
Ն.ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ: ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ԱՆԳԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՆՐԱՆ
- Այսօր Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կորոշի «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը, թեեւ նրա նկատմամբ արդեն 2 օր է որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նշենք, որ երեկ այդ հարցով` դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավորությամբ ընթացող դատական նիստը Ն.Փաշինյանի պաշտպանների միջնորդությամբ հետաձգվել է մինչեւ այսօր ժամը 14: 30-ը, որին մասնակցել են Հատուկ քննչական ծառայության խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ու այս գործը քննող քննիչ Վաղինակ Մկրտչյանը: «Բանն այն է, որ քրեական գործի նյութերը, միջնորդությունները քննչական մարմնից մեզ են տրամադրվել կամ դատական նիստում, կամ դրանից կես ժամ առաջ, եւ որպեսզի մենք մեր դիրքորոշումը հիմնավորված ու հավուր պատշաճի ներկայացնենք, խնդրել ենք հետաձգել նիստը, որը բավարարվել է», - լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանն ու նշեց, որ դատավորն ու մեղադրողները դատարանում իրենց շատ նորմալ են պահել, շատ ձգված ու պարկեշտ են եղել: Իսկ պաշտպան Արա Զաքարյանն էլ հավելեց, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելուց հետո նա պետք է հարցաքննվեր, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց:

Այս ամբողջ պատմության մեջ, սակայն, ամենահետաքրքիրն այն է, որ ըստ էության, դատարանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ցանկանում է կրկնակի անգամ խափանման միջոց կիրառել, որն ուղղակի ապօրինություն է: Մասնավորապես` մեզ հետ զրույցում Ն.Փաշինյանի պաշտպան Արթուր Գրիգորյանն ասաց. «Քննիչները ներկայացրեցին միջնորդություն` կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցի վերաքննարկում նշանակելու մասին: Նրանք ուզում են, որ եւս մեկ անգամ քննարկվի Փաշինյանին կալանավորելու հարցը, բայց այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ մի կողմից ասում են, որ դատարանն արդեն նրան հեռակա կարգով կալանավորել է, բայց մենք նորից պետք է ջնջենք ու զրոյից սկսենք»: Այսինքն` ստացվում է, որ արդեն կալանավորված անձին եւս մեկ անգամ ուզում են կալանավորել: Հարցին, թե ինչո՞ւ է դատարանը նման քայլի գնում, Փաշինյանի մեկ այլ պաշտպան` Արա Զաքարյանն ասաց. «Խնդիրը կայանում է նրանում, որ վճռաբեկ դատարանը եվրոպական դատարանի որոշումներ հետազոտելով մեկնաբանություն է տվել, որ եթե անձը հետախուզման մեջ է գտնվում, այսինքն` նրա նկատմամբ հեռակա կարգով կալանք է տրվել, ապա նրան հայտնաբերելուց հետո պետք է նորից ներկայացվի դատարան եւ կրկին անգամ այդ հարցը քննարկվի: Ես ամենեւին համաձայն չեմ վճռաբեկ դատարանի այս ձեւակերպմանը, քանի որ դատարանն արդեն որոշում է կայացրել երկու ամսով Ն.Փաշինյանի նկատմամբ կալանք կիրառել: Մյուս կողմից` վճռաբեկ դատարանը, նման ձեւակերպում տալով, ըստ էության, դրդում է ստորադաս ատյաններին քննարկել մի հարց, որը օրենքով նախատեսված չէ: Այսինքն` դրդում է, որ դատարանները խախտեն Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը, այսինքն` քննեն մի հարց, որը մեր օրենսդրությամբ նախատեսված չէ»: Նրա ներկայացմամբ` այս իրավական կազուսի մեղավորը վճռաբեկ դատարանն է, որը փոխանակ իր բուն առաքելությունն իրականացնի, այսինքն` ապահովի օրենքի միատեսակ կիրառելիություն, փորձել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որի հիմնական հեղինակը «իրեն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի մասնագետ հռչակած» դատավոր Դավիթ Ավետիսյանն է: