
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ - 1
- Ավանդույթն այնպիսի մի երևույթ է, որը դարերի ընթացքում անցնելով բազում բնածին արհավիրքների ու մարդածին ավերածությունների միջով, մեծամասամբ կարողանում է պահպանել իր կենսունակությունը:

Հանրույթի դարերով կրկնվող նույնաբովանդակ քաղաքական վարքակարգը, որպես ավանդույթի մասնավոր դրսևորում, հանրային կենսակերպում իր հերթին հանգեցնում է քաղաքական ավանդույթի ձևավորմանը: Որպես սերնդեսերունդ փոխանցվող մտածողության ու վարքի չափանիշ, այն դառնում է հանրույթի քաղաքական մշակույթի կարևոր բաղկացուցիչը, որի տեսական իմացությունը ներկայի ու ապագայի քաղաքական գործընթացների ծրագրավորման գործում կարող է կարևոր նշանակություն ունենալ:
Այն, որ հայաստանյան քաղաքական կյանքում նախկին խորհրդային քաղաքական ավանդույթներն այսօր իսկ շարունակում են իրենց դերակատարությունը (առավելապես բացասական)` տեսանելի է անգամ սովորական քաղաքացուն: Բյուրոկրատական քաշքշուկներից մինչև պետական ապարատին սերտաճած գողական վարքուբարքեր, գաղափարական դաշտում կեղծ պատրիոտիզմից մինչև կոլեկտիվիզմ` այս ամենը դեռևս ներկա քաղաքական մշակույթի բաղկացուցիչն են: Սակայն արդյո՞ք միայն խորհրդային քաղաքական ավանդույթներն են կազմում ներկա քաղաքական մշակույթի հիմքը:
Դարեր շարունակ լինելով կայսրությունների տիրապետության տակ` հայոց հանրային կյանքում, իհարկե, դեր են խաղացել նաև ցարական, թուրքական, պարսկական ևն քաղաքական ավանդույթները: Սակայն առավել մեծ ազդեցություն կարող էին թողնել հազարամյա ազգային քաղաքական վարքականոնները, որոնց գերակշիռ մասը, ինչպես կտեսնենք, հայ ժողովրդի ուղեկիցն էին նրա ծագման օրվանից:
Քաղաքական գործընթացների վրա առավել խորքային քաղաքական ավանդույթների ազդեցության վերհանումը դժվար իրագործելի խնդիր է: Այդ տեսանկյունից հասարակությանը միայն մատչելի են հայրենակցական հոգեբանական ընդհանրական բնութագրերը, որոնք ինչ-որ չափով երբևէ առնչվել են տվյալ հանրույթում գոյություն ունեցած նաև քաղաքական բարքերին: Հայտնի են, օրինակ, վանեցիների ժլատությունը, լոռեցիների միամտությունը, մոկացիների դիմացկունությունը ևն:
Սակայն դարեր առաջ քաղաքական ինքնիշխանությունը կորցրած լինելու պատճառով, հայ հանրության համար այժմ կորսված են համարվում (իրականում` մնում են անտեսանելի) սեփական ազգային քաղաքական ավանդույթները:
Քաղաքական ավանդույթները նման են այն բազմաթիվ տեղանուններին, որոնք, չնայած ռազմա-քաղաքական տեղաշարժերին ու էթնիկ զտումներին, դարերի ընթացքում շարունակում են պահպանել իրենց անվան կենսունակությունը տվյալ տեղագրական տարածքի նկատմամբ: Ու ինչպես, օրինակ, այսօրվա Խարփութ կամ Երզինջան թրքացված անվանաձևերում նկատելի են մեր Խարբերդ ու Երզնկա քաղաքների անունները, այնպես էլ քաղաքական շատ գործիչների քաղաքական վարք ու բարքում նշմարվում են հայոց հնօրյա քաղաքական ավանդույթները:
Հնադարում և միջնադարում Հայաստանը ներկայանում էր որպես նախարարական կարգերով ապրող քաղաքական մի կազմակերպություն, որտեղ յուրաքանչյուր խոշոր նախարարություն հանդես էր գալիս քաղաքական առանձին ինստիտուտի դերում: Առանձին նախարարություններ, պայմանավորված երկրի ներսում ունեցած իրենց հսկայական կշռով, ունեին անգամ մի տեսակ քաղաքական կուսակցության դերակատարություն: Այդ նախարարությունների կայուն քաղաքական վիճակները, ժամանակային կտրվածքում չափվող ոչ թե տասնամյակներով, ոչ թե հարյուրամյակներով, այլ` հազարամյակներով, ընդհանուր պատմական կոնտեքստում վերածվում էին կայուն քաղաքական ավանդույթների: Դրանով իսկ, դրանք մի տեսակ նսեմացնում էին առավել կարճ ընթացք ունեցած այս կամ այն կայսրության տիրապետությամբ մեզ պարտադրված քաղաքական այլևայլ մշակույթները:
