
«ՈՉ ԹԵ ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ` ԱՅԼ ԶԻՆՎՈՐԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ»
- Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեքշաբթի օրը Պրահայում հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում Հայաստանը կրկին դասվել է կիսաավտորիտար երկրների շարքում:

«Մութ տարի ժողովրդավարության համար»` Freedom House-ը իր զեկույցում այսպես է բնութագրում 2008 թվականը հետխորհրդային տարածքի երկրների համար: «Անցումային փուլի երկրները» անվանմամբ զեկույցն ընդգրկում է 29 երկիր, այդ թվում եւ նորանկախ Կոսովոն, եւ արձանագրում, որ այդ երկրների երկու երրորդը 2008 թվականին հետընթաց են ապրել ժողովրդավարության բնագավառում: Տարածաշրջանում տագնապալի իրավիճակը սրում են խիստ խնդրահարույց ընտրությունները թե Ռուսաստանում, թե Վրաստանում, թե Ադրբեջանում ու Հայաստանում: Զեկույցում Հայաստանի վերաբերյալ ասվում է, որ նախագահական ընտրությունները մթագնվել են հետընտրական բռնություններով, որոնց հետեւանքով մարդկային զոհեր կան: Գնահատումը կատարվել է 7-միավորանոց համակարգով: Համապատասխանաբար` 1 միավորը ամենալավ արդյունքն է, 7-ը` ամենից վատը: Այն երկրները, որոնք անցնում են 6 միավորի շեմը, համարվում են ամբողջովին ավտորիտար ռեժիմի երկրներ: Այս տարի այդպիսի երկրների թիվն աճել է` 6-ից դառնալով 8: Այդ ցուցակում առաջին անգամ ընդգրկվել են Ռուսաստանն ու Ղրղզստանը: Մնացած 6 ավտորիտար երկրներն են Ադրբեջանը, որտեղ այս տարի ժողովրդավարության ամենանշանակալի անկումն է գրանցվել, Թուրքմենստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ղազախստանը: Ամենաբարձր միավորը, հետեւաբար եւ ժողովրդավարության առումով ամենից ծանր վիճակը Թուրքմենստանում է, որը վատթարագույն ցուցանիշ համարվող 7 միավորից ստացել է 6, 93-ը: Ամբողջովին ավտորիտար ռեժիմով բնութագրվող այս երկրներից հետո ամենավատ ցուցանիշը Հայաստանն ունի` 5, 39 միավոր, եւ զեկույցում կիսաավտորիտար երկրների շարքում է: Զեկույցի խմբագիր Լիզա Մութսը պարզաբանել է այս առիթով. «Հայաստանը կիսաավտորիտար երկիր է, եւ այս արդյունքը անցյալ տարվա համեմատությամբ չի փոխվել, այս խմբում են Հայաստանը, Կոսովոն եւ Մոլդովան: Կիսաավտորիտար ռեժիմով են բնութագրվում այն երկրները, որոնք փորձում են քողարկել ավտորիտարիզմը ժողովրդավարության հանդեպ սահմանափակ հարգանքով: Իսկ ընտրական գործընթացն այս երկրներում նույնիսկ նվազագույն չափով չի համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին»: Չնայած դրան, ընտրությունները դիտարկող միջազգային կազմակերպությունների գնահատականները հայաստանյան ընտրությունների վերաբերյալ կոշտ չեն եղել, ինչը եւս չի վրիպել զեկույցի հեղինակների աչքից. «Միջազգային դիտորդների կողմից արված մի շարք հետընտրական հայտարարությունները կասկածելի են կամ նույնիսկ մոլորեցնող», - ասված է զեկույցում: Իսկ Freedom House-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Վլադիմիր Շկոլնիկովը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, անդրադարձել է այս խնդրին. «Հայաստանը հրաշալի օրինակ է... Եթե միջազգային դիտորդները նախագահական ընտրություններից հետո, ընտրախախտումների վերաբերյալ ստացված բազմաթիվ փաստերի, ընդդիմության ու իշխանության բախումների եւ Մարտի 1-ի ֆոնին հայտարարում են, որ հայաստանյան ընտրությունները համապատասխանում են Եվրոպայի խորհրդի հիմնական չափանիշներին, ուրեմն` մի բան սխալ է»: Ինչպես հայտնի է Հայաստանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, մյուս կողմից` հայաստանյան գործող իշխանությունները առաջնորդվում են` «որքան հզոր լինի Ռուսաստանը` այնքան լավ Հայաստանի համար» սկզբունքով: Արդյո՞ք իշխանությունների ընտրած ուղենիշը Հայաստանը տանելու է դեպի լիակատար ավտորիտարիզմ: Երեկ Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանին նախ խնդրեցինք գնահատել Freedom House-ի զեկույցում Հայաստանի զբաղեցրած հորիզոնականի փաստը. «Մենք շարժվում ենք դեպի վերջնական ավտորիտարիզմ, ինչպես պատահում է ոստիկանական պետությունների հետ: Հայաստանի իշխանությունները չեն համագործակցում նորմալ, լիբերալ պետությունների հետ, այլ նախընտրում են այնպիսիք, ինչպիսին է օրինակ Ռուսաստանը»: Մ.Դանիելյանը կարծում է, որ Freedom House-ը մեղմ է գնահատել Հայաստանը. «Հայաստանը վաղուց է արդեն դարձել զինվորաոստիկանական պետություն, քանի որ Հայաստանում բանակը եւ ոստիկանությունը մասնակցում են ժողովրդավարության ամենակարեւոր ինստիտուտին` ընտրություններին եւ նրանք են, ըստ էության, որոշում ընտրությունների ելքը, եթե անգամ չեն որոշում, ապա օգնում են այդ ելքին, իսկ բոլոր զինվորաոստիկանական պետությունների վերջը ավտորիտարիզմն է»: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ` «համահունչ առաջ ընթանալուն», ապա Մ.Դանիելյանն այս առիթով նկատեց, որ անգամ Բելառուսն է վերջին շրջանում փորձում Ռուսաստանից իրեն հեռու պահել. «Անգամ Լուկաշենկոն է փորձում ավելի լիբերալ դառնալ, քան մեր Սերժ Սարգսյանը»: Հայաստանի «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» անդամ Կարապետ Ռուբինյանը երեկ նախ նկատեց, որ Ռուսաստանը մեզ համար երբեք էլ ուղենիշ չի եղել. «Մեզ համար ասելով` ես նկատի ունեմ Հայաստանի առաջադիմական ուժերը, եւ մեզ համար պետք չէր, որ Freedom House-ը գնահատական տար, որպեսզի մենք իմանայինք, թե Ռուսաստանը ինչպիսի երկիր է: Իսկ ուղենիշ եղել է Ռոբիկների եւ Սերժիկների համար: Առավել եւս հիմա պարզվեց, որ ոչ թե Ռուսաստանն է, այլ Ռուսաստանի օլիգարխների մոտ ազատորեն աշխատելն է եղել «ուղենիշը» այս մարդկանց համար: Մասնավորապես Քոչարյանը, երբ օրերս նշանակվեց «Սիստեմայի» տնօրեն` դա ազգային խայտառակություն կարելի է համարել: Երեւի Սերժ Սարգսյանն էլ նման ուղենիշ ունի: Իսկ մեր ջանքերը ուղղված են նրան, որպեսզի այդպիսի մարդուկների ուղենիշը երբեք չդառնա մեր հասարակության ուղենիշը»: Ինչ վերաբերում է Freedom House-ի կողմից Հայաստանը` կիսաավտորիտար պետությունների շարքում դասելուն, ապա Կարապետ Ռուբինյանը նշեց. «Իմ կարծիքով` օբյեկտիվ, ոչ շատ խիստ գնահատական է, իմ գնահատականը մասնավորապես շատ ավելի խիստ կլիներ, բայց իրականությանը համապատասխանում է, որովհետեւ ժողովրդավարության ինչ-որ ձեւական նշույլներ դեռ պահպանվում են մեր երկրում»:
- Էմմա Գաբրիելյան
ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՎԵՐԺ ԲԱՆԱՎԵՃԻՆ
Պատմության համար հանգուցակետային իրողություններ են համարվում ոչ միայն մեծ ճակատամարտերը, այլեւ իրենց նշանակությամբ ոչ պակաս ինտելեկտուալ բախումները:
Բոլորիս հայտնի են Տիեզերքի կառուցվածքի, ֆիզիկայի, ...«ՈՉ ԹԵ ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ` ԱՅԼ ԶԻՆՎՈՐԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ»
Էմմա Գաբրիելյան 14
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեքշաբթի օրը Պրահայում հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում Հայաստանը կրկին դասվել է կիսաավտորիտար երկրների շարքում:
