
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ
- ԵԽԽՎ 1677 բանաձեւի 5-րդ կետի 3-րդ ենթակետն ամբողջովին նվիրված է մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ համաներման կիրառմանը:

Հիշեցնենք, որ ըստ համաներման մասին ակտի` այդ անձինք, եթե մինչեւ հուլիսի 31-ը ներկայանան իրավապահ մարմիններին, նրանց նկատմամբ եւս կկիրառվի համաներումը: Սակայն ազատ կարձակվեն միայն այն դեպքում, եթե դատարանը նրանց դատապարտի մինչեւ 5 տարի ազատազրկման: Հակառակ դեպքում համաներումը նրանց նկատմամբ կտարածվի կիսով չափ: Բանաձեւի վերոնշյալ կետում մասնավորապես նշվում է. «Վեհաժողովը կոչ է անում ՀՀ իշխանություններին` ի նկատի ունենալով դատարանների կողմից նրանց գործերի քննության ավարտից հետո համաներումը կիրառելու հնարավորությունը, թույլատրել համապատասխան անձանց, որպեսզի նրանք նախքան 2009 հուլիսի 31-ն իշխանություններին ներկայանալու դեպքում ազատ մնան մինչեւ իրենց գործերի դատական քննության ավարտը»: Նշենք, որ մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ այս պահին հետախուզման մեջ են գտնվում չորս անձինք` Սեւակ Ստեփանյանը` քրեական հետապնդման է ենթարկվում ՔՕ 225.2 հոդվածով, Մուրադ Գրիգորյանը` ՔՕ 149.2 հոդվածով, Վիրաբ Մանուկյանը` ՔՕ 225.1 հոդվածով, Համլետ Հովհաննիսյանը` ՔՕ 225.1 հոդվածով, Խաչատուր Սուքիասյանը` ՔՕ 225.1 հոդվածով: Ինչպես հայտնի է, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւս հետախուզման մեջ էր եւ հուլիսի 1-ին ներկայացել է իրավապահներին, նրա նկատմամբ, սակայն, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, եւ նա այժմ գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Սա բանաձեւի վերոհիշյալ կետի կոչ-պահանջի ակնհայտ խախտում է, ինչը, սակայն, իշխանությունների տրամաբանությանը շատ հոգեհարազատ երեւույթ կարելի է համարել, քանի որ մեր երկրում այդ կառույցին եւ դրա պահանջներին վերաբերվում են ըստ իրավիճակի եւ ըստ ճաշակի: Նիկոլ Փաշինյանի դեպքն էլ, փաստորեն, հենց այն դեպքն է, որը ՀՀ իշխանություններին ստիպել է առաջնորդվել իրենց սիրած սկզբունքով` ԵԽԽՎ-ն «պոլիտբյուրո» չէ, հետեւապես նրա բոլոր կոչերը չէ, որ պետք է ի կատար ածենք: Ինչեւէ: Նշենք սակայն, որ Փաշինյանի նախադեպը կարող է պատճառ դառնալ, որպեսզի հետախուզման մեջ գտնվողները խուսափեն «հանձնվել» իրավապահներին` նկատի ունենալով դրան հաջորդող ոչ այնքան հաճելի պրոցեդուրաները, որոնք կիրառվեցին Փաշինյանի նկատմամբ: Սական դեպքերից առաջ չընկնենք եւ սպասենք իրադարձությունների զարգացմանը: Մեր տեղեկություններով` առաջիկա օրերին իրավապահներին կներկայանա Մուրադ Գրիգորյանը: Հավանական է նաեւ Համլետ Հովհաննիսյանի` իրավապահներին ներկայանալը: Երեկ այդ մասին մեզ հետ զրույցում ասաց վերջինիս որդին` փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, ով պատրաստվում է ստանձնել հոր շահերի պաշտպանությունը: Ըստ որոշ տեղեկությունների` առաջիկա օրերին իրավապահ մարմիններին ներկայանալու մտադրություն ունի նաեւ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Երեկ վերջինիս փաստաբան Արա Զաքարյանը մեր հարցին, թե նպատակահարմա՞ր է գտնում Սուքիասյանի` իրավապահներին ներկայանալը` նկատի ունենալով Ն.Փաշինյանի հետ տեղի ունեցածը, ասաց. «Նպատակահարմարության հարցը պետք է պարոն Սուքիասյանը որոշի, դա իմ որոշելիքը չէ»: Ապա, անդրադառնալով ԵԽԽՎ 1677 բանաձեւի համապատասխան կետին, որը մեջբերել ենք վերը, նկատեց. «Իշխանությունները պետք է ցույց տան իրենց դիրքորոշումը, թե պատրա՞ստ են, արդյոք, կատարել այդ բանաձեւի պահանջները, թե՞ հերթական անգամ փորձելու են դա անտեսել»: Զաքարյանը միաժամանակ չբացառեց, որ Փաշինյանի նախադեպը կարող է կրկնվել նաեւ հետախուզման մեջ գտնվող մյուս անձանց պարագայում: Իշխանությունների կողմից ԵԽԽՎ 1677 բանաձեւի 5-րդ կետի պահանջների խախտումների վերաբերյալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ ԵԽ մի շարք պաշտոնյաների (մասնավորապես` ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա Դը Պյուչին, ԵԽԽՎ համազեկուցողներ Կոլոմբիեին, Պրեսկոտին, Գորան Լինդբլանդին, Ժան Լուի Լորանին (ԵԽ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողով), Բաս Քլայնին, Մարի Տրեվիսանին, Արտեմի Կարպենկոյին (Մոնիտորինգի կոմիտե)) համապատասխան գրություն է ուղարկել: Դրանում մասնավորապես ասվում է. «ՀՀ իշխանությունները Գրիգոր Ոսկերչյանին, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225 հոդվածով, ում նկատմամբ կարող է կիրառվել համաներման ակտը, մինչ օրս պահում են կալանքի տակ: Դատարանը մերժել է ներկայացված միջնորդությունների երաշխավորագրերը` Գ.Ոսկերչյանին կալանքից ազատելու վերաբերյալ»: Պատգամավորն անդրադարձել է նաեւ Ն.Փաշինյանին` մասնավորապես նշելով, թե դատարանը քննում է հատուկ քննչական ծառայության քննիչ Վահագն Հարությունյանի ներկայացրած միջնորդությունները, որոնցով պահանջում է կալանավորել Փաշինյանին: Փաստաթղթում հեղինակը հիշատակել է նաեւ Սասուն Միքայելյանի ազատ արձակման խնդրի մասին, ինչպես նաեւ հատուկ կետով անդրադարձել հետախուզման մեջ գտնվողներին` մտահոգություն հայտնելով, թե վերջիններիս` իրավապահներին ներկայանալու դեպքում հնարավոր է նրանց նկատմամբ եւս կիրառվի կալանքը, ինչպես որ Փաշինյանի դեպքում:
