
«ԼՂ ՄԱՍՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ»: «ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԼՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ»
- Մեր հարցերին պատասխանում է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

-Պարոն Մելիքյան, հնարավոր համարո՞ւմ եք առաջիկա ամիսներին ԼՂ հարցում այնպիսի տեղաշարժ, որն ակտիվացնի ներքաղաքական պրոցեսները Հայաստանում: - Ես չեմ բացառում, որ կարող է տեղի ունենալ լուրջ փոփոխություն առաջիկա ամիսներին` հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի` գնալով ավելացող ակտիվությունը տարածաշրջանում, եւ Ադրբեջանի հետ մերձենալու Ռուսաստանի քայլերը: Այս համատեքստում կարող է լինել էական տեղաշարժ: Թե ինչի դա կհանգեցնի Հայաստանում` առայժմ չէի ուզի կանխատեսումներ անել, որովհետեւ այսօր իրականում Հայաստանում որեւէ մեկը պատրաստ չէ այս հարցում տեղաշարժերին կամ փոփոխություններին: Եվ քանի դեռ ներքաղաքական գործընթացը պտտվում է մեկ հարցի շուրջ` Սերժ Սարգսյանը պե՞տք է մնա իշխանության գլուխ, թե՞ ոչ, սա է քաղաքական գործընթացն այսօրվա, եւ չի կարելի ակնկալել, թե որեւէ այլ մի հարց կարող է դիտարկվել ըստ էության եւ ուղղակի առիթ չդառնալ մի կողմից` իշխանափոխություն իրականացնելու, մյուս կողմից` իշխանությունը պահելու համար: ...Առհասարակ ղարաբաղյան խնդիրը դարձել է Հայաստանի համար ներքաղաքական գործոն: Ի սկզբանե իշխանությունը ներքին դժվարությունների նկատմամբ ժողովրդի ներողամտությունը եւ համբերատարությունը հայցելիս ասում էր, որ մենք ունենք արցախյան հիմնախնդիր, որը լուծման կարիք ունի, եւ հանուն դրա մենք պետք է ամեն ինչ մի կողմ դնենք եւ բոլորս լծվենք այդ խնդրի հայանպաստ լուծման գործին: Բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ կարգի հայտարարությունները հիմնականում բավական երեսպաշտ էին եւ պարզապես նպատակ ունեին մարդկանց ետ պահել ներքաղաքական բարեփոխումների գործընթացից, նվազեցնել ակտիվությունը: Ես կարծում եմ, որ դժբախտաբար Ղարաբաղը որպես գործոն Հայաստանի ներքաղաքական կյանքում այլեւս իրական նշանակություն չունի: Նշանակություն չունի առաջին հերթին այն պատճառով, որ Ղարաբաղը ինքը իրեն զրկեց ինքնուրույն ձայն ունենալու իրավունքից: Եվ ոչ մի կերպ այդ իրավունքը վերադարձնել չի կարողանում, թերեւս նաեւ` չի ուզում: Այդ տեսանկյունից էլ ինչ-որ առումով Ղարաբաղը դարձել է Հայաստանի օրվա իշխանության պատանդը, որովհետեւ այստեղ դեր է խաղում նաեւ Սերժ Սարգսյանի ծագումը եւ ղարաբաղցի լինելը: Ղարաբաղում Հայաստանի հետ կապված հույսերը կապված են ղարաբաղյան ծագում ունեցող ղեկավարի հետ: - Իսկ Ձեր կարծիքով, ՀՀ իշխանության` ԼՂ հաշվին ինքնահաստատման քայլերը ոչինչ չե՞ն ասում ղարաբաղցիներին, երբ օրինակ` այսօր ՌԴ նախագահը ինքնուրույն զբաղվում է Ղարաբաղի խնդրով, ինչը բավական տարօրինակ է կոնկրետ իմ` Հայաստանի քաղաքացուս համար: - Ես կարծում եմ, որ այդ տեսանկյունից Ղարաբաղը հայտնվել է շատ վտանգավոր հոգեբանական-փիլիսոփայական ծուղակում: Մի կողմից` Ղարաբաղում ընկալվում է, որ մեծ հաշվով այսօր ընդդիմության շարքերում չկան այն մարդիկ, որոնք ատամներով կպաշտպանեն Ղարաբաղը: Այս հույսերը կապվում էին Սերժ Սարգսյանի թիմի հետ: Սերժ Սարգսյանի վերջին մեկ տարվա գործողությունները, սակայն, ցույց տվեցին, որ այդ հույսերն էլ սին են եւ անհիմն: Քաղաքական գործընթացներն իրենց տրամաբանությունն ունեն եւ մարդու ծագումն այստեղ որեւէ նշանակություն չունի: Հայաստանում ձեւավորվել է շատ որոշակի որակի իշխանություն: Այդ որակի իշխանությունը չէր կարող այլ քայլերի գնալ: Իսկ Ղարաբաղը խաղից դուրս է: - Այսօր ընդդիմության շարքերում են ազատամարտիկների մեծ մասը, ովքեր ժամանակին ոչ միայն ատամներով, այլեւ սեփական կյանքի գնով են պաշտպանել Ղարաբաղը: - ...Գիտեք, խոսքը ռազմիկների մասին չէ: Այսօր խոսքը գնում է բացառապես քաղաքական դաշտում պայքար մղելու ունակ քաղաքական գործչի մասին, որը քաղաքական միջոցներով կկարողանա ատամներով պաշտպանել Ղարաբաղը: ...Քաղաքականության բացակայության խնդիր կա Ղարաբաղի մասով եւ այդ քաղաքականությունը բացակայում է նաեւ Հայաստանում: Ես, մեծ հաշվով, մեծ տարբերություն չեմ տեսնում ՀԱԿ-ի եւ գործող իշխանությունների դիրքորոշումների միջեւ, որովհետեւ երկուսն էլ պատրաստ են դիտարկել Ղարաբաղի խնդրի լուծումը Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, ինչն ինձ համար անընդունելի է: Եվ այստեղ, եւ այնտեղ ընդունվում է այն, որ տարածքները պետք է վերադարձվեն կամ հայտնվեն Ադրբեջանում: Ոչ իշխանությունը, ոչ ՀԱԿ-ը երբեւէ չեն դիտարկել հայ փախստականների խնդիրը` որպես տարվող բանակցությունների օրակարգային հարց: Եթե այդ հարցը ներառվի օրակարգում, վստահեցնում եմ, որ բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունը արմատապես կփոխվի: - Պարոն Մելիքյան, Ձեր