
ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԾԻՆ ՄԵՂՔԸ
- Տասը տարի առաջ Կոսովոյից` սերբական նախկին երկրամասից եւ այսօր աշխարհի ամենաերիտասարդ պետությունից անհետացան հարյուրավոր մարդիկ: Խոսքն այն ալբանացիների մասին չէ, որոնց սերբական ոստիկանությունը մահապատժի ենթարկեց եւ թաղեց գաղտնի գերեզմանոցներում 1999թ. կոսովյան հակամարտության ժամանակ: Այս մարդիկ անհետացան արդեն հակամարտության ավարտից հետո` ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի դիտորդական հսկողության ընթացքում: Նրանց մեծ մասը շարքային քաղաքացիներ էին, որոնց ազգականները կասկածում են, որ նրանք առեւանգվել են:

Կոսովոն անկախություն ստացավ գլխավորապես ՆԱՏՕ-ի ներխուժման շնորհիվ, որն իրականացվեց մարդու իրավունքների պաշտպանության կարգախոսի ներքո: Այսօր ժամանակն է հենց հանուն մարդու իրավունքների պաշտպանության բացահայտել ճշմարտությունը այն մարդկանց մասին, որոնք անհետացել են հակամարտությունից հետո, ինչպես նաեւ` թե ինչու ամբողջ տասնամյակ ՄԱԿ-ի պաշտոնյաները անուշադրության էին մատնում զոհերի ընտանիքների դիմումները եւ չէին անցկացնում քրեական հետաքննություն: Կոսովոյի ալբանական իշխանությունները եւ ոչ մի լուրջ որոշում չեն ընդունել` առանց Եվրոպական Միության եւ իհարկե` ԱՄՆ-ի, ուստի նրանք Կոսովոյի իշխանություններին պիտի դրդեն անցկացնել հավատ ներշնչող հետաքննություն` հանուն զոհերի եւ այն մարդկանց, որոնք ցանկանում են, որ իրենց պետությունը ապրի օրենքներով: 1999թ. ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ին ներգրավեց Սլոբոդան Միշոշեւիչի Սերբիայի դեմ պատերազմի մեջ, որպեսզի կասեցնի ալբանական մեծամասնության իրավունքների մասշտաբային խախտումները եւ նրանց բռնագաղթը: Սերբ ազգայնականները ոչ իրավական ճանաչեցին կոսովյան ինքնավարությունը: Սերբական զորքը ծեծում, սպանում եւ բանտարկում էր ալբանացիներին, որոնց առաջնորդները արեւմտյան դեսպանատների հրահանգով բռնության կոչ էին անում: Ալբանացիների ապստամբությունից հետո (Կոսովոյի ազատագրական բանակի) Միլոշեւիչը տոտալ արշավ սկսեց կոսովցի ալբանացիներին երկրից արտաքսելու համար: Հրկիզվեցին ամբողջ գյուղեր: Սերբիայի ոստիկանական ուժերը սպանեցին հարյուր հազարավոր ալբանացի խաղաղ բնակիչների: (Բելգրադի իշխանությունները դեռ պետք է պատմեն ճշմարտությունն այն խաղաղ ալբանացիների մասին, որոնք կախաղան հանվեցին եւ թաղվեցին Սերբիայի ոստիկանական եւ ռազմական բազաների տարածքում): 1999թ. հունիսին ՆԱՏՕ-ն սերբական ուժերին ստիպեց նահանջել եւ միջազգային խաղաղապահները` ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ, շրջապատեցին Կոսովոն: ՄԱԿ-ը կազմակերպեց առաքելություն, որպեսզի օգնի տեղական ինստիտուտների կազմակերպմանը: ԱՄՆ-ն եւ Արեւմտյան Եվրոպայի երկրները սկսեցին կազմավորել Կոսովոյի ալբանական նոր իշխանություններ` ապագա պետությունը ստեղծելու համար: Անցյալ տարի Կոսովոն ստացավ անկախություն: Վաթսուն երկրներ, այդ թվում` ԱՄՆ-ն եւ ԵՄ երկրների մեծամասնությունը ճանաչեցին այն: BBC news-ի վերջին հետաքննության համաձայն` Կոսովոյի ազատագրական բանակի անդամները սերբերին, ալբանացիներին, գնչուներին եւ այլ մարդկանց առեւանգում էին ՆԱՏՕ-ի ժամանումից հետո: ՄԱԿ-ի ուժերի ներկայացուցիչները, որոնք քրեական հետախույզներ չէին, անհետ կորած մարդկանց փնտրտուքով