Վերը նշվածը հիմք է տալիս նկատելու, որ մերօրյա քաղաքական շատ գործիչների գործունեության հիմքում կարող են ընկած լինել հայոց նախարարությունների դարերի փորձությունը բռնած տարբեր քաղաքական ավանդույթները: Հետևելով մեր ազգի ու նաև նախարարական տոհմերի դեմոգրաֆիական տեղաշարժերին` այդ գործիչների բարքում ու վարքում կարելի է նշմարել հայոց նախարարությունների քաղաքական ավանդույթները: Թերթի սահմանափակ հնարավորությունները նշված խնդրի վերհանման գործում թույլ են տալիս ընդամենը մի ակնարկ կատարել:
Առանշահիկներ
Միջնադարի հայոց քաղաքագիտական ավանդույթը, օգտվելով գլխավորապես տոհմական ավանդություններից, Արցախի Առանշահիկների տոհմին Հայկյան ծագում է վերագրում: Սակայն առավել հավանական է, որ այս տոհմի ձևավորումը տեղի է ունեցել Արտաշես Ա-ի (Ք.ա. 2-րդ դար) վարչական բարեփոխումների շրջանում` Ծավդեացվոց իշխանության կազմավորմամբ: Արշակունյաց Հայաստանում այն խոշոր նախարարությունների թվին էր դասվում և պատերազմի ժամանակ մարտադաշտ էր հանում մինչև հազար զինվոր: Ավարայրի ճակատամարտում իր յոթ հարյուր քաջ հեծյալներով այս տոհմից հայտնի էր Բակ իշխանը:
Արաբական խալիֆայության շրջանում` 7-8-րդ դարերում, Առանշահիկների քաղաքական դերը թուլանում է: Սակայն 9-րդ դարից, կապված Առանշահիկ Սահլ իշխանի մի ձեռնարկման հետ, նրանք կրկին վերելք են ապրում: Այդ շրջանում խալիֆայությանը շուրջ երկու տասնամյակ ցնցում էր սոցիալական և ազգային-կրոնական զինված հզոր մի ապստամբություն, որի դեմ անզոր էին անգամ արաբական բանակները: Ի վերջո, հակաարաբական այդ շարժումը, որին միացել էին նաև Սյունիքի ու Արցախի իշխանները, իր վախճանը գտնում է Սահլ իշխանի շնորհիվ, ով 837թ. Արցախում իր դաշնակից` ապստամբության պարագլուխ Բաբեկին ձերբակալելով, հանձնում է արաբներին: Դրա դիմաց նա արաբներից ստանում է մեկ միլիոն դիրհեմ գումար ու Հայաստանի, Վրաստանի ու Աղվանքի ընդհանուր կառավարումը:
Այդուհետ Սահլի ու նրա ժամանակակից մեկ այլ Առանշահիկ հայտնի իշխանի` Եսայու ժառանգները շուրջ հազար տարի իշխեցին Արցախում` հիմք դնելով տարբեր իշխանական տոհմերի ու մելիքական տների: Միայն 19-րդ դարում վերջիններիս ներկայացուցիչները երկրամասում կորցրեցին քաղաքական իշխանությունը: Ղարաբաղը Ռուսական կայսրությանը միացվելուց հետո նրանք անցան կայսերական ծառայության:
Ընդհանրացնելով Առանշահիկների ավելի քան երկհազարամյա քաղաքական գործունեությունը` կարելի է ասել, որ այս տոհմին պատկանող Արցախի իշխաններն ու Ղարաբաղի մելիքները փայլել են հատկապես ռազմական ոլորտում: Քաղաքական գործունեության առավել լայն դաշտում նրանք զիջել են հայոց խոշոր շատ նախարարությունների: Քաղաքական մեծ կապերով ու կշռով հայտնի այս տոհմի ներկայացուցիչներից կարելի է նշել միայն Համամ Արևելցուն (9-10-րդ դարեր) ու Հասան-Ջալալին (13-րդ դար): Առաջինն ի շահ մեր երկրի ու ժողովրդի կարողացել էր քաղաքական սերտ կապեր հաստատել արաբների, իսկ երկրորդը` մոնղոլների հետ: Դեռևս վաղ միջնադարում (5-րդ դարում) Պարսից տերության միջամտությամբ զատվելով հայոց քաղաքական կյանքից` Առանշահիկների քաղաքական գործունեությունը դրանից հետո գրեթե մշտապես կառուցվել է օտար կայսրություններից ի շահ սեփական իշխանության բարեկամեցողություն շահելու սկզբունքի վրա: Այս տոհմի ռազմական ձիրքը այդուհետ ծառայեցվել է առաջին հերթին հենց այդ խնդրի լուծմանը: Արդյունքում ռազմական հաջողությունները դարձել են ոչ թե համահայկական խնդիրների լուծման գրավական, այլ օտար տիրակալներին դուր գալու և նրանցից նորանոր պատիվներ ստանալու միջոց, որի վառ արտահայտությունն էր Սահլ իշխանի օրինակը: Հետագա դարերում նույնպես բազում են նման օրինակները:
Կայսերական անվերապահ հպատակության հետ մեկտեղ, Առանշահիկները երբևէ մի այլ բնորոշ քաղաքական ավանդույթի էին վերածել իրենց շուրջ (մեջ) օտար տարրերի հաստատման դեմ ագրեսիվ պայքարը: Վերջինիս ծագման դրդապատճառները պայմանավորված էին ինքնապաշտպանական մղումներով, որոնք սրվել էին Հայոց քաղաքական կյանքից զատվելուց հետո: 7-րդ դարում պարսից Առանշահիկների տիրույթներում Միհրանյան տոհմի հաստատմամբ Արցախի բնիկ իշխանները մրցակիցներ ձեռք բերեցին և շուտով ստիպված եղան հպատակվել Միհրանյաններին: Սակայն արդեն 8-րդ դարում, չնայած եկվորներն ամբողջությաբ հայացել էին և հովանավորում էին հայոց դպրությունն ու մշակույթը, Առանշահիկները, արյան վրեժը գործի դնելով, կարողացան բնաջնջել Միհրանյաններին ու երկրամասի քաղաքական իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: Այդուհետ մինչև 18-րդ դար, երբ մելիք Շահնազարի թողտվությամբ Փանախ խանը հաստատվեց Շոշվա (Շուշիի) բերդում, Արցախում օտար տարրը բնավորվել անկարող եղավ: Հենց նշված հանգամանքն էլ այն գլխավոր կռվանն էր, որ Ղարաբաղի մյուս մելիքներին համախմբել էր Փանախ խանի դեմ պայքարում: Հազարամյա քաղաքական ավանդույթները զորավոր էին, բայց այդժամ դեռևս անկարող լուծել տվյալ խնդիրը:
Քաղաքական կայուն ավանդույթների մի այլ օրինակ էր աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների սերտաճման փաստը Ղարաբաղում: Հայոց քաղաքական կյանքում մինչ այդ արդեն լայն կիրառություն ստացած աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները մի տոհմի ձեռքում կենտրոնացնելու նախորդ փորձին հետևելով` Հասան-Ջալալի ժառանգները 14-րդ դարի վերջից իրենց ժառանգական արտոնությունը դարձրին երկրամասի կաթողիկոսությունը: Իսկ 16-րդ դարում Առանշահիկների ճյուղավորումներով ստեղծված Ջրաբերդի, Խաչենի, Գյուլիստանի Վարանդայի ու Դիզակի մելիքությունները` նաև տեղական առաջնորդարաններում հոգևոր սպասավորությունը: Այդուհետ մելիքների արտաքին քաղաքական ձեռնարկումներում Արցախի հոգևոր իշխանությունը ստանալու էր նշանակալից ձայնի իրավունք: Իսկ ներքաղաքական գործընթացներում հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների սերտաճման փաստը առաջ էր բերելու տոհմային շահով առաջնորդվելու խնդիր ու դրանով իսկ դառնալու էր կարևոր քաղաքական գործոն:
Գալով մեր օրերին` դժվար չէ նկատել, որ Ղարաբաղից ծագող քաղաքական շատ գործիչների վարքն ու բարքը հենվում են հարյուրամյակներ կիրառություն գտած և վերևում ներկայացված Առանշահիկների քաղաքական ավանդույթների վրա: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը իրենց կերպարների ձևավորման գործում առաջնորդվել են ռազմական գործչի այն իմիջով, որը դարեր շարունակ փառքի է արժանացրել Առանշահիկ իշխաններին: Կարելի ասել, որ ռազմական գործչի իմիջին տուրք տալը խոր արմատներ է ձգել նշածս գործիչների ենթագիտակցականում: Դրա հետ միաժամանակ ներկա քաղաքական կյանքում ակնհայտ է Առանշահիկների այն ավանդույթի կիրառելիությունը, երբ քաղաքական իշխանության հասնելով Հայաստանում, վերջիններս այն դիտել են (դիտում են) իրենց տոհմի (տվյալ դեպքում` ղարաբաղյան կլանի) արժանի վարձատրություն ռազմաճակատում իրենց կատարած սխրանքների, որի նկատմամբ այլ քաղաքական ուժերի հավակնությունները ենթակա են արյան մեջ խեղդելու: Նրանց կլանային սեփականատիրական հավակնություններում հայաստանյան քաղաքական մյուս ուժերը դիտվում են օտար տարրեր (նման պարսիկ Միհրանյաններին կամ թուրք Փանախ խանին), որոնք հանդգնություն են ունեցել իրենցից խլել (կամ` փորձել խլել) քաղաքական իշխանությունը:
