
ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ, ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
- Հայաստանի քաղաքական դաշտում պարբերաբար նետվում են շինծու թեմաներ, կամ որոշ թեմաներ սահուն կերպով դառնում են շինծու` հասարակության ուշադրությունը բուն խնդրից կամ խնդիրներից շեղելու, փոշիացնելու, ցրելու համար:

Այդօրինակ թեմաներից է նաեւ Դաշնակցության ընդդիմություն կամ ընդդիմադիր լինելու մասին խոսակցությունը, որը ապրիլի 27-ից ի վեր դարձել է հասարակական-քաղաքական ամենաքննարկվող թեմաներից մեկն ու խլում է հանրության էներգիայի զգալի մի հատված: Իսկ ինչո՞ւ է Դաշնակցության ընդդիմադիր լինելու կամ դառնալու մասին խոսակցությունը շինծու: Բանն այն է, որ Դաշնակցության իրական ընդդիմադիր լինելու համար մեկ գրավականը այդ կուսակցության լիդերների սերնդափոխությունն է: Խնդիրն այստեղ միայն այն չէ, որ ՀՅԴ լիդերների ներկայիս սերունդը խնամիացել է Սերժ Սարգսյանի հետ բառիս բուն եւ պատկերավոր իմաստներով: Խնդիրն այն է, որ Դաշնակցության լիդերների ներկայիս սերունդը կարող է ընդդիմություն լինել միայն մեկ ուժի կամ ավելի կոնկրետ մեկ մարդու` Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եվ բանն այստեղ ամենեւին էլ գաղափարական տարբերությունները չեն, այլ ուղղակիորեն անձնական կարիերիստական հարցերը: Բանն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Դաշնակցության համար այն մարդն է, ով ՀՅԴ-ին զրկեց անկախ Հայաստանի տեր ու տիրակալը դառնալու հնարավորությունից: Խոսքը ՀՅԴ-ի գործունեությունը կասեցնելու մասին չէ: Խոսքն այն մասին է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կանխեց Հայաստանի անկախության գործընթացը դե յուրե ազգային-ազատագրական հունի մեջ դնելու արկածախնդիր հեռանկարը, որը Հայաստանին խոստանում էր այն իրողությունը, երբ կոմունիստներին այլընտրանք էր դիտվում միայն դաշնակցականությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի հասարակության համար այլընտրանքը դարձրեց ժողովրդավարությունն ու ազատականությունը, որոնք ապահովեցին ազգային-ազատագրական պայքարի դե ֆակտո փառահեղ հաղթանակը Ղարաբաղի պատերազմում: Բայց Դաշնակցությունը դա համարեց իր պարտությունը, ինչի համար էլ մեղավոր հռչակեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա դեմ ծրագրավորելով ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ Սփյուռքի դաշնակցական կառույցների աշխատանքը: Քանի որ այսօր ՀՅԴ-ն շարունակում է ղեկավարել այդ սերունդը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանին դիտում է ոչ թե որպես պետության հաղթանակի, այլ իր պարտության խորհրդանիշ, Դաշնակցությունը ընդդիմություն կարողանալու է լինել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ավելին` Դաշնակցությունը այժմ հենց դրա մեջ է, թերեւս, ակնկալում օգտակար երեւալ ներկայիս իշխանությանը, որովհետեւ այդ իշխանության համար այլ օգտակարությունը Դաշնակցությունը չի կարող ներկայացնել իշխանության արտաքին քաղաքականության հետ գաղափարական անհամատեղելիության արտաքին դրսեւորումների պատճառով: Անտեսել այդ դրսեւորումները Դաշնակցությունը չի կարող, բայց զրկվել իշխանության մեջ տեղ ունենալու հույսից եւս չի կարող: Հետեւաբար այդ հույսը վառ պահելու միակ տարբերակը Դաշնակցության համար մնում է ընդդիմություն լինելը, բայց ընդդիմություն Լեւոն Տեր-Պետրոսյանին` այդպես ծառայելով իշխանությանը, քանի դեռ Դաշնակցությունը գլխավորում է լիդերների ներկայիս սերունդը:
ՕԲԱՄԱՅԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ
Էմմա Գաբրիելյան 3
Երեկ իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ Մոսկվա ժամանեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ նախագահին ուղեկցում են կինը` Միշել Օբաման, եւ երկու դուստրերը:
Հուլիսի կեսին Մոսկվայում նախատեսված ...ՀԱՄԱՆԵՐՎՈՂՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ Է, ՄՅՈՒՍՆԵՐԸ ԴԵՌ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ
Էլմիրա Մարտիրոսյան 19
Մարտի 1-ի իրադարձությունների գործերով կալանավորված, դատապարտված, ապա համաներմամբ ազատ արձակված ընդդիմության ներկայացուցիչները չեն համակերպվում իրենց` մոտ 1, 5 տարի ապօրինի կալանքի տակ պահելու իրողության ...ՊԵՏՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ
Արամ Ամատունի 1
Հուլիսի 6-ին Մոսկվայում հանդիպելուց առաջ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը գնաց Բաքու, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ հեռախոսազրույց ունեցավ Աբդուլլահ Գյուլի հետ: Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման եւ Օբամա-Գյուլ հեռախոսազրույցի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՐԱՔՆՆԵԼ ՆԱԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արթուր Խեմչյան 61
Հայաստանի իշխանությունը, կարծես, այլեւս չի բավարարվում նրանով, որ երկրի ներսում չկան անկախ հեռուստաընկերություններ, որ անխտիր բոլոր հեռուստաընկերությունները, բառիս բուն իմաստով, ղեկավարվում են նախագահական ...ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐԺԵՑ ԻՐ ՀԵՐՈՍԻՆ ՈՉ ՀԱՄՈԶԻՉ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ
Մարինե Խառատյան 59
Լեռնային Ղարաբաղի իշխանությունը մերժել է Արցախյան պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, 1997թ.-ին «1-ին աստիճանի մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված Ժիրայր Սեֆիլյանի դիմումը` Ղարաբաղի ...ՍԱ ՀԱՍՈՒՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ Է, ՈՐՆ ԻՐ ՄԵՋ ԿՐՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈԳԻՆ
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը:
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը եւ ո՞րն եք համարում Ձեր առաջնային ...ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏԵԼ ԳԵՍՏԱՊՈՅԱԿԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան 3
Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետն անձամբ է նախաձեռնել ՀԱԿ ակտիվիստներին ծեծելու գործը Հուլիսի 5-ին` Սահմանադրության օրը, ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները որոշել են օրվա խորհրդին սազական գործ ...ՀԵԾԱՆԻՎ ՊԵՏՔ ՉԷ ՀՆԱՐԵԼ.«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ», ՈՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ»
Վերջին օրերին հանրային ուշադրության առաջ դրվեց մի նախաձեռնություն, որը, չգիտես ինչու, ստացավ «ժողովրդական դիվանագիտություն» անվանումը: Խոսքը Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների գլխավորությամբ ...ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ, ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
5
Հայաստանի քաղաքական դաշտում պարբերաբար նետվում են շինծու թեմաներ, կամ որոշ թեմաներ սահուն կերպով դառնում են շինծու` հասարակության ուշադրությունը բուն խնդրից կամ խնդիրներից շեղելու, փոշիացնելու, ցրելու ...
«ՈՉ ԹԵ ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ` ԱՅԼ ԶԻՆՎՈՐԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ»
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՐԱՔՆՆԵԼ ՆԱԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արթուր Խեմչյան
ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐԺԵՑ ԻՐ ՀԵՐՈՍԻՆ ՈՉ ՀԱՄՈԶԻՉ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ
Մարինե Խառատյան
«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27»-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ՆՍՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԻՆ»
Մարինե Խառատյան
ԷՍ Ո՞ՆՑ ԵՍ ՓՈԽՎԵԼ
Մարինե Խառատյան
«ԱՂՋԻԿ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐ ՁԵՌ ԳՑԵԻՆՔ, ԻՆՔՆ ԱՂՋԻԿ ՉԻ, ՈՐ ՆԵՐԵՄ»
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԱՄԱՆԵՐՎՈՂՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ Է, ՄՅՈՒՍՆԵՐԸ ԴԵՌ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե ՄանուկյանԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏԵԼ ԳԵՍՏԱՊՈՅԱԿԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ, ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

