
ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
- Վերահսկիչ պալատի երեկ հրավիրած նիստում հրապարակվեցին պետական միջոցների կոպիտ չարաշահումների ու յուրացումների մասին վկայող հերթական թվերը:

Հրապարակված թվերը ստացվել են ՎՊ-ի` այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում կատարած ուսումնասիրությունների արդյունքում: ՎՊ կողմից իրականացված «ռեվիզիայի» «թիրախներն» այս անգամ պետական կառավարման հետեւյալ հիմնարկներն էին` ՀՀ Սահմանադրական դատարան, ՀՀ դատախազություն, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ Արմավիրի մարզպետարան, ինչպես նաեւ նույն մարզի համայնքներ: Նիստի ընթացքում ներկայացվեցին հաշվետվություններ առ այն, թե հիշյալ հիմնարկներից ո՞րն ինչպես է տնօրինել իրեն հատկացված պետական միջոցներն ու որքանո՞վ է ապահովել բյուջետային մուտքերը: Պարզվեց, «ամենամաքուր» ու «գլատկի» աշխատող տնտեսությունը, ինչի մասին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը անթաքույց հրճվանքով էր արտահայտվում, Սահմանադրական դատարանն է, ուր չարաշահման գրեթե ոչ մի դրսեւորում ՎՊ-ն չի հայտնաբերել: ՀՀ դատախազությունը եւս ՎՊ-ի խոշորացույցի տակ երեւացել է դարձյալ որպես «մաքուր» աշխատող տնտեսություն, չնայած որ այդ հիմնարկում, տարբեր ուսումնասիրությունների տվյալներով, կոռուպցիան սարսափելի մեծ տոկոս է կազմում: Աղվան Գառնիկիչի տնօրինության տակ գտնվող հիմնարկում ՎՊ-ն հայտնաբերել է որոշակի «ընթացակարգային խախտումներ», որոնք մասնավորապես վերաբերում են աշխատավարձերին: Դե` մեկի «վրա» մի քիչ ավել աշխատավարձ են գրել, մյուսի վրա` մի քիչ պակաս... ոչինչ, հայկական ժամանակակից ադաթ է: ՎՊ-ի ուսումնասիրությունները բոլորովին այլ պատկեր են արձանագրել մշակույթի նախարարությունում: «Կուլտուրական» այս նախարարությունում պետական միջոցների տնօրինման «կուլտուրան», մեղմ ասած, ողբերգական է: ՎՊ-ն այս գերատեսչության գործունեությունն ուսումնասիրել է մի քանի ուղղություններով` ներառելով նաեւ նախարարության ՊՈԱԿ-ները: Արդյունքում` հայտնաբերել է շուրջ 180 մլն դրամի չարաշահում. նախարարության պահուստային ֆոնդում՝ 61, 4 մլն դրամի, իսկ հուշարձանների պահպանության ծրագրի մասով՝ 118, 5 մլն դրամի յուրացումներ եւ չարաշահումներ: Օրինակ` պետբյուջեից «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության համար տրամադրվել է 14, 9 մլն դրամ, սակայն, ինչպես նշեց ՎՊ նախագահը, մինչ օրս ոչ օպերան է բեմադրվել, ոչ էլ գումարն է վերադարձվել պետբյուջե: Կամ, օրինակ, պետպատվերով տպագրվող 500 տպաքանակով գրքերը, պարզվում է, ոչ մի հետաքրքրություն էլ չեն ներկայացրել ընթերցողների շրջանում (բացառությամբ մանկական հանրագիտարանի եւ Ավիկ Իսահակյանի «Բարեւ, վարպետ» գրքի) եւ վաճառվելու փոխարեն` պահեստների ցեցերի կեր են դարձել: Բացի այդ, ՎՊ-ի ուսումնասիրությունները մի «խորհրդավոր» չարաշահում էլ են արձանագրել. մշակույթի նախարարությունից 19 մլն 960 հազար դրամ փոխանցվել է Վիրջինյան կղզիներում «Օմեգա ֆայնեյշլ սերվիս» ՍՊԸ-ի երեւանյան մասնաճյուղին՝ «Ինորիենթ» կազմակերպությանը՝ իրավական ակտերի մշակման համար: Մինչդեռ. «Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «Ինորիենթ» կազմակերպությունն զբաղվում է ապահովագրական խորհրդատվությամբ: Բացի այդ, ուսումնասիրության ընթացքում այդպես էլ չենք կարողացել գտնել այս կազմակերպությունը, որպեսզի տեսնենք, թե փոխանցված գումարների վերաբերյալ ի՞նչ արժանահավատ տեղեկություններ կան: Այդ պատճառով խնդիր ենք դրել վերոնշյալ գումարը վերադարձնել պետբյուջե», - նշեց ՎՊ նախագահը: Խայտառակ պատկեր է արձանագրվել Հուշարձանների պահպանության ծրագրի շրջանակներում: «Գուգարք» շինարարական կազմակերպությունը, որին մշակույթի նախարարությունը վերապահել է Լոռվա մարզի Քոբայրավանքի եւ Հնէավանքի վերականգնման աշխատանքները, հիշյալ պատմական հուշարձանները վերականգնելու փոխարեն, աղճատել ու այլանդակել է դրանք: Մերօրյա վանդալ-«ռեստավրատորները», որոնց հաստատ կնախանձեին Ջուղայի խաչքարերն ավերող ադրբեջանցի բարբարոսները, ձեռքների տակ ինչ քար ընկել է` էլ «պալիրովկա» արած տրավերտին, էլ ֆելզիտ, էլ բազալտ, էլ տուֆ, բռնել ու սվաղել են 10-րդ դարի այդ հուշարձանների պատերին: Իսկ ամենաողբերգականն այն է, որ այդ այլանդակությունն այլեւս հնարավոր չէ շտկել` պատերից պոկել գունավոր քարերը: Արմավիրի մարզպետարանում չարաշահումների եւ յուրացումների պատկերը եւս սարսափելի է. 2007-2008թթ. պետական բյուջեից ստացված միջոցների ծախսերն ուսումնասիրելու արդյունքում ՎՊ-ն արձանագրել է շուրջ 86 միլիոն դրամի տարբեր բնույթի խախտումներ, որոնց մեծ մասը պետք է վերականգնվեն պետբյուջե: Սոցիալական ծառայությունների ոլորտում եւս շուրջ 46 մլն դրամի խախտումներ են հայտնաբերվել: Խախտումներ են հայտնաբերվել նաեւ Արմավիրի մարզի գյուղական համայնքներում: Ի.Զաքարյանը հիշատակեց իր բնորոշմամբ` ամենացայտուն խախտումը` կապված հողերի վաճառքի հետ: Օրինակ` 40 հա հողը վաճառվել է 850 հազար դրամով, իսկ նույն հողն ընդամենը 26 օր հետո վերավաճառվել է 21 մլն դրամով: Կամ` 60 հա հողը վաճառվել է 6 մլն դրամով, որն ընդամենը 5 օր անց վաճառվել է 23.5 մլն դրամով: Եղել են դեպքեր, երբ հողը վաճառվել է ծիծաղելի գնով` 1 ք/մ-ն 6 դրամով: Դրանք Երեւանից օդանավակայան տանող ճանապարհին տեղակայված խաղատների եւ կահույքի խանութների դիմացի հողերն են: Տալվորիկ համայնքում կատարված ուսումնասիրությունների ընթացքում էլ պարզվել է, որ բնակչությունից գումար է հավաքվել` 934 հազար դրամ` խմելու ջրի ու էլեկտրաէներգիայի ծախսերը վճարելու համար, որից 108 հազար դրամը մուտքագրվել է պետբյուջե, իսկ 856 հազարի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ առկա չէ: Բացի այդ, գնվել են տարբեր կարգի մեխանիզացիաներ, որոնք հիմնականում եղել են շատ հին ու շարքից դուրս եկած, եւ դրանց դիմաց վճարվել է 500 հազար դրամից մինչեւ 6-6.5 մլն դրամ:
- Հեղինե Մանուկյան
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔԸ` ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ
Յոշկա Ֆիշեր 5
Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ ունենալ: Հենց այդպիսին էր Կահիրեում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` մահմեդական աշխարհին ուղղված ...ԵԹԵ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԼԱՎՆ ԵՆ, Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ, ԹԵ ԴՐԱՆՑ ՏԱԿ ՈՎ Է ՍՏՈՐԱԳՐՈՒՄ
Արթուր Խեմչյան 1
Նախօրեին ԵԽԽՎ-ում միակ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, որ իր քաղբանտարկյալ ընկերների, այդ թվում արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանի ազատության ու մարտի ...ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
