
ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ ԱՀԱԲԵԿՎԱԾ Է ՀԱՋԻ ԲԵՅԼԻԻՑ
- ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը Ստրասբուրգից վերադառնալուց հետո երեկ լրագրողներին հավատացնում էր, թե որքան կողմ է, որ համաներումը տարածվեր բոլոր քաղբանտարկյալների վրա, որքան կուզենար, որ դա այդպես լիներ, եւ վերջապես` որքան արգահատելի անփորձություն էր Զարուհի Փոստանջյանի արարքը` ադրբեջանցուն ներգրավել ազատամարտիկ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում եւ այլն:

«Գիտեք, նա ինձ էլ է դիմել, որ ստորագրեմ այդ երեք առաջարկությունների տակ: Եթե ուրիշ պատճառ չնշեմ, գոնե էն պատճառը, որ ես ինձ չեմ պատկերացնում մի թիմում, որի մեջ տիկին Հաջի Բեյլին է», - թերեւս իր պատկերացումից սարսափած հայտարարեց Ռուստամյանը` շարունակելով. «Ես կարող էի, այսպես ասած, տիկին Զարուհու թեթեւ ձեռքով հայտնվեի ինձ համար անընդունելի թիմի մեջ: Պատկերացնո՞ւմ եք` ես ստորագրեի, տաներ տար Հաջի Բեյլին ստորագրեր»: Այնուհետեւ, թերեւս, առաջարկը մերժելու իր քայլից թեթեւացած` Ռուստամյանը հավելեց, թե ընդհանրապես հընթացս չի միանում որեւէ փոփոխության, որի քննարկմանը մասնակից չի եղել: «Ես ինքս եմ ասել, որ համաներումը պետք է տարածվի բոլորի վրա: Բոլորն էլ պետք է ազատ արձակվեին: Ինչքան երկար մնաց էս պրոցեսը, այնքան էս քննարկումները երկարեցին, եւ էնքան մեծ հարվածներ բերեցինք երկրի վրա: Հիմա արդեն լայնորեն քննարկման առարկա է դարձել ԵԽ-ում քաղբանտարկյալների խնդիրն ընդհանրապես: Հավասարության նշան է դրվում Ադրբեջան-Հայաստան», - լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց Դաշնակցության ԳՄ անդամը` չմոռանալով հավելել, որ «դրան հասել են հենց ադրբեջանցիները, եւ այդ տրամաբանության մեջ իրենք կպաշտպանեն ցանկացած նման առաջարկություն»: Կարելի է մտածել` ադրբեջանցիներն են մարտի 1-ին բանտարկել ցույցի մասնակիցներին, 1.5 տարի պահել ու հիմա իրենց պատճառով է, որ ԵԽ-ում խոսում են Հայաստանի քաղբանտարկյալների մասին: Ինչ խոսք, Արմեն Ռուստամյանի` հայկական կոնյակով, յուղաներկ նկարներով Ստրասբուրգ մեկնած «կոալիցիոն գործընկերներն» ամեն ինչ արեցին, որ Հայաստանի քաղբանտարկյալների մասին ԵԽ-ում մոռանային, եւ նրանք փտեին բանտերում: Եվ այսօր Արմեն Ռուստամյանին տանջում է մեկ հարց. որ «Ժառանգության» պատգամավորը «հպարտանում է իր արածով, սպառնում է` կրկնել»: Համաներումից ու քաղբանտարկյալներին ազատելու անհրաժեշտության մասին խոսող Դաշնակցության ներկայացուցչին հարց ուղղեցինք, թե ավելի ճիշտ չէ՞ր լինի` Ստրասբուրգում միանար քաղբանտարկյալներին ազատելու առաջարկին, որ հաջիբեյլիների կարիք չզգացվեր, հակառակ պարագայում Դաշնակցության ներկայացուցչի խոսքի ու գործի մեջ հակասություն է նկատվում: «Նախ` ես չէի բավարարում, որ ինքը 5 պատգամավոր ունենար, եթե անգամ ես ստորագրեի... Եթե ես ստորագրեի, միեւնույն է` էնտեղ Հաջի Բեյլի ազգանունը կարող էր արձանագրվել, եւ ես ինքս հիմա իմ համար հայտնվեի շատ անհարմար վիճակի մեջ, որովհետեւ ես չէի պատկերացնում Հաջի Բեյլիի հետ ինչ-որ ընդհանուր գործ անել ընդհանրապես եւ դրան ես չեմ հավատում», - կրկին Հաջի Բեյլիին հիշելով` ահաբեկվեց Ռուստամյանը: Քաղբանտարկյալների ազատ արձակման պայքարից փաստացի հրաժարված հայը նաեւ հավելեց, թե Փոստանջյանի առաջարկությունները «բովանդակային առումով նոր բան չեն ավելացրել այս փաստաթղթի մեջ»: Հարց է ծագում, թե ինչո՞ւ է հայկական պատվիրակությունը այդպես խրտնել դրանց տակ ստորագրելուց: «Այն տեքստը, որին ընթացքում... եթե որեւէ առաջարկության վրա նախապես չեմ աշխատել, իմ հետ դա չեն բարեհաճել քննարկել, սա նաեւ հարգանքի հարց է, չէ՞: Ինչի պիտի ես միանամ իր առաջարկություններին: Ես իրեն ասե՞լ եմ` իմ առաջարկությանը միանա: Ոչ: Ես ինքնուրույն իմ գործն արել եմ: Ոչ մի հայ պատգամավոր իմ առաջարկի տակ չի ստորագրել», - թերեւս ազգային միասնության ծիրին մեջ հայտարարեց Ռուստամյանը: «Մոտեցել եմ, Արմեն Ռուստամյանն էլ է կարդացել, ասել է` ես սրա տակ չեմ ստորագրի: Ինքը հրաժարվել է, նոր ես ստիպված եմ եղել գնալ այլ ստորագրություններ որոնելու», - մեզ հետ զրույցում երեկ պարզաբանեց Զարուհի Փոստանջյանը` շարունակելով. «Դե եթե հիմա այդքան «պետք է» ասում, թող այդ նախաձեռնությունն ինքն աներ, ինչո՞ւ չի արել: Ես իրեն մոտեցել, ասել եմ` մնացած քաղբանտարկյալների, Սասուն Միքայելյանի համար է, չե՞ք ստորագրում, ասել է` ոչ, ես ձեր նախաձեռնության տակ չեմ ստորագրելու: Ինքը նույնիսկ կարող էր ինձ օգնել, որ այդ առաջարկին միանային այլ մարդիկ: Կամ ինքը նաեւ կարող էր նախաձեռնել: Ինքը նույնիսկ դա չի էլ արել: Այսինքն` չի ցանկացել: Այնպես որ, թող պատճառներ չներկայացնի, եթե իսկապես կողմ էր, որ ազատ արձակվեն մնացած քաղբանտարկյալները, կարող էր իր առաջարկության տակ ստորագրածներին ասել` այս նախաձեռնության տակ էլ ստորագրեին»: Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ իր առաջարկները մասամբ ներառվել են բանաձեւում:
- Մարինե Խառատյան
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔԸ` ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ
Յոշկա Ֆիշեր 5
Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ ունենալ: Հենց այդպիսին էր Կահիրեում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` մահմեդական աշխարհին ուղղված ...ԵԹԵ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԼԱՎՆ ԵՆ, Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ, ԹԵ ԴՐԱՆՑ ՏԱԿ ՈՎ Է ՍՏՈՐԱԳՐՈՒՄ
Արթուր Խեմչյան 1
Նախօրեին ԵԽԽՎ-ում միակ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, որ իր քաղբանտարկյալ ընկերների, այդ թվում արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանի ազատության ու մարտի ...ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
Վերահսկիչ պալատի երեկ հրավիրած նիստում հրապարակվեցին պետական միջոցների կոպիտ չարաշահումների ու յուրացումների մասին վկայող հերթական թվերը:
Հրապարակված թվերը ստացվել են ՎՊ-ի` այս տարվա առաջին եռամսյակի ...ՆԱԽԿԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ ՀԱԿ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
Հեղինե Մանուկյան 2
Համաժողովրդական շարժումը չէր կոչվի այդպիսին, եթե դրանում իրենց մասնակցությունը չբերեին այն հարյուր-հազարավոր քաղաքացիները, որոնցից յուրաքանչյուրն իր տեղում ու իր չափով լիցք ու թափ հաղորդեց Շարժմանը` դարձնելով ...ԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
Արթուր Խեմչյան 4
Երեկ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն, ըստ էության, հաստատեց Զարուհի Փոստանջյանի նախօրեին արած այն հայտարարությունը, ըստ որի Հայաստանից Ստրասբուրգ մեկնած պատվիրակությունն ...«ԳՐՊԱՆԱՅԻՆ» ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿՄՇԱԿՎԻ, ԲԱՅՑ ԳՐՊԱՆԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ
Էլմիրա Մարտիրոսյան
Երբ խոսում են «գրպանային» փաստաբանների մասին, ես անմիջապես մտաբերում եմ նման մի կերպարի (էթիկայի կանոններից ելնելով անունը չեմ նշում ). այդ «գրպանայինը» «ավտովթարի», ավելի ճիշտ` կոծկված սպանության գործով ...Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԵԽԽՎ 1677 ԲԱՆԱՁԵՒԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՖԻԱՍԿՈՆ Է»
Էմմա Գաբրիելյան
«Ժամանակ»-ի հարցերին է պատասխանում Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:
-Պարոն Կարապետյան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն ...ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Մուսա Միքայելյան
Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ հանրային ուշադրության գերբեւեռվածությունը առաջին հայացքից կարող է մեծ ճնշում թվալ Հայաստանի իշխանության համար:
Իրականում պետք չէ բացառել, որ հասարակության ...ԼԱՓԱՄՈՒՂԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ
Երբ քաղաքացիները լսում են Վերահսկիչ պալատի հայտնաբերած ֆինանսական չարաշահումների մասին, քիչ է մնում հուզմունքից խելքները թռցնեն:
Երեւի իշխանության հաշվարկն էլ հիմնված է հենց դրա վրա: Այսինքն` իշխանությունը, ...ԿԵՐՏԵԼ ՀԱՂԹԱՆԱԿ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՁԵՒԱՎՈՐԵԼՈՎ
Երբ ընդդիմությունը հայտարարեց հանրահավաքային դադար մինչեւ սեպտեմբեր, շատերը մտածեցին, որ ընդդիմությունը պարզապես ձգում է ժամանակը, հանրային մնացած ռեսուրսը մաշելու համար:
Սակայն հուլիսի 2-ի հանրահավաքի ...ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ ԱՀԱԲԵԿՎԱԾ Է ՀԱՋԻ ԲԵՅԼԻԻՑ
Մարինե Խառատյան 2
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը Ստրասբուրգից վերադառնալուց հետո երեկ լրագրողներին հավատացնում էր, թե որքան կողմ է, որ համաներումը տարածվեր բոլոր քաղբանտարկյալների վրա, որքան կուզենար, ...
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե ՄանուկյանԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
Արթուր Խեմչյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե ԽառատյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

