
ՆԱՌԱՆ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԻ ԶԱՌԱՅԻՆ
«Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հետ կապված ես որեւէ մեկնաբանություն չեմ տալու, ինչ ունեի ասելու, ես ասել եմ Ստրասբուրգից, եւ ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ տիկին Փոստանջյանն արձանագրել է իր ամենամեծ պարտությունը»:
Երեկ` ստրասբուրգյան վոյաժներից հետո հայրենիք վերադարձած ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը այսպես արձագանքեց խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող իր կոլեգային վերաբերող հարցերին, եւ խրոխտ հայտարարեց, թե այսուհետ եւ ոչ մի դեպքում եւ ոչ մի առիթով` էլ չի անդրադառնալու եւ մեկնաբանելու Փոստանջյանին: Թե ի՞նչն է համարում Փոստանջյանի պարտությունը տիկին Զոհրաբյանը` դժվարանում ենք ասել, քանի որ մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել դա` վերը նշված պատճառաբանությամբ. հարցի հասցեատերը ուխտել է չպատասխանել Փոստանջյանին վերաբերող թեմատիկ եւ ոչ մի հարցի: Մնում է ենթադրել, որ ԲՀԿ-ական նորաթուխ պատվիրակի համար «պարտություն» են համարվում այն բոլոր նախաձեռնություններն ու ակցիաները, որոնք միտված են Հայաստանն էլ ավելի ժողովրդավար դարձնելուն եւ այդ` ներկայում ոչ ժողովրդավար երկրում առկա քաղաքական-քաղաքացիական լարվածությունը թոթափելուն: Այսինքն` բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում, հատկապես, որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում արցախյան հերոսամարտի մասնակիցները, մարտի 1-2-ի դեպքերի բացահայտման նպատակով Փաստահավաք խմբի վերագործարկում եւ այլն, եւ այլն: Ինչ խոսք, ճաշակի խնդիր է, եւ մենք ոչինչ անել չենք կարող ԵԽԽՎ մեր պատվիրակներից շատերի աշխարհընկալման մասշտաբները ավելի ընդարձակելու ուղղությամբ: Ինչեւէ: Տկն Զոհրաբյանն իր ասուլիսի` մնացած` «ոչ փոստանջյանական» հատվածը կառուցեց իր սիրած ասացվածքի տրամաբանությամբ` «յոթ երգ, յոթն էլ նույն հանգի»: Նա «մեծ բեկում» անվանեց ՀՀ վերաբերյալ ընդունված հերթական` «կիսագոլդ» համարով` 1677 բանաձեւը` հայտարարելով. «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների խնդրի վերաբերյալ արդեն չորս բանաձեւ է ընդունվել ԵԽ-ում: Վստահ հայտարարում եմ, որ այս վերջին բանաձեւով լուրջ բեկում մտցվեց Հայաստանի ներքաղաքական կյանքում»: Ըստ Զոհրաբյանի` բեկումը հիմնված էր հետեւյալ սկզբունքի վրա՝ «հանրապետության նախագահի կողմից հայտարարված ընդհանուր համաներումը էական ազդեցություն ունեցավ երկրում վերջին նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու համար, ինչը արձանագրված է նաեւ ԵԽԽՎ բանաձեւում»: Պատգամավորը ցիտեց բանաձեւի այդ հատվածը` «2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց նկատմամբ ընդհանուր համաներում ընդունելու միջոցով Հայաստանի իշխանությունները կատարել են 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական ճգնաժամի վերաբերյալ վեհաժողովի ներկայացրած առանցքային պահանջը»: «Փա~ռք Աստծո, հազիվ սրանց ուղեղին հասավ», - երեւի թե սքանչացել են ԵԽԽՎ համապատասխան պաշտոնյաները` մեր երկրի վերաբերյալ թվով 4-րդ բանաձեւի այս հատվածը շարադրելիս: Դե ի~նչ արած, մերոնց մենթալիտետն այնպիսին է, որ երեք-չորս անգամ նույն բանը ասելուց հետո է միայն «տեղ հասնում»: Ի դեպ, այն, որ մեր երկիրը դեռեւս շարունակելու է մնալ մոնիտորինգի տակ` չեզոքացնում է տկն Զոհրաբյանի լավատեսությունը, որն ի հայտ է եկել 1677 բանաձեւի վերոնշյալ հատվածն ընթերցելիս: Այ դա է ամենամեծ պարտությունը, որը ողբերգական է նրանով, որ ոչ թե կոնկրետ մեկ պատգամավորի պարտություն է, այլ` մի ողջ երկրի, որքան էլ որ այդ երկրում «պարտություն» եւ «ձեռքբերում» հասկացությունները գլխիվայր շրջված են ընկալվում: Ինչեւէ, տկն Զոհրաբյանը խոսեց նաեւ մարտի 1-ի դեպքերի բացահայտման եւ այդ առաքելության համար մեր երկրում գործող համապատասխան կառույցի` ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի մասին, որի անդամ է նաեւ ինքը: Եվ պիոներական ժրաջանությամբ հայտարարեց, թե կողմ է, որ Հանձնաժողովը այս ամառ էլ արձակուրդ չգնա եւ շարունակի իր աշխատանքները: Հատկապես, որ ԵԽԽՎ վերջին բանաձեւը մեծացնում է Հանձնաժողովի պատասխանատվության չափն ու դրան վերապահում այն առաքելությունը, ինչն իշխանությունների թեթեւ ձեռքով վիժեցվեց` ի դեմս կասեցված Փաստահավաք խմբի: ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, թե Հանձնաժողովն առաջիկայում լիքը անելիքներ ունի` պիտի ուսումնասիրի