զբաղվում էին մի քանի տարի շարունակ եւ չէին կարողանում նրանց հետքը գտնել Կոսովոյում: Այդուհանդերձ, նրանք գտան ալբանացի ականատեսների, ովքեր պնդում էին, որ Կոսովոյի ազատագրական բանակի անդամները առեւանգված սերբերին, ալբանացիներին եւ գնչուներին տեղափոխել են Ալբանիա, որտեղ նրանց բոլորին սպանել են: BBC-ն հեռարձակել է մի հարցազրույց ալբանացիների հետ, որոնք Ալբանիայում Կոսովոյի ազատագրական բանակի գաղտնի ճամբարների կալանավորներ էին: Նրանք հաստատել են, որ ճամբարներում պահվել են նաեւ սերբեր, գնչուներ ու այլ մարդիկ: BBC-ն հայտնաբերել է Ալբանիայում կորած մարդկանց որոշ գերեզմանատեղիներ: Տեղեկատվության որոշ արտահոսք է եղել ՄԱԿ-ի փաստաթղթերից, որոնց մեջ կորած մարդկանց վերաբերյալ հղումներ են եղել ալբանական աղբյուրներին: 1999թ. հունիսից ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի Կոսովոյի ստորաբաժանումներն ակնկալում էին, որ կայունությունը արդարության կհանգեցնի: Չնայած աշխատակիցների կոչերին, այս առաքելությունների առաջնորդները անհետացումների կապակցությամբ քրեական հետաքննություն չնախաձեռնեցին: Կոսովոյի ազատագրական բանակի որոշ առաջնորդներ որոնց ալբանական բնակչությունը ողջունում էր որպես 1999թ. պատերազմի հաղթողներ, այսօր ղեկավարում են Կոսովոյի կառավարությունը: Նրանց մշուշոտ խոստումները, սակայն, այլեւս վստահություն չեն առաջացնում: Կոսովոն չի կարողանա շատ երկրների համոզել ճանաչել իր անկախությունը, քանի դեռ չի հետաքննել այդ անհետացումները եւ չի ցուցադրել օրենքին իր հավատարմությունը: Ճշմարտացի հետաքննությունը պահանջում է ալբանական իշխանությունների եւ Կոսովոյում ՄԱԿ-ի նոր առաքելության լիակատար աջակցությունը: ԱՄՆ-ն եւս պարտավոր է օգտագործել իր քաղաքական ազդեցությունը Ալբանիայի եւ Կոսովոյի վրա, որպեսզի պնդի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել, նաեւ տեղահանված մարդկանց գործերով: Ալբանացիները սրտնեղում են, երբ հղում են անում փաստին, որ Կոսովոյի ազատագրական բանակի անդամները կապ ունեն ռազմական հանցագործությունների եւ այլ քրեական պատմությունների հետ: Որոշ ալբանացիներ պնդում են, որ այսօրինակ հղումները սերբական քարոզչություն են: Չնայած դրան, մեծ թվով ալբանացիներ այլ կարծիքի են եւ համոզված են, որ Կոսովոն չի կարող ինքնուրույն դիմակայել որոշ անվերահսկելի մարտիկների գործողություններին: Նրանք վախենում են, որ օրենքի բացակայությաբ Կոսովոն կդառնա մաֆիոզ պետություն: Կոսովոյի ալբանացիները չեն ցանկանում, որ իրենց պետությունը կապ ունենա այսպիսի մեղադրանքների հետ: Նրանք ցանկանում են ապրել մի պետությունում, որը հարգում է բոլորի իրավունքները: Նրանք նաեւ ցանկանում են պատասխան ստանալ այն հարյուրավոր մարդկանց ճակատագրի մասին, որոնց անհետ կորած են համարում արդեն տասը տարի: Թարգմանությունը անգլերենից` Մուսա Միքայելյանի: Տպագրվում է Project Syndicate թույլտվությամբ
- Ֆրոն Նահզի, Չաք Սուդետիք
ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԾԻՆ ՄԵՂՔԸ
Ֆրոն Նահզի, Չաք Սուդետիք 3
