
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ
- Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հերթական բանակցությունները կանցկացնեն հուլիսի կեսին՝ Ռուսաստանում անցկացվող ավանդական ձիարշավի շրջանակներում, որտեղ տրվում է Ռուսաստանի նախագահի մրցանակը: Այս մասին երեկ Trend-ին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:

Ռուսաստանում կազմակերպվող հերթական հանդիպումը, այն էլ` ձիարշավային-զվարճաժամանցային մթնոլորտում անցկացվելիք, ի՞նչ արդյունքներ կարող է տալ` ցույց կտա ժամանակը: Ռուս-ադրբեջանական վերջին բանակցությունների ֆոնին երեկ հիշարժան էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի պաշտոնական այցը Ռուսաստան: Մեկ տարուց ավելի ռուս-թուրքական դիվանագիտական այս հարաբերությունները իրավամբ կարելի է ինտենսիվ համագործակցություն անվանել: Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ԱԳ նախարարի հրավերով մոտ ապագայում կայցելի Թուրքիա: Հատկանշական է, որ ռուս-թուրքական բանակցություններից անմասն չի մնացել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման: Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի արտգործնախարարը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության թեմային: «Թուրքիան հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը մոտակա ժամանակներս կնպաստի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, որ այն կհանգեցնի տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատմանը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվայում եւ հավելել. «Մենք ուշադրությամբ հետեւում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, որը համանախագահում է նաեւ Ռուսաստանը եւ հույս ունենք, որ այդ աշխատանքը կհանգեցնի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը»: Թուրքիայի ԱԳ նախարարը նկատել է նաեւ, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ձգտելու է հասնել խաղաղության եւ կայունության հաստատմանը Կովկասում, մի տարածաշրջան, որը նրա բնորոշմամբ` ռուս-թուրքական հետաքրքրությունների տարածաշրջանն է, այդ իսկ պատճառով կողմերը դիտարկում են Կովկասում խաղաղության եւ կայունության պլատֆորմը կյանքի կոչելու հնարավորությունները. «Այսօր մենք ավելի շատ հնարավորություններ ունենք քննարկել Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրները», - պարզաբանել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Վերջերս ադրբեջանական մամուլում գնահատականներ էին հնչել, թե Թուրքիան անհանգստացած է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացմամբ: Այս «մտահոգությունները» Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվա մեկնելու նախօրեին հերքել է. «Թուրքիան անհանգստացած չէ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մերձեցումից»: Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է վերջերս կնքված ռուս-ադրբեջանական էներգետիկ համաձայնագիրը. «Մենք մեր հարեւանների հետ երկկողմ հարաբերությունները չենք դիտարկում որպես անհանգստացնող փաստ: Ընդհակառակը` կարծում ենք, որ հարեւան պետությունների հարաբերությունների ամրապնդմամբ կընդլայնվի ընդհանուր շահերի շրջանակը: Մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ խոր արմատներ ունեն, եւ այդ հարաբերությունները այլընտրանք չեն մյուս երկրների հետ հարաբերություններին»: Թուրքիայի ԱԳ նախարարը վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմնված են բազմակողմ գործընկերության վրա: Այսպես` երեկ Մոսկվայում կայացած ռուս-թուրքական բանակցություններում երկու երկրների արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ` տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ, եւ իհարկե` էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր: Երկու պետությունների արտգործնախարարները երեկ հավաստիացրել են, որ տարածաշրջանային հարցերում իրենց մոտեցումները կամ նույնն են, կամ` շատ մոտ են: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը ունեն ակտիվ դերակատարություն Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցում. «Թուրքիան եւ Ռուսաստանը քննարկում են իրավիճակը Կովկասում եւ առաջարկում են համապարփակ առաջարկներ Իրաքում եւ Մերձավոր Արեւելքում հակամարտությունների կարգավորման հարցում», - ասել է Ս.Լավրովը: Ռուսաստանի ԱԳ նախարարը եւս հաստատել է, որ իր թուրք գործընկերոջ հետ քննարկել են Կովկասում խաղաղության եւ կայունության պլատֆորմի ապագան, նախաձեռնություն, որին աջակցում է Ռուսաստանը:
- Էմմա Գաբրիելյան
«ԱՂՋԻԿ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐ ՁԵՌ ԳՑԵԻՆՔ, ԻՆՔՆ ԱՂՋԻԿ ՉԻ, ՈՐ ՆԵՐԵՄ»
Էլմիրա Մարտիրոսյան 5
Կենտրոնի քննչական բաժինը մեկ տարի քննեց-քննեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի եւ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի միջեւ անցյալ տարի ծագած խուլիգանական ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ
Էմմա Գաբրիելյան 1
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հերթական բանակցությունները կանցկացնեն հուլիսի կեսին՝ Ռուսաստանում անցկացվող ավանդական ձիարշավի շրջանակներում, որտեղ տրվում է ...Ս.ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. «ՌԴ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ»
Է. Գաբրիելյան
Ռուսաստանցի հայտնի քաղաքական վերլուծաբան, Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը օրերս հանդես է եկել ուշագրավ հրապարակմամբ, ...Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
ԵԽԽՎ 1677 բանաձեւի 5-րդ կետի 3-րդ ենթակետն ամբողջովին նվիրված է մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ համաներման կիրառմանը:
Հիշեցնենք, որ ըստ համաներման մասին ակտի` ...«ԼՂ ՄԱՍՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ»: «ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԼՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ»
Մարինե Խառատյան 1
Մեր հարցերին պատասխանում է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
-Պարոն Մելիքյան, հնարավոր համարո՞ւմ եք առաջիկա ամիսներին ԼՂ հարցում այնպիսի տեղաշարժ, որն ակտիվացնի ներքաղաքական ...«ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԵՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ Է»
Էմմա Գաբրիելյան
Տոն, ցնծություն, հաղթանակած ժողովրդի աննկարագրելի ոգեւորություն եւ հզոր էներգետիկա... Այս մթնոլորտն էր երեկ թեւածում Մատենադարանի բազմահազարանոց հրապարակում: Մեկ տարի եւ չորս ամիս պայքարած հասարակությունը ...Ն.ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ: ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ԱՆԳԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՆՐԱՆ
Արթուր Խեմչյան 8
Այսօր Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կորոշի «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը, թեեւ նրա նկատմամբ արդեն 2 օր է որպես խափանման ...ԻՆՉՊԵՍ Է ՊԱՐՏՎՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Նիկոլ Փաշինյանի վերադարձի պատմությունը բավական հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս ոչ միայն ներքաղաքական, համաժողովրդական շարժման, քաղաքացիական պայքարի տեսանկյունից, ոչ միայն բացում է համաժողովրդական ...«ԵՐԴՎԵ՛ՆՔ` ՉԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՊԱՅՔԱՐԸ ՄԻՆՉԵՒ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԻՂՁԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ». «ԳԼԽԱՎՈՐԸ ՉՀՈԳՆԵԼԸ, ՉՆՎՆՎԱԼԸ, ՉՀՈՒՍԱԼՔՎԵԼՆ Է»
2
Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ: ...
«ՈՉ ԹԵ ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ` ԱՅԼ ԶԻՆՎՈՐԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ»
Էմմա Գաբրիելյան
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ԷՍ Ո՞ՆՑ ԵՍ ՓՈԽՎԵԼ
Մարինե Խառատյան
«ԱՂՋԻԿ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐ ՁԵՌ ԳՑԵԻՆՔ, ԻՆՔՆ ԱՂՋԻԿ ՉԻ, ՈՐ ՆԵՐԵՄ»
Էլմիրա Մարտիրոսյան
«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
Ն.ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ: ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ԱՆԳԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՆՐԱՆ
Արթուր Խեմչյան
ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե ՄանուկյանԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
Արթուր Խեմչյան
ՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

