
«ԱՂՋԻԿ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐ ՁԵՌ ԳՑԵԻՆՔ, ԻՆՔՆ ԱՂՋԻԿ ՉԻ, ՈՐ ՆԵՐԵՄ»
- Կենտրոնի քննչական բաժինը մեկ տարի քննեց-քննեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի եւ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի միջեւ անցյալ տարի ծագած խուլիգանական վեճը եւ եկավ այն եզրակացության, որ կողմերի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կարիք չկա:

Ի դեպ, երկու կողմն էլ իրենց դեմ կատարվածի մասին հաղորդում էին տվել ոստիկանություն եւ պահանջել պատասխանատվության ենթարկել հակառակ կողմին: Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Տիգրան Հարությունյանը մայիսի 21-ին քրգործի վարույթը կարճելու եւ Ուրիխանյանի եւ Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում էր կայացրել: Այդ որոշման դեմ էլ իր դժգոհությունն էր հայտնել Միքայել Դանիելյանը, եւ նրա բողոքը երեկ քննության էր առել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Գագիկ Պողոսյանի: Հիշեցման կարգով նշեմ, որ Ուրիխանյանի ցուցմունքներով` 2008-ի մայիսի 21-ին Միքայել Դանիելյանը` ասոցիացիայի երկու աշխատակիցների հետ միասին, Երեւանի Տերյան փողոցով անցնելիս, տաքսի ավտոմեքենայով կանգնել են կարմիր լույսի տակ եւ հետեւից, իր ծառայողական «ԲՄՎ» ավտոմեքենայով եկող Տիգրան Ուրիխանյանը այդ պահին տեսել է երթեւեկությունը խանգարող տաքսի, որի մեջ գտնվող ուղեւորները «ձեռք են գցում» անցորդ աղջիկներին: Այդ ժամանակ Ուրիխանյանն ու նրա տեղակալը ազդանշան տալով շրջանցել են Դանիելյանի տաքսին, եւ որոշ ժամանակ անց նկատել, որ հետեւից եկող տաքսին ազդանշան է տալիս: Շրջվել է եւ տեսել, որ մեքենայի միջի ուղեւորներն իր ուղղությամբ ձեռքերով «ժեստեր» են անում: Ուրիխանյանն իջել ու մոտեցել է նրանց, եւ երբ Դանիելյանը տեսել է Ուրիխանյանին` վիրավորել է նրան, մեքենայից իջել ու մեքենայի դռնով հարվածել, որից հետո քաշքշուկ է առաջացել նրանց միջեւ: Ուրիխանյանն էլ, իրեն պատկանող գազային ատրճանակով ինքնապաշտպանվել է` անգնդակ փամփուշտով կրակելով օդ: Իսկ ըստ Միքայել Դանիելյանի` ոչ մի աղջիկ էլ չի եղել, որ «ձեռ գցեին», մնացածն էլ հակառակն է եղել. կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ իրենք մեքենայից խոսել են իրենց ծանոթ Արբակի հետ, ում պատահաբար նկատել են «Ցիտադել» կենտրոնի առջեւ կանգնած, նրան հրավիրել են պաղպաղակ ուտելու, որը հրաժարվել է, Դանիելյանն էլ մատ է ցույց տվել եւ շարունակել են ճանապարհը: Մի փոքր անց նկատել են հետեւից ազդանշան տվող «ԲՄՎ»-ն, որը շրջանցել է իրենց ավտոմեքենան: Տաքսու ուղեւորները ձեռքները պարզել են եւ ասել. «Ի՞նչ է եղել, ի՞նչ ես սիգնալ տալիս»: Մեքենան կանգնել է, եւ նրա միջից տաքսուն են մոտեցել Տիգրան Ուրիխանյանն ու նրա տեղակալը: Վերջինս շրջվելով դեպի շեֆը` ասել է. «Գործ չունես, արտասայմանցիյա», Ուրիխանյանն էլ ի պատասխան` ասել է. «Արտասահմանցի չի, լավ էլ տեղացիյա, կյանքներս կերավ», որին հետեւել են «ՑԵՌՈՒ-ի ագենտ, գոմիկներին ա պաշտպանում» եւ այլ արտահայտություններ, եւ վեճ է ծավալվել: Առաջադիմականները հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, իսկ Ուրիխանյանը իր մոտ եղած գազային ատրճանակով երկու անգամ կրակել է` մի անգամ օդ, մյուսը իր կրծքավանդակին, այն էլ` ինքնաշեն փամփուշտով: Դա արձանագրվել է նաեւ գործի նյութերում: Եվ ահա այս ցուցմունքներն ու մյուս նյութերն ուսումնասիրելուց հետո` պարզել է, որ Միքայել Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում չպետք է իրականացվի` վերջինիս արարքը անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված լինելու հիմքով: Իսկ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ քրեական հետապնդում չպետք է իրականացվի, քանի որ վերջինիս արարքում հանցակազմ չկա: Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ եւ մոտ 40 րոպե սպասեցնելուց հետո` մերժեց բողոքը. պատճառը տեխնիկական էր, քանի որ մինչ դատարան դիմելը այդ բողոքը պետք է հայտնեին գլխավոր դատախազին: Դատական նիստից հետո Միքայել Դանիելյանը ասաց, որ ինքը առանց այն էլ հույս չուներ դատարանից, թեեւ տեխնիկական մասով ընդունում է դիտողությունը: Բայց զարմանալի է համարում, որ մեկ տարի տեւած քննչական գործողություններից իրենք անտեղյակ են եղել. «Երբ զանգում էինք, ասում էին` խորը եւ լայնածավալ քննություն է իրականացվում, իսկ երբ բողոքեցինք գլխավոր դատախազին` գործը փակվեց: Հետաքրքիր է, որ քրգործի նյութերը չեն տրամադրել մեզ` գոնե ծանոթանալու համար: Իսկ մեկ տարվա ընթացքում ես մասնակցել եմ 3-4 գործողության: Մի անգամ` դատաբժշկի մոտ, մի անգամ` առերեսման, որի ժամանակ հերքվել են Ուրիխանյանի կողմից լրատվամիջոցներով իմ մասին տարածված տեղեկությունները: Մենք ուզում ենք, որ արդարադատություն լինի: Ես չեմ հավատում, որ նրանց նկատմամբ որեւէ քրեական պատասխանատվություն չպետք է նախատեսվեր` եթե ընդունում են, որ Ուրիխանյանի կրակած երկու փամփուշտներից մեկը ինքնաշեն է: Տիգրան Ուրիխանյանի մարդիկ երեք անգամ դիմել են հաշտվելու առաջարկներով, մի անգամ էլ` Կենտրոնի քննչականի պետը. խնդրել է` ներել: Ես էլ ասել եմ` ինքը աղջիկ չի, որ իրան ներեմ: Ուզում եւ պահանջում եմ, որ Ուրիխանյանը լրատվամիջոցներով արած ապատեղեկատվության, վիրավորանքների համար ներողություն խնդրի ինձնից», - պահանջում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Մնացած քայլերը կորոշեն փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո, բայց Մ.