
ՇԱԽՄԱՏԸ ԷԼԵԳԱՆՏ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔԱՅԼԵՐ Է ՍԻՐՈՒՄ
- «Առաջին լրատվականի» զրուցակիցն է փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը:- Այսօր Հայաստանում ժողովրդի և ընդդիմության պայքարը, բացի քաղաքական նպատակներից, ունի նաև յուրահատուկ խորհրդանիշ` Ազատության հրապարակը իշխանություններից վերցնելու և հենց այնտեղ հանրահավաք անելու, հենց այնտեղ իր բողոքի ձայնը բարձրացնելու: Ինչո՞վ եք դա պայմանավորում:- Երևանը ունի բազմաթիվ հրապարակներ, որոնց թվում առանձնահատուկ դեր են խաղում երկու հրապարակ ` քաղաքական` Հանրապետության հրապարակը և մշակութային` Թատերական հրապարակը: Մշակութային հրապարակը նախագծվել է Թամանյանի կողմից 1924թ. և կառուցվել 30-ականներին: Այն իր քաղաքական մկրտությունը ստացել է 1965-ին.` Մեծ Եղեռնի 50-ամյակին. 1965-ի ապրիլի 24-ին 20 հազար մարդ էր եկել հրապարակ` խորհրդային իշխանություններին ներկայացնելու Եղեռնի ճանաչման պահանջը: Հրապարակի քաղաքական դերակատարումը վերջնականապես հաստատվել է 1988-ին, երբ հայ ժողովուրդը ընդվզեց պատմական անարդարության դեմ: Այդ հիշարժան օրերից հետո Թատերական հրապարակը ստացավ իր նոր անվանումը և կոչվեց Ազատության հրապարակ, քանզի և 1965թ.-ին և 1988-ին ծառայել էր որպես ժողովրդի կամքի ազատ արտահայտման վայր: Այս նոր վսեմ անվանումը վերջնականապես հաստատեց հրապարակի քաղաքական դերակատարումը: Ինչ վերաբերում է քաղաքական` Հանրապետության հրապարակին, ապա Հանրապետության հրապարակը պետության պաշտոնական հրապարակն է: Եթե ուշադիր նայենք Հանրապետության հրապարակին , ապա կտեսնենք մի հետաքրքիր զուգադիպություն` վերջինիս մի կողմում գտնվում է կառավարության շենքը` մեր գործադիր իշխանության ամրոցը, մյուս կողմում` Համաշխարհային բանկն է և «Մարիոթ» հյուրանոցը: Արտասահմանցի փորձագետները գալիս են Հայաստան, ապրում են «Մարիոթում», ցուցումներ են ստանում Համաշխարհային բանկում և իրենց ծրագրերը հրամցնում մեր իշխանությանը: Այս հրապարակում ժողովուրդը ներկա չէ, և իրոք, Համաշխարհային բանկում կերտած ծրագրերի ընդունումը և կատարումը մեր ժողովրդի ներկայությունից կախված չէ: Ժողովրդի հրապարակը Թատերական հրապարակն է, որը նախագծված է ֆորումի սկզբունքով` հուշելով, որ այն խոսելու և ազատորեն բանավիճելու ատյան է: Սակայն ազատ ընդդիմադիր խոսքի հնչեցնելը հրապարակի միակ դերակատարումը չէ:Ազատության հրապարակը հին հայկական բերդերի պես պաշտպանված է հետևից մշակութային կոթողով, որ ժողովուրդը իրեն պաշտպանված զգա ազատ ընդդիմադիր խոսակցության ժամանակ: Զարմանալի չէ, որ ժողովուրդը սիրում է այդ հրապարակը, սիրում է խոսել և պատսպարվել այստեղ: Ժողովրդի ձեռքից այդ հրապարակը առաջին անգամ վերցվեց կամ փակելու փորձ արվեց 88-ին խորհրդային իշխանության կողմից : Այդ օրերին Խորհրդային Միությունը փակել էր ոչ թե երկրի քաղաքական հրապարակը, այլ ժողովրդի` Ազատության հրապարակը: Այն ժամանակի բարձրաստիճան պաշտոնյաներից Սուրեն Հարությունյանը հիշում է, թե հանրահավաքների օրերին Կրեմլից ամեն օր զանգահարում էին իրեն և հարցնում դեռ չեք ազատել գերի ընկած հրապարակը (պլենեննույու պլոշադ) և պահանջում հրապարակը շուտափույթ ազատագրել: Ազատագրեցին զրահամեքենաներով... Նպատակը ժողովրդին լռեցնելը չէր միայն, այլ նաև վախեցնելը: Ժողովրդի ձայնը հրապարակում լռեցնելու երկրորդ փորձն արվեց 1996թ.-ին` ճիշտ այն պահին, երբ Հայաստանում լուսավորչական ավտորիտարիզմից շրջադարձ կատարվեց դեպի կարծր ավտորիտարիզմ: Ճիշտ այն պահին, երբ Հայաստանում ծավալվեց ժողովրդավարական շարժում, որի բողոքը ուղղված էր ոչ թե դրսի, այլ սեփական իշխանության դեմ: - 2008թ. մարտի 1-ից հետո ժողովրդի ձեռքից կրկին անգամ վերցրին Ազատության հրապարակը և շուրջ երեք տարի հնարավորություն չէին տալիս մտնել այնտեղ: - Արդար լինելու համար նշեմ, որ այդ հրապարակը ժողովրդի ձեռքից խլելու գործում միայն իշխանությունները չէ, որ մեղավոր էին, լուրջ մասնակցություն է ունեցել նաև բիզնեսը, որը տեսնելով իշխանության ցանկությունը և որսալով հարմար պահը, սկսեց հրապարակում սրճարաններ կառուցել: Անմասն չի եղել նաև քաղաքապետարանը, որն օգտվելով առիթից` մեքենաների կայանատեղի ստեղծելու պատրվակով երկար ժամանակով