Արտաքին քաղաքական կողմնորոշումներում «վոյինն» ու իր կլանը նույնպես շարժվում են Առանշահիկների դարավոր «ճշմարտություններով»: Այն է` կայսրություններին անվերապահ հպատակություն (այս հարցում Առանշահիկների հոգևոր իշխանության քարացած միտքը վերջին 300-ամյակի համար ճանաչում է բացառապես Ռուսաստանին), ի շահ սեփական իշխանության` օտար տիրակալներին (ռուսական ցարերին) դուր գալու և նորանոր պատիվներ ստանալու սկզբունքի կիրառում: Տվյալ սկզբունքը ղարաբաղյան կլանի համար ենթակա է նույնաբովանդակ կիրառման իրենց հպատակների հանդեպ, որտեղ, սակայն, տիրոջ կարգավիճակում հայտնվում են իրենք: Արցախում Առանշահիկների հազարամյա մենատիրական իշխանությունը նշածս գործիչների կողմից ներկայումս պրոյեկտվում է ամբողջ երկրում: Այդ խնդրում հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների սերտաճման կլանային մեխանիզմը ի վերջո պետք է ամրագրի ղարաբաղյան կլանի վերջնական տիրապետությունը ողջ Հայաստանում:
Քաղաքական այլ գործիչների մոտ նշմարվող ազգային (նախարարական) քաղաքական ավանդույթների մասին խոսք կլինի մյուս անգամ:
ՉԵԽԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄՏՑՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսօր Չեխիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) քվեարկել է երկրում նախագահական ուղղակի ընտրությունների ներմուծման օգտին,- տեղեկացրել է Չեխիայի ЧТК լրատվական գործակալությունը:
Մինչ այժմ Չեխիայում նախագահն ...ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊ ԲԵՆԵԴԻԿՏՈՍ XVI-Ի ԻՐԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտպանել է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի Իրան այցելելու գաղափարը: Այս մասին հայտարարել է Վատիկանում Իրանի դեսպան ...ՍՈՒԽՈՒՄԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԻՄԵԼ ԵՄ-ԻՆ՝ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Աբխազիան համաձայն չէ Վրաստանի առաջարկած «չեզոք անձնագրերի» հետ և մտադիր է դիմել ԵՄ-ին՝ աբխազական արտասահմանյան անձնագիրը ճանաչելու խնդրանքով: Այս մասին Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ...ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Թուրքական Today's Zaman թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, երեկ ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանի հիմնադրման 63-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, խաղաղության ուղերձով դիմել է Իրանի ...ՄԵՐ ԱՆՈՒՆՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԱԿ
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Որոշել եմ մոտակա հրապարակումներիս զգալի մասը նվիրել արտագաղթի դեմն առնելու թեմային: Չեմ խոսելու միայն ...77 ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ ԽԼԱԾ ԲՐԵՅՎԻԿԸ ԳՈՀ Է ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ԻՐ ԻՄԻՋԻՑ
Բազմաթիվ մարդկանց կյանք խլած Անդերս Բրեյվիկը գոհ է լրատվամիջոցներում իր իմիջից:
Նա գոհ է այն բանից, թե ինչպես են անցել երկուշաբթի դատարանում իր գործով նախնական վերջին լսումները ու կարծում է, որ վերջապես ...ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆ ՇԵՆՔԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՆ Է ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՄԻԱԿ ՈՒՂԻՆ. Վ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Սեյսմակայուն շենքեր կառուցելն է երկրաշարժերին դիմակայելու միակ ուղին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը`խոսելով Հայաստանում սեյսմիկ վտանգների շուրջ: ...ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ, ԲԱՅՑ ՊԱՏՐԱՍՏ Է ՌԻՍԿԻ ԴԻՄԵԼ
Ֆրանսիան, քննադատելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի կողմից Սիրիայի բանաձևի արգելափակումը, հասկանում է Մոսկվայի անհանգստությունը Սիրիայի հարցում, բայց «պատրաստ է ժողովրդավարության ռիսկի» դիմել: ...ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԸ ԳՆԱԼՈՎ ՍՐՎԵԼՈՒ ԵՆ. ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Փետրվարի 9-ը ՀՀԿ-ի համար շատ կարևոր օր է, քանի որ Եվրոպական ժողովրդական կուսակցության նիստում քննարկվելու է նրա անդամակցության հարցը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր ...ՊՐՈԽՈՐՈՎԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՏՐՈՆ ԿԿԱՌՈՒՑԻ ՄԵԿ ԴԵՐԱՍԱՆԻ՝ ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒ ՀԱՄԱՐ
ՌԴ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովը 2012 թ. մարտի 4-ի ընտրություններում հաղթնակ տանելու դեպքում խոստանում է թատրոն կառուցել Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու համար: ...ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ԿՈՐԵԱՑԻՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԷԿԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻՑ
Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ թուրք և կորեացի ներդրողները հրաժարվել են Նամախվանիի հիդրոէլեկտրակայանների կասկադի կառուցման նախագծից: 3 հիդրոէլեկտրակայաններից բաղկացած այդ կասկադն ունենալու էր ...ԱՐԱՐԱՏՈՒՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԲՀԿ-ԱՄԵՏ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
Փետրվարի 12-ին Արարատի մարզի 5 համայնքներում` Արևշատ, Մրգավետ, Շահումյան, Դվին, Ռանչպար, կկայանան համայնքի ղեկավարների հերթական ընտրությունները: Շահումյան գյուղում իրար դեմ են պայքարում գործող գյուղապետ, ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ՝ ԻՆՉՈՒ ԵՆ ԶԵԲՐԵՐԸ ԶՈԼԱՎՈՐ
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են զեբրերը զոլավոր: Պարզվում է, որ սև և սպիտակ զոլերի վրա ճանճերն ավելի քիչ են նստում: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Journal of Experimental Biology ...«ԲԱՐՍԵԼՈՆԱ» - «ՎԱԼԵՆՍԻԱ»` 2:0
Իսպանիայի Գավաթի 2011/12 թ. խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունեց «Վալենսիա»-ին:Կատալոնական ակումբը հերթական անգամ ապացուցեց իր բարձր կարգը` ...ՌՆԳԵՂՋՅՈՒՐԻՆ ՈՐՍԱԼՈՒ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՓՈՐՁ ՏՈԿԻՈՅԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ
Տոկիոյի «Ուենո» կենդանանաբնական այգու աշխատակիցները երեկ ցուցադրական փորձ են կատարել` փորձելով բռնել ռնգեղջյուրին, որը ազատության մեջ էր հայտնվել «ուժեղ» երկրաշարժի հետևանքով: Այս մասին հաղորդում են լրատվամիջոցների ...ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ 2-ՐԴ ՕՐԸ ՇՈՒՄԱԽԵՐԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Իսպանական Խերես քաղաքում տեղի ունեցան «Ֆորմուլա-1»-ի երկրորդ նախամրցաշրջանային փորձարկումները: Գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը «Մերսեդես»-ի` անցած տարվա բոլիդով ցույց տվեց լավագույն արդյունքը: ...ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԶՅՈՒԳԱՆՈՎՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ և ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ
Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ՌԴ նախագահի թեկնածու Գենադի Զյուգանովն առաջարկել է «անցումային շրջանում» միավորել նախագահի և վարչապետի պաշտոնները: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այսօր ...ՈՉ ԹԵ ՓԱԽՉԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅԼ ՄՆԱԼ և ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՓՈԽԵԼ
«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը:- Տիկին Առաքելյան, 2009 թվականին, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, Դուք առաջին անգամ հանդես եկաք ...ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԸ ԿՏՈՒԳԱՆՎԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ 100-150-ԱՊԱՏԻԿԻ ՉԱՓՈՎ
Համայնքի տարածքում առանց թույլտվության թանկարժեք մետաղի, զարդերի առք ու վաճառքը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 100-150-ապատիկի չափով: Սա սահմանվում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ...ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԳՐՔԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Փետրվարի 8-ին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակում Թեհրանի Վահեդաթ համերգասրահում տեղի է ունեցել Իրանի ամենամյա «Տարվա գիրք» 29-րդ և միջազգային 19-րդ ...«ՇԻՐԱԿ»-Ն ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ
Փետրվարի 10-ին Գյումրիի «Շիրակ»-ը կմեկնի Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 25-ը կանցկացնի իր երրորդ ուսումնամարզական հավաքը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Թիմը կհանգրվանի Անթալիայի Կունդու ...ՀՀ ԶՈՒ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Փետրվարի 8-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիսությանը ներկա են եղել ...ԱՅՍՕՐ ՍՏՐԻՊՏԻԶԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Փետրվարի 9-ին նշվում է ստրիպտիզի համաշխարհային օրը: 1893 թ. այս օրը Փարիզի հայտնի Մուլեն Ռուժ կաբարեում Մոնա անունով պարուհին պարելիս հանեց իր հագուստը, որից հետո այդ պարն անմիջապես կնքվեց ստրիպտիզ:
Մոնայի ...ԲԻՁԻՆԱ ԻՎԱՆԻՇՎԻԼԻԻ ԿԻՆԸ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կին Եկատերինա Խվեդելիձեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից պահանջել է փոխհատուցել իրեն հասցրած բարոյական վնասի դիմաց: Այս մասին ...500 ՄԼՆ ՏԱՐԻ ՀԵՏՈ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՆ և ԱՍԻԱՆ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ՄԵԿ ԳԵՐՄԱՅՐՑԱՄԱՔԻ ՄԵՋ
Ամերիկացի երկրաբանները առաջարկել են Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի միավորման նոր մոդել, որը հեռավոր ապագայում պետք է դառնա Ամասիա գերմայրցամաք:
Հետազոտությունների համաձայն` երկու մասերը պետք է միանան ...ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ՊԵՏԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ ՆՐԱՆՑ ԿԱՆԱՆՑ
Ինդոնեզիայի տեղական իշխանության մարմինները ամուսնացած պետական ծառայողների աշխատավարձերը կփոխանցեն անմիջապես նրանց կանանց բանկային հաշիվներին, որպեսզի կանխեն ամուսինների մոտ անօրինական սեռական կապերը: ...ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԽՆԴՐԵԼ Է ՉՄԱՍՆԱՏԵԼ ԵՐԿԻՐԸ
Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր դիմել է վարչապետ Էրդողանին՝ խնդրելով չմասնատել երկիրը.
«Թուրքիան ...«ՌԵԱԼ»-Ը` ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵԿԱՄՏԱԲԵՐ ԱԿՈՒՄԲ
Մադրիդի «Ռեալ»-ը 7-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց աշխարհի ամենաեկամտաբեր ակումբ: Անցած տարի «արքայական ակումբ»-ի եկամուտը կազմել է 479.5 մլն եվրո, որը 2010 թվականի ցուցանիշը գերազանցում է 40.9 մլն-ով: Անցած ...«ԻՐԱՆՑԻ ԱՏՈՄԱԳԵՏՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՏԵՂԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ». NBC
Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանում բարձրաստիճան ատոմագետների սպանությունն իրականացնում է տեղի ահաբեկչական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Իսրայելի կողմից: Այս մասին հայտարարել են ...ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳԵԲԽԱՐԴ ՌԱՅՆԵՐԻ ՀԵՏ
Երևանում «Hyatt international» ընկերության ներդրումային ծրագրերն են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ընկերության Եվրոպայի և Միջին Ասիայի գծով փոխնախագահ Գեբխարդ Ռայների գլխավորած աշխատանքային ...ՎԱՐՉԱՊԵՏԻ՝ ՀՀԿ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐևՄՈՒՏՔԻՆ ՍԻՐԱՇԱՀԵԼՈՒ ՓՈՐՁ. ՔԱՂԱՔԱԳԵՏ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երեկ արած հայտարարությունը, թե ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարներ չեն լինելու, Հանրապետական կուսակցության փորձն է՝ սիրաշահելու եվրոպական և ամերիկյան կառույցներին. «Առաջին ...«ՅՈՒՎԵՆԹՈՒՍ»-Ն ԻՖՖ-ԻՑ ԿՊԱՀԱՆՋԻ 444 ՄԼՆ ԵՎՐՈ
Իտալական մամուլը տեղեկացնում է, որ «Յուվենթուս»-ը պատրաստվում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ հայց ներկայացնել դատարան: «Կալչիոպոլի»-ի մասին 561 էջանոց զեկույցի հրապարակման արդյունքում թուրինյան ակումբի ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԱՄՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
Կառավարությունն այսօր հրապարակել է Սթիվ Ջոբսի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ֆայլը, որտեղ մանրամասներ կան 1991 թվականին նախագահի հետ հանդիպման և 1985 թվականին նրան ուղղված պայթյունի սպառնալիքի ...ՑԽԻՆՎԱԼՈՒՄ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՋԻՈևԱՅԻ ՇՏԱԲԻ ՎՐԱ
Հարավային Օսեթիայի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Ալլա Ջիոևային տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նրա շտաբ են ներխուժել դիմակավորված զինված անձինք: Ավելի վաղ Ջիոևային կանչել էին դատախազություն՝ ...ՌԻՔ ՍԱՆՏՈՐՈՒՄԸ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏԵԽԱՍՈՒՄ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Ռիք Սանտորումը չորեքշաբթի օրը քարոզարշավ է անցկացրել Տեխաս նահանգում` երեք նահանգներում առաջադրման պայքարում հաղթող ճանաչվելուց մեկ օր անց: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ...ՎՈՍՏՈԿ ԼԻՃԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՓՈԽԵԼ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՄԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Ռուսաստանը չորեքշաբթի օրը հայտնել էր, որ կարողացել են Անտարկտիդայի սառույցը ճեղքելով՝ հասնել 14 միլիոն տարի շարունակ գաղտնի մնացած Վոստոկ լճին, որը կարող է թաքցրած լինել անհայտ օրգանիզմներ, որոնց միջոցով ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԳԱ
Ի վերջո, որևէ վատ բան չկա, եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն: Հակառակը, հասարակությունը նույնիսկ կարող է շահել դրանից: Շահել` իհարկե ոչ այն իմաստով, որ ասենք` երկու ներքաղաքական բևեռի ...ԺԱՆ-ՊՈԼ ԳԵՌԼԵՆԸ ՍևԱՄՈՐԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ»
Հայտնի ֆրանսիական օծանելիքի տան հիմնադրի հետնորդ 75-ամյա Ժան Պոլ Գեռլենը, ով դատարանի առջև էր կանգնել ռասիստական արտահայտությունների համար, «հիմարություն» է անվանել հեռուստաեթերին տված իր հարցազրույցը:
Ինչպես ...ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԸ
Ռումինիայի խորհրդարանն այսօր հաստատել է կառավարության նոր կազմը, որը ղեկավարվելու է լրտեսների նախկին ղեկավարի կողմից: Վերջինս խոստացել է պահպանել տնտեսական խիստ միջոցառումները՝ միջազգային վարկեր ստանալու ...«ՖԵՐՐԱՐԻ»-Ի և «ՄԱՔԼԱՐԵՆ»-Ի ԲՈԼԻԴՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾ Է ՀԱՐՈՒՑՈՒՄ
Auto Motor Und Sport-ի տեղեկացմամբ փորձագետները պնդում են, որ «Մաքլարեն»-ի և «Ֆերրարի»-ի նոր` 2012 թվականի մրցաշրջանի համար նախատեսված բոլիդներն անօրինական են: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանից սկսում ...ԼԻԲԻԱՆ ԵՐԿՐԻՑ ՎՏԱՐՈՒՄ Է ՍԻՐԻԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Լիբիայի ազգային խորհուրդը երկրից վտարում է Տրիպոլիի դեսպանատան բոլոր աշխատակիցներին: Նրանց 72 ժամ է տրվել՝ երկրից հեռանալու համար:
Լիբիայի կառավարությունը հայտարարել է, որ իրենք նման քայլի են դիմում սիրիական ...ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲԻԶՆԵՍԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՆՏՐԵԼ ԻՐԱՆՈՒՄ
Հնդկաստանը հինգշաբթի օրը հայտնել է, որ պատրաստվում է առևտրային առաքելություն ուղարկել Իրան` բիզնեսի նոր հնարավորություններ բացահայտելու համար, որոնք հնարավոր է, որ առաջացած լինեն Իսլամական Հանրապետության ...ՊԱՂԵՍՏԻՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՀԱՄԱՍ»-«ՖԱԹՀ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ
Պաղեստինի ղեկավարությունն այսօր հայտնել է, որ աջակցում է «Համաս»-ի և «Ֆաթհ»-ի միջև կնքված միավորման համաձայնագրին, և կոչ է արել արագացնել ընտրությունների նախապատրաստությունները:
Հիշեցնենք, որ Պաղեստինի ...ԻՐԱՔՈՒՄ 2012 Թ. ԱՎԵԼԻ ՔԱՆ 60 ՄԱՐԴ ՄԱՀԱՊԱՏԺԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Իրաքում 2012 թ. առաջին 40 օրերի ընթացքում 60մարդ է մահապատժի ենթարկվել՝ տարբեր մեղադրանքներով: Ընդ որում՝ 14 մահապատիժ կայացվել է մեկ օրում: Այս մասին հայտնում է ԱՄՆ մարդու իրավունքների պաշտպանը:
Ջո Սթորքը, ...ԳԵՐՄԱՆԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՍԿԱԾՆԵՐ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Այն բանից հետո, երբ Հունաստանը տնտեսական խիստ միջոցառումների մասին որոշում է ընդունել, Գերմանիայի ֆինանսների նախարարը հայտնել է, որ չի կարծում, թե այդ գործարքը բավական է 130 միլիարդ եվրո ֆինանսական օգնության ...
ՀՀԿ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԸ 100 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ ՕԲԱՄԱՅԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՕԵԿ-ԻՆ ԽԱՆԴՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ԱՅԼ ՆԱև ԻՇԽԱՆԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ. ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՄՈՏԵՑՐԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲԸ
ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼ ԼԱՅՆ ԿՈՆՏԵՔՍՏԸ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 26-ԱՄՅԱ ԱՐՏԱԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՂ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ
OXFORD ANALYTICA. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ
ԱԼԻևԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԱՆՍԱՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ
ԹՈՒՐՔ ՍՐՏԱԲԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՍԱՐԿՈԶԻՆ ՍՏԱՆԱ ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾ
ՊՆ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ` ՄՈՒԹ ԳՈՐԾԱՐՔ. ՄԱՄՈՒԼ
ՖԻԼԻՊԻՆՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՅՔԱՐԵՑ ՄԻՆՉև ՄԱՀ
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ՝ ԻՆՉՈՒ ԵՆ ԶԵԲՐԵՐԸ ԶՈԼԱՎՈՐ
ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ 2 ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ՝ ԿՐԵԴԻՏ ՔԱՐՏԵՐԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
ԻՐԱՆՆ ԱՐՁԱԿԵԼ Է «ՆԱՎԻԴ» ԱՐԲԱՆՅԱԿԸ
- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

