
Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՓԱԿԵԼ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԷՋԸ
- ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հրավիրած ասուլիսում պատասխանեց Հայաստանում իր դեմ սանձազերծված մեղադրանքներին, վիրավորանքներին ու որակումներին:

«Ժառանգության» պատգամավորը հայտարարեց, որ պատրաստվում է միջոցներ ձեռնարկել` իր հասցեին հնչած վիրավորանքների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու համար: «Այն անձինք, ովքեր ոտնձգություն են իրականացրել իմ նկատմամբ, իմ ընտանիքի նկատմամբ` պատժվելու են», - մեր հարցին ի պատասխան ասաց նա: «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, ով եւս ներկա էր ասուլիսին, հավելեց. ««Ժառանգություն» կուսակցությունը եւ խմբակցությունը ավելացնում են, որ բոլոր քաղաքական դուրսպրծուկներին, ծախու գրչակներին, ստրիպտիզի դիմողներին` որպես վերջին հնարք, քաղաքական թզուկներին իրավական գնահատականներ տրվելու են այլ հարթությունների վրա»: Ինքը` Փոստանջյանը համոզված է, որ իր դեմ սանձազերծված մեղադրանքների եւ վիրավորանքների պատճառն այն չէ, որ թուրք եւ ադրբեջանցի պատվիրակները միացել են իր առաջարկությանը: «Հիմնական նպատակն այն է եղել, որ ես տապալել եմ Դավիթ Հարությունյանի գործունեությունն այնտեղ, որը հետապնդում էր մեկ բան` այնպես անել, որ մարտի 1-ի դեպքերը կոծկվեին եւ մարտի 1-ի էջը փակվեր», - հայտարարեց նա` հավելելով, որ դա նրանց չի հաջողվելու. «Մարտի 1-ի բոլոր մեղավորները պետք է նստեն մեղադրյալի աթոռին: Իրենց կտրվի հնարավորություն պաշտպանվել իրենց ցանկացած պաշտպանի միջոցով: Նրանց նկատմամբ չի լինի անմարդկային վերաբերմունք, նրանց նկատմամբ չի լինի դաժան վերաբերմունք, ամեն ինչ կլինի օրենքի տառի եւ ոգու համաձայն: Մենք պետք է հասնենք դրան եւ մենք գնում ենք իրավական երկիր կայացնելու ուղղությամբ»: Անդրադառնալով Հայաստանի մասին բանաձեւի մեջ լրացում կատարելու իր առաջարկության տակ թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների ստորագրության հարցին` Փոստանջյանը հայտարարեց. «Այո, ես թույլ եմ տվել, որպեսզի ստորագրեն Արցախի հերոսամարտի մասնակիցների ազատ արձակելու առաջարկի տակ: Դա իմ գործընկեր Սասուն Միքայելյանն է, դա Ժորա Սափեյանն է, դա Մկրտիչ Սափեյանն է, եւ այլ մարդիկ էլ կան, որ մասնակցել են Արցախի հերոսամարտին: ...Եվ թող որեւէ մեկը չհամարձակվի կասկածի տակ դնել իմ հայրենասիրությունը: Իմ առաջարկները եղել են հայանպաստ, այդ Դավիթ Հարությունյանի առաջարկներն էին դավաճանական, որով նա ուղղակի ուզում էր կոծկել մարտի 1-ի զոհերի բացահայտման հարցը եւ փակել մարտի 1-ի էջը, կամ հաներ «Ա1+»-ի անունը բանաձեւից: ...Ես արել եմ այն, ինչ որ պարտավոր էի անել, ես արել եմ այն, ինչի համար պատվիրակված էի եղել այնտեղ անելու: Ես արել եմ այնպես, որ թուրք եւ ադրբեջանցի պատվիրակները միացել են հայանպաստ առաջարկությանը եւ ամենակարեւորը, որ նրանք միացել են Արցախի հերոսամարտի մասնակիցներին ազատ արձակելու առաջարկին», - հայտարարեց Փոստանջյանը: Անդրադառնալով ԵԽԽՎ-ում իր առաջարկություններին` նա նշեց, որ դրանք ներկայացնելու համար ունեցել է ընդամենը 5 րոպե ժամանակ: «Իմ առաջարկություններին առաջինը ծանոթացել է Դավիթ Հարությունյանը, ով հրաժարվել է միանալ: Դրանից հետո ես այդ առաջարկությունները տրամադրեցի իրեն օպոզիցիա հռչակած Դաշնակցության ներկայացուցչին` պարոն Ռուստամյանին, ով նույնպես հրաժարվեց միանալ: ...Ինձ մոտեցել են պարոն Գորան Լիբլանտը, որը հանդիսանում է քաղաքական հանձնաժողովի նախագահը: Ինձ մոտեցել է պարոն Անդրեաս Գրոսը, որը հանդիսանում է սոցիալիստների խմբի նախագահ: Ինձ մոտեցել է մի թուրք պատվիրակ եւ մոտեցել է Գյուլփեկին Հաջի Բեյլին», - ասաց նա:
- Մարինե Խառատյան
ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԾԻՆ ՄԵՂՔԸ
Ֆրոն Նահզի, Չաք Սուդետիք 3
Տասը տարի առաջ Կոսովոյից` սերբական նախկին երկրամասից եւ այսօր աշխարհի ամենաերիտասարդ պետությունից անհետացան հարյուրավոր մարդիկ: Խոսքն այն ալբանացիների մասին չէ, որոնց սերբական ոստիկանությունը մահապատժի ...Դ.ՄԵԴՎԵԴԵՒ. «ԱՌԿԱ ԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Էմմա Գաբրիելյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով երեկ Բաքու ժամանեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի պաշտոնում արդեն երկրորդ անգամ է ժամանում ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ` ՍՈՂԱՆՑՔԱՅԻՆ ՈՒ ԳՐՊԱՆԱՅԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
Հասարակությունը շարունակում է ուշադրության մեջ պահել ԱԺ-ի ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշումը` իր բոլոր դրական ու բացասական կողմերով: Մարդիկ ուզում են հասկանալ` այդ համաներումը քաղաքակա՞ն ...ՆԱՌԱՆ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԻ ԶԱՌԱՅԻՆ
Հեղինե Մանուկյան 2«Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հետ կապված ես որեւէ մեկնաբանություն չեմ տալու, ինչ ունեի ասելու, ես ասել եմ Ստրասբուրգից, եւ ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ տիկին Փոստանջյանն արձանագրել է իր ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԱԿՏԻՎ ԵՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Արամ Ամատունի
Չնայած Հայաստանի իշխանության հայտարարած արտաքին ակտիվ եւ նախաձեռնող քաղաքականությանը, այդուհանդերձ Հարավային Կովկասի ամեն մի մայրամուտն ու ամեն բացվող օրը ավելի ու ավելի են հաստատում, որ Հայաստանն իրականում ...ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ «ՍՈՄԱԼԻԱՑՈՒՄ». ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԻՇԽՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՉԵՆ
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է:
-Պարոն Բադալյան, Ձեր գնահատմամբ, Երեւանի ավագանու ընտրություններից հետո ի՞նչ քաղաքական իրավիճակ է ստեղծվել եւ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները:
...Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՓԱԿԵԼ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԷՋԸ
Մարինե Խառատյան 2
ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հրավիրած ասուլիսում պատասխանեց Հայաստանում իր դեմ սանձազերծված մեղադրանքներին, վիրավորանքներին ...«ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ԱՆԵԼԻՔԸ, ԻՄ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՄ ԸՍՏ ԱՅԴՄ»
1
«Ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
-Պարոն Փաշինյան, Դուք որոշում եք կայացրել դուրս գալ ընդհատակից: Արդյո՞ք Ձեր քայլը պայմանավորված ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «ՍԻՍՏԵՄԱՅԻ» ԿԱՐԻՔ ԷՐ ԶԳՈՒՄ
27-ը կարծես թե վատ թիվ չէ Ռոբերտ Քոչարյանի համար: Հունիսի 27-ին, այսինքն` օրեր առաջ, նա ընտրվել է ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անկախ տնօրեն:
Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը իսկապես ...«ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ ԻՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
1
«Ժամանակ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասել է` «Բանտ տեղափոխվելու իմ որոշումը ընդամենը նշանակում է, որ ես հայաստանյան վիրտուալ իրականության ...
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե ԽառատյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանԼՐԱՑԱՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