փակեց հրապարակը: Կարելի էր ըմբռնումով մոտենալ այս ոտնձգությանը, եթե քաղաքային իշխանությունները մեկ այլ տեղ տային ժողովրդին ազատ բողոքելու և պատսպարվելու համար: Բայց չարին: ժողովուրդը ինքը գտավ ազատ բողոքելու նոր վայր Մատենադարանի մոտակայքում` նորից մշակութային կոթողի պաշտպանության ներքո և նորից մեծերի հովանու տակ: Կյանքը ապացուցեց, որ ժողովուրդի ընտրած տեղը ավելի հարմար էր ժողովրդի համար և անհարմար իշխանությունների համար, քան Ազատության հրապարակը: Բնական բարձունքը գերադրական դիրք է ապահովում և ավելի ազդու տեսք է տալիս ու ավելի տպավորիչ է դարձնում ընդդիմադիրների հանրահավաքը, իսկ մարդկանց բազմությունն ավելի անկաշկանդ և ազատ է զգում իրեն այս նոր տեղում: Պատսպարվելու հարցն էլ էր լուծվել ի վնաս իշխանությունների: Հիշենք 96-ը, երբ ժողովուրդը իրեն անպաշտպան զգալով Ազատության հրապարակում, պատսպարվեց ամերիկյան դեսպանատան պատերի տակ, իսկ 2008-ի մարտի 1-ին` ծվարեց ֆրանսիական դեսպանատան ճաղերի մոտ: Ինչ վերաբերում է ազատ խոսելուն, ապա հրապարակի առկայությունը գրեթե դեր չի խաղում, քանի որ Հանրային հեռուստատեսությունը փակ է ընդդիմության համար, ժողովրդի ներկայացուցիչների առջև, փակ են նաև խորհրդարանի դռները անգամ հրապարակում արտահայտած ընդդիմադիր կարծիքը մեծ ազդեցություն չի ունենում ընտրությունների վրա փաստորեն, «ժողովրդավարական» Հայաստանում ընդդիմադիր կարծիքը քաղաքական գործոն չի և ազդեցության լծակներ չունի: Հրապարակը բռնագրավելուց հետո, որպեսզի մեղմվի դիմադրությունը, փորձ արվեց նենգափոխել հրապարակի իմաստը և դերակատարումը և անգործության մատնել այն: Երեխաների խաղալիքներ տեղադրվեցին այնտեղ և մեզ փորձեցին համոզել մտնել մեր հրապարակ միայն քայլելու, զբոսնելու, բայց ոչ քաղաքական պայքարի համար: Ո՛չ խաղալիքները կպան, ո՛չ էլ մենք համոզվեցինք: Ժողովուրդը չհամակերպվեց այդ նենգափոխման հետ, նա իր հրապարակն էր ետ պահանջում: Ժողովուրդը քաղաքական ամբիոնի կարիք ուներ և ուզում էր սեփական հայրենիքում ունենալ իր տեղը, որպեսզի ազատորեն արտահայտի այն կարծիքը, որը տարբերվում է իշխանությունների կարծիքից: Կյանքը ցուց տվեց, որ ժողովուրդը պատրաստ էր դրա համար նաև պայքարելու: - Մարտի 17-ին` շուրջ 3 տարի 17 օր դադարից հետո ժողովուրդը վերջապես մտավ Ազատության հրապարակ և կարողացավ ստանալ իր քաղաքական ամբիոնը: Ինչպե՞ս եք գնահատում այդ իրադարձությունը: - Հրապարակի վերադարձը շատ կարևոր է` ժողովուրդը վերստացավ իր ազատ խոսելու ատյանը: Ավելին` ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը ուզում է ունենալ այդ հրապարակը: Այդ գործին աջակցեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ով որպես ժողովրդի զավակ գնաց և համեստորեն նստեց թույլատրված վայրում` վայելելու իր ծոմը: Այնուհետև հանրահավաքը մտավ հրապարակ ու ետ վերցրեց այն: Կարծում եմ, որ իշխանությունն ինքն էլ դեմ չէր այդպիսի ելքի: Ամերիկացի մեծ քաղաքագետ Հաննա Արնդն ասում է. «Ազատությունը չի տրվում որպես շնորհ կամ փոխհատուցում տառապանքների դիմաց, ազատությունը ոչ այլ ինչ է, քան պարգևատրում աշխատանքի և անխոնջ պայքարի համար»: Հետևաբար, եզրակացությունը մեկն է` մենք Ազատության հրապարակը ետ ստացանք ոչ թե որպես շնորհ կամ որպես փոխհատուցում Րաֆֆիի տառապանքների և ծոմի համար, այլ որպես պարգևատրություն հասարակության համառ աշխատանքի և պայքարի, նաև խոհեմության համար: Ըստ իս, իշխանությունները համաձայնեցին նման ելքին: Ըստ իս, իշխանություններն արդեն հասկացել են, որ ավելի լավ է լեզու գտնել սեփական ժողովրդի հետ, քան վախով սպասել տհաճ նորությունների Ստրասբուրգից և Բրյուսելից: Հնարավոր է նաև, որ իշխանությունները հոգնել են վերջերս հաճախացած ոչ պատվաբեր քաշքշուկներից: Պակաս կարևոր չէ նաև այն, որ մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում ընդդիմությունը հայտարարեց հանրահավաքին որոշումներ ընդունելու արտոնություն տալու մասին: Դա ստիպեց իշխանություններին ավելի զգուշանալ և խուսափել ընդդիմությանը նոր շանսեր տալուց: Հնարավոր է, որ իշխանությունը հասկացել է նաև, որ ավելի նպատակահարմար է հանրահավաքը պարփակել Ազատության հրապարակում` զրկելով նրան գերադրական դիրքից և ավելի ազդու դառնալու հնարավորությունից: Չի բացառվում նաև, որ իշխանությունները ևս հասկանում են, որ սա այն դարը չէ, որ իշխանության և ընդդիմության առճակատման թեժ պահին պետականություն ունեցող հայ ժողովուրդն ապավինի այլևայլ դեսպանատների պատերի պաշտպանությանը: Չի բացառվում, որ իշխանություններն ավելի պատվաբեր են համարել ժողովրդի ամրոցը վերադարձնել իրեն... Եթե իրոք այդպես է, ապա շնորհավորում եմ իշխանությանը ժողովրդի հետ հարաբերությունները փակուղուց դուրս բերող այս խոհեմ քայլի համար, որովհետև վերջերս իշխանության և հասարակության առճակատումը խիստ խորացել է, և ետ գնալու ճանապարհը չի երևում: Իշխանության համառությունը դարձել է բնավորություն, և միայն դրանով կարելի է բացատրել քաղբանտարկյալների ազատման խնդիրը չլուծելու փաստը: Պատերազմող երկրում մարտնչողների և հերոսների տեղը բանտը չէ, և սեփական ժողովրդին վախի մեջ պահելը անհեռանկար գործ է, իսկ վախի սերմանումը սեփական երկրում պետք է խստիվ արգելվի, մեզնից պետք է վախենան միայն մեր թշնամիները: Այս` այլընտրանք չունեցող սկզբունքի վրա կառուցված լուծումը միայն կարող է լինել էլեգանտ և պատվաբեր: Ուրեմն քաղբանտարկյալների ազատման խնդրի լուծումը գտնելը քաղաքական շախմատի գրոսմայստերների, իշխանության և ընդդիմության պատվի գործն է դարձել այսօր:- Դուք նշեցիք, որ Մատենադարանի տարածքն ավելի անկանխատեսելի է: Կարելի՞ է ասել, որ ժողովրդի Ազատության հրապարակը նաև քաղաքական և քաղաքացիական մշակույթ է ձևավորում:- Հրապարակը մշակութային տարածք է, իսկ Ազատությունը արժեք է` այդ հրապարակում առկա են նաև քաղաքական մշակութի արժեքներ: Այդ հրապարակում կանգնած մարդը ամբոխի մաս չի, նա ըմբոստ, ազատասեր ժողովրդի արժանի զավակ է: Ինքը` հրապարակը, խոհեմություն է թելադրում ժողովրդին: Այդ հրապարակը մեր քաղաքական պատմության կարևոր մաս է, և չի կարելի նսեմացնել հրապարակի համար մղվող պայքարի նշանակությունը և ձեռք բերած հաջողությունը: Ազատության հրապարակը ժողովրդի քաղաքացիական դաստիարակության կարևոր հանգրվանն է:Այստեղ խաղացող երեխաները քաղաքացի կդառնան, եթե տեսնեն, որ իրենց հայրերը և մայրերը ունեն ազատ խոսքի իրավունք և քաղաքական տարածք:- Տիկին Հարությունյան, իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանին բարևել-չբարևելու խոսակցությունները: Ձեր կարծիքով, ո՞վ էր ճիշտ այս իրավիճակում:- Ազատության հրապարակի վերադարձը իր իսկական տիրոջը քաղաքական մեծ իրադարձություն է, բայց ցավալի է, որ այդ կարևոր իրադարձության քննարկումը մեր ուշադրությունը շեղեց բուն իմաստից, և քննարկման առարկա դարձան ոչ թե այդ կարևոր իրադարձության քաղաքական իմաստը և հետևանքները, այլ շատ պարզունակ և կենցաղային մի հարց, այն է` թե ինչու Լևոն Ակոպովիչը անձամբ չբարևեց Րաֆֆի Ռիչարդովիչին (ներողություն ռուսիզմի համար): Բարևել-չբարևելու դրվագի ուռճացումը նեղմտության կամ փոքրամտության փայլուն օրինակ է: Մեզանում մեծամտությունն է թերություն համարվում, բայց, ըստ իս, փոքրամտությունը կամ նեղմտությունը է՛լ ավելի մեծ թերություն է, և հենց դրա պատճառով մենք բազմիցս լուրջ կորուստներ ենք կրել և վերածվել ենք միկրոժողովրդի: Ասածս վերաբերում է մեր բոլոր այլ հաղթանակներին, ինչպես նաև Ազատության հրապարակի վերանվաճման նշանակությունը նսեմացնելուն: Նույնը վերաբերում է արցախյան պատերազմում հաղթանակին պատշաճ նշանակություն չտալուն, այդ հաղթանակը չծառայեցնելուն մեզանում ոգու հեղափոխություն կատարելուն: Չի կարելի այդքան փոքրացնել մեր հաղթանակների դերը, այդ թվում` նաև այդ կարևոր քաղաքական իրադարձությունը, որը տեղի ունեցավ մարտի 17-ին: Ես այդ պատմությունից շատ տխրեցի, բայց երբ խոսակցությունը բարևել-չբարևելուց բարձրացավ մինչև սկզբունքներ, գտա մի լուսավոր կետ: Ընդհանրապես այս ամենի ավարտը լավատեսական է` մասնավորապես այն մասում, երբ Րաֆֆին ասաց, որ ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև համագործակցության եզրեր են գտնվել: Դա լավ լուր է նաև այն առումով, որ հանգուցալուծեց և վերջի բերեց այս տխուր պատմությունը: Կարծում եմ, որ Ազատության հրապարակի աուրան մեծապես օգնեց երկու կողմերին գտնելու լավատեսական և բարձր հանգուցալուծում: Այս պատմությունը վերջացել է, և այժմ անհրաժեշտ է, որ ժողովուրդը քաղաքական բարձր մշակույթով տնօրինի իր հրապարակը, իսկ քաղաքապետարանն էլ` ինչպես վայել է քաղաքի իմաստուն կառավարչին, ազատի հրապարակը և տա այն իր իսկական տիրոջը` քաղաքացիական հասարակությանը:- Տիկին Հարությունյան, առաջիկայում Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, և այսօր շատ է խոսվում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը իր ազատության ծոմով կարողացավ բարձրացնել «Ժառանգություն» կուսակցության վարկանիշը: Դուք համաձա՞յն եք այդ գնահատականի հետ:- «Ժառանգությունը» փոքր կուսակցություն է, իսկ փոքր կուսակցությունները ժամանակակից աշխարհում իրենց ուրույն դերն ունեն` նոր իդեաների և գաղափարների տարածումը նրանց մենաշնորհն է : Այդ առումով «Ժառանգությունը» իր տեղն ունի մեր քաղաքական կյանքում: Ես կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը որոշակիորեն ազդեցին կուսակցության վարկանիշի վրա, «Ժառանգությունը» ավելի տեսանելի դարձավ, ինչը և՛ լավ է, և՛ վատ, քանզի դրանից հետո ավելանալու են և՛ սպասումները, և՛ քննադատները: Հովհաննիսյանի ակցիան լավն էր, և եթե սրան հաջորդի ընդդիմության շարքերում «Ժառանգության» տեղի ճիշտ որոշումը, ապա դա կբազմապատկի այս ակցիայի դրական արդյունքը: Բայց սպասենք ապագային:- Իսկ համաձա՞յն եք այն հոռետեսական գնահատականների հետ, թե մարտի 17-ին ժողովրդին տուն ուղարկելով Լևոն Տեր-Պետրոսյանը հիասթափեցրեց նրանց:- Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ուժի առաջնորդ է, և ինքն է որոշում այդ ուժի մարտավարությունը, որովհետև պատասխանատվությունը ամբողջովին իր վրա է: Պետք չէ անընդհատ քննարկել շարժման մարտավարության հարցը: Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքական գործընթացներին մասնակցում է մեր ժողովրդի շատ փոքր մասը, և դժվար է խոսել ամբողջ ժողովրդի անունից: Ամեն մի երևանցի է տոնում հրապարակի վերադարձը և ուրախանում դրա համար: Կարելի է նաև տոնել այդ օրը միասին, սակայն ավելի կարևոր էր քննարկել իրավունքների խնդիրը և այն, թե ինչպես անել որպեսզի մարդիկ իրենց զգան քաղաքի և հրապարակի տերը: Պետք էր խոսել ժողովրդի քաղաքական տարածք ունենալու իրավունքի և այն մասին, թե ինչ երաշխիքներ է պետք ստեղծել, որ այդ իրավունքը պահպանվի: Այսօր պետք է մտածել և հարց բարձրացնել, թե արդյո՞ք հրապարակը դարձավ ժողովրդի սեփականությունը, և արդյո՞ք վաղը չի գտնվի նեղմիտ մի փողատեր, ով իր «գարեջրի բուդկան» կդնի Ազատության հւապարակի կենտրոնում: - Իսկ կթողնի՞:- Չի թողնի, եթե իրեն զգա քաղաքի և հրապարակի տեր և ունենա իր իրավունքը պաշտպանելու մեխանիզմ: Մենք չենք կարող թողնել Ազատության հրապարակի ճակատագիրը բախտի քմահաճույքին,կամ հուսը դնել Րաֆֆիի ծոմի վրա,կամ էլ նրա վրա, որ քաղաքային իշխանություններում ևս հայեր են և կբավարարվեն քաղաքական հրապարակով, իսկ Ազատության հրապարակը կթողնեն հասարակությանը: Այդ առումով կարծում եմ, որ այս քաղաքական էպոպեայի հաջորդ քայլը պետք է ձեռնարկվի քաղաքացիական հասարակության կողմից: Այդ քայլը պետք է լինի քաղաքապետարանի և քաղաքացիական հասարակության միջև հրապարակի տնօրինման մասին սոցիալական կոնտրակտի կնքումը` Ազատության հրապարակի տնօրինման գործում վերջինների իրավունքները և պարտականությունները հստակեցնելու համար:

| Սկիզբ |
© Ժամանակ
Վերջին լուրերը, Փետրվար 09, 2012ՉԵԽԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄՏՑՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսօր Չեխիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) քվեարկել է երկրում նախագահական ուղղակի ընտրությունների ներմուծման օգտին,- տեղեկացրել է Չեխիայի ЧТК լրատվական գործակալությունը:
Մինչ այժմ Չեխիայում նախագահն ...ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊ ԲԵՆԵԴԻԿՏՈՍ XVI-Ի ԻՐԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտպանել է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի Իրան այցելելու գաղափարը: Այս մասին հայտարարել է Վատիկանում Իրանի դեսպան ...ՍՈՒԽՈՒՄԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԻՄԵԼ ԵՄ-ԻՆ՝ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Աբխազիան համաձայն չէ Վրաստանի առաջարկած «չեզոք անձնագրերի» հետ և մտադիր է դիմել ԵՄ-ին՝ աբխազական արտասահմանյան անձնագիրը ճանաչելու խնդրանքով: Այս մասին Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ...ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Թուրքական Today's Zaman թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, երեկ ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանի հիմնադրման 63-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, խաղաղության ուղերձով դիմել է Իրանի ...ՄԵՐ ԱՆՈՒՆՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԱԿ
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Որոշել եմ մոտակա հրապարակումներիս զգալի մասը նվիրել արտագաղթի դեմն առնելու թեմային: Չեմ խոսելու միայն ...77 ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ ԽԼԱԾ ԲՐԵՅՎԻԿԸ ԳՈՀ Է ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ԻՐ ԻՄԻՋԻՑ
Բազմաթիվ մարդկանց կյանք խլած Անդերս Բրեյվիկը գոհ է լրատվամիջոցներում իր իմիջից:
Նա գոհ է այն բանից, թե ինչպես են անցել երկուշաբթի դատարանում իր գործով նախնական վերջին լսումները ու կարծում է, որ վերջապես ...ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆ ՇԵՆՔԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՆ Է ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՄԻԱԿ ՈՒՂԻՆ. Վ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Սեյսմակայուն շենքեր կառուցելն է երկրաշարժերին դիմակայելու միակ ուղին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը`խոսելով Հայաստանում սեյսմիկ վտանգների շուրջ: ...ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ, ԲԱՅՑ ՊԱՏՐԱՍՏ Է ՌԻՍԿԻ ԴԻՄԵԼ
Ֆրանսիան, քննադատելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի կողմից Սիրիայի բանաձևի արգելափակումը, հասկանում է Մոսկվայի անհանգստությունը Սիրիայի հարցում, բայց «պատրաստ է ժողովրդավարության ռիսկի» դիմել: ...ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԸ ԳՆԱԼՈՎ ՍՐՎԵԼՈՒ ԵՆ. ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Փետրվարի 9-ը ՀՀԿ-ի համար շատ կարևոր օր է, քանի որ Եվրոպական ժողովրդական կուսակցության նիստում քննարկվելու է նրա անդամակցության հարցը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր ...ՊՐՈԽՈՐՈՎԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՏՐՈՆ ԿԿԱՌՈՒՑԻ ՄԵԿ ԴԵՐԱՍԱՆԻ՝ ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒ ՀԱՄԱՐ
ՌԴ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովը 2012 թ. մարտի 4-ի ընտրություններում հաղթնակ տանելու դեպքում խոստանում է թատրոն կառուցել Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու համար: ...ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ԿՈՐԵԱՑԻՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԷԿԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻՑ
Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ թուրք և կորեացի ներդրողները հրաժարվել են Նամախվանիի հիդրոէլեկտրակայանների կասկադի կառուցման նախագծից: 3 հիդրոէլեկտրակայաններից բաղկացած այդ կասկադն ունենալու էր ...ԱՐԱՐԱՏՈՒՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԲՀԿ-ԱՄԵՏ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
Փետրվարի 12-ին Արարատի մարզի 5 համայնքներում` Արևշատ, Մրգավետ, Շահումյան, Դվին, Ռանչպար, կկայանան համայնքի ղեկավարների հերթական ընտրությունները: Շահումյան գյուղում իրար դեմ են պայքարում գործող գյուղապետ, ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ՝ ԻՆՉՈՒ ԵՆ ԶԵԲՐԵՐԸ ԶՈԼԱՎՈՐ
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են զեբրերը զոլավոր: Պարզվում է, որ սև և սպիտակ զոլերի վրա ճանճերն ավելի քիչ են նստում: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Journal of Experimental Biology ...«ԲԱՐՍԵԼՈՆԱ» - «ՎԱԼԵՆՍԻԱ»` 2:0
Իսպանիայի Գավաթի 2011/12 թ. խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունեց «Վալենսիա»-ին:Կատալոնական ակումբը հերթական անգամ ապացուցեց իր բարձր կարգը` ...ՌՆԳԵՂՋՅՈՒՐԻՆ ՈՐՍԱԼՈՒ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՓՈՐՁ ՏՈԿԻՈՅԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ
Տոկիոյի «Ուենո» կենդանանաբնական այգու աշխատակիցները երեկ ցուցադրական փորձ են կատարել` փորձելով բռնել ռնգեղջյուրին, որը ազատության մեջ էր հայտնվել «ուժեղ» երկրաշարժի հետևանքով: Այս մասին հաղորդում են լրատվամիջոցների ...ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ 2-ՐԴ ՕՐԸ ՇՈՒՄԱԽԵՐԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Իսպանական Խերես քաղաքում տեղի ունեցան «Ֆորմուլա-1»-ի երկրորդ նախամրցաշրջանային փորձարկումները: Գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը «Մերսեդես»-ի` անցած տարվա բոլիդով ցույց տվեց լավագույն արդյունքը: ...ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԶՅՈՒԳԱՆՈՎՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ և ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ
Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ՌԴ նախագահի թեկնածու Գենադի Զյուգանովն առաջարկել է «անցումային շրջանում» միավորել նախագահի և վարչապետի պաշտոնները: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այսօր ...ՈՉ ԹԵ ՓԱԽՉԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅԼ ՄՆԱԼ և ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՓՈԽԵԼ
«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը:- Տիկին Առաքելյան, 2009 թվականին, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, Դուք առաջին անգամ հանդես եկաք ...ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԸ ԿՏՈՒԳԱՆՎԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ 100-150-ԱՊԱՏԻԿԻ ՉԱՓՈՎ
Համայնքի տարածքում առանց թույլտվության թանկարժեք մետաղի, զարդերի առք ու վաճառքը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 100-150-ապատիկի չափով: Սա սահմանվում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ...ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԳՐՔԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Փետրվարի 8-ին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակում Թեհրանի Վահեդաթ համերգասրահում տեղի է ունեցել Իրանի ամենամյա «Տարվա գիրք» 29-րդ և միջազգային 19-րդ ...«ՇԻՐԱԿ»-Ն ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ
Փետրվարի 10-ին Գյումրիի «Շիրակ»-ը կմեկնի Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 25-ը կանցկացնի իր երրորդ ուսումնամարզական հավաքը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Թիմը կհանգրվանի Անթալիայի Կունդու ...ՀՀ ԶՈՒ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Փետրվարի 8-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիսությանը ներկա են եղել ...ԱՅՍՕՐ ՍՏՐԻՊՏԻԶԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Փետրվարի 9-ին նշվում է ստրիպտիզի համաշխարհային օրը: 1893 թ. այս օրը Փարիզի հայտնի Մուլեն Ռուժ կաբարեում Մոնա անունով պարուհին պարելիս հանեց իր հագուստը, որից հետո այդ պարն անմիջապես կնքվեց ստրիպտիզ:
Մոնայի ...ԲԻՁԻՆԱ ԻՎԱՆԻՇՎԻԼԻԻ ԿԻՆԸ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կին Եկատերինա Խվեդելիձեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից պահանջել է փոխհատուցել իրեն հասցրած բարոյական վնասի դիմաց: Այս մասին ...500 ՄԼՆ ՏԱՐԻ ՀԵՏՈ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՆ և ԱՍԻԱՆ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ՄԵԿ ԳԵՐՄԱՅՐՑԱՄԱՔԻ ՄԵՋ
Ամերիկացի երկրաբանները առաջարկել են Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի միավորման նոր մոդել, որը հեռավոր ապագայում պետք է դառնա Ամասիա գերմայրցամաք:
Հետազոտությունների համաձայն` երկու մասերը պետք է միանան ...ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ՊԵՏԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ ՆՐԱՆՑ ԿԱՆԱՆՑ
Ինդոնեզիայի տեղական իշխանության մարմինները ամուսնացած պետական ծառայողների աշխատավարձերը կփոխանցեն անմիջապես նրանց կանանց բանկային հաշիվներին, որպեսզի կանխեն ամուսինների մոտ անօրինական սեռական կապերը: ...ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԽՆԴՐԵԼ Է ՉՄԱՍՆԱՏԵԼ ԵՐԿԻՐԸ
Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր դիմել է վարչապետ Էրդողանին՝ խնդրելով չմասնատել երկիրը.
