
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «ՍԻՍՏԵՄԱՅԻ» ԿԱՐԻՔ ԷՐ ԶԳՈՒՄ
- 27-ը կարծես թե վատ թիվ չէ Ռոբերտ Քոչարյանի համար: Հունիսի 27-ին, այսինքն` օրեր առաջ, նա ընտրվել է ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անկախ տնօրեն:

Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը իսկապես չմնաց երիտասարդ թոշակառու, այլ անցավ բիզնես գործունեության: Սա, ըստ էության, աննախադեպ իրողություն է նախագահի պաշտոնը զբաղեցրած որեւէ մարդու համար: Բանն այն է, որ նույնիսկ հետխորհրդային, այսինքն` քաղաքական ավանդույթներից եւ ինստիտուցիոնալիզացիայից հեռու երկրների համար իրողությունն աննախադեպ է, երբ երկրի նախկին նախագահը պաշտոնաթողությունից մեկ տարուց մի քիչ ավելի անց բացահայտորեն անցնում է բիզնես գործունեության: Պաշտոնաթող նախագահները եթե որեւէ բանով զբաղվում են պաշտոնից հետո, ապա դա գլխավորապես լինում է հասարակական, փորձագիտական աշխատանք, ընդ որում` ոչ թե բիզնեսի, այլ հասարակական-քաղաքական գործունեության ոլորտում: Մինչդեռ, այս դեպքում խնդիրը, նույնիսկ կարելի է ասել խայտառակությունը այն է, որ մի երկրի նախագահը աշխատանքի է անցնում մեկ այլ երկրի ընկերության տնօրենների խորհրդում: Պետական եւ ազգային արժանապատվության մասին խոսքերն այս պարագայում կլինեն ընդամենը ավելորդ շքեղություն: Զարմանքը նույնպես, թերեւս, ավելորդ է, քանի որ պետք չէ զարմանալ, որ 10 տարի շարունակ նախագահությունը բիզնեսի հոգեբանությամբ վարած մարդը նախագահությունից ընդամենը մեկ տարի անց նետվում է բիզնեսի գիրկը: Իսկ այն, որ բիզնեսը եղել է Ռոբերտ Քոչարյանի զբաղմունքը նաեւ նախագահ աշխատած տարիներին, նրա այս քայլով ստացավ եւս մի ապացույց: Բանն այն է, որ «Սիստեմա» ընկերությանն են պատկանում հայ-ռուսական «գույք պարտքի դիմաց» համաձայնագրով, հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկություններից «Մարս» գործարանն ու գիտահետազոտական երեք ինստիտուտներ: Այլ կերպ ասած` Ռոբերտ Քոչարյանը պարզապես այժմ դե յուրե տիրություն է անելու այն ամենին, ինչ դե ֆակտո արդեն վաղուց իրենն է «գույք պարտքի դիմաց» ծրագրով, որով, փաստորեն, իր սեփականությանը տանիք կանգնեցրեց Ռուսաստանին: Եվ բնական է նաեւ, որ Ռուսաստանն այսքան տարի չի էլ փորձում աշխատեցնել պարտքի դիմաց ձեռք բերված գույքը, չնայած հայ հասարակության բազմաթիվ տարակույսներին, քանի որ այդ գույքը կարող է Հայաստանի համար ապահովել կարեւոր աշխատատեղեր եւ նպաստել տնտեսության ինովացման գործընթացին: Բայց ինչու պետք է աշխատեցնի, եթե այդ գույքի իրական տերը, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն է: «Ով տերն է, նա էլ թող աշխատեցնի», - թերեւս արդարացիորեն մտածում է Ռուսաստանի իշխանությունը: Իսկ թե ինչու չի աշխատեցնում Ռոբերտ Քոչարյանը` դա արդեն այլ խոսակցության թեմա է:
ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԾԻՆ ՄԵՂՔԸ
Ֆրոն Նահզի, Չաք Սուդետիք 3
Տասը տարի առաջ Կոսովոյից` սերբական նախկին երկրամասից եւ այսօր աշխարհի ամենաերիտասարդ պետությունից անհետացան հարյուրավոր մարդիկ: Խոսքն այն ալբանացիների մասին չէ, որոնց սերբական ոստիկանությունը մահապատժի ...Դ.ՄԵԴՎԵԴԵՒ. «ԱՌԿԱ ԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Էմմա Գաբրիելյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով երեկ Բաքու ժամանեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի պաշտոնում արդեն երկրորդ անգամ է ժամանում ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ` ՍՈՂԱՆՑՔԱՅԻՆ ՈՒ ԳՐՊԱՆԱՅԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
Հասարակությունը շարունակում է ուշադրության մեջ պահել ԱԺ-ի ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշումը` իր բոլոր դրական ու բացասական կողմերով: Մարդիկ ուզում են հասկանալ` այդ համաներումը քաղաքակա՞ն ...ՆԱՌԱՆ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԻ ԶԱՌԱՅԻՆ
Հեղինե Մանուկյան 2«Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հետ կապված ես որեւէ մեկնաբանություն չեմ տալու, ինչ ունեի ասելու, ես ասել եմ Ստրասբուրգից, եւ ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ տիկին Փոստանջյանն արձանագրել է իր ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԱԿՏԻՎ ԵՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Արամ Ամատունի
Չնայած Հայաստանի իշխանության հայտարարած արտաքին ակտիվ եւ նախաձեռնող քաղաքականությանը, այդուհանդերձ Հարավային Կովկասի ամեն մի մայրամուտն ու ամեն բացվող օրը ավելի ու ավելի են հաստատում, որ Հայաստանն իրականում ...ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ «ՍՈՄԱԼԻԱՑՈՒՄ». ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԻՇԽՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՉԵՆ
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է:
-Պարոն Բադալյան, Ձեր գնահատմամբ, Երեւանի ավագանու ընտրություններից հետո ի՞նչ քաղաքական իրավիճակ է ստեղծվել եւ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները:
...Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՓԱԿԵԼ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԷՋԸ
Մարինե Խառատյան 2
ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հրավիրած ասուլիսում պատասխանեց Հայաստանում իր դեմ սանձազերծված մեղադրանքներին, վիրավորանքներին ...«ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ԱՆԵԼԻՔԸ, ԻՄ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՄ ԸՍՏ ԱՅԴՄ»
1
«Ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
-Պարոն Փաշինյան, Դուք որոշում եք կայացրել դուրս գալ ընդհատակից: Արդյո՞ք Ձեր քայլը պայմանավորված ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «ՍԻՍՏԵՄԱՅԻ» ԿԱՐԻՔ ԷՐ ԶԳՈՒՄ
27-ը կարծես թե վատ թիվ չէ Ռոբերտ Քոչարյանի համար: Հունիսի 27-ին, այսինքն` օրեր առաջ, նա ընտրվել է ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անկախ տնօրեն:
Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը իսկապես ...«ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ ԻՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
1
«Ժամանակ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասել է` «Բանտ տեղափոխվելու իմ որոշումը ընդամենը նշանակում է, որ ես հայաստանյան վիրտուալ իրականության ...
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե ԽառատյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանԼՐԱՑԱՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

