
ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ «ՍՈՄԱԼԻԱՑՈՒՄ». ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԻՇԽՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՉԵՆ
- «Ժամանակ»-ի զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է:

-Պարոն Բադալյան, Ձեր գնահատմամբ, Երեւանի ավագանու ընտրություններից հետո ի՞նչ քաղաքական իրավիճակ է ստեղծվել եւ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները: - Այս ընտրություններից հասարակությունն ավելի թուլացած դուրս եկավ եւ ավելի գերիշխող դարձավ կարծրատիպը, որ ընտրությունների կամ քվեարկության միջոցով գրեթե հնարավոր չէ երկրում որեւէ բան փոխել, իսկ դա հանգեցրեց ընտրազանգվածի օտարացմանը պետությունից: Ոչ թե իշխանությունից, այլ պետությունից, եւ այս առումով քաղաքական ուժերը շատ լուրջ անելիքներ ունեն, որպեսզի կարողանան հզորանալ եւ ինչ-որ հաջողությունների հասնել: - Վերջերս համաներմամբ քաղբանտարկյալների ազատ արձակումը կարո՞ղ է նոր իրավիճակ ստեղծել երկրի քաղաքական կյանքում: - Իհարկե, շատ լավ է, որ քաղբանտարկյալներն ազատվեցին, եւ նրանց ազատ արձակման արդյունքում, կազմակերպչական տեսակետից, շարժումը հնարավոր է եւ ուժեղանա, քանի որ այդ մարդիկ ունեին կազմակերպչական մեծ ուժ ու փորձ, բայց դա այս պայմաններում բավարար չէ բեկում առաջացնելու համար, քանի որ հասարակությունը անտարբեր է դարձել քաղաքական զարգացումների նկատմամբ: Սխալ է կարծել, թե եթե քաղբանտարկյալներն ազատվեցին, իշխանափոխություն են անելու: Անտարբերությունը մարդկանց մոտ առաջացնում է նաեւ հուսահատություն, որի արդյունքում 20-30, անգամ 50 քաղբանտարկյալի ազատ արձակումը կարող է խթան չհանդիսանալ, որպեսզի հասարակության մի մասը նորից մտնի քաղաքականության մեջ: Դրանից զատ, բոլորի համար էլ պարզ է, որ քաղբանտարկյալներին ազատ են արձակում ԵԽԽՎ պահանջով: Մարդիկ սկսում են մտածել, որ եթե համաներումը տեղի է ունենում ԵԽԽՎ ամառային նստաշրջանից առաջ, իսկ մինչ այդ մի քանի ներումներն էլ տեղի են ունեցել ձմեռային նստաշրջանից առաջ, նշանակում է` իշխանությունը հաշվի է նստում միայն դրսի ուժի հետ: Այս պայմաններում հասարակության մեջ ամրապնդվում է կարծրատիպը, որ իշխանությունը կարելի է փոխել միայն դրսի ուժի աջակցությամբ, բարեկամությամբ ու հովանավորությամբ: - Իսկ ՀԱԿ արտահերթ հանրահավաքի անցկացումը կարելի՞ է կապել նրա հետ, որ ազատ արձակված քաղբանտարկյալները նոր օրակարգ են բերում ասպարեզ, որը կլինի ավելի վճռական ու հստակ ժամկետներ նշելով: - Ես այդ հանրահավաքը ավելի շուտ կանվանեի «բարի գալուստ»-ի հանրահավաք, որտեղ քաղբանտարկյալները կխոսեն, կպատմեն, մի փոքր կոգեւորեն ժողովրդին, բայց ընդհանուր գործընթացի մեջ ոչինչ չեն կարող փոխել: Բանն այն է, որ հասարակությունը ոգեւորված սպասում էր մայիսի 31-ի ընտրությունների քվեարկությանը եւ ցանկանում էր այդ օրն իր վճռական խոսքն ասել, իսկ հիմա չի տեսնում այն կետը, որտեղ ինքը պետք է ակումուլացնի իր ուժերը եւ խփի այդ կետին: Իհարկե, միշտ էլ 40-50 հազար մարդ կգան հանրահավաքներին մասնակցելու, բայց դա չի էականը: Հասարակությունը տեսավ, որ հանրահավաքներով կամ այլ սահմանադրական ճանապարհներով ինքը չի կարողանում իշխանություն փոխել, բայց հակասահմանադրական ճանապարհով էլ չի կարող գնալ, որովհետեւ դրանով օրենք է խախտելու: - Այդ դեպքում, Ձեր կարծիքով, ի՞նչ մարտավարություն պետք է որդեգրեն ընդդիմությունն ու հասարակությունը, հատկապես, որ առաջիկայում ընտրություններ նախատեսված չեն: - Չպետք է սպասել, որ այսինչ օրը այսինչ բանը պետք է տեղի ունենա, այլ պետք է դրանից առաջ լուրջ կազմակերպչական գործունեություն իրականացնել: Նախ` պետք է պարզել, թե ի՞նչ հասարակության հետ գործ ունենք, երկրորդ` թե այդ հասարակությունն ի՞նչ է ուզում, եւ երրորդ` արդյո՞ք ընդդիմությունն ունի այդ ուժը, որպեսզի հասարակության ուզածն իրականացնի: Դրանից հետո միայն պետք է սկսել գործողությունների իրականացումը, հակառակ դեպքում հանրահավաքներով ոչինչ չի ստացվի: Կարեւոր է նաեւ, որպեսզի ընդդիմությունն իր գործողությունները հաշարկելիս Հայաստանը դիտի ոչ թե որպես առանձին միավոր, այլ որեւիցե տարածաշրջանի մեջ: Ասենք` եթե եվրոպական կողմնորոշում ունես` եվրոպական ընտանիքի մեջ, եթե ռուսական կողմնորոշում ունես` ռուսական տարածաշրջանի մեջ, քանի որ մենակ ոչնչի չես հասնի: Դու պետք է կամ այս կողմնորոշումն ունենաս, կամ այն, որովհտեւ այլեւս քո ուժերով բան փոխել չես կարող: Դրա համար պետք է ուսումնասիրել հասարակության սոցիալական կառուցվածքը եւ որոշել, թե այդ կառուցվածքը կարո՞ղ է պայքարող ոգի ստեղծել: - Իսկ Դուք Հայաստանը ո՞ր տարածաշրջանում եք տեսնում եւ ո՞ւր են գնում զարգացումները: - Դա արդեն աշխարհայացքի խնդիր է: Հայաստանում այսօր զարգացումը տանում է դեպի Սոմալի, երբ ոչ մի կերպ հնարավոր չէ իշխանություն փոխել: Այսինքն` երբ դու տեսնում ես, որ իշխանությունը թույլ չի տալիս քո խոսքը հասցնել Եվրախորհուրդ, երբ դու զարգացում չունես քաղաքական ու տնտեսական դաշտում, զարգացում չունես լրատվության, ազատ խոսքի դաշտում, դա տանում է հասարակության կուրացման եւ «սոմալիզացիայի»: - Այս պայմաններում, ո՞ր ուղին պետք է ընտրի հայ հասարակությունը, որպեսզի հաջողություն արձանագրի իր պայքարում: - Դրա համար պետք է պարզել, թե ինչ գերիշխող կարծրատիպեր կան հասարակության մեջ: Օրինակ` ես գիտեմ, որ մի հսկայական զանգված սկսել է իր հույսը կապել Ռուսաստանի հետ, իսկ երիտասարդության մեջ էլ մի մեծ խումբ ցանկանում է, որպեսզի Հայաստանը եվրոպական խիստ հսկողության տակ լինի, որպեսզի նրանց օգնությամբ այստեղ որոշակի բարեփոխումներ իրականացվեն: Ու այս պայմաններում ընդդիմությունը պետք է տեսնի, թե որ կարծրատիպն է ավելի գերիշխող եւ իր քաղաքական ու կուսակցական գաղափարախոսությունը կառուցի այդ կարծրատիպի վրա: Այդ տեսանկյունից, իմ կարծիքով, անկախությունն ու Ղարաբաղը մեր հասարակության մեջ արդեն բացարձակ արժեքներ չեն: Բացարձակ արժեքները հիմա մարդկանց սոցիալական, տնտեսական ու քաղաքական, ինչպես նաեւ անվտանգության հետ կապված իրավունքներն են: - Արդյո՞ք հենց այդ հարցերի ոչ գերակա դառնալու հետ է կապված, որ ՀՅԴ ընտրազանգվածը վերջին ընտրություններում այդքան փոքր էր: - Ինչ-որ չափով` այո: Ընդ որում, դա ոչ թե դաշնակցության, այլ «հայդատական» ընտրազանգվածն էր, որը պատկերավոր ասած` «ծովից ծով» Հայաստան էր ուզում, բայց Դաշնակցությունը վերջին 20 տարում որեւէ գործունեություն չի ծավալել Հայ դատը պաշտպանելու համար: Նրանք միայն խոսում են, որ իրենք «հայդատական» են, որ Ցեղասպանության ճանաչումն իրենց մտահոգում է ու այդ պատճառով էլ նրանց ընտրազանգվածի մոտ այդ հայդատականության կարծրատիպն սկսեց թուլանալ եւ այլեւս գերիշխող չի: Ընդ որում` պետք չի խաբնվել դրոշ վառող դաշնակցական երիտասարդներով, որոնք մի հարյուր հոգի են: Այստեղ պետք է պարզել, թե այդ ընտրազանգվածն ընդհանրապես փոշիացա՞վ, թե՞ փոխեց իր խումբը: Դա շատ կարեւոր է, որովհետեւ եթե այդ խումբը չլինի, Ղարաբաղի համար ոչ ոք չի պայքարելու, իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը շատ հանգիստ կարող է Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած որոշում ստորագրել, որոշակի տարածքներ` ընդհուպ մինչեւ Քելբաջարն ու Լաչինը հանձնել Ադրբեջանին ու դրա դեմ պայքարող չլինի: Այս տեսանկյունից, Լ.Տեր-Պետրոսյանը, որ իր վերջին ելույթում հայտարարեց հայ-թուրքական ու ղարաբաղյան խնդիրների կարեւորության մասին, դեռ պետք է տեսնի, թե կարո՞ղ է այդ հարցերը բարձրացնելով հասարակության մեծ զանգվածների ոտքի հանել: Եթե Ղարաբաղն ու Ցեղասպանությունը գերիշխող կարծրատիպեր չեն, ապա, բնականաբար, հնարավոր չէ դա խաղարկել ու հարյուր հազարավոր մարդկանց փողոց դուրս բերել: Այսինքն` ընդդիմությունը պետք է լավ կշռադատի, որովհետեւ անիմաստ տեղը օդում կրակելը քաղաքականության մեջ արդյունք չի տալիս: Քաղաքականությունը սառը հաշվարկ է սիրում:
- Արթուր Խեմչյան
ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԾԻՆ ՄԵՂՔԸ
Ֆրոն Նահզի, Չաք Սուդետիք 3
Տասը տարի առաջ Կոսովոյից` սերբական նախկին երկրամասից եւ այսօր աշխարհի ամենաերիտասարդ պետությունից անհետացան հարյուրավոր մարդիկ: Խոսքն այն ալբանացիների մասին չէ, որոնց սերբական ոստիկանությունը մահապատժի ...Դ.ՄԵԴՎԵԴԵՒ. «ԱՌԿԱ ԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Էմմա Գաբրիելյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով երեկ Բաքու ժամանեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի պաշտոնում արդեն երկրորդ անգամ է ժամանում ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ` ՍՈՂԱՆՑՔԱՅԻՆ ՈՒ ԳՐՊԱՆԱՅԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
Հասարակությունը շարունակում է ուշադրության մեջ պահել ԱԺ-ի ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշումը` իր բոլոր դրական ու բացասական կողմերով: Մարդիկ ուզում են հասկանալ` այդ համաներումը քաղաքակա՞ն ...ՆԱՌԱՆ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԻ ԶԱՌԱՅԻՆ
Հեղինե Մանուկյան 2«Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հետ կապված ես որեւէ մեկնաբանություն չեմ տալու, ինչ ունեի ասելու, ես ասել եմ Ստրասբուրգից, եւ ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ տիկին Փոստանջյանն արձանագրել է իր ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԱԿՏԻՎ ԵՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Արամ Ամատունի
Չնայած Հայաստանի իշխանության հայտարարած արտաքին ակտիվ եւ նախաձեռնող քաղաքականությանը, այդուհանդերձ Հարավային Կովկասի ամեն մի մայրամուտն ու ամեն բացվող օրը ավելի ու ավելի են հաստատում, որ Հայաստանն իրականում ...ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ «ՍՈՄԱԼԻԱՑՈՒՄ». ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԻՇԽՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՉԵՆ
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է:
-Պարոն Բադալյան, Ձեր գնահատմամբ, Երեւանի ավագանու ընտրություններից հետո ի՞նչ քաղաքական իրավիճակ է ստեղծվել եւ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները:
...Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՓԱԿԵԼ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԷՋԸ
Մարինե Խառատյան 2
ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հրավիրած ասուլիսում պատասխանեց Հայաստանում իր դեմ սանձազերծված մեղադրանքներին, վիրավորանքներին ...«ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ԱՆԵԼԻՔԸ, ԻՄ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՄ ԸՍՏ ԱՅԴՄ»
1
«Ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
-Պարոն Փաշինյան, Դուք որոշում եք կայացրել դուրս գալ ընդհատակից: Արդյո՞ք Ձեր քայլը պայմանավորված ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «ՍԻՍՏԵՄԱՅԻ» ԿԱՐԻՔ ԷՐ ԶԳՈՒՄ
27-ը կարծես թե վատ թիվ չէ Ռոբերտ Քոչարյանի համար: Հունիսի 27-ին, այսինքն` օրեր առաջ, նա ընտրվել է ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անկախ տնօրեն:
Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը իսկապես ...«ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ ԻՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
1
«Ժամանակ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասել է` «Բանտ տեղափոխվելու իմ որոշումը ընդամենը նշանակում է, որ ես հայաստանյան վիրտուալ իրականության ...
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե ԽառատյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանԼՐԱՑԱՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