«Թուրքիան ...«ՌԵԱԼ»-Ը` ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵԿԱՄՏԱԲԵՐ ԱԿՈՒՄԲ
Մադրիդի «Ռեալ»-ը 7-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց աշխարհի ամենաեկամտաբեր ակումբ: Անցած տարի «արքայական ակումբ»-ի եկամուտը կազմել է 479.5 մլն եվրո, որը 2010 թվականի ցուցանիշը գերազանցում է 40.9 մլն-ով: Անցած ...«ԻՐԱՆՑԻ ԱՏՈՄԱԳԵՏՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՏԵՂԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ». NBC
Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանում բարձրաստիճան ատոմագետների սպանությունն իրականացնում է տեղի ահաբեկչական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Իսրայելի կողմից: Այս մասին հայտարարել են ...ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳԵԲԽԱՐԴ ՌԱՅՆԵՐԻ ՀԵՏ
Երևանում «Hyatt international» ընկերության ներդրումային ծրագրերն են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ընկերության Եվրոպայի և Միջին Ասիայի գծով փոխնախագահ Գեբխարդ Ռայների գլխավորած աշխատանքային ...ՎԱՐՉԱՊԵՏԻ՝ ՀՀԿ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐևՄՈՒՏՔԻՆ ՍԻՐԱՇԱՀԵԼՈՒ ՓՈՐՁ. ՔԱՂԱՔԱԳԵՏ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երեկ արած հայտարարությունը, թե ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարներ չեն լինելու, Հանրապետական կուսակցության փորձն է՝ սիրաշահելու եվրոպական և ամերիկյան կառույցներին. «Առաջին ...«ՅՈՒՎԵՆԹՈՒՍ»-Ն ԻՖՖ-ԻՑ ԿՊԱՀԱՆՋԻ 444 ՄԼՆ ԵՎՐՈ
Իտալական մամուլը տեղեկացնում է, որ «Յուվենթուս»-ը պատրաստվում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ հայց ներկայացնել դատարան: «Կալչիոպոլի»-ի մասին 561 էջանոց զեկույցի հրապարակման արդյունքում թուրինյան ակումբի ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԱՄՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
Կառավարությունն այսօր հրապարակել է Սթիվ Ջոբսի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ֆայլը, որտեղ մանրամասներ կան 1991 թվականին նախագահի հետ հանդիպման և 1985 թվականին նրան ուղղված պայթյունի սպառնալիքի ...ՑԽԻՆՎԱԼՈՒՄ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՋԻՈևԱՅԻ ՇՏԱԲԻ ՎՐԱ
Հարավային Օսեթիայի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Ալլա Ջիոևային տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նրա շտաբ են ներխուժել դիմակավորված զինված անձինք: Ավելի վաղ Ջիոևային կանչել էին դատախազություն՝ ...ՌԻՔ ՍԱՆՏՈՐՈՒՄԸ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏԵԽԱՍՈՒՄ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Ռիք Սանտորումը չորեքշաբթի օրը քարոզարշավ է անցկացրել Տեխաս նահանգում` երեք նահանգներում առաջադրման պայքարում հաղթող ճանաչվելուց մեկ օր անց: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ...ՎՈՍՏՈԿ ԼԻՃԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՓՈԽԵԼ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՄԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Ռուսաստանը չորեքշաբթի օրը հայտնել էր, որ կարողացել են Անտարկտիդայի սառույցը ճեղքելով՝ հասնել 14 միլիոն տարի շարունակ գաղտնի մնացած Վոստոկ լճին, որը կարող է թաքցրած լինել անհայտ օրգանիզմներ, որոնց միջոցով ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԳԱ
Ի վերջո, որևէ վատ բան չկա, եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն: Հակառակը, հասարակությունը նույնիսկ կարող է շահել դրանից: Շահել` իհարկե ոչ այն իմաստով, որ ասենք` երկու ներքաղաքական բևեռի ...ԺԱՆ-ՊՈԼ ԳԵՌԼԵՆԸ ՍևԱՄՈՐԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ»
Հայտնի ֆրանսիական օծանելիքի տան հիմնադրի հետնորդ 75-ամյա Ժան Պոլ Գեռլենը, ով դատարանի առջև էր կանգնել ռասիստական արտահայտությունների համար, «հիմարություն» է անվանել հեռուստաեթերին տված իր հարցազրույցը:
Ինչպես ...ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԸ
Ռումինիայի խորհրդարանն այսօր հաստատել է կառավարության նոր կազմը, որը ղեկավարվելու է լրտեսների նախկին ղեկավարի կողմից: Վերջինս խոստացել է պահպանել տնտեսական խիստ միջոցառումները՝ միջազգային վարկեր ստանալու ...«ՖԵՐՐԱՐԻ»-Ի և «ՄԱՔԼԱՐԵՆ»-Ի ԲՈԼԻԴՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾ Է ՀԱՐՈՒՑՈՒՄ
Auto Motor Und Sport-ի տեղեկացմամբ փորձագետները պնդում են, որ «Մաքլարեն»-ի և «Ֆերրարի»-ի նոր` 2012 թվականի մրցաշրջանի համար նախատեսված բոլիդներն անօրինական են: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանից սկսում ...ԼԻԲԻԱՆ ԵՐԿՐԻՑ ՎՏԱՐՈՒՄ Է ՍԻՐԻԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Լիբիայի ազգային խորհուրդը երկրից վտարում է Տրիպոլիի դեսպանատան բոլոր աշխատակիցներին: Նրանց 72 ժամ է տրվել՝ երկրից հեռանալու համար:
Լիբիայի կառավարությունը հայտարարել է, որ իրենք նման քայլի են դիմում սիրիական ...ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲԻԶՆԵՍԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՆՏՐԵԼ ԻՐԱՆՈՒՄ
Հնդկաստանը հինգշաբթի օրը հայտնել է, որ պատրաստվում է առևտրային առաքելություն ուղարկել Իրան` բիզնեսի նոր հնարավորություններ բացահայտելու համար, որոնք հնարավոր է, որ առաջացած լինեն Իսլամական Հանրապետության ...ՊԱՂԵՍՏԻՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՀԱՄԱՍ»-«ՖԱԹՀ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ
Պաղեստինի ղեկավարությունն այսօր հայտնել է, որ աջակցում է «Համաս»-ի և «Ֆաթհ»-ի միջև կնքված միավորման համաձայնագրին, և կոչ է արել արագացնել ընտրությունների նախապատրաստությունները:
Հիշեցնենք, որ Պաղեստինի ...ԻՐԱՔՈՒՄ 2012 Թ. ԱՎԵԼԻ ՔԱՆ 60 ՄԱՐԴ ՄԱՀԱՊԱՏԺԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Իրաքում 2012 թ. առաջին 40 օրերի ընթացքում 60մարդ է մահապատժի ենթարկվել՝ տարբեր մեղադրանքներով: Ընդ որում՝ 14 մահապատիժ կայացվել է մեկ օրում: Այս մասին հայտնում է ԱՄՆ մարդու իրավունքների պաշտպանը:
Ջո Սթորքը, ...ԳԵՐՄԱՆԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՍԿԱԾՆԵՐ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Այն բանից հետո, երբ Հունաստանը տնտեսական խիստ միջոցառումների մասին որոշում է ընդունել, Գերմանիայի ֆինանսների նախարարը հայտնել է, որ չի կարծում, թե այդ գործարքը բավական է 130 միլիարդ եվրո ֆինանսական օգնության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՓԻՐՍՆ ՈՒ ՓԱՐՔԵՐԸ` NBA-Ի ՇԱԲԱԹՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐ
ԻՆՉԻ ՄԵՋ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԵԶԱՆՈՒՄ ՇԱՏԵՐԸ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՇՓՈԹԵԼ ԵՆ ԽՈՍՔԻ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ. Ն. ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ` ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԵՏԱԳԱ ՊԱՅՔԱՐԻՑ
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ`«DASARAN.AM» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ և ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋև
© Ժամանակ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 26-ԱՄՅԱ ԱՐՏԱԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՂ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ
OXFORD ANALYTICA. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ
ԱԼԻևԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԱՆՍԱՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ
ԹՈՒՐՔ ՍՐՏԱԲԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՍԱՐԿՈԶԻՆ ՍՏԱՆԱ ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾ
ՊՆ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ` ՄՈՒԹ ԳՈՐԾԱՐՔ. ՄԱՄՈՒԼ
ՖԻԼԻՊԻՆՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՅՔԱՐԵՑ ՄԻՆՉև ՄԱՀ
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ՝ ԻՆՉՈՒ ԵՆ ԶԵԲՐԵՐԸ ԶՈԼԱՎՈՐ
ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ 2 ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ՝ ԿՐԵԴԻՏ ՔԱՐՏԵՐԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
ԻՐԱՆՆ ԱՐՁԱԿԵԼ Է «ՆԱՎԻԴ» ԱՐԲԱՆՅԱԿԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

