
ԷՍ Ո՞ՆՑ ԵՍ ՓՈԽՎԵԼ
- Մեր թերթի, 2009թ. հունվարի 22-ի համարում տպագրված հարցազրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հարցին, թե «Ձեր կուսակից Ռաֆիկ Պետրոսյանը խորհուրդ տվեց կոնյակ ու լավաշ տանել ձեր հետ ԵԽԽՎ, պատրաստվո՞ւմ եք հետեւել խորհրդին», վստահորեն պատասխանել էր.

«Չեմ պատրաստվում: Կարծում եմ` ժողովրդավարությունը առուծախի առարկա չէ: Ժողովրդավարությունը մեզ է պետք, մեր երեխաներին է պետք: Մենք ենք ապրելու այս երկրում: Լավաշով ու կոնյակով չէ, որ ժողովրդավարություն է ստեղծվում երկրում: Յուրաքանչյուրս մեր անելիքն ունենք»: ԵԽԽՎ-ից օրերս վերադարձած Դավիթ Հարությունյանի հայտարարությունից պարզ դարձավ, որ նա բավական նահանջել է իր` «ժողովրդավարությունը առուծախի առարկա չէ» եւ «լավաշով ու կոնյակով չէ, որ ժողովրդավարություն է ստեղծվում երկրում» սկզբունքներից ու որոշել Հայաստանի ժողովրդավարության հարցը ԵԽԽՎ-ում լուծել հենց կոնյակով ու լավաշով: Ճիշտ է` լավաշի-բաստուրմայի փոխարեն հայկական պատվիրակությունը նկարներ է տարել իր հետ: «Ընդհանրապես նվերների հետ կապված ուզում եմ ձեզ ասել, որ դա ընդունված դիվանագիտական պրակտիկա է», - նախօրեին լրագրողներին լուսավորել է նույն Դավիթ Հարությունյանը` շարունակելով. «Տեղեկացնեմ ձեզ` Եվրախորհուրդ է տարվել 6 շիշ կոնյակ` իրենց տուփերով, եւ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին փոխադարձ նվերներ հանձնելը ընդունված է որպես դիվանագիտական պրոտոկոլի մաս: Եղել է, կարծեմ, 11 հանդիպում, որոնցից 6-ի պարագայում նվիրվել է մեկական շիշ կոնյակ, երեքի պարագայում նվիրվել է նկար, երկուսի պարագայում` ոչինչ»: ԵԽԽՎ հայկական պատվիրակության միակ ընդդիմադիր պատվիրակ Զարուհի Փոստանջյանի խոսքերով` ՀՀ ԱԺ պատվիրակությունն իր հետ Ստրասբուրգ է տարել մեծաքանակ ուղեբեռ: Լրագրողների հարցին, թե ճի՞շտ է, որ հայկական պատվիրակությունը մեծ քանակի կոնյակ եւ գեղանկարներ է տարել Ստրասբուրգ` Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ես կարող եմ ասել, այո, ես ինքս էլ եմ ականատես եղել, հսկայական քանակի, 30 արկղ էր` հսկայական մեծ արկղերով, նրանք տանում էին, խմիչք էր, թե ինչ էր` ես չեմ կարող ասել, որովհետեւ նրանց վրա պիտակ էին փակցնում, որ այդ արկղերի մեջ գտնվում են այնպիսի ապրանքներ, որոնք կարող են ջարդվել: Եվ ասացին` խոսում են, որ դրանք նկարներ են»: Եթե հայկական պատվիրակությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, 30 արկղ նվեր է տարել, ապա, փաստորեն, Դավիթ Հարությունյանի ասած «ընդունված դիվանագիտական պրակտիկան» հայկական պատվիրակությունը կիրառել է ԵԽԽՎ գրեթե յուրաքանչյուր պատվիրակի վրա: Մնում է պարզել` ի՞նչ ազգության են եղել նրանք եւ ինչպե՞ս են պատասխանել հայկական պատվիրակության շռայլությանը: Նաեւ հարց է, թե ԱԺ կանոնակարգ օրենքի ո՞ր կետով է նախատեսված կոնյակ եւ նկար նվիրելը եւ պետբյուջեի ո՞ր մասով են սահմանվել այդ գումարները:
- Մարինե Խառատյան
ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՎԵՐԺ ԲԱՆԱՎԵՃԻՆ
Պատմության համար հանգուցակետային իրողություններ են համարվում ոչ միայն մեծ ճակատամարտերը, այլեւ իրենց նշանակությամբ ոչ պակաս ինտելեկտուալ բախումները:
Բոլորիս հայտնի են Տիեզերքի կառուցվածքի, ֆիզիկայի, ...«ՈՉ ԹԵ ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ` ԱՅԼ ԶԻՆՎՈՐԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ»
Էմմա Գաբրիելյան 14
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեքշաբթի օրը Պրահայում հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում Հայաստանը կրկին դասվել է կիսաավտորիտար երկրների շարքում:
«Մութ տարի ժողովրդավարության ...ԵԹԵ ԲԱՆԱԿՆ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԼԻՆԻ` ՀԻՎԱՆԴ ԶԻՆՎՈՐ ԷԼ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Առողջ մտածելակերպով յուրաքանչյուր հայի ցանկությունն է, որ Հայաստանն ունենա հոգեպես եւ ֆիզիկապես առողջ զինվոր, հետեւաբար` մարտունակ բանակ, որտեղ սպանություններ կամ մահվան դեպքեր չեն լինում:
Մինչդեռ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Արթուր Խեմչյան 2
«Ժամանակ»-ի զրուցակիցը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրդն է:
-Պարոն Բայբուրդ, ինչպե՞ս եք գնահատում օրերս Միխեիլ Սահակաշվիլու Երեւան կատարած այցելությունը:
...ԷՍ Ո՞ՆՑ ԵՍ ՓՈԽՎԵԼ
Մարինե Խառատյան 34
Մեր թերթի, 2009թ. հունվարի 22-ի համարում տպագրված հարցազրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հարցին, թե «Ձեր կուսակից ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ «ԿՈՈՊԵՐԱՏԻՎ», ԱՅԼ ՕԲՅԵԿՏԻՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ
Հեղինե Մանուկյան
ԵԽԽՎ 1677 բանաձեւում անդրադարձ կա նաեւ Ս.Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված եւ կասեցված Փաստահավաք խմբին:
Բանաձեւի 8.1 կետով Վեհաժողովը «կոչ է անում Փաստահավաք խմբի նախկին անդամներին` իրենց բացահայտումներն ...ՄԵԶ ԱՅԴՔԱՆ ՆՄԱՆ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ՀԱՐԵՒԱՆԸ
Մարինե Խառատյան 2
Եթե երեկ ՄԱԱ-ում ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսին ներկա գտնվողները չտեսնեին` ով է խոսողը, միգուցե մտածեին` խոսքը հայկական հետընտրական իրականությանը իշխանությունների գնահատականի մասին է:
«Կարելի է ասել, ...ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱՆ
Արամ Ամատունի
Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին հակառակ նպատակի համար, քան այն պահանջարկը, որ վայելում է տվյալ գաղափարը:
Դրա վառ օրինակը Հայ ...«ԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԵՄ, ԵԿԵԼ ԵՄ, ԻՆՁ ՁԵՐԲԱԿԱԼԵՔ»: «ՄԻՆՉԵՒ ԻՄ ԲԱՆՏԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
Արթուր Խեմչյան 5
Երեկ ժամը 14: 30-ի սահմաններում, նախորդ տարվա մարտի 1-ից ընդհատակում գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ինքնակամ ներկայացավ ՀՀ գլխավոր դատախազություն:
Ստեփան Շահումյանի ...ՈՒՆԻ՞, ԱՐԴՅՈՔ, ԵՐԵՒԱՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԱԿՆԱՐԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ
2
Իրանի դեսպան Սեիդ Ալի Սաղիղիանը Երեւանում երեկ բավական հետաքրքրական հայտարարություն արեց: Խոսքն, իհարկե, Իրանի նախագահի ընտրությունը «փառապանծ» որակելու մասին չէ:
Հայ հասարակության համար դրա մեջ ոչ ...ՀՈՒԼԻՍԻ 2, ԿԱՄ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔԱՐԸ
Պետք չէ, իհարկե, ՀԱԿ այսօրվա հանրահավաքը համարել շրջադարձային, բեկումնային, վճռական կամ այդօրինակ որեւէ այլ հանրահավաք:
Այդ բնորոշումների ավելորդության եւ հարաբերականության մասին թերեւս շատ է խոսվել ...
«ՈՉ ԹԵ ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ` ԱՅԼ ԶԻՆՎՈՐԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ»
Էմմա Գաբրիելյան
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ԷՍ Ո՞ՆՑ ԵՍ ՓՈԽՎԵԼ
Մարինե Խառատյան
ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե ՄանուկյանԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
Արթուր Խեմչյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե Խառատյան
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