«Մութ տարի ժողովրդավարության ...ԵԹԵ ԲԱՆԱԿՆ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԼԻՆԻ` ՀԻՎԱՆԴ ԶԻՆՎՈՐ ԷԼ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Առողջ մտածելակերպով յուրաքանչյուր հայի ցանկությունն է, որ Հայաստանն ունենա հոգեպես եւ ֆիզիկապես առողջ զինվոր, հետեւաբար` մարտունակ բանակ, որտեղ սպանություններ կամ մահվան դեպքեր չեն լինում:
Մինչդեռ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Արթուր Խեմչյան 2
«Ժամանակ»-ի զրուցակիցը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրդն է:
-Պարոն Բայբուրդ, ինչպե՞ս եք գնահատում օրերս Միխեիլ Սահակաշվիլու Երեւան կատարած այցելությունը:
...ԷՍ Ո՞ՆՑ ԵՍ ՓՈԽՎԵԼ
Մարինե Խառատյան 34
Մեր թերթի, 2009թ. հունվարի 22-ի համարում տպագրված հարցազրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հարցին, թե «Ձեր կուսակից ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ «ԿՈՈՊԵՐԱՏԻՎ», ԱՅԼ ՕԲՅԵԿՏԻՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ
Հեղինե Մանուկյան
ԵԽԽՎ 1677 բանաձեւում անդրադարձ կա նաեւ Ս.Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված եւ կասեցված Փաստահավաք խմբին:
Բանաձեւի 8.1 կետով Վեհաժողովը «կոչ է անում Փաստահավաք խմբի նախկին անդամներին` իրենց բացահայտումներն ...ՄԵԶ ԱՅԴՔԱՆ ՆՄԱՆ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ՀԱՐԵՒԱՆԸ
Մարինե Խառատյան 2
Եթե երեկ ՄԱԱ-ում ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսին ներկա գտնվողները չտեսնեին` ով է խոսողը, միգուցե մտածեին` խոսքը հայկական հետընտրական իրականությանը իշխանությունների գնահատականի մասին է:
«Կարելի է ասել, ...ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱՆ
Արամ Ամատունի
Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին հակառակ նպատակի համար, քան այն պահանջարկը, որ վայելում է տվյալ գաղափարը:
Դրա վառ օրինակը Հայ ...«ԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԵՄ, ԵԿԵԼ ԵՄ, ԻՆՁ ՁԵՐԲԱԿԱԼԵՔ»: «ՄԻՆՉԵՒ ԻՄ ԲԱՆՏԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
Արթուր Խեմչյան 5
Երեկ ժամը 14: 30-ի սահմաններում, նախորդ տարվա մարտի 1-ից ընդհատակում գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ինքնակամ ներկայացավ ՀՀ գլխավոր դատախազություն:
Ստեփան Շահումյանի ...ՈՒՆԻ՞, ԱՐԴՅՈՔ, ԵՐԵՒԱՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԱԿՆԱՐԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ
2
Իրանի դեսպան Սեիդ Ալի Սաղիղիանը Երեւանում երեկ բավական հետաքրքրական հայտարարություն արեց: Խոսքն, իհարկե, Իրանի նախագահի ընտրությունը «փառապանծ» որակելու մասին չէ:
Հայ հասարակության համար դրա մեջ ոչ ...ՀՈՒԼԻՍԻ 2, ԿԱՄ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔԱՐԸ
Պետք չէ, իհարկե, ՀԱԿ այսօրվա հանրահավաքը համարել շրջադարձային, բեկումնային, վճռական կամ այդօրինակ որեւէ այլ հանրահավաք:
Այդ բնորոշումների ավելորդության եւ հարաբերականության մասին թերեւս շատ է խոսվել ...
«ՈՉ ԹԵ ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ` ԱՅԼ ԶԻՆՎՈՐԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ»
Էմմա Գաբրիելյան
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ԷՍ Ո՞ՆՑ ԵՍ ՓՈԽՎԵԼ
Մարինե Խառատյան
ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե ՄանուկյանԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
Արթուր Խեմչյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե Խառատյան
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

