.3% իրական աճ: Աճել է նաև նշված ոլորտի արտաքին առևտուրը` հանքահումքային արտադրանքի և ոչ թանկարժեք մետաղներ ապրանքախմբերի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է համապատասխանաբար` 89.9 և 43.8%-ով (276.5 և 332.4 մլն ԱՄՆ դոլար)», - նշված է պատասխանում:
Հարց է առաջանում` երբ խոսվում է «երկարաժամկետի» մասին, քանի՞ տարի է հասկացվում: Տնտեսագիտական գրականության մեջ սովորաբար կարճաժամկետ է համարվում 1 տարին, երկարաժամկետ` 1-ից ավելին: Որոշ դեպքերում առանձնացվում է նաև միջնաժամկետ հատված` 2-3 տարին, և այդ դեպքում երկարաժամկետը կլինի 4 և ավելի տարին: Իհարկե, հենց նախարարության պատասխանից կարելի է ցույց տալ, որ իրականում ծախսված վարկերի ուղղությունները, բացառությամբ ենթակառուցվածքների ստեղծման, բոլորովին էլ չեն կարող հիմք հանդիսանալ «հետագա տնտեսական աճի համար»: Սակայն 2010թ. ամռանը կառավարության հաստատած 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մեզ ավելի «գրավիչ» նյութ է տալիս, որտեղից երևում է, որ իրականում կառավարությունն էլ երբեք չի հավատացել, որ իր ծախսած վարկերը գոնե 4 կամ 5 տարի հետո որևէ դրական արդյունք կտան մեր երկրին: Որպեսզի մեր գնահատականը երկարաժամկետ կտրվածքով լինի, վերցնենք 5 տարվա ցուցանիշները` 2009-2013թթ.:
1. 2009թ. ՀՆԱ-ն կազմել է 2008թ. ՀՆԱ-ի 85.8%-ը, 2010թ. ՀՆԱ-ն կազմել է 2008թ. ՀՆԱ-ի 88%-ը (խոսքը իրական ՀՆԱ-ի մասին է), 2011թ. ՀՆԱ-ն, ըստ բյուջեի, կկազմի 2008-ի ՀՆԱ-ի 92.1%-ը, իսկ 2012 և 2013թթ. ՀՆԱ-ները կկազմեն 2008թ ՀՆԱ-ի համապատասխանաբար` 95.7%-ը և 100%-ը (2012թ. համար նախատեսված է ՀՆԱ 3.9%, 2013թ. համար` ՀՆԱ 4.5% աճ): Այսինքն` մենք ՀՆԱ-ով կհասնենք 2008-ի մակարդակին միայն 2013թ-ին: Ի դեպ, պատկերը գրեթե նույնն է բյուջեի իրական եկամուտների առումով:
2. Սակայն, ըստ այդ միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ՀՀ արտաքին պետական պարտքը, 2008-ի համեմատ, 2012թ. կավելանա 2.4 մլրդ ԱՄՆ դոլարով: Սա այն դեպքում, երբ 2008թ. համեմատ, տրանսֆերտների ծավալի նվազման կուտակային մեծությունը չի գերազանցի 1 մլրդ դոլարը (2008-ին եղել է 1.4 մլրդ, 2009-ին` 930 մլն, 2010-ին` 1.07 մլրդ, 2011-ից ամենայն հավանականությամբ կլինի մոտ 1.4 մլրդ` հաշվի առնելով հունվար ամսվա արտաքին տրանսֆերտների աճի տեմպը` ավելի քան 30%): Իսկ միջազգային շուկաներում հանքահումքային ապրանքների գների նվազման արդյունքում 2009թ. ՀՀ կրած վնասը չի գերազանցի 350 մլն դոլարը` 2009թ. ողջ արտահանման նվազման չափը 2008-ի համեմատ: Այսինքն` ստացվում է, որ 2008-2013թթ. ՀՀ մտնող տրանսֆերտների և արտահանման նվազման գումարային ընդհանուր մեծությունը չի գերազանցի 1.4 մլրդ դոլարը: Սակայն միայն 2009-2010թթ. վերցվել է մոտ 1.6 մլրդ դոլար վարկ («Ժամանակ»-ի նախորդ համարում վրիպակ էր տեղ գտել` 1.6 մլրդ-ի փոխարեն, գրվել էր 2.1 մլրդ): Փաստորեն, դրանց արդյունքը կառավարությունը չի ակնկալում տեսնել անգամ 2012-2013թթ., հակառակ դեպքում այդ թվականների սպասողական ցուցանիշները էականորեն կգերազանցեին 2008-ի ցուցանիշը: Էլ չենք խոսում 2011-2012թթ. 800 մլն դոլարի մասին:
Երևի կառավարությունը սպասում է, որ այս ծախսված վարկերի արդյունքը կերևա 2020թ.: Բայց սա, իհարկե, ծիծաղելի է: Իրականում տրանսֆերտների պակասի և հանքահումքային ոլորտում ճգնաժամի հետևանքով մեր տնտեսություն մտնող գումարների նվազումը ոչ միայն ամբողջությամբ փոխհատուցվում է 2009-2010թթ. վերցված վարկերով, այլև մի բան էլ էականորեն ավելին է: Սակայն այդ գումարները, ըստ էության, փոշիացվել են: Եթե Տիգրան Սարգսյանը ոչինչ չաներ այս տարիներին, վերցված վարկերը միայն բաժաներ ՀՀ քաղաքացիներին, սա շատ ավելի արդյունավետ կլիներ, քան այն, ինչ արվեց:
Հրայր Մանուկյան, «Ժամանակ» օրաթերթ
