
Դ.ՄԵԴՎԵԴԵՒ. «ԱՌԿԱ ԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով երեկ Բաքու ժամանեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի պաշտոնում արդեն երկրորդ անգամ է ժամանում Բաքու:

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` երկու երկրների ղեկավարների օրակարգում երկու պետությունների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հետ կապված հարցերն են, իսկ հիմնական հարցը` ադրբեջանական գազի թեման է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մեդվեդեւի այցի ընթացքում նրան էր ուղեկցում «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ադրբեջանական լրատվամիջոցները մի շարք վերլուծություններում, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, շեշտել են, թե գազի թեման Ալիեւ-Մեդվեդեւ բանակցություններում առանցքայիններից մեկը կլինի: Ադրբեջանական գազը գնելու հարցը, ըստ նրանց, այժմ հետաքրքրում է ռուսներին: Ռուսական «Գազպրոմ»-ը պատրաստ է արդեն եկող տարվանից գնել ադրբեջանական գազը մեծ քանակությամբ, այս մասին Մոսկվան ու Բաքուն փաստաթուղթ էին ստորագրել դեռ մարտ ամսին: «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Բաքու կայանալիք Մեդվեդեւի այցի շրջանակներում ստորագրվելու են ադրբեջանական գազը «Գազպրոմ»-ի կողմից գնելու մասին փաստաթղթերի փաթեթ, եւ հունվարի 1-ից «Գազպրոմ»-ը կսկսի այն գնել: Միլլերի փոխանցմամբ` «Գազպրոմ»-ը կարող է Բաքվին այնպիսի առաջարկ անել, որ չեն առաջարկի Ռուսաստանի մրցակիցները, թեեւ Միլլերը նաեւ հավելել է, որ խոսքը այսօր դեռեւս գազի համեմատաբար սահմանափակ քանակի մասին է, եւ Ռուսաստանը, բնականաբար, կուզենար այդ քանակը ավելացնել: Հայտնի է, սակայն, որ Բաքուն չի պատրաստվում Ռուսաստանին վաճառել իր ամբողջ գազը` առաջարկելով փոքր քանակ, ըստ էության չհրաժարվելով Ռուսաստանը շրջանցող Nabucco ծրագրի շրջանակներում ընթացող բանակցություններից: Ինչպես հիշեցնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, «Գազպրոմ»-ը դեռ նախորդ տարի էր Ադրբեջանին առաջարկել շուկայական գներով նրանից գազ գնել: Եվ այժմ այդ առաջարկը` արդեն պայմանագրի տեսքով, կարող է դառնալ իրողություն: Այսպես` երեկ Բաքվում հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ինչպես տեղեկացրեց ադրբեջանական APA-ն` հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, հանդիպման ընթացքում նշվել է երկկողմանի հարաբերությունների հաջող զարգացումը բոլոր ոլորտներում: Նախագահները համոզմունք են հայտնել համագործակցության հետագա զարգացման խորացման վերաբերյալ: Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմանի, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ: Իսկ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` «Գազպրոմ»-ը եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ստորագրել են «ադրբեջանական բնական գազի առքուվաճառքի պայմանագրի հիմնական պայմանները»: Փաստաթղթի տակ ստորագրել են ընկերությունների ղեկավարներ Ալեքսեյ Միլլերը եւ Ռովնագ Աբդուլաեւը: Գործակալության հաղորդմամբ` ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ներկայությամբ: Ա.Միլլերը երեկ նշել է, որ ադրբեջանական գազի մատակարարումը Ռուսաստան կարող է սկսվել արդեն 2010թ. հունվարից: Իսկ ՌԴ նախագահը Բաքվում հայտարարել է, թե էներգետիկ ոլորտում Մոսկվայի եւ Բաքվի պայմանավորվածությունները թելադրված են փոխադարձ շահավետությամբ, այլ ոչ թե` քաղաքական դրդպատճառներով: Մեդվեդեւի այցի ընթացքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երկու երկրների նախագահների քննարկման թեմա է լինելու նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Վերջին անգամ Ալիեւն ու Մեդվեդեւը հանդիպել են այս ամսվա սկզբին` Սանկտ Պետերբուրգում ընթացող Տնտեսական համաժողովի շրջանակներում, երբ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կայացավ եռակողմ` Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ-Դմիտրի Մեդվեդեւ ձեւաչափով հանդիպում: Այնուհետեւ Մեդվեդեւը նաեւ առանձին հանդիպումներ էր ունեցել Ի.Ալիեւի եւ Ս.Սարգսյանի հետ: «Ռուսաստանը պատրաստ է սատարել Lեռնային Ղարաբաղի հակամարտության այն տարբերակը, որը կգոհացնի ներգրավված բոլոր կողմերին», - սանկտպետերբուրգյան հանդիպումից առաջ հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարությունը` հավելելով. «Կարծում ենք` առավել կենսունակ կարող է լինել այն որոշումը, որը տարածաշրջանը չի վերածի միջազգային ռազմաքաղաքական թատերաբեմի»: Երեկ Մեդվեդեւ-Ալիեւ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահը անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային` ուշագրավ հայտարարություն է արել: Նա կարծիք է հայտնել, թե ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել մոտ ապագայում, դրա համար առկա են բոլոր հնարավորությունները, եւ Ռուսաստանը դրա համար կանի հնարավոր ամեն ինչ: Մինչ Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման արդյունքների մասին տեղեկատվության տարածումը, Ադրբեջանում արդեն իսկ արծարծվում են ադրբեջանական գազ-Ղարաբաղի խնդիր հարցերում Ռուսաստանի դիրքորոշման փոփոխման հնարավորությունները: Ադրբեջանում հույս ունեն «գազը փոխել Ղարաբաղի հետ»: Բաքուն անվանել է Ղարաբաղի համար իր գինը` դա գազն է, այս մասին 1news.az-ին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն. «Եթե Ռուսաստանը համաձայնի մեր առաջարկությանը, ապա կարծում եմ՝ կարելի է այն կնքել: Սակայն Ռուսաստանը կարող է մեզ զիջել միայն 5-6 գրավյալ շրջան, իսկ Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի հարցը կարող է հետաձգվել», - հայտարարել է նա: Եթե Բաքուն պահանջի ողջ Ղարաբաղը, ապա, Ալիզադեի կարծիքով, «Ռուսաստանը չի սահմանափակվի գազով, այլ նաեւ կպահանջի այնտեղ մտցնել իր խաղաղարարներին: Այդ ժամանակ ԱՄՆ-ը նույնպես կարող է հայտարարել, որ ինքը ոչնչով վատը չէ եւ իր խաղաղարարներին կբերի այնտեղ, ինչի արդյունքում «շուկա» կստացվի»: «Կարծում եմ, որ եթե սկզբնական շրջանում 5-6 շրջաններ ազատվեն, ապա դա վատ տարբերակ չի լինի: Ժամանակը մեր օգտին է աշխատում», - եզրափակել է ադրբեջանցի քաղաքագետը:
- Էմմա Գաբրիելյան
ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԾԻՆ ՄԵՂՔԸ
Ֆրոն Նահզի, Չաք Սուդետիք 3
Տասը տարի առաջ Կոսովոյից` սերբական նախկին երկրամասից եւ այսօր աշխարհի ամենաերիտասարդ պետությունից անհետացան հարյուրավոր մարդիկ: Խոսքն այն ալբանացիների մասին չէ, որոնց սերբական ոստիկանությունը մահապատժի ...Դ.ՄԵԴՎԵԴԵՒ. «ԱՌԿԱ ԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Էմմա Գաբրիելյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով երեկ Բաքու ժամանեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի պաշտոնում արդեն երկրորդ անգամ է ժամանում ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ` ՍՈՂԱՆՑՔԱՅԻՆ ՈՒ ԳՐՊԱՆԱՅԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
Հասարակությունը շարունակում է ուշադրության մեջ պահել ԱԺ-ի ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշումը` իր բոլոր դրական ու բացասական կողմերով: Մարդիկ ուզում են հասկանալ` այդ համաներումը քաղաքակա՞ն ...ՆԱՌԱՆ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԻ ԶԱՌԱՅԻՆ
Հեղինե Մանուկյան 2«Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հետ կապված ես որեւէ մեկնաբանություն չեմ տալու, ինչ ունեի ասելու, ես ասել եմ Ստրասբուրգից, եւ ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ տիկին Փոստանջյանն արձանագրել է իր ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԱԿՏԻՎ ԵՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Արամ Ամատունի
Չնայած Հայաստանի իշխանության հայտարարած արտաքին ակտիվ եւ նախաձեռնող քաղաքականությանը, այդուհանդերձ Հարավային Կովկասի ամեն մի մայրամուտն ու ամեն բացվող օրը ավելի ու ավելի են հաստատում, որ Հայաստանն իրականում ...ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ «ՍՈՄԱԼԻԱՑՈՒՄ». ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԻՇԽՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՉԵՆ
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է:
-Պարոն Բադալյան, Ձեր գնահատմամբ, Երեւանի ավագանու ընտրություններից հետո ի՞նչ քաղաքական իրավիճակ է ստեղծվել եւ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները:
...Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՓԱԿԵԼ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԷՋԸ
Մարինե Խառատյան 2
ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հրավիրած ասուլիսում պատասխանեց Հայաստանում իր դեմ սանձազերծված մեղադրանքներին, վիրավորանքներին ...«ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ԱՆԵԼԻՔԸ, ԻՄ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՄ ԸՍՏ ԱՅԴՄ»
1
«Ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
-Պարոն Փաշինյան, Դուք որոշում եք կայացրել դուրս գալ ընդհատակից: Արդյո՞ք Ձեր քայլը պայմանավորված ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «ՍԻՍՏԵՄԱՅԻ» ԿԱՐԻՔ ԷՐ ԶԳՈՒՄ
27-ը կարծես թե վատ թիվ չէ Ռոբերտ Քոչարյանի համար: Հունիսի 27-ին, այսինքն` օրեր առաջ, նա ընտրվել է ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անկախ տնօրեն:
Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը իսկապես ...«ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ ԻՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
1
«Ժամանակ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասել է` «Բանտ տեղափոխվելու իմ որոշումը ընդամենը նշանակում է, որ ես հայաստանյան վիրտուալ իրականության ...
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե ԽառատյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանԼՐԱՑԱՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

