
«ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ԱՆԵԼԻՔԸ, ԻՄ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՄ ԸՍՏ ԱՅԴՄ»
- «Ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

-Պարոն Փաշինյան, Դուք որոշում եք կայացրել դուրս գալ ընդհատակից: Արդյո՞ք Ձեր քայլը պայմանավորված է ԱԺ ընդունած համաներման մասին որոշման հետ: Եթե այո` ապա հավատո՞ւմ եք, որ «ամենաըմբոստ» ակտիվիստի` Ձեր հանդեպ իշխանությունն ավելի մեղմ կվարվի, քան Սասուն Միքայելյանի հետ վարվեց, եթե ոչ` ապա Ձեր որոշումը կապ ունի՞ ազատ արձակված տղաների օգնությամբ եւ օժանդակությամբ ՀԱԿ օրակարգի հնարավոր փոփոխության եւ շարժմանը հնարավոր դինամիզմ հաղորդելու հնարավորության հետ, որն անկասկած առավել կարագացնի Ձեր եւ անազատության մեջ մնացած մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը: - Ինձ համար, ճիշտն ասած, հասկանալի չէ ձեր հարցի այն հատվածը, թե արդյոք ես մեղմ վերաբերմունք եմ ակնկալում հանցագործ իշխանությունից: Սերժանտական իշխանությունը ես համարում եմ մարդասպան, հանցագործ իշխանություն, որի գնալով ավելի ու ավելի մեծ թվով ներկայացուցիչներ ենթակա են քրեական պատասխանատվության, այդ թվում եւ այն քննիչներից եւ օպերատիվ աշխատողներից ոմանք, ովքեր առաջիկա օրերին կիրականացնեն իմ ձերբակալությունը, կփորձեն հարցաքննել ինձ: Թող անհամեստ չհնչի, ես իմ որոշումները չեմ կայացնում իշխանական այս կամ այն հանցագործի հնարավոր վերաբերմունքի հաշվարկով: Ես ունեմ իմ անելիքը, իմ օրակարգը եւ առաջնորդվում եմ ըստ այդմ: Եթե այս տարիների ընթացքում իմ ընկերներն ու ես հանցավոր իշխանության վերաբերմունքը շահելու խնդիր ունենայինք, դա մեզ համար առանձնակի դժվարություն չէր ներկայացնի: Ընդհակառակը` այդ նրանք են մշտապես մեր վերաբերմունքը շահելու խնդիր ունեցել եւ ձախողվել են այդ գործում: Ինչ վերաբերում է ընդհատակից հենց այս պահին դուրս գալու իմ որոշմանը, դրա հիմնավորումներին մանրամասն անդրադարձել եմ իմ հայտարարության մեջ: Կարող եմ հավելել միայն հետեւյալը. իշխանությունը, ըստ էության, մեզ հայաստանյան կյանքից դուրս մղելու խնդիր է փորձում լուծել, բայց մենք նրան ուղղակի թույլ չենք տա դա անել: Բանտ տեղափոխվելու իմ որոշումը ընդամենը նշանակում է, որ ես հայաստանյան վիրտուալ իրականության մեջ իմ անելիքը համարում եմ ավարտված եւ վերադառնում եմ իրական հայաստանյան կյանք, ինչը, հույս ունեմ, իսկապես կավելացնի այն էներգետիկան, որ Համաժողովրդական շարժումը ստացավ քաղբանտարկյալների մեծ մասի ազատ արձակմամբ: Էլի եմ ասում` մեր խնդիրը ամենեւին էլ ազատության մեջ կամ բանտում լինելը չէ, այլ պայքարը, խոստացվածի համաձայն, մինչեւ վերջ շարունակելը, պայքարի մեջ հետեւողական, կամային եւ անձնուրաց լինելը: Ես տեսնում եմ, որ ընդհատակյա պայքարի արդյունավետությունը սկսում է մարել, ինչը նշանակում է` եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը: - Ինչպե՞ս եք գնահատում ընդհատակում գտնվելու ընթացքում ընդդիմության գործողությունները: Դուք, Խաչատուր Սուքիասյանը, մյուսները շարունակում եք մնալ ընդհատակում, Ձեր ընկերներից շատերը շարունակում են մնալ բանտերում: Կարծում եք, որ եթե շարժումը իր գործողություններում ավելի վճռական լիներ, Դուք եւ մյուսները կլինեիք ազատության մե՞ջ: Թե՞, այնուամենայնիվ, կարծում եք, որ շարժումն արել է առավելագույնը: - Քաղբանտարկյալների մեծամասնության ազատ արձակումը Հայ Ազգային Կոնգրեսի մարտավարական հաղթանակն է, եւ աներկբա է, որ այս իրադարձությունը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդեգրած մարտավարության արդյունքում, մարտավարություն, որի իմաստը տարածության եւ ժամանակի մեջ ուժերը հավասարաչափ բաշխելն է: Այս մարտավարության հիմնական առավելությունը այն է, որ ծառայում է ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա, ապագայի քաղաքական խնդիրների լուծմանը: Այսօրվա գործունեությամբ Կոնգրեսը ոչ միայն ընթացիկ քաղաքական խնդիրներ է հետապնդում, այլեւ սպասարկում է Հայաստանի ապագա օրակարգը, ապագայի օրակարգը: Այդ մարտավարության գործնական խնդիրը ոչ միայն ընդդիմության հաղթանակն է իշխանության համար պայքարում, այլեւ այսօր արդեն այնպիսի պայմանների, բանաձեւերի ներդրումը, այնպիսի թիմի եւ գաղափարաբանության ձեւավորումը, որ Հայ Ազգային Կոնգրեսին հնարավորություն կտա հաջողությամբ գործել եւ հաջողություններ գրանցել արդեն իշխանությունը ստանձնելուց հետո: Այսինքն` այնպիսի օբյեկտիվ պայմանների ստեղծումը, որ Հայաստանում սպասվող իշխանափոխության առաջացրած ոգեւորությունը նոր իշխանությունը կարողանա ոչ միայն պահպանել սեփական գործունեության արդյունքում, այլեւ այդ ռեսուրսը վերածել երկարատեւ եւ անշրջելի պետական, հանրային արդյունքի` ի դեմս ժողովրդավարության, օրենքի գերակայության, ազատ տնտեսական մրցակցության: - Ընդդիմադիր մի շարք գործիչներ ազատ արձակվեցին: Ի՞նչ եք կարծում, ՀԱԿ-ն իր գործողությունները, մարտավարությունը եւ օրակարգը պե՞տք է ենթարկի փոփոխության, թե՞ պետք է շարունակի գործել նախկինի պես: - Նիկոլ Փաշինյան-ՀԱԿ-ի մարտավարությունը անփոփոխելի է, որովհետեւ այն ձեւակերպվում է մեկ նախադասության մեջ` պայքար, պայքար մինչեւ վերջ: Սա էմոցիոնալ կարգախոս չէ, այլ մարտավարական ծրագրահենք, ինչը նշանակում է, որ ցանկացած իրավիճակում մենք պետք է անենք անհրաժեշտ քայլեր պայքարը առավել արդյունավետ դարձնելու համար: Այսօր ես ընդհատակից դուրս գալու որոշում եմ կայացրել հենց վերը նշված մարտավարական ծրագրահենքի հիման վրա: Նկատի ունեմ` ցանկացած իրավիճակում Հայ Ազգային Կոնգրեսը ի վիճակի է ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կլինեն: Փառք Աստծո, Կոնգրեսը մարտավարական հզոր զինանոց ունի, ինչպես նաեւ բավարար չափով մոբիլ է այդ զինանոցը անհրաժեշտ պահի, անհրաժեշտ տեղում գործի դնելու համար: - Ընդդիմադիր տարբեր թեւերից հնչում են տեսակետներ, որ Հայաստանում ընտրություններով այսուհետ հնարավոր չի լինելու իշխանություն փոխել: Նրանցից ոմանք արմատական եւ երբեմն ծայրահեղ դեղատոմսեր են առաջարկում: Ձեր մոտեցումը ո՞րն է: - Մեծ հաշվով իշխանափոխությունը չի կարող լրումին հասնել առանց ընտրությունների: Բայց մենք պետք է հետապնդենք արտահերթ ընտրություններ, ինչն էլ, ըստ էության, դրված է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հունիսի 12-ին հրապարակած պլատֆորմի հիմքում: Մենք այսօր պետք է առավելագույնը անենք Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը հասնելու համար: - Պարոն Փաշինյան, ընդհատակում գտնվելու ողջ ժամանակամիջոցին Դուք համացանցի միջոցով կապ էիք պահպանում լայն հասարակության հետ: Տեսնելով արդեն ազատության մեջ հայտնված տղաների դառը փորձը, որ անազատության մեջ արդյունավետ պայքար չի լինում, բանտում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր պայքարը: - Նապոլեոն Բոնապարտը ձեր հարցին ի պատասխան կասեր` մարտի բռնվենք, այնտեղ կերեւա... «Ժամանակ»
ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԾԻՆ ՄԵՂՔԸ
Ֆրոն Նահզի, Չաք Սուդետիք 3
