
ՀՈՒԼԻՍԻ 2, ԿԱՄ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔԱՐԸ
- Պետք չէ, իհարկե, ՀԱԿ այսօրվա հանրահավաքը համարել շրջադարձային, բեկումնային, վճռական կամ այդօրինակ որեւէ այլ հանրահավաք:

Այդ բնորոշումների ավելորդության եւ հարաբերականության մասին թերեւս շատ է խոսվել ու լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա: Կոնգրեսի մարտավարությունը, որը հանրության մոտ իր ընկալելիության առումով կարծես թե այլեւս դադարել է դառնալ ավելորդ բանավեճերի առարկա, ենթադրում է, որ որեւէ հանրահավաք ինքնին վճռական չէ, բայց միաժամանակ ամեն մի հանրահավաք վճռականության եւս մի ցուցադրում է եւ վկայություն: Բայց նաեւ անկասկած է, որ այսօրվա հանրահավաքը այդուամենայնիվ ոչ սովորական է, եւ ահա թե ինչու: Բանն այն է, որ հուլիսի 2-ի հանրահավաքը հայտարարվեց հունիսի 12-ին հայտարարված հանրահավաքային դադարից շատ քիչ անց: Առիթը քաղբանտարկյալների ազատ արձակումն էր: Բայց քչերի համար էր կանխատեսելի, որ ազատ արձակված քաղբանտարկյալները ըստ էության ազատություն են վերադառնալու ոչ թե հերոսի բարդույթով եւ հավակնություններով, այլ զինվորի պատրաստակամությամբ, եւ գալու են ոչ թե Կոնգրեսի եւ հասարակության պայքարի ընթացքը կամ հունը շեղելու, այլ այդ հունը խորացնելու եւ ընթացքը վարարելու համար: Այսինքն` հուլիսի 2-ին, Կոնգրեսի հռչակած եւ հասարակության աջակցությանն արժանացած մարտավարությունը, թերեւս, ստանալու է լեգիտիմության մի կարեւոր կնիք եւս` քաղբանտարկյալների հավանությունը: Հուլիսի 2-ի հանրահավաքի ոչ սովորական լինելու համար դա արդեն իսկ բավարար հանգամանք էր, սակայն հուլիսի 1-ին հուլիսի 2-ը ստացավ էլ ավելի հզոր էներգետիկա: Դա տեղի ունեցավ ընդհատակում գտնվող Նիկոլ Փաշինյանի, ըստ էության, անձնազոհ քայլի, ընդհատակից դուրս գալու եւ բանտարկության սպառնալիքով իրավապահ մարմիններին ներկայանալու տեսքով: Նիկոլն այդպիսով եւս մեկ աստիճանով բարձրացրեց Հայ Ազգային Կոնգրեսի եւ քաղաքացիների պայքարի լեգիտիմությունը, այն քաղաքացիների աչքին, որոնք գուցե երկմտանքի մեջ են: Խնդիրն այն է, որ բանտը նախընտրելով ընդհատակից` Նիկոլը ցուցաբերեց շարժմանը տալիք իր նախապատվությունը: Շարժումն ամեն ինչ է: Մարդը ցույց է տալիս, որ ինքը պատկերացնում է կյանքը, ոչ թե օրը; Ինքն օրերը զոհում է հանուն կյանքի: Եթե կուզեք, հանրահավաքի ամեն մի մասնակցի, ամեն մի հաղորդակցի համար, անկախ ժամանակից ու տարածությունից, այսօրը թերեւս ունի համաժողովրդական շարժման փիլիսոփայությունը վերստին սեփական ներսով անցկացնելու, դատարկ կամ դատարկված տեղերը վերստին այդ փիլիսոփայությամբ լցնելու խնդիր:
ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՎԵՐԺ ԲԱՆԱՎԵՃԻՆ
Պատմության համար հանգուցակետային իրողություններ են համարվում ոչ միայն մեծ ճակատամարտերը, այլեւ իրենց նշանակությամբ ոչ պակաս ինտելեկտուալ բախումները:
Բոլորիս հայտնի են Տիեզերքի կառուցվածքի, ֆիզիկայի, ...«ՈՉ ԹԵ ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ` ԱՅԼ ԶԻՆՎՈՐԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ»
Էմմա Գաբրիելյան 14
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեքշաբթի օրը Պրահայում հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում Հայաստանը կրկին դասվել է կիսաավտորիտար երկրների շարքում:
«Մութ տարի ժողովրդավարության ...ԵԹԵ ԲԱՆԱԿՆ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԼԻՆԻ` ՀԻՎԱՆԴ ԶԻՆՎՈՐ ԷԼ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Առողջ մտածելակերպով յուրաքանչյուր հայի ցանկությունն է, որ Հայաստանն ունենա հոգեպես եւ ֆիզիկապես առողջ զինվոր, հետեւաբար` մարտունակ բանակ, որտեղ սպանություններ կամ մահվան դեպքեր չեն լինում:
Մինչդեռ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Արթուր Խեմչյան 2
«Ժամանակ»-ի զրուցակիցը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրդն է:
-Պարոն Բայբուրդ, ինչպե՞ս եք գնահատում օրերս Միխեիլ Սահակաշվիլու Երեւան կատարած այցելությունը:
...ԷՍ Ո՞ՆՑ ԵՍ ՓՈԽՎԵԼ
Մարինե Խառատյան 34
Մեր թերթի, 2009թ. հունվարի 22-ի համարում տպագրված հարցազրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հարցին, թե «Ձեր կուսակից ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ «ԿՈՈՊԵՐԱՏԻՎ», ԱՅԼ ՕԲՅԵԿՏԻՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ
Հեղինե Մանուկյան
ԵԽԽՎ 1677 բանաձեւում անդրադարձ կա նաեւ Ս.Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված եւ կասեցված Փաստահավաք խմբին:
Բանաձեւի 8.1 կետով Վեհաժողովը «կոչ է անում Փաստահավաք խմբի նախկին անդամներին` իրենց բացահայտումներն ...ՄԵԶ ԱՅԴՔԱՆ ՆՄԱՆ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ՀԱՐԵՒԱՆԸ
Մարինե Խառատյան 2
Եթե երեկ ՄԱԱ-ում ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսին ներկա գտնվողները չտեսնեին` ով է խոսողը, միգուցե մտածեին` խոսքը հայկական հետընտրական իրականությանը իշխանությունների գնահատականի մասին է:
«Կարելի է ասել, ...ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱՆ
Արամ Ամատունի
Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին հակառակ նպատակի համար, քան այն պահանջարկը, որ վայելում է տվյալ գաղափարը:
Դրա վառ օրինակը Հայ ...«ԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԵՄ, ԵԿԵԼ ԵՄ, ԻՆՁ ՁԵՐԲԱԿԱԼԵՔ»: «ՄԻՆՉԵՒ ԻՄ ԲԱՆՏԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
Արթուր Խեմչյան 5
Երեկ ժամը 14: 30-ի սահմաններում, նախորդ տարվա մարտի 1-ից ընդհատակում գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ինքնակամ ներկայացավ ՀՀ գլխավոր դատախազություն:
Ստեփան Շահումյանի ...ՈՒՆԻ՞, ԱՐԴՅՈՔ, ԵՐԵՒԱՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԱԿՆԱՐԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ
2
Իրանի դեսպան Սեիդ Ալի Սաղիղիանը Երեւանում երեկ բավական հետաքրքրական հայտարարություն արեց: Խոսքն, իհարկե, Իրանի նախագահի ընտրությունը «փառապանծ» որակելու մասին չէ:
Հայ հասարակության համար դրա մեջ ոչ ...ՀՈՒԼԻՍԻ 2, ԿԱՄ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔԱՐԸ
Պետք չէ, իհարկե, ՀԱԿ այսօրվա հանրահավաքը համարել շրջադարձային, բեկումնային, վճռական կամ այդօրինակ որեւէ այլ հանրահավաք:
Այդ բնորոշումների ավելորդության եւ հարաբերականության մասին թերեւս շատ է խոսվել ...
«ՈՉ ԹԵ ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ` ԱՅԼ ԶԻՆՎՈՐԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ»
Էմմա Գաբրիելյան
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ԷՍ Ո՞ՆՑ ԵՍ ՓՈԽՎԵԼ
Մարինե Խառատյան
ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե ՄանուկյանԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
Արթուր Խեմչյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե ԽառատյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

