
ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԳՏՆՈՒՄ ՏԻՐՈՋԸ
- «Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն իհարկե քաղաքական գործիչ չէր, թեեւ գուցե քաղաքականության մեջ լիներ ոչ պակաս ազնիվ ու շիտակ, քան գրականության մեջ էր:

Այդ մտորումի առիթը Հայ Ազգային Կոնգրեսի հետ ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիի հանդիպումն էր, որ տեղի է ունեցել երեկ Երեւանում` Բակոյանիի այցի շրջանակում: Բանն այն է, որ ԵԱՀԿ գործող նախագահը առաջինն ու միակը չէ ու թերեւս վերջինն էլ չի լինելու արտասահմանյան երկրների եւ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներից եւ դիվանագետներից, որոնք պաշտոնական կամ աշխատանքային նպատակով այցելելով Երեւան, հանդիպում են ունենում նաեւ պաշտոնական հիերարխիայի հետ որեւէ կապ չունեցող ընդդիմության, ՀԱԿ լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Կոնգրեսի այլ ներկայացուցիչների հետ: Հիշենք այդ կապակցությամբ բազմաթիվ հանդիպումները ԱՄՆ դիվանագետների, Եվրամիության պատվիրակների, ԵԱՀԿ դիվանագետների հետ, հիշենք Փիթըր Սեմնեբիի մասնակցությունն ընդդիմության հանրահավաքին: Ինչի՞ մասին է վկայում այդ ամենը: Այդ այցելություններն ու հանդիպումները, որոնք տեղի են ունենում մի ընդդիմության հետ, որը խորհրդարանի մանդատի տեսքով անգամ կապ չունի կառավարման համակարգի հետ, վկայում են այդ ընդդիմության` ՀԱԿ եւ նրա գործունեության միջազգային լեգիտիմության մասին, որ ընդունվում է կարծես թե անվերապահորեն, մի քանի եզակի բացառություններով, որոնք թերեւս հենց ավելի են հաստատում եզրակացությունը: Ահա այստեղ է, որ կարծես թե ներկայիս այդ իրավիճակի հագով է կարվել կամ գրվել բանաստեղծի հայտնի խոսքը, որը մի փոքր վերափոխելով կարող ենք ասել, որ ուժը չէ լեգիտիմություն փնտրում, լեգիտիմությունն է ուժին փնտրում: Եվ սրա օրինակն էլ այն է, որ երբ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես Սերժ Սարգսյանը երկրեերկիր եւ կառույցից կառույց ընկած լեգիտիմություն են մուրում, ընդդիմությանը լեգիտիմությունը գալիս ու գտնում է Հայաստանում, որովհետեւ ոչ միայն ով փնտրում է նա կգտնի, այլ թերեւս` ում փնտրում են, նրան կգտնեն:
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԱՎԱՏԵՍ Է ԼՂ ՀԱՐՑՈՒՄ
Էմմա Գաբրիելյան 3
ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանին երեկ Երեւանում էր, նա Հայաստան ժամանեց Բաքվից: Վերջինս Երեւանում հանդիպել է հայաստանյան իշխանություններին, ինչպես նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի ...ՓՈՂԸ ՏՎԵԼ` «ՄԻԼԻՑԵՔԻՆ» ԱՌԵԼ Ա
Էլմիրա Մարտիրոսյան 1
Ով ոստիկանությանը վիրավորի` պատասխան կտա: Այսպես արտահայտվեց Հայաստանի ոստիկանապետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը` երեկ հրավիրած ասուլիսի վերջում: ...«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27»-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ՆՍՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԻՆ»
Մարինե Խառատյան 30
«Հայելի» ակումբում երեկ բանավիճում էին ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը:
Հանրապետական պատգամավորը պարբերաբար կեղծվող ընտրությունների մեղքը փորձում էր բարդել ...ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ ՄԻԱՑՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
Արթուր Խեմչյան 2
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
-Պարոն Խաչատրյան, անցած ընտրություններից հետո շատերն էին ՀԱԿ վախճանը կանխատեսում, բայց վերջին հանրահավաքը ցույց ...ՎԱՐԿԵՐՆ ՈՒՂՂՎՈՒՄ ԵՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ՈԼՈՐՏՆԵՐ
Արթուր Խեմչյան
«Հակաճգնաժամային ծրագիր Հայաստանում գոյություն չունի: Այսօր անհասկանալի մի իրավիճակ է այն առումով, որ մենք աշխատում ենք այնպիսի մի ծրագրով, որը կոչվում է ՀՀ պետական բյուջե եւ տնտեսական զարգացման ...«ԳԱՂԱՓԱՐԻ ՀԱՄԱՐ ՆՍՏԱԾ ՏՂԱՆԵՐԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՏՎԵԼ»
Հեղինե Մանուկյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը:
-Պրն Արշակյան, ԵԽԽՎ-ն ՀՀ-ի վերաբերյալ այս էլ չորրորդ բանաձեւն է ընդունել, որում կրկին մասամբ վերաշարադրված են նախորդ երեք բանաձեւերի ...ՍՏԻՊՎԱԾ ԿԳՆԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հեղինե Մանուկյան 1
Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում:
«Մենք շատ ուշադիր հետեւելու ...ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑՎԱԾ ԴՈՒՌՆ ՈՒ ՔԱՆԴՎԱԾ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ
Արամ Ամատունի
Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել դոգմատիկ, այդուհանդերձ, թերեւս, քչերի համար վիճելի կլինի այն, որ ներկայիս ...ԵՐԲ ՉԻ ՄՆԱ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՄ ՆՈՐ ԼՃԱՑՄԱՆ ՍՊԱՍԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍ
Հետայսու, Հայաստանի իշխանությունը սկսել է ավելի ու ավելի շատ խոսել մեր երկրի վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության լրջության մասին, քան հայտարարել, որ ճգնաժամը մեզ համար տալիս է զարգացման հնարավորություն:
...ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԳՏՆՈՒՄ ՏԻՐՈՋԸ
4
«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն իհարկե քաղաքական գործիչ չէր, թեեւ գուցե քաղաքականության մեջ լիներ ոչ պակաս ազնիվ ու շիտակ, քան գրականության մեջ էր:
Այդ ...
«ՈՉ ԹԵ ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ` ԱՅԼ ԶԻՆՎՈՐԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ»
Էմմա Գաբրիելյան
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27»-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ՆՍՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԻՆ»
Մարինե Խառատյան
ԷՍ Ո՞ՆՑ ԵՍ ՓՈԽՎԵԼ
Մարինե Խառատյան
«ԱՂՋԻԿ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐ ՁԵՌ ԳՑԵԻՆՔ, ԻՆՔՆ ԱՂՋԻԿ ՉԻ, ՈՐ ՆԵՐԵՄ»
Էլմիրա Մարտիրոսյան
ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե ՄանուկյանԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
Արթուր Խեմչյան
ՓՈՂԸ ՏՎԵԼ` «ՄԻԼԻՑԵՔԻՆ» ԱՌԵԼ Ա
Էլմիրա Մարտիրոսյան
Ն.ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ: ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ԱՆԳԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՆՐԱՆ
Արթուր Խեմչյան
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե Խառատյան
- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