Փաստահավաք խմբի` Հանձնաժողովին փոխանցած մոտ 2000 էջ կազմող փաստաթղթերը եւ դրանք արտահայտի իր վերջնական զեկույցում: «Մեզ, իսկապես, լուրջ աշխատանք է սպասվում, որովհետեւ մենք պետք է կարողանանք տալ այնպիսի եզրակացություն, որը կբավարարի ոչ թե միայն իշխանությանը, կբավարարի ոչ թե միայն ընդդիմությանը, այլ կլիներ հնարավորին հավաստի եւ ընդունելի հանրության առավել մեծ հատվածի համար», - ասաց Զոհրաբյանը, սակայն բացարձակ երաշխիքներ չտվեց, որ մարտի 1-ը լիարժեք կբացահայտվի, այսինքն` պատասխանատվության կենթարկվեն դրա կազմակերպիչներն ու իրականացնողները: Միակ ռեսուրսը, որն ունի Զոհրաբյանը, ինչն էլ պետք է գործի դնի անհնարինը հնարավոր դարձնելու համար, ընդամենը երկու վերացական գոյականներ են` կամք եւ ցանկություն:
- Հեղինե Մանուկյան
ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԾԻՆ ՄԵՂՔԸ
Ֆրոն Նահզի, Չաք Սուդետիք 3
Տասը տարի առաջ Կոսովոյից` սերբական նախկին երկրամասից եւ այսօր աշխարհի ամենաերիտասարդ պետությունից անհետացան հարյուրավոր մարդիկ: Խոսքն այն ալբանացիների մասին չէ, որոնց սերբական ոստիկանությունը մահապատժի ...Դ.ՄԵԴՎԵԴԵՒ. «ԱՌԿԱ ԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Էմմա Գաբրիելյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով երեկ Բաքու ժամանեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի պաշտոնում արդեն երկրորդ անգամ է ժամանում ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ` ՍՈՂԱՆՑՔԱՅԻՆ ՈՒ ԳՐՊԱՆԱՅԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
Հասարակությունը շարունակում է ուշադրության մեջ պահել ԱԺ-ի ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշումը` իր բոլոր դրական ու բացասական կողմերով: Մարդիկ ուզում են հասկանալ` այդ համաներումը քաղաքակա՞ն ...ՆԱՌԱՆ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԻ ԶԱՌԱՅԻՆ
Հեղինե Մանուկյան 2«Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հետ կապված ես որեւէ մեկնաբանություն չեմ տալու, ինչ ունեի ասելու, ես ասել եմ Ստրասբուրգից, եւ ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ տիկին Փոստանջյանն արձանագրել է իր ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԱԿՏԻՎ ԵՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Արամ Ամատունի
Չնայած Հայաստանի իշխանության հայտարարած արտաքին ակտիվ եւ նախաձեռնող քաղաքականությանը, այդուհանդերձ Հարավային Կովկասի ամեն մի մայրամուտն ու ամեն բացվող օրը ավելի ու ավելի են հաստատում, որ Հայաստանն իրականում ...ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ «ՍՈՄԱԼԻԱՑՈՒՄ». ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԻՇԽՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՉԵՆ
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է:
-Պարոն Բադալյան, Ձեր գնահատմամբ, Երեւանի ավագանու ընտրություններից հետո ի՞նչ քաղաքական իրավիճակ է ստեղծվել եւ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները:
...Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՓԱԿԵԼ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԷՋԸ
Մարինե Խառատյան 2
ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հրավիրած ասուլիսում պատասխանեց Հայաստանում իր դեմ սանձազերծված մեղադրանքներին, վիրավորանքներին ...«ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ԱՆԵԼԻՔԸ, ԻՄ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՄ ԸՍՏ ԱՅԴՄ»
1
«Ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
-Պարոն Փաշինյան, Դուք որոշում եք կայացրել դուրս գալ ընդհատակից: Արդյո՞ք Ձեր քայլը պայմանավորված ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «ՍԻՍՏԵՄԱՅԻ» ԿԱՐԻՔ ԷՐ ԶԳՈՒՄ
27-ը կարծես թե վատ թիվ չէ Ռոբերտ Քոչարյանի համար: Հունիսի 27-ին, այսինքն` օրեր առաջ, նա ընտրվել է ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անկախ տնօրեն:
Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը իսկապես ...«ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ ԻՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
1
«Ժամանակ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասել է` «Բանտ տեղափոխվելու իմ որոշումը ընդամենը նշանակում է, որ ես հայաստանյան վիրտուալ իրականության ...
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե ԽառատյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանԼՐԱՑԱՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

