
ԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
- Երեկ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն, ըստ էության, հաստատեց Զարուհի Փոստանջյանի նախօրեին արած այն հայտարարությունը, ըստ որի Հայաստանից Ստրասբուրգ մեկնած պատվիրակությունն իր հետ տարել է կոնյակներ ու նկարներ, սակայն, վերջինիս ներկայացմամբ, իրենք տարել են միայն 6 շիշ կոնյակ` իրենց տուփերով եւ երեք նկար, ոչ թե երեսուն հսկայական արկղ, ինչպես ներկայացնում է Փոստանջյանը:

«Դա բնական դիվանագիտական պրակտիկա է: 11 հանդիպում է եղել, որոնցից 6-ի դեպքում կոնյակ է նվիրվել, 3-ի պարագայում` նկար, 2-ի պարագայում` ոչինչ», - թվարկել է նա ու հավելել, որ նվերների փոխանակումը արարողակարգի մաս է: Այս կապակցությամբ մենք փորձեցինք 1995-99 թվականներին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանից պարզել, թե որքանո՞վ է նման նվերներ տալը համարվում արարողակարգի պարտադիր մաս եւ արդյո՞ք կարելի է նման դեպքերում որպես հարմար նվեր համարել կոնյակը: Վերջինիս ներկայացմամբ` միջպետական հանդիպումների ժամանակ ընդունված է նվերներ տալ, բայց ԵԽ-ում բոլոր հանդիպումներն աշխատանքային են, որոնց ժամանակ նվերներ տալ պետք չէ: «Եթե Դ.Հարությունյանը նկատի ուներ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները, որոնք նույնպես աշխատանքային են եղել, ապա ես չեմ բացառում, որ ԱԺ նախագահը կարող էր նվերներ տալ, ուղղակի կոնյակներ նվիրելը շատ արխայիկ է: Գուցե 20-րդ դարի մենթալիտետով կարելի է այն համարել որպես նվեր, 21-րդ դարում նորմալ է համարվում խորհրդարանի կամ զինանշանի պատկերով հուշամեդալներ կամ խորհրդանիշներ նվիրելը, բայց ոչ կոնյակ, որը վաղուց սիմվոլից վերածվել է հասարակ ալկոհոլային խմիչքի», - նշեց Հ.Իգիթյանն ու նկատեց, որ ներկայումս բոլոր երկրներում ընդունված է, որ ինչ-որ գումարից ավելի գին ունեցող նվերները պետք է հանձնվեն կամ բյուջե, կամ հատուկ նվերների հիմնադրամ: Նրա խոսքով` կոնյակ նվիրելը, այն էլ` լավաշ բաստուրմայի հետ, հատկապես աշխատանքային հանդիպումների ժամանակ, ընդունված չէ: Հարցին, թե, իր կարծիքով, ի՞նչ պետք է անեին հայ պատվիրակները մոտ 30 արկղ բեռը, որի մեջ եղել են շշեր ու նկարներ, ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության նախկին ղեկավարը պատասխանեց. «Դե, երեւի օրվա ընթացքում էլ են խմել: Ես նորմալ չեմ ընդունում արկղերով կոնյակներ տանելը: Ինձ նաեւ հետաքրքրում է, թե արդյո՞ք այդ ծախսն արվել է բյուջեից: Ամեն մի շարքային հարկատու պետք է իմանա դա, ինչպես նաեւ այն, թե ովքե՞ր են գնում Ստրասբուրգ, ինչո՞ւ էր պատվիրակությունն այդքան մեծ, երբ մենք ԵԽԽՎ-ում ունենք ընդամենը 4 տեղ: Ոմանք անգամ գալիս են ընտանիքի անդամների հետ: Այս հարցերը կարեւոր են, թեեւ այս համընդհանուր անօրինականության մեջ դրանք մանր են թվում»: Հ.Գ. Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի, երբ ԵԽԽՎ օրակարգում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցն էր դրված, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ պետք է Ստրասբուրգ գնալ կոնյակով, լավաշով ու բաստուրմայով, քանի որ դեռ հին ժամանակներից «աղ ու հացը աչք է քոռացնում»: Նա հիշել էր, որ դեռեւս խորհրդային տարիներին ինքը բազմաթիվ անգամներ Մոսկվայում կարողացել է կոնյակով հարցեր լուծել: Մեզ մնում է միայն պատկերացնել, թե հայ պատվիրակները` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ինչպես են արկղերով մտնում ԵԽԽՎ շենք, որոնցից արձակվող բաստուրմայի հոտը գերում ու «քոռացնում է», ասենք, Պրեսկոտին ու Կոլոմբիեին:
- Արթուր Խեմչյան
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔԸ` ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ
Յոշկա Ֆիշեր 5
Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ ունենալ: Հենց այդպիսին էր Կահիրեում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` մահմեդական աշխարհին ուղղված ...ԵԹԵ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԼԱՎՆ ԵՆ, Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ, ԹԵ ԴՐԱՆՑ ՏԱԿ ՈՎ Է ՍՏՈՐԱԳՐՈՒՄ
Արթուր Խեմչյան 1
Նախօրեին ԵԽԽՎ-ում միակ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, որ իր քաղբանտարկյալ ընկերների, այդ թվում արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանի ազատության ու մարտի ...ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
Վերահսկիչ պալատի երեկ հրավիրած նիստում հրապարակվեցին պետական միջոցների կոպիտ չարաշահումների ու յուրացումների մասին վկայող հերթական թվերը:
Հրապարակված թվերը ստացվել են ՎՊ-ի` այս տարվա առաջին եռամսյակի ...ՆԱԽԿԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ ՀԱԿ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
Հեղինե Մանուկյան 2
Համաժողովրդական շարժումը չէր կոչվի այդպիսին, եթե դրանում իրենց մասնակցությունը չբերեին այն հարյուր-հազարավոր քաղաքացիները, որոնցից յուրաքանչյուրն իր տեղում ու իր չափով լիցք ու թափ հաղորդեց Շարժմանը` դարձնելով ...ԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
Արթուր Խեմչյան 4
Երեկ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն, ըստ էության, հաստատեց Զարուհի Փոստանջյանի նախօրեին արած այն հայտարարությունը, ըստ որի Հայաստանից Ստրասբուրգ մեկնած պատվիրակությունն ...«ԳՐՊԱՆԱՅԻՆ» ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿՄՇԱԿՎԻ, ԲԱՅՑ ԳՐՊԱՆԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ
Էլմիրա Մարտիրոսյան
Երբ խոսում են «գրպանային» փաստաբանների մասին, ես անմիջապես մտաբերում եմ նման մի կերպարի (էթիկայի կանոններից ելնելով անունը չեմ նշում ). այդ «գրպանայինը» «ավտովթարի», ավելի ճիշտ` կոծկված սպանության գործով ...Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԵԽԽՎ 1677 ԲԱՆԱՁԵՒԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՖԻԱՍԿՈՆ Է»
Էմմա Գաբրիելյան
«Ժամանակ»-ի հարցերին է պատասխանում Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:
-Պարոն Կարապետյան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն ...ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Մուսա Միքայելյան
Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ հանրային ուշադրության գերբեւեռվածությունը առաջին հայացքից կարող է մեծ ճնշում թվալ Հայաստանի իշխանության համար:
Իրականում պետք չէ բացառել, որ հասարակության ...ԼԱՓԱՄՈՒՂԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ
Երբ քաղաքացիները լսում են Վերահսկիչ պալատի հայտնաբերած ֆինանսական չարաշահումների մասին, քիչ է մնում հուզմունքից խելքները թռցնեն:
Երեւի իշխանության հաշվարկն էլ հիմնված է հենց դրա վրա: Այսինքն` իշխանությունը, ...ԿԵՐՏԵԼ ՀԱՂԹԱՆԱԿ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՁԵՒԱՎՈՐԵԼՈՎ
Երբ ընդդիմությունը հայտարարեց հանրահավաքային դադար մինչեւ սեպտեմբեր, շատերը մտածեցին, որ ընդդիմությունը պարզապես ձգում է ժամանակը, հանրային մնացած ռեսուրսը մաշելու համար:
Սակայն հուլիսի 2-ի հանրահավաքի ...ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ ԱՀԱԲԵԿՎԱԾ Է ՀԱՋԻ ԲԵՅԼԻԻՑ
Մարինե Խառատյան 2
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը Ստրասբուրգից վերադառնալուց հետո երեկ լրագրողներին հավատացնում էր, թե որքան կողմ է, որ համաներումը տարածվեր բոլոր քաղբանտարկյալների վրա, որքան կուզենար, ...
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե ՄանուկյանԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
Արթուր Խեմչյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե ԽառատյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