Վերահսկիչ պալատի երեկ հրավիրած նիստում հրապարակվեցին պետական միջոցների կոպիտ չարաշահումների ու յուրացումների մասին վկայող հերթական թվերը:
Հրապարակված թվերը ստացվել են ՎՊ-ի` այս տարվա առաջին եռամսյակի ...ՆԱԽԿԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ ՀԱԿ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
Հեղինե Մանուկյան 2
Համաժողովրդական շարժումը չէր կոչվի այդպիսին, եթե դրանում իրենց մասնակցությունը չբերեին այն հարյուր-հազարավոր քաղաքացիները, որոնցից յուրաքանչյուրն իր տեղում ու իր չափով լիցք ու թափ հաղորդեց Շարժմանը` դարձնելով ...ԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
Արթուր Խեմչյան 4
Երեկ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն, ըստ էության, հաստատեց Զարուհի Փոստանջյանի նախօրեին արած այն հայտարարությունը, ըստ որի Հայաստանից Ստրասբուրգ մեկնած պատվիրակությունն ...«ԳՐՊԱՆԱՅԻՆ» ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿՄՇԱԿՎԻ, ԲԱՅՑ ԳՐՊԱՆԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ
Էլմիրա Մարտիրոսյան
Երբ խոսում են «գրպանային» փաստաբանների մասին, ես անմիջապես մտաբերում եմ նման մի կերպարի (էթիկայի կանոններից ելնելով անունը չեմ նշում ). այդ «գրպանայինը» «ավտովթարի», ավելի ճիշտ` կոծկված սպանության գործով ...Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԵԽԽՎ 1677 ԲԱՆԱՁԵՒԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՖԻԱՍԿՈՆ Է»
Էմմա Գաբրիելյան
«Ժամանակ»-ի հարցերին է պատասխանում Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:
-Պարոն Կարապետյան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն ...ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Մուսա Միքայելյան
Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ հանրային ուշադրության գերբեւեռվածությունը առաջին հայացքից կարող է մեծ ճնշում թվալ Հայաստանի իշխանության համար:
Իրականում պետք չէ բացառել, որ հասարակության ...ԼԱՓԱՄՈՒՂԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ
Երբ քաղաքացիները լսում են Վերահսկիչ պալատի հայտնաբերած ֆինանսական չարաշահումների մասին, քիչ է մնում հուզմունքից խելքները թռցնեն:
Երեւի իշխանության հաշվարկն էլ հիմնված է հենց դրա վրա: Այսինքն` իշխանությունը, ...ԿԵՐՏԵԼ ՀԱՂԹԱՆԱԿ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՁԵՒԱՎՈՐԵԼՈՎ
Երբ ընդդիմությունը հայտարարեց հանրահավաքային դադար մինչեւ սեպտեմբեր, շատերը մտածեցին, որ ընդդիմությունը պարզապես ձգում է ժամանակը, հանրային մնացած ռեսուրսը մաշելու համար:
Սակայն հուլիսի 2-ի հանրահավաքի ...ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ ԱՀԱԲԵԿՎԱԾ Է ՀԱՋԻ ԲԵՅԼԻԻՑ
Մարինե Խառատյան 2
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը Ստրասբուրգից վերադառնալուց հետո երեկ լրագրողներին հավատացնում էր, թե որքան կողմ է, որ համաներումը տարածվեր բոլոր քաղբանտարկյալների վրա, որքան կուզենար, ...
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ՀՈՂ` ՋՐԻ ԳՆՈՎ, ԿԱՄ ՍՎԱՂԱԾ ՖԵԼԶԻՏ, ԲԱԶԱԼՏ, ՏՈՒՖ` 10-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԵՐԻՆ
Հեղինե ՄանուկյանԿՈՆՅԱԿ ՆՎԻՐԵԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՞, ԿԱՄ «ԱՂ ՈՒ ՀԱՑԸ ԱՉՔ Է ՔՈՌԱՑՆՈՒՄ»
Արթուր Խեմչյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե ԽառատյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