Տասը տարի առաջ Կոսովոյից` սերբական նախկին երկրամասից եւ այսօր աշխարհի ամենաերիտասարդ պետությունից անհետացան հարյուրավոր մարդիկ: Խոսքն այն ալբանացիների մասին չէ, որոնց սերբական ոստիկանությունը մահապատժի ...Դ.ՄԵԴՎԵԴԵՒ. «ԱՌԿԱ ԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Էմմա Գաբրիելյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով երեկ Բաքու ժամանեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի պաշտոնում արդեն երկրորդ անգամ է ժամանում ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ` ՍՈՂԱՆՑՔԱՅԻՆ ՈՒ ԳՐՊԱՆԱՅԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
Հասարակությունը շարունակում է ուշադրության մեջ պահել ԱԺ-ի ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշումը` իր բոլոր դրական ու բացասական կողմերով: Մարդիկ ուզում են հասկանալ` այդ համաներումը քաղաքակա՞ն ...ՆԱՌԱՆ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԻ ԶԱՌԱՅԻՆ
Հեղինե Մանուկյան 2«Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հետ կապված ես որեւէ մեկնաբանություն չեմ տալու, ինչ ունեի ասելու, ես ասել եմ Ստրասբուրգից, եւ ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ տիկին Փոստանջյանն արձանագրել է իր ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԱԿՏԻՎ ԵՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Արամ Ամատունի
Չնայած Հայաստանի իշխանության հայտարարած արտաքին ակտիվ եւ նախաձեռնող քաղաքականությանը, այդուհանդերձ Հարավային Կովկասի ամեն մի մայրամուտն ու ամեն բացվող օրը ավելի ու ավելի են հաստատում, որ Հայաստանն իրականում ...ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ «ՍՈՄԱԼԻԱՑՈՒՄ». ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԻՇԽՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՉԵՆ
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է:
-Պարոն Բադալյան, Ձեր գնահատմամբ, Երեւանի ավագանու ընտրություններից հետո ի՞նչ քաղաքական իրավիճակ է ստեղծվել եւ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները:
...Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՓԱԿԵԼ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԷՋԸ
Մարինե Խառատյան 2
ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հրավիրած ասուլիսում պատասխանեց Հայաստանում իր դեմ սանձազերծված մեղադրանքներին, վիրավորանքներին ...«ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ԱՆԵԼԻՔԸ, ԻՄ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՄ ԸՍՏ ԱՅԴՄ»
1
«Ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
-Պարոն Փաշինյան, Դուք որոշում եք կայացրել դուրս գալ ընդհատակից: Արդյո՞ք Ձեր քայլը պայմանավորված ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «ՍԻՍՏԵՄԱՅԻ» ԿԱՐԻՔ ԷՐ ԶԳՈՒՄ
27-ը կարծես թե վատ թիվ չէ Ռոբերտ Քոչարյանի համար: Հունիսի 27-ին, այսինքն` օրեր առաջ, նա ընտրվել է ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անկախ տնօրեն:
Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը իսկապես ...«ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ ԻՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
1
«Ժամանակ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասել է` «Բանտ տեղափոխվելու իմ որոշումը ընդամենը նշանակում է, որ ես հայաստանյան վիրտուալ իրականության ...
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե ԽառատյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանԼՐԱՑԱՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

