
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
- Այսօր ժամը 13:30-ից Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի դիմաց Կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում` ի պաշտպանություն «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանի:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշել է ՀՀՇ երիտթեւի ղեկավար Կարեն Կարապետյանը, իրենք պահանջում են շուտափույթ ազատ արձակել Արման Բաբաջանյանին, քանի որ վերջինս լուրջ առողջական խնդիրներ ունի եւ նրա վիճակը գնալով վատանում է: Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանի գլխուղեղի վրա բժիշկները հուլիսի 11-ին հայտաբերել են վտանգավոր ուռուցքատիպ գոյացություն: «Ժամանակ» օրաթերթի համակարգող Էմմա Գաբրիելյանը Tert.am-ին տեղեկացրել է, որ անցյալ ուրբաթ նեյրոակնաբույժը եզրակացություն է տվել, որի համաձայն Արման Բաբաջանյանի երկու աչքերի տեսադաշտը փոքրանում է: Էմմա Գաբրիելյանը նշեց, որ երկու շաբաթ առաջ նման խնդիր չկար: Դա հետեւանք է այն բանի, որ նրա գլխուղեղի ուռուցքը չի հեռացվում եւ արդեն իսկ ազդում է Արման Բաբաջանյանի տեսողության վրա:
| Սկիզբ |
© Ժամանակ
Վերջին լուրերը, Հուլիս 27, 2009ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
34
Այսօր ժամը 13:30-ից Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի դիմաց Կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում` ի պաշտպանություն «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ ...
© Ժամանակ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