ՕԲԱՄԱՆ ՄՈՆՏԻԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԳՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիին իր ուժերի սահմաններում անել հնարավոր ամեն բան Եվրոպայի ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին հաղորդում է USA Today-ը:
«Մեր ...1950Թ. ԱՅՍ ՕՐԸ ՄԱՀԱՑԱՎ ԱԿԱՆԱՎՈՐ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ
1950թ. այս օրը Թբիլիսիում մահացավ ականավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը: Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, «Անուշ» և «Դավիթ Բեկ» օպերաների, ազգային հիթեր դարձած երգերի հեղինակ, դիրիժոր, ուսուցիչ, Հայաստանի ...ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ «ՔԵՄԲՐԻՋԻ ԴՔՍՈՒՀՈՒ ԷՖԵԿՏԸ»
Global Language Monitor ամերիկյան կազմակերպության լեզվաբանները կազմել են բառերի ավանդական ցուցակը, որը «կբնութագրի» ժամանակակից նորաձևության ինդուստրիան:
2012 թ. վարկանշային աղյուսակը գլխավորել է մի ...ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՈՂՋ ՇԱԲԱԹԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Սերբիայի իշխանությունները երկրում տիրող ցուրտ եղանակի պատճառով արտակարգ միջոցներ են ձեռնարկել` բնակչությանը օգնելու համար, և հնարավոր է՝ հաջորդ շաբաթը ամբողջությամբ հայտարարեն ոչ աշխատանքային,- հաղորդում ...«ԱՄՆ-Ը ԻՍՐԱՅԵԼԻՆ ՀԱՄՈԶԵԼ Է ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼԸ». THE NEW YORK TIMES
Իսրայելական ISRAland-ը, վկայակոչելով ամերիկյան The New York Times-ին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համոզել է հետաձգել Իրանի դեմ ռազմական օպերացիայի նախապատրաստումը: ...ԷՇԹՈՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՍԻՐԻԱՅԻ ԴԵՄ ՄԱԿ-Ի ԱԽ ԲԱՆԱՁևԸ
Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը կոչ է արել Ռուսաստանին պաշտպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով բանաձևը: Ինչպես հաղորդում ...ԼԻՏՎԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Փետրվարի 9-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Ռասա Յուկնեվիչիենեի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում ...ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՖԱԼՏԻՆ ԴՐԵԼ Է ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ ՆԿԱՐՆ ՈՒ ԱՆՑԵԼ ԴՐԱ ՎՐԱՅՈՎ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ վրացական ընդդիմությունը Թբիլիսիում անցկացրել է ակցիա՝ նվիրված 2006 թվականին սպանված Զուրաբ Վազագաշվիլիի հիշատակին:
Այդ ակցիային մասնակցել են նաև ...«ՍԻՐԻԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ ԴԻՄԵԼ Է ԻՐԱՆԻՆ». ՉԻՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը, վկայակոչելով չինական «Ժենմին ժիբաո» թերթը, հայտնում է, որ Սիրիան ռազմական օգնության խնդրանքով դիմել է Իրանին:
Սիրիան մասնավորապես Իրանին խնդրել է ուղարկել ...«ԲԱՐՍԵԼՈՆԱ»-Ն ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՀՆՉԵՂ 4 ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ. DAILY MIRROR
Կատալոնական «Բարսելոնա»-ն 2012 թվականի ամռանը կիրականացնի հնչեղ 4 տրանսֆերներ: Այդ մասին տեղեկացնում է Daily Mirror-ը:
Պարբերականի տվյալներով կատալոնական ակումբը պատրաստվում է անգլիական թիմերին զիջել ...ԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԷԻՆՔ, ՄՆԱՑԵԼ ԷՐ ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԸ. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԱԺ-ում հրավիրված ճեպազրույցներում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն անդրադառնալով ՕԵԿ-ի, «Ժառանգության» և ՀՀԿ-ի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամակցության հարցին՝ ...ԱՌԱՆՑ ՄԻ ՔՈՌ ԿՈՊԵԿԻ ԴԱՐՁԱ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ՕԵԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Այսօր ԱԺ-ում հրավիրված ճեպազրույցներում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը շնորհավորեց ՀՀԿ-ին, «Օրինաց երկրին» և «Ժառանգությանը ԵԺԿ-ին անդամակցելու առիթով:
«Ուզում ենք, որ Հայաստանն այնպիսի օրինական ...ԱՄՆ-ՈՒՄ 30 ՏԱՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌԵԱԿՏՈՐ ԿԿԱՌՈՒՑՎԻ
30 տարում առաջին անգամ ԱՄՆ-ում միջուկային ռեակտոր կկառուցվի 2016 կամ 2017 թվականին:
Դրա կառուցման պլանը հավանության է արժանացրել Միջուկային կարգավորման դաշնային հանձնաժողովը: Ռեակտորը կկառուցվի Ջորջիա ...ՔՆԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր առավոտյան Երևանը կաթվածահար է եղել առատ ձյան պատճառով: Բազմաթիվ քաղաքացիներ կամ մի կերպ են հասել իրենց աշխատավայրեր, կամ պարզապես չեն կարողացել հասնել: Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանն անզոր ...ԱՅՍՕՐ և ՎԱՂԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁՅԱՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Այսօր` փետրվարի 10-ին և վաղը գիշեր հանրապետության ողջ տարածքում, իսկ վաղը` փետրվարի 11-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ:Փետրվարի 12-ին ու 13-ին սպասվում է առանց տեղումների ...
ՄԱՐՈԿԿՈՅԻ ԱՐՔԱՆ ՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀԵԼ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻՆ
ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐՆ ԸՆՏՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ԴԻԿԵՆՍՅԱՆ ՀԵՐՈՍԻՆ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԵԹԵ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ ՍՈՒՐՃ ԽՄԵԼՈՒ, ԿԱՐԵԼԻ Է ԿՈՖԵԻՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՆԵՐՍ ՔԱՇԵԼ, ԻՆՉՊԵՍ՝ ԾԽԱԽՈՏԻ ԾՈՒԽԸ
ԼԻՏՎԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 26-ԱՄՅԱ ԱՐՏԱԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՂ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ
OXFORD ANALYTICA. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ
ԱԼԻևԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԱՆՍԱՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ
ԹՈՒՐՔ ՍՐՏԱԲԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՍԱՐԿՈԶԻՆ ՍՏԱՆԱ ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾ
ՖԻԼԻՊԻՆՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՅՔԱՐԵՑ ՄԻՆՉև ՄԱՀ
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ՝ ԻՆՉՈՒ ԵՆ ԶԵԲՐԵՐԸ ԶՈԼԱՎՈՐ
ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ 2 ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ՝ ԿՐԵԴԻՏ ՔԱՐՏԵՐԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
ԻՐԱՆՆ ԱՐՁԱԿԵԼ Է «ՆԱՎԻԴ» ԱՐԲԱՆՅԱԿԸ
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՐԵԼ
- 440 Վախճանվեց Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիրը:
- 1828 Պարսկական շահի առաջարկությամբ պարսկական Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Այդ պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունները, ինչպես և ամբողջ Անդրկովկասը միացվեցին Ռուսաստանին:
- 1918 Թիֆլիսում բացվում է անդրկովկասյան սեյմը:
- 1935 Ծնվեց բժիշկ, գրող և լրագրող Զորի Բալայանը:
- 1939 Մահացավ Երուսաղեմի գրականագետ և բանասեր Թորգոմ Արքեպիսկոպոս Գուշակյանը:
- 1950 Թիֆլիսում մահացավ ականավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը: (Ծնվ. 1879թ.-ին):
- 1960 Ավարտվեց Ղարադաղ-Ղազախ-Երևան գազամուղի շինարարությունը: Երևանի Լենինի հրապարակում վառվեց գազի ջահը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