Տասը տարի առաջ Կոսովոյից` սերբական նախկին երկրամասից եւ այսօր աշխարհի ամենաերիտասարդ պետությունից անհետացան հարյուրավոր մարդիկ: Խոսքն այն ալբանացիների մասին չէ, որոնց սերբական ոստիկանությունը մահապատժի ...Դ.ՄԵԴՎԵԴԵՒ. «ԱՌԿԱ ԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Էմմա Գաբրիելյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով երեկ Բաքու ժամանեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի պաշտոնում արդեն երկրորդ անգամ է ժամանում ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ` ՍՈՂԱՆՑՔԱՅԻՆ ՈՒ ԳՐՊԱՆԱՅԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
Հասարակությունը շարունակում է ուշադրության մեջ պահել ԱԺ-ի ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշումը` իր բոլոր դրական ու բացասական կողմերով: Մարդիկ ուզում են հասկանալ` այդ համաներումը քաղաքակա՞ն ...ՆԱՌԱՆ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԻ ԶԱՌԱՅԻՆ
Հեղինե Մանուկյան 2«Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հետ կապված ես որեւէ մեկնաբանություն չեմ տալու, ինչ ունեի ասելու, ես ասել եմ Ստրասբուրգից, եւ ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ տիկին Փոստանջյանն արձանագրել է իր ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԱԿՏԻՎ ԵՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Արամ Ամատունի
Չնայած Հայաստանի իշխանության հայտարարած արտաքին ակտիվ եւ նախաձեռնող քաղաքականությանը, այդուհանդերձ Հարավային Կովկասի ամեն մի մայրամուտն ու ամեն բացվող օրը ավելի ու ավելի են հաստատում, որ Հայաստանն իրականում ...ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ «ՍՈՄԱԼԻԱՑՈՒՄ». ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԻՇԽՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՉԵՆ
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է:
-Պարոն Բադալյան, Ձեր գնահատմամբ, Երեւանի ավագանու ընտրություններից հետո ի՞նչ քաղաքական իրավիճակ է ստեղծվել եւ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները:
...Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՓԱԿԵԼ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԷՋԸ
Մարինե Խառատյան 2
ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հրավիրած ասուլիսում պատասխանեց Հայաստանում իր դեմ սանձազերծված մեղադրանքներին, վիրավորանքներին ...«ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ԱՆԵԼԻՔԸ, ԻՄ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՄ ԸՍՏ ԱՅԴՄ»
1
«Ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
-Պարոն Փաշինյան, Դուք որոշում եք կայացրել դուրս գալ ընդհատակից: Արդյո՞ք Ձեր քայլը պայմանավորված ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «ՍԻՍՏԵՄԱՅԻ» ԿԱՐԻՔ ԷՐ ԶԳՈՒՄ
27-ը կարծես թե վատ թիվ չէ Ռոբերտ Քոչարյանի համար: Հունիսի 27-ին, այսինքն` օրեր առաջ, նա ընտրվել է ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անկախ տնօրեն:
Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը իսկապես ...«ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ ԻՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
1
«Ժամանակ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասել է` «Բանտ տեղափոխվելու իմ որոշումը ընդամենը նշանակում է, որ ես հայաստանյան վիրտուալ իրականության ...
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե ԽառատյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանԼՐԱՑԱՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