Նկատենք նաեւ, որ ըստ պաշտպան Տիգրան Աթանեսյանի` օրենքի խախտում է ոչ միայն կրկնակի անգամ կալանավորելու դատարանի ցանկությունը, այլ նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանի ի հայտ գալուց հետո նա կալանավորվել է: Բանն այն է, որ, ըստ նրա, դատարանն իրավունք չունի վճիռ կայացնել առանց մեղադրյալի կամ նրա պաշտպանների ներկայության: «Անձը պետք է անպայման գտնվի դատարանում, երբ իր վերաբերյալ վճիռ է կայացվում: Դատարանը դա նոտար չի, որ կնիք դնի ինչ-որ որոշման վրա: Դատարանը նրանով է դատարան, որ անձը կարողանում է դատավարության ընթացքում ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները: Դա է համարվում դատարան, ոչ թե նրանց ձեռքին եղած կնիքները», - ասաց Տ.Աթանեսյանն ու հավելեց. «Այսինքն` նրանք կայացրել են ապօրինի որոշում եւ հիմա էլ շարունակում են մի ապօրինի որոշման վրա երկրորդը կատարել»: Նույն խնդրի առնչությամբ, «Պրեզումցիա» իրավաբանական կենտրոնի ղեկավար, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի կարծիքը մի փոքր այլ էր: Նրա ներկայացմամբ` ընդունված պրակտիկա է, որ հետախուզման մեջ գտնվողի նկատմամբ կալանքի սանկցիա է տրվում, սակայն ապօրինություն է, երբ այդ երկու ամիսը լրանալուց հետո այդ ժամկետը չի երկարացվում եւ հետախուզվողի ի հայտ գալու ժամանակ նրան կալանավորում են: «2 ամիսը լրանալուց 2 օր առաջ, անկախ նրանից, հետախուզվողը հայտնաբերվել է, թե` ոչ, նախաքննական մարմինը պարտավոր է դիմել դատարան այդ կալանքի ժամկետը երկարացնելու համար: Այսինքն` երկու ամիսը լրանալուց հետո այդ կալանքի սանկցիան այլեւս չի գործում», - ասաց Պ.Օհանյանը: Ի դեպ, նշենք, որ ըստ Նիկոլ Փաշինյանի պաշտպանների` նրան կալանավորելու սանկցիա տրվել է ընդամենը մեկ անգամ, 2008 թվականի փետրվարի 26-ին, որը կապված է եղել 2007 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած դեպքի հետ, երբ ոստիկանները բռնություն էին կիրառել հանրահավաքի թռուցիկներ տարածող գործիչների, այդ թվում Փաշինյանի նկատմամբ: Ասել կուզի` 2008 թվականի փետրվարի 26-ից երկու ամիս անց, այսինքն` ապրիլի 26-ից հետո Փաշինյանի նկատմամբ կալանքի սանկցիայի որոշումը կորցրել է իր ուժը, եւ հիմա Փաշինյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ: Բոլորի համար էլ պարզ է, որ այս արատավոր ու անօրինական պրակտիկան մեր երկրում գործել է տարիներ շարունակ, սակայն հաշվի առնելով, որ հետախուզվող անձինք հիմնականում եղել են քրեական հանցագործներ, այդպես էլ որեւէ մեկը չի բարձրաձայնել դրա մասին: Այլ է խնդիրը լրագրող, քաղաքական գործիչ ու հասարակության շրջանում մեծ ճանաչում ունեցող Նիկոլ Փաշինյանի դեպքում, ու դատարանը, ամենայն հավանականությամբ, կրկին կալանքի սանկցիա տալով փորձելու է կոծկել ներկայումս նրա կալանքի ապօրինի լինելը: Եվս մեկ հիշեցում. թեեւ ԵԽԽՎ-ն 1677 բանաձեւում կոչ է անում ՀՀ իշխանություններին, որ մարտի 1-ի գործերով հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ մինչեւ դատավարության սկիզբը չկիրառվի կալանք, սակայն գրեթե բոլորի համար էլ ակնհայտ է, որ ապօրինաբար Ն.Փաշինյանին կալանած իրավապահները կանտեսեն ԵԽ կոչը: Ընդ որում` այդ մասին երեկ ասել է նաեւ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, նշելով, թե համոզված է, որ Ն.Փաշինյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի կալանքը:
- Արթուր Խեմչյան
«ԱՂՋԻԿ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐ ՁԵՌ ԳՑԵԻՆՔ, ԻՆՔՆ ԱՂՋԻԿ ՉԻ, ՈՐ ՆԵՐԵՄ»
Էլմիրա Մարտիրոսյան 5
Կենտրոնի քննչական բաժինը մեկ տարի քննեց-քննեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի եւ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի միջեւ անցյալ տարի ծագած խուլիգանական ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ
Էմմա Գաբրիելյան 1
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հերթական բանակցությունները կանցկացնեն հուլիսի կեսին՝ Ռուսաստանում անցկացվող ավանդական ձիարշավի շրջանակներում, որտեղ տրվում է ...Ս.ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. «ՌԴ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ»
Է. Գաբրիելյան
Ռուսաստանցի հայտնի քաղաքական վերլուծաբան, Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը օրերս հանդես է եկել ուշագրավ հրապարակմամբ, ...Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
ԵԽԽՎ 1677 բանաձեւի 5-րդ կետի 3-րդ ենթակետն ամբողջովին նվիրված է մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ համաներման կիրառմանը:
Հիշեցնենք, որ ըստ համաներման մասին ակտի` ...«ԼՂ ՄԱՍՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ»: «ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԼՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ»
Մարինե Խառատյան 1
Մեր հարցերին պատասխանում է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
-Պարոն Մելիքյան, հնարավոր համարո՞ւմ եք առաջիկա ամիսներին ԼՂ հարցում այնպիսի տեղաշարժ, որն ակտիվացնի ներքաղաքական ...«ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԵՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ Է»
Էմմա Գաբրիելյան
Տոն, ցնծություն, հաղթանակած ժողովրդի աննկարագրելի ոգեւորություն եւ հզոր էներգետիկա... Այս մթնոլորտն էր երեկ թեւածում Մատենադարանի բազմահազարանոց հրապարակում: Մեկ տարի եւ չորս ամիս պայքարած հասարակությունը ...Ն.ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ: ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ԱՆԳԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՆՐԱՆ
Արթուր Խեմչյան 8
Այսօր Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կորոշի «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը, թեեւ նրա նկատմամբ արդեն 2 օր է որպես խափանման ...ԻՆՉՊԵՍ Է ՊԱՐՏՎՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Նիկոլ Փաշինյանի վերադարձի պատմությունը բավական հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս ոչ միայն ներքաղաքական, համաժողովրդական շարժման, քաղաքացիական պայքարի տեսանկյունից, ոչ միայն բացում է համաժողովրդական ...«ԵՐԴՎԵ՛ՆՔ` ՉԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՊԱՅՔԱՐԸ ՄԻՆՉԵՒ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԻՂՁԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ». «ԳԼԽԱՎՈՐԸ ՉՀՈԳՆԵԼԸ, ՉՆՎՆՎԱԼԸ, ՉՀՈՒՍԱԼՔՎԵԼՆ Է»
2
Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ: ...
«ՈՉ ԹԵ ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ` ԱՅԼ ԶԻՆՎՈՐԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ»
Էմմա Գաբրիելյան
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ԷՍ Ո՞ՆՑ ԵՍ ՓՈԽՎԵԼ
Մարինե Խառատյան
«ԱՂՋԻԿ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐ ՁԵՌ ԳՑԵԻՆՔ, ԻՆՔՆ ԱՂՋԻԿ ՉԻ, ՈՐ ՆԵՐԵՄ»
Էլմիրա Մարտիրոսյան
ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե ՄանուկյանԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
Արթուր Խեմչյան
«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
Ն.ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ: ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ԱՆԳԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՆՐԱՆ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե Խառատյան
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

