
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԱԿՏԻՎ ԵՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
- Չնայած Հայաստանի իշխանության հայտարարած արտաքին ակտիվ եւ նախաձեռնող քաղաքականությանը, այդուհանդերձ Հարավային Կովկասի ամեն մի մայրամուտն ու ամեն բացվող օրը ավելի ու ավելի են հաստատում, որ Հայաստանն իրականում ակտիվ եւ նախաձեռնողական դիտարկումներ է իրականացնում, ոչ թե արտաքին քաղաքականություն:

Ինչ խոսք, դիտարկելու շատ բան կա. այցեր են կատարվում, այդ թվում եւ Հայաստան, նախագահներ են գալիս ու գնում, Երեւանի նախագահի նստավայրը այդ նախագահներն օգտագործում են իրենց հակառակորդներին հայհոյելու եւ պախարակելու համար, ինչպես Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը` Իսրայելին, իսկ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին էլ` Ռուսաստանին, մինչդեռ Հայաստանը հանգիստ ու լռելյայն հետեւում է այդ ամենին` հուսալով երեւի, որ ամեն ինչ լավ կլինի: Եվ ամեն ինչ իսկապես լավ է լինում, միայն ոչ Հայաստանի համար: Օրինակ` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մեծ ութնյակի գագաթնաժողովից եւ Բարաք Օբամայի հետ հանդիպումից առաջ հանկարծ այցելում է Ադրբեջան, եւ գազային համաձայնագիր է կնքվում տարեկան 500 միլիոն խմ գազ Ադրբեջանից գնելու մասին, ընդ որում` դա սկզբնական շրջանում: Ընդ որում` Մեդվեդեւը Ադրբեջան է այցելում այն օրը, երբ այնտեղ է նաեւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, որի այցից առաջ Հայաստան էր եկել Սիրիայի նախագահ Ասադը ու հայհոյում էր Իսրայելին` ասելով, թե այնտեղ բանակցող չկա, որ բանակցեն: Դե Իսրայելն էլ բանակցում է նրանց հետ, ով դեմ չէ, օրինակ` Ադրբեջանի: Ադրբեջանը թե բանակցելուն դեմ չէ, թե նաեւ հազիվ թե Սիրիայի նախագահին ամբիոն տա Իսրայելին հայհոյելու համար: Թերեւս դրա համար էլ Ասադը մինչեւ Բաքու գնալը Երեւան եկավ, որ Իսրայելին մի լավ հայհոյի, նոր գնա Բաքու: Դժվար է ասել, թե էլ ուրիշ ինչի համար էր Ասադը եկել Հայաստան: Փոխարենը երեւի թե հեշտ է ասել, թե ինչի համար է Ասադը գնալու Բաքու: Նա թերեւս գնալու է, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունը, հատկապես Իրանի խառնաշփոթից օգտվելով, հանկարծ ձեռք չբերի ռազմավարականի հատկանիշներ կամ հավակնություններ: Քանի դեռ Մահմուդ Ահմադինեջադն ունի լեգիտիմության խնդիրներ, Սիրիայի նախագահն, անկասկած, փորձելու է որոշ կարեւոր, քաղաքական եւ կոմունիկացիոն հարցերում մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանային պրոցեսների վրա: Խնդիրն առավել եւս առարկայական է դառնում Ադրբեջանում Իսրայելի նախագահ Պերեսի այն հայտարարության ֆոնին, որ Իսրայելի համար կարեւոր է Ադրբեջանի ածխաջրածնային ռեսուրսների տեղափոխումը Իսրայել: Հասկանալի է, որ Սիրիան չի կարող այս ամենին նայել հենց այնպես: Բնական է նաեւ, որ այս ամենին հենց այնպես չէր կարող նայել նաեւ Ռուսաստանը, ու պատահական չէր, որ Մոսկվան Բաքվից տարեկան 500 մլն խմ գազի գնման պայմանագիր է պոկում այն օրը, երբ Իսրայելի նախագահը խոսում է ադրբեջանական ածխաջրածինների մասին: Բայց ինչով է հաջողվում Մոսկվային պոկել այդ պայմանագիրը, ընդ որում` կարծես թե բավական հեշտ, ոտքի վրա, աշխատանքային մեկ օրվա ընթացքում, կարծես թե ամեն ինչ պատրաստած նախապես: Այս առումով հատկանշական է Բաքվում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը Ղարաբաղի հակամարտության կարգավորման կապակցությամբ: Նրա կարծիքով` այդ հակամարտությունն ունի մոտ ապագայում կարգավորված լինելու պոտենցիալ: Իհարկե, այդ հայտարարությունները առաջին անգամը չեն, որ զարմանալի կամ սենսացիոն թվան, բայց խնդիրը դա էլ չէ: Խնդիրն այն է, որ Ղարաբաղի հակամարտությունը փաստացի ավելի ու ավելի դառնում է սուբյեկտ, քան օբյեկտ: Այսինքն` Ղարաբաղով