- Հեղինե Մանուկյան
«ԱՂՋԻԿ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐ ՁԵՌ ԳՑԵԻՆՔ, ԻՆՔՆ ԱՂՋԻԿ ՉԻ, ՈՐ ՆԵՐԵՄ»
Էլմիրա Մարտիրոսյան 5
Կենտրոնի քննչական բաժինը մեկ տարի քննեց-քննեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի եւ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի միջեւ անցյալ տարի ծագած խուլիգանական ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ
Էմմա Գաբրիելյան 1
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հերթական բանակցությունները կանցկացնեն հուլիսի կեսին՝ Ռուսաստանում անցկացվող ավանդական ձիարշավի շրջանակներում, որտեղ տրվում է ...Ս.ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. «ՌԴ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ»
Է. Գաբրիելյան
Ռուսաստանցի հայտնի քաղաքական վերլուծաբան, Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը օրերս հանդես է եկել ուշագրավ հրապարակմամբ, ...Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
ԵԽԽՎ 1677 բանաձեւի 5-րդ կետի 3-րդ ենթակետն ամբողջովին նվիրված է մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ համաներման կիրառմանը:
Հիշեցնենք, որ ըստ համաներման մասին ակտի` ...«ԼՂ ՄԱՍՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ»: «ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԼՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ»
Մարինե Խառատյան 1
Մեր հարցերին պատասխանում է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
-Պարոն Մելիքյան, հնարավոր համարո՞ւմ եք առաջիկա ամիսներին ԼՂ հարցում այնպիսի տեղաշարժ, որն ակտիվացնի ներքաղաքական ...«ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԵՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ Է»
Էմմա Գաբրիելյան
Տոն, ցնծություն, հաղթանակած ժողովրդի աննկարագրելի ոգեւորություն եւ հզոր էներգետիկա... Այս մթնոլորտն էր երեկ թեւածում Մատենադարանի բազմահազարանոց հրապարակում: Մեկ տարի եւ չորս ամիս պայքարած հասարակությունը ...Ն.ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ: ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ԱՆԳԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՆՐԱՆ
Արթուր Խեմչյան 8
Այսօր Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կորոշի «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը, թեեւ նրա նկատմամբ արդեն 2 օր է որպես խափանման ...ԻՆՉՊԵՍ Է ՊԱՐՏՎՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Նիկոլ Փաշինյանի վերադարձի պատմությունը բավական հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս ոչ միայն ներքաղաքական, համաժողովրդական շարժման, քաղաքացիական պայքարի տեսանկյունից, ոչ միայն բացում է համաժողովրդական ...«ԵՐԴՎԵ՛ՆՔ` ՉԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՊԱՅՔԱՐԸ ՄԻՆՉԵՒ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԻՂՁԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ». «ԳԼԽԱՎՈՐԸ ՉՀՈԳՆԵԼԸ, ՉՆՎՆՎԱԼԸ, ՉՀՈՒՍԱԼՔՎԵԼՆ Է»
2
Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ: ...
«ՈՉ ԹԵ ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ` ԱՅԼ ԶԻՆՎՈՐԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ»
Էմմա Գաբրիելյան
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ԷՍ Ո՞ՆՑ ԵՍ ՓՈԽՎԵԼ
Մարինե Խառատյան
«ԱՂՋԻԿ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐ ՁԵՌ ԳՑԵԻՆՔ, ԻՆՔՆ ԱՂՋԻԿ ՉԻ, ՈՐ ՆԵՐԵՄ»
Էլմիրա Մարտիրոսյան
ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե ՄանուկյանԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
Արթուր Խեմչյան
«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
Ն.ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ: ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ԱՆԳԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՆՐԱՆ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե Խառատյան
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