Դանիելյանն այս գործից «կախվելու» մտադրություն չունի, քանի որ այս լարված մթնոլորտում ավելի մեծ ուշադրություն պահանջող գործեր կան:
- Էլմիրա Մարտիրոսյան
«ԱՂՋԻԿ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐ ՁԵՌ ԳՑԵԻՆՔ, ԻՆՔՆ ԱՂՋԻԿ ՉԻ, ՈՐ ՆԵՐԵՄ»
Էլմիրա Մարտիրոսյան 5
Կենտրոնի քննչական բաժինը մեկ տարի քննեց-քննեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի եւ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի միջեւ անցյալ տարի ծագած խուլիգանական ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ
Էմմա Գաբրիելյան 1
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հերթական բանակցությունները կանցկացնեն հուլիսի կեսին՝ Ռուսաստանում անցկացվող ավանդական ձիարշավի շրջանակներում, որտեղ տրվում է ...Ս.ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. «ՌԴ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ»
Է. Գաբրիելյան
Ռուսաստանցի հայտնի քաղաքական վերլուծաբան, Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը օրերս հանդես է եկել ուշագրավ հրապարակմամբ, ...Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
ԵԽԽՎ 1677 բանաձեւի 5-րդ կետի 3-րդ ենթակետն ամբողջովին նվիրված է մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ համաներման կիրառմանը:
Հիշեցնենք, որ ըստ համաներման մասին ակտի` ...«ԼՂ ՄԱՍՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ»: «ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԼՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ»
Մարինե Խառատյան 1
Մեր հարցերին պատասխանում է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
-Պարոն Մելիքյան, հնարավոր համարո՞ւմ եք առաջիկա ամիսներին ԼՂ հարցում այնպիսի տեղաշարժ, որն ակտիվացնի ներքաղաքական ...«ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԵՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ Է»
Էմմա Գաբրիելյան
Տոն, ցնծություն, հաղթանակած ժողովրդի աննկարագրելի ոգեւորություն եւ հզոր էներգետիկա... Այս մթնոլորտն էր երեկ թեւածում Մատենադարանի բազմահազարանոց հրապարակում: Մեկ տարի եւ չորս ամիս պայքարած հասարակությունը ...Ն.ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ: ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ԱՆԳԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՆՐԱՆ
Արթուր Խեմչյան 8
Այսօր Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կորոշի «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը, թեեւ նրա նկատմամբ արդեն 2 օր է որպես խափանման ...ԻՆՉՊԵՍ Է ՊԱՐՏՎՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Նիկոլ Փաշինյանի վերադարձի պատմությունը բավական հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս ոչ միայն ներքաղաքական, համաժողովրդական շարժման, քաղաքացիական պայքարի տեսանկյունից, ոչ միայն բացում է համաժողովրդական ...«ԵՐԴՎԵ՛ՆՔ` ՉԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՊԱՅՔԱՐԸ ՄԻՆՉԵՒ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԻՂՁԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ». «ԳԼԽԱՎՈՐԸ ՉՀՈԳՆԵԼԸ, ՉՆՎՆՎԱԼԸ, ՉՀՈՒՍԱԼՔՎԵԼՆ Է»
2
Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ: ...
«ՈՉ ԹԵ ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ` ԱՅԼ ԶԻՆՎՈՐԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ»
Էմմա Գաբրիելյան
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ԷՍ Ո՞ՆՑ ԵՍ ՓՈԽՎԵԼ
Մարինե Խառատյան
«ԱՂՋԻԿ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐ ՁԵՌ ԳՑԵԻՆՔ, ԻՆՔՆ ԱՂՋԻԿ ՉԻ, ՈՐ ՆԵՐԵՄ»
Էլմիրա Մարտիրոսյան
ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե ՄանուկյանԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
Արթուր Խեմչյան
«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
Ն.ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ: ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ԱՆԳԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՆՐԱՆ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե Խառատյան
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