լուծվում են այլ հարցեր եւ Ղարաբաղով կնքվում են այլ պայմանագրեր, իսկ բուն Ղարաբաղի հարցը այլեւս խճճվել է զանազան հայտարարությունների ու կարգավորման տարբերակների մեջ այնքան, որ երեւի թե այլեւս ոչ ոք չի էլ հիշում, թե որն էր բուն խնդիրը: Համենայնդեպս թեթեւ խոսքից ասված լավատեսական արտահայտությունները վկայում են հենց դրա մասին, քանի որ որեւէ լուրջ պարագայում անհնար է խոսել Ղարաբաղի հակամարտության կարգավորման մոտալուտ լինելու մասին: Երեւի թե գազի գնման պայմանագիրը այնքան էր ոգեւորել Մեդվեդեւին, որ նրա աչքին, այդ հարցը լուծելուց հետո, մնացյալ ամեն ինչ թվում է միանգամից եւ միանգամայն լուծելի: Բայց կարծես թե այդ ամենն այնքան էլ իռացիոնալ եւ ռոմանտիկ հայտարարություններ չեն, եթե նայենք այն ֆոնին, որ ձեւավորվել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Բանն այն է, որ այս առումով չկա մի պետություն, որը չասի, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու Հայաստանին չհամարի օկուպանտ: Իսրայելի նախագահն էլ Բաքվում հայտարարել էր այդ մասին, Ադրբեջանին դրվատելով օկուպացված վիճակում մշակույթը պահպանելու եւ փախստականների հարցը լուծելու համար: Այլ խնդիր է իհարկե, թե ինչքանով է Պերեսի խոսքը համապատասխանում իրականությանը, երբ ադրբեջանցի փախստականները առ այսօր դեռ ժամանակավոր ճամբարներում են, սակայն խնդիրը այն մթնոլորտն է, որ ստեղծվել է հակամարտության շուրջ: Եթե այդ հարցում Հայաստանը չունի դիրքորոշման դաշնակից, ապա բնական է, որ հակամարտության կարգավորման լավատեսությունը կարող է այլոց մոտ մեծանալ, քանի որ առանց դաշնակցի մնացած Հայաստանին, որն ի դեպ նույնիսկ հարկադրված է շփվել նաեւ Ադրբեջանին բացահայտ սատարող պետությունների նախագահների հետ, միայն թե այս ամենի մեջ գոնե դիտորդի տեղ ունենալու համար, անկարող է լինելու ի վերջո հակադրվել միջազգային քաղաքականության կարծիքին: Այդ կարծիքին հակադրվելը իմաստ էլ չունի եւ իհարկե պետք էլ չէ: Խնդիրը թերեւս այն է, որ պետք է պարզապես մասնակից լինել այդ կարծիքի ձեւավորման գործընթացին, լումա ունենալ դրանում: Հենց այստեղ է, որ Հայաստանը բացարձակապես դուրս է մնացել մոլորակի առանցքից, եւ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի տեղը դատարկ չթողնելու եւ տեղի համար հետո անիմաստ կռիվ չանելու համար են գերտերությունները բռնել, որ Հայաստանը չհայտնվի անօդ տարածության մեջ: Սակայն դե ֆակտո Հայաստանն արդեն այդ տարածության մեջ է: Մեզ ոչինչ չեն հարցնում, մեզ հետ ոչ մի հրապարակային լուրջ հայտարարություն չեն անում, մեզ ընդամենը ծառայեցնում են որպես երրորդ կամ չորրորդ պետության հետ հարաբերություն պարզելու հարթակ, մեզ նույնիսկ չեն ասում, թե դեռ ինչքան ենք մնալու համաշխարհային քաղաքականության հանդերձարանում` ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ խաղակեսը սկսելու համար: Ցավն այն է, սակայն, որ մեր մասին չեն էլ մոռանում: Եթե մոռանային, միգուցե կարող էինք ինչ-որ պահի մեր գոյությամբ դառնալ անակնկալ: Սակայն, դժբախտաբար, Հայաստանին անտեսում են պարզապես ցուցադրաբար, ընդ որում` կրկին ոչ թե մեզ ինչ-որ բան անելու կամ ասելու, այլ երրորդ կողմին ինչ-որ բաներ ցույց տալու համար: Մեզ հիշում են ու մոռանում են ուրիշների ինադու, իսկ մենք էլ զրկված ենք նույնիսկ մեր ինադու ինչ-որ բան անելու հնարավորությունից: Բարեբախտությունն այն է, որ մեր հանդեպ` որպես աշխարհաքաղաքականության դիտորդ, չեն վարվում այնպես, ինչպես մենք էինք, ասենք, Մալաթիա-Սեբաստիայում վարվում ընտրությունների դիտորդների հետ: Բայց վերջնարդյունքը, միեւնույն է, լինելու է նույնը, եւ ավելին` մեր դիտորդները գոնե եզրակացություն են արտասանում, իսկ մեզ դրա հնարավորությունն էլ երեւի թե չտան, եթե պետությունը շարունակվի հենվել ոչ թե հասարակության եւ օրենքի, այլ քրեական տարրերի եւ «հասկացողությունների» վրա:
- Արամ Ամատունի
ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԾԻՆ ՄԵՂՔԸ
Ֆրոն Նահզի, Չաք Սուդետիք 3
Տասը տարի առաջ Կոսովոյից` սերբական նախկին երկրամասից եւ այսօր աշխարհի ամենաերիտասարդ պետությունից անհետացան հարյուրավոր մարդիկ: Խոսքն այն ալբանացիների մասին չէ, որոնց սերբական ոստիկանությունը մահապատժի ...Դ.ՄԵԴՎԵԴԵՒ. «ԱՌԿԱ ԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Էմմա Գաբրիելյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով երեկ Բաքու ժամանեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի պաշտոնում արդեն երկրորդ անգամ է ժամանում ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ` ՍՈՂԱՆՑՔԱՅԻՆ ՈՒ ԳՐՊԱՆԱՅԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
Հասարակությունը շարունակում է ուշադրության մեջ պահել ԱԺ-ի ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշումը` իր բոլոր դրական ու բացասական կողմերով: Մարդիկ ուզում են հասկանալ` այդ համաներումը քաղաքակա՞ն ...ՆԱՌԱՆ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԻ ԶԱՌԱՅԻՆ
Հեղինե Մանուկյան 2«Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հետ կապված ես որեւէ մեկնաբանություն չեմ տալու, ինչ ունեի ասելու, ես ասել եմ Ստրասբուրգից, եւ ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ տիկին Փոստանջյանն արձանագրել է իր ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԱԿՏԻՎ ԵՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Արամ Ամատունի
Չնայած Հայաստանի իշխանության հայտարարած արտաքին ակտիվ եւ նախաձեռնող քաղաքականությանը, այդուհանդերձ Հարավային Կովկասի ամեն մի մայրամուտն ու ամեն բացվող օրը ավելի ու ավելի են հաստատում, որ Հայաստանն իրականում ...ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ «ՍՈՄԱԼԻԱՑՈՒՄ». ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԻՇԽՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՉԵՆ
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է:
-Պարոն Բադալյան, Ձեր գնահատմամբ, Երեւանի ավագանու ընտրություններից հետո ի՞նչ քաղաքական իրավիճակ է ստեղծվել եւ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները:
...Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՓԱԿԵԼ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԷՋԸ
Մարինե Խառատյան 2
ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հրավիրած ասուլիսում պատասխանեց Հայաստանում իր դեմ սանձազերծված մեղադրանքներին, վիրավորանքներին ...«ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ԱՆԵԼԻՔԸ, ԻՄ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՄ ԸՍՏ ԱՅԴՄ»
1
«Ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
-Պարոն Փաշինյան, Դուք որոշում եք կայացրել դուրս գալ ընդհատակից: Արդյո՞ք Ձեր քայլը պայմանավորված ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «ՍԻՍՏԵՄԱՅԻ» ԿԱՐԻՔ ԷՐ ԶԳՈՒՄ
27-ը կարծես թե վատ թիվ չէ Ռոբերտ Քոչարյանի համար: Հունիսի 27-ին, այսինքն` օրեր առաջ, նա ընտրվել է ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անկախ տնօրեն:
Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը իսկապես ...«ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ ԻՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
1
«Ժամանակ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասել է` «Բանտ տեղափոխվելու իմ որոշումը ընդամենը նշանակում է, որ ես հայաստանյան վիրտուալ իրականության ...
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե ԽառատյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանԼՐԱՑԱՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

