
ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ` ՍՈՂԱՆՑՔԱՅԻՆ ՈՒ ԳՐՊԱՆԱՅԻՆ
- Հասարակությունը շարունակում է ուշադրության մեջ պահել ԱԺ-ի ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշումը` իր բոլոր դրական ու բացասական կողմերով: Մարդիկ ուզում են հասկանալ` այդ համաներումը քաղաքակա՞ն է, թե՞ իրավական, մարտի 1-ի, 2-ի իրադարձությունների հետեւանքով դատապարտված անձանց հետ «ուղի՞ղ» կապ ուներ, թե՞ «անուղղակի»:

Կամ գուցե իսկապե՞ս մարդասիրական քայլ էր դա, եւ խնդիր կար` քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու հետ մեկտեղ` նաեւ հանգամանքների բերումով ու սխալմամբ դատապարտյալի աթոռին հայտնված ընտանիքի կերակրողին տուն ճանապարհելու: Եվ ի վերջո, ով` ի՞նչ է շահելու այս համաներումից, եւ դրա համար ում համար` ինչ սողանցքներ կարող են լինել, եւ ինչ արդյունք ու հետեւանքներ` ընդհանրապես: Արդյո՞ք քաղաքական ու մասնավորապես քրեական իրավիճակը չի ակտիվանա, եթե հաշվի առնենք ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի` ԱԺ-ում հրապարակած այն թվերը, ըստ որի` համաներման արդյունքում քրեական հետապնդումից կազատվեն, ընդհանուր առմամբ, մոտ 2000 հոգի, մոտ 500-ը կազատվեն ՔԿՀ-ներից: Դրանցից, սակայն, մարտի 1-ի, 2-ի գործով անցնողների թիվը չի գերազանցի 100-ը: Բայց այդ 100-ի մեջ չեն լինի մեկ տասնյակից ավելի մարդիկ, այդ թվում` Սասուն Միքայելյանը, Աշոտ Մանուկյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ այլոք, ովքեր հենց այդ իրադարձությունների հետեւանքով են դատապարտվել ազատազրկման: Եթե հաշվի առնենք ՔԿՀ-ների անմխիթար վիճակը` սանիտարահիգիենիկ ոչ բավարար ու նեղ պայմանները, վատ սնունդը, խոնավությունը, որոնց պարագայում տուբերկուլյոզը եւ մի շարք այլ հիվանդություններ միանգամից գլուխ են բարձրացնում` որոշ ժամանակ անց փոխանցվելով նաեւ արտաբանտային, հասարակական միջավայր, ապա համաներումը կարելի է մարդասիրական քայլ համարել: Բայց մյուս կողմից քրեածին իրավիճակի ակտիվանալու վտանգ կա, որը փորձել են փաստաթղթով գոնե նվազեցնել եւ համաներում չկիրառել, օրինակ, պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ, պատժի կրումից ՀՀ նախագահի հրամանագրերով ազատված եւ կրկին դիտավորյալ հանցագործություն կատարածների նկատմամբ, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվողների եւ մինչեւ համաներման ակտով սահմանված օրը չներկայացողների, հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում եւ այլն: Դրույթ կա, ըստ որի չեն կարող ազատվել նաեւ նրանք, ովքեր չեն վերականգնել դատավճռով որոշված նյութական վնասը: Ըստ նախկին դատավոր, «Ռոյալ-Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ արդարացման դատավճիռ կայացրած եւ այդ պատճառով դատավորի լիազորություններից զրկված Պարգեւ Օհանյանի` համաներումներն ընդհանրապես ավելի շատ քաղաքական են, քան իրավական: Պարզապես այս համաներմամբ երեւաց իշխանության տրամադրվածությունը` որոշ անձանց նկատմամբ. օրինակ` արցախյան ազատամարտից մնացած ապօրինի ռազմամթերք պահելու համար դատապարտված Սասուն Միքայելյանի վրա համաներումը չտարածվեց, իսկ հանրորեն ավելի վտանգավոր հանցագործությունների վրա տարածվեց: Նախկին դատավորը միաժամանակ ողջունելի համարեց համաներման այն դրույթը, որը թույլ չի տալիս դատապարտյալին` ազատվել պատժի կրումից, եթե նա ունի չվերականգնած քաղհայց: Օրինակ` եթե մարդը խաբեբա է եւ, ասենք, խաբեությամբ 5000 դոլար «քցել է» այլ անձից, ինչո՞ւ պետք է նրան ազատեն պատժի կրումից եւ թույլ տան նույնը կրկնել: Պարգեւ Օհանյանն ընդունելի համարեց նաեւ համաներման մեկ այլ դրույթ, ըստ որի համաներման որոշման կատարումը դրված է ոչ թե պայմանական-վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովի, այլ պետի վրա, քանի որ այդ հանձնաժողովի` հակասահմանադրական լինելու մասին վաղուց են բարձրաձայնում: Բանն այն է, որ այդ հանձնաժողովն ավելի շատ քաշքշուկներ է ստեղծում եւ դատապարտյալի ազատ արձակվելու վերաբերյալ օրինական բողոքը` ինչպես Արման Բաբաջանյանի դեպքում, երբեք չի հասնում մինչեւ վերջ` դատարան: Եվ այդ իմաստով պետը կարող է ավելի արագ ու առանց քաշքշուկների լուծել այդ հարցը: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը` չլինելով իրավաբան, չմեկնաբանեց, թե որքանով է ճիշտ համաներումը չկիրառել քաղհայց ունենալու դեպքում: Ինչ վերաբերում նրան, թե ով է որոշում ազատ արձակել պայմանական-վաղաժամկետ ազատման ենթակա դատապարտյալին` պե՞տը, թե՞ անկախ հանձնաժողովը, իրավապաշտպանի կարծիքով` այնքան էլ էական չէ, քանի որ եւ հանձնաժողովը, եւ պետերը սովորաբար նույնկերպ են ընկալում կալանավորին, դատապարտյալին 1 օր առաջ բաց թողնելը: Ինչ սողանցքներ կան այս գործընթացում: Համաներման կիրառումը դրված է եւ դատարանների, եւ նախաքննական մարմնի, եւ ՔԿՀ-ի պետերի վրա` կախված նրանից, թե որ փուլում է տվյալ գործը: Օրինակ` նախաքննության եւ հետաքննության մարմինների վրա են դրված այն անձանց վերաբերյալ գործերը, որոնք քննում են այդ մարմինները. նրանք կարող են, օրինակ, մեղադրանք առաջադրած լինել որոշ անձանց այն հոդվածներով, որոնք մասամբ` 1-ին, 2-րդ մասով են ընկնում համաներման տակ. այսինքն` եթե նախաքննության մարմինը նյութեր էր հավաքել տվյալ անձի վերաբերյալ, որոնցով նախաքննական մարմինը կարող մեղադրանք առաջադրել հոդվածի ծանր մասերով, ապա համաներման եւ նախաքննական մարմնի ցանկության դեպքում կարելի է մի քանի «մեղմացուցիչ հանգամանք» գտնել եւ «համաներել»: Որոշման կատարումը դրված է նաեւ ՔԿՀ-ների պետերի վրա` այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են ՔԿՀ-ներում: Եթե քաղհայց կա, պետը չի կիրառի համաներումը, բայց մեծ ցանկության դեպքում ու նայած, թե որքանո՞վ է կապերով պաշտպանված տվյալ անձից վնաս կրած կողմը, պետը կարող է կիրառել: Ըստ որոշման` համաներվում են նաեւ հաշմանդամության եւ տարիքային հիմքով` այն անձինք, ովքեր առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել մինչեւ համաներման որոշումն ընդունելու նախորդ օրը ներառյալ: Հիմա հետաքրքիր է, թե քանի հոգի են վերջին օրով, բայց հետին թվով հաշմանդամության մասին «փաստաթղթեր» ներկայացրել: Ի վերջո, եթե փորձենք նախարարի հրապարակած` քրեական հետապնդումից ազատվողների, ազատ արձակվողների վերաբերյալ թվերը գումարել-հանել, ապա նշված մոտ 2000-ից դեռ 215-ն են ազատ արձակվել, իսկ մնացած թիվը կլրացնեն երեւի նույնքան ազատ արձակվողները եւ հիմնականում ու, հավանաբար, նախաքննության մարմնի «թեթեւ ձեռքով» համաներվողները` կախված գրպանի պարունակությունից: Եվ ոչ ոք հետո անուն առ անուն չի ասելու, թե ովքեր էին այդ 2000 համաներվողները: Ուրեմն` կարելի՞ է համաներմամբ որեւէ խնդիր լուծած համաներել: Մեծ հաշվով` ոչ: Պարզապես մինչ այդ կշարունակենք պետբյուջեից մեծ գումարներ հատկացնել մեր սխալների հետեւանքները վերացնելու համար: ՀՀ առողջապահության նախարարությունը տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի հետ համատեղ, սկսած 2003-ից իրականացնում է հակատուբերկուլյոզային ծրագիր: Դրա բուժումն անվճար է, եւ կառավարությունը պետբյուջեից 1 մլրդ 520 մլն դրամ գումար է տրամադրել հիվանդների բուժումն ապահովելու համար: Ի դեպ, նաեւ նշենք, որ ԱՆ ՔԿՀ-ներից երեկվա դրությամբ ազատ են արձակվել 215 հոգի, այդ թվում` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից` 38 դատապարտյալ, «Արթիկից»` 11, «Վանաձորից»` 15, «Գորիսից»` 5 դատապարտյալ, «Էրեբունիից»` 53 դատապարտյալ, «Սեւանից»` 19 դատապարտյալ, «Երեւան-կենտրոն» ՔԿՀ-ից` 1 հոգի, «Կոշից»` 23, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից` 7 հոգի, «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց տեղամասից` 5 դատապարտյալ, անչափահասների տեղամասից` 3 հոգի, բաց տիպի ՈՒՀ-ից` 2 դատապարտյալ, «Հրազդանից»` 1 դատապարտյալ, «Մեղրիից»` 8 դատապարտյալ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
- Էլմիրա Մարտիրոսյան
ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԾԻՆ ՄԵՂՔԸ
Ֆրոն Նահզի, Չաք Սուդետիք 3
Տասը տարի առաջ Կոսովոյից` սերբական նախկին երկրամասից եւ այսօր աշխարհի ամենաերիտասարդ պետությունից անհետացան հարյուրավոր մարդիկ: Խոսքն այն ալբանացիների մասին չէ, որոնց սերբական ոստիկանությունը մահապատժի ...Դ.ՄԵԴՎԵԴԵՒ. «ԱՌԿԱ ԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Էմմա Գաբրիելյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով երեկ Բաքու ժամանեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի պաշտոնում արդեն երկրորդ անգամ է ժամանում ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ` ՍՈՂԱՆՑՔԱՅԻՆ ՈՒ ԳՐՊԱՆԱՅԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
Հասարակությունը շարունակում է ուշադրության մեջ պահել ԱԺ-ի ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշումը` իր բոլոր դրական ու բացասական կողմերով: Մարդիկ ուզում են հասկանալ` այդ համաներումը քաղաքակա՞ն ...ՆԱՌԱՆ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԻ ԶԱՌԱՅԻՆ
Հեղինե Մանուկյան 2«Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հետ կապված ես որեւէ մեկնաբանություն չեմ տալու, ինչ ունեի ասելու, ես ասել եմ Ստրասբուրգից, եւ ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ տիկին Փոստանջյանն արձանագրել է իր ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԱԿՏԻՎ ԵՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Արամ Ամատունի
Չնայած Հայաստանի իշխանության հայտարարած արտաքին ակտիվ եւ նախաձեռնող քաղաքականությանը, այդուհանդերձ Հարավային Կովկասի ամեն մի մայրամուտն ու ամեն բացվող օրը ավելի ու ավելի են հաստատում, որ Հայաստանն իրականում ...ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ «ՍՈՄԱԼԻԱՑՈՒՄ». ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԻՇԽՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՉԵՆ
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է:
-Պարոն Բադալյան, Ձեր գնահատմամբ, Երեւանի ավագանու ընտրություններից հետո ի՞նչ քաղաքական իրավիճակ է ստեղծվել եւ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները:
...Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՓԱԿԵԼ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԷՋԸ
Մարինե Խառատյան 2
ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հրավիրած ասուլիսում պատասխանեց Հայաստանում իր դեմ սանձազերծված մեղադրանքներին, վիրավորանքներին ...«ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ԱՆԵԼԻՔԸ, ԻՄ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՄ ԸՍՏ ԱՅԴՄ»
1
«Ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
-Պարոն Փաշինյան, Դուք որոշում եք կայացրել դուրս գալ ընդհատակից: Արդյո՞ք Ձեր քայլը պայմանավորված ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «ՍԻՍՏԵՄԱՅԻ» ԿԱՐԻՔ ԷՐ ԶԳՈՒՄ
27-ը կարծես թե վատ թիվ չէ Ռոբերտ Քոչարյանի համար: Հունիսի 27-ին, այսինքն` օրեր առաջ, նա ընտրվել է ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անկախ տնօրեն:
Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը իսկապես ...«ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ ԻՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
1
«Ժամանակ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասել է` «Բանտ տեղափոխվելու իմ որոշումը ընդամենը նշանակում է, որ ես հայաստանյան վիրտուալ իրականության ...
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե ԽառատյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանԼՐԱՑԱՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