կարծիքով, հատկապես վերջին ընտրություններից հետո ԼՂ խնդիրը կարո՞ղ է օգտագործվել դրսի կողմից: Հայաստանի իշխանությունների լեգիտիմության պակասը որոշակի առումով կարո՞ղ է հանգեցնել նրան, որ առաջիկա ամիսներին ԼՂ հարցում ինչ-ինչ լուծումներ պարտադրվեն: - Ինչ խոսք, իշխանությունների կասկածելի լեգիտիմությունը թուլացրել է Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում: Եվ բնականաբար, եթե արտաքին ճնշումներ գործադրվեն, թույլ իշխանությունը շատ ավելի հեշտ կարող է գնալ զիջումների, քան ուժեղ իշխանությունը, որը հիմնվում է ներքին ռեսուրսի, քաղաքական ներուժի վրա եւ ոչ թե հենված է արտաքին աջակցության վրա, որը բնականաբար իր շահերն է հետապնդում, եւ թույլ իշխանություն պահելը այդ տեսանկյունից դառնում է շահավետ մի բան` սեփական առաջնայնությունները Հայաստանին պարտադրելու տեսակետից:
- Մարինե Խառատյան
«ԱՂՋԻԿ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐ ՁԵՌ ԳՑԵԻՆՔ, ԻՆՔՆ ԱՂՋԻԿ ՉԻ, ՈՐ ՆԵՐԵՄ»
Էլմիրա Մարտիրոսյան 5
Կենտրոնի քննչական բաժինը մեկ տարի քննեց-քննեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի եւ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի միջեւ անցյալ տարի ծագած խուլիգանական ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ
Էմմա Գաբրիելյան 1
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հերթական բանակցությունները կանցկացնեն հուլիսի կեսին՝ Ռուսաստանում անցկացվող ավանդական ձիարշավի շրջանակներում, որտեղ տրվում է ...Ս.ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. «ՌԴ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ»
Է. Գաբրիելյան
Ռուսաստանցի հայտնի քաղաքական վերլուծաբան, Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը օրերս հանդես է եկել ուշագրավ հրապարակմամբ, ...Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
ԵԽԽՎ 1677 բանաձեւի 5-րդ կետի 3-րդ ենթակետն ամբողջովին նվիրված է մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ համաներման կիրառմանը:
Հիշեցնենք, որ ըստ համաներման մասին ակտի` ...«ԼՂ ՄԱՍՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ»: «ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԼՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ»
Մարինե Խառատյան 1
Մեր հարցերին պատասխանում է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
-Պարոն Մելիքյան, հնարավոր համարո՞ւմ եք առաջիկա ամիսներին ԼՂ հարցում այնպիսի տեղաշարժ, որն ակտիվացնի ներքաղաքական ...«ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԵՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ Է»
Էմմա Գաբրիելյան
Տոն, ցնծություն, հաղթանակած ժողովրդի աննկարագրելի ոգեւորություն եւ հզոր էներգետիկա... Այս մթնոլորտն էր երեկ թեւածում Մատենադարանի բազմահազարանոց հրապարակում: Մեկ տարի եւ չորս ամիս պայքարած հասարակությունը ...Ն.ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ: ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ԱՆԳԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՆՐԱՆ
Արթուր Խեմչյան 8
Այսօր Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կորոշի «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը, թեեւ նրա նկատմամբ արդեն 2 օր է որպես խափանման ...ԻՆՉՊԵՍ Է ՊԱՐՏՎՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Նիկոլ Փաշինյանի վերադարձի պատմությունը բավական հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս ոչ միայն ներքաղաքական, համաժողովրդական շարժման, քաղաքացիական պայքարի տեսանկյունից, ոչ միայն բացում է համաժողովրդական ...«ԵՐԴՎԵ՛ՆՔ` ՉԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՊԱՅՔԱՐԸ ՄԻՆՉԵՒ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԻՂՁԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ». «ԳԼԽԱՎՈՐԸ ՉՀՈԳՆԵԼԸ, ՉՆՎՆՎԱԼԸ, ՉՀՈՒՍԱԼՔՎԵԼՆ Է»
2
Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ: ...
«ՈՉ ԹԵ ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ` ԱՅԼ ԶԻՆՎՈՐԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ»
Էմմա Գաբրիելյան
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ԷՍ Ո՞ՆՑ ԵՍ ՓՈԽՎԵԼ
Մարինե Խառատյան
«ԱՂՋԻԿ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐ ՁԵՌ ԳՑԵԻՆՔ, ԻՆՔՆ ԱՂՋԻԿ ՉԻ, ՈՐ ՆԵՐԵՄ»
Էլմիրա Մարտիրոսյան
«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
Ն.ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ: ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ԱՆԳԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՆՐԱՆ
Արթուր Խեմչյան
ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե ՄանուկյանԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
Արթուր Խեմչյան
